Արտակարգ իրավիճակների պլաններ IEP-ների համար

Publications
#7181.10

Արտակարգ իրավիճակների պլաններ IEP-ների համար

Համաձայն Կալիֆորնիայի օրենքի՝ Անհատականացված կրթության ծրագիր (IEP) ունեցող հաշմանդամություն ունեցող ուսանողները պետք է ունենան Արտակարգ իրավիճակների ծրագիր՝ Cal. Էդ. Կոդ § 56345(a)(9): Օրենքը պահանջում է IEP թիմերին հաշվի առնել, թե ինչպես կարող են ազդել ուսանողի անհատական ​​կարիքները արտակարգ իրավիճակներում:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակները հաճախ են պատահում։ Արտակարգ իրավիճակները կարող են ներառել բնական աղետներ, ինչպիսիք են՝ անտառային հրդեհները, ջրհեղեղները և երկրաշարժերը, բայց նաև ներառում են համաճարակներ, օրինակ՝ COVID-19-ի համավարակը։

Համաձայն Կալիֆոռնիայի օրենքի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողները/աշակերտները, ովքեր ունեն Կրթության անհատականացված ծրագիր (IEP, Individualized Education Program), պետք է տեղում պատրաստի ունենան Արտակարգ իրավիճակների պլան1։ Օրենքը պահանջում է, որ IEP-ի թիմերը դիտարկեն, թե աշակերտի անհատական կարիքներն ինչ ազդեցություն կունենան արտակարգ իրավիճակների ժամանակ։ Նահանգային օրենքի համաձայն՝ արտակարգ իրավիճակները ներառում են՝

  • Հրդեհներ
  • Ջրհեղեղ
  • Անանցանելի ճանապարհներ
  • Համաճարակ
  • Երկրաշարժ
  • Անվտանգային լուրջ վտանգ
  • Դպրոցի մատակարար չհանդիսացողի կողմից կազմակերպված տրանսպորտային գործադուլ
  • Արտակարգ իրավիճակի այլ դեպքեր
  • Պատերազմ2

IEP թիմը պետք է մշակի Արտակարգ իրավիճակների պլան IEP ունեցող յուրաքանչյուր աշակերտի համար։ Ծնողները/խնամակալները IEP թիմի կարևոր անդամներ են։ Պետք է աշխատեք IEP թիմի մյուս անդամների հետ, որպեսզի մշակեք Ձեր երեխայի Արտակարգ իրավիճակների պլանը։ Այս պլանը պետք է նշի, թե ինչպես են ուսուցումը և ծառայությունները մատուցվելու հաշմանդամություն ունեցող աշակերտին, եթե դրանք անձամբ կամ դպրոցում չեն կարող տրամադվել այդ աշակերտին 10-ից ավել ուսումնական օրվա ընթացքում։ Այս պլանը պետք է հասցեագրի աշակերտի

  • Հատուկ կրթությունը
  • Առնչվող ծառայությունները
  • Լրացուցիչ օգնությունները և ծառայությունները
  • Անցումային ծառայությունները
  • Երկարացված ուսումնական տարվա ծառայությունները

Կարող եք համաձայնել IEP-ի որևէ մասի հետ։ Սա ներառում է Արտակարգ իրավիճակների պլանը։ Երբ համաձայնում եք IEP-ի որևէ հատվածին, այս ծառայությունները և տեղավորումը կարող են իրականացվել հնարավորինս արագ։ Եթե համաձայնեք IEP-ին, դա չի նշանակում, որ համաձայնում եք, որ IEP-ն Ձեր երեխային տրամադրի համապատասխան անվճար հանրային կրթություն։ Եթե չեք համաձայնում Ձեր երեխայի IEP-ի որևէ մասի հետ, կարող եք նշել, որ չեք ցանկանում, որ IEP-ի որոշ մասեր իրականացվեն։ Այդ մասերը չեն իրականացվի։ Սակայն դպրոցական շրջանը կարող է Ձեր դեմ դատական գործ սկսել՝ ցույց տալու, որ IEP-ն Ձեր երեխային տրամադրում է համապատասխան անվճար հանրային կրթություն։

Ձեր դպրոցը պետք է իրականացնի Ձեր երեխայի Արտակարգ իրավիճակների պլանը, եթե․

  • Ձեր երեխան ունի Արտակարգ իրավիճակների պլան, որին համաձայնել եք,
  • Ձեր դպրոցական շրջանը/Դուք ենթարկվել եք վերը նշված արտակարգ իրավիճակներից որևէ մեկի ներգործությանը, և
  • Ձեր երեխան անձամբ կամ դպրոցում չի կարող ստանալ ուսուցում կամ ծառայություններ ավելի քան 10 ուսումնական օր։

Ձեր երեխան իրավունք ունի ստանալ համապատասխան անվճար հանրային կրթություն կամ FAPE (free appropriate public education), նույնիսկ արտակարգ իրավիճակների ընթացքում։ Եթե Ձեր երեխայի դպրոցական շրջանը չի իրականացնում Ձեր երեխայի Արտակարգ իրավիճակների պլանը, Դուք ունեք ընտրանքներ։ Կարող եք կապվել Ձեր երեխայի գործը վարողի/ծրագրի մասնագետի կամ դպրոցական շրջանի հատուկ կրթության գծով տնօրենի հետ և խնդրել, որ Արտակարգ իրավիճակների պլանն իրականացվի։

Եթե դպրոցական շրջանը մերժում է, կարող եք պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ բողոք ներկայացնել Կալիֆոռնիայի Կրթության վարչություն (California Department of Education) կամ պատշաճ ընթացակարգով բողոք ներկայացնել Վարչական լսումների գրասենյակ։ Այս բողոքների մասին մանրամասների համար օգտվեք DRC-ի Հատուկ կրթության իրավունքների և պարտականությունների մասին ձեռնարկի 6-րդ գլխից։

Դուք չպետք է սպասեք, որ արտակարգ իրավիճակ տեղի ունենա, որպեսզի մտածեք, թե Ձեր հաշմանդամություն ունեցող երեխան ինչպես է ստանալու ուսուցում և ծառայություններ տվյալ արտակարգ իրավիճակի ժամանակ։ Եթե Ձեր երեխան չունի պատրաստի Արտակարգ իրավիճակների պլան, կարող եք IEP հանդիպում խնդրել, որպեսզի մշակեք այս պլանը Ձեր երեխայի IEP թիմի հետ։

  • 1. Կալիֆոռնիայի Կրթության օրենսգիրք § 56345(a)(9)։
  • 2. Կալիֆոռնիայի Կրթության օրենսգիրք §§ 46392(a), 41422։