Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար

Publications
#7176.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե որոնք են ձեր իրավունքները, երբ վարչաշրջանը խնդրում է դատավորին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Հրապարակումը նաև տեղեկացնում է, թե ինչ ակնկալել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներից և ինչպես պատրաստվել դրան:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե որոնք են ձեր իրավունքները, երբ վարչաշրջանը խնդրում է դատավորին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Հրապարակումը նաև տեղեկացնում է, թե ինչ ակնկալել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներից և ինչպես պատրաստվել դրան:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Եթե վարչաշրջանը խնդրել է դատավորին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել (նաև կոչվում է խնդրագիր), դատավորը լսումների ժամանակ որոշում է, թե արդյոք ըստ օրենքի դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների ժամանակ դուք ունեք հետևյալ իրավունքները.

1.  Դուք ունեք լսումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունք, ինչպես նաև իրավունք, որ ծանուցվեն այն մարդիկ, որոնց ցանկանում եք, որ ծանուցում ուղարկվի:1

  • Ձեզ պետք է հանձնվի լսումների ծանուցումը:
  • Բացի այդ,2
    • Դատարանը կնշանակի լսումների օր, որը կլինի վարչաշրջանի կողմից ձեր մասին խնդրագիրը դատարանին ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում:
    • Ծանուցման կրկնօրինակը կուղարկվի ձեր վարչաշրջանի Բուժառուների իրավունքների գրասենյակին:
    • Ծանուցման կրկնօրինակը կուղարկվի նաև ձեզ բուժող բժշկին, եթե վարչաշրջանը գիտի, թե ով է նա:
    • Լսումների ամսաթիվը կարող է փոխվել միայն ծանրակշիռ պատճառի (հարգելի պատճառ) դեպքում:

2.  Դուք ունեք իրավունք ստանալու դատարանի կողմից նշանակված հետազոտության կրկնօրինակը:3

3.  Դուք ունեք փաստաբան ունենալու իրավունք:4

  • Եթե չեք կարող ձեզ թույլ տալ փաստաբան վարձել, կարող եք խնդրել դատարանին ձեզ փաստաբան, հանրային պաշտպան հատկացնել:

4.  Դուք իրավունք ունեք ներկա գտնվելու ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներին, եթե չեք հրաժարվել լսումներին ներկա գտնվելու ձեր իրավունքից:5

  • «Հրաժարում» նշանակում է, որ դուք չեք օգտվում լսումներին ներկա գտնվելու ձեր իրավունքից: Դա կարող է տեղի ունենալ, եթե հայտնում եք, որ չեք ցանկանում լսումների ժամանակ ներկա գտնվել, կամ երբ դատարանը փորձել է տեղեկացնել ձեզ լսումների անցկացման մասին, և դուք չեք ներկայանում:
  • Դուք կարող եք նաև հրաժարվել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներ անցկացնելու ձեր իրավունքից՝ կնքելով հաշտության համաձայնություն վարչաշրջանի հետ:6 Հաշտության համաձայնությունների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Հաշտության համաձայնություններ» հրապարակումը:

5.  Դուք իրավունք ունեք ներկայացնելու ապացույց, որը ցույց է տալիս դատարանին, թե ինչու չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:7

  • Կօգնի, եթե ձեր խոսքերից բացի այլ ապացույց ներկայացնեք՝ ցույց տալու դատավորին, թե ինչու դուք ըստ օրենքի չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը: Կարող եք խնդրել մարդկանց ձեր անունից վկայություն տալ: Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը չհամապատասխանելու համար անհրաժեշտ է ընդամենը ցույց տալ, որ օրենքով սահմանված պահանջներից մեկը ձեզ համար ճիշտ չէ:8 Սակայն ամեն դեպքում լավ կլինի փորձել դատավորին ցույց տալ, թե ինչու հնարավորինս շատ պահանջներ կիրառելի չեն ձեզ համար:
  • Պարզելու համար, թե ըստ օրենքի ինչպես եք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը, կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

6.  Դուք կամ ձեր փաստաբանը, եթե ունեք, իրավունք ունեք հարցեր տալու այն մարդկանց, որոնց վարչաշրջանն ընտրում է լսումների ժամանակ խոսելու համար (վկաներ): 9

  • Վարչաշրջանը պետք է ձեր բժշկական հետազոտությունն անցկացրած մասնագետին հրավիրի խոսելու լսումների ժամանակ, թե ինչու եք դուք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը: 10 Այս մասնագետի և հետազոտության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվում» հրապարակումը:
  • Վարչաշրջանը գուցե նաև ավելի շատ մարդկանց հրավիրի խոսելու լսումների ժամանակ, թե ինչու եք դուք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:
  • Երբ վարչաշրջանն ավարտի այս մարդկանց հարցեր տալը, նրանց հարցեր տալու հերթը կլինի ձերը: Ձեր հարցերով պետք է փորձեք ցույց տալ, որ այն, ինչ նրանք ասում են, ճիշտ չէ կամ չի նշանակում, որ դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը: Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման համապատասխանության պահանջների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Եթե փաստաբան ունեք, ավելի շուտ նա ձեր փոխարեն հարցեր կտա տվյալ անձին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրում է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

7.  Դուք իրավունք ունեք լսումների ժամանակ խոսելու համար հրավիրել մարդկանց (վկաներ), որոնք կողմ են այն բանին, թե ինչու դուք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման կարիք չունեք կամ չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը: 11

  • Դուք, հոգեկան առողջության վերականգնման ներկայիս և նախկին բժիշկները և ընկերներն ու ընտանիքը այն մարդկանցից են, որոնց կցանկանայիք խնդրել, որ խոսեն:
  • Մարդիկ, որոնց ընտրել եք խոսելու համար, չպետք է պարզապես ընդհանուր խոսեն ձեր մասին և այն մասին, թե ինչ լավ անձնավորություն եք դուք: Դուք ցանկանում եք, որ այդ մարդիկ փորձեն ցույց տալ դատավորին, թե Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը համապատասխանելու համար օրենքով սահմանված մեկ կամ մի քանի պահանջներ ինչու ճիշտ չեն ձեզ համար: 12 Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման համապատասխանության օրենքով սահմանված պահանջների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

8.  Դուք ունեք որոշումները բողոքարկելու (կամ վիճարկելու) և բողոքարկման ձեր իրավունքներն իմանալու ու հասկանալու իրավունք: 13

  • Բողոքարկման դեպքում դուք իրավունք ունեք ասելու, որ առաջին դատավորը սխալ որոշում է կայացրել, և դուք ցանկանում եք, որ մեկ այլ դատավոր տեսնի, թե արդյոք դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը: Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Դատարանին ձեր բողոքարկումը հանձնելու համար դուք գուցե ընդամենը մի որոշ ժամանակ ունենաք: Հետևաբար, դուք պետք է կապվեք ձեր փաստաբանի հետ, որպեսզի մանրամասն տեղեկանաք դատավորի՝ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակումը բողոքարկելու մասին:

9.  Դուք իրավունք ունեք իմանալու և հասկանալու, որ ունեք իրավունք՝ ապացուցելու դատավորին, որ ձեզ սխալմամբ են ստիպում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալ (ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմում):14

  • Դուք ներկայացնում եք ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմում, երբ ձեզ սխալմամբ ստիպում են Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալ, քանի որ դուք չեք համապատասխանում օրենքի պահանջներին:
  • Ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմումի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը» հրապարակումը:

Վերը նշվածները ձեր իրավունքներն են: Եթե ձեզ չի տրամադրվում ձեր իրավունքներից օգտվելու հնարավորություն, կարող եք կապվել «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում ներկայացված կազմակերպությունների հետ՝ տեսնելու, թե արդյոք նրանք կարող են օգնել ձեզ հավաստիանալ, որ ձեզ ընձեռվել է ձեր իրավունքներից օգտվելու հնարավորություն:

Դատավորի որոշումը

Եթե դատավորը գտնի, որ բոլոր պահանջները ճիշտ են հստակ և համոզիչ ապացույցներով, կարող է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել մինչև վեց ամսով:15 «Հստակ և համոզիչ» նշանակում է, որ դատավորը պետք է գտնի, որ շատ ավելի հավանական է, որ ճիշտ է, քան ճիշտ չէ այն, որ դուք բավարարում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալու բոլոր պահանջները:

  • Դուք ունեք դատավորի որոշումը բողոքարկելու իրավունք: Բողոքարկման կարգին մանրամասն ծանոթանալու համար պետք է դիմեք ձեր փաստաբանին:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս բուժման ձեր իրավունքների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Բուժման ձեր իրավունքները Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս» հրապարակումը:
  • Իմանալու համար, թե ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը այն ձեզ նշանակելուց հետո, կարող եք կարդալ «Ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը» հրապարակումը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
  • 1. WELF. & INST. CODE § 5346(d)(4)(A): Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
  • 2. § 5346(d)(1):
  • 3. § 5346(d)(4)(B):
  • 4. § 5346(d)(4)(C):
  • 5. § 5346(d)(4)(E):
  • 6. § 5347(b)(1):
  • 7. § 5346(d)(4)(F):
  • 8. § 5346(d)(5)(B):
  • 9. § 5346(d)(4)(H):
  • 10. § 5346(d)(1)-(3):
  • 11. § 5346(d)(4)(G):
  • 12. § 5346(d)(5)(B):
  • 13. § 5346(d)(4)(I):
  • 14. § 5346(d)(4)(D):
  • 15. § 5346(d)(5)(B):