Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը

Publications
#7179.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։  

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք փաստաբան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, կարող եք խնդրել դատավորին ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Եթե դատավորը որոշում է, որ ըստ օրենքի դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն, նա կարող է ձեզ մինչև վեց ամսով Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել:1 Դա նշանակում է, որ դուք պետք է հետևեք դատավորի նշանակմանը և ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման պլանին:

  • Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների ժամանակ ձեր իրավունքների մասին տեղեկությունների համար կարդացեք «Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար»: Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներում դատավորը որոշում է՝ արդյոք ըստ օրենքի դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը, թե ոչ:

Եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման ձեր պլանին, ձեզ կարող են օրենքի 5150 բաժնի համաձայն ոչ ձեր կամքով տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում (բուժառուին 72 ժամով պահում են հիվանդանոցում հոգեկան առողջության վերականգնման նպատակով): Սակայն սա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ստորև նշվածներից բոլորը ճիշտ են.2

1.  Հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը կարծում է, որ դուք չեք հետևում ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը:

  • Այս որոշումը պետք է հիմնված լինի կլինիկական եզրակացության վրա: Դա նշանակում է, որ որոշումը չի կարող հիմնված լինել մասնագետի անձնական կարծիքի վրա, այլ պետք է հիմնված լինի կլինիկական վերապատրաստման արդյունքում նրա ստացած գիտելիքի վրա:

2.  Հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը կարծում է, որ մարդիկ փորձել են անել այնպես, որ դուք հետևեք ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը:

  • Այս որոշումը նույնպես պետք է կլինիկական եզրակացության վրա հիմնված լինի:
  • Եթե մասնագետը չի կարծում, որ մարդիկ փորձել են անել այնպես, որ դուք հետևեք ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը, ապա նա չի կարող անկախ ձեր կամքից ձեզ հիվանդանոց պառկեցնել:

3.  Հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը կարծում է, որ ձեզ գուցե անհրաժեշտ է տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում ձեր կամքին հակառակ:

  • Սա միգուցե հնչի այնպես, որ մասնագետը պետք է կարծի, որ դուք օրենքի 5150 բաժնում նկարագրված պատճառներով պետք է հիվանդանոցում լինեք, բայց դա պարտադիր չէ:

Ձեզ կարող են ստիպել հիվանդանոցում մնալ 72 ժամից ավել ոչ զուտ այն պատճառով, որ չեք հետևել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը, այլ միայն այն դեպքում, եթե ի վիճակի չլինեք ինքնուրույն հոգալ ձեր կարիքները կամ ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամության պատճառով վտանգավոր լինեք ինքներդ ձեր կամ ուրիշների համար:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
  • 1. Welf. & Inst. Code § 5346(d)(5)(B): Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
  • 2. § 5346(f):