IHSS-ի անկողմնակալ լսումների ուղեցույց․ ինչպես պատրաստվել IHSS-ի դադարեցումներին կամ ժամերի կրճատումներին

IHSS-ի անկողմնակալ լսումների ուղեցույց․ ինչպես պատրաստվել IHSS-ի դադարեցումներին կամ ժամերի կրճատումներին
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Սույն հրապարակումը հրապարակումը նախատեսված է՝ օգնելու ձեզ լուծել ձեր տնային օժանդակող ծառայությունների (IHSS) մերժումների, անբավարար քանակով ժամերի, ժամերի կրճատումների և (կամ) ժամերի դադարեցման հարցերը և պատրաստվել նահանգային անկողմնակալ լսումներին։ Սույն հրապարակումը պարունակում է հետևյալ երեք կամընտրական գործիքները, որոնք կօգնեն ձեզ ստանալ անկողմնակալ լսումներին պատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե ունեք հարցեր ձեր անհատական IHSS գործի մասին, կապվեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության հետ (Disability Rights California):
-
Բուժառուի գործառութային սահմանափակումները փաստող տեղեկությունների ստացման դիմում
Այս ձևը լրացրեք ձեր բժշկի օգնությամբ։
Հրապարակում #5482.01 – Բուժառուի գործառութային սահմանափակումները փաստող տեղեկությունների ստացման դիմում (pdf) -
IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ
Այս ձևը լրացրեք ձեր IHSS սպասարկողի հետ։ Այս ձևն օգնում է տեսնել, թե որքան ժամանակ է հարկավոր IHSS-ի յուրաքանչյուր առաջադրանքը կատարելու համար:
Հրապարակում #5482.01 – IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ (pdf) -
IHSS-ի գնահատման չափորոշիչների աշխատաթերթ
Այս ձևը լրացրեք ձեր բժշկին հանդիպելուց և ձեր վարչաշրջանից IHSS գործի թղթապանակի տեղեկություններն ստանալուց հետո: Այս աշխատաթերթն օգնում է որոշել ձեր գործառութային ցուցանիշի կարգը, և եթե IHSS առաջադրանքի համար ձեզ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, քան այն ժամաքանակը, որն առաջարկվում է IHSS ժամային առաջադրանքների ուղեցույցով։
Հրապարակում #5482.01 – IHSS-ի գնահատման չափորոշիչների աշխատաթերթ (pdf)
Ինչպես եմ դիմում լսումների անցկացման համար
Երբ վարչաշրջանի որևէ գործողության, օրինակ՝ ժամերի կրճատման, որևէ IHSS ծառայության մերժման, ծրագրի կամ ծառայության դադարեցման հետ համաձայն չեք, կամ եթե վարչաշրջանը գործողություն չի ձեռնարկում, օրինակ՝ չի վերանայում և մշակում ձեր ներկայացրած դիմումը, կարող եք բողոքարկել ձեզ ուղարկված Գործողությունների ծանուցումը՝ պահանջելով անկողմնակալ լսումներ։
Դուք կամ ընտանիքի որևէ անդամ՝ ձեր անունից կարող եք պահանջել լսումներն անցկացնել առցանց, հեռախոսով կամ փոստով։
Կարող եք զանգահարել 1-800-743-8525 անվճար հեռախոսահամարով։
- Լսողական կամ խոսքային խնդիրներ ունեցող անձինք,
որոնք օգտագործում են խուլերի համար նախատեսված հեռահաղորդակցման սարք (TDD), կարող են հավաքել 1-800-952-8349 հեռախոսահամարը։ - Կարող եք լսումների դիմում ներկայացնել առցանց՝ ստեղծելով ACMS հաշիվ կամ առանց հաշվի։
Հղումը տրամադրել ենք այստեղ՝ Ներկայացնել լսումների անցկացման առցանց դիմում։ - Լսումների անցկացման գրավոր դիմում փոստով․
- Լրացրեք Գործողությունների ծանուցման (NOA) ձևի դարձերեսը, ձեզ համար պատճենեք ծանուցագրի շիտակ երեսը և դարձերեսը և
- Դիմումը փոստով ուղարկեք հետևյալ հասցեին․
California Department of Social Services
State Hearings Division
PO Box 944243, Mail Station 9-17-442
Sacramento, CA 94244-2430
Եթե դուք կամ ձեր անունից վկայություն տվող որևէ անձ (օր․՝ ձեր IHSS սպասարկողը) թարգմանչի կարիք ունի, այդ մասին նշեք ձեր դիմումում։
Երբ պետք է դիմեմ լսումներ անցկացնելու համար
Դուք կարող եք անմիջապես բողոքարկել ձեր ծառայությունների փոփոխման մասին ծանուցող IHSS Գործողությունների ծանուցումը և խնդրել անցկացնել լսումներ՝ «նպաստի վճարման երկարաձգմամբ»: Դուք պետք է բողոքարկեք ձեր IHSS ծանուցումը նախքան փոփոխությունը ուժի մեջ մտնելու ակնկալվող ամսաթիվը, որպեսզի ստանաք նպաստի վճարման երկարաձգում։ Տե՛ս MPP sec. 22-072.5։ Նպաստի վճարման երկարաձգում նշանակում է, որ ձեր ծառայությունների տրամադրումը կշարունակվի առնվազն մինչև լսումները։
Եթե ժամանակին պահանջեք նպաստի վճարման երկարաձգումը,
ձեր ծառայությունների մատուցումը կշարունակվի առանց փոփոխությունների՝ մինչև լսումների որոշման կայացումը:
Եթե Գործողությունների ծանուցումն ուշ եք ստանում կամ չեք ստանում ծանուցում և համաձայն չեք թույլատրված ժամերի
հետ, պետք է անմիջապես բողոքարկեք և խնդրեք նպաստի վճարման երկարաձգում:
Եթե բաց թողնեք բողոքարկման և նպաստի վճարման երկարաձգում խնդրելու վերջանաժամկետը, այնուամենայնիվ, կարող եք գործողությունների ծանուցումն ստանալու ամսաթվից
90 օրվա ընթացքում դիմել լսումների համար: Տե՛ս MPP sec.
22-009.1։ Եթե առաջին անգամ եք դիմում IHSS-ի համար և մերժում եք ստանում, որի հետ համաձայն չեք, ունեք 90 օրվա ընթացքում բողոքարկման իրավունք։
Ինչ տեղի կունենա, եթե բաց թողնեմ լսումների անցկացում խնդրելու 90-օրյա վերջնաժամկետը
Դուք կարող եք 90-օրյա վերջնաժամկետից հետո ամեն դեպքում լսումներ խնդրել, եթե լսումներ խնդրելու «հարգելի պատճառ»
(օր․՝ բողոքարկում) ունեք։ Տե՛ս Cal. Welf. & Inst. Code § 10951(a)(2)։ Հարգելի պատճառ նշանակում է, որ ունեք Գործողությունների ծանուցման ամսաթվին հաջորդող 90-օրյա վերջնաժամկետից հետո լսումներ խնդրելու կարևոր և ծանրակշիռ պատճառ, որը ձեր հսկողությունից դուրս է։ Cal. Welf. & Inst. Code § 10951(c)։
Վարչական իրավունքի դատավորը կորոշի՝ արդյոք լսումների դիմումն ուշ ներկայացնելու հարգելի պատճառ կա։
Հարգելի պատճառով լսումների դիմում ներկայացնելու հնարավորություն չի տրվի, եթե դիմումը ներկայացվել է Գործողությունների ծանուցման ամսաթվին հաջորդող 180 օրը գերազանցող ժամկետում։ Cal. Welf. & Inst. Code § 10951(a)(2). Պետք է խորհրդակցեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության կամ որևէ փաստաբանի հետ՝ որոշելու, թե արդյոք 90-օրյա ժամկետը պահպանել եք, արդյոք 90-օրյա ժամկետից հետո լսումներ պահանջելու համար հարգելի պատճառ ունեք, կամ արդյոք ծանուցումը պատշաճ կարգով գրված գործողությունների ծանուցում չէ։
Ինչ է ACMS-ը, և ինչու պետք է հաշիվ ստեղծեմ
Կալիֆոռնիայի Սոցիալական ծառայությունների դեպարտամենտի (անգլ․՝ California Department of Social Services, CDSS) Լսումների նահանգային բաժինն ամբողջ Կալիֆոռնիայում նահանգային անկողմնակալ լսումները կառավարելու և ժամանակին անցկացնելու համար օգտագործում է Բողոքարկման գործերի կառավարման համակարգը (անգլ․՝ Appeals Case Management System, ACMS)։ ACMS-ը տվյալների առցանց շտեմարան է, որին կարող են մուտք ունենալ սոցիալական ապահովության 22 տարբեր նահանգային ծրագրերի, այդ թվում՝ Medi-Cal-ի և IHSS-ի նպաստների մասին վարչական որոշումը բողոքարկելու ցանկություն ունեցող անձինք։
ACMS-ն օգտատերերի հարթակ է, որը անհատներին թույլ է տալիս անել հետևյալը․
- Դիմել նահանգային անկողմնակալ լսումների անցկացման համար։
- Էլեկտրոնային եղանակով ստանալ նահանգային լսումների բաժնի ծանուցումները՝ ներառյալ լսումների անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին տեղեկությունները։
- Ուսումնասիրել առկա գործերի կարգավիճակը։
- Ներկայացնել գործին ուղեկցող փաստաթղթեր։
- Ստանալ վարչական գործակալության դիրքորոշման մասին հայտարարությունը և ուղեկցող ապացույց։
- Պահանջել հետաձգումներ, վերաբացումներ, կրկնակի լսումներ և հրաժարում լսումներից։
Ինչ է տեղի ունենում, երբ լսումներ եմ պահանջում
Կալիֆոռնիայի Սոցիալական ծառայությունների դեպարտամենտի (CDSS) Լսումների նահանգային բաժնից կստանաք երկու ծանուցում: Առաջին ծանուցումը հաստատում է, որ դուք լսումների համար եք դիմել և ներկայացնում է տեղեկություններ լսումներում ձեր իրավունքների վերաբերյալ։ Երկրորդ ծանուցումը պետք է առնվազն տասը օր առաջ ձեզ տեղեկացնի ձեր անկողմնակալ լսումների անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին։ Լսումների նահանգային բաժինն ավտոմատ նշանակում է անկողմնակալ լսումների անցկացում հեռախոսով, բայց դուք նաև իրավունք ունեք խնդրել, որ ձեր անկողմնակալ լսումներն անցկացվեն տեսազանգով կամ ֆիզիկական ներկայությամբ՝ ձեր վարչաշրջանի սոցիալական ծառայությունների տեղական գրասենյակում։
Առաջին ծանուցումն ստանալուց կարճ ժամանակ անց վարչաշրջանը ձեր գործին կկցի բողոքարկման գծով աշխատակցի՝ լսումների մասնագետի կամ բողոքարկումների ներկայացուցչի, որը ձեր լսումների ժամանակ ներկայացնում է վարչաշրջանին։ Սովորաբար բողոքարկումների գործերով աշխատակիցը ձեզ նամակ է ուղարկում՝ տեղեկացնելով ձեզ իրենց մասին և հայտնելով իրենց կոնտակտային տվյալները։ Կարող եք կապվել բողոքարկումների աշխատակցի հետ և քննարկել, թե ինչու եք լսումներ խնդրել։ Գուցե կարողանաք ձեր IHSS խնդիրը լուծել նաև առանց լսումների գնալու։ Եթե ձեր գործը հնարավոր չլինի լուծել նախքան անկողմնակալ լսումների ամսաթիվը, պետք է հնարավորինս շուտ պատրաստվեք ձեր լսումներին։
Որն է պայմանական հրաժարման և լսումների անցկացման ձեր դիմումի հետկանչի տարբերությունը
Պայմանական հրաժարում
Բողոքարկումների աշխատակիցը կարող է նախքան լսումների նշանակված օրը զանգահարել ձեզ՝ քննարկելու լսումների
անցկացման ձեր դիմումի «պայմանական հրաժարումը»։ Պայմանական հրաժարումը գրավոր համաձայնություն է, որով վարչաշրջանը որպես լսումներից ձեր հրաժարման պայման (այսինքն՝ չեղարկում) համաձայնում է անել ինչ-որ բան, օրինակ՝ IHSS նոր գնահատման անցկացում կամ ձեր IHSS ժամերի ավելացում։
Վարչաշրջանը ձեզ կտրամադրի պայմանական հրաժարման ձև, որպեսզի ուսումնասիրեք, ստորագրեք և վերադարձնեք այն։ Եթե ստորագրեք պայմանական հրաժարում ձեր անկողմնակալ լսումներից, ձեր լսումները չեն անցկացվի։ Դուք պետք է ձեր պայմանական հրաժարման ձևի պայմաններն ուսումնասիրեք, հասկանաք և համաձայնեք դրանց նախքան լսումների ձեր դիմումից հրաժարվելու համաձայնություն ստորագրելը։ Շատ վարչաշրջաններում կհամաձայնեն պայմանական հրաժարման ձևն ուղարկել էլ․ փոստով, եթե խնդրեք։ Եթե համաձայն չեք կամ չեք հասկանում, թե ինչ է ասվում պայմանական հրաժարման մեջ, մի ստորագրեք այն և խորհրդակցեք փաստաբանի հետ։ Պայմանական հրաժարման պայմանները կատարելու համար վարչաշրջանն ունի 30 օր։ Եթե համաձայն չեք նոր գնահատման կամ Գործողությունների նոր ծանուցման հետ, կարող եք խնդրել, որ նորից լսումներ նշանակեն։
Հետկանչը
Բողոքարկումների աշխատակիցը կարող է հարցնել, թե արդյոք ցանկանում եք հետ կանչել (այսինքն՝ չեղարկել) լսումների անցկացման ձեր դիմումը։ Հետկանչը տարբերվում է լսումների անցկացման ձեր դիմումի պայմանական հրաժարումից, քանի որ դուք համաձայնում եք հետ կանչել լսումների ձեր դիմումն այն պատճառով, որ այլևս չեք վիճարկում IHSS-ի գործողությունների ծանուցումը։ Դա նշանակում է, որ լսումների անցկացման ձեր դիմումի հետկանչի դիմաց վարչաշրջանը ձեր IHSS ծառայություններում փոփոխություններ կատարելու ոչ մի պարտավորություն չունի։ Եթե համաձայնեք հետ կանչել, ձեր լսումները կչեղարկվեն, և դուք Լսումների նահանգային բաժնից կստանաք լսումների անցկացման ձեր դիմումի հետկանչը հաստատող ծանուցում։ Եթե մտադիր չեք եղել հետ կանչելու լսումների անցկացման ձեր դիմումը և ամեն դեպքում համաձայն չեք ձեր IHSS ծառայությունների կրճատման, դադարեցման կամ մերժման մասին վարչաշրջանի կայացրած որոշման հետ, պետք է անհապաղ կապվեք Լսումների նահանգային բաժնի հետ։
Ինչպես եմ պատրաստվում լսումներին
Քայլ 1 – Ուսումնասիրեք ձեր IHSS գործը
Դուք պետք է ստանաք տեղեկություններ այն մասին, թե վարչաշրջանի IHSS աշխատակիցն ինչպես է որոշել IHSS ծառայությունները, և քանի ժամ կարող են թույլատրել ձեզ համար։ Դուք իրավունք ունեք ուսումնասիրելու լսումների անցկացման ձեր դիմումին առնչվող IHSS-ի գործում առկա տեղեկությունները։ Տե՛ս MPP sec. 22-051.1։ Նախքան լսումների ամսաթիվը կարող եք կապվել ձեր IHSS գործով զբաղվող աշխատակցի կամ վարչաշրջանի կողմից ձեր գործին կցված բողոքարկումներով զբաղվող աշխատակցի հետ՝ ձեր IHSS գործը, այդ թվում՝ գործը վարող աշխատակցի կատարած բոլոր նշումները, որոնք կարող են լինել գործի թղթապանակում, ուսումնասիրելու հանդիպում նշանակելու համար:
Ձեր IHSS գործում գտեք ձեր կարիքների գնահատման ձևերը։ Այդ ձևերը ներառում են նշումներ այն մասին, թե ինչու են տրվել կամ չեն տրվել ժամերը։ Ուսումնասիրեք IHSS-ի գնահատման SOC 293 ձևը՝ ձեր գործառութային ցուցանիշի կարգի մասին տեղեկանալու համար: Քանի որ ձեր ժամերի համար հիմք է հանդիսանում ձեր գործառութային ցուցանիշի կարգը և IHSS ժամային առաջադրանքների ուղեցույցը։
Եթե SOC 293 ձևը ներառված չէ ձեր գործում, IHSS աշխատակիցը ձեզ համար կարող է տպել այն վարչաշրջանի համակարգչից։ Նաև՝ ուսումնասիրեք տնային այցի դիտարկումների և հարցազրույցների մասին IHSS աշխատակցի կատարած նշումները։ Եթե աշխատում եք որևէ IHSS ծառայության կրճատման կամ դադարեցման խնդրի լուծման ուղղությամբ, խնդրեք վարչաշրջանի կատարած ձեր նոր և հին գնահատման ձևերի և ձեր նոր ու հին SOC 293 ձևերի պատճենները։ Կարող եք պահանջել ձեր IHSS գործի թղթապանակում եղած բոլոր փաստաթղթերի պատճենները։
Կարող եք խնդրել նաև ձեր գործում ներառված բժշկի կամ բժշկական գրառումների, ինչպես նաև վերջին և նախորդ հարբժշկական ձևերի պատճենները։ Եթե ձեր IHSS ժամերը կրճատվել են, ձեր IHSS գործը վարող աշխատակցից խնդրեք ձեր գործողությունների ծանուցման մեջ թվարկված կարգավորումների պատճենները։
Եթե աշխատակիցը չտրամադրի ձեզ ձեր IHSS գործի թղթապանակի պատճենները, ասացեք նրան, որ դուք իրավունք ունեք ստուգել ձեր գործը և ստանալ դրա պատճենները։ Աշխատակցին կարող եք տալ «Տնային աջակցող ծառայությունների (IHSS) գործի գրառումների տրամադրումը դիմումատուին/ստացողին կամ լիազորված ներկայացուցչին» (9-ը մայիսի, 2018թ․) Բոլոր վարչաշրջաններին ուղղված (ACL) թիվ 18-52 նամակի պատճենը։ Այս նամակը հիշեցնում է վարչաշրջաններին ձեր IHSS գործի թղթապանակին մուտք ունենալու ձեր իրավունքը հաստատող օրենքների և կարգավորումների մասին
և ներկայացնում է մուտքի տրամադրման ցուցումները։
Քայլ 2 – Հավաքեք տեղեկություններ
- Խնդրեք ձեր բժշկին տրամադրել թարմ տեղեկություններ ձեր գործառութային սահմանափակումների մասին: Դուք և ձեր բժիշկը պետք է ուսումնասիրեք վարչաշրջանին տրամադրված բոլոր տեղեկությունները, ստուգեք դրանց ճշտությունը և ուղղեք սխալները: Ձեր բժիշկը պետք է բացատրի նաև ձեր հիվանդության բոլոր փոփոխությունները: Եթե ձեր առողջական վիճակն օրեցօր փոխվում է, ձեր բժիշկը պետք է սահմանի ձեր կարգերը՝ հիմնվելով ձեր վատ զգացած օրերի վրա: Այս տեղեկությունները ձեր բժիշկը պետք է տրամադրի՝ օգտագործելով Աշխատաթերթ թիվ 1-ը (Դիմում բուժառուի գործառութային սահմանափակումները փաստող տեղեկություններ ստանալու համար):
- Որոշեք, թե որքան ժամանակ է ձեզ հարկավոր յուրաքանչյուր IHSS ծառայությունը կատարելու համար՝ լրացնելով Աշխատաթերթ թիվ 2-ը, IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ:
- Լրացնելով Աշխատաթերթ թիվ 3-ը՝ IHSS-ի գնահատման չափորոշիչների աշխատաթերթը, մանրամասն նշեք, թե խնամքի ինչ կարիքներ ունեք, որպեսզի ձեր անկողմնակալ լսումների ժամանակ ներկայացնեք դրանք:
Քայլ 3 – Ուսումնասիրեք վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը
Վարչաշրջանը պարտավոր է պատրաստել և նշանակված լսումներից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ձեզ տրամադրել Վարչաշրջանի դիրքորոշման գրավոր հայտարարություն։ Տե՛ս
MPP section 22-073.25։ Վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը կարևոր փաստաթուղթ է, որում ամփոփված են գործի փաստերը և ներկայացված են այն կարգավորումներն ու ապացույցները, որոնց հիման վրա վարչաշրջանը հիմնավորել է իր որոշումը։ Վարչաշրջանը ներառելու է նաև այն վկաների ցանկը, որոնց մտադիր է հրավիրել լսումներին։ Վարչաշրջանի IHSS աշխատակիցը հիմնականում վարչաշրջանի վկան է, որը վկայություն է տալիս լսումների ժամանակ։ Ձեր գործը պատրաստելու համար պետք է նախքան լսումներն ուսումնասիրեք վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը։ Եթե վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը փաստական սխալներ պարունակի, կարող եք կապվել վարչաշրջանի բողոքարկումների հարցերով այն աշխատակցի հետ, որը կցված է ձեր գործին կամ կազմել սխալների ցուցակ և (կամ) լսումների ժամանակ ներկայացնել դրանք դատավորին։
Քայլ 4 – Ձեր ապացույցները ներկայացրեք
նախքան լսումները
Դուք պետք է IHSS-ի ավելի շատ ժամեր և (կամ) ծառայություններ ստանալու ձեր դիրքորոշմանը աջակցող փաստաթղթերը ներկայացնեք նախքան լսումները։ Կարող եք ներկայացնել ձեր բուժսպասարկողների կողմից լրացված ձևերի և բժշկական տեղեկությունների, գրառումների կամ մատյանների պատճենները, որոնցում փաստաթղթավորված է որոշակի առաջադրանքներ կատարելու կամ վտանգների ժամը։
Եթե ձեր ապացույցները չներկայացնեք նախքան լսումները, պետք է Վարչական իրավունքի դատավորին հայտնեք, որ ունեք ապացույց, որը կցանկանայիք ներկայացնել։ Եթե լսումներն անցկացվեն ֆիզիկական ներկայությամբ, կարող եք ձեր ապացույցների պատճենները տալ դատավորին և մեկ օրինակ էլ՝ վարչաշրջանի բողոքարկումների հարցերով աշխատակցին։ Եթե ունեք ACMS հաշիվ, կարող եք փաստաթղթերը վերբեռնել ACMS հարթակում։ Դատավորը
և վարչաշրջանի բողոքարկումների հարցերով աշխատակիցը մուտք կունենան ACMS-ում ձեր վերբեռնած փաստաթղթերին։
Եթե չեք կարող ապացույցները մինչև լսումների ավարտը ներկայացնել, պետք է խնդրեք դատավորին լսումների արձանագրությունը բաց պահել։ Եթե դատավորը համաձայնի լսումների ավարտից հետո բաց պահել լսումների արձանագրությունը, ձեզ և վարչաշրջանին կհայտնեն ձեր ապացույցը ներկայացնելու վերջնաժամկետը։ Դուք պետք է ձեր ապացույցը ներկայացնեք մինչև դատավորի նշանակած վերջնաժամկետի օրը, որպեսզի այն հաշվի առնվի։
Ինչպես կարող եմ նախքան լսումները ստանալ վարչաշրջանի ապացույցը
Վարչաշրջանը պարտավոր է իր դիրքորոշման մասին հայտարարությունը նշանակված լսումներից երկու (2) աշխատանքային օր առաջ հասանելի դարձնել ձեզ համար 3 եղանակներից մեկով․
- Արտոնված անվտանգ էլեկտրոնային փոխանցում Հնարավորության դեպքում վարչաշրջանը կարող է իր դիրքորոշման մասին հայտարարությունը ձեզ ուղարկել էլեկտրոնային եղանակով միայն այն դեպքում, եթե․
- Վարչաշրջանին թույլատրեք դիրքորոշման մասին հայտարարության ստացումն էլեկտրոնային եղանակով,
- Դիրքորոշման մասին հայտարարությունն էլեկտրոնային եղանակով ուղարկելիս վարչաշրջանը կարող է հետևել տվյալների գաղտնիության մասին նահանգային
և դաշնային օրենքներին։
Վարչաշրջանը չի կարող որոշել իր դիրքորոշման մասին հայտարարությունն ուղարկել էլեկտրոնային եղանակով՝ առանց ձեզ հետ նախապես խորհրդակցելու և ձեր թույլտվությունն ստանալու։ Եթե դուք հասանելիություն չունեք որևէ անվտանգ համակարգչի կամ հնարավորություն չունեք տպելու դիրքորոշման մասին հայտարարությունը, կարող եք ընտրել թղթային տարբերակի ստացումը (տե՛ս ներքևում)։
- Պատվիրված փոստային նամակ
Վարչաշրջանը կարող է իր դիրքորոշման մասին հայտարարության թղթային օրինակը ԱՄՆ փոստային ծառայության միջոցով ձեզ ուղարկել որպես պատվիրված փոստային նամակ։ Վարչաշրջանը պարտավոր է դիրքորոշման մասին հայտարարությունը փոստով ուղարկել վաղօրոք, որպեսզի դուք այն ստանաք լսումներից առնվազն երկու աշխատանքային օր առաջ։ Վարչաշրջանը փաստաթուղթը փոստով կուղարկի այն ժամանակ, երբ դուք այն էլեկտրոնային եղանակով ստանալու թույլտվություն չտաք, կամ երբ վարչաշրջանը փաստաթուղթը ձեզ էլեկտրոնային եղանակով ուղարկելիս չկարողանա ապահովել տվյալների գաղտնիության մասին նահանգային և դաշնային օրենքների պահանջների կատարումը։ - Թղթային օրինակ վարչաշրջանի սոցիալական ծառայությունների դեպարտամենտում Վարչաշրջանը կարող է իր դիրքորոշման մասին հայտարարության օրինակը տրամադրել սոցիալական ծառայությունների համապատասխան վարչաշրջանային գրասենյակին, որպեսզի վերցնեք այնտեղից։ Դուք կարող եք վերցնել փաստաթուղթը ցանկացած ժամանակ՝ վարչաշրջանի գրասենյակի աշխատանքային ժամերին և լսումների ամսաթվից առնվազն երկու աշխատանքային օր առաջ։
Եթե վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը չստանաք ձեր լսումներից երկու աշխատանքային օր առաջ, պետք է կապվեք Լսումների նահանգային բաժնի հետ՝ հետաձգելու (այսինքն՝ փոփոխելու նշանակված օրը) նշանակված լսումները։ Այլապես դատավորը լսումների ժամանակ կհարցնի ձեզ, թե արդյոք լսումներից երկու աշխատանքային օր առաջ ստացել
եք վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը։
Եթե այն չեք ստացել երկու աշխատանքային օր առաջ, դատավորը կհարցնի, թե արդյոք ցանկանում եք ձեր լսումները տեղափոխել մեկ այլ օր, որպեսզի թույլ տա ձեզ ուսումնասիրել և համապատասխանորեն պատրաստվել լսումներին։
Դա կոչվում է հետաձգում հարգելի պատճառով։
Ինչպես կարող եմ լեզվական օգնություն խնդրել
Վարչաշրջանը պարտավոր է դիմելու դեպքում ձեզ համար անվճար լեզվական օգնություն ապահովել։ Երբ ստանաք վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարությունը, կստանաք նաև «Ծանուցում անկողմնակալ լսումների լեզվական ծառայությունների մասին» (GEN 1365A) ձևը, որում բացատրվում է, որ դուք իրավունք ունեք, որ փաստաթղթերը ձեզ համար ընթերցվեն ձեր նախընտրած լեզվով։ Ծանուցման մեջ նշված կլինի նաև բողոքարկումների գործերով այն աշխատակցի անունը, որը կցված է ձեր գործին և նրա հեռախոսահամարը։
Եթե ունեք անգլերենի սահմանափակ իմացություն, քանի որ այն ձեր մայրենի լեզուն չէ, պետք է դիմեք բողոքարկումների գործերով աշխատակցին, որ ձեր նշանակված լսումներից առնվազն երկու աշխատանքային օր առաջ ձեզ տրամադրվի վարչաշրջանի դիրքորոշման մասին հայտարարության բանավոր թարգմանություն։
Որտեղ կարող եմ գտնել IHSS ծառայությունների մասին օրենքները
IHSS ծառայությունների կարգավորումները ներկայացված են Սոցիալական ծառայությունների դեպարտամենտի «Քաղաքականությունների և ընթացակարգերի մասին ձեռնարկում» (MPP), բաժին 30։ Սեղմեք այստեղ՝ IHSS ծառայությունների մասին կարգավորումները տեսնելու համար։ 30-րդ բաժնի կարգավորումները պարունակում են 4 գրառում։ Բաց թողեք առաջին գրառումը։
IHSS ծառայությունների մասին կարգավորումներն սկսվում են երկրորդ գրառումից, կազմելով մոտ 5 էջ, շարունակվում են երրորդ գրառման մեջ և ավարտվում են չորրորդ գրառմամբ։
Բոլոր վարչաշրջաններին ուղղված նամակները դիրեկտիվներ են, որոնք Կալիֆոռնիայի Սոցիալական ծառայությունների դեպարտամենտն ուղարկում է վարչաշրջաններին։ Նամակներում ներկայացված են մի շարք նահանգային ծրագրեր։ Միայն մի քանիսը կպարունակեն տեղեկություններ IHSS ծրագրի մասին։ Սեղմեք այստեղ՝ Բոլոր վարչաշրջաններին ուղղված նամակները տեսնելու համար։
Բոլոր վարչաշրջաններին ուղղված իրազեկման ծանուցումները հայտարարություններ են, որոնք Սոցիալական ծառայությունների նահանգային դեպարտամենտն ուղարկում է վարչաշրջաններին։ Ծանուցումներում ներկայացվում են բազմաթիվ ծրագրեր։ Միայն մի քանիսը կպարունակեն տեղեկություններ IHSS ծրագրի մասին։ Սեղմեք այստեղ՝ Բոլոր վարչաշրջաններին ուղղված իրազեկման ծանուցումները տեսնելու համար։
Ինչ է տեղի ունենում լսումների ժամանակ
Առաջինը ներկայացնում է վարչաշրջանը և վկայություն է տալիս այն մասին, թե ձեր ժամերն ինչու են կրճատվել, կամ ինչու դուք չպետք է ունենաք լրացուցիչ ժամերը, որոնք ձեր կարծիքով անհրաժեշտ են ձեզ։ Եթե վարչաշրջանը կրճատել է ձեր ժամերը կամ հանել է որևէ ծառայություն, օրինակ՝ պաշտպանիչ հսկողությունը, վարչաշրջանը պարտավոր է ցույց տալ, թե ինչպես է բարելավվել ձեր վիճակը, կամ ձեր փոխված վիճակը կամ հանգամանքներն ինչով են հիմնավորում այն, որ ձեզ ավելի քիչ ժամեր են հարկավոր։
Դուք և վարչաշրջանը կարող եք վկաների վկայության, նամակների, օրագրերի, գրառումների միջոցով ապացույցներ ներկայացնել յուրաքանչյուր IHSS ծառայության այն կատեգորիայի համար ձեր կարիքների վերաբերյալ, որի հարցում դուք և վարչաշրջանը համաձայն չեք։ Ձեր ապացույցը պետք է ներառի հետևյալը․
- Ինչ ծառայությունների կարիք ունեք։
- Որքան ժամանակ է պահանջվում ծառայությունները մատուցելու համար։
- Գնահատմամբ կամ ուղեցույցով առաջարկվող ժամերից ավելի շատ ժամերի անհրաժեշտության պատճառը։
- Ինչ վտանգների կենթարկվեք, եթե չստանաք ձեզ անհրաժեշտ ծառայությունների մակարդակը։
IHSS-ի անկողմնակալ լսումները պաշտոնական չեն։ Դուք իրավունք ունեք ընտրելու, թե ինչպես եք ցանկանում մասնակցել լսումներին՝ հեռախոսով, տեսազանգով, թե անձամբ՝ Սոցիալական ապահովության վարչաշրջանային գրասենյակում։ Եթե ցանկանում եք, որ լսումներն անցկացվեն ֆիզիկական ներկայությամբ կամ տեսազանգով, պետք է կապվեք Լսումների նահանգային բաժնի հետ։ Եթե որոշեք ունենալ ֆիզիկական ներկայությամբ անցկացվող լսումներ, դուք նստելու եք սեղանի շուրջ, ոչ դատարանի դահլիճում։
Անկախ լսումների անցկացման ձևաչափից՝ ֆիզիկական ներկայությամբ, հեռախոսով, թե տեսազանգով, կարևոր է, որ բացատրեք, թե ինչու է ձեզ ժամանակ կամ ավելի շատ ժամանակ անհրաժեշտ IHSS-ի ծառայության որևէ կոնկրետ կատեգորիայի համար։ Լավագույն ապացույցը կտան այն մարդիկ, որոնք իրականացնում են ձեր խնամքը և գրանցում են IHSS առաջադրանք կատարելու համար ամեն օր ծախսվող ժամանակը։ Վկաներ կարող են լինել դուք, IHSS-ի նախկին և ներկա սպասարկողները, տարածքային կենտրոնի ծառայությունների համակարգողները, ընկերները, ընտանիքը և ցակացած անձ, որն ունի անհրաժեշտ տեղեկություններ դատավորի համար։ Յուրաքանչյուր վկայի համար նշեք այն կետերը, որոնց մասին ցանկանում եք, որ տվյալ վկան խոսի և վրագծելով ջնջեք յուրաքանչյուր կետ, որի մասին խոսվում է։
Ինչ է տեղի ունենում անկողմնակալ լսումներից հետո
Երբեմն ձեր լսումների եզրակացությունից հետո Լսումների նահանգային բաժինը ձեզ փոստով ուղարկում է Վարչական իրավունքի դատավորի գրավոր որոշումը վարչական լսումների վերաբերյալ։ Որոշումը վերբեռնվում է նաև ACMS-ի ձեր գործի պանակում։
Ինչ է տեղի ունենում, եթե նահանգային անկողմնակալ լսումներում ես չեմ շահում
Եթե անբարենպաստ գրավոր որոշում ստանաք, ունեք երկու տարբերակ։ Կարող եք երկրորդ լսումներ պահանջել։ Կարող եք նաև բողոքարկել որոշումը՝ ներկայացնելով վարչական կարգադրություն։
1. Երկրորդ լսումների անցկացման դիմումը
Երկրորդ լսումների անցկացման դիմում ներկայացնելով՝ դուք Լսումների նահանգային բաժնին խնդրում եք նոր լսումներ անցկացնել, քանի որ լսումներն անարդար էին կամ ոչ համապատասխան, գրավոր որոշումը իրավական և (կամ) փաստական կամ երկու տեսանկյունից սխալ էր։ Ինչպես հայցվորը, այնպես էլ վարչաշրջանը, գրավոր որոշումն ստանալուց հետո կարող են երկրորդ լսումներ պահանջել։
Վարչական լսումների հրապարակված որոշումն ստանալու օրվանից հետո դուք ունեք 30 օր, որպեսզի Լսումների նահանգային բաժնին ներկայացնեք երկրորդ լսումների անցկացման ձեր դիմումը։ Welf. & Inst. Code § 10960(a)։ Երկրորդ լսումների դիմումի օրինակը տրամադրվում է լսումների մյուս կողմին, այսինքն՝ վարչաշրջանին, և նրանք դիմումին սատարող կամ առարկող պատասխան ներկայացնելու համար ունեն հինգ (5) օր։ MPP § 22-065.21-.211։ Երկրորդ լսումների անցկացման ձեր դիմումին պատասխանելու համար Լսումների նահանգային բաժինն ունի 35 աշխատանքային օր։ Սակայն սովորական է, որ երկրորդ լսումների անցկացման ձեր դիմումի վերաբերյալ որոշումը Լսումների նահանգային բաժինը կայացնում է 35 աշխատանքային օրից ավելի երկար ժամկետում։ Դա տեղի ունենալու դեպքում կապվեք Լսումների նահանգային բաժնի հետ, որպեսզի պարզեք երկրորդ լսումների անցկացման ձեր դիմումի ընթացքը։
Բարեկեցության և սոցիալական ապահովության մասին օրենքի (անգլ․՝ Welfare and Institutions Code) § 10960(b)-ի (b) ենթակետի համաձայն երկրորդ լսումներ պահանջվում են հետևյալ պատճառներով․
- Եթե ընդունված որոշումը օրենքի հետ համահունչ չէ։
- Եթե ընդունված որոշումը չի հիմնավորվում արձանագրությունում առկա ապացույցով։
- Եթե ընդունված որոշումը չի հիմնավորվում բացահայտված տվյալներով։
- Եթե ընդունված որոշումը չի հասցեավորում կողմերի բարձրացրած բոլոր պահանջները կամ խնդիրները։
- Եթե ընդունված որոշումը չի հասցեավորում արձանագրությամբ կամ ապացույցով հիմնավորված բոլոր պահանջները կամ խնդիրները։
- Եթե ընդունված որոշումը բավարար տեղեկություններ
չի սահմանում՝ դրա իրավական եզրակացության
հիմքը որոշելու համար։ - Նոր բացահայտված ապացույց, որին երկրորդ լսումներ պահանջող կողմը լսումների ժամանակ չի տիրապատել,
կամ որը վերջինիս հասանելի չի եղել, այժմ հասանելի է,
և նոր ապացույցը կարող էր փոխել լսումների որոշումը,
եթե ժամանակին ներկայացվեր։ - Իրավունքի չարաշահում կամ օրենքի սխալ թույլ չտալու համար անհրաժեշտ ցանկացած այլ պատճառ կամ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (անգլ․՝ Code of Civil Procedure) § 1094.5-ին համապատասխանող որևէ այլ պատճառ։
Երկրորդ լսումների անցկացման դիմումների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել՝ ուսումնասիրելով Լսումների նահանգային բաժնի «Երկրորդ լսումների վերանայման արձանագրություններ» փաստաթուղթը նրանց կայքում։
2. Վարչական կարգադրության դիմումի ներկայացումը
Վարչական լսումների հրապարակված որոշման ամսաթվից հետո դուք ունեք մեկ (1) տարի՝ Վերադաս դատարանին բողոքարկում ներկայացնելու համար։ Բողոքարկման համար անհրաժեշտ է ներկայացնել վարչական կարգադրություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի § 1094.5-ի համաձայն։ Վարչական կարգադրությունը իրավական պաշտպանության օրինական միջոց է, որը խնդրարկուին թույլ է տալիս վիճարկել արբիտրաժային որոշում կայացնելու լսումների վարչական որոշումը, որում գործակալությունը կատարում է փաստերի սահմանման գործառույթ։ Վերադաս դատարանին բողոքարկում ներկայացնելու համար գանձվում են վճարներ, սակայն եթե ստանում եք պետական նպաստներ, օրինակ՝ Medi-Cal, Տնային օժանդակող ծառայություններ (IHSS), CalFresh, ընդհանուր օգնություն, Սոցիալական ապահովության օժանդակ նպաստներ
(անգլ․՝ Supplemental Social Security, SSI) և (կամ) Ներգաղթյալների դրամական օգնության ծրագիրը (անգլ․՝ Cash Assistance Program for Immigrants, CAPI)), կարող եք պահանջել, որ դատարանը հրաժարվի դիմումի ներկայացման վճարներից։
Մենք խորհուրդ ենք տալիս խորհրդակցել փաստաբանի հետ և ստանալ ձեր անձնական գործի իրավական հիմքերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն։ Իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությանը (անգլ․՝ Disability Rights California) և (կամ) իրավաբանական աջակցության ձեր տեղական կազմակերպությանը։
Ինչպես օգտագործել Աշխատաթերթ #2-ը․
IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար ձեզ անհրաժեշտ ժամաքանակը փաստաթղթավորելու համար գրանցեք առաջադրանքն սկսելու ժամանակը, ավարտման ժամանակը և յուրաքանչյուր ծառայության համար ձեզ անհրաժեշտ ընդհանուր ժամերի ու րոպեների քանակը։ Չմոռանաք գրանցել, եթե գործերի ժամաքանակի հաշվարկման ուղեցույցով թույլատրվող ժամերից ավել ժամեր են ձեզ անհրաժեշտ և բացատրեք ինչու: Պետք է լրացնեք այս աղյուսակը, որպեսզի պատշաճ ձևով պատրաստվեք լսումներին: Լրացնելուց հետո ձեր ինքուրույն գնահատումը հանդիսանում է ձեր ապացույցն այն մասին, թե որքան ժամանակ է անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS առաջադրանքը կատարելու համար, որոնց համար ձեզ պետք է օգնություն:
Եթե պետք է գնաք լսումների և կանգնած եք վարչական գործերով դատավորի առջև կամ փորձում եք բանակցել վարչաշրջանի լսումների գծով ներկայացուցչի հետ, պետք է ներկայացնեք հավաստի ապացույց (օր.՝ IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթը) այն մասին, թե որքան ժամանակ է ձեզ հարկավոր ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS ծառայությունն ստանալու համար: Լսումների ժամանակ ձեզ հարկավոր յուրաքանչյուր ծառայությունն ստանալու համար անհրաժեշտ ժամաքանակը գուշակելը և հաշվարկելը չի օգնի ձեզ: Դա այն պատճառով է,
որ ունեք այնքան ժամանակի իրավունք, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր IHSS ծառայությունը կատարելու համար, որոնց դեպքում ձեզ օգնություն է պետք: Դուք չունեք հաշվարկված ժամանակի կամ այն ժամանակի իրավունքը, որը ձեր
կարծիքով կամ գուշակելով անհրաժեշտ է ձեզ յուրաքանչյուր
IHSS ծառայությունը կատարելու համար:
Ինչպես օգտագործել Աշխատաթերթ #3-ը՝ IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ.
Քայլ 1 – Աշխատաթերթ թիվ 3-ում ստուգեք յուրաքանչյուր գործառույթի համապատասխան կարգը, ինչպես սահմանել է ձեր բժիշկը:
Դա անելու համար ձեր գործառութային սահմանափակումների
մասին տեղեկությունները Աշխատաթերթ #1-ից (Դիմում բուժառուի գործառութային սահմանափակումները փաստող տեղեկություններ ստանալու համար) փոխանցեք Աշխատաթերթ #3 (IHSS-ի գնահատման չափորոշիչների աշխատաթերթ)։
Քայլ 2 – Գրանցեք, թե որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS ծառայության կատարման համար, որոնց դեպքում ձեզ անհրաժեշտ է օգնություն: Դա անելու համար յուրաքանչյուր IHSS ծառայությունը կատարելու համար ձեզ անհրաժեշտ ժամաքանակի մասին տեղեկությունները Աշխատաթերթ #2-ից (IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ) փոխանցեք Աշխատաթերթ #3 (IHSS-ի գնահատման չափորոշիչների աշխատաթերթ): Եթե ձեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, քան այն, որ թույլատրվում է ձեր կարգի հիման վրա, նշեք «Այո» վանդակը և բացատրեք, թե ինչու է ձեզ անհրաժեշտ լրացուցիչ ժամանակը: