Տնային օժանդակող ծառայություններ. պաշտպանիչ հսկողություն

Publications
#5493.10

Տնային օժանդակող ծառայություններ. պաշտպանիչ հսկողություն

Պաշտպանիչ հսկողությունը IHSS ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր հոգեկան խանգարման կամ հոգեկան հիվանդության պատճառով պետք է լինեն օրական 24 ժամ հսկողության տակ՝ վնասվածքներից, վտանգներից կամ վթարներից պաշտպանվելու համար: IHSS մատակարարը կարող է վարձատրվել հաշմանդամ երեխային կամ մեծահասակին հսկելու և վերահսկելու համար, երբ անձը կարող է անվտանգ մնալ տանը, եթե ապահովվի 24-ժամյա հսկողություն:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ի՞նչ է պաշտպանիչ հսկողությունը։

Պաշտպանիչ հսկողությունը Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) ծրագրիշրջանակում մատուցվող ծառայություն է։ Այն կոգնիտիվ խանգարումներով, հոգեկանառողջության կամ այլ խնդիրներով «ինքնաուղղորդում չունեցող» IHSS շահառուներիմշտադիտարկման ծառայություն է, որը թույլ է տալիս ապահովել, որ շահառուներն իրենքիրենց պատահաբար չվնասեն։1 IHSS սպասարկողը կարող է վճարվել, որպեսզի հետևիշահառուին, օգնի կանխել վնասվածքների առաջացումը կամ պատահարների ի հայտ գալըև առաջարկի խոսքային վերաուղղորդում կամ ըստ անհրաժեշտության՝ այլ տեսակիմիջամտություններ։2

Պաշտպանիչ հսկողության ծառայություններ ստանալը դժվար է, որի համար պահանջվում էփաստաթղթերով հստակորեն հիմնավորել ծառայության կարիքը։ Այս հրապարակումըկօգնի ձեզ հասկանալ պաշտպանիչ հսկողության իրավունակության չափորոշիչները, հասանելի ժամերի առավելագույն քանակը և ինչպես փաստաթղթերով հիմնավորելպաշտպանիչ հսկողության կարիքը։

Ինչո՞ւ է պաշտպանիչ հսկողությունը կարևոր։

Պաշտպանիչ հսկողության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք չենկարող մենակ ապրել, մշտական հսկողության տակ են, ինչն օգնում է նրանց մնալ իրենցտանը և համայնքում, այլ ոչ թե տեղափոխվել որևէ հաստատություն։ Իրավունակշահառուներին պաշտպանիչ հսկողության համար կարող է թույլատրվել ամսականընդհանուր մինչև 283 ժամ IHSS ծառայություններ։

Առավելագույնը քանի՞ ժամ կարող է ստանալ պաշտպանիչհսկողության իրավունակություն ունեցող անձը։

Պաշտպանիչ հսկողության IHSS ժամաքանակը, որը շահառուն կարող է ստանալ, որոշվում էհետևյալի հիման վրա․

  1. Ֆինանսավորող ենթածրագիր
  2. Արդյոք շահառուն ունի «լուրջ խնդիր», թե «ոչ լուրջ խնդիր»։

Հաջորդիվ կքննարկենք, թե ինչպես որոշել՝ արդյոք IHSS շահառուն համարվում է «լուրջխնդիր ունեցող»։

IHSS-ի ֆինանսավորման ենթածրագրերը

Կա IHSS-ի ֆինանսավորման չորս ենթածրագիր․

  • Անհատական խնամքի ծառայությունների ծրագիր (Personal Care Services Program, PCSP)
  • Համայնքի առաջնահերթ ընտրության իրավունքով տարբերակ (անգլ.՝ Community First Choice Option, CFCO)
  • IHSS Plus տարբերակ (անգլ.՝ IHSS Plus Option, IPO)
  • IHSS մնացորդային (անգլ.՝ HSS Residual, IHSS-R)

Որպեսզի պարզեք, թե որ ենթածրագրում եք ներառված, ուսումնասիրեք IHSS-իհաստատում․ գործողություն կատարելու մասին ծանուցումը կամ հարցրեք ձեր IHSS աշխատողին:

Հետևյալ աղյուսակում թվարկված են IHSS-ի ֆինանսավորման չորս ենթածրագրերը ևպաշտպանիչ հսկողություն ստացող անձանց համար յուրաքանչյուր ծրագրով հասանելիամսական առավելագույն IHSS ժամաքանակը․

Ենթածրագիր Եթե համարվում եք Լուրջ խնդիր ունեցող (SI), մինչև՝ Եթե համարվում եք Ոչ լուրջ խնդիր ունեցող (NSI), մինչև՝ Մեջբերում/տեղեկատվության աղբյուր
PCSP – ծնող/ամուսին չի թույլատրվում 283 ժամ/ամիսը 283 ժամ/ամիսը

(195 ժամ ՊՀ՝ գումարած կարիքի այլ ժամեր)
Բոլոր վարչաշրջաններին ուղղված նամակ (ACL) թիվ 93-21 ACL 99-86
CFCO 283 ժամ/ամիսը Մինչև 283 ժամ/ամիսը

(195 ժամ ՊՀ՝ գումարած կարիքի այլ ժամեր)
ACL 14-60
IPO 283 ժամ/ամիսը 195 ժամ/ամիսը ACL 11-19
IHSS-R 283 ժամ/ամիսը 195 ժամ/ամիսը Welf. & Inst. Code § 12303.4

Ինչպե՞ս համապատասխանել «Լուրջ խնդիր ունեցող» պայմանին:

«Լուրջ խնդիր ունեցող» պայմանին համապատասխանելու համար անձը պետք է ունենա ոչբժշկական անհատական ծառայությունների, ճաշի պատրաստման, ճաշ պատրաստելու ևկերակրելու անհրաժեշտության դեպքում մաքրության ծառայությունների և հարբժշկականծառայությունների շաբաթական քսան կամ ավելի ժամի կարիք:3

«Լուրջ խնդիր ունեցող» համարվելու համար IHSS շահառուն պետք է ունենա շաբաթական 20 կամ ավելի ժամի «գնահատված ընդհանուր կարիք»:

  • Ճաշի պատրաստում և մաքրում ճաշից հետո (եթե անհրաժեշտ է կերակրում)
  • Շնչառական օգնություն
  • Աղիներին և միզապարկին առնչվող խնամք
  • Կերակրում
  • Հիգիենիկ լվացումներ անկողնում
  • Հագցնելու գործողություններ
  • Դաշտանային խնամք
  • Տեղաշարժում
  • Փոխադրում
  • Լոգանք
  • Բերանի հիգիենա
  • Հարդարում
  • Մաշկի խնամք
  • Դիրքի փոփոխություն
  • Պրոթեզներին առնչվող օգնություն (արհեստական վերջույթ, տեսողական և լսողական օգնություն), դեղամիջոցների դասավորում
  • Հարաբժշկական ծառայություններ

Ինչպես հաշվարկել «գնահատված ընդհանուր կարիքը»

Ձեր «գնահատված ընդհանուր կարիքը» հաշվարկելու համար ձեր IHSS-ի գործողությունկատարելու մասին ծանուցման «Անհրաժեշտ ծառայությունների ընդհանուր ծավալ» սյունակում նշված ժամանակը գումարեք վերը նշված ծառայություններից յուրաքանչյուրիհամար։ Եթե ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման համար կիրառվել է համաչափբաշխում, ներառեք համաչափ բաշխված ժամաքանակը։ Ճաշի պատրաստման և ճաշիցհետո մաքրման համար համաչափ բաշխված ժամանակը ներառում է միայն այնժամանակը, որը շահառուին անհրաժեշտ է այդ ծառայությունների համար: «Անհրաժեշտծառայությունների ընդհանուր ծավալ» սյունակում գումարված ամբողջ ժամանակիարդյունքը։

  • Եթե ​​«գնահատված ընդհանուր կարիքը» շաբաթական 20 ժամ կամ ավելի է, շահառունհամարվում է «լուրջ խնդիր ունեցող»։
  • Եթե ​​«գնահատված ընդհանուր կարիքը» շաբաթական 20 ժամից պակաս է, շահառունհամարվում է «ոչ լուրջ խնդիր ունեցող»։

Ո՞վ կարող է ստանալ պաշտպանիչ հսկողություն։

Աուտիզմ, Ալցհայմերի հիվանդություն կամ այլ դեմենցիաներ, մտավոր հաշմանդամությունկամ հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված այլ հաշմանդամություններունեցող անձանց մոտ ավելի հավանական է, որ պաշտպանիչ հսկողություն պահանջողխնդիրներ լինեն։ Սակայն այս հաշմանդամություններից ընդամենը մեկն ունենալըավոտմատ կերպով IHSS շահառուին չի որակում որպես պաշտպանիչ հսկողությանծառայություններից օգտվելու համար իրավունակ անձ։

Պաշտպանիչ հսկողության ծառայություններին համապատասխանելու համար անձինքպետք է ունենան․

  1. «Կոգնիտիվ խնդիր», «հոգեկան առողջության խնդիր» կամ «առողջական այլ խնդիր», օրինակ՝ հոգեկան խանգարում կամ հիվանդություն, որը գործառութայինսահմանափակումներ է առաջացնում հետևյալում․
    • Հիշողություն (օր․՝ առարկաները, մարդկանց, վայրերը, որևէ բան սկսելը կամավարտելը մոռանալը և այլն)
    • Կողմնորոշվելու ունակություն (օր․՝ ժամանակը, մարդկանց, վայրերը, միջավայրը, շրջապատը և այլն ճանաչելու և դրանց հարմարվելու անկարողությունը, ինչնանհրաժեշտ է ապրելու և գործեր կատարելու համար)
    • Կշռադատելու ունակություն (օր․՝ այնպիսի որոշումներ կայացնելը, որոնք վտանգիեն ենթարկում անձի առողջությունը և (կամ) անվտանգությունը),4
  • և
  1. Լինել «ինքնաուղղորդում չունեցող»։
    «Ինքնաուղղորդում չունեցող» նշանակում է, որ անձը․ 1) ի վիճակի չէ ճանաչողականկերպով գնահատելու վտանգը և վնասվելու ռիսկը, և 2) կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության հետ կապված խնդրի կամ այլ խնդրի պատճառով ենթակա էվնասվածք ստանալու, վտանգի մեջ ընկնելու կամ պատահարի ենթարկվելուռիսկին։5 Օրինակ՝ IHSS շահառուն գուցե չգիտակցի, թե որն է անվտանգ վարքագիծը ևկարող է վնասվել՝ փորձելով անել մի բան, որը նա առանց օգնության չպետք է անի։

  2. Տանը ապահով մնալու համար պահանջում է օրական 24 ժամ հսկողություն։6 Օրինակ՝ցերեկվա կամ գիշերվա ընթացքում ցանկացած պահի անկանխատեսելի, վտանգավոր կամ ռիսկային վարքագիծ դրսևորող շահառու, որին անհրաժեշտ է 24-ժամյա հսկողություն։

Պաշտպանիչ հսկողության իրավունակության լրացուցիչչափորոշիչներ երեխաների համար

Երեխան (18 տարեկանից փոքր) կարող է պաշտպանիչ հսկողություն ստանալ, եթեհամապատասխանում է իրավունակության վերոնշյալ չափորոշիչներին, սակայն կալրացուցիչ պահանջ, որին նա պետք է համապատասխանի․ երեխան պետք էպահանջի ավելի շատ հսկողություն, քան հաշմանդամություններ ունեցող նույնտարիքի երեխան։ Երեխան չի կարող պաշտպանիչ հսկողություն ստանալ ամենօրյամանկական խնամքի համար, որը պահանջում են նույն տարիքի բոլոր երեխաները։7

Վարչաշրջանի աշխատակիցները պետք է անհատականորեն գնահատեն բոլորերեխաների մտային ունակությունները և պաշտպանիչ հսկողությունը տրամադրեն ըստանհատական կարիքի:

Երեխաներին պաշտպանիչ հսկողության ծառայությունների տրամադրումը չպետք է մերժելհետևյալ հիմքերով․

  • միայն տարիքի պատճառով,
  • քանի որ երեխան վերջերս վնասվածք չի ստացել,
  • քանի որ ծնողը երեխային որոշակի կարճատև ժամանակով, օրինակ՝ 5 րոպեով, մենակ է թողել:

Վարչաշրջանը պետք է պաշտպանիչ հսկողության հասանելիության և իրավունակությանմասին տեղեկությունները երեխայի ծնողին կամ խնամակալին տրամադրի որպեսգնահատման գործընթացի մաս։

Երբ IHSS աշխատակիցը գնահատում է երեխայի իրավունակությունը պաշտպանիչհսկողության համար, նա կարող է խնդրել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք ենբժշկական անկետան, դպրոցի հետ կապված զեկույցները (Անհատականացված կրթականծրագրեր կամ IEP-եր) կամ տարածքային կենտրոնի զեկույցները (Անհատականացվածծրագրի պլան կամ IPP-ներ), որոնք օգնում են աշխատակցին որոշել, թե արդյոք երեխանպաշտպանիչ հսկողության կարիք ունի։

Ե՞րբ կարելի է դիմել պաշտպանիչ հսկողություն ստանալուհամար։

IHSS աշխատակիցներից պահանջվում է գնահատել անձանց իրավունակությունը IHSSծառայությունների ամբողջական ծավալի համար, որոնց կարիքը նրանք կարող են ունենալIHSS դիմումի և տարեկան վերագնահատման գործընթացների շրջանակում։ Դա ներառումէ պաշտպանիչ հսկողության կարիքի գնահատումը։

IHSS շահառուն կամ ընտանիքի անդամը կարող են պաշտպանիչ հսկողությանծառայություններ խնդրել պաշտպանիչ հսկողության կարիքը բացահայտվելուն պես։Այսինքն՝ ծառայությունը կարելի է պահանջել դիմումի ներկայացման, վերագնահատմանգործընթացում կամ վերագնահատումների միջև։ Պաշտպանիչ հսկողության ծառայությունըկարելի է խնդրել նաև հեռախոսով, էլ․ փոստով կամ փոստային նամակով։

Պաշտպանիչ հսկողության իրավունակությանփաստաթղթերով հիմնավորումը

Պաշտպանիչ հսկողություն ստանալու համար անհրաժեշտ է վարչաշրջանին տրամադրելփաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ IHSS շահառուն ունի կոգնիտիվ խանգարում, մտավոր հետամնացություն կամ այլ խնդիր, որի հետևանքով IHSS շահառուն չիկարողանում ճանաչողական կերպով գնահատել վտանգը և վնասվելու ռիսկը։ Անհրաժեշտէ նաև ցույց տալ, որ շահառուն վնասվածք ստանալու, վտանգի մեջ ընկնելու կամպատահարի ենթարկվելու ռիսկի տակ է, եթե 24-ժամյա օրվա ընթացքում նրան որևէ պահիմենակ թողնեն։

Փաստաթղթերը պետք է ներառեն օրինակներ այն բաների վերաբերյալ, թե ինչ կարող էանել շահառուն, որոնց պատճառով նա ինքն իրեն պատահաբար կվնասի կամ վտանգիկենթարկի, եթե մենակ մնա։

Եթե ցույց չտաք, որ շահառուն ունի այնպիսի վտանգավոր վարքագծեր, որոնք նրան ռիսկիկենթարկեն առանց հսկողության մնալու դեպքում, պաշտպանիչ հսկողությունը կարող էմերժվել։

Անպայման պահեք վարչաշրջանին ներկայացրած ձեր բոլոր փաստաթղթերիպատճենները։

1. Վտանգի/վնասվածք ստանալու գրանցամատյանի կազմումը, որը ցույց է տալիսշահառուի վտանգավոր վարքագծերը

Պաշտպանիչ հսկողության իրավունակությունը ցույց տալու լավագույն ձևը անցած վեց (6)ամսվա ընթացքում շահառուի ունեցած յուրաքանչյուր պատահար/ստացած վնասվածք կամհամարյա պատահար/վնասվածք փաստաթղթավորող գրանցամատյան կամ ցանկկազմելն է:

Սույն հրապարակման վերջում ներկայացվում է Վտանգի/վնասվածքի ամենօրյագրանցման մատյանի նմուշ և ձև, որոնք կարող եք օգտագործել վտանգավոր վարքագծերըգրանցելու համար։

Ձեր կազմած գրանցամատյանում կամ ցանկում պետք է նկարագրեք շահառուի կատարածյուրաքանչյուր գործողություն, որը կարող էր վնասվածք պատճառել շահառուին կամ նրանենթարկել է վնասվածք ստանալու կամ վնասվելու վտանգի՝ նշելով դրանցհաճախականությունը:

Վտանգավոր վարքագծերի մի քանի օրինակներ են. տանը վառած ծխախոտ թողնելը, ինքնուրույն լոգանք ընդունելու կամ լվացվելու ժամանակ ոչ անվտանգ ապրանքների, օրինակ՝ ժավելի օգտագործումը, տանից դուրս զբոսնելը և մոլորվելը, օտարներին տունթողնելը, սալօջախը միացնելը և անջատել մոռանալը, տան շուրջը փոքր խարույկներվառելը, ջրի ծորակը բաց թողնելը, ջուրը եռման ջերմաստիճանում միացնելը, վտանգավորապրանքներ ուտելը, անառողջ կամ աղբամանից հանած սնունդ ուտելը, գլխով հարվածելը, ինքն իրեն կծելը և ճանկռելը, մաշկը կամ բաց վերքերը պոկոտելը, դանակներ կամ այլվտանգավոր կենցաղային պարագաներ օգտագործելը, զուգարանակոնքի բաքի ջրի կամարտաթորանքի հետ խաղալը, բարձր տեղեր մագլցելը և ներքև ցատկելը, սառնարանումթաքնվելը, հոսանքի առկայությունն ստուգելու համար մատները լամպի կոթառի մեջմտցնելը, առանց երթևեկությանը հետևելու փողոցով քայլելը, առանց լողալ իմանալուլողավազանի մեջ ցատկելը, էլեկտրական վարդակի մեջ իրեր մտցնելը, հեռախոսիլիցքավորիչը կամ պատին միացված լարը բերանը տանելը, կահույք տեղաշարժելու փորձանելը, երբ անձը չունի անհրաժեշտ հավասարակշռությունն ու ուժը, մահճակալից վերկենալու փորձ անելը այն դեպքում, երբ անձը չունի մկաններն օգտագործելու կամկառավարելու կարողություն, առանց օգնության քայլելու փորձ անելը, երբ անձն ունիհավասարակշռության և ուժի սահմանափակումներ, անձի մտավոր կամ ֆիզիկականկարողություններից վեր որևէ գործ անելը, ինչը վնաս կամ վնասվածք կպատճառիշահառուին:

Եթե շահառուն վերջին շրջանում չի ունեցել որևէ պատահար կամ իրեն վտանգի չիենթարկել, բացատրեք ինչու: Օրինակ՝ գուցե պատահարներ տեղի ունեցած չլինեն այնպատճառով, որ անձը եղել է IHSS խնամակալի և ընտանիքի անդամների 24-ժամյահսկողության տակ՝ պատահարները կանխելու նպատակով:

Բացատրեք այն գործողությունները, օրինակ՝ խոսքային վերաուղղորդումը կամ այլմիջամտություններ, որոնք խնամակալը և ընտանիքի անդամներն ստիպված էինձեռնարկել վնասվածքի առաջացումը կամ պատահարների ի հայտ գալը կանխելու համար:

Վտանգների ու վնասվածքների գրանցամատյանում պետք է նշեք այն պատճառները, թեինչու հնարավոր չէ ձևափոխել շահառուի տունը կամ այն դարձնել լիարժեք ապահով, և(կամ) նշեք անձի հսկողության այլընտրանքային ձևը, երբ IHSS շահառուն պետք է տանըմենակ մնա որոշակի կարճ ժամանակահատվածով (եթե կիրառելի է): Օրինակ՝ շահառունկարող է բացել պահարանները, չնայած օգտագործվում է անվտանգության մանկականկողպեք, կամ շահառուն կարող է ամսական երկու անգամ մենակ մնալ առավելագույնը 1 ժամով, որպեսզի ընտանիքի անդամը գնա գնումներ կատարելու, իսկ այդ ընթացքումշահառուի հսկողությունը կատարվում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ տուն զանգահարելումիջոցով:

2. Վարչաշրջանին ներկայացրեք «Պաշտպանիչ հսկողության կարիքի գնահատումIHSS ծրագրի համար» (SOC 821) ձևաթուղթը

Պաշտպանիչ հսկողության կարիքի գնահատում Տնային օժանդակող ծառայություններիծրագրի համար ձևը (SOC 821) պետք է լրացնի IHSS շահառուի բժիշկը կամ հիշողության, կողմնորոշվելու և (կամ) կշռադատելու ոլորտներում մասնագիտացած կամ փորձ ունեցողորևէ բուժաշխատող։8 SOC 821 ձևի օգնությամբ որոշվում է, թե արդյոք պաշտպանիչհսկողությունն անհրաժեշտ է պաշտպանիչ հսկողության կարիքի վերաբերյալ վարչաշրջանիհավաքագրած այլ տեղեկությունների հետ միասին։9 Օգտակար կլինի, եթե SOC 821 ձևըլրացնող բժշկին կամ բուժաշխատողին տրամադրեք IHSS շահառուի վտանգների կամվնասվածքների գրանցամատյանի պատճենը։ Պետք է խնդրեք նաև, որ բժիշկը ներառի IHSS շահառուի ինքնուրույն չուղղորդվող վտանգավոր վարքագծի օրինակներ և բացատրի, թետվյալ վարքագիծն ինչու է կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդրիհետևանք։ Օրինակ՝ բժիշկը կարող է բացատրել, որ շահառուն փորձում է քայլել առանցօգնության, և ընկնելը կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդրիհետևանք է, որ անձը նպատակ չունի ինքն իրեն վնասելու, և որ նա չի հասկանում, որ ունիֆիզիկական սահմանափակումներ, որոնց պատճառով նա անգիտակցաբար վնասիենթարկվելու կամ վնասվածք ստանալու ռիսկի տակ է իրեն դնում։

IHSS կանոններով չի պահանջվում, որ IHSS աշխատակիցը լրացնի և (կամ) անմիջապեսբժշկին կամ բուժաշխատողին տրամադրի SOC 821 ձևը։ IHSS շահառուները կամ ընտանիքիանդամներն իրավունք ունեն պահանջել բժշկից լրացնել SOC 821 ձևը և ներկայացնել այնվարչաշրջանին։ Եթե ձևը չվերադարձվի վարչաշրջանին կամ լիարժեք լրացված չլինի, վարչաշրջանը պաշտպանիչ հսկողության կարիքը կորոշի իր ունեցած տեղեկություններիհիման վրա։10 Վարչաշրջանը կարող է մերժել պաշտպանիչ հսկողությունը, եթեիրավունակությունը որոշելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները չունենա։

Չմոռանաք պահել վարչաշրջանին ներկայացրած ձեր բոլոր փաստաթղթերի պատճենները։

3. Բժշկից կամ բուժաշխատողից ստացեք պաշտպանիչ հսկողության կարիքըփաստաթղթերով հիմնավորող նամակ

SOC 821 ձևից բացի պետք է շահառուի բժշկից կամ բուժաշխատողից ստանաք նամակ, որըփաստաթղթերով հիմնավորում է շահառուի կոգնիտիվ խանգարումը, հոգեկանառողջության խնդիրը կամ այլ խնդիր, ներկայացնում է գործառութային մակարդակը, տարիքը և նկարագրում է, թե խանգարումը կամ խնդիրները ինչպես են վատթարացնումհիշողությունը, դատելու կարողությունը կամ ապակողմնորոշում նրան։ Նամակում պետք էբացատրվի, որ անձն ի վիճակի չէ ճանաչողական ձևով գնահատել վտանգը կամ վտանգիմեջ ընկնելու ռիսկը, և թե ինչու է անձը վնասվածք ստանալու, վտանգի մեջ ընկնելու կամպատահարի ենթարկվելու ռիսկի տակ, եթե մենակ մնա։

Նամակում պետք է ներկայացվեն վտանգավոր վարքագծերի օրինակներ, և պետք էբացատրվի, թե տվյալ վարքագիծն ինչպես է կապված կոգնիտիվ խանգարման, հոգեկանառողջության խնդրի կամ առողջական այլ խնդրի հետ։ Բժիշկը կամ բուժաշխատողը պետքէ բացատրեն նաև, թե անձն ինչու պետք է օրական 24 ժամ հսկողության տակ լինի, որպեսզի ապահով տանը մնա։

Նամակը գրող բժիշկը կամ բուժաշխատողը պետք է որոշակիորեն իմանա անձիվարքագծերը, և արդյոք նա ունի ինքն իրեն վտանգավոր իրավիճակների մեջ գցելուֆիզիկական կամ մտային ունակություն։ Դուք պետք է շահառուի բժշկին կամբուժաշխատողին տրամադրեք ձեր կազմած վտանգների և վնասվածքներիգրանցամատյանի պատճենը, որպեսզի բժիշկը կամ բուժաշխատողն ավելի լավ հասկանա, թե շահառու ինչպիսի վտանգավոր վարքագծեր ունի, որոնք նրան թույլ չեն տալիս օրվա 24 ժամվա մեջ որևէ պահի տանը մենակ մնալ:

Սույն հրապարակման վերջում ներկայացվում է Պաշտպանիչ հսկողության վերաբերյալբժշկի նամակի նմուշը, որը կարող է լրացնել շահառուի բժիշկը կամ որևէ բուժաշխատող՝IHSS-ին պաշտպանիչ հսկողության ծառայությունների կարիքի մասին առավել մանրամասնտեղեկություններ տրամադրելու համար։

4. Ստացեք պաշտպանիչ հսկողության կարիքը ցույց տվող այլ օժանդակողնամակներ

Դուք պետք է ստանաք պաշտպանիչ հսկողության համար շահառուի կարիքի մասին այլնամակներ այն սպասարկողներից, որոնք կանոնավոր կերպով աշխատում են շահառուիհետ, օրինակ՝ տարածքային կենտրոնի ցերեկային խնամքի ծրագրից, երեխայիխնամատուից, Կիրառական վարքային վերլուծության (Applied Behavior Analysis, ABA) թերապիան կամ ֆիզիկական թերապիան ապահովող մասնագետներից։ Նամակներըպետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները․

  • Շահառուի տարիքը, և որքան ժամանակ է նրան ճանաչում սպասարկողը,
  • Շահառուի հաշմանդամությունները և ախտորոշումները՝ ցույց տալու, որ նա ունիկոգնիտիվ խանգարում(ներ), հոգեկան առողջության կամ այլ խնդիր,
  • Տեղեկություններ անձի հիշողության, կողմնորոշման և կշռադատելու գործառութայինսահմանափակումների մասին, որոնք կոգնիտիվ խանգարման (խանգարումների) և(կամ) հոգեկան առողջության կամ այլ խնդրի հետևանք են, և դրանց ծանրությանաստիճանը,
  • Տեղեկություններ անձի ինքնուրույն չուղղորդվելու մասին։ Ինքնուրույն չուղղորդվելնշանակում է, որ կոգնիտիվ խանգարման և (կամ) հոգեկան առողջության կամ այլխնդրի խատճառով անձը 1) ի վիճակի չէ ճանաչողաբար գնահատել վտանգը և վնասիենթարկվելու ռիսկը, և որ 2) վնասվածք ստանալու, վտանգի կամ պատահարիենթարկվելու ռիսկի տակ է,
  • Տեղեկություններ այն մասին, թե արդյոք անվտանգ լինելու համար անձն ունիհսկողության և մշտադիտարկման տակ լինելու կարիք և ինչու (օր․՝ շահառուին պետք էանընդհատ հետևել, որովհետև կոգնիտիվ խանգարման հետևանքով անում է ոչանվտանգ բաներ և կարող է պատահաբար վնասել ինքն իրեն կամ հայտնվելվտանգավոր իրավիճակներում),
  • Բերեք անձի վտանգավոր վարքագծից օրինակներ և նշեք, թե ինչհաճախականությամբ են դրանք տեղի ունենում:

5. Ստացեք պաշտպանիչ հսկողության կարիքը հիմնավորող այլ փաստաթղթեր

Կարող եք հավաքել նաև այլ փաստաթղթեր՝ ներառյալ վերջին շրջանում կատարվածհոգեբանական գնահատումները, վարքագծային առողջության գնահատումները, բուժմանծրագրերը և հաշվետվությունները, IEP-երը և դրանց բոլոր փոփոխությունները, տարածքային կենտրոնի անհատական IPP-ները և այլ փաստաթղթեր, որոնք ցույց ենտալիս շահառուի գործառութային սահմանափակումները, կոգնիտիվ խանգարումները, հոգեկան առողջության խնդիրները և այլ առողջական խնդիրներ ու ինքնուրույնչուղղորդվող (օր․՝ վտանգավոր) վարքագծերը։ Կարող եք հավաքել նաև այն միջադեպերըփաստաթղթավորող ոստիկանական զեկույցները, երբ IHSS շահառուն փախել է տնից ումոլորվել, կամ նրան գտել են փողոցներում թափառելիս։

6. Լրացրեք օրական 24-ժամյա պաշտպանիչ հսկողության ապահովագրականծածկույթի պլանի (SOC 825) ձևը

Վարչաշրջանը գուցե պահանջի լրացնել Օրական 24-ժամյա պաշտպանիչ հսկողությանապահովագրական ծածկույթի պլանը (SOC 825)։ Վարչաշրջանը պարտավոր էհավաքագրել տեղեկություններ այն մասին, թե ինչպես է 24-ժամյա հսկողությունըտրամադրվում։ Դա նրա համար է, որ ամսական 283 ժամ սահմանաչափի պատճառովIHSS-ն չի վճարում օրական 24-ժամյա ծառայությունների համար, չնայած այնհանգամանքին, որ պաշտպանիչ հսկողության համար իրավունակ անձն ամեն դեպքումունի օրական 24 ժամ հսկողության կարիք։ Այս ձևում սպասարկողը պետք է ներկայացնիտեղեկություններ այն մասին, թե ինչպես է հետևելու IHSS շահառուին, երբ
24-ժամյա օրվա համար IHSS ժամեր չեն ապահովվում։

Ո՞ր դեպքերում չի հաստատվում պաշտպանիչ հսկողությունը։

Պաշտպանիչ հսկողություն հնարավոր չէ ապահովել հետևյալ դեպքերում․

  • Ընկերական այց կամ սոցիալական ակտիվություն (օր․՝ շահառուի հսկողություն, որպեսզի նա կարողանա գնալ եկեղեցի կամ հաճախել բինգո խաղերին)։
  • Որևէ առողջական խնդրի հետևանքով առաջացած կարիք և անձ, որն ունի բժշկականհսկողության կարիք (օր․՝ կլման խանգարում ունեցող շահառուի հսկողություն, որպեսզիչխեղդվի և խեղդամահությունը կանխելու նպատակով արտածծում ապահովի)։
  • Շտապ բուժօգնություն ակնկալելու հետևանքով առաջացած կարիք (օր․՝ շահառուիհսկողություն, որովհետև նրա մոտ կարող է սրտի նոպա, ինսուլտ, էպիլեպտիկ նոպակամ ասթմայի նոպա սկսվել, և նա կարող է բուժօգնության կարիք ունենալ)։
  • Շահառուի հակասոցիալական կամ ագրեսիվ վարքագիծը կանխելու կամկառավարելու կարիք (օր․՝ շահառուի հսկողություն, որովհետև նա կարող է հարվածելկամ վնասվածք հասցնել ինչ-որ մեկին կամ փչացնել գույքը)։
  • Կանխամտածված (միտումնավոր) ինքնաոչնչացնող վարքագծից (օրինակ՝ինքնասպանությունը) պաշտպանելու կարիք, կամ երբ անձը գիտակցաբար փորձում էվնասել ինքն իրեն։11

Պաշտպանիչ հսկողության հնարավոր մերժման այլպատճառներ

  • Անձը ֆիզիկապես ի վիճակի չէ վնասել ինքն իրեն։
  • Անձը չունի «կոգնիտիվ խանգարում», «հոգեկան առողջության խնդիր» կամ«առողջական այլ խնդիր»։
  • Անձն ինքնաուղղորդվող է, քանի որ գիտի, թե իրավիճակը երբ է վտանգավոր և կարողէ ինքնուրույն հետ կանգնել վնասարար բաներ անելուց (օր․՝ տարեց անձ, որըհասկանում է, որ ունի ֆիզիկական սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս նրանառանց օգնության քայլել անվտանգ կերպով։ Այս անձը կարող է ընտրել, թե երբսպասել քայլելու օգնության, իսկ այլ ժամանակ ընկնելու վտանգը հաշվարկելուց հետոկարող է որոշել փորձել առանց օգնության քայլել, օրինակ՝ երբ փորձում է փախնելհրդեհից)։
  • Եթե երեխան չունի ավելի շատ հսկողության կարիք, քան հաշմանդամություններչունեցող նույն տարիքի երեխան։ Հսկողության տակ գտնվելու կարիքը պետք էկապված լինի երեխայի գործառութային սահմանափակումների (օր․՝ հիշողություն, կողմնորոշում, կշռադատում), այլ ոչ երեխայի տարիքի հետ։
  • Միջավայրային ձևափոխությունները կրճատում են պաշտպանիչ հսկողության կարիքը։Օրինակ՝ սալօջախի պտտվող կոճակների հեռացումը կամ անվտանգությունապահովող սողնակների տեղադրումը։
  • Վարքագծերը կանխատեսելի են, և հսկողության կարիքը կա միայն օրվա որոշակիժամերի։12

Ինչպես պահանջել լսումներ IHSS-ի որոշումները վիճարկելուհամար

Եթե համաձայն չեք ձեր IHSS նպաստների վերաբերյալ վարչաշրջանի որոշման, այդ թվում՝պաշտպանիչ հսկողությունը դադարեցնելու կամ մերժելու վերաբերյալ վարչաշրջանիորոշման հետ, ունեք որոշումը վիճարկելու համար լսումներ պահանջելու իրավունք։Լսումների անցկացման համար դիմելիս պետք է իմանալ երկու կարևոր վերջնաժամկետ:

1. 90-օրյա ժամկետ լսումներ պահանջելու համար

Լսումների անցկացման դիմում ներկայացնելու համար շահառուն ունի ընդամենը 90 օր՝սկսած IHSS-ի համար գործողություն կատարելու (NOA) կամ չկատարելու վերաբերյալ այնծանուցման ամսաթվից, որի հետ անձը համաձայն չէ (օր․՝ պաշտպանիչ հսկողությանբանավոր մերժումը): Այստեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ լսումներպահանջելու կարգի վերաբերյալ. https://www.cdss.ca.gov/hearing-requests։

2. Նպաստի վճարման երկարաձգում

Նպաստի վճարման երկարաձգումը (անգլ․՝ Aid Paid Pending) կանոն է, որով IHSS-իԳործողություն կատարելու մասին ծանուցման ուժի մեջ մտնելը կասեցվում է, քանի դեռսպասում եք լսումներին: Դա նշանակում է, որ ձեր նպաստները կշարունակվենտրամադրվել ընթացիկ մակարդակով այնքան ժամանակ, մինչև հրապարակվի լսումներիարդյունքում կայացված որոշումը։ Եթե լսումները պահանջվել են նախքան IHSS-իԳործողություն կատարելու մասին ծանուցման փոփոխության ուժի մեջ մտնելը, IHSS ծառայությունների տրամադրումը նույն մակարդակով կշարունակվի այնքանժամանակ, մինչև հրապարակվի լսումների արդյունքում կայացվածորոշումը։13 Նպաստի վճարման երկարաձգմամբ տրամադրվող IHSS ծառայությունները չեն համարվում գերավճար նույնիսկ այն դեպքում, եթե շահառունչի շահում իր IHSS լսումները, նպաստները հետ վճարելու կարիք չկա։14

Լսումների անցկացումն առցանց պահանջելու կարգի և Նահանգային լսումների դիմումներիներկայացման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եքայցելել Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտի (California Department of Social Services) կայքը:

Լսումներին պատրաստվելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացված ենDRC-ի «IHSS-ի անկողմնակալ լսումների ուղեցույց․ ինչպես պատրաստվել IHSS-իդադարեցումներին կամ ժամերի կրճատումներին»հրապարակման մեջ։

IHSS-ի լրացուցիչ ծառայությունների (օրինակ՝ վերոնշյալները) համար շահերիպաշտպանության վերաբերյալ տեղեկությունների համար ուսումնասիրեք DRC-ի հետևյալհրապարակումը՝ IHSS-ի Տնային օժանդակող ծառայությունների և ինքնագնահատմանուղեցույց

IHSS-ի ժամերի հաշվարկման կարգի վերաբերյալ ավելին իմանալու համար ուսումնասիրեքDRC-ի հետևյալ հրապարակումը՝ Առավելագույն հասանելի ժամերի քանակը և դրանցհաշվարկը

Արձագանքներ վարչաշրջանի կողմից պաշտպանիչհսկողության մերժման ընդհանուր պատճառներին

Վարչաշրջաններն ունեն շատ ընդհանուր պատճառներ՝ որևէ մեկին ասելու, որ նա չիհամապատասխանում պաշտպանիչ հսկողության ծառայություններին: Ստորև բերված էվարչաշրջանների ընդհանուր հիմնավորումների ցանկը և դրանց տրվող մի քանիհնարավոր արձագանք:

Արդյո՞ք առկա է ծանր աստիճանի մտավոր հետամնացություն:

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝

Տնային այցի ժամանակ լուրջ մտավոր հետամնացություն չի դիտվել:

Արձագանք՝

  • Պաշտպանիչ հսկողության կարիքը որոշելու համար օգտագործվել է սխալ չափանիշ։Ծանր աստիճանի առողջական խնդիրը պարտադիր չէ։ Շահառուն պետք է ունենակոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության խնդրի կամ այլ խնդրի (օրինակ՝հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը) հետևանքով վտանգը և վնասման ռիսկըգնահատելու անկարողություն և լինի հաշմանդամության և խնդիրների հետևանքովվնասվածք ստանալու, վտանգի կամ պատահարի ենթարկվելու ռիսկի տակ։
  • Ընդհանուր վտանգավոր վարքագծին հետևելու համար IHSS-ի տնային այցըչափազանց կարճատև էր։
  • Վարչաշրջանի գնահատմանը հակասող ապացույց, այսինքն՝ շահառուի ամենօրյագրանցումները, բժշկի տեղեկանքը, հոգեբանական վիճակի գնահատումը, որըփաստաթղթային հիմքով հիմնավորում է կոգնիտիվ խնդիրը, հոգեկան առողջությանխնդիրը կամ այլ խնդիր (օրինակ՝ հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը) ևպատահաբար վնասվելու ռիսկ վտանգավոր վարքագծերի հետևանքով։
  • Դեմենցիա ունեցող բուժառուները այցելուներին ցույց են տալիս միայն «լավ օրերը»։

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​

Ունի պաշտպանիչ հսկողության կարիք ֆիզիկական հիվանդության, այլ ոչ մտավոր խնդրիպատճառով:

Արձագանք՝​​​​​​​

  • Շահառուն չի պահանջում պաշտպանիչ հսկողություն՝ ի պատասխան ֆիզիկականտկարությունների համար կանչված բժշկական կամ այլ շտապ օգնությունների։Օրինակ՝ նա չի պահանջում ընդունել ինսուլին դիաբետիկ նոպայի, ասթմայի կամ սրտինոպայի ժամանակ։
  • Փոխարենը՝ կոգնիտիվ խնդիրը, հոգեկան առողջության խնդիրը կամ առողջական այլխնդիրը (օրինակ՝ հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը) վնասվածք ստանալուռիսկ է առաջացնում։ Հսկողության տակ լինելու կարիքը կապված է կոգնիտիվ խնդրի, հոգեկան առողջության խնդրի կամ առողջական այլ խնդրի հետ (օրինակ՝ հոգեկանխանգարումը կամ հիվանդությունը)։
  • Շահառուի կոգնիտիվ խնդիրը, հոգեկան առողջության խնդիրը կամ առողջական այլխնդիրը (օրինակ՝ հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը) թույլ չի տալիս նրանգիտակցել ֆիզիկական անկարողությունները կամ սահմանափակումները։ Շահառունչի հասկանում կամ չի գնահատում գործողությունների հետևանքները (օր․՝ փորձում էվեր կենալ կամ քայլել առանց օգնության այն դեպքում, երբ չի կարող դա անել առանցվնասվածք ստանալու ռիսկի, կուտի քաղցրեղեն, թեև շաքարախտի պատճառովվնասվածք ստանալու ռիսկեր կան, կփորձի հանել օդափոխիչ խողովակները կամօրթոդոնտիկ կապիչները, քանի որ դրանք վերք կամ գրգռվածություն են առաջացնումև այլն):

Տանը ցուցաբերո՞ւմ է վտանգավոր վարքագիծ:

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​​​​​​​​

Formal diagnosis of cognitive impairment, mental condition or other condition (such as a mental health impairment or illness) doesn't prove need.

Արձագանք՝​​​​​​​

  • SOC 821 ձևը և բժշկի կամ բուժաշխատողի տեղեկանքը ցույց է տալիս, որ շահառունչունի կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության խնդրի կամ այլ խնդրի (օրինակ՝հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը) հետևանքով վտանգը և վնասման ռիսկըգնահատելու անկարողություն և հաշմանդամության ու խնդիրների հետևանքովվնասվածք ստանալու, վտանգի կամ պատահարի ենթարկվելու ռիսկի տակ է։

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​​​​​​​​

Ոչ մի վնասվածք վերջին շրջանում:

Արձագանք՝​​​​​​​

  • Շահառուն մշտապես հսկողության տակ է, և սպասարկողը վնասի առաջացումըկանխելու համար ըստ անհրաժեշտության միջամտում կամ վերաուղղորդում է։

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​​​​​​​​

Վարչաշրջանի աշխատակցի տնային այցի ժամանակ որևէ վտանգավոր վարքագծիապացույց չի նկատվել:

Արձագանք՝​​​​​​​

  • Վարքագծերն անկանխատեսելի են և օրեցօր փոխվում են։
  • Տրամադրեք վտանգի/վնասվածքների գրանցամատյանը, որում գրանցված են այնվտանգավոր վարքագծերը, որոնք IHSS աշխատակցի ներկայությամբ չեն դրսևորվում։

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​​​​​​​​

TՇահառուն ինքն իրեն վտանգավոր իրավիճակների մեջ գցելու կամ ինքն իրեն վնասելուֆիզիկական կարողություն չունի։

Արձագանք՝​​​​​​​

  • Շահառուն կարող է քաշելով հանել իր կաթետրը, գաստրոստոմիկ խողովակը և այլպարագաներ և չի հասկանում, որ վարքագիծը վտանգավոր է։

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​​​​​​​​

Շահառուի վարքագծերը կանխատեսելի են և հրահրիչ հիմքեր ունեն։

Արձագանք՝​​​​​​​

  • Նույնիսկ եթե որևէ վտանգավոր վարքագիծ անընդհատ դրսևորվում է որևէ կոնկրետհրահրիչի արդյունքում (օր․՝ երբ շահառուն հուսահատված կամ տխուր է), դժվար կամերբեմն անհնար է ողջամտորեն կանխատեսել, թե շահառուն երբ, որտեղ և ինչպեսկստանա հրահրիչի ազդակն ու կվնասի ինքն իրեն։
  • Առանց մշտական հսկողության և զգոնության վնասը հնարավոր չի լինի հուսալիորենկանխել։

Վարչաշրջանի հիմնավորումը մերժման վերաբերյալ՝​​​​​​​​​​​​​​

Շահառուի ինքնավնասող վարքագծերն այնքան ծանր աստիճանի չեն, որ պաշտպանիչհսկողությամբ վերահսկվեն։

Արձագանք՝​​​​​​​

  • Ինքնավնասման աստիճանը ստանդարտ չէ։
  • Շահառուն չպետք է «տառապի իրական վնասվածքից», որպեսզի պաշտպանիչհսկողության իրավունակություն ունենա։ Ավելի շուտ նա պետք է ունենա «ինքն իրենվտանգի մեջ գցելու հակվածության պատմություն»։

Ամենօրյա վտանգների և վնասվածքների գրանցամատյանինմուշ

Չորեքշաբթի, 1-1-2025 թ․​​​​​​​

8:30am․ լոգանքի ժամանակ XXX-ին հետ է պահել է օճառ ուտելուց։

9:00am․ նախաճաշ էի պատրաստում։ XXX-ը փորձում էր դիպչել տաք թավայում եփվողսննդին։

9:20am․ XXX-ը ցատկում էր ապակյա սեղանի վրա։ Բռնեցի XXX-ին, երբ նա համարյաընկնելու էր սեղանից։

9:25am․ XXX-ի մատները հանեցի բերանից, որպեսզի թույլ չտամ կրծել եղունգները։

9:40am․ XXX-ը վազեց լոգասենյակ և սկսեց հարվածել ցնցուղարանի ապակյա դռանը։ XXX-ին հետ պահեցի ցնցուղարանի ապակյա դռանը հարվածելուց։

10:50am․ XXX-ը կրկին վազեց լոգասենյակ։ XXX-ին հետ պահեցի զուգարանի թղթովխաղալուց։

11:15am․ XXX-ը խաղում էր դրսում և քարերը բերանն էր դնում։ Քարերը հանեցի բերանից, որպեսզի չխեղդվի։

11:18am․ ձեռքից վերցրի քարերը, որովհետև դրանք համարյա բերանն էր դրել։

11:20am․ ձեռքից վերցրի տերևները, որովհետև դրանք համարյա բերանն էր դրել։

11:30am․ XXX-ին թույլ չտվեցի, որ միացնի սալօջախը։

11:53am․ գտա XXX-ին, երբ փորձում էր մկրատով բացել զովացուցիչ ըմպելիքի տարան։Ստիպված էի վերցնել ձեռքից մկրատը։

11:55am․ XXX-ին թույլ չտվեցի, որ հեռակառավարման վահանակը դնի միկրոալիքայինվառարանի մեջ։

12:00pm․ XXX-ին թույլ չտվեցի, որ փորձի բացել Mylanta-ի (դեղամիջոց) շշերը և ըմպելդեղամիջոցը։

1:05pm․ XXX-ին հետ պահեցի գլուխը պատին հարվածելուց։

2:17pm․ գնացինք զբոսայգի։ Մտավ խաղահրապարակ։ Ստիպված էի XXX-ից 5 ոտնաչափհեռավորության վրա կանգնել, որպեսզի ապահովեմ XXX-ի անվտանգությունը և թույլ չտամնրան հեռու վազել։

2:20pm․ թեքեցի XXX-ին, որպեսզի թույլ չտամ, որ դուրս գա խաղահրապարակից և հեռուվազի։

2:23pm․ որսացի XXX-ին և հեծանվով մի երեխայի, որ միմյանց չբախվեն։

2:30pm․ թեքեցի XXX-ին, որպեսզի թույլ չտամ, որ քայլելով մոտենա ճոճանակին նստածինչ-որ մեկին։

3:00pm․ XXX-ին ձեռքից ամուր բռնած քայլեցի հետ դեպի մեքենան, որպեսզի թույլ չտամ, որXXX-ը դուրս գա փողոց ու հեռու վազի։

4:23pm․ XXX-ին հետ պահեցի չորացնող մեքենայի մեջ սնունդ դնելուց և մեքենանմիացնելուց։

4:25pm․ XXX-ին հետ պահեցի դանակով խաղալուց։

4:30pm․ XXX-ին հետ պահեցի աղբամանից ինչ-որ բաներ ուտելուց։

6:01pm․ XXX-ին թույլ չտվեցի, որ խաղա տակդիրի արտաթորանքի հետ և ձեռքերը բերանըտանի։

6:11pm-6:25pm․ XXX-ը դուրս էր եկել տնից։ Զանգահարեցի ոստիկանություն, և XXX-ինբերեցին տուն։

8:45pm-9:30pm․ պառկեցի XXX-ի հետ, երբ նա քնեց։ XXX-ին գիշերը հետևելու համարմանկական մոնիտոր օգտագործեցի։ Գիշերը 3 անգամ թույլ չտվեցի XXX-ին, որ վեր կենա ևդուրս գա մահճակալից և դուրս գնա ննջասենյակի պատուհանից։

Վտանգների/վնասվածքների գրանցամատյանի նմուշային ձև

Սա վտանգների/վնասվածքների գրանցամատյանի նմուշային ձևի PDF տարբերակն է՝

Շահառու՝ _________________________________________________

Գործի համար՝ _________________________________________________

Եթե նախընտրում եք ամեն օրվա գրառումներ չկատարել, ինչպես ներկայացված է վերևում, կարող եք օգտագործել այս ձևը, որը կօգնի ձեզ փաստաթղթավորել շահառուի ինքն իրենվտանգի մեջ գցելու կամ վնասվածք պատճառելու ռիսկ առաջացնող վարքագծերը։ Այսաղյուսակը կարող է պարունակել շահառուի վտանգավոր վարքագծերի ոչ բոլորօրինակները։ Շահառուի վարքագծերն արտացոլելու համար պետք է փոփոխեք այսաղյուսակը։

Վտանգավոր վարքագիծ

  • Տանից դուրս է գալիս թափառելու և մոլորվում է։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Թույլ է տալիս օտարներին մտնել տուն։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Տեղյակ չէ, թե ինչ վտանգ կարող են ներկայացնել օտարականները։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Միացնում է սալօջախը և մոռանում է անջատել։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Ձեռքերը կամ մարմնի այլ մասեր կամ այլ անհամապատասխան իրեր դնում է սալօջախիկողքին կամ վրա։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Կրակ է վառում միկրոալիքային վառարանում կամ տան շուրջը։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Ուտում է վտանգավոր ապրանքներ կամ անառողջ սնունդ (օրինակ՝ օճառ)։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Ուտում է առողջական խնդիրների համար անհամապատասխան սնունդ (օր․՝անսահմանափակ քանակով ըմպում է շաքարով զովացուցիչ ըմպելիքներ, եթե դիաբետիկէ)։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Վտանգավոր առարկաները մտցնում է կոկորդը/ականջները/քիթը։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Սնունդը կամ ըմպելիքները ճիշտ ձևով չի ծամում կամ ուտելիս կամ ըմպելիս խեղդվում է։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Հարվածում է գլուխը, բերանը կամ կզակը կամ կծում կամ քերծում է ինքն իրեն
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Դանակները կամ այլ կենցաղային իրերն օգտագործում է ոչ անվտանգ ձևով։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Մագլցում է բարձր տեղեր կամ ցատկում է այդ տեղերից կամ ընկնելու և (կամ) գլխովհարվածելու վտանգի տակ է։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Թաքնվում է վտանգավոր տեղերում (օր․՝ սառնարանում, միկրոալիքային վառարանում)։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Առարկաները մտցնում է էլեկտրական վարդակների կամ սեղմակների մեջ։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Ձեռքերը մտցնում է ոչ հիգիենիկ տեղեր (օր․՝ զուգարանակոնքի բաքի, աղբամանի, կեղտոտտակդիրների մեջ)։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Թափառում է փողոցներով կամ կայանատեղերով՝ ուշադրություն չդարձնելովերթևեկությանը/մեքենաներին։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Ցատկում է լողավազանի մեջ՝ չիմանալով լողալ։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Քայլում է այն ժամանակ, երբ առանց օգնության քայլելն անվտանգ չէ։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Տեղաշարժում է ծանր, վտանգավոր կամ նուրբ առարկաներ՝ առանց ուժ/հավասարակշռություն ունենալու։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Թաքցնում է միզելու կամ արտաթորելու կարիքը։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Խաղում է արտաթորանքի հետ։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Հարվածում է ապակուն, հայելիներին, հեռուստացույցներին և այլն։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Կանգնում կամ նստում է ապակյա սեղանների վրա։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
  • Զարթնում է գիշերվա կեսին/գիշերվա ընթացքում հսկողության կարիք ունի, որպեսզիհնարավոր լինի կանխել տնից փախնելը կամ տանը ինքն իրեն վնասելը։
    Արդյո՞ք վարքագիծը կկրկնվի, եթե շահառուն 24/7 հսկողության տակ չլինի։ (Այո/Ոչ)
    Յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվը․
    Նկարագրություն․
    ___________________________________________________________
    ___________________________________________________________
    ___________________________________________________________

Պաշտպանիչ հսկողության բժշկի նամակի նմուշ

Լրացվում է միայն բուժաշխատողի կողմից։

Բժշկի նամակի նմուշի PDF տարբերակը կարելի է գտնել ստորև․

Ձևը լրացնող բժշկին կամ բուժաշխատողին պետք է տրամադրեք IHSS շահառուիվտանգների/վնասվածքների գրանցամատյանի պատճենը, որպեսզի բժիշկն ավելի լավպատկերացում կազմի շահառուի տանը դրսևորած վարքագծերի մասին։

Որպեսզի ցույց տաք, որ IHSS շահառուն իրավունակ է պաշտպանիչ հսկողության համար, IHSS շահառուն պետք է ստանա ծառայությունից օգտվելու իր կարիքը հաստատողապացույց (բժշկի կամ բուժաշխատողի նամակի տեսքով)։

Նամակում պետք է նկարագրվեն անձի հաշմանդամությունները (ախտորոշումները) ևգործառութային խնդիրները (հիշողություն, կողմնորոշում, կշռադատում)։ Նամակում պետք էնկարագրվի նաև, թե հաշմանդամություններն ինչպես են նպաստում վատ կշռադատելուն, շփոթմանը, վատ հիշողությանը կամ ապակողմնորոշմանը, և պետք է ներկայացվեն անձիվտանգավոր վարքագծերի օրինակներ, որոնք նա դրսևորում է առանց պոտանցիալ վնասըգիտակցելու։

Նամակում նաև պետք է բացատրվի, որ անձն ունի ինքն իրեն վնաս հասցնելու կամվտանգավոր իրավիճակների մեջ դնելու ֆիզիկական կարողություն։ Նամակում պետք էբացատրվի, որ կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության խնդրի կամ առողջականայլ խնդրի (օր․՝ հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը) պատճառով անձը տանըանվտանգ մնալու համար ունի օրական 24 ժամ հսկողության տակ գտնվելու կարիք

Շահառու՝ _________________________________________________

Գործի համար՝ _________________________________________________

  1. Անձը ունի՞ կոգնիտիվ խանգարում, հոգեկան առողջության խնդիր կամ այլ խնդիրներ։

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  2. Կոգնիտիվ խանգարումը, հոգեկան առողջության խնդիրը կամ այլ խնդիր առաջացնո՞ւմ ենհիշողության, կողմնորոշման կամ կշռադատման գործառութային սահմանափակումներ։

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  3. Անձն ի վիճակի՞ է գնահատել վտանգը և վնաս ստանալու ռիսկը։

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  4. Անձի՝ վտանգը և վնաս ստանալու ռիսկը գնահատել չկարողանալը կապվա՞ծ է կոգնիտիվխանգարման, հոգեկան առողջության խնդրի կամ առողջական այլ խնդրի հետ։

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  5. Արդյո՞ք անձը կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության խնդրի կամ այլ խնդրիպատճառով վնասվածք ստանալու, վտանգի կամ պատահարի ենթարկվելու ռիսկի տակ է։

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  6. Կոգնիտիվ խանգարումը, հոգեկան առողջության խնդիրը կամ այլ խնդիրը թույլ չե՞ն տալիս, որ անձը օրական 24 ժամ մենակ մնա։

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  7. Արդյո՞ք անձի վտանգների և վնասվածքների գրանցամատյանում նկարագրվածվարքագծերը համապատասխանում են անձի կոգնիտիվ խանգարմանը, հոգեկանառողջության խնդրին կամ այլ խնդրին:

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  8. Արդյո՞ք կարելի է ակնկալել, որ անձի կոգնիտիվ խանգարումը, հոգեկան առողջությանխնդիրը կամ այլ խնդիր առաջ կբերեն այնպիսի վարքագծեր, որոնք նշված են վտանգներիև վնասվածքների գրանցամատյանում:

    Ընտրեք համապատասխան պատասխանը․ (Այո/Ոչ)
  9. Համառոտ նկարագրեք անձի վտանգավոր վարքագծերը և դրանց պատճառները, այդթվում՝ կոգնիտիվ խանգարումները, հոգեկան առողջության խնդիրները կամ այլ խնդիրներ, ինչպես նաև հիշողության, կողմնորոշվելու և կշռադատելու սահմանափակումները։Բացատրեք, թե այդ վարքագծերն ինչպես թույլ չեն տալիս անձին ճանաչել վտանգը ևապահով մնալ տանը՝ առանց 24-ժամյա հսկողության։
    ___________________________________________________________
    ___________________________________________________________

Ես տրամադրել եմ վերոնշյալ տեղեկություններն իմ իմացածի ողջ չափով:

Ստորագրել է՝ _________________________________________________

Ամսաթիվ՝ _________________________________________________

  • 1. Կանոնների և ընթացակարգերի ձեռնարկ (MPP) 30-701(n)(3) և MPP 30-757.17
  • 2. MPP 30-757.17 և MPP 30-757.171
  • 3. MPP 30-701(s)(1)
  • 4. MPP 30-756.372
  • 5. MPP 30-701(n)(3)
  • 6. 30-757.17 և 30-757.173(a)
  • 7. ACL 15-25
  • 8. MPP 30-757.173(a)(1) և MPP 30-757.173(a)(1)(A)
  • 9. MPP 30-757.173(a)(1)-(3)
  • 10. MPP 30-757(a)(4)
  • 11. MPP 30-757.172
  • 12. ACL 15-25 և բոլոր վարչաշրջանների տեղեկատվական ծանուցում (ACIN) թիվ I-76-21
  • 13. MPP 22-072.5.
  • 14. MPP 30-768.111.