Առավելագույն հասանելի ժամերի քանակ և դրանց հաշվարկ

Առավելագույն հասանելի ժամերի քանակ և դրանց հաշվարկ
Այս հրապարակման մեջ բացատրվում է, թե ինչպես են հաշվարկվում Տնային օժանդակող ծառայությունների (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) ամսական ժամերը։Այս հրապարակման մեջ ենթադրվում է, որ դուք արդեն դիմել եք IHSS-ի համար, անցել եք IHSS-ի սոցիալական աշխատողի կողմից իրականացվող տնային գնահատման գործընթացը և ստացել եք ժամերի հաստատման IHSS ծանուցումը (անգլ.՝ Notice of Action, NOA)։ IHSS-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար, ինչպես նաև որպեսզի իմանաք, թե ինչպես ստանալ ցանկացած լրացուցիչ IHSS ծառայություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, այցելեք DRC-ի IHSS Շահերի ինքնուրույն պաշտպանության միջոցների (IHSS Self-Advocacy Resource) կայքէջ:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Այս հրապարակման մեջ բացատրվում է, թե ինչպես են հաշվարկվում Տնային օժանդակող ծառայությունների (անգլ.՝ In-Home Supportive Services, IHSS) ամսական ժամերը։1Այս հրապարակման մեջ ենթադրվում է, որ դուք արդեն դիմել եք IHSS-ի համար, անցել եք IHSS-ի սոցիալական աշխատողի կողմից իրականացվող տնային գնահատման գործընթացը և ստացել եք ժամերի հաստատման IHSS ծանուցումը (անգլ.՝ Notice of Action, NOA)։ IHSS-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար, ինչպես նաև որպեսզի իմանաք, թե ինչպես ստանալ ցանկացած լրացուցիչ IHSS ծառայություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, այցելեք DRC-ի IHSS Շահերի ինքնուրույն պաշտպանության միջոցների (IHSS Self-Advocacy Resource) կայքէջ:
1. IHSS-ի ֆինանսավորումը
IHSS-ը ֆինանսավորվում է չորս ենթածրագրերի միջոցով. Յուրաքանչյուր ծրագիր ունի իրավունակության տարբեր չափանիշներ և ամսական հասանելի առավելագույն ժամեր։ Ձեր ստացած ժամերը կախված են այն բանից, թե որ ենթածրագրում եք ներառված և ինչ IHSS ծառայությունների կարիք ունեք։ IHSS-ի ժամերի առավելագույն քանակը, որը կարող է ստանալ անհատը, ամսական 283 ժամ է:
Այդ ծրագրերն են.
- Անհատական խնամքի ծառայությունների ծրագիր (Personal Care Services Program, PCSP),
- Համայնքի առաջնահերթ ընտրության իրավունքով տարբերակ (Community First Choice Option, CFCO)
- IHSS Plus տարբերակ (անգլ.՝ IHSS Plus Option, IPO),
- IHSS մնացորդային (անգլ.՝HSS Residual, IHSS-R)
Դուք կարող եք պարզել, թե ինչ ենթածրագրում եք ներառված դիտելով ձեր՝IHSS- ի հաստատման մասին ծանուցումըկամ հարցնելով ձեր IHSS աշխատողին:
Դուք կարող եք ստանալ ամսական 283 ժամ (առավելագույնը), եթե՝
- Դուք գտնվում եք PCSP ծրագրում և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, կամ
- Դուք գտնվում եք CFCO, IPO կամ IHSS-R ենթածրագրում, ստանում եք պաշտպանիչ հսկողություն, և դուք «ծանր հիվանդ» եք, կամ
- Ձեզ անհրաժեշտ է առնվազն 283 ժամ IHSS ծառայություններ: Օրինակ, ստանում եք ոչ բժշկական անձնական խնամք, կապված, հարաբժշկական և / կամ այլ IHSS ծառայությունների հետ:
Հետևյալ աղյուսակը թվարկում է չորս IHSS ենթածրագրերը և առավելագույն ամսական IHSS-ը, որը հասանելի է Պաշտպանիչ հսկողություն ստացող անձանց:
Ենթածրագիր։ | Եթե ձեզ դիտարկել են որպես Լուրջ խնդիր ունեցող (SI), մինչև՝ | Եթե ձեզ դիտարկել են որպես Ոչ լուրջ խնդիր ունեցող (NSI), մինչև՝ | Տեղեկատվության հղում/աղբյուր |
---|---|---|---|
PCSP | 283 ժամ/ամիսը | 283 ժամ/ամիսը | Ամբողջ վարչաշրջանին ուղղված նամակ (ACL) թիվ՝ 93-21, ACL 99-86 |
IPO | 283 ժամ/ամիսը | 195 ժամ/ամիսը | ACL 11-19 |
IHSS-R | 283 ժամ/ամիսը | 195 ժամ/ամիսը | Սոցիալական ապահովության մասին օրենքի Օրենսգիրք § 12303.4 |
CFCO | 283 ժամ/ամիսը | Մինչև 283 ժամ/ամիսը | ACL 14-60 |
2. IHSS ենթածրագրի իրավասություն, ծառայություններ եւ սահմանափակումներ
i. Անհատական խնամքի ծառայությունների ծրագիր (Personal Care Services Program, PCSP),
PCSP-ից օգտվելու իրավասություն ստանալու համար.
- Դուք պետք է իրավասու լինեք ստանալ լիարժեք դաշնային ֆինանսավորմամբ Medi-Cal:
- Դուք չեք կարող ունենալ ամուսին կամ ծնող մատակարար:
- Դուք չեք կարող ստանալ կանխավճար 2 կամ Ռեստորանային ճաշի նպաստ։3
Ըստ PCSP ենթածրագրի, դուք կարող եք ամսական ստանալ IHSS-ի 283 ժամ ծառայություններ, եթե որոշվի, որ ունեք պաշտպանիչ հսկողության իրավասություն:4
ii. Համայնքի առաջնահերթ ընտրության իրավունքով տարբերակ (Community First Choice Option, CFCO)
CFCO-ից օգտվելու իրավասություն ստանալու համար.
- Դուք պետք է իրավասու լինեք ստանալ լիարժեք դաշնային ֆինանսավորմամբ Medi-Cal:
- Դուք պետք է լինեք բուժքույրական հաստատության խնամքի անհրաժեշտություն ունեցողի կարգավիճակում:5
- Կանխավճար ստանալու, ռեստորանային ճաշի նպաստ ստանալու կամ ամուսին կամ ծնող մատակարարող ունենալու սահմանափակումներ չկան:
Ըստ CFCO ենթածրագրի, եթե դուք ստանում եք պաշտպանիչ հսկողություն և ծանր հիվանդ եք, կարող եք ամսական ստանալ IHSS-ի 283 ժամ ծառայություններ: Եթե դուք ստանում եք պաշտպանիչ հսկողություն և ծանր հիվանդ չեք, կարող եք ստանալ 195 ժամ պաշտպանիչ հսկողություն և ամսական մինչև 283 ժամ այլ ծառայություններ, որոնք ձեզ հարկավոր են:
Եթե դուք ամուսնացած եք, չունեք Medi-Cal և կարիք ունեք IHSS ծառայությունների, կարող եք օգտվել IHSS-ի համար CFCO ծրագրի շրջանակներում դիմելու հնարավորությունից: Ամուսնացած անձինք, ովքեր Medi-Cal-ի և IHSS-ի կարիք ունեն, կարող են օգտվել Medi-Cal-ի իրավասության ավելի բարենպաստ կանոններից, որոնք կոչվում են «Ամուսինների աղքատացման դրույթներ», որոնք թույլ են տալիս ստանալ IHSS՝ CFCO ենթածրագրի շրջանակում:6 Այս կանոնները թույլ են տալիս, որ IHSS ծառայությունների կարիք ունեցող ամուսինը արժանանա Medi-Cal-ի, մինչդեռ մյուս ամուսինը պահի զգալիորեն ավելի շատ եկամուտը, քան թույլատրվում է այլ Medi-Cal իրավասության կանոններով:7. 2024 թվականի հունվարի 1-ից վերացվել է համայնքի ամուսնու ռեսուրսների նպաստը, որը նաև հայտնի է որպես ակտիվների սահմանափակում:8 Medi-Cal-ի Ամուսինների աղքատացման դրույթների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես DRC-ի հրապարակումները, որոնք վերնագրված են «Տարեցների եւ հաշմանդամների դաշնային աղքատության մակարդակի (A&D FPL) ծրագիր» և «Տնային օժանդակող ծառայությունների (IHSS)» : Ուղեցույց շահերի պաշտպանների համար՝
iii. IHSS Plus տարբերակ (անգլ.՝ IHSS Plus Option, IPO),
IPO-ից օգտվելու իրավասություն ստանալու համար.
- Դուք պետք է իրավասու լինեք ստանալ լիարժեք դաշնային ֆինանսավորմամբ Medi-Cal:
- Դուք չեք բավարարում բուժքույրական հաստատության խնամք պահանջող կարգավիճակը, բայց ունեք IHSS-ի կարիք, և
- Դուք ունեք ամուսին մատակարար կամ ստանում եք կանխավճար կամ ռեստորանային ճաշի նպաստ:9
Ըստ IPO ենթածրագրի, եթե դուք ստանում եք պաշտպանիչ հսկողություն և ծանր հիվանդ եք, կարող եք ամսական ստանալ IHSS-ի 283 ժամ ծառայություններ: Եթե ստանում եք պաշտպանիչ հսկողություն և ոչ ծանր հիվանդ եք, կարող եք ամսական ստանալ IHSS-ի 195 ժամ ծառայություններ:
Ընդհանուր առմամբ, այն մարդիկ, ովքեր չեն բավարարում բուժքույրական հաստատության խնամք պահանջող կարգավիճակի պահանջները և ունեն ամուսին մատակարար, կամ ստանում են կանխավճար, կամ ռեստորանային ճաշի նպաստ, այս ծրագրում ներգրավվում են որպես PCSP և CFCO ենթածրագրերի այլընտրանք:
iv. IHSS մնացորդային (անգլ.՝HSS Residual, IHSS-R)
IHSS-R-ից օգտվելու իրավասություն ստացող.
- Դուք իրավասու չեք ստանալ լիարժեք դաշնային ֆինանսավորմամբ Medi-Cal:
Ըստ IHSS-R ենթածրագրի, եթե դուք ստանում եք պաշտպանիչ հսկողություն և ծանր հիվանդ եք, կարող եք ամսական ստանալ IHSS-ի 283 ժամ ծառայություններ: Եթե ստանում եք պաշտպանիչ հսկողություն և ոչ ծանր հիվանդ եք, կարող եք ամսական ստանալ IHSS-ի 195 ժամ ծառայություններ:
IHSS-R ենթածրագիրը նահանգային և տեղական ֆինանսավորում ունեցող ծրագիր է: Այն բաղկացած է հիմնականում ներառում է IHSS ստացողների, ովքեր կորցրել են Medi-Cal (SB87) նպաստը և որոշ մարդկանց, ովքեր (օրինական մշտական բնակիչներ կամ ըստ օրենքի ԱՄՆ-ում բնակվող բնակիչներ են և չեն կարողանում լիարժեք օգտվել դաշնային ֆինանսավորմամբ Medi-Cal- ին: SB 87-ը Medi-Cal-ի կանոն է, որը պահանջում է, որ Medi-Cal-ի նպաստից զրկվողները, ստանան մեկ լրացուցիչ ամիս Medi-Cal, մինչդեռ վարչաշրջանն ուսումնասիրում է, թե արդյոք կա Medi-Cal ծրագիր, որի իրավասություն կարող է ստանալ անհատը: IHSS-R ծրագրում շատ քիչ անձինք են ներառվում: Եթե դուք ստանում եք IHSS գործողությունների ծանուցում, ըստ որի ներառվել եք մնացորդային ծրագրում և դադարեցվել է ձեր IHSS-ը, քանի որ դուք չունեք Medi-Cal, պետք է բողոքարկել IHSS գործողությունների ծանուցում և դիմեք Medi-Cal-ին անմիջապես պարզելու համար, թե ինչ կարող եք անել Medi-Cal-ի իրավասության վերականգնման համար:
Նշում. Կալիֆոռնիայում, մարդկանց մեծ մասը, անկախ ներգաղթի կարգավիճակից, կարող են ստանալ Medi-Cal:10. Վարչաշրջանը չի կարող մերժել Ձեր IHSS դիմումը, քանի որ Դուք չունեք սոցիալական ապահովության համարը կամ հարկ վճարողների նույնականացման համար:11 Դուք կարող եք այցելել Կալիֆոռնիայի Առողջապահության նախարարության կայք ՝ Medi-Cal- ի դիմելու մասին տեղեկություններ ստանալու համար:
1. Ինչպե՞ս են IHSS-ի ժամերը տարբերվում՝ ելնելով անհատական կարիքներից
Ստորեւ բերված աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես կարող եք ստանալ տարբեր քանակությամբ ժամեր՝ կախված այն բանից, թե որ IHSS ենթածրագրում եք ներգրավվել, և արդյոք ստանում եք պաշտպանիչ հսկողություն որպես ծանր կամ ոչ ծանր հիվանդ անձ:
PCSP | CFCO | IPO | IHSS-R | |
---|---|---|---|---|
Անհատ A Պաշտպանիչ հսկողության իրավասություն ունեցող և ծանր հիվանդ Անահտ A անձին պահանջվում է շաբաթական 20 ժամ ոչ բժշկական օգնություն: |
283 ժամ/ամիսը | 283 ժամ/ամիսը | 283 ժամ/ամիսը | 283 ժամ/ամիսը |
PCSP | CFCO | IPO | IHSS-R | |
Անհատ B Պաշտպանիչ հսկողության իրավասություն ունեցող, ոչ ծանր հիվանդ և 6 ժամ տնային ծառայությունների կարիք ունեցող Անահտ B անձին պահանջվում է շաբաթական 19 ժամ և 56 րոպե (կամ 19.9 ժամ) ոչ բժշկական խնամքի օգնություն: Փոխարկել րոպեները տասնորդականների 56 / 60 =.9333 →.9 (կլորացված ներքև) Անձնական խնամքի ծառայությունների ամսական ժամերի տասնորդական հաշվարկ՝ 19.9 ժամ x 4.33 = 86.167 = 86.17 (կլորացված ներքև) Փոխարկում րոպեների՝ .17 x 60 = 10.2 րոպե = 10 րոպե (կլորացված ներքև) Ամսական աձնական խնամքի ծառայությունների ժամեր՝ 86 ժամ 10 րոպե կամ 86:10 Գումարած տնային ծառայություններ 86:10 + 6:00 = 92:10 |
Ամսական 283 ժամ |
Ամսական 283 ժամ [Սա ներառում է 195 պաշտպանիչ հսկողություն + 86:10 անձնական խնամքի ծառայություններ ամսական + 6 ժամ տնային ծառայություններ = ամսական 287 ժամ։ Անհատը կստանա 283 ժամ՝ IHSS ամսական սահմանաչափի պատճառով |
Ամսական 195 ժամ |
Ամսական 195 ժամ |
PCSP | CFCO | IPO | IHSS-R | |
Անհատ C Պաշտպանիչ հսկողության իրավասություն չունեցող, ոչ ծանր հիվանդ և 6 ժամ տնային ծառայությունների կարիք ունեցող Անահտ C անձին պահանջվում է շաբաթական 19 ժամ և 56 րոպե (կամ 19.9 ժամ) ոչ բժշկական խնամքի օգնություն: Փոխարկել րոպեն տասնորդականի 56 / 60 =.9333 →.9 (կլորացված ներքև) Անձնական խնամքի ծառայությունների ամսական ժամերի տասնորդական հաշվարկ՝ 19.9 ժամ x 4.33 = 86.167 = 86.17 (կլորացված ներքև) Փոխարկում րոպեների՝ .17 x 60 = 10.2 րոպե = 10 րոպե (կլորացված ներքև) Ամսական աձնական խնամքի ծառայությունների ժամեր՝ 86 ժամ 10 րոպե կամ 86:10 Գումարած տնային ծառայություններ 86:10 + 6:00 = 92:10 |
92:10 (կամ 92 ժամ և 10 րոպե՝ ամսական) | 92:10 (կամ 92 ժամ և 10 րոպե՝ ամսական) | 92:10 (կամ 92 ժամ և 10 րոպե՝ ամսական) | 92:10 (կամ 92 ժամ և 10 րոպե՝ ամսական) |
Ձեր IHSS NOA-ն պարունակելու է այն ժամանակը, որը կարող եք ստանալ շաբաթական և ամսական՝ արտահայտված ժամերով և րոպեներով: Որպեսզի հաշվեք IHSS-ի ծառայությունների ժամեր, որոնք կարող եք ստանալ մեկ ամսվա ընթացքում, դուք պետք է փոխարկեք շաբաթական IHSS ծառայությունների համար ձեզ անհրաժեշտ ժամերն ու րոպեները ժամի տասնապատիկով, այնուհետև բազմապատկեք 4.33-ով: Մենք այս գործընթացը նորից ավելի մանրամասն կքննարկենք ստորև:
3. IHSS-ի տնային գնահատում
Ձեր IHSS աշխատողը անցկացնում է գնահատում ձեր տանը, որպեսզի որոշի, թե ինչ ծառայություններ են ձեզ անհրաժեշտ, և որքան ժամանակ է ձեզ հարկավոր յուրաքանչյուր ծառայության համար։ IHSS աշխատողը, եթե կիրառելի է, համաչափության սկզբունքով կբաշխի որոշ ծառայություններ և կորոշի, եթե առկա են այլընտրանքային ռեսուրսների անհրաժեշտություն: Ձեր IHSS-ի Գործողությունների ծանուցումում նշված ժամանակի համաչափության սկզբունքով բաշխումը և այլընտրանքային ռեսուրսների ժամերը կնվազեցնեն ժամանակը, որի իրավասություն կարող եք ունենալ: Ժամերի քանակը, որոնց իրավասություն ունեք յուրաքանչյուր ամիս, կոչվում է «լիազորված ժամեր»: Ձեր լիազորված ժամերը այն ժամերի քանակն են, որոնք կարող եք ստանալ համաչափության սկզբունքով բաշխվելու, այլընտրանքային ռեսուրսի սահմանումից, առաջադրանքի ուղեցույցով սահմանված ժամերից և IHSS-ի բոլոր մյուս կանոններից ելնելով, որոնք կիրառվում են IHSS-ի ծառայությունների ձեր կարիքը որոշելու համար: Համաչափության սկզբունքով բաշխումը և այլընտրանքային ռեսուրսները մանրամասն քննարկվելու են ստորև:
Տնային գնահատման գործընթացի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես DRC- ի հրապարակումը, IHSS-ի Տնային և ինքնուրույն գնահատման ուղեցույցը:
i. IHSS Գործողությունների ծանուցում
Ձեր IHSS- ի գործողությունների ծանուցումը (NOA) այն փաստաթուղթն է, որով վարչաշրջանը ձեզ ծանուցում է ձեր IHSS նպաստների մասին: Ձեր IHSS NOA-ն պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
- Որքան ժամանակ եք ստանում յուրաքանչյուր IHSS-ի առաջադրանքի համար, որի մասով ձեզ հարկավոր է օգնություն,
- Վարչաշրջանի կողմից սահմանված գործողության ժամկետը,
- Որոշումը կայացնելիս IHSS-ի որ կանոնների վրա է վարչաշրջանը հիմնվել,
- Վարույթ պահանջելու միջոցով շրջանի որոշումը վիճարկելու ձեր իրավունքի վերաբերյալ տեղեկատվություն՝12
IHSS-ը ձեզ կուղարկի IHSS NOA-ն այն դեպքում, երբ հաստատում կամ ժխտում է IHSS-ի ձեր հայտը, ինչպես նաև ամեն անգամ, երբ IHSS ծառայությունների փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե IHSS NOA-ն նվազեցնում կամ դադարեցնում է IHSS ծառայությունը, ապա NOA-ն պետք է ուղարկվի 10 օր առաջ նախատեսված դադարեցման կամ կրճատման գործողության ամսաթվից առաջ:13 IHSS - ի հաստատման NOA- ն ևփոփոխության NOA-ն պարունակում են բոլոր IHSS ծառայությունների ցանկը և այն, թե շաբաթական և ամսական որքան ժամ կարող եք ստանալ յուրաքանչյուր առաջադրանքի համար: Եթե ձեր IHSS NOA-ն չի պարունակում ծառայության կողքին նշված ժամերը, ապա իրավասու չեք այդ IHSS ծառայության մասով օգնություն ստանալ: Եթե համաձայն չեք, կարող եք պահանջել վարույթ՝ Ձեր NOA-ն պետք է պարունակի նշում այն մասին, թե ինչպես պետք է վարույթ պահանջեք: Դուք կարող եք նաև այցելել Կալիֆոռնիայի սոցիալական ծառայությունների պետական վարույթների բաժին ՝ վարույթի հայտի մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝ https://www.cdss.ca.gov/hearing-requests Վարույթի ժամկետների և այլ հարակից տեղեկատվության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նաև վերանայել DRC-ի հետևյալ հրապարակումը IHSS-ի անկողմնակալ վարույթի ուղեցույց (IHSS Fair Hearing Guide)՝ Ինչպե՞ս պատրաստել IHSS-ի դադարեցմանը կամ ժամերի կրճատմանը:
4. Համամասնություն
Երբ երկու կամ ավելի IHSS ստացողները ապրում են նույն տանը և IHSS ծառայությունների կարիք ունեն, նրանց ժամերը կարող են համակցված կամ «համաչափորեն բաշխված» լինել: Օրինակ, եթե IHSS-ի առնչվող կամ կենցաղային ծառայությունից օգտվում է մի քանի անձ, ապա IHSS ծառայությունները հավասարապես բաժանվում են տվյալ ծառայությունից յուրաքանչյուր օգտվողի, այդ թվում՝ տվյալ տնային տնտեսությունում առկա ոչ IHSS շահառուների միջև: IHSS-ը կվճարի միայն IHSS ծառայության ձեր մասի համար, որը ստանում եք ձեր ընտանիքում ծառայություն ստացող այլ անձանց հետ։ Սա կանխարգելում է, որ IHSS-ը չվճարի IHSS-ի նպաստ չստացող անձանց IHSS առաջադրանքների համար։
Ծառայություններ անվանակարգեր, որոնք կարող են համաչափորեն բաշխվել՝
- Տնային ծառայություններ (6 ժամ առավելագույնը)14
- Ճաշի պատրաստում/Մաքրում
- Լվացք (շաբաթական 1 ժամ)
- Սննդի գնում (շաբաթական 1 ժամ)
- Այլ գործեր (շաբաթական 30 ժամ)
- Մանրամասն մաքրում
Եթէ խնամակալը միայն խնամում է ստացողին, համաչափ բաշխում չպետք է կիրառվի:15 Եթե դուք ունեք ձեզ հետ ապրող մատակարար, տնային ծառայությունները չեն կարող թույլատրվել այն տարածքների համար, որոնք օգտագործվում են միայն ձեզ հետ ապրող մատակարարի կողմից: Հարակից ծառայությունները կարող են իրականացվել միայն այն դեպքում, եթե դուք և ձեզ հետ ապրող մատակարարը համաձայնվում եք:16 Դուք հաշվարկում եք բաշխումը՝ հաշվի առնելով «Ընդհանուր անհրաժեշտությունը», որն առկա է տնային տնտեսությունում կամ ընտանիքի անդամներին / (բաժանելով) ծառայությունից օգտվող մարդկանց թվին (թիվ) = և դա հավասար է այն ժամանակին, որը պետք է ստանաք IHSS ծառայության ձեր բաժնի համար:
Օրինակ՝ Եթե ծնողը, ընտանիքի այլ չորս անդամների լվացքից առանձին է անում իր որդու լվացքը՝ հաստ աղիքի և միզապարկի խնդրի պատճառով, ապա այդ տնային տնտեսության մյուս անդամները չեն օգտվում տվյալ լվացքի ծառայություններից: Այստեղ որդու լվացքը համաչափորեն չի բաշխվում ընտանիքի մյուս չորս անդամների միջև:
Օրինակ՝ Ծնողից պահանջվում է 100 րոպե, որպեսզի շաբաթական անի 5 ընտանիքի անդամի լվացքը: Ծնողը լվանում է IHSS ստացողի հագուստը ընտանիքի այլ անդամների հագուստի հետ միասին: Դուք բաժանում եք 100 րոպե լվացքի րոպեները ընտանիքի 5 անդամների թվի վրա: Սա տալիս է 20 րոպե՝ IHSS ստացողի լվացքի համար։ [100 րոպե ÷ 5 անձ = 20 րոպե]։
5. Այլընտրանքային ռեսուրսներ
Այլընտրանքային ռեսուրսներն անվճար IHSS ծառայություններ են, որոնք ստանում եք այլ մարդկանց կամ ծրագրերի միջոցով, ինչպիսիք են մեծահասակների կամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնները, մեծահասակների ցերեկային ծրագրերը, համայնքային ռեսուրսների կենտրոնները, տարեցների կենտրոնները, ուսումնական կենտրոնները կամ դպրոցը:17. Տարածաշրջանային կենտրոններն, այդ թվում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստները չեն համարվում այլընտրանքային ռեսուրս:18 IHSS- ը կորոշի, թե ինչ ծառայություններ եք ստանում այլընտրանքային ռեսուրսներից (օրինակ, սննդի պատրաստման և մաքրման, կերակրման և տակդիրների փոխելու ցերեկային խնամքի ծրագրից) և այն ժամանակը, որը ձեզ հարկավոր է այդ ծառայությունները ստանալու համար: IHSS-ի առաջադրանքներից այլընտրանքային ռեսուրսների ժամանակը կհանվի՝ ձեր ընդհանուր կրիքը գնահատելիս: Ժամանակը, որ կմնա այդ նվազեցումներից հետո, կլինի ձեզ հասանելի ծառայությունների ժամանակը։
Երբ այլընտրանքային ռեսուրսը հայտնաբերվել է, վարչաշրջանը պահանջվում է ստորագրված հայտարարություն, կամավոր ծառայությունների սերտիֆիկացման (SOC 450 ձևաթղթով), այլընտրանքային ռեսուրսների մատակարարից, որտեղ պետք է նշվի այն, որ մատակարարը գիտի փոխհատուցման իրավունքի մասին, բայց ընտրում է չընդունել ծառայությունների համար վճարում:19. Վարչաշրջանը չի կարող կրճատել ժամերը այլընտրանքային ռեսուրսի պատճառով, մինչև SOC 450-ը լրացվի և տեղադրվի IHSS հայցվորի գործում: Եթե մատակարարը նշում է, որ ցանկանում է փոխհատուցում ստանալ փոխհատուցվող ծառայությունների դիմաց, վարչաշրջանը պետք է անհապաղ դադարեցնի ցուցադրել այդ ծառայությունները որպես կամավոր ծառայություններ, և մատակարարը պետք է գրանցվի որպես IHSS մատակարար:20 IHSS-ը նաև չի կարող ստիպել ընտանիքին, ընկերներին կամ այլ մարդկանց և գործակալություններին տրամադրել ձեզ անվճար IHSS ծառայություններ:21
Օրինակ՝ դուք ձեր IHSS ծառայություն մատուցողի հետ ապրում եք նույն տանը: Ծառայություն մատուցողը մաքրում է նախաճաշից և ընթրիքից հետո ձեր երկուսի համար: Դուք այցելում եք տարեցների ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ դուք ստանում եք ճաշից հետո մաքրության օգնություն։
Քայլ 1 - Ճաշի պատրաստման, մաքրման համար առկա է սյունակ պիտակավորված «Անհրաժեշտ ընդհանուր ծառայություններ»։ Այստեղ, Վարչաշրջանի IHSS աշխատողը կնշի նախաճաշից, ճաշից, և ընթրիքից հետո մաքրման վրա ծախսված ընդհանուր ժամանակը։ Սա ձեր ընդհանուր կարիքն է, նախքան համաչափ բաշխումը և այլընտրանքային ռեսուրսների կանոնների կիրառումը:
Քայլ 2 - Ապա Վարչաշրջանի IHSS աշխատողը կկիրառի համաչափ բաշխման կանոնները նախաճաշից և ճաշից հոտ մաքրման ծառայությունների նկատմամբ, որից օգտվել եք դուք և ձեր մատակարարը։ Ձեր ընդհանուր կարիքների համար ժամանակը կկրճատվի «ճշգրտումներ ուրիշների համար, ովքեր կիսում են տունը (համաչափ բաշխում)» սյունակում:
Քայլ 3 - Վարչաշրջանի IHSS աշխատողը ձեր մեծահասակների ցերեկային խնամքի կենտրոնից ստացած կերակուրը մաքրելու աջակցության ժամանակը կնշի «Ծառայություններ, որոնք դուք մերժել եք կամ ստանում եք ուրիշներից» սյունակում: Այս սյունակը ներկայացնում է այն ժամանակը, որը «Անհրաժեշտ ընդհանուր ծառայություններից» կրճատվելու է, քանի որ այլընտրանքային ռեսուրսից ստանում եք անվճար IHSS ծառայություններ:
Քայլ 4 - Վարչաշրջանի IHSS աշխատողը կնշի այն ժամանակ, որի կարող եք ստանալ ճաշից հետո մաքրման համար «Թույլատրված ծառայություններ, որոնք այժմ կարող եք ստանալ» սյունակում։ Սա այն ժամանակն է, որը դուք կարող եք ստանալ ճաշից հետո մաքրման համար, համաչափ բաշխման և այլընտրանքային ռեսուրսների կանոնների կիրառումից հետո:
6. Ի՞նչպես են որակվում որպես ծանր հիվանդ:
Անհատները, որոնք ներառված են CFCO, IPO կամ IHSS-R ծրագրում, որոնք ստանում են պաշտպանիչ հսկողություն, կարող են ստանալ առնվազն 195 ժամ կամ 283 ժամ ամսական՝ կախված այն բանից, թե արդյոք նրանք «ծանր» կամ «ոչ ծանր» հիվանդ են:
- Եթե դուք որակավորվում եք որպես ծանր հիվանդ և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, դուք ամսական կստանաք IHSS ծառայությունների 283 ժամ:
- Եթե դուք որակավորվում եք որպես ոչ ծանր հիվանդ և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, դուք ամսական կստանաք IHSS ծառայությունների 195 ժամ:
- Եթե դուք պաշտպանիչ հսկողության իրավասություն չունեք, դուք կստանաք միայն ամսական 283 ժամ, եթե ձեզ անհրաժեշտ է առնվազն 283 ժամ IHSS ծառայություններ, ինչպիսիք են անձնական խնամքի ծառայությունները, հարակից և այլ ծառայություններ:
i. Ո՞վ է ծանր հիվանդ։
«Ծանր հիվանդ» համարվելու համար պետք է ունենաք շաբաթական 20 կամ ավելի ժամ«ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտություն»:
- Սննդի պատրաստում և սննդի մաքրում (եթե անհրաժեշտ է կերակրում)
- Շնչառական օգնություն
- Աղիներին և միզապարկին առնչվող խնամք
- Կերակրում
- Հիգիենիկ լվացումներ անկողնում
- Հագցնում
- Դաշտանային խնամք
- Տեղաշարժումv
- Փոխադրում
- Լոգանք
- Բերանի հիգիենա
- Հարդարում
- Մաշկի խնամք
- Դիրքի փոփոխությունv
- Պրոթեզներին առնչվող օգնություն (արհեստական վերջույթ, տեսողական լսողական օգնություն), դեղամիջոցների դասավորում
- Հարաբժշկական ծառայություն
ii. Ի՞նչ է ներառված «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտությունում»:
Ձեր «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտությունը» ներառում է ձեր կարիքը սննդի պատրաստման, սննդի մաքրման (անհրաժեշտության դեպքում՝ կերակրման), անձնական խնամքի, և հարաբժշկական ծառայությունների համար՝ համաչափ բաշխման կանոնների կիրառումից հետո և մինչև այլընտրանքային ռեսուրսների կանոնների կիրառումը:22
iii. Ինչպես հաշվարկել ձեր «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտությունը»:
Ձեր «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտություն» հաշվարկելու համար գումարեք ձեր IHSS-ի գործողության ծանուցման «Անհրաժեշտ ընդհանուր ծառայություններ» սյունակում նշված ժամեր վերը նշված ծառայություններից յուրաքանչյուրի համար: Եթե ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման համար կիրառվել է համաչափ բաշխում, ներառեք համաչափ բաշխված ժամաքանակը: ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման համար կիրառվել է համաչափ բաշխված ժամանակը ներառում է միայն այն ժամանակը, որը ձեզ հարկավոր է այդ ծառայությունների համար: Արդյունքը ձեր «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտությունն» է:
- Եթե ձեր «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտությունը» շաբաթական 20 ժամ կամ ավելի է, ապա դուք համարվում եք ծանր հիվանդ:
- Եթե ձեր «Ընդհանուր գնահատված խնամքի անհրաժեշտությունը» շաբաթական 20 ժամից պակաս է, ապա դուք համարվում եք ոչ ծանր հիվանդ:
Օրինակ՝ Դուք ստանում եք պաշտպանիչ հսկողություն և շաբաթվա ընթացքում այցելում եք մեծահասակների ցերեկային խնամքի կենտրոն: Մեծահասակների ցերեկային խնամքի կենտրոնում դուք ստանում եք օգնություն ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման համար: Մեծահասակների խնամքի կենտրոնում ձեր ստացած օգնությունը այլընտրանքային ռեսուրս է: Օրվա ընթացքում և հանգստյան օրերին, երբ դուք տանն եք, ստանում եք օգնություն ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման համար: Տանը, սնունդը պատրաստվում է ընտանիքի անդամի կողմից ամբողջ ընտանիքի համար: ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման ծառայությունները համաչափորեն բաշխվում են, քանի որ երբ տանն եք դուք ուտում եք ամբողջ ընտանիքի համար ընտանիքի անդամի կողմից պատրաստված ճաշը:
Այն ժամանակը, որը ձեզ անհրաժեշտ է ճաշի պատրաստման և ճաշից հետո մաքրման համար, երբ գտնվում են մեծահասակների ցերեկային խնամքի կենտրոնում, և համաչափորեն բաշխված ժամանակը, որը ձեզ անհրաժեշտ է տանը, հաշվարկվում է որոշելու համար, թե արդյոք դուք «ծանր հիվանդ եք», թե ՝ «ոչ ծանր հիվանդ»:
7. Ամսական ժամերի հաշվարկներ
i. Ամսական ժամերի հաշվարկներ
Որպեսզի հաշվարկվեն ընդհանուր IHSS ժամերը, որոնք կարող եք ամսական ստանալ, IHSS- ը կգումարի բոլոր ժամերը, որոնք կարող եք ստանալ, բացառությամբ տնային ծառայություններից։ Ապա IHSS-ը կբազմապատկի ձեր շաբաթական ժամերը 4.33- ով: Այնուհետև, IHSS-ը կգումարի տնային ծառայությունների համար ձեզ հասանելի ընդհանուր ժամանակը: Ամսական ժամերը հաշվարկելու համար դուք պետք է կարողանաք ժամեր և րոպեներ փոխարկել տասնորդական ամսաթվերի և հետ փոխարկել դրանք ժամերի և րոպեների: Այս փաստաթղթի վերջում կա ժամանակի փոխարկման աղյուսակ:
Ձեր IHSS-ի Գործողությունների ծանուցումը սահմանում է շաբաթական ժամերը և րոպեները (ԺԺ: ՐՐ) ձևաչափով: Ահա մի քանի օրինակ, թե ինչպես են ձեր շաբաթական ժամերը և րոպեները նշված ձեր IHSS Գործողությունների ծանուցման մեջ՝
00:01 նշանակում է 1 րոպե է
00:02 նշանակում է 2 րոպե է
01:43 նշանակում է 1 ժամ 43 րոպե:
04:05 նշանակում է 4 ժամ 5 րոպե:
168: 00 նշանակում է 168 ժամ:
ii. Ժամանակի փոխարկում ժամերից րոպեների՝ տասնորդականների ձևաչափով
Ձեր շաբաթական IHSS ժամերը և րոպեները ամսական ժամերին վերափոխելու համար պետք է բազմապատկեք այն ժամանակը, որը ձեզ հարկավոր է 4.33- ով: Սա նշանակում է, որ դուք պետք է շաբաթական ժամերը վերափոխեք տասնորդականի՝ բաժանելով րոպեների քանակը 60-ով:
Ինչպես փոխարկել րոպե է տասնորդականների:
03 րոպե ÷ 60 =.05
30 րոպե ÷ 60 =.50
42 րոպե ÷ 60 =.70
45 րոպե ÷ 60 =.75
Ինչպես փոխարկել ժամանակը տասնորդականներից րոպեների:
.05 x 60 = 3 րոպե
.50 x 60 = 30 րոպե
.70 x 60 = 42 րոպե
.75 x 60 = 45 րոպե
Ահա մի օրինակ, ըստ որի անձին անհրաժեշտ է շաբաթական 63:58 IHSS-ի խնամք:
Քայլ 1. Շաբաթական ժամերի հաշվարկ
IHSS ծառայություններ | Հաստատված Ժամանակն ըստ ժամերի և րոպեների (ԺԺ։ՐՐ) |
---|---|
Տնային ծառայություններ (ամսական) | 6:00 |
Ճաշի պատրաստում | 7:00 |
Ճաշից հետո մաքրում | 2:20 |
Ընթացիկ լվացքի կատարում | 1:00 |
Սննդամթերքի գնում | 1:00 |
Այլ գնումներ/գործեր | 0:30 |
Աղիներին/միզապարկին առնչվող խնամք | 4:13 |
Հագցնում | 1:55 |
Տեղաշարժում | 2:38 |
Փոխադրում | 1:43 |
Լոգանք, բերանի հիգիենա և հարդարում | 4:05 |
Մաշկի խնամք, դիրքի փոփոխություն | 1:47 |
Ուղեկցում բժշկի այցեր կիատարելիս | 0:03 |
Պաշտպանիչ հսկողություն | 34:35 |
Ընդամենը շաբաթական ժամերը | 63:58 (առանց տնային ծառայությունների ներառման) |
Քայլ 2. Բազմապատկեք IHSS-ի շաբաթական ժամերը 4.33-ով։
Քանի որ այս անհատին անհրաժեշտ է շաբաթական 63 ժամ և 58 րոպե IHSS ծառայություններ, 58 րոպե պետք է վերափոխվի տասնորդականի: Տասնորդական դարձնելու համար, պետք է վերցնեք 58 րոպե ÷ 60 = .9666 = .97 (կլորացված վեր): Ապա բազմապատկեք 63.97 x 4.33 = 276.99 = 277 ժամ (կլորացված վեր)։
Քայլ 3. Ավելացրեք ամսական տնային ծառայությունների ժամերը։
277 ժամ + 6 տնային ծառայությունների ժամ = 283։ Այս անհատը կստանա 283 ժամ IHSS ծառայություններ:
Հետևյալ էջը պարունակում է ժամանակի փոխարկման աղյուսակ, որը կարող եք օգտագործել թվերը ավելի հեշտ փոխարկելու համար:
8. Կապ DRC-ի հետ
Եթե ունեք հարցեր ձեր կամ ձեր ընտանիքի անդամի IHSS ժամերի առնչությամբ, խնդրում ենք կապ հաստատել Հաշմանդամության իրավունքների Կալիֆոռնիայի դիմումների ընդունման կենտրոն։ Դուք կարող եք զանգահարել մեր դիմումների ընդունման գծին՝ 1-5798-776-5746, կամ հեռագիր ուղարկել՝ 1-800-719-800, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից մինչև 15:00, բացառությամբ չորեքշաբթի օրերից, երբ դիմումների ընդունման գիծը չի գործում:
Ժամանակի փոխարկման աղյուսակ (րոպեն՝ տասնորդական ժամի) | |||||
---|---|---|---|---|---|
Րոպե | Տասնորդական ժամ | Րոպե | Տասնորդական ժամ | Րոպե | Տասնորդական ժամ |
1 | .02 | 21 | .35 | 41 | .68 |
2 | .03 | 22 | .37 | .42 | .70 |
3 | .05 | 23 | .38 | 43 | .72 |
4 | .07 | 24 | .40 | 44 | .73 |
5 | .08 | 25 | .42 | 45 | .75 |
6 | .10 | 26 | .43 | 46 | .77 |
7 | .12 | 27 | .45 | 47 | .78 |
8 | .13 | 28 | .47 | 48 | .80 |
9 | .15 | 29 | .48 | 59 | .82 |
10 | .17 | 30 | .50 | 50 | .83 |
11 | .18 | 31 | .52 | 51 | .85 |
12 | .20 | 32 | .53 | 52 | .87 |
13 | .22 | 33 | .55 | 53 | .88 |
14 | .23 | 34 | .57 | 54 | .90 |
15 | .25 | 35 | .58 | 55 | .92 |
16 | .27 | 36 | .60 | 56 | .93 |
17 | .28 | 37 | .62 | 57 | .95 |
18 | .30 | 38 | .63 | 58 | .97 |
19 | .32 | 39 | .65 | 59 | .98 |
20 | .33 | 40 | .67 | 60 | 1.00 |
120 | 2.00 | 180 | 3.00 | 240 | 4.00 |
- 1. Որքանով որ մեզ հայտնի է, սա այն բանաձևն է, որը նահանգն օգտագործում է IHSS ծառայությունները հաշվարկելու համար:
- 2. Կանխավճարն այն է, երբ IHSS ստացողները նախապես գումար են ստանում, որպեսզի օգտագործվեն IHSS-ի ծառայություններ մատուցողներին վճարելու համար: Ստացողներն, ովքեր ստանում են կանխավճար պետք է լինեն «ծանր հիվանդ»: IHSS- ի ստացողները պետք է նաև ցույց տան, որ նրանք ծախսել են IHSS ծառայությունների վրա ստացված գումարները: Եթե IHSS ստացողը չի կարողանում ցույց տալ, որ գումարը օգտագործվել է IHSS ծառայությունների դիմաց վճարելու համար (օրինակ, չեղյալ հայտարարված IHSS-ի մատակարարի վճարման չեկեր և յուրաքանչյուր վճարային շրջանը ներառող IHSS-ի ժամանակացույցերժ), գումարը կարող է հետ պահանջվել: Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության վարչության «Տնային օժանդակող ծառայությունները (IHSS) ծրագրի կանխավճար» հրապարակումը: Կանխավճարի մասին տեղեկություններ կարող եք գտնել նաև DRC -ի հրապարակման մեջ՝«Տնային օժանդակող ծառայություններ (IHSS): Ուղեցույց շահերի պաշտպանների համար՝։
- 3. Ռեստորանային ճաշի նպաստը տրվում է այն IHSS շահառուներին, ովքեր տանը ունեն եփելու համապատասխան հարմարություններ, սակայն իրենց հաշմանդամությունը խանգարում է նրանց օգտվել այդ խոհանոցային հարմարություններից: MPP 30-757.133(a): Եթե դուք ստանում եք Medi-Cal-ին կից Լրացուցիչ Ապահովության եկամուտ (SSI) և չունեք կերակրի պատրաստման և համապատասխան պահեստավորման հարմարություններ տանը, դուք պետք է ստանաք ռեստորանային ճաշի նպաստ՝ Նահանգային լրացուցիչ վճարների միջոցով, որոնք կներառվեն ձեր ընդհանուր SSI նպաստի գումարում։ Մարդիկ, ովքեր ստանում են Ռեստորանային ճաշի նպաստը SSI-ից, չեն կարող ստանալ IHSS Ռեստորանային ճաշի նպաստ: Մանրամասն տեղեկատվության համար տե՛սACL No. 16-12
- 4. Տե՛ս ACL 93-21, էջ 4 «PCSP ստացող ցանկացած ոչ ծանր հիվանդ, ով ունի պաշտպանիչ հսկողություն իրավասություն, իրավունք ունի ժամերի բարձրացում ստանալ՝ մինչև առավելագույնը 283 ժամ ամսական»: https://www.cdss.ca.gov/lettersnotices/entres/getinfo/acl93/93-21.PDF
- 5. Ամբողջ վարչաշրջանին ուղղված նամակ թիվ 14-60
- 6. Ամբողջ վարչաշրջանի սոցիալական ապահովության տնօրենի նամակ թիվ՝ 17- 25
- 7. Ամբողջ վարչաշրջանի սոցիալական ապահովության տնօրենի նամակ թիվ՝ 23- 24
- 8. Ամբողջ վարչաշրջանի սոցիալական ապահովության տնօրենի նամակ թիվ՝ 23- 16
- 9. Ամբողջ վարչաշրջանին ուղղված նամակ թիվ 11-19
- 10. Covered California-ի տեղեկատվություն ներգաղթյալների համար,, Բոլոր վարչաշրջանների բարեկեցության տնօրենների նամակ թիվ 21-13,, DHCS տարեցների ներգրավում, DHCS 26-ից 49 տարիքի համար չափահասների լիարժեք Medi-Cal-ի տրամադրում
- 11. Բոլոր վարչաշրջանների տեղեկատվական ծանուցում թիվ I-70-23
- 12. MPP 10-116.4
- 13. MPP 10-116.32
- 14. Տնային ծառայություններ մատուցելիս 14 տարեկանից ցածր ստացողի բնական կամ որդեգրված երեխաները չեն դիտարկվում հաշվարկում (MPP բաժին 30-763.46): Ընտանիքի մյուս երեխաները (այսինքն, թոռները, քույրերը, զարմիկները և այլն) դիտարկվում են մինչեւ 14 տարեկանը:
- 15. MPP 30-763.3
- 16. MPP 30-763.47
- 17. MPP § 30-757.171(a)(2)
- 18. Ամբողջ վարչաշրջանի սոցիալական ապահովության տնօրենի նամակ թիվ՝ 98- 53
- 19. MPP 30-757.176
- 20. Ամբողջ վարչաշրջանին ուղղված նամակ թիվ 00-28
- 21. MPP 30-763.622
- 22. MPP 30-701(s)(1), MPP 30-763.5 և MPP 30-761.273