Վերականգնողական ծառայությունների վարչության համապատասխանության պայմանների տեղեկատվական թերթիկ

Publications
#F066.10

Վերականգնողական ծառայությունների վարչության համապատասխանության պայմանների տեղեկատվական թերթիկ

Այս փաբը պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ ծառայություններ Վերականգնման վարչությունից (DOR): DOR-ն ունի ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ աշխատել: Այս փաբը պատմում է ձեզ, թե ինչպես է DOR-ը որոշում, արդյոք դուք իրավասու եք ծառայությունների համար: Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ օգնություն, եթե DOR-ից ծառայություններ ստանալու խնդիր ունեք:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Վերականգնողական հարցերով զբաղվող վարչությունից ո՞վ է որոշում Աշխատունակության վերականգնման ծառայությունների համար համապատասխանությունը:

Նահանգային գործակալությունը, որը նշանակվել է Վերականգնողական ծառայությունների ադմինիստրացիայի (Rehabilitation Service Administration - RSA) կողմից, որոշելու արդյոք անհատը համապատասխանում է Կալիֆորնիայում աշխատունակության վերականգնման ծառայություններից օգտվելու համար,  Հաշմանդամների վերականգնողական հարցերով զբաղվող վարչությունն է (Department of Rehabilitation - DOR): 

Ի՞նչպես պետք է դիմեմ:

  1. Դիմեք առցանց Կալիֆորնիայի Վերականգնողական վարչության կայքէջի միջոցով՝ www.dor.ca.gov,
  2. Կցված դիմումի ձևը փոստով ուղարկեք Ձեր տարածքային DOR-ին,
  3. Զանգահարեք Ձեր տարածքային DOR-ին և պահանջեք, որ Ձեզ փոստով ուղարկեն դիմումի ձևը,
  4. Անձամբ այցելեք Ձեր տարածքային DOR և անձամբ լրացրեք դիմումի ձևը,
  5. Կամ տրամադրեք գնահատման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը այլ ողջամիտ ձևաչափով:

Այլ տեղեկատվությունը պետք է ներառի DOR-ի ծառայություններն ստանալու դիմումը, որում Դուք ներկայացրել եք գնահատումն սկսելու համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ որոշելու Ձեր համապատասխանությունը և Ձեր հաշմանդամության ծանրությունը, և Դուք պետք է հասանելի լինեք գնահատման գործընթացն ավարտելու համար: 34 C.F.R. 361.41(b)(2); 9 C.C.R. § 7141(b)(1)(C):

Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ներկայացնել Աշխատունակության վերականգնման ծառայությունների ստորագրված և ամսաթվագրված դիմում, իսկ պատճեն պահել Ձեր անձնական արխիվի համար:  Եթե Ձեր դիմումն ուղարկում եք փոստով, կարող եք ուղարկել այն ցպահանջ նամակով, որպեսզի կարողանաք հաստատել, որ հասցեատերն այն ստացել է:  Եթե Ձեր դիմումն ուղարկում եք DOR-ի տարածքային գրասենյակ, կարող եք պահանջել ստացական կամ կնիք, որը կհաստատի ստանալու ամսաթիվը:  Եթե դիմում եք առցանց, Դուք չեք կարողանա ստորագրել այն ուղարկելու ամսաթվին:

Ո՞վ է համապատասխանում Աշխատունակության վերականգնման ծառայությունների համար:

Աշխատունակության վերականգնման ծառայություններն ստանալու համապատասխանության համար Դուք պետք է համապատասխանեք 1973թ. Հաշմանդամների ռեաբիլիտացիայի մասին օրենքի §102(a)(1)-ի համապատասխանության պայմաններին (տե՛ս նաև 29 U.S.C. §722(a)(1), 34 C.F.R. § 361.42(a) և 9 C.C.R. § 7062(a)):

Հաշմանդամների վերականգնողական հարցերով զբաղվող վարչության (Department of Rehabilitation - DOR) աշխատունակության ծառայությունների համար դիմորդի համապատասխանության որոշումը պետք է հիմնվի միայն հետևյալ պահանջների վրա.

  1. ոչ անպայմանորեն վարչության աշխատակիցներից կազմված բարձր որակավորում ունեցող անձնակազմի որոշում, որ դիմորդն ունի ֆիզիկական կամ մտավոր անկարողություն,
  2. ոչ անպայմանորեն վարչության աշխատակիցներից կազմված բարձր որակավորում ունեցող անձնակազմի որոշում, որ դիմորդի ֆիզիկական կամ մտավոր անկարողությունը դիմորդի համար հանդիսանում է կամ ստեղծում է զգալի խոչընդոտ աշխատանքի ընդունվելու համար,
  3. Հաշմանդամների վերականգնման հարցերով զբաղվող խորհրդատուի որոշում, որ դիմորդը պահանջում է աշխատունակության վերականգնման ծառայություններ՝ պատրաստվելու աշխատանքի ընդունման համար, ապահովելու, պահպանելու կամ վերականգնելու աշխատատեղը դիմորդի ուժերին, ռեսուրսներին, առաջնայնություններին, խնդիրներին, ունակություններին, կարողություններին, հետաքրքրություններին և տեղեկացված ընտրության համաձայն, և
  4. ենթադրություն, որ դիմորդը կարող է օգուտ ստանալ աշխատունակության վերականգնման ծառայությունների տրամադրումից ինտեգրված միջավայրում աշխատատեղ ստանալու իմաստով:

9 C.C.R. § 7062(a):

Ո՞րն է ֆիզիկական կամ մտավոր անկարողությունը:

"Ֆիզիկական կամ մտավոր անկարողություն" նշանակում է ֆիզիոլոգիական ցանկացած խանգարում կամ հիվանդություն, կոսմետիկ թերություն կամ անատոմիական թերություն, որոնք ազդում են օրգանիզմի հետևյալ համակարգերից մեկի կամ մի քանիսի վրա.  նևրոլոգիական, հենաշարժական, հատուկ զգայական օրգաններ, շնչառական (ներառյալ խոսքային օրգանները), սիրտ-անոթային, վերարտադրողական, աղեստամոքսային, միզասեռական, արյունատար և լիմֆատիկ, մաշկային և էնդոկրին, կամ մտավոր կամ ֆիզիոլոգիական ցանկացած խանգարում, ինչպիսիք են մտավոր հետամնացությունը, գլխուղեղի օրգանական ախտահարումը, հոգեկան կամ աֆեկտիվ խանգարումը և սովորելու հետ կապված սպեցիֆիկ անկարողությունը: 9 C.C.R. § 7021:

Կարո՞ղ է DOR-ը խնդրել ինձ մասնակցել գնահատումներին՝ որոշելու իմ համապատասխանությունը ծառայությունների համար:

Աշխատունակության վերականգնման ծառայությունների համապատասխանությունը որոշելու համար DOR-ը պետք է անցկացնի գնահատում հնարավոր ամենաԻՆՏԵԳՐՎԱԾ միջավայրում՝ անհատի կարիքներին և ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ համաձայն: 9 C.C.R. § 7062:  Գնահատումը պետք է ներառի առկա տվյալների վերանայումը և գնահատումը, այդ թվում՝ Ձեր խորհրդատուի դիտարկումները, որոնք ներառում են սակայն չեն սահմանափակվում ակնհայտ անկարողության, բժշկական տվյալների, կրթական տվյալների, Ձեր կամ Ձեր ընտանիքի տրամադրած տեղեկատվության և այլ գործակալությունների աշխատակիցների կազմած որոշումների դիտարկումներով: 9 CCR § 7062(g)(1)(A):  Միայն եթե առկա տվյալները չնկարագրեն Ձեր ընթացիկ վիճակը կամ առկա չլինեն կամ լինեն անբավարար կամ ոչ հարմար Ձեր համապատասխանությունը որոշելու համար, DOR-ը կարող է պահանջել Ձեզ մասնակցել ֆորմալ գնահատմանը՝ ծառայությունների և մասնագիտական կարիքների համար Ձեր համապատասխանությունը սահմանելու համար: 9 C.C.R. §7062(g)(1)(B):

Այդ գնահատումները կարող են ներառել, սակայն չսահմանափակվել հետևյալով.

անձը, հետաքրքրությունները, միջանձնային հմտությունները, մտավոր կարողությունը և առնչվող ֆունկցիոնալ կարողությունները, ուսումնական առաջադիմությունը, աշխատանքային փորձը, մասնագիտական պիտանիությունը, անձնական և սոցիալական ադապտացիան և աշխատանքի ընդունման հնարավորությունները . . . ինչպես նաև բժշկական, հոգեբուժական, հոգեբանական և այլ համապատասխան մասնագիտական, կրթական, մշակութային, սոցիալական, առողջության վերականգնման և միջավայրային գործոններ, որոնք ազդում են աշխատանքի ընդունման և վերականգնողական կարիքների վրա . . . 

29 U.S.C. § 705(2)(B)(iii):

Ի՞նչ է լինում, եթե ես ունեմ հարմարությունների կամ ծառայությունների կարիք գնահատմանը մասնակցելու համար:

DOR-ը պետք է անցկացնի գնահատում հնարավոր ամենաինտեգրված միջավայրում՝ Ձեր կարիքներին և տեղեկացված ընտրությանը համաձայն: 9 C.C.R. § 7062:  Գնահատումը պետք է ներառի վարչության կողմից տրամադրվող համապատասխան աջակցությունը, այդ թվում՝ օժանդակ սարքերը և ծառայությունները, ինչպես նաև անհատական աջակցության ծառայությունները՝ Ձեր վերականգնողական կարիքները բավարարելու համար: 9 C.C.R. §§ 7014(c) և 7029.1(b)(4):

Բացի այդ, աշխատունակության վերականգնման գործընթացում Դուք ունեք հարմարություններ ստանալու իրավունք:  Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի (Americans with Disabilities Act - ADA) հատոր II-ի և 1973թ. Հաշմանդամների ռեաբիլիտացիայի մասին օրենքի բաժին 504-ի համաձայն պետական մարմինները կամ դաշնային ֆինանսական աջակցություն ստացող կազմակերպությունը, օր. DOR-ը, պետք է կատարեն քաղաքականությունների, գործունեությունների և ընթացակարգերի հիմնավորված փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են՝ թույլ տալու հաշմանդամություն ունեցող դիմորդներին և պատվիրատուներին օգտվել DOR-ի ծառայություններից: 

Եթե Դուք դիմում եք DOR-ից գնահատման և/կամ հարմարությունների ծառայություններ ստանալու համար, մենք առաջարկում ենք Ձեզ կազմել դիմումը գրավոր և պահել կրկնօրինակը Ձեր անձնական արխիվի համար:

Ո՞րն է "հստակ և համոզիչ" ապացույցը:

Հստակ և համոզիչ ապացույցը իրավական ստանդարտ է, որը DOR-ը պետք է ստուգի՝ սահմանելու, որ անհատն անկարող է աշխատունակության վերականգնման ծառայություններից օգտվելու համար: 29 U.S.C. §722(a)(3)(ii):

Որպեսզի DOR-ը սահմանի, որ անհատը անկարող է օգտվել աշխատունակության վերականգնման ծառայություններից ինտեգրված միջավայրում աշխատատեղ ապահովելու համար, DOR-ը պետք է անցկացրած կամ ստացած լինի բազմաթիվ վերլուծություններ, այդ թվում՝ իրավիճակային վերլուծություններ և աջակցված աշխատանքի տեղավորման գնահատումներ ծառայություն մատուցողներից, ովքեր եզրակացրել են, որ իրենք ի վիճակի չեն լինի բավարարել անհատի կարիքները նրա հաշմանդամության ծանրության պատճառով, և անհրաժեշտության դեպքում՝ հմտությունների զարգացման ֆունկցիոնալ գնահատում իրական կյանքի պայմաններում ցանկացած անհրաժեշտ աջակցության առկայությամբ (ներառյալ օժանդակ սարքերը): 9 C.C.R. §7004.6:

Ի՞նչ է փորձնական աշխատանքը:

Փորձնական աշխատանքը գնահատման տեսակ է, որը ներառում է աջակցված աշխատանքի տեղավորումը, գործնական ուսուցումը աշխատավայրում և իրական պայմաններում կատարվող այլ աշխատանք՝ "բացահայտելու" անհատի ունակությունները, կարողությունները և ներուժը աշխատանքային իրավիճակում": 34 C.F.R. 361.42(e)(1) և (2)(ii); 9 C.C.R. § 7029.1(a) and (b)):  DOR-ը պետք է անցկացնի փորձնական աշխատանքը բավարար ժամանակաշրջանի համար, դիմորդին տրամադրելով աշխատանքի տեղավորման տարբեր գնահատումներ գրավոր պլանի համաձայն, որը ներառում է համապատասխան աջակցություն փորձնական աշխատանքի ընթացքում, այդ թվում՝ աջակցություն գործնականում, օժանդակ սարքերի և անհրաժեշտ հարմարությունների տրամադրում, նախքան DOR-ը կկարողանա սահմանել, որ անհատը չի կարող օգտվել աշխատունակության վերականգնման ծառայություններից իր հաշմանդամության ծանրության հետևանքով: 34 C.F.R. 361.42(e)(2); 9 C.C.R. § 7029.1(b):

DOR-ի որոշումը կարող է չհիմնվել այն փաստի վրա, որ անհատն անկարող է օգտվել աշխատունակության վերականգնման ծառայություններից միմիայն փորձնական աշխատանքի կամ ցանկացած այլ գնահատման հիման վրա: 9 C.C.R. § 7004.6(b):

Ես պե՞տք է մասնակցեմ փորձնական աշխատանքի կատարմանը:

Եթե Դուք մերժեք փորձնական աշխատանքում մասնակցությունը կամ չկարողանաք կատարել փորձնական աշխատանքը կամ այլ գնահատումները, որոնք անհրաժեշտ են Ձեր համապատասխանությունը որոշելու համար, DOR-ը կարող է փակել Ձեր գործն առանց համապատասխանությունը որոշելու: 9 C.C.R. § 7179:  Եթե Դուք ընտրում եք բողոքարկել DOR-ի կողմից Ձեր գործի փակումը, DOR-ից կպահանջվի միայն ցույց տալ ծանրակշիռ ապացույց, որ Դուք մերժել եք մասնակցությունը, ինչն ապացուցման ավելի թեթև ստանդարտ է, քան հստակ և համոզիչ ապացույցը: 

Ո՞վ է համարվում համապատասխան:

  • SSDI/SSI - Անաշխատունակության սոցիալական նպաստի (Social Security Disability Insurance - SSDI) և Սոցիալական ապահովության լրացուցիչ նպաստի (Supplemental Security Income - SSI) ծրագրերի շահառուները համարվում են համապատասխան անաշխատունակության վերականգնման ծառայություններն ստանալու համար: 29 U.S.C. § 722(a)(3)(A)(i)-(ii); 34 C.F.R. § 361.42(a)(3)(i)(A)-(B); 9 C.C.R. § 7062(d):
  • Հատուկ կրթություն ստացող ուսանողներ – DOR-ը կարող է օգտագործել կրթական ծրագրի աշխատակիցների եզրակացությունները այն մասին, արդյո՞ք անհատը համապատասխանում է "հաշմանդամություն ունեցող անհատ" սահմանմանը, և պետք է համաձայնեցնի իր գործողությունները կրթական գործակալությունների հետ՝ օժանդակելու հաշմանդամ ուսանողներին հատուկ կրթական ծրագրից աշխատունակության վերականգնման ծառայությունների ծրագիր փոխադրելու հարցում: 9 C.C.R. §§ 7028.6 և 7062(g)(a)(1)(A)(3-5):

ՆՇՈՒՄ.  Այդ անհատները կարող են անհամապատասխան լինել, եթե DOR-ը որոշում է, որ տվյալ անհատը չի կարող օգտվել աշխատունակության վերականգնման ծառայություններից իր հաշմանդամության ծանրության հետևանքով:  Կրկին, DOR-ը պետք է տրամադրի հստակ և համոզիչ ապացույց նման եզրակացություն տալու համար, ինչը շատ բարձր ստանդարտ է բավարարելու համար:

Կա՞ն գործոններ, որոնք DOR-ը կարող է հաշվի չառնել իմ համապատասխանությունը որոշելու ժամանակ:

Այո:  DOR-ին արգելվում է հաշվի առնել հետևյալը աշխատունակության վերականգնման ծառայությունների համար համապատասխանությունը որոշելու ժամանակ.

  • Կալիֆորնիայի նահանգում բնակվելու տևողությունը
  • Հաշմանդամության տեսակը
  • Տարիքը
  • Սեռը
  • Ռասան
  • Գույնը
  • Ազգային պատկանելությունը
  • Աշխատանքի ընդունման ակնկալվող արդյունքը
  • Աշխատունակության վերականգնման ծառայությունների ուղղորդման աղբյուրը
  • Առանձին ծառայությունների կարիքները կամ ծառայությունների կանխատեսվող արժեքը
  • Դիմորդի կամ դիմորդի ընտանիքի եկամտային մակարդակը:

34 C.F.R. § 361.42(c); 9 C.C.R. § 7060(c):

Ես ե՞րբ կիմանամ, արդյոք համապատասխանում եմ աշխատունակության վերականգնման ծառայություններն ստանալու համար:

DOR-ը համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը կկազմի ողջամիտ ժամանակահատվածի՝ ծառայությունների համար դիմումն ստանալուց հետո առավելագույնը 60 օրվա ընթացքում:  Այս ժամանակահատվածը կարող է երկարացվել փորձնական աշխատանքը կատարելու համար կամ DOR-ի "հսկողությունից դուրս արտակարգ և չնախատեսված հանգամանքների" հետևանքով:  Այսպիսի յուրահատուկ իրավիճակում DOR-ը և անհատը համաձայնում են որևէ հատուկ ժամանակահատված: 29 U.S.C. § 722(a)(6); 34 C.F.R. § 361.41(b)(1); 9 C.C.R. § 7060(a):

Ի՞նչ է պատահում, եթե ես որակվում եմ որպես անհամապատասխան:

Եթե Դուք որակվում եք որպես անհամապատասխան աշխատունակության վերականգնման ծառայությունների համար, DOR-ը պետք է.

  • կայացնի իր որոշումը միայն Ձեզ և/կամ Ձեր ներկայացուցչի հետ հանդիպելուց հետո,
  • Տեղեկացնի Ձեզ գրավոր կամ հաղորդակցման այլ նախընտրելի և համապատասխան եղանակներով իր որոշման պատճառի, պաշտպանության միջոց գտնելու, այդ թվում վարչական վերանայման և լսումների ընթացակարգերին դիմելու Ձեր իրավունքի մասին և տրամադրի Ձեզ տեղեկատվություն Պատվիրատուի օժանդակման ծրագրի (Client Assistance Program - CAP) միջոցով առաջարկվող ծառայությունների մասին:
  • Վերանայի Ձեր դիմումը 12 ամսվա ընթացքում և դրանից հետո՝ Ձեր դիմումի համաձայն:

Rehab Act §102(a)(5) և 9 C.C.R. § 7098:

Եթե ունեք հարցեր կամ խնդիրներ համապատասխանության վերաբերյալ, կարող եք կապվել Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպությանը կից գործող Պատվիրատուի օժանդակման ծրագրի հետ  1-800-776-5746 հեռախոսհամարով: