Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության վերաբերյալ լսումների նյութերի փաթեթ

Publications
#5573.10

Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության վերաբերյալ լսումների նյութերի փաթեթ

Այս նյութերը նախատեսված են օգնելու պատրաստվել տարածաշրջանային կենտրոնի իրավունակության լսումներին այն երեխաների (երեք և ավելի տարեկան) կամ մեծահասակների համար, որոնց տարածաշրջանային կենտրոնի շահառու լինելու իրավունակությունը մերժվել է:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Այս նյութերը նախատեսված են օգնելու պատրաստվել տարածաշրջանային կենտրոնի իրավունակության լսումներին այն երեխաների (երեք և ավելի տարեկան) կամ մեծահասակների համար, որոնց տարածաշրջանային կենտրոնի շահառու լինելու իրավունակությունը մերժվել է:

Բաժին Առաջին - Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության մերժման բողոքարկումը. տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների իրավունակության մերժումը բողոքարկելու քայլ առ քայլ գործնական ուղեցույց:

Բաժին Երկրորդ - Հավելվածներ․ աղյուսակներ, ուղեցույցներ, ձևեր, նմուշային փաստաթղթեր և օրենքներ ու կանոնակարգեր, որոնցով կարգավորվում են տարածաշրջանային կենտրոնի իրավունակության հետ կապված խնդիրները:

Այս փաթեթում մենք օգտագործում ենք «դուք» բառը՝ դիմելու երեխային (երեք և ավելի տարեկան) կամ մեծահասակին, որոնք փորձում են տարածաշրջանային կենտրոնի իրավունակություն ստանալ:

Այս փաթեթում նկարագրված լսումների գործընթացը տարբերվում է «Վաղ սկիզբ» ծրագրի շահառուների (0-ից երեք տարեկան) լսումների գործընթացից: «Վաղ սկիզբ» ծրագիրը տրամադրում է ծառայություններ և աջակցություն 3 տարեկանից փոքր երեխաներին, որոնք ունեն վաղ միջամտության ծառայությունների կարիք, քանի որ ունեն զարգացման հապաղումներ կոգնիտիվ, ֆիզիկական, լեզվի և խոսքի, սոցիալական կամ հուզական զարգացման բնագավառներում կամ ունեն ինքնապաշտպանական հմտությունների կարիք: «Վաղ սկիզբ» ծրագրի լսումների հետ կապված ձեր իրավունքներին ծանոթանալու համար խնդրում ենք ուսումնասիրել «Վաղ սկիզբ» ծրագրի ծառայությունների մեր տեղեկագիրը՝ https://www.disabilityrightsca.org/publications/early-start-eligibility և կարդալ Կալիֆոռնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության «Հատուկ կրթություն․ Իրավունքներ և պարտավորություններ» ձեռնարկի գլուխ 12-ը։

Այս փաթեթը չի անդրադառնում տարածաշրջանային կենտրոնի իրավունակության դադարեցումների հետ կապված հարցերին։ Եթե դուք արդեն տարածաշրջանային կենտրոնի շահառու եք, սակայն ձեր իրավունակությունը դադարեցվել է, խնդրում ենք ուսումնասիրել «Լանթերմանի օրենքով սահմանված իրավունքներ» մեր հրապարակման ՀևՊ բաժնի 24-րդ կետը, որը կարելի է գտնել այստեղ. https://rula.disabilityrightsca.org/rula-book/chapter-2-eligibility-for-regional-center-services/

Մաղթու՛մ ենք ձեզ հաջողություն ձեր լսումներում: Հուսով ենք, որ այս տեղեկություններն օգտակար եք համարում: Եթե ունեք հարցեր կամ լրացուցիչ օժանդակության կարիք, կապվեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության հետ՝ (800) 776-5746 հեռախոսահամարով կամ Շահառուների իրավունքների պաշտպանության ձեր տարածքային

Գլուխ 1 – Ներածություն և Տարածաշրջանային կենտրոնի իրավունակությունը սահմանող համապատասխան օրենսդրությունը/կարգավորումները

Եթե տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար ձեր իրավունակությունը մերժվել է, իսկ դուք համաձայն չեք տարածաշրջանային կենտրոնի որոշման հետ, դուք ունեք բողոքարկման իրավունք: Սույն ձեռնարկը տրամադրում է ձեզ գործնական տեղեկություններ համապատասխան օրենքիմ բողոքարկման կարգի վերաբերյալ և այն մասին, թե ինչ ակնկալել բողոքարկման ընթացքում:

Տարածաշրջանային կենտրոնի ծառայությունները հասանելի են ցանկացած անձի համար, որն ունի «զարգացման հետ կապված հաշմադամություն», ինչպես սահմանված է Լանթերմանի օրենքով: Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն Լանթերմանի օրենքը զարգացման հաշմանդամություն ունեցող անձանց տալիս է այնպիսի ծառայություններ և աջակցություն ստանալու իրավունք, որոնք թույլ են տալիս նրանց ապրել հնարավորինս անկախ, արդյունավետ և նորմալ կյանքով: Լանթերմանի օրենքը կարելի է գտնել Սոցիալական ապահովության մասին օրենքի (Welfare and Institutions Code) 4400-4906 բաժիններում: Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության գործի համար համապատասխան օրենսդրական կարգավորում են ապահովում Սոցիալական ապահովության մասին օրենքի (Welfare & Institutions Code) Բաժին 4512(a)-ն և Կալիֆոռնիայի Վարչական օրենսգրքի (California Code of Regulations, CCR) Գլուխ 17-ի Բաժին 54000-54002-ը: Տե՛ս https://leginfo.legislature.ca.gov/։

Տարածաշրջանային կենտրոնի ծառայություններին իրավունակ լինելու համար անձը պետք է համապատասխանի Կալիֆոռնիայում ընդունված «զարգացման հետ կապված հաշմանդամություն» սահմանմանը։1

Զարգացման հաշմանդամություն նշանակում է այն հաշմանդամությունը, որը.

  1. Ի հայտ է գալիս նախքան անձի 18 տարեկան դառնալը,2
  2. Շարունակում է կամ կարող է ակնկալվել, որ կշարունակվի անորոշ տևողությամբ,
  3. Հանդիսանում է ծանր հաշմանդամություն տվյալ անձի համար։
  4. Ըստ Զարգացման ծառայությունների վարչության տնօրենի սահմանման և Հանրային կրթության դեպարտամենտի ղեկավարի խորհրդատվությամբ՝ այս եզրը ներառում է. ա) մտավոր հետամնացությունը, բ) ուղեղային կաթվածը, գ) էպիլեպսիան և դ) աուտիզմը: Այս եզրը պետք է ընդգրկի նաև «5-րդ» կարգը, որը. ե) հաշմանդամություն պատճառող վիճակ է, որը պարզվել է, որ սերտորեն կապված է մտավոր հետամնացության հետ կամ զ) պահանջում է բուժում, որը նման է մտավոր հետամնացություն ունեցող անձանց բուժմանը, սակայն չպետք է ներառի հաշմանդամություն պատճառող այլ հիվանդություններ, որոնք բացառապես ֆիզիկական բնույթի են:

Տարածաշրջանային կենտրոնի իրավասության դեպքերի համար դուք ունեք ապացուցման բեռը: Սա նշանակում է, որ դուք պետք է ապացուցեք, որ համապատասխանում եք օրենքի յուրաքանչյուր տարրին՝ ձեր դատը շահելու համար:

Առողջական խնդիրը պետք է ի հայտ եկած լինի մինչև տասնութ տարեկան դառնալը

Զարգացման հաշմանդամության սահմանումը պահանջում է, որ առողջական խնդիրն «առաջացած լինի մինչև անձի 18 տարեկան դառնալը»: Եթե ձեր լսումների պահին դուք 18 տարեկանից փոքր եք, այս տարրը հարց չի առաջացնի: Եթե 18 տարեկանից մեծ եք, պետք է կառուցեք ձեր կյանքի անհերքելի պատկերը, թե ինչպիսին եք եղել, օրինակ, հինգ, տասը, քսան կամ ավելի շատ տարիներ առաջ: Դա անելու համար ձեզ անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի, բժշկական կամ այլ փաստաթղթեր։ Դուք պետք է փորձեք նաև գտնել վկաներ, որոնք ճանաչել են ձեզ ավելի փոքր տարիքում:

Սկսեք ցույց տալով, որ դուք ներկայումս ծանր հաշմանդամություն ունեք՝ անկախ տարիքից (տե՛ս էջ 7-ում ներկայացված բաժինը ստորև, որում քննարկվում է ծանր հաշմանդամությունը): Այնուհետև, որպեսզի ապացուցեք, որ ծանր հաշմանդամությունն ի հայտ է եկել մինչև 18 տարեկանը, փորձեք հիմնավորող ապացույցների և գրանցված տեղեկությունների միջոցով ցույց տալ, որ մինչև 18 տարեկան դառնալը եղել եք նույն հիվանդ վիճակում:

Առողջական վիճակը պետք է ունենա անորոշ ժամանակով շարունակվելու հավանականություն

Այստեղ կարևոր է նշել, որ պետք է միայն ապացուցեք, որ հավանական է, որ առողջական վիճակը շարունակվի անորոշ ժամանակով, ոչ անպայմանորեն մշտապես: Մեր շահառուներից շատերն ունեն այնպիսի առողջական խնդիր, որը շարունակվելու է մշտապես: Ամեն դեպքում գրեթե անհնար է համոզված հայտարարել, որ ծանր հաշմանդամությունը կավարտվի որևէ կանխատեսելի ժամանակում: Այս հարցը երբեմն ծագում է այն դեպքերում, երբ տարածաշրջանային կենտրոնը պնդում է, որ առողջական վիճակը «բացառապես հոգեբուժական» բնույթի է (տե՛ս գլուխ 2-ը ստորև՝ «բացառապես հոգեբուժական» բնույթին վերաբերող կարգավորման վերաբերյալ): Տարածաշրջանային կենտրոնը կարող է պնդել, որ ձեր առողջական վիճակը դեղորայքով կլավանա, և դուք այլևս հաշմանդամ չեք լինի: Նման դեպքում ձեր ամենամեծ դժվարությունը կլինի բերել մեկ այլ պատճառ, օրինակ՝ ինչպիսին նեյրոլոգիական ֆունկցիայի խանգարումն է, որը դեղորայքով չի կարող բուժվել: Եթե անեք դա, այս տարրը որևէ խնդիր չի ներկայացնի: Տարածաշրջանային կենտրոնները հաճախ պատրաստ են ընդունել, որ դուք համապատասխանում եք սահմանման այս տարրին: Եթե ոչ, ուրեմն պետք է ապացուցեք դա փորձագիտական հիմնավորմամբ:

Առողջական վիճակը պետք է լինի ծանր հաշմանդամություն պաճառող

DDS-ի կարգավորումները ծանր հաշմանդամությունը սահմանում են որպես «կոգնիտիվ և (կամ) սոցիալական գործառույթների լուրջ խանգարում»։3 Չնայած թե՛ կոգնիտիվ, թե՛ սոցիալական գործառույթների խանգարումները պարտադիր չեն ծանր հաշմանդամության պահանջը բավարարելու համար․ գործնականում սա կիրառվում է միայն այն անձանց համար, որոնք դիմում են աուտիզմի, ուղեղային կաթվածի կամ էպիլեպսիայի հիմքով, քանի որ մյուսները, որոնք դիմում են մտավոր հետամնացության կամ 5-րդ կարգի հիման վրա, պետք է ցույց տան երկու բնագավառի խանգարումները, որպեսզի ապացուցեն, որ իրենք իսկապես մտավոր հետամնացություն ունեն կամ համապատասխանում են 5-րդ կարգի համաձայն:

Տարածաշրջանային կենտրոնի սահմանման համաձայն և ըստ անձի տարիքի «ծանր հաշմանդամություն» նշանակում է զգալի ֆունկցիոնալ սահմանափակումների առկայություն կենսագործունեության հետևյալ երեք կամ ավելի հիմնական ոլորտներում.

  1. Ինքնասպասարկում,
  2. Ռեցեպտիվ և էքսպրեսիվ խոսքի ունակություններ,
  3. Սովորելու ունակություն,
  4. Շարժունություն
  5. Ինքնաուղղորդում,
  6. Ինքնուրույն կենսակերպի կարողություն և
  7. Տնտեսական ինքնապահովում:

Նշում. մինչև 2003 թ. օգոստոսի 11-ը որոշակի քանակով ոլորտներում օրենքով չէր պահանջվում խանգարումների առկայություն: Եթե անձը մինչ այդ գնահատվել է որպես իրավունակ տարածաշրջանային կենտրոնի համար, և տարածաշրջանային կենտրոնն այժմ վերագնահատում է նրա իրավունակությունը, տվյալ անձը պարտավոր չէ ցույց տալ խանգարում երեք կամ ավելի ոլորտներում:

Ծանր հաշմանդամության պայմանները բավարարելու համար դուք պետք է ապացուցեք, որ ունեք անբավարարություններ վերոնշյալ առնվազն երեք բնագավառներում: Ձեր գործի այս տարրն ապացուցելիս շատ կարևոր է ցույց տալ, որ դուք իրավունակ եք ծառայությունների համար, ինչպես նաև վարչական գործերով դատավորին ցույց տալ, թե ինչու է ձեզ համար կարևոր ստանալ տարածաշրջանային կենտրոնի ծառայությունները: Այստեղ դուք պետք է կենտրոնանաք դատավորին ձեր հաշմանդամության ծանրությունն ապացուցելու վրա և հստակորեն նկարագրեք բոլոր այն բնագավառները, որոնցում ձեզ անհրաժեշտ է աջակցություն:

Գլուխ 2 – Զարգացման հետ կապված հաշմանդամությունների ընդհանուր նկարագիրը

Զարգացման հետ կապված հաշմանդամությունները ներառում են․4

  1. Մտավոր հաշմանդամություն (նախկինում կոչվում էր «Մտավոր հետամնացություն»),5
  2. Ուղեղային կաթված,
  3. Էպիլեպսիա,
  4. Աուտիզմ,
  5. Հաշմանդամություն պատճառող առողջական վիճակներ, որոնք սերտորեն կապված են մտավոր հաշմանդամության հետ կամ պահանջում են այնպիսի բուժում, որը նման է մտավոր հետամնացություն ունեցող անձանց համար պահանջվող բուժմանը (կոչվում է «5-րդ կարգ»):

Մտավոր հաշմանդամություն

Համաձայն Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկի» 5-րդ հրատարակության (DSM-5)՝6 մտավոր հաշմանդամությունը զարգացման ընթացքում ի հայտ եկող խանգարում է, որը ներառում է թե՛ մտավոր, թե՛ ադապտիվ գործունեության անբավարարություն կոնցեպտուալ, սոցիալական և գործնական ոլորտներում: Անձը պետք է գնահատվի (ստուգվի) լիցենզավորված բժիշկ-խորհրդատուի կողմից՝ տեսնելու, թե արդյոք ինքը համապատասխանում է մտավոր հաշմանդամության պայմաններին: Պետք է բավարարվեն հետևյալ երեք պայմանները․

  1. Մտավոր գործառույթների անբավարարություններ, ինչպիսիք են կշռադատելու, խնդիրներ լուծելու, պլանավորելու, աբստրակտ մտածողության, դատելու, տեսականորեն և փորձի հիման վրա սովորելու ունակությունները, որոնք հաստատված են ինչպես կլինիկական հետազոտություններով, այնպես էլ՝ մտավոր ունակությունների անհատականացված, ստանդարտացված ստուգմամբ։
  2. Ադապտիվ գործունեության անբավարարություններ, որոնց արդյունքում անձը չի համապատասխանում զարգացման և սոցիալ-մշակութային ստանդարտներին՝ դրսևորելու անձնական ինքնուրույնություն և սոցիալական պատասխանատվություն: Ադապտիվ խնդիրներն առանց ընթացիկ աջակցության սահմանափակում են առօրյա կյանքի մեկ կամ մի քանի գործողություն, ինչպիսիք են հաղորդակցումը, սոցիալական մասնակցությունը և անկախ կենսակերպը տարբեր միջավայրերում, օրինակ՝ տանը, դպրոցում, աշխատանքի վայրում և համայնքում:
  3. Մտավոր և ադապտիվ թերությունների ի հայտ գալը զարգացման ժամանակաշրջանի ընթացքում:

Գնահատողը պետք է հստակեցնի ծանրության աստիճանը, որը DSM-5-ի պարզաբանմամբ՝ հիմնված է ադապտիվ գործողությունների, այլ ոչ IQ միավորների վրա, քանի որ ադապտիվ գործողություններով է որոշվում պահանջվող աջակցության մակարդակը:

Նշում. մտավոր հաշմանդամության աշխտորոշումը հնարավոր է այն անձանց համար, որոնց IQ միավորները ամբողջական սանդղակում տատանվում են 71-ից 75-ի միջև, եթե նրանք ադապտիվ վարքի վերոնշյալ ոլորտներում էական խանգարումներ ունեն։ Սա սահմանելու համար կարող է պահանջվել անկախ փորձագետի կարծիք:

Մանրամասն տեղեկությունները տե՛ս http://www.ddhealthinfo.org։ հղումով

Ուղեղային կաթված

Ուղեղային կաթվածը լայն հասկացություն է, որը նկարագրում է մի խումբ հիվանդություններ, որոնք բացասաբար են ազդում մարդու կողմից իր շարժումների վրա ունեցած հսկողության վրա: Այն սովորաբար սկսվում է ծննդյան պահից կամ կյանքի առաջին մի քանի տարվա ընթացքում: Աշխատնիշները կարող են ժամանակի ընթացքում փոխվել, սակայն հիվանդությունն ինքնին ընդհանուր առմամբ զարգացող չէ: Այն առաջանում է ուղեղի այն մասերի ախտահարման հետևանքով, որոնք հսկում են մարմնի շարժումներն ու կեցվածքը, կամ եթե այդ մասերը չեն զարգանում համապատասխանորեն:

Մանրամասն տեղեկությունները տե՛ս http://www.nlm.nih.gov/medlineplus/cerebralpalsy.html հղումով։

Աուտիզմ

Լանթերմանի օրենքն «աուտիզմ» եզրն օգտագործում է որպես զարգացման հաշմանդամության հինգ կատեգորիաներից մեկը: Ոչ DSM-IV-TR-ը, ոչ էլ DSM-5-ը չեն օգտագործում «աուտիզմ» եզրը:

DSM-IV-TR-ը «աուտիստիկ խանգարումը» նկարագրում է որպես Զարգացման համապարփակ հինգ խանգարումներից (Pervasive Developmental Disorders, PDDs) մեկը: Ներառված այլ PDD-ներից են եղել Զարգացման համապարփակ խանգարումը՝

այլ կերպ չսահմանված (Pervasive Developmental Disorder-Not Otherwise Specified, PDD-NOS), Ասպերգերի համախտանիշը, Ռետտի համախտանիշը և Մանկական տարիքի դեզինտեգրատիվ խանգարումը: Չնայած Ասպերգերի համախտանիշը և Աուտիստիկ խանգարումը DSM-IV-TR-ում նման էին, այնուամենայնիվ, եղել են որոշ տարբերություններ: Ասպերգերի համախտանիշը առաջնային կերպով տարբերվել է Աուտիստիկ խանգարումից նրանով, որ Աուտիստիկ խանգարման ախտորոշման համար պահանջվել է խոսքի զարգացման էական հապաղում և դրա դրսևորում մինչև 3 տարեկանը:

Որոշ տարածաշրջանային կենտրոններ ունեին այնպիսի դիրքորոշում, որ Ասպերգերի համախտանիշ ունեցող անձինք Լանթերմանի օրենքի «աուտիզմ» կատեգորիայի համաձայն իրավունակ չէին համարվում տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար: Որոշ տարածաշրջանային կենտրոններ ունեին էին նաև այնպիսի դիրքորոշում, որ PDD-NOS ունեցող անձինք «աուտիզմի» կատեգորիայով իրավունակ չէին համարվում տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար, չնայած նրանք կարող էին ծառայությունների համար իրավունակ լինել «5-րդ կարգի» համաձայն («5-րդ կարգի» համաձայն իրավունակություն ունենալու մասին տեղեկությունները տե՛ս ստորև): Որոշ տարածաշրջանային կենտրոններ մարդկանց թույլ են տվել որակվել որպես «բարձր ֆունկցիոնալ աուտիզմ» ունեցող, եթե նրանք ավելի բարձր IQ միավորներ են ունեցել, ինչը դժվար էր տարբերել Ասպերգերից:

Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության վերաբերյալ նախկին լսումներում դատավորներից շատերն ասել են, որ Լանթերմանի օրենքում նշված «աուտիզմ» եզրը DSM-IV-TR-ում նշանակել է «աուտիստիկ խանգարում» (այլ ոչ Ասպերգերի համախտանիշ կամ PDD-NOS): Հետևաբար՝ պարզվել է, որ շատ մարդիկ, որոնք ունեցել են Ասպերգերի համախտանիշ կամ PDD-NOS, չեն բավարարում տարածաշրջանային կենտրոնի իրավունակության պայմանները:

DSM-5-ն օգտագործում է «Աուտիզմի սպեկտրի խանգարում» (Autism Spectrum Disorder, ASD) ախտորոշումը: ASD-ն նոր եզր է DSM-5-ում, որը վերաբերում է նախկին Զարգացման համապարփակ խանգարումներին՝ ծանրության բոլոր աստիճաններով: Այն ներառում է այնպիսի հիվանդություններ, որոնք սովորաբար առանձին կոչվել են Աուտիստիկ խանգարում, PDD-NOS և Ասպերգերի համախտանիշ: Քանի որ DSM-5-ը ներկայիս տարբերակն է, այս հրապարակումը Լանթերմանի օրենքի «աուտիզմ» կատեգորիայի համաձայն իրավունակությունը համարում է որպես «Աուտիզմի սպեկտրի խանգարում»: Սա համապատասխանում է նրան, ինչ դատավորներն ասում են լսումների ավելի նոր որոշումներով:

Կարող եք ունենալ այնպիսի գնահատում, որը ձեզ ախտորոշում է DSM-IV-TR-ի նախկին եզրերից մեկով: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ստանալ նոր գնահատում կամ ունենալ փորձագետ, որը կպարզաբանի՝ արդյոք դուք ASD-ի համար համպատասխանում եք DSM-5-ի պայմաններին անգամ այն դեպքում, եթե չեք համապատասխանել աուտիստիկ խանգարման DSM-IV-TR-ի պայմաններին:

Աուտիզմի և զարգացման այլ խանգարումների մասին մանրամասն տեղեկությունները տե՛ս http://www.ddhealthinfo.org հղումով։

Էպիլեպսիա

Էպիլեպսիան նեյրոլոգիական հիվանդություն է, որի դեպքում նոպաներ են առաջանում: Նոպան տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուղեղում կարճ էլեկտրական խանգարում է լինում, որը կարող է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևել։ Որոշ նոպաների արդյունքում տեղի է ունենում զգայարանների կարճատև անզգայացում, մինչդեռ մյուսները

կարող են կարճատև անգիտակցական վիճակներ առաջացնել։ Էպիլեպսիայի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ.

http://www.ddhealthinfo.org

http://www.epilepsyfoundation.org

5-րդ կարգ

Կարող է պարզվել, որ անձը Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն ունի զարգացման հաշմանդամություն, անգամ եթե նա չունի վերոնշյալ չորս հիվանդություններից մեկը (մտավոր հաշմանդամություն, աուտիզմ, ուղեղային կաթված կամ էպիլեպսիա): Անձը կարող է իրավունակ լինել ըստ մի վիճակի, որը հայտնի է որպես «5-րդ կարգ», եթե նա.

Ունի մտավոր հաշմանդամության հետ «սերտորեն կապված» հիվանդություն կամ

Ունի այնպիսի բուժման կարիք,, որը նման է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց բուժմանը:

Օրենքում հստակորեն չի նշվում, թե ինչ է նշանակում մտավոր հաշմանդամության հետ «սերտորեն կապված» կամ «նման»: Այնուամենայնիվ, որպես օրինակ կարող է լինել այն անձը, որի IQ-ն չափազանց բարձր է մտավոր հաշմանդամության ախտորոշման համար, սակայն որն ունի ադապտիվ հմտությունների զգալի անբավարարություն, ինչի արդյունքում նա իրեն դրսևորում է մտավոր հաշմանդամություն ունեցող անձի նման: Ինչպես վերը նշվեց «աուտիզմ» բաժնում, նախկինում PDD-NOS ախտորոշումն ունեցող անձը կարող է համապատասխանել տարածաշրջանային կենտրոնի ծառայություններին աուտիզմի համաձայն՝ հաշվի առնելով DSM-5-ի նոր ASD ախտորաշումը, կամ 5-րդ կարգի համաձայն։7

Ուղեկցող հոգեկան առողջության խնդիրներ կամ սովորելու կարողության հաշմանդամություններ

Զարգացման հաշմանդամություն ունեցող որոշ մարդկանց մոտ լինում են ուղեկցող հոգեկան առողջության խնդիրներ և սովորելու կարողության հաշմանդամություններ: Կալիֆոռնիայի Վարչական օրենսգրքի Գլուխ 17-ի Բաժին 54000(c)(1)-ը սահմանում է, որ տարածաշրջանային կենտրոնի իրավունակության սահմանման նպատակով «զարգացման հաշմանդամություն» եզրը չպետք է ներառի սոցիալական հաշմանդամությունները, որոնք «բացառապես հոգեկան» բնույթի են: Բաժին 54000(c)(2)-ը սահմանում է, որ «զարգացման հաշմանդամություն» եզրը չպետք է ներառի այնպիսի հիվանդություններ, որոնք առնչվում են «բացառապես սովորելու կարողությանը հաշմանդամությանը»։8

Նշում. անգամ եթե դիմումատուն ունի հոգեկան առողջության խնդիր կամ սովորելու կարողության հաշմանդամություն, այս հանգամանքն ավտոմատ կերպով չի բացառում նրա իրավունակությունը Տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար: Եթե համոզված չեք, թե ինչն է հաշմանդամության պատճառը՝ հոգեկան առողջության խնդիրը, սովորելու կարողության հաշմանդամությունը, թե որևէ այլ բան, պահանջեք զարգացման հաշմանդամության գնահատում Տարածաշրջանային կենտրոնի կողմից: Տարածաշրջանային կենտրոնները ծառայությունները պետք է տրամադրեն զարգացման հաշմանդամություն ունեցող շահառուներին, անգամ եթե այդ հաշմանդամությունը զուգակցված է հոգեկան առողջության խանգարումների կամ սովորելու կարողության խանգարումների կամ երկուսի հետ միասին:

Գլուխ 3 – Աուտիզմի, մտավոր հաշմանդամության ախտորոշումների կամ 5-րդ կարգի իրավունակության սահմանումը

Հոգեբաններն իրենց ախտորոշումները կատարում են DSM-5-ի (նախկին տարբերակը կոչվում էր DSM-IV-TR) համաձայն, որը հոգեբանության համար միջազգայնորեն ընդունված ախտորոշումների ձեռնարկ է: Քանի որ Լանթերմանի օրենքի իրավունակության չափորոշիչները տարբերվում են DSM-ով նախատեսվող ախտորոշման պայմաններից, դուք պետք է երկուսին էլ ծանոթանաք: Ձեր փորձագետը պետք է կարողանա օգնել ձեզ հասկանալ այս տեղեկություններն ավելի մանրամասնորեն: Քանի որ ուղեղային կաթվածը և էպիլեպսիան այնպիսի բժշկական ախտորոշումներ են, որոնք բժիշկները կարող են ճշգրիտ կերպով սահմանել, մենք կկենտրոնանանք մնացած երեք կատեգորիաների վրա, որոնք բոլորն էլ պատկանում են «հոգեբանություն» ոչ ճշգրիտ գիտությանը:

Աուտիզմ

Աուտիզմի սպեկտրի խանգարման (Autism Spectrum Disorder, ASD) համար DSM-5-ի ախտորոշման չափորոշիչներն օգտագործելու դեպքում փորձագիտական ախտորոշումները կարող են էապես տարբերվել: Այս տարբերությունը կարող է կախված լինել այնպիսի գործոններից, ինչպիսիք են փորձագետի կրթությունը, ստանդարտացված ցուցանիշի ընտրությունը և փորձագետի կողմից հաշվի առնված տեղեկությունները: Պետք չէ փորձել ASD-ի ախտորոշման փորձագետ լինել: Այս ձեռնարկում ASD-ի մասին տեղեկությունները տրամադրվում են զուտ որպես տեղեկատվություն և չպետք է փոխարինեն փորձագետ-գնահատողի ախտորոշմանը կամ կարծիքին: Հետևաբար՝ դուք մշտապես պետք է հիմնվեք ձեր փորձագետի կարծիքների, մեկնաբանությունների և վերլուծությունների վրա:

DSM-5

DSM-5-ով սահմանվող աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշման չափորոշիչները հետևյալն են.

A. Սոցիալական հաղորդակցման և սոցիալական շփման քրոնիկ թերություններ տարբեր համատեքստերում, ինչպես դրսևորվել է հաջորդող, ներկայիս կամ նախկին ախտանիշներով (պետք է համապատասխանի բոլոր 3 ախտանիշներին).

  1. Սոցիալ-զգայական փոխադարձության անբավարարություն՝ սկսած ոչ նորմալ սոցիալական մոտեցումից և զրույցում ոչ նորմալ հարցուպատասխանից մինչև հետաքրքրություններով, զգացողություններով, աֆեկտով նվազ չափով կիսվելը, սոցիալական հարաբերություններ նախաձեռնելու կամ դրանց արձագանքելու անկարողությունը:
  2. Սոցիալական շփումներում օգտագործվող ոչ վերբալ հաղորդակցման վարքի թերություններ՝ սկսած վատ ներգրավվածությամբ վերբալ և ոչ վերբալ հաղորդակցումից մինչև տեսողական շփման և ժեստերի լեզվով շփվելու խանգարումները կամ հաղորդակցման ոչ վերբալ եղանակը հասկանալու և օգտագործելու խնդիրներից մինչև դեմքի միմիկաներով և ոչ վերբալ եղանակով հաղորդակցվելու լիարժեք բացակայությունը:
  3. Հարաբերություններ ստեղծելու, պահպանելու և դրանք հասկանալու թերություններ՝ սկսած վարքագիծը տարբեր սոցիալական համատեքստերին համապատասխանեցնելու դժվարություններից մինչև պատկերավոր խաղ ցուցադրելու դժվարությունները կամ ընկերանալու դժվարություններից մինչև հասակակիցների նկատմամբ հետաքրքրության բացակայությունը։

Նշեք ներկայիս ծանրության աստիճանը՝ հիմնվելով սոցիալական հաղորդակցման անկարողությունների և վարքի սահմանափակված, կրկնվող օրինաչափությունների վրա. 1-ին աստիճան (պահանջում է աջակցություն), 2-րդ աստիճան (պահանջում է զգալի աջակցություն) կամ 3-րդ աստիճան (պահանջում է խիստ մեծ աջակցություն):

B. Սահմանափակված, կրկնվող վարքագիծ, հետաքրքրություններ կամ գործողություններ (պետք է համապատասխանի 2 կամ 4 ախտանիշի)

  1. Մոտորիկայի շարժումներ, առարկաների օգտագործում կամ խոսք, որոնք կարծրատիպային են կամ կրկնվող (օր. կարծրատիպային պարզ շարժումներ, խաղալիքների շարքով դասավորում կամ առարկաների շրջում, էխոլալիա, իդիոսինկրատիկ արտահայտություններ)
  2. Համառ կենտրոնացում միատեսակության վրա, օրվա ռեժիմների ոչ ճկուն հետևողականություն կամ վերբալ կամ ոչ վերբալ վարքագծի ծիսակարգային օրինաչափություններ (օր.՝ ծայրահեղ սթրեսային վիճակ փոքր փոփոխություններից, դժվարություններ անցումային իրավիճակներում, ոչ ճկուն մտածելակերպ, ողջունելու ծիսակարգեր, ամեն օր միևնույն երթուղին ընտրելու կամ նույն կերակուրն ուտելու անհրաժեշտություն)
  3. Հիվանդագին կենտրոնացում խիստ սահմանափակված հետաքրքրությունների վրա, որոնց արտահյատվածությունը կամ որոնց վրա կենտրոնացումը նորմալ չէ (օր.՝ խիստ կապվածություն/հակում անսովոր առարկաների նկատմամբ, չափազանցությամբ նկարագրված կամ պերսեվերատիվ (կրկնությունների միտումով) հետաքրքրություններ)
  4. Բարձր կամ ցածր ռեակտիվություն զգայական ազդակների ընդունման նկատմամբ կամ անսովոր հետաքրքրություն միջավայրի զգայական ասպեկտների նկատմամբ (օր.՝ ակնհայտ անտարբերություն ցավի/բարձր ջերմության հանդեպ, անցանկալի պատասխան ռեակցիա հատուկ ձայների կամ նյութերի նկատմամբ, առարկաների չափից ավել հոտոտում կամ շոշափում, տարվածություն լույսերով կամ շարժումներով)

Նշեք ներկայիս ծանրության աստիճանը՝ հիմնվելով սոցիալական հաղորդակցման անկարողությունների և վարքի սահմանափակված, կրկնվող օրինաչափությունների վրա. 1-ին աստիճան (պահանջում է աջակցություն), 2-րդ աստիճան (պահանջում է զգալի աջակցություն) կամ 3-րդ աստիճան (պահանջում է խիստ մեծ աջակցություն):

C. Ախտանիշները պետք է առկա լինեն վաղ մանկական հասակում (սակայն կարող են հետագայում դրսևորվել ոչ լիարժեքորեն)

D. Ախտանիշները մեծապես խանգարում են առօրյա կենսակերպին

E. Այս խանգարումները մտավոր հաշմանդամությամբ կամ ընդհանուր զարգացման հապաղմամբ ավելի լավ չեն նկարագրվում

DSM-5-ի էջ 51-ում բացատրվում է. «Աուտիստիկ խանգարման, Ասպերգերի համախտանիշի կամ զարգացման պերվազիվ խանգարումների ճշգրիտ սահմանված DSM-IV ախտորոշում ունեցող անձանց համար պետք է սահմանվի աուտիզմի սպեկտրի խանգարման ախտորոշում, եթե այլ բան նշված չէ: Անձինք, որոնք ունեն սոցիալական հաղորդակցման նկատելի թերություններ, սակայն որոնց ախտանիշներն այլ կերպ չեն համապատասխանում աուտիզմի սպեկտրի խանգարման չափորոշիչներին, պետք է անցնեն սոցիալական հաղորդակցման խանգարման գնահատում»:

DDS-ի լավագույն գործելակերպերը

DDS-ը հրապարակել է «Աուտիստիկ սպեկտրի խանգարումներ. լավագույն գործելակերպի ուղեցույց սքրինինգի, ախտորոշման և գնահատման համար» փաստաթուղթը:9 Այս ռեսուրսն առաջարկում է լավագույն գործելակերպի վրա հիմնված գնահատման հետևյալ բաղադրիչները. տվյալների ուսումնասիրում, բժշկական գնահատում, ծնողի/խնամակալի հարցազրույց, հիվանդի վիճակի անմիջական գնահատում (հարցազրույց, անմիջական զննում), հոգեբանական գնահատում (կոգնիտիվ գնահատում, ադապտիվ պահվածքի գնահատում, հոգեկան առողջության գնահատում), հաղորդակցման ունակությունների գնահատում, սոցիալական կարողությունների և պահվածքի գնահատում, սահմանափակող վարքագծեր, հետաքրքրություններ և գործողություններ, պահվածք ընտանիքում: Լավագույն գործելակերպի ուղեցույցը, մասնավորապես, նշում է, որ Աուտիզմի ախտորոշման փոփոխված հարցազրույցը (Autism Diagnostic Interview – Revised, ADI-R)) աուտիստիկ վարքագծերի վաղ զարգացման պատմությունը բացահայտելու ամենահուսալի ստանդարտացված միջոցն է։ ADI-R-ը Աուտիզմի ախտորոշման դիտարկման ժամանակացույցի (Autism Diagnostic Observation Schedule, «ADOS», մեկ այլ ստանդարտացված միջոց) հետ համատեղելու դեպքում կտա 85%-ով հուսալի ախտորոշում:10 Սակայն հայցվորի կամ նրա տարածաշրջանային կենտրոնին հասանելի ռեսուրսների շնորհիվ միշտ չէ, որ ճշտորեն հետևում են այս ուղեցույցին:

Կա մի քանի ընդհանուր հոգեբանական ախտորոշում, որոնք բավական նման են աուտիզմի սպեկտրի խանգարմանը: Դրանք ներառում են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, մանկական շիզոֆրենիան, դիմադրություն առաջացնող խանգարումը և ուշադրության պակասով հիպերակտիվության համախտանիշը (Attention-Deficit/Hyperactivity Disorder, ADHD): Չնայած DSM-IV-TR-ում նշվում է, որ աուտիզմը և ADHD-ն անհամատեղելի ախտորոշումներ են (էջ 74), DSM-5-ը խրախուսում է ուղեկցող խանգարումների ախտորոշումը՝ անձին ավելի լավ բնութագրելու և հնարավոր լրացուցիչ բուժման առաջնորդելու համար:

Այս հիվանությունները տարբերակելիս՝ վարչական գործերով դատավորները հիմք են ընդունում հակառակ փորձագիտական հիմնավորման ստույգությունը, ինչպես նաև վարքագծի տարբերությունները, որոնք հիմնականում դրսևորում են տարբեր ախտորոշումներով անձինք: Օրինակ՝ Լավագույն գործելակերպի ուղեցույցը բացատրում է, որ աուտիզմ ունեցող անձը կկարողանա իր սահմանափակ հետաքրքրությունների շրջանակում կենտրոնանալ մի քանի գործողության վրա, մինչդեռ ADHD ունեցող անձը ցանկացած գործողության վրա կենտրոնանալու դժվարություն կունենա:

Նույն կերպ՝ աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող անձը չի փորձի քողարկել ոչ ադեկվատ կամ ագրեսիվ վարքագիծը, մինչդեռ դիմադրություն առաջացնող խանգարում ունեցող անձը կփորձի թաքցնել այն արարքները, որոնք նա գիտի, որ սխալ են։11 Վարչական գործերով դատավորը լսումների որոշման մեջ կարող է, օրինակ, նշել, որ հայցվորը ատում էր ինքն իրեն և ընկճվեց իր բերանի լորձարտադրության խնդրի և մեկուսացած լինելու պատճառով։ Սրա վերաբերյալ հոգեբանը, որը որպես փորձագետ-վկա վկայություն է տալիս տարածաշրջանային կենտրոնի համար, կարող է ենթադրել, որ աուտիստիկ անձին չի հետաքրքրի, թե այլ մարդիկ ինչ են ասել կամ մտածել իր մասին: Այս օրինակում վարչական գործերով դատավորը, որը հատուկ հոգեբանական գիտելիք չունի, կկարողանա փորձագետի որոշ գաղափարների օգնությամբ վերլուծել հայցվորի վարքագծի վերաբերյալ ապացույցները:

Մտավոր հաշմանդամություն

Միջանկյալ գործերում մտավոր հաշմանդամության իրավունակության ապացուցումը կարող է դժվար լինել, քանի որ վերլուծությունը հետևում է DSM-5-ում սահմանված խիստ ստանդարտներին: Տարածաշրջանային կենտրոնի մասնագետներն այս ստանդարտները կիրառելիս հազվադեպ են սխալվում: Այնուամենայնիվ, եթե խորհրդակցեք անկախ փորձագետի հետ, նա կկարողանա ասել ձեզ՝ արդյոք տարածաշրջանային կենտրոնի ստուգումը, վերլուծությունը կամ արդյունքները որևէ սխալ պարունակում են, թե ոչ:

Մտավոր հաշմանդամության կարևորագույն առանձնահատկությունը ընդհանուր մտավոր ունակությունների անբավարարությունն է (պայման A) և ամենօրյա ադապտիվ գործունեության անկարողությունը՝ ի տարբերություն տվյալ անձի այն հասակակիցների, որոնք ունեն նույն տարիքը, սեռը և սոցիալ-մշակութային կարգավիճակը (պայման B), ինչպես նաև այն, որ այդ խնդիրներն ի հայտ են գալիս զարգացման շրջանում (պայման C): DSM-5, էջ 37:

«Պայման A-ն վերաբերում է այն մտավոր գործառույթներին, որոնք ներառում են կշռադատելու, խնդիրներ լուծելու, պլանավորման, աբստրակտ մտածելակերպի, դատելու, հրահանգավորումից և փորձից սովորելու և գործնական ընկալման ունակությունները»: DSM-5, էջ 37: Այն սովորաբար ստուգվում է մտավոր ունակությունների հավաստի թեստով, որը ձեզ տալիս է մտավոր զարգացածության (intelligence quotient, IQ) գնահատական: Թեթև մտավոր հաշմանդամության ախտորոշումը պահանջում է, որ անձի IQ-ն կազմի 50-55-ից մինչև մոտ 70 միավոր: Սակայն IQ-ի գնահատման չափման սխալը մոտ 5 միավոր է, այնպես որ փորձագետները կարող են մտավոր հաշմանդամություն ախտորոշել 70-75 միավոր IQ ունեցող անձի մոտ, եթե ադապտիվ վարքում նա դրսևորում է զգալի խանգարումներ: Գործնականում խիստ հազվադեպ է պատահում, որ վարչական գործերով դատավորը գտնի, որ հայցվորն ունի մտավոր հաշմանդամություն, եթե նրա IQ-ն 70-75 միավոր է: Վարչական լսումների վարչության որոշումները հակված են կիրառելու IQ-ի խիստ սահման՝ մինչև 69 միավորը մտավոր հաշմանդամության համար, 70-75 պահուստային միավորներ՝ 5-րդ կարգի իրավունակության համար: Շահերի պաշտպանության տեսանկյունից՝ IQ-ի 70-75 միավոր ունեցող հայցվորը պետք է փաստերով հիմնավորի, որ չափման սխալով իր IQ գնահատականը ներառվում է մտավոր հաշմանդամության իրավունակության միջակայքում: Սակայն այս մոտեցումը մինչ հիմա բավական անհաջող է եղել:

Պայման B-ն չափում է ադապտիվ պահվածքը կամ այն, թե «անձը որքանով է համապատասխանում անձնական անկախության և սոցիալական պատասխանատվության համայնքային ստանդարտներին՝ ի տարբերություն նույն տարիքի և սոցիալ-մշակութային նույն արժեքներով այլ հասակակիցների»։ DSM-5, էջ 37: DSM-5-ում նշվում է, որ կարելի է չափել անձի կլինիկական գնահատմամբ սահմանված ադապտիվ պահվածքի խանգարումները, ինչպես նաև ստանդարտացված չափումներ՝ կատարված այն անձանց կողմից, որոնք ճանաչում են տվյալ անձին:

DSM-5-ը բացատրում է, որ ադապտիվ պահվածքը ներառում է ադապտիվ դատողությունը երեք ոլորտներում.

  1. Կոնցեպտուալ (կրթական). հիշողություն, խոսք, կարդալու և գրելու ունակություն, մաթեմատիկական դատողություն, գործնական գիտելիքների ձեռքբերում, խնդրի լուծման կարողություն, դատողականություն նոր իրավիճակում:
  2. Սոցիալական. իրազեկվածություն այլ անձանց մտքերի, զգացմունքների և ապրումների մասին, կարեկցանք, ընկերություն անելու հմտություններ, հաղորդակցման հմտություններ, սոցիալական դատողություն:
  3. Գործնական․ ուսուցում և ինքնակառավարում տարբեր բնագավառներում, այդ թվում՝ անձնական խնամք, աշխատանք, գումարի տնօրինում, հանգիստ, վարք և գործերի կազմակերպում:

Պայման B-ն համարվում է բավարարված, երբ անձն ունի մտավոր անկարողությանն անմիջականորեն առնչվող անկարողություն առնվազն մեկ բնագավառում այն չափով, որ կենսական մեկ կամ մի քանի միջավայրում (դպրոց, աշխատանք, տուն կամ համայնք) ադեկվատ կերպով ապրելու համար նրան անհրաժեշտ է շարունակական աջակցություն: DSM-5, էջ 38:

Պայման B-ն մի բնագավառ է, որտեղ Տարածաշրջանային կենտրոնների գործակալությունների ասոցիացիայի (Association of Regional Center Agencies, ARCA) Ուղեցույցը12 ավելի նեղ սահմանումներ են պարունակում, քան DSM-5-ի ախտորոշման չափորոշիչները: Ադապտիվ պահվածքը գնահատելիս Ուղեցույցը բացառում է այն խանգարումները, որոնք հոգեկան հիվանդությունների հետևանք են։13 DSM-5-ում, մյուս կողմից, նշվում է, որ «Մտավոր հաշմանդամության ախտորոշումը պետք է նշանակվի, երբ էլ որ պայմաններ A-ն, B-ն և C-ն բավարարվեն: DSM-5, էջ 39: Բացի այդ, հոգեկան խանգարումները մտավոր հաշմանդամությանն ուղեկցում են երեքից չորս անգամ ավելի հաճախ, քան ընդհանուր հանրության մոտ է: DSM-5, էջ 40: Քանի որ դրանք այդքան հաճախ են ուղեկցում մտավոր հաշմանդամությանը, դժվար է անձին բացառել դրանց պատճառով: Չնայած ARCA ուղեցույցը վերաբերում է 5-րդ կարգի իրավունակությանը, դատարանները մտավոր հաշմանդամության իրավունակության որոշումների համար կիրառում են նաև այս նեղ ստանդարտը:

Պետք է նշել, որ ադապտիվ պահվածքում հոգեկան խնդիրների պատճառած խանգարումների առկայությունն անպայման չէ, որ խախտի «Բացառապես» տարրը: Այդ տարրը բացառում է հոգեկան խանգարումները, երբ ոչ նորմալ պահվածքը հոգեկան խանգարման հետևանք է: Այն հայցվորը, որի վատ ադապտիվ պահվածքը վատթարացած է նաև հոգեկան հիվանդությունների պատճառով, այնուամենայնիվ, կարող է բավարարել «Բացառապես» տարրի պահանջներն այնքան ժամանակ, քանի դեռ նրա վատթարացած պահվածքը հոգեկան խանգարման արդյունք չէ: Տե՛ս Samantha C. v. State Dept. of Developmental Services, 185 Cal. App. 4th 1462, 1493 (2010)։

Ի վերջո, սակայն, Պայման B-ն հազվադեպ է դժվարություն ներկայացնում այլ կերպ որակված հայցվորի համար: Չնայած հայցվորի համար հնարավոր է բավարարել Պայման A-ն և ոչ Պայման B-ն, 70 միավորից ցածր IQ գնահատական ունեցող հայցվորը գրեթե անկասկած կդրսևորի խանգարումներ վերոնշյալ հմտությունների բնագավառներից առնվազն երկուսում: Ավելին, չափորոշիչներում առկա զգալի համընկնումների հետևանքով հայցվորը, որը բավարարել է Էական հաշմանդամության տարրի պայմանները, հավանաբար կբավարարի նաև Պայման B-ի պայմանները:

Պայման C-ն նման է «Նախքան տասնութ» տարրին և հետևաբար՝ ոչ մի լրացուցիչ դժվարություն չի ներկայացնում այլ կերպ որակված հայցվորի համար:

5-րդ կարգ

5-րդ կարգի իրավունակությունը օրենքով սահմանված կատեգորիա է, այլ ոչ բժշկական կամ հոգեբանական ախտորոշում: Սակայն հոգեբաններն ու այլ փորձագետներ կարող են ապացույցներով հաստատված կարծիքներ հայտնել՝ օգնելու ապացուցել 5-րդ կարգի իրավունակությունը:

5-րդ կարգը ներառում է իրավունակության երկու առանձին տարբերակ.

  1. Հաշմանդամություն առաջացնող խնդիրներ, որոնք սերտորեն կապված են մտավոր հաշմանդամության հետ:
  2. Հաշմանդամություն առաջացնող խնդիրներ, որոնք պահանջում են մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար պահանջվող բուժմանը նման բուժում:

Քանի որ Լանթերմանի օրենքը միայն վերջերս է փոփոխվել՝ «մտավոր հետամնացություն» եզրը «մտավոր հաշմանդամություն» եզրով փոխարինելու համար, վերջին լսումների և դատական որոշումներից շատերում օգտագործվում է «մտավոր հետամնացություն» եզրը:

«Սերտորեն կապված» տարբերակը կիրառվում է այն խնդիրների համար, որոնք մի շարք նույն կամ նույնին մոտ գործոններով «շատ նման են մտավոր հետամնացությանը», ինչը պահանջվում է անձին որպես մտավոր հետամնաց դասակարգելու համար»: Mason v. Office of Administrative Hearings, 89 Cal. App. 4th 1119, 1129 (2001)։ Գործնականում սա սովորաբար նշանակում է IQ գնահատման 70-75 միավոր՝

մտավոր հաշմանդամության միջակայքում գտնվող ադապտիվ պահվածքի միավորներով։ Սակայն եթե 70-75 IQ միավորով մտավոր հաշմանդամության համար «սխալի թույլատրելի տիրույթում» է, ապա 75-ից բարձր IQ միավորով անձինք կկարողանան իրավունակ լինել 5-րդ կարգին:

«Նույնանման բուժում» տարբերակը կիրառվում է այն խնդիրների համար, որոնք պահանջում են մտավոր հաշմանդամություն ունեցող անձին անհրաժեշտ բուժում, այլ ոչ զուտ օգուտ ստանալու բուժում (կոգնիտիվ և ադապտիվ պահվածքի միջինից ցածր միավորները նույնպես օգնում են ապացուցել «նույնանման բուժման» համար անհրաժեշտ իրավունակությունը): «Բուժումը» ավանդաբար ավելի նեղ է մեկնաբանվել: Տարածաշրջանային կենտրոնի ուղեցույցները ենթադրում են, որ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար կպահանջվի այնպիսի բուժում, ինչպիսին է ավելի շուտ հմտությունների ուսուցումը, քան պարզապես մոտիվացիան, երկարաժամկետ ուսուցում կարճաժամկետի փոխարեն, ուղղիչ ուսուցում, ադապտացում վերականգնման փոխարեն, ուսուցում փոքր, առանձին բաժինների մասնատված քայլերով՝ կրկնության միջոցով և հաստատությունների ձևափոխություններով կրթական աջակցություն հմտությունների մի շարք բնագավառներում:

Սակայն Կալիֆոռնիայի Վճռաբեկ դատարանում վերջերս քննված մի գործում առաջարկվել է «բուժման» ավելի լայն մեկնաբանություն, որն է՝ «օգնություն ճաշ պատրաստելու, հասարակական տրանսպորտից օգտվելու, գումարի տնօրինման հարցերում, վերականգնողական և մասնագիտական դասընթացներ, ինքնուրույն կենսակերպի հմտությունների դասընթացներ, հատուկ մոտեցումներ ուսուցմանը և հմտությունների զարգացմանը և աջակցված զբաղվածության ծառայություններ»: Samantha C. v. State Dept. of Developmental Services, 185 Cal. App. 4th 1462, 1493 (2010)։ Արժե նշել, որ ձեր լսումների ժամանակ սա լինելու է ներկայումս գործող իրավական ստանդարտը:

Գնահատման ուղեցույցը տե՛ս հավելված B-ում, որը կարող է տրվել անկախ գնահատողի՝ որոշելու, արդյոք անձը Զարգացման հաշմանդամությունների ծառայությունների մասին Լանթերմանի օրենքի համաձայն զարգացման հաշմանդամություն ունի:

5-րդ կարգի համաձայն տարածաշրջանային կենտրոնի շահառու լինելու իրավունակությունը սահմանելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «5-րդ կարգի իրավունակության հրատարակությունը» մեր կայքում՝ http://www.disabilityrightsca.org/pubs/551001.pdf։

Գլուխ 4 – Լսումների գործընթացի պատշաճ ծանուցումը

Դուք ունեք գործողություններ ձեռնարկելու գրավոր ծանուցման (NOA) իրավունք, եթե տարածաշրջանային կենտրոնը մերժել է ծառայություններ ստանալու համար տրված ձեր դիմումը: Տարածաշրջանային կենտրոնի ծանուցումը պետք է հայտնի ձեզ, թե որ օրենքներն են թույլ տալիս իրեն կայացնել իր որոշումը, և որ փաստերի վրա է հիմնված նրա մերժումը: Այս տեղեկությունները կօգնեն ձեզ որոշել, թե արդյոք պետք է բողոքարկեք, և այն կօգնի ձեզ պատրաստվել ձեր լսումներին: Ծանուցումը պետք է տեղեկացնի հետևյալի մասին.

  • Ինչ է անելու տարածաշրջանային կենտրոնը
  • Ինչու են նրանք դա անում
  • Երբ են նրանք անում դա
  • Օրենքը, կանոնը կամ քաղաքականությունը, որը թույլ է տալիս տարածաշրջանային կենտրոնին անել դա
  • Ինչպես և որտեղ բողոքարկել
  • Բողոք ներկայացնելու վերջնաժամկետները
  • Տեղեկություններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում բողոքարկման գործընթացում
  • Ինչպես տեսնել ձեր տարածաշրջանային կենտրոնի գրանցած տվյալները
  • Որտեղից շահերի պաշտպանության օգնություն ստանալ:

Գործողությունների մասին ծանուցում (NOA) ստանալուց հետո կարող եք լսումի հայտ ներկայացնել, եթե համաձայն չեք: Եթե տարածքային կենտրոնը մերժում է, կրճատում կամ դադարեցնում է ծառայությունն՝ առանց ձեզ ծանուցելու, միևնույն է կարող եք բողոքարկել. բողոքարկելու համար անհրաժեշտ չէ NOA: Բողոքարկման հայտի ձևաթուղթը ներկայացվում է Զարգացման ծառայությունների վարչություն (DDS)՝ ձեր բողոքարկման գործընթացը մեկնարկելու համար:

Լսումի հայտի ներկայացում

Բողոքարկման ամենաարագ եղանակը DDS-ի կայքի միջոցով առցանց հայտի ներկայացումն է՝ սեղմելով այստեղ։ Կարող եք նաև լրացնել այս DS 1821 ձևաթուղթը և ուղարկել այն փոստով: Այլապես, կարող եք ձևաթուղթն ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ appealrequest@dds.ca.gov։Ձևաթուղթը փոստով կարող եք ուղարկել հետևյալ հասցեին՝ Office of Community Appeals and Resolutions, 1215 O Street MS 8-20, Sacramento, CA 95814. Նաև, կարող եք ձևաթուղթը ֆաքսով ուղարկել հետևյալ հեռախոսահամարին՝ 916-654-3641: DDS-ից կստանաք էլ․ նամակ կամ փոստով նամակ, որը կհաստատի ձեր բողոքարկման հայտի ստացումը:

Ոչ ֆորմալ հանդիպումը

Երբ ներկայացնում եք Անկողմնակալ լսումների անցկացման դիմումը, դուք ունեք հնարավորություն ընտրելու՝ անցկացնել ոչ պաշտոնական հանդիպում տարածաշրջանային կենտրոնի հետ և (կամ) միջնորդություն նախքան լսումները: Դա հանդիպում է ձեր (և ձեր ներկայացուցչի, եթե ունեք) և տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչի միջև: Նպատակն է՝ լուծել խնդիրը կամ առնվազն նեղացնել խնդրի էությունը լսումների համար: Սա ձեր հնարավորությունն է հանդիպելու տարածաշրջանային կենտրոնի ադմինիստրատորին և համոզելու նրան՝ դարձնել ձեզ տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար իրավունակ: Դուք պարտավոր չեք մասնակցել ոչ պաշտոնական հանդիպմանը, սակայն եթե պահանջեք այն, տարածաշրջանային կենտրոնը պետք է կազմակերպի հանդիպումը:

Ոչ պաշտոնական հանդիպումից հետո 5 օրվա ընթացքում տարածաշրջանային կենտրոնի տնօրենը կամ տնօրենին փոխարինող անձը պետք է ձեզ գրավոր որոշում ուղարկի: Գրավոր որոշման մեջ պետք է սահմանվի յուրաքանչյուր խնդիր, որը ներկայացված է եղել ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում, տրվի որոշում յուրաքանչյուր սահմանված խնդրի վերաբերյալ, նշվի յուրաքանչյուր որոշումը հիմնավորող փաստերը և մատնանշի այն օրենքները, կարգավորումները և քաղաքականությունները, որոնց հիման վրա կայացվել է որոշումը: Այն պետք է ձեզ նաև բացատրի, թե ինչպես բողոքարկել որոշումը:

Եթե համաձայն եք ոչ պաշտոնական հանդիպման որոշման հետ, կարող եք հետ վերցնել լսումների ձեր դիմումը՝ լրացնելով տարածաշրջանային կենտրոնի տրամադրած «Ծանուցում վճռի մասին» ձևը: Որոշումն ուժի մեջ է մտնում տարածաշրջանային կենտրոնի կողմից «Ծանուցում վճռի մասին» ձևն ստանալուց 10 օր հետո:

Եթե համաձայն չեք ոչ պաշտոնական հանդիպման որոշման հետ, արտահայտում եք անհամաձայնություն՝ շարունակելով նշանակված միջնորդության կամ լսումների գործընթացը:

Միջնորդությունը

Դուք կարող եք նաև միջնորդություն խնդրել։ Միջնորդությունը հանդիպում է, որի ընթացքում վարչական լսումների գրասենյակից (ՎԼԳ) անկախ, վերապատրաստված միջնորդը հանդիպում է ձեզ և տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչի հետ: Միջնորդը փորձում է գտնել ընդհանուր հիմք և նոր լուծումներ: Երբեմն միջնորդը խնդրի լուծման համար կարող է առանձին հանդիպել յուրաքանչյուր կողմի հետ: Միջնորդը չունի որևէ պայմանագիր առաջարկելու իրավունք: Համաձայնության գալու դեպքում դուք ստորագրում եք փաստաթուղթ համաձայնության վերաբերյալ, և բողոքարկման գործընթացը դադարում է: Եթե համաձայնության չեք գալիս, գնում եք անկողմնակալ լսումների:

Եթե միջնորդություն եք խնդրում, տարածաշրջանային կենտրոնը պետք է մասնակցի միջնորդությանը: Եթե չեք ցանկանում ոչ պաշտոնական հանդիպում ունենալ, կարիք չկա ունենալ այդ հանդիպումը։

Միջնորդությունը կարևոր քայլ է, և մենք խրախուսում ենք, որ նախքան լսումների գնալը՝ ընտանիքները մասնակցեն միջնորդությանը։ Դա հաճախ լավ գաղափար է, քանի որ այն ձեզ և տարածաշրջանային կենտրոնին համաձայնության գալու մեկ այլ հնարավորություն է տալիս: Սակայն որոշ ժամանակ է պահանջվում: Պատրաստվեք փոխզիջման և ստեղծարար կերպով մտածեք, թե ինչպես կարող եք հարթել իրավիճակը: Օրինակ, եթե որոշ ամիսներին ձեզ անհրաժեշտ է կարճատև հանգստի ավելի մեծ ծավալով ծառայություն, քան մյուս ամիսներին, տարածաշրջանային կենտրոնը կարող է տրամադրել ձեզ 6 ամսվա համար նախատեսված կարճատև հանգստի ժամեր, որոնք կարող եք օգտագործել ըստ անհրաժեշտության։

Եթե միջնորդության ընթացքում համաձայնության չգաք, փոխզիջման ցանկացած առաջարկ գաղտնի է և չի կարող ձեր կամ տարածաշրջանային կենտրոնի կողմից հետագայում անկողմնակալ լսումների ընթացքում օգտագործվել մյուս կողմի դեմ:

Նույնիսկ եթե միջնորդությունը արդյունք չի տալիս, դուք ավելի շատ տեղեկություններ կունենաք տարածաշրջանային կենտրոնի գործի մասին: Այդ տեղեկությունները կարող են օգնել ձեզ նախապատրաստվել ձեր անկողմնակալ լսմանը: Եթե կարծում եք, որ համաձայնության գալու որևէ հույս չկա, կարող եք որոշել գործել ԱՌԱՆՑ միջնորդության: Սա կոչվում է «հրաժարվել միջնորդությունից»: Սակայն շատ մարդիկ, որոնք կարծում են, որ համաձայնության գալու հույս չկա, համաձայնություն են ձեռք բերում միջնորդությամբ: Եթե դուք կամ տարածաշրջանային կենտրոնը հրաժարվում եք միջնորդությունից, համոզվեք, որ պատրաստ եք ձեր անկողմնակալ լսմանը: Ձեր լսումները կարող են ավելի շուտ նշանակվել, եթե սկզբից միջնորդության չեք գնում:

Միջնորդությունները

Միջնորդությունը դիմում է վարչական գործերով դատավորին՝ գործում առկա որևէ խնդրի մասին նախքան լսումները որոշում կայացնելու համար: Միջնորդությունների օրինակներ են վաղեմության ժամկետի մասին գործող օրենսդրական ակտերի հիման վրա գործի դադարեցման կամ դատական ծանուցագրերը չեղարկելու միջնորդությունները:

Վարչական վարույթի մասին օրենքը (Administrative Procedure Act, APA) չի գործում տարածաշրջանային կենտրոնի լսումների համար, սակայն այն միջնորդություններին արձագանքելու վերաբերյալ օգտակար ուղեցույց է։ Վարչական վարույթի մասին օրենքին առնչվող մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/About/Page-Content/About-APA

Անկողմնակալ լսումները

Բողոքարկման գործընթացի վերջնական քայլը անկողմնակալ լսումներն են: Այն կայանում է լսումների անցկացման համար ձեր դիմումի ներկայացումից հետո 50 օրվա ընթացքում, եթե հարգելի պատճառով հետաձգման դիմում չի ներկայացվել: Լսումներից երկու (2) օրացուցային օր առաջ դուք և տարածաշրջանային կենտրոնը պետք է միմյանց ուղարկեք ձեր իրեղեն ապացույցները և վկաների ցուցակը: Իրեղեն ապացույցների և վկաների ցուցակի նմուշը տե՛ս Հավելված E-ում: Լսումներն անցկացվում են վարչական գործերով դատավորի առաջ: Լսումների ժամանակ տարածաշրջանային կենտրոնը պետք է առաջինը ներկայացնի իր գործը: Վարչական գործերով դատավորը լսումներից 10 օր հետո հրապարակում է գրավոր որոշում:

Գործի հետաձգումը (տարկետումը)

Ինչպես դուք, այնպես էլ տարածաշրջանային կենտրոնը կարող եք դիմել լսումների կամ միջնորդության ամսաթիվը փոխելու համար: Լսումների ամսաթիվը հետաձգելու համար դուք ներկայացնում եք «Լսումների հետաձգման և ժամկետից հրաժարման միջնորդություն»: Միջնորդության ձևը տե՛ս հետևյալ հղումով՝ https://www.dgs.ca.gov/-/media/Divisions/OAH/Forms/GJ-Forms/OAH24.pdf?la=en&hash=BEB591E13540FF3FC99D4B5238528704384F7546

Պարտադիր չէ, որ հիմնավոր պատճառ ունենաք հետաձգում խնդրելու համար, երբ առաջին անգամ եք դիմում: Բայց ցանկացած երկրորդ կամ երրորդ դիմումի համար պետք է ունենաք «հարգելի պատճառ», որպեսզի ՎԼԳ-ն բավարարի ձեր խնդրանքը: «Հարգելի պատճառ» նշանակում է հիմնավոր պատճառ: «Հարգելի պատճառ» կարող է լինել այն, որ կարևոր վկան հասանելի չլինի անկողմնակալ լսման օրը, հիվանդությունը, արտակարգ իրավիճակը կամ մոտ հարազատի մահը։

Ձևը պահանջում է նաև, որ զանգահարեք տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչին և հարցնեք՝ արդյոք նա համաձայն է հետաձգել լսումները: Հատկացված հատվածում պետք է գրեք այն անձի անունն ու հեռախոսահամարը, որի հետ խոսել եք: Այնուհետև, ընտրեք՝ արդյոք տվյալ անձը համաձայնել է, թե առարկել է լսումների հետաձգմանը: Դուք պետք է հարցնեք տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչի ֆաքսի համարը կամ էլ. փոստի հասցեն, որպեսզի լրացված ձևն ստորագրելու համար ուղարկեք նրան:

Հայցվորը կամ հայցվորի լիազոր ներկայացուցիչը պետք է ստորագրեն «Անկողմնակալ լսումների և որոշման մասին Լանթերմանի օրենքով սահմանված հրաժարում ժամկետից» վերնագրով հատվածը: Հետաձգում ստանալու համար դուք պետք է համաձայնեք հրաժարվել լսումների ժամանակացույցից:

Հիշեք, որ ձևը ֆաքսով կամ էլ.փոստով պետք է ուղարկել տարածաշրջանային կենտրոնի ներկայացուցչին և խնդրել նրան ստորագրել այն: Ձևը լրացնելուց և ստորագրելուց հետո այն պետք է ֆաքսով ուղարկեք ՎԼԳ-ի ֆաքսի հետևյալ համարներից մեկին՝ կախված լսումների անցկացման վայրից.

OAH Sacramento: (916) -376-6318

OAH Los Angeles: 916-376-6395

OAH San Diego: (916) -376-6318

OAH Oakland: (916) -376-6318

Եթե չունեք բավարար ժամանակ գրավոր միջնորդություն ուղարկելու համար, կարող եք փորձել զանգահարել Վարչական լսումների գրասենյակ և խնդրել հետաձգում հեռախոսով:

Թարգմանիչները

Եթե դուք կամ որևէ վկա ունի սուրդոթարգմանության կամ լեզվական թարգմանչի կարիք, անմիջապես կապվեք Վարչական լսումների գրասենյակի հետ, որպեսզի հնարավոր լինի ձեզ անվճար լիցենզավորված թարգմանիչ տրամադրել:

Լսումների վայրի հասանելիությունը

Լսումների վայրերը պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Դուք պետք է ՎԼԳ-ից նախապես պարզեք և համոզվեք, որ վայրը հասանելիություն է ապահովում։ Եթե լսումներին ներկայանալու համար հաշմանդամություններ ունեցող անձանց համար պահանջվում է ողջամիտ կացարան, հնարավորինս շուտ կապվեք ՎԼԳ-ի հետ՝ այդ հարցը կազմակերպելու համար:

Այլ դատավորի նշանակումը

Ոչ բոլոր դատավորներն են նույնը, և դուք պետք է ճանաչեք ձեր դատավորին նախքան լսումները: Դուք կարող եք ունենալ այլ դատավոր, եթե ձեզ հատկացված դատավորը նախկինում կողմնակալություն կամ շահագրգռվածություն ցուցաբերած լինի: Դա կարող եք անել՝ ներկայացնելով դատավորի բացարկի միջնորդություն: Բացարկի միջնորդության նմուշը ներառված է հավելված C-ում:

Ձեր գործին կցված դատավորի մասին տեղեկություններ ստանալու համար մուտք գործեք ՎԼԳ-ի կայք http://www.dgs.ca.gov/oah/GeneralJurisdiction/Calendar.aspx հղումով (ընդհանուր իրավասության լսումների օրացույց) և մուտքագրեք ձեր գործի համարը: Դատավորը կկցվի լսումների ամսաթվին մոտ ժամկետում: Այնուհետև, անցեք https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Resources/DDS-Decisions հղումով և մուտքագրեք դատավորի անունը: Կտեսնեք այն գործերի ցանկը, որոնց վերաբերյալ տվյալ դատավորը որոշում է կայացրել: Կարդացեք գործերից մի քանիսը և որոշեք՝ արդյոք սա հենց այն դատավորն է, որը կցանկանայիք, որ որոշում կայացներ ձեր գործի վերաբերյալ: Եթե ոչ, ուրեմն ներկայացրեք դատավորի բացարկի միջնորդություն: Պարզապես բացարկի միջնորդությունը ձեր տեղեկություններով հանդերձ փոստով կամ ֆաքսով ուղարկեք ՎԼԳ-ին: Եթե նոր դատավոր տրամադրելու մասին ՎԼԳ-ից լուր չստանաք, ապա նախքան լսումները զանգահարեք ՎԼԳ-ին՝ ձեր պահանջի ելքը որոշելու համար: Սովորաբար խնդրանքը բավարարվում է:

Գլուխ 5 – Պատրաստվելը ձեր իրավական փաստարկը որոշող լսումներին

Ձեր իրավական փաստարկն այն օրենքն է, որի վրա հիմնվում եք՝ սահմանելու տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար ձեր իրավունակությունը, ինչպես նաև այն փաստերը, որոնք հիմնավորում են ձեր պահանջը: Ձեր իրավական փաստարկը պատրաստելու համար.

  • Ուսումնասիրեք տարածաշրջանային կենտրոնի իրավունակության համար կիրառվող օրենքը: Համապատասխան օրենքը կարելի է գտնել Հավելված F-ում:
  • Որոնեք և կարդացեք Անկողմնակալ լսումների նախկին որոշումները հետևյալ հղումով՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Resources/DDS-Decisions։

Ապացույցների հավաքումը

Ապացույցները բաղկացած են այն փաստերից, որոնք հիմնավորում են ձեր պահանջը: Դուք պետք է հավաքեք բոլոր այն գրավոր ապացույցները, որոնք հիմնավորում են ձեր իրավական փաստարկը: Ապացույցների որոշ օրինակներ կարող են լինել գոյություն ունեցող փաստաթղթերն ու հաշվետվությունները: Դուք պետք է փնտրեք նաև ձեր անձնական փաստաթղթերում: Հնարավոր է նաև, որ ցանկանաք խնդրել ընտանիքի անդամներին և գործին մոտ կանգնած որևէ մեկին՝ օգնել ձեզ ստանալ այն յուրաքանչյուր փաստաթղթի պատճեն, որը կարող է անգամ ամենահեռու առնչությունն ունենան: Հիմնավոր լինելու համար կարող եք պահանջել փաստաթղթեր դպրոցներից, բուժհաստատություններից և պետական մարմիններից, որոնք կարող են պարունակել տեղեկություններ ձեր մասին: Դուք պետք է ձեռք բերեք անգամ ամենահեռու առնչությունն ունեցող յուրաքանչյուր փաստաթղթի պատճեն:

Մի՛ սպասեք, մինչև գա փաստաթղթերը պահանջելու պահը: Փաստաթղթերի հավաքումը հաճախ ավելի երկար է ժամանակ է պահանջում, քան նախատեսում եք: Դրանք կօգնեն ձեզ հասկանալ, թե ձեզ ինչ լրացուցիչ տեղեկություն պետք կլինի ապահովության համար, և այս գործում որտեղ կարող են խնդիրներ ծագել: Կարդացեք ձեր ունեցած յուրաքանչյուր փաստաթուղթը: Կարող եք սկսել որոշել, թե որ փաստաթղթերը կլինեն կարևոր ապացույցներ, սակայն դեն մի՛ նետեք մյուս փաստաթղթերը: Հաճախ չեք իմանում, թե որ փաստաթղթերն են կարևոր, քանի դեռ փորձագետը չի ուսումնասիրել ամեն ինչ:

Ձեր գործին առնչվող տեղեկությունների մեծ մասը կլինի փաստաթղթերի կամ հաշվետվությունների տեսքով: Տարածաշրջանային կենտրոնից խնդրեք ձեր գործի թղթապանակի պատճեն: Դուք իրավունք ունեք տեսնելու Տարածաշրջանային կենտրոնի ձեր գործի թղթապանակի բոլոր փաստաթղթերը՝ ներառյալ այն նյութերը, որոնք Տարածաշրջանային կենտրոնն ստացել է արտաքին մարմիններից կամ անհատներից: Տարածաշրջանային կենտրոնը պետք է տրամադրի ձեզ մուտք ձեր նյութերին՝ դրանք տեսնելու համար ձեր ներկայացրած գրավոր կամ բանավոր պահանջից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:14 Ձեր ցանկությամբ Տարածաշրջանային կենտրոնը պետք է օգնի ձեզ նաև հասկանալ ձեր նյութերը։

Դուք կարող եք որևէ մարմնի կանչել դատարան՝ ձեր լսումների ժամանակ նյութեր պատրաստելու համար: Փաստաթղթերով դատարան ներկայանալու ծանուցումը տվյալ մարմնին պարտավորեցնում է բերել իրենց ունեցած նյութերը և դատարանին հավաստիացնել, որ փաստաթղթերը կամ նյութերը չեն փոփոխվել: Մարմինը կարող է հաստատել դա հայտարարագրով կամ ուղղակի վկայությամբ, ինչպես որ պահանջեք: Դատական ծանուցագրի ձևը կարելի է գտնել այստեղ՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Forms/Page-Content/DDS-Forms

Ձեր փաստաթղթերն ունենալուց հետո մի թղթի մեջտեղով գիծ գծեք և մի կողմում թվարկեք ձեր ունեցած փաստերն ու ապացույցները, իսկ մյուս կողմում՝ տարածաշրջանային կենտրոնի ունեցած փաստերն ու ապացույցները: Սա կօգնի ձեզ տեսնել, թե որտեղ ձեզ անհրաժեշտ կլինեն ապացույցներ՝ տարածաշրջանային կենտրոնի ապացույցներին առարկելու համար: Արդեն առկա փաստաթղթերից բացի ձեզ կարող է անհրաժեշտ լինել ձեռք բերել ձեր գործին օգնող լրացուցիչ փաստաթղթային ապացույցներ, օրինակ՝ փորձագետի գնահատման զեկույցը:

Ի՞նչ են գնահատումները

Գնահատումներն առաջարկում են բնավորության գծերը, ունակությունները, զգացմունքները, ախտանշանները և հոգեբանական այլ դրսևորումները ստանդարտացված թեստավորմամբ և գործողությունների միջոցով չափելու և դասակարգելու պաշտոնական եղանակ: Անձի բնութագիրը և զգայական պահվածքը գնահատելուց բացի թեստավորումը կարող է գնահատել ուղեղի աշխատանքը մտավոր կարողությունների, հիշողության, խոսքի, ընկալման, կենտրոնացման և ուշադրության, շարժողական և զգայական ֆունկցիաների բնագավառներում:

Ո՞րն է գնահատման նպատակը

Պաշտոնական գնահատումը, որը սովորաբար ներառում է թեստավորումը, օգտագործվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման կամ բացառման համար: Գնահատումները թույլ են տալիս ավելի խորը հասկանալ այն խնդիրները, որոնք սովորական բուժման կամ բժշկի այցելությունների ընթացքում չեն կարող հայտնաբերվել: Դրանք նաև օգնում են սահմանել ուժեղ և թույլ կողմերը, նպաստել ախտորոշիչ որոշումների կայացմանը և պլանավորել բուժումը:

Ի՞նչու է ձեզ անհրաժեշտ գնահատում տարածաշրջանային կենտրոնի իրավունակության համար

Ձեզ անհրաժեշտ է գնահատում՝ ապացուցելու, որ դուք ունեք զարգացման հաշմանդամություն, որը հնարավոր է որակի ձեզ որպես իրավունակ տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համար: Գնահատումը ձեր ապացույցների մեծ մասն է կազմում: Գնահատմամբ պետք է որոշվի՝ արդյոք դուք իրավական չափորոշիչներով զարգացման հաշմանդամություն ունեք, և արդյոք այդ հաշմանդամությունը «ծանր հաշմանդամություն» է, և պետք է սահմանի այդ որոշումը կայացնելու համար օգտագործվելիք թեստերը:

Ի՞նչ է գնահատման գործընթացը

Գնահատման գործընթացը կարող է ներառել գրանցված տվյալների վերանայումը, լայնածավալ հարցազրույց ձեր և ձեր ծնողի կամ խնամակալի հետ, գնահատողի դիտարկումները, ինքնուրույն լրացվող սուբյեկտիվ հարցաշարերը և դեմ-առ-դեմ թեստավորում օբյեկտիվ թեստերով: Գնահատվող ենթադրյալ խնդիրների հիման վրա փորձագետն ընտրում է համապատասխան միջոցները: Գնահատումը ներառում է նաև զեկույցի կազմումը: Գնահատման զեկույցը պետք է իդեալական դեպքում պարունակի հետևյալ կատեգորիաները. հղման աղբյուրը, նախնական տեղեկությունները (ուսումնասիրված զեկույցներ, հարցազրույցներ և այլն), վարքագծի դիտարկումները թեստավորման ընթացքում, կատարված թեստերը, թեստավորման արդյունքների (այդ թվում՝ մտավոր աշխատանքը, ուշադրությունը և կենտրոնացումը, լսողական և վերբալ ընկալումը, շարժողական կարողությունները, խոսքը, հիշողությունը, ներկայիս հուզական վիճակը, որտեղ որ համապատասխանում են) ամփոփումը։ Այն պետք է նաև ներառի ախտորոշման տպավորությունները և որ ամենակարևորն է՝ բաժին, որն ամփոփում է ամեն ինչ և նկարագրում, թե ինչու է հոգեբանը կատարել իր այդ եզրակացությունները:

Ո՞վ է կատարում գնահատումը

Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության գնահատման նպատակով ընդունված գործելակերպի համաձայն գնահատումը կատարում է լիցենզավորված հոգեբանը կամ նեյրոհոգեբանը: Դուք պետք է նաև հավաստիանաք, որ փորձագետը կարող է որպես վկայություն ներկայացնել գնահատման արդյունքները, քանի որ գնահատման զեկույց ունենալը և վկայությունը լավագույն ապացույցը կլինեն ձեր լսումների համար:

Գնահատումը ինչպե՞ս պետք է սահմանի ծանր հաշմանդամությունը

«Ծանր հաշմանդամությունը» որոշելու համար գնահատումը պետք է սահմանի՝ արդյոք կենսագործունեության հետևյալ երեք կամ ավելի հիմնական բնագավառներում սահմանափակումներ կան. ռեցեպտիվ և էքսպրեսիվ խոսք, սովորելու ունակություն, ինքնասպասարկում, շարժունակություն, ինքնաուղղորդում, անկախ կենսակերպ վարելու կարողություն և տնտեսական ինքնապահովում: Գնահատումը պետք է թվարկի ծանր հաշմանդամության յուրաքանչյուր բնագավառ, այնուհետև, բացատրի, թե ինչպես եք համապատասխանում յուրաքանչյուր բնագավառին, որին իրականում համապատասխանում եք: Օգտակար կլինի, եթե գնահատողը կարողանա նաև թվարկել առկա ապացույցները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես եք համապատասխանում ծանր հաշմանդամության բնագավառին: Օրինակ՝ ինքնաուղղորդման համար գնահատողը կարող է նկարագրել, թե ինքնաուղղորդման բնագավառում ինչպիսին է ձեր հաշմանդամության ծանրությունը դրսևորվում, ապա թվարկի դա ցույց տվող երեք փաստաթուղթ:

Ի՞նչ թեստեր են օգտագործվում գնահատման ընթացքում

Մի քանի տարբեր թեստեր կան, որոնք կարող են օգտագործվել թե՛ վերբալ, թե՛ ոչ վերբալ մտավոր աշխատանքը որոշելու համար: Կան նաև հատուկ թեստեր, որոնք օգնում են Աուտիզմի սպեկտրի խանգարման (Autism Spectrum Disorder - ASD) ախտորոշում կատարելիս: Դուք պետք է գնահատումն անցկացնող փորձագետի հետ խոսեք այն մասին, թե ինչ թեստեր են նրանք օգտագործում և ինչու:

Ի՞նչ է պատահում, եթե գնահատումը ներառում է տեղեկություն, որը չի օգնում իրավունակությանը

Հնարավոր է, որ ունենաք այնպիսի տեղեկություն կամ թեստի արդյունքներ, որոնք պարզվի, որ չեն օգնում տարածաշրջանային կենտրոնի իրավունակությանը: Դա կոչվում է անբարենպաստ ապացույց: Դուք չպետք է անտեսեք այդ ապացույցը, եթե այն հասանելի է տարածաշրջանային կենտրոնին: Փոխարենը՝ դուք պետք է խորհրդակցեք փորձագետի հետ և տաք հարցեր անբարենպաստ ապացույցի վերաբերյալ: Դուք պետք է խնդրեք փորձագետին բացատրել, թե անբարենպաստ ապացույցն ինչպես կվնասի գործին, և արդյոք այն կվնասի այնքան, որ չպետք է ներկայանաք լսումներին: Դուք պետք է հարցնեք փորձագետին՝ արդյոք ապացույցը կարող է բացատրվել այնպես, որ չվնասի գործին: Օրինակ՝ արդյո՞ք ձեր փորձագետն ունի այլ կարծիք անբարենպաստ տեղեկության վերաբերյալ: Արդյո՞ք անբարենպաստ տեղեկությունը մեկ այլ գնահատողի կողմից սխալ է մեկնաբանվել: Արդյո՞ք անբարենպաստ տեղեկություններից որևէ մեկը համահունչ չէ ձեր ունեցած որևէ այլ տեղեկության հետ:

Շատ գործեր ունենում են որևէ տեսակի անբարենպաստ փաստեր: Սակայն պետք է փորձեք կանխատեսել տարածաշրջանային կենտրոնի փաստարկներն այդպիսի անբարենպաստ փաստերի վերաբերյալ և ձեր փորձագետի օգնությամբ աշխատեք առարկել դրանց:

Տե՛ս Գնահատման ուղեցույցը (Հավելված B), որը մանրամասն տեղեկացնում է, թե ինչ պետք է փորձագետը ներառի տարածաշրջանային կենտրոնի իրավունակության վերաբերյալ իր գնահատման մեջ:

Նամակները

Մասնագետների և ձեզ ճանաչող այլ անձանց նամակները կարող են շատ օգտակար լինել: Նամակներին չի տրվի այն նույն կշիռը, ինչ կենդանի վկայի բանավոր վկայությանը, սակայն դրանք հաշվի կառնվեն և ընդունելի են վարչական լսումների համար: Դրանք պարզ և ըմբռնելի միջոցներ են վկայության միջոցով ձեր ներկայացրած փաստերի հիմնավորման համար: Ձեր փորձագետը կարող է անդրադառնալ դրանց և դրանցից եզրահանգումներ կատարել:

Վկաները

Ձեր վկաները ձեր գործի առանցքն են: Փաստաթղթերը կարևոր են, սակայն որոշ գործեր հնարավոր է շահել կամ տանուլ տալ փաստաթղթային ապացույցների պատճառով: Այդ գործերը սովորաբար փորձագետների մասնակցությամբ են լինում: Որոշ գործեր կարելի է շահել միայն փորձագետի վկայության ուժով, սակայն առանց լավ փորձագիտական վկայության ոչ մեկը հնարավոր չէ շահել։ Հիշե՛ք, Տարածաշրջանային կենտրոնը մտադիր է ունենալ փորձագետ-վկա այնպիսի վկայությամբ, որը կհիմնավորի, որ դուք իրավունակ չեք: Այդ պաճառով ձեզ անհրաժեշտ է փորձագետ, որը վկայությամբ կհաստատի, որ դուք իրավունակ եք: Վկայության որակը, որ կարող եք ապահովել ձեր փորձագետից, ձեր գործի ելքի համար կլինի կարևորագույն գործոն: Միևնույն ժամանակ մի՛ թերագնահատեք ոչ իրավաբան կամ այլ ոչ փորձագետ վկաների

վկայության արժեքը։ Նրանց վկայությունները տրամադրում են խիստ կարևոր տեղեկություններ, որը ձեր փորձագետը չէր իմանա իր սեփական դիտարկումներից: Նրանք կարող են ներկայացնել դեպքերի ժամանակագրություն և տրամադրել գործնական տեսակետ ձեր մասին: Քանի որ «ոչ-մասնագետ» վկաներին հաճախ շատ քիչ ուշադրություն է դարձվում, սկսենք նրանցից:

Ոչ-մասնագետ վկաները

Ոչ-մասնագետ վկաները կարող են զգալիորեն բարելավել ձեր ներկայացրած գործը: Այս վկաներն այն միակ բանն են, որը դուք ունեք, իսկ Տարածաշրջանային կենտրոնը՝ ոչ: Քանի որ ոչ-մասնագետ վկաները վկայություն են տալիս այն փաստերի վերաբերյալ, որ գիտեն ձեր մասին, մտածեք, թե ով է լավագույնս ճանաչում ձեզ:

Ընտանիքի անդամները սովորաբար լավ ընտրություն են, ինչպես նաև ներկայիս կամ նախկին ուսուցիչները կամ գործատուները: Ընտրեք վկաներ, որոնք օբյեկտիվ և անաչառ կլինեն վարչական գործերով դատավորի առջև։ Գործերի ընթացքը հաճախ զգալիորեն բարելավվում է ձեր ներկայացրած սովորական և ոչ-մասնագետ վկաների միջոցով: Այսպիսի վկաներն այն միակ բանն են, որը դուք ունեք, իսկ Տարածաշրջանային կենտրոնը՝ ոչ: Դուք երկուսդ էլ կունենաք փորձագետներ, սակայն միայն ձեր կողմը կունենա գործնական, իրատեսական տեղեկություններ և պատմություններ, որոնք կարող են տրամադրել միայն ձեզ լավ ճանաչող ոչ մասնագետ վկաները: Այդ պատճառով առաջին հարցերից մեկը, որ պետք է տաք այն անձին, որը լավագույնս ճանաչում է ձեզ, հավանաբար՝ ծնողին կամ ընտանիքի մեկ այլ անդամին, այն է, որ նա թվարկի բոլոր պոտենցիալ ոչ-մասնագետ և փորձագետ վկաներին: Օգտակար կլինի, եթե նրանք կարողանան ներկայացնել օբյեկտիվության որոշակի աստիճան, օր. չլինեն ծնողների ընկերները: Բայց դա բացարձակ պարտադիր չէ: Վարչական գործերով դատավորները ոչ-մասնագետ վկաներից հաճախ պահանջում են մեծ չափով ճշմարտացիություն: Այսպիսի վկաներ գտնելը հաճախ մեծ ջանքեր և հավանականորեն հաջողություն է պահանջում: Սակայն այդ ջանքերն արդարացված են:

Ոչ-մասնագետ վկայի վկայությունը կարող է օգտագործվել ձեր փորձագետի կողմից որպես հիմք իր եզրակացության համար, և այն կարող է հաստատել ձեր փորձագետի եզրակացությունը: Եթե թեստի արդյունքները կանխատեսում են, որ դուք նոր առաջադրանքներ յուրացնելու կամ տեղեկությունները հիշելու հետ կապված դժվարություն ունեք, ձեզ ճանաչող վկան կկարողանա տրամադրել պատմություններ, որոնք պատկերավոր կներկայացնեն այդ խնդիրը: Ձեզ գործնական հմտություններ սովորեցնելու մասին պատմությունները, օրինակ՝ ինչպես գործարկել DVD նվագարկիչը կամ խմորեղեն թխել, հաճախ ամենաբացահայտողն են: Արդյո՞ք կարող եք գնում կատարել և հասկանալ, թե որքան մանրադրամ պետք է ստանալ: Արդյո՞ք հիշում եք, թե առևտրի կենտրոնում որտեղ է կայանված ավտոմեքենան կամ գիտեք, թե ինչպես ապահով կերպով հասնել մոտակա խանութ: Ձեր ոչ-մասնագետ վկայի առաջադրանքն է՝ պատմել պատմություններ, որոնք ձեզ կրկին վերակենդանացնում են, որոնք ցույց են տալիս այն իրական դժվարությունները, որոնք դուք ունենում եք գործեր կատարելիս, որոնք շատ մարդկանց համար հասարակ մի բան են:

Որոշ մասնագետներ, օրինակ՝ ուսուցիչները, խնամքի կենտրոնների աշխատակիցները կամ մասնագիտական ուսուցման ծրագրերի դասընթացավարները կարող են այսպիսի գործերում լինել ինչպես փորձագետ, այնպես էլ՝ ոչ-մասնագետ վկա: Նրանք փորձագետներ չեն այն իմաստով, ինչպիսին, օրինակ, լիցենզավորված հոգեբանն է, քանի որ նրանք չեն կարող, օրինակ, եզրակացություն տրամադրել ձեր ախտորոշման վերաբերյալ: Նրանք կարող են ներկայացնել մեծածավալ տեղեկություններ ադապտիվ հմտությունների, սովորելու առանձնահատկությունների և կարիքների մասին: «Բուժման կարիքները» հարցի վերաբերյալ այս մարդիկ կարող են ի վիճակի լինել տրամադրելու կարծիք, եթե նրանք ունեն մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ մեծահասակներին ուսուցանելու հատուկ փորձ, մասնագիտական կարողություն կամ վերապատրաստում:

Փորձագետ վկաները

Ձեր փորձագետ-վկան պետք է ճանաչի ձեզ իր մասնագիտական իրավասության շրջանակում: Դա այն շրջանակն է, որում նա կարող է վկայություններ տալ իր եզրակացությունների, այլ ոչ պարզապես այն փաստերի վերաբերյալ, որոնք նա գիտի ձեր մասին: Օրինակ՝ ձեր հատուկ կրթության ուսուցիչը կճանաչի ձեզ դասարանային միջավայրից, կամ հոգեբանը կճանաչի ձեզ ձեր գնահատման ընթացքում: Եթե կատարում եք ընտրություն նույնանման վկաների, օրինակ՝ երկու հոգեբանների միջև, հաշվի առեք, թե նրանցից ով ունի ավելի մեծ փորձառություն ձեր գործի թեմայի վերաբերյալ, ով ավելի ազդեցիկ կներկայանա լսումների ժամանակ, և ում կարծիքը ամենաշատը կօգնի ձեր փաստարկին:

Փորձագետ լինելու համար պարտադիր չէ, որ վկան գիտությունների դոկտորական (Ph.D.) աստիճան ունենա: Փորձագետը պարզապես մի անձ է, որը կրթության, փորձի կամ վերապատրաստման շնորհիվ ունի բավարար կարողություն՝ օգնելու դատավորին հասկանալ գործի փաստերը և գալ որոշման:

Փորձագետները վկայության ժամանակ կարող են հայտնել կարծիքներ: Ոչ-մասնագետ վկաները հիմնականում չեն կարող, նրանք կարող են միայն հիմնվել փաստերի վրա: Օրինակ՝ սովորական կրթության ուսուցիչը կարող է հայտնել կարծիք երեխայի սովորելու կարիքների բնույթի վերաբերյալ: Եթե սովորական կրթության ուսուցիչը դասարանում ունեցել է մտավոր հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ, նա կկարողանա «փորձագիտական» կարծիք հայտնել այն մասին, թե արդյոք երեխային անհրաժեշտ է ցուցաբերել մտավոր հաշմանդամություն ունեցող երեխայի համար նախատեսված ուսուցողական մոտեցումներ, թե ոչ: Հատուկ կրթության ուսուցիչը, որը կարող է լրացուցիչ վերապատրաստում և փորձ ունենալ, շատ ավելի հավանական է, որ կարողանա հայտնել փորձագիտական կարծիք իրավունակության գործի վերաբերյալ, քան ընդհանուր կրթության ուսուցիչը:

Այլ անձինք, որոնք կկարողանան «փորձագիտական» վկայություն տալ ձեր գործի որոշ ասպեկտների վերաբերյալ, հոգեբաններն են, բժիշկները, ֆիզիոթերապևտները, մասնագիտական հիվանդությունների գծով բժիշկները, լոգոպեդները, դատապաշտպանները, հոգեկան առողջության մասնագետները, վարքագծի մասնագետները, խնամքի կենտրոնների աշխատակիցները, Տնային պայմաններում աջակցման ծառայությունների (In-Home Supportive Services, IHSS) աշխատողները, ցերեկային խնամքի ծրագրերի անձնակազմի աշխատակիցները և այլոք:

Իրավունակության գործերում ներգրավված շատ փորձագետներ հոգեբաններ կամ հոգեբույժներ են: Հոգեբանությունը և հոգեբուժությունը ոչ ճշգրիտ գիտություններ են: Համաձայն DSM-5-ի նախազգուշական հայտարարության, էջ 25:

Եթե DSM-5-ի կատեգորիաները, չափորոշիչները և տեքստային նկարագրությունները կիրառվում են դատական նպատակներով, առկա է ռիսկ, որ ախտորոշիչ տեղեկությունների օգտագործումը կչարաշահվի կամ սխալ կհասկացվի: Այս ռիսկերն առաջանում են օրենքի հետ կապված խիստ մտահոգիչ հարցերի և կլինիկական ախտորոշման մեջ պարունակվող տեղեկությունների միջև եղած անհամապատասխանության հետևանքով: Շատ իրավիճակներում DSM-5-ի հոգեկան խանգարման կլինիկական ախտորոշումը...չի ենթադրում, որ նման հիվանդություն ունեցող անձը բավարարում է մտավոր խանգարման առկայության իրավական չափորոշիչը կամ հատուկ իրավական ստանդարտը...Վերջինի համար սովորաբար անհրաժեշտ է լինում DSM-5-ի ախտորոշման մեջ պարունակվողից բացի լրացուցիչ տեղեկություն անձի ֆունկցիոնալ անկարողությունների վերաբերյալ, և թե ինչպես են այս անկարողություններն ազդում խնդրո առարկա առանձին ունակությունների վրա:

Առանձին դեպքում կարող է կարևոր լինել վարչական գործերով դատավորին հիշեցնելը, որ ախտորոշումը հաճախ բաց է վիճարկման համար: Առնվազն դուք պետք է հիշեք այդ մասին: Հաճախ կբախվեք երկու փորձագետների այնպիսի վկայությունների, որոնք հակասական են:

Հատուկ վերապատրաստման, մասնագիտական կարողությունների և փորձի շնորհիվ փորձագետին թույլ է տրվում արտահայտել կարծիք իր մասնագիտական իրավասության շրջանակում: Կլինիկական հոգեբանը կարող է առաջարկել կարծիք այն մասին, թե արդյոք տվյալ անձն ունի մտավոր հաշմանդամություն, աուտիզմի սպեկտրի խանգարում, թե զուտ հոգեբանական խանգարում: Հոգեբանին չի թույլատրվում ախտորոշել ուղեղային կաթված (քանի որ դա բժշկական ախտորոշում է), փոխարենը՝ ձեր փորձագետը պետք է լինի բուժող բժիշկ (MD): Վարչական գործերով դատավորը փորձագետի կարծիքը կհամարի շատ թե քիչ ծանրակշիռ՝ կախված նրա մասնագիտական կարողությունների աստիճանից, փաստերի և որոշ ոչ նյութական նրբությունների իմացությունից: Օրինակ՝ բուժող բժիշկները կարող են տեխնիկապես ախտորոշել մտավոր հաշմանդամությունը, սակայն շատերը չունեն դա անելու խորը գիտելիք կամ փորձ: Մտավոր հաշմանդամության կամ 5-րդ կարգի գործում բուժող բժշկի՝ որպես ձեր հիմնական փորձագետի վրա հույս դնելիս հավանականորեն անհաջողություն կունենաք:

Փորձագետի կարծիքը լավ է միայն այն դեպքում, եթե հիմքը, որի վրա այն կառուցված է, նույնպես լավն է: Հիմքը կազմված է նրա ունեցած տեղեկություններից, որոնք ստացվում են գոյություն ունեցող փաստաթղթերի ուսումնասիրումից, հարցազրույցների և թեստերի անցկացումից: Ձեր առաջադրանքն է՝ համոզվել, որ ձեր փորձագետը տեսել է բոլոր փաստաթղթերը, կապ է հաստատել կարևոր տեղեկություններ ունեցող բոլոր այն մարդկանց հետ, որոնց կարող եք գտնել, և որոնց տեղեկությունների վրա կարելի է հենվել, և ունեցել է ժամանակ ու հնարավորություն՝ իր կարծիքով անհրաժեշտ թեստերն անցկացնելու համար: Ոչինչ չի կարող այնքան շատ վնասել ձեր գործին, որքան այն, որ ձեր փորձագետը խաչաձև հարցաքննման ժամանակ առաջին անգամ հանդիպի մի տեղեկության, օրինակ՝ ոչ օգտակար բացահայտումներով փաստաթուղթը: [Գործնական հուշում. կարող է վատ նյութերը չհանձնելու ցանկություն լինել: Դիմադրեք դրան: Լավ փորձագետը ոչ օգտակար փաստերի հետ կվարվի երկու տարբերակներից մեկով: Նա կբացատրի ձեզ, թե ինչու փաստերն անկախ ամեն ինչից այդքան վատը չեն կամ կհամաձայնի, որ դրանք վնասում են ձեր գործին և կօգնի ձեզ որոշել՝ արդյոք արժե շարունակել, թե ոչ:]

Դուք պետք է լիովին հիմնվեք ձեր փորձագետի վրա՝ որոշելու ինչպես ներկայացնել առանձին գործը: Ձեր սկզբնական առաջադրանքը կլինի՝ ձեր կարողացածի չափ հստակ բացատրել գործի տարրերը: Մի՛ սպասեք, որ նա կիմանա, թե ինչ է նշանակում «զարգացման հաշմանդամությունը» Կալիֆոռնիայում:

Պետք է համոզվեք, որ ձեր փորձագետն ունի զարգացման հաշմանդամության ճշգրիտ օրինական սահմանումը: Պետք է կենտրոնանաք գործի այն ասպեկտի վրա, որը իրավական տեսանկյունից արժեքավոր է և ժամանակ չծախսել այն ասպեկտների վրա, որոնք արժեք չեն ներկայացնում: Իր ձեռքում ունենալով զարգացման հաշմանդամության օրինական սահմանումը՝ ձեր փորձագետը ավելի լավ կկարողանա օգնել ձեզ հասկանալ, թե գործի որ փաստացի ասպեկտներն են կարևոր և որոնք՝ ոչ:

Քանի որ այս գործերում կա միտում հիմնվելու փորձագետների կարծիքների վրա, և քանի որ հատկապես 5-րդ կարգի գործերն ունեն օրենքով ոչ հստակորեն սահմանված ստանդարտ, ձեր փորձագետի ճշմարտացիությունը խիստ կարևոր է: Պետք է շատ զգույշ լինեք, երբ վկայություն եք տալիս ձեր փորձագետի որակավորման, մասնագիտական կրթության և ընդհանուր փորձառության, ինչպես նաև այս գործում կարծիք կազմելու համար նրա օգտագործած տեղեկությունների վերաբերյալ: Կարծիքը, որը թվում է անհիմն և առանց ապացույցների, համոզիչ չէ:

Մի՛ վախեցեք ձեր փորձագետին խճճող հարցեր տալուց: Մյուս կողմը կանի: Հարցրեք տեղեկատվության աղբյուրների, այդ թվում՝ ամսագրային հոդվածների հղումների մասին, որոնք հիմնավորում են կարևոր կետերը:

Ստուգեք, որպեսզի համոզվեք, որ դա ապացուցում է ճշմարտությունը: Երբ նա իր վկայության մեջ կարծիք է հայտնում, հարցրեք իր կարծիքի հիմքի մասին:

Շատ փորձագետներ որպես վկա հանդես գալու փորձ չունեն: Նրանք կարող են մեծ կլինիկական փորձագիտություն ունենալ, բայց կարող են սովոր չլինել ոչ բարենպաստ միջավայրում դժվարությունների առաջ կանգնելուն:

Նրանք կարող են նաև իրենց հարմար չզգալ կամ պատրաստված չլինել մի իրավիճակի, որում այն ամենն, ինչ նրանք ասում են և կասկածի ու երկիմաստության միանգամայն յուրաքանչյուր արտահայտում կարող է օգտագործվել նրանց դեմ: Շատ հոգեբաններ և բժիշկներ ավելի ծանոթ են կլինիկական անբռնազբոսիկ մթնոլորտին, որում նրանք կարող են ներկայացնել կարծիքներ և վիճարկել իրենց սեփական եզրակացությունները: Եթե ձեր փորձագետն անփորձ է, համոզվեք, որ նա հասկանում է, որ վկայությունը պետք է ներկայացվի հստակ և միանշանակ կերպով, եթե ընդհանրապես հնարավոր է: Միևնույն ժամանակ ձեր փորձագետը պետք է պատրաստված լինի շտկելու իր կարծիքի թույլ կողմերը, եթե դրանց վերաբերյալ հարցեր լինեն: Կանխատեսեք այն հարցերը, որոնց կարող եք պատասխանել և նախապես ունեք դրանց պատասխանը: Եթե բարձրացվել է օրենքի հետ կապված հարց, հաճախ ավելի լավ է լինում, երբ չեք պաշտպանվում, այլ ընդունում եք այն որպես ի գիտություն, ապա բացատրում եք, թե ինչու այն չի փոխում վերջնական եզրակացությունը:

Վկաների պատրաստումը

Այն, ինչի մասին վկայում է վկան, կոչվում է նաև ապացույց: Որոշ վկաների անհրաժեշտ կլինի կանչել դատարան: Դա նշանակում է, որ տրվել է օրինական հրաման, որը նրանց պարտադրում է այցելել լսումներին՝ վկայություն տալու համար: Վկաներին պետք է կանչեք դատարան և խնդրեք նրանց վկայություն տալ այն պահից, երբ իմանաք լսումների ամսաթիվը, որպեսզի մարդիկ պատրաստվեն գալուն: Դատական ծանուցագրի ձևը կարելի է գտնել այստեղ՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Forms/Page-Content/DDS-Forms

Ձեր վկաները, մասնավորապես՝ ձեր փորձագետ-վկաները իրականում որոշ չափով կօգնեն ձեզ պատրաստվել: Երբ որոշեք, թե ովքեր են լինելու ձեր վկաները, հնարավորության դեպքում պլանավորեք առնվազն երկու հանդիպում յուրաքանչյուր վկայի հետ: Նախքան փորձագետի հետ առաջին հանդիպումը նրան տվեք բոլոր այն տեղեկությունների պատճենները, որոնք կարող են օգտակար լինել նրա փորձագիտական կարծիքի համար:

Եթե հանդիպում եք այնպիսի փորձագետի, օրինակ՝ հոգեբանի հետ, որն ունի ախտորոշում կատարելու որակավորում, նրան տվեք Լանթերմանի օրենքի իրավունակության չափորոշիչների օրինակը: Այդ չափորոշիչները իրավական կատեգորիաներ են, այսինքն՝ դրանք կարող են տարբերվել այն չափորոշիչներից, որոնք փորձագետը սովորաբար օգտագործում է իր ախտորոշումը կատարելու համար: Ձեր փորձագետից մի՛ թաքցրեք տեղեկությունները զուտ այն պատճառով, որ կարծում եք, թե այն չի հիմնավորի ձեր փաստարկը: Եթե ձեր փորձագետը տեսած չլինի բոլոր առնչվող տեղեկությունները, լսումների ժամանակ նրա վկայությունը համոզիչ չի լինի:

Առաջին հանդիպմանը վերաբերվեք ինչպես հարցազրույցի: Դուք պետք է հնարավորինս շատ վերլուծեք վկայի կարծիքը՝ պարզելու, թե արդյոք այն հիմնավորում է ձեր փաստարկը, թե ոչ: Վկան պետք է խոսի ավելի շատ, քան դուք: Եթե հանդիպում եք մի փորձագետի հետ, որն ունի ախտորոշումներ կատարելու որակավորում, իմացեք, թե ինչ կարծիք ունի նա ձեր բոլոր գնահատումների և հետազոտությունների մասին: Եթե հանդիպում եք որևէ ոչ-մասնագետ վկայի հետ, իմացեք, թե ինչ է նա հիշում ձեր պատմության, վարքի, ունակությունների և դժվարությունների մասին: Դուք պետք է ձեր ոչ-մասնագետ վկային տաք հարցեր, որոնք ցույց են տալիս, թե արդյոք ձեր գնահատումների և հետազոտումների հիմքում ընկած փաստացի դիտարկումները ճշմարտացի են: Ձեր վկաներից ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան ձեր գործի համար․ դուք կընդգծեք ձեր փաստարկի ուժեղ կողմերը և կնվազեցնեք թույլ կողմերը, և հակառակն արեք Տարածաշրջանային կենտրոնի փաստարկի հետ:

Ձեր վկաների հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում ուսումնասիրեք, թե ինչ են նրանք ասում ձեր մասին: Մտածեք, թե ինչ եք ուզում, որ վարչական գործերով դատավորն իմանա ձեր վկաների ցուցմունքներից:

Դուք պետք է նախապես պատրաստեք ձեր վկաների հարցերը: Այդ հարցերն ուսումնասիրեք վկաների հետ՝ համոզվելու, որ վկաները հասկանում են, թե ինչ տեղեկություն եք փորձում ստանալ, և որ պատասխանն օգտակար կլինի ձեզ համար: Եթե վկայի պատասխանը չի օգնում ձեզ, այդ հարցը լսումների ժամանակ մի՛ տվեք:

Մտքում ունեցեք մի քանի բան, որպեսզի ձեր հարցաքննումը համապատասխանի դատարանի կանոններին. սկսեք ընդհանուր հարցերից, որոնք կօգնեն վարչական գործերով դատավորին հասկանալ ձեր հաջորդիվ տրվող ավելի հստակեցված հարցերը, տվեք միայն ձեր վկայի անմիջական իմացության և փորձագիտական ոլորտին առնչվող հարցեր, տվյալ պահին տվեք մեկ հարց, տվեք միայն հարցեր, որոնք առնչվում են իրավունակության չափորոշիչներին, ինչը ցանկանում եք ապացուցել: Փորձագետների համար պլանավորեք մի քանի հարց տալ ձեր ուղիղ հարցաքննման սկզբում՝ ցույց տալու փորձագետի ուսուցման մակարդակը, որակավորումը, փորձառությունը և այն տեղեկությունը, որը նա օգտագործել է ձեր գործի վերաբերյալ կարծիք կազմելու համար:

Ձեր վկաների հետ ձեր երկրորդ հանդիպման ժամանակ կարող եք փորձնական տալ ձեր հարցերը՝ տեսնելու, թե արդյոք վկաները պատասխանում են այնպես, ինչպես ակնկալում էիք և այնպես, ինչպես պատասխանել են նախկինում: Ձեր փաստարկը լավագույն ձևով ներկայացնելու համար ձեզ կարող է անհրաժեշտ լինել փոփոխել ձեր որոշ հարցերի հարցման ձևը: Սակայն պետք է վկաներին ասեք, որ հարցերն ու պատասխանները սցենար չեն: Փոխարենը՝ ձեր հարցերը պետք է կազմված լինեն այնպես, որ

ձեր վկաների բնական և անկեղծ պատասխանները ներկայացնեն այն տեղեկությունը, որը ցանկանում եք, որ բացահայտվի լսումների ժամանակ: Հաշվի առեք ձեր վկաների վկայության թույլ կողմերը և ձեր վկաներին բացատրեք, որ Տարածաշրջանային կենտրոնն այս հարցերը կբարձրացնի խաչաձև հարցաքննման ժամանակ: Խոսեք ձեր վկաների հետ, որպեսզի նրանց համար գտնեք այս հարցերին ճշմարտացիորեն պատասխանելու եղանակ՝ միաժամանակ նվազագույն վնաս հասցնելով ձեր գործին: Եթե վկայի վկայությունը խճճված է, կամ եթե ստանում եք պատասխաններ, որոնք շատ տարբեր են ձեր ակնկալածից, հնարավոր է՝ երրորդ հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն ունենաք:

Վերջին վկայի պատրաստման հանդիպումը լավ կլինի անցկացնել լսումներից հինգից տասն օր առաջ: Սա ձեզ բավարար ժամանակ կտա վերացնելու ցանկացած խնդիր, սակայն այնքան էլ երկար ժամանակ չէ, որ վկաները մոռանան վկայության ժամանակ ներկայացվելիք կետեր: Լսումների ժամանակ չպետք է տաք այնպիսի հարցեր, որոնց պատասխանը դուք չգիտեք, սակայն կարող եք տալ հստակեցնող հարցեր՝ ձեր փորձագետներից ստացած պատասխանը ուղղելու համար:

Դուք նույնպես պետք է պատրաստվեք վկայություն տալուն, քանի որ դուք լավագույն վկան եք ձեր, ձեր երեխայի կամ նրա համար, ում օգնում եք: Պատրաստ եղեք խոսելու ձեր զարգացման պատմության մասին և բերելու օրինակներ, թե ինչու է հաշմանդամությունը համապատասխանում «ծանր հաշմանդամություն» սահմանմանը, ինչպես քննարկվել է էջ 6-ում:

Դուք պետք է նաև կազմեք խաչաձև հարցաքննման հարցեր այն վկաների համար, ում ձեր կարծիքով Տարածաշրջանային կենտրոնը կկանչի: Լավ կլինի տալ մի շարք կարճ հարցեր, որոնք կընդգծեն Տարածաշրջանային կենտրոնի փաստարկի թույլ կողմերը: Չնայած ձեր փորձագետը նույնպես կարող է վկայել այս թույլ կողմերի վերաբերյալ, սակայն վարչական գործերով դատավորի համար ավելի համոզիչ կլինի լսել Տարածաշրջանային կենտրոնի սեփական փորձագետների կարծիքը թույլ կողմերի վերաբերյալ: Արդյունավետ կլինի նաև, եթե Տարածաշրջանային կենտրոնի փորձագետները պատասխանեն այն հարցերին, որոնք ընդգծում են ձեր փաստարկի ուժեղ կողմերը: Վերջապես՝ դուք կարող եք տալ հարցեր, որոնք Տարածաշրջանային կենտրոնի փորձագետներին կստիպեն լինել պակաս հավաստի: Այս հարցերը տվեք միայն այն դեպքում, եթե ունեք հիմնավոր պատճառ՝ կարծելու, որ Տարածաշրջանային կենտրոնը չի ունենա լավ պատասխան: Օրինակ՝ Տարածաշրջանային կենտրոնի որոշ վկաներ կվկայեն գրանցված տվյալների հիման վրա և երբեք հանդիպած չեն լինի ձեզ կամ ձեր երեխային: Կարող եք հարցնել՝ «Դուք երբեք չեք հանդիպել ինձ, ճի՞շտ է»: Կամ՝ «Դուք երբեք չեք էլ հանդիպել իմ երեխային, այնպես չէ՞»: Հիշեք տալ հատուկ հարցեր, որոնց Տարածաշրջանային կենտրոնը կպատասխանի «Այո, բայց ․ . .», կարող եք խնդրել դատավորին անտեսել պատասխանի մնացած մասը, քանի որ այն անմիջականորեն չի պատասխանում ձեր սկզբնական հարցին:

Վկաների և ապացույցների ցուցակի ներկայացումը

Լսումներից առնվազն 2 աշխատանքային օր առաջ դուք և տարածաշրջանային կենտրոնը պետք է փոխանակեք տեղեկություններ այն ապացույցների վերաբերյալ, որոնք օգտագործելու եք լսումների ժամանակ:

Տարածաշրջանային կենտրոնը պետք է լսումներից 2 աշխատանքային օր առաջ ձեզ և ՎԼԳ-ին տրամադրի, այսպես կոչված, դիրքորոշման մասին հայտարարություն: Դիրքորոշման մասին հայտարարությունը պետք է պարունակի փաստեր տարածաշրջանային կենտրոնի որոշման և այդ որոշման պատճառների մասին, ներառի տեղեկություններ այն վկաների մասին, որոնց նա կանչելու է լսումներին, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերը, որոնք նա օգտագործելու է լսումների ժամանակ: Դիրքորոշման մասին հայտարարությունը պետք է կազմված լինի նաև ձեր կամ ձեր լիազոր ներկայացուցչի նախընտրած լեզվով:

Ձեզ հարկավոր չէ պատրաստել դիրքորոշման մասին հայտարարություն, եթե չեք ցանկանում: Բայց լսումներից 2 աշխատանքային օր առաջ դուք պետք է տարածաշրջանային կենտրոնին ներկայացնեք վկաների ցուցակ և տեղեկություններ այն մասին, թե ինչպես են նրանք ճանաչում ձեզ, ինչպես նաև բոլոր մասնագիտական գնահատումների կամ զեկույցների պատճենները, որոնք նախատեսում եք օգտագործել՝ ձեր գործով ներկայացվող հարցն ապացուցելու համար: Եթե ցանկանում եք ձեր իրավացիությունն ապացուցելու համար այլ փաստաթղթեր օգտագործել, կարող եք նախքան լսումներն սկսելը ցանկացած պահի կամ լսումների հենց սկզբում ներկայացնել դրանք ՎԼԳ-ին և տարածաշրջանային կենտրոնին:

Վարչական գործերով դատավորը կարող է թույլ չտալ ներկայացնել այն փաստաթղթերը կամ վկաների վկայությունները, որոնք չեն ներկայացվել լսումներից 2 աշխատանքային օր առաջ:

Գլուխ 6 – Լսումների ընթացքում և լսումներից հետո

Լսումներին եկեք բավական մեծ պահուստային ժամանակով: Լսումները կարող են երկարատև գործընթաց ունենալ, այնպես որ գուցե ցանկանաք ձեզ հետ ջուր, թեթև ուտելիք կամ անգամ լանչ բերել: Ձեզ հետ բերեք թուղթ ու գրիչ՝ դատական նիստի ընթացքում ձեր դիտարկումները գրառելու համար:

Բացման խոսքը

Բացման խոսքը պետք է ներառի այն բանի նկարագրությունը, ինչի համար դիմում եք և ինչու եք դիմում, ինչպես նաև պետք ներկայացնի այն օրենքը, որը հիմնավորում է ձեր գործը:

Դուք պետք է բացման խոսք ասեք: Բացման խոսքը պարտադիր չէ, սակայն օգնում է բացատրել դատավորին, թե ինչի մասին են լսումները: Վարչական գործերով դատավորի առջև ձեզ (կամ ձեր երեխային) նկարագրեք այնպես, որ նա հասկանա, թե ինչ է ձեզ (կամ ձեր երեխային) անհրաժեշտ: Ձեր բացման խոսքը պետք է կարճ լինի: Առաջինը բացման խոսք է ասում տարածաշրջանային կենտրոնը:

Վկաների հարցաքննումը

Տարածաշրջանային կենտրոնի վկաները

Տարածաշրջանային կենտրոնը առաջինն է ներկայացնելու իր վկաներին: Դուք կարող եք տարածաշրջանային կենտրոնի վկային հարցեր տալ (կոչվում է «խաչաձև հարցաքննում»): Լավ հարցերը կկորզեն այնպիսի պատասխաններ, որոնք ցույց կտան, որ վկան ինչ-որ բան չի հասկանում կամ չի հիշում փաստերը: Դուք կարող եք տալ նաև հարցեր՝ ցույց տալու, որ վկան անցնում է որևէ մեկի կողմը, փոխում է նախկինում ասածը կամ հնարավոր է՝ չասի ճշմարտությունը:

Ուշադրություն դարձրեք վկայի վկայությանը Տարածաշրջանային կենտրոնի ուղիղ հարցաքննման ժամանակ․ դուք հնարավոր է նկատեք որևէ թույլ կողմ, որի մասին կարող եք հետո բարձրաձայնել ձեր խաչաձև հարցաքննման ժամանակ: Հակառակ դեպքում պետք է տաք խաչաձև հարցաքննման համար նախքան լսումները ձեր պատրաստած հարցերը: Լավ գաղափար չէ տալ այնպիսի հարց, որի պատասխանը դուք դեռ չգիտեք կամ տվեք հարցը միայն այն դեպքում, եթե կարծում եք, որ հավանական պատասխանը մեծապես կօգնի ձեր փաստարկին:

Ձեր վկաները

Դուք հնարավորություն կունենաք տալու հարցեր ձեր վկաներին (կոչվում է ուղիղ հարցաքննում): Նրանք պետք է խոսեն միայն այնպիսի բաների մասին, որոնք իրենք են արել, տեսել կամ լսել: Դուք պետք է տաք միայն կարճ, պարզ, հստակ հարցեր:

Ձեր հիմնական փաստարկը ներկայացնելուց բացի դուք կարող եք ձեր վկաներին տալ հարցեր՝ Տարածաշրջանային կենտրոնի վկաների ասածները հերքելու համար: Հակառակ դեպքում պետք է տաք լսումներից առաջ ձեր պատրաստած հարցերը: Հանգիստ

կարող եք հստակեցնող հարցեր տալ, եթե ձեր վկայի պատասխանը հստակ չէ: Երբ հարցաքննում եք որևէ փորձագետ-վկայի, անպայման հղում կատարեք այն ապացույցին, որի մասին վկան վկայություն է տալիս, իսկ վարչական գործերով դատավորին տվեք ժամանակ՝ ապացույցը ձեր փաթեթում գտնելու համար:

Տարածաշրջանային կենտրոնը ձեր վկաներին խաչաձև հացաքննելու հնարավորություն կունենա: Վարչական գործերով դատավորը նույնպես կարող է վկաներին հարցեր տալ: Երբ Տարածաշրջանային կենտրոնն ավարտի ձեր վկաների խաչաձև հարցաքննումը, դուք հնարավորություն կունենաք կրկնել ուղիղ հարցաքննումը: Այստեղ կարող եք ձեր վկային օգնել հստակեցնել կամ վերաձևակերպել բոլոր բացասական արտահյատությունները, որոնք հնարավոր է ասված լինեն խաչաձև հարցաքննման ժամանակ:

Եզրափակիչ խոսք/Գրավոր եզրափակիչ ամփոփում

Լսումների գործընթացով անցնելիս կարող եք հասկանալ, որ ճիշտ որոշում կայացնելու համար դատավորը չունի բոլոր տեղեկությունները: Այդ դեպքում կարող եք դատավորին խնդրել, որ թույլ տա «բաց պահել նյութերը»: Դատավորը պարտավոր չէ թույլ տալ ձեզ անել դա: Սակայն եթե դատավորը թույլ է տալիս նյութերը բաց պահել, դա ձեզ թույլ կտա լսումներից հետո դատավորին ավելի շատ փաստաթղթեր ու տեղեկություններ տրամադրել:

Վարչական գործերով դատավորը սովորաբար խնդրում է եզրափակիչ խոսքով հանդես գալ՝ հավաքված ապացույցներն ամփոփելու նպատակով: Սա լավ հնարավորություն է կրկին ամփոփել այն, ինչ ներկայացվել է լսումների ժամանակ և կրկին պնդել ձեր դիրքորոշումն այն մասին, որ դուք իրավունք ունեք դառնալ իրավունակ տարածաշրջանային կենտրոնի ծառայություններն ստանալու համար: Երբեմն երկու կողմերը համաձայնում են բանավոր եզրափակիչ խոսքի փոխարեն ներկայացնել գրավոր եզրափակիչ խոսք: Այս տարբերակը ձեզ թույլ կտա մտածել լսումների ժամանակ հնչած բոլոր վկայությունների մասին՝ նախքան ձեր փաստարկն ամփոփելը: Գրավոր եզրափակիչ ամփոփումը պետք է տրամադրի ձեր ներկայացրած տեղեկություններն ու փաստերը և նշի այն օրենքը, որը հիմնավորում է ձեր գործը: Ձեր եզրափակիչ ամփոփման մեջ կարող եք ներառել ցանկացած լրացուցիչ ապացույց, որը վարչական գործերով դատավորը թույլ է տվել լսումներից հետո, եթե այն պահվել է բաց վիճակում:

Լսումներից հետո

Ձեր լսումներից հետո վարչական գործերով դատավորն ունի 10 օր՝ որոշում կայացնելու համար, եթե հետաձգում (տարկետում) խնդրելու միջոցով չեք հրաժարվել ժամանակացույցից: Որոշումը պետք է կայացվի ձեր բողոքարկումը ներկայացնելուց հետո ամենաուշը 80 օրվա ընթացքում: Վարչական գործերով դատավորի որոշումը պետք է.

  • Գրված լինի պարզ, ամենօրյա լեզվով
  • Թարգմանված լինի ձեր նախընտրած լեզվով
  • Ներառի ամփոփ փաստերը
  • Ներառի տեղեկություններ այն ապացույցների մասին, որոնք վարչական գործերով դատավորն օգտագործել է որոշումը կայացնելու համար
  • Ներառի որոշում յուրաքանչյուր խնդրի կամ հարցի վերաբերյալ, որոնք ընդգրկված են եղել լսումների դիմումում և ներկայացվել են լսումների ժամանակ
  • Նշի այն օրենքները, կարգավորումները և քաղաքականությունները, որոնք հիմնավորում են վարչական գործերով դատավորի որոշումը:

Եթե համաձայն չեք լսումների որոշման հետ, դուք ունեք երկու տարբերակ։

Առաջին՝ կարող եք պահանջել վերանայում, եթե կարծում եք, որ որոշման մեջ փաստացի կամ իրավական սխալներ են թույլ տրվել: Կարող եք վերանայում խնդրել որոշումը կայացնելուց հետո 15 օրվա ընթացքում: Լսումների մեկ այլ աշխատակից կվերանայի ձեր դիմումը: Ձեր վերանայման դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը կայացվելու է 15 օրվա ընթացքում:

Երկրորդ՝ դուք իրավունք ունեք բողոքարկել Վերադաս դատարան: Դուք պետք է բողոքարկեք լսումների որոշումն ստանալուց հետո 180 օրվա ընթաքում: Այս գործընթացի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Լանթերմանի օրենքի Գլուխ 10-ով սահմանվող իրավունքները՝ https://rula.disabilityrightsca.org/rula-book/chapter-10-appeals-and-complaints-disagreements-with-regional-centers-developmental-centers-or-service-providers/

Բաժին 2․ Հավելվածներ

Հավելված B - Գնահատման ուղեցույց

Հավելված C - Դատավորների փոփոխման դիմումի նմուշ

Հավելված D - Վկաների և ապացույցների ցուցակի նմուշ

Հավելված E - Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության մասին օրենքը (նորմատիվ և իրավական ակտեր)

Հավելված B - Գնահատման ուղեցույց

Օգտագործեք հոգեբանական, նեյրոհոգեբանական և այլ գնահատումների համար՝ որոշելու, արդյոք անձն ունի զարգացման հաշմանդամություն ըստ Զարգացման հաշմանդամությունների ծառայությունների մասին Լանթերմանի օրենքի:

Ձեզ խնդրել են անցկացնել (մուտքագրել անունն այստեղ)-ի գնահատումը՝ որոշելու, թե արդյոք (մուտքագրել անունն այստեղ)-ն ունի Կալիֆոռնիայի օրենսդրությամբ սահմանվող զարգացման հաշմանդամություն: Ձեր գնահատումը պետք է անդրադառնա և պատասխանի հետևյալ հարցերին և ներառի կլինիկական հետազոտությունների արդյունքների և

այլ տվյալների նկարագրությունը, որոնց վրա հիմնվում են ձեր որոշումները: Այդ արդյունքները և այլ ապացույցները կարող են ներառել (մուտքագրել անունն այստեղ)-ի հետ ձեր կողմից անցկացված ստանդարտացված և այլ թեստերի արդյունքները, (մուտքագրել անունն այստեղ)-ի վերաբերյալ գրանցված տվյալների ուսումնասիրությունները, (մուտքագրել անունն այստեղ)-ի հետ կամ նրան ճանաչող այլ անձանց հետ անցկացրած հարցազրույցները և բոլոր այլ հարցումներն ու ընթացակարգերը, որոնք դուք օգտագործում եք հետևյալ հարցերին անդրադառնալու և պատասխանելու համար.

1. (մուտքագրել անունն այստեղ)-ն ունի՞ արդյոք մտավոր հաշմանդամություն, ուղեղային կաթված կամ աուտիզմ:

  • Մտավոր հաշմանդամություն
  • Ուղեղային կաթված
  • Էպիլեպսիա
  • Աուտիզմ

2. Որո՞նք են վերոնշյալ թիվ 1 հարցի որոշում(ներ)ի կայացման համար օգտագործված ախտորոշման չափորոշիչները և այդ չափորոշիչների կլինիկական աղբյուրները (օր.՝ DSM-V):

Կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքներ, փաստեր, գրանցված տվյալներ, թեստերի արդյունքներ կամ այլ տվյալներ են հիմնավորում վերոնշյալ թիվ 1 հարցի շրջանակում կայացված որոշում(ներ)ը՝ կապված վերոնշյալ թիվ 2 հարցում թվարկված ախտորոշման չափորոշիչների հետ:

Ե՞րբ են առաջացել թիվ 1 հարցում սահմանված հիվանդություն(ներ)ը, և կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների վրա է հիմնված այս որոշումը:

Արդյո՞ք հավանական է, որ թիվ 1 հարցում սահմանված հիվանդություն(ներ)ը շարունակվեն անորոշ ժամանակով, և կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների վրա է հիմնված այս որոշումը:

3. Արդյո՞ք թիվ 1 հարցում սահմանված հիվանդություն(ներ)ը (մուտքագրել անունն այստեղ)-ի համար համարվում են «Ծանր հաշմանդամություն» այն իմաստով, ինչպես «Ծանր հաշմանդամություն» եզրը սահմանվում է ստորև.

  1. Հիվանդություն, որի արդյունքում անձն ունենում է կոգնիտիվ և (կամ) սոցիալական պահվածքի զգալի խանգարում, ինչը ներկայացնում է բավարար չափով խանգարում, որպեսզի պահանջի բազմապրոֆիլ պլանավորում և հատուկ կամ ունիվերսալ ծառայությունների համակարգում՝ օգնելու անձին հասնել ներուժի առավելագույն օգտագործմանը,

    Նկատի ունեցեք, որ կետ 1-ում օգտագործված «կոգնիտիվ» եզրը նշանակում է խնդիրները խորությամբ լուծելու, նոր իրավիճակներին հարմարվելու, աբստրակտ մտածելու և փորձից օգուտ քաղելու անձի ունակությունը:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։

    և
  2. Զգալի ֆունկցիոնալ սահմանափակումների առկայությունը կենսագործունեության հետևյալ երեք կամ ավելի հիմնական բնագավառներում՝ ըստ անձի տարիքի.
    1. Ռեցեպտիվ և էքսպրեսիվ խոսքի ունակություններ

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
    2. Սովորելու ունակություն

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
    3. Ինքնախնամք

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
    4. Շարժունակություն

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
    5. Ինքնաուղղորդում

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
    6. Անկախ կենսակերպ վարելու կարողություն

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
    7. Տնտեսական ինքնապահովում:

      Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը կայացվել։
  3. Երբ կայացրել եք ձեր որոշումը, թե արդյոք (մուտքագրել անունն այստեղ)-ի հաշմանդամությունը, ինչպես սահմանված է վերոնշյալ թիվ 1 հարցում, համարվում է «Ծանր հաշմանդամություն», թե ոչ, դուք խարհրդակցե՞լ եք (մուտքագրել անունն այստեղ)-ի կամ նրա ծնողների, օրինական ներկայացուցիչների, խնամակալների, ուսուցիչների, շահերի պաշտպանների կամ այլ անձանց հետ, և եթե այո, ապա ո՞ւմ հետ եք խորհրդակցել:

4. Եթե գտնում եք, որ (մուտքագրել անունն այստեղ)-ը չունի վերոնշյալ թիվ 1 հարցում թվարկված չորս հիվանդություններից որևէ մեկը, ձեր գնահատումը պետք է նաև հաշվի առնի, թե արդյոք (մուտքագրել անունն այստեղ)-ն ունի այնպիսի հիվանդություն, որը սերտորեն կապված է մտավոր հաշմանդամության հետ:

  1. Ձեր մասնագիտական եզրակացության մեջ որո՞նք են մտավոր հաշմանդամության կլինիկական բնութագրիչները, և ձեր թվարկած յուրաքանչյուր բնութագրիչի համար ո՞րն է (ձեր աշխատանքային փորձառությունից դուրս) փորձով հաստատված, ախտորոշիչ կամ մասնագիտական այն աղբյուրը, եթե կա այդպիսին, որը հիմնավորում է տվյալ բնութագրիչի ձեր սահմանումը որպես մտավոր հաշմանդամության բնութագրիչ:

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)
  2. Վերևում սահմանված բնութագրիչներից ո՞րն է, եթե կա այդպիսին, ներկայանում (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի հետ, և սահմանված յուրաքանչյուր բնութագրիչի համար՝ կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների վրա է հիմնվում (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ում տվյալ բնութագրիչի առկայության որոշումը:

    (Մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը հիմնվել է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի վրա (Մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը հիմնվել է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի վրա (Մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը հիմնվել է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի վրա
  3. Արդյո՞ք (մուտքագրել անունն այստեղ)-ի հիվանդությունը, ինչպես նկարագրում են ձեր սահմանած բնութագրիչները, որ ըստ վերոնշյալ B. կետի նա ունի դրանք, առաջացել են մինչև 18 տարեկանը:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը հիմնված:
  4. Արդյո՞ք հավանական է, որ (մուտքագրել անունն այստեղ)-ի հիվանդությունը, ինչպես նկարագրում են ձեր սահմանած բնութագրիչները, որ ըստ վերոնշյալ B. կետի նա ունի դրանք, կշարունակվեն անորոշ ժամանակով:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը հիմնված:
  5. Արդյո՞ք (մուտքագրել անունն այստեղ)-ի հիվանդությունը, ինչպես նկարագրում են ձեր սահմանած բնութագրիչները, որ ըստ վերոնշյալ B. կետի նա ունի դրանք, նրա համար համարվում են Ծանր հաշմանդամություն, ինչպես Ծանր հաշմանդամությունը սահմանված է վերոնշյալ 6-րդ կետի (1), (2) (A)-ից (G) և (3) ենթակետերում:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, խնդրում ենք թվարկել և նկարագրել, թե կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների վրա է հիմնված յուրաքանչյուր որոշում ըստ վերոնշյալ 6-րդ կետի (1), (2) (A)-ից (G) և (3) ենթակետերի:

5. Եթե գտնում եք, որ (մուտքագրել անունն այստեղ)-ը չունի վերոնշյալ թիվ 1 հարցում թվարկված չորս հիվանդություններից ոչ մեկը կամ թիվ 7 հարցում նկարագրված որևէ հիվանդություն, ապա ձեր գնահատումը պետք է նաև հաշվի առնի, թե արդյոք (մուտքագրել անունն այստեղ)-ն ունի այնպիսի հիվանդություն, որը պահանջում է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար պահանջվող բուժմանը նման բուժում:

  1. Ձեր մասնագիտական եզրակացության մեջ որո՞նք են մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց բուժման պահանջները, և ձեր թվարկած բուժման յուրաքանչյուր պահանջի համար ո՞րն է (ձեր աշխատանքային փորձառությունից դուրս) փորձով հաստատված, ախտորոշիչ կամ մասնագիտական այն աղբյուրը, եթե կա այդպիսին, որը հիմնավորում է տվյալ բուժման պահանջի ձեր սահմանումը որպես մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար պահանջվող բուժման պահանջներից մեկը:

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ) - սահմանումը հիմնավորող աղբյուր. (մուտքագրել տեղեկությունն այստեղ)
  2. Վերը սահմանված բուժման պահանջներից որո՞նք են, եթե կան այդպիսիք, որ պահանջվում են (մուտքագրել անունն այստեղ)-ի համար, և սահմանված բուժման յուրաքանչյուր պահանջի համար՝ կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների վրա է հիմնվում տվյալ սահմանումը:

    (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը հիմնվել է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի վրա

    (Մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը հիմնվել է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի վրա (Մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը հիմնվել է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի վրա
  3. Եթե (մուտքագրել անունն այստեղ)-ի համար պահանջվում է բուժում, որը թվարկված չէ վերոնշյալ A կետում, որը սակայն նման է այդ բուժումներից մեկին, խնդրում ենք թվարկել յուրաքանչյուր նմանատիպ բուժումը, նկարագրել, թե վերոնշյալ A կետում թվարկված բուժման պահանջներից որն է նման և ինչու, և նկարագրել այն կլինիկական հետազոտությունների արդյունքները, փաստերը, գրանցված տվյալները, թեստերի արդյունքները կամ այլ տվյալներ, որոնք հիմնավորում են այն որոշումը, որ (մուտքագրել անունն այստեղ)-ի համար պահանջվում է այդ բուժումներից յուրաքանչյուրը:

    (Մուտքագրել տեղեկությունն այստեղ), որը նման է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ին, որովհետև (մուտքագրել տեղեկությունն այստեղ), և որը (մուտքագրել տեղեկությունն այստեղ) պահանջվում է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի հիման վրա

    (Մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ը, որը նման է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ին, որովհետև (մուտքագրել տեղեկությունն այստեղ), և որը (մուտքագրել տեղեկությունն այստեղ) պահանջվում է (մուտքագրել տեղեկությունն այստեղ)-ի հիման վրա
  4. Արդյո՞ք (մուտքագրել անունն այստեղ)-ի հիվանդությունը, ինչպես նկարագրում են վերոնշյալ B. և (կամ) C. կետերում թվարկված նրա բուժման պահանջները, ի հայտ է եկել մինչև 18 տարեկանը:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը հիմնված:
  5. Արդյո՞ք հավանական է, որ (մուտքագրել անունն այստեղ)-ի հիվանդությունը, ինչպես նկարագրում են վերոնշյալ B. և (կամ) C. կետերում թվարկված նրա բուժման պահանջները, շարունակվի անորոշ ժամանակով:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, ապա կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների հիման վրա է այս որոշումը հիմնված:
  6. Արդյո՞ք (մուտքագրել անունն այստեղ)-ի հիվանդությունը, ինչպես նկարագրում են ձեր սահմանած բուժման պահանջները, որ նա ունի դրանք ըստ վերոնշյալ B. և (կամ) C. կետերի, նրա համար համարվում են Ծանր հաշմանդամություն, ինչպես Ծանր հաշմանդամությունը սահմանված է վերոնշյալ 6-րդ կետի (1), (2) (A)-ից (G) և (3) ենթակետերում:

    Այո ( ) կամ Ոչ ( )։ Եթե այո, խնդրում ենք թվարկել և նկարագրել, թե կլինիկական հետազոտությունների ի՞նչ արդյունքների, փաստերի, գրանցված տվյալների, թեստերի արդյունքների կամ այլ տվյալների վրա է հիմնված յուրաքանչյուր որոշում ըստ վերոնշյալ 6-րդ կետի (1), (2) (A)-ից (G) և (3) ենթակետերի։

ՀԱՎԵԼՎԱԾ C - Դատավորների փոփոխման դիմումի նմուշ

VIA FACSIMILE (213) 576-7244

Սեպտեմբերի 20, 2015 թ.

Յանիս Ս․ Ռովներ
Վարչական գործերով նախագահող դատավոր
Վարչական լսումների գրասենյակ
320 W. Fourth Street, Ste. 630
Los Angeles, CA 90013
Թեմա՝ Չհիմնավորված բացարկ

Ջոն Դոն ընդդեմ Հարբորի Տարածաշրջանային կենտրոնի
ՎԼԳ թիվ 201511100000
Լսումների ամսաթիվ` սեպտեմբերի 28, 2015 թ.

Հարգելի դատավոր Ռովներ,

Ես գրում եմ Ջոն Դոյի անունից և խնդրում եմ Ձեզ կցել այլ դատավոր՝ 2015 թ. սեպտեմբերի 28-ին նրա գործը լսելու համար: Ներկայիս կցված դատավորը Վինսենթ Նաֆարեթն է: Խնդրում ենք, որ այս փոփոխությունը կատարվի Կալիֆոռնիայի վարչական օրենսդրության 1-ին հատորի Բաժին 1034-ի և Կառավարման մասին օրենքի Բաժին 11425.40-ի համաձայն: Այդ բաժնով սահմանված պահանջվող հայտարարությունը կցվում է:

Շնորհակալություն ուշադրության արժանացնելու համար։ Անհրաժեշտության դեպքում կարող եք կապվել ինձ հետ (213) 555-5555 հեռախոսահամարով:

Հարգանքով,

 

Ջեյն Դո

Կցվում են

 

Ջեյն Դոյի հայտարարությունը

Ջոն Դոյի մայրը

Ես, Ջեյն Դոս, հայտարարում եմ, որ՝

  1. Ես քննվող գործի կողմերից մեկի ծնողն եմ։
  2. Լսումների համար կցված դատավորը կողմի շահերին դեմ է տրամադրված, հետևաբար՝ հայտարարագրողը կարծում է, որ իր որդին չի կարող անկողմնակալ և անշահախնդիր լսումներ ունենալ դատավոր Վինսենթ Նաֆարեթի առջև:

Այս հայտարարագիրը ներկայացվում է Կալիֆոռնիա նահանգի օրենքով սահմանված կեղծ տեղեկատվության պատասխանատվությամբ և ստորագրված է 2015 թ. սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա:

Հարգանքով,

 

Ջեյն Դո

Հավելված D - Վկաների և ապացույցների ցուցակի նմուշ

Ձեր անունը

Ձեր փողոցը

Ձեր քաղաքը, նահանգը և փոստային դասիրը, ձեր հեռախոսահամարը

Լիազորված ներկայացուցիչ [Տարածաշրջանային կենտրոնի շահառուի անունը, ազգանունը]

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՆԱՀԱՆԳԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Խնդիր՝

Հայցվորի անունը, Հայցվորը

և

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ,

Ծառայությունը մատուցող գործակալության գործ թիվ՝

Լսումների ամսաթիվը`

Լսումների ժամը՝

Լսումների վայրը՝

Վարչական իրավունքի դատավոր՝

ՀԱՅՑՎՈՐԻ ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

ՎԿԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

  1. Վկայի անունը ազգանունը վկայություն կտա [նկարագրեք այն, ինչի մասին տալու է վկայությունը] մասին:
  2. Վկայի անունը ազգանունը կանչվել է դատարան՝ [նկարագրեք այն, ինչի մասին նա տալու է վկայությունը] վերաբերյալ վկայություն տալու համար:

ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿ

  1. Բացման խոսք
  2. Լսումների փաստաթղթեր
    • A. Ծառայության դիմում առ [նշել ամսաթիվը]
    • B. Մերժման նամակ առ [նշել ամսաթիվը]
    • C. Լսումների անցկացման դիմում առ [նշել ամսաթիվը]
    • D. Լսումների ծանուցում
  3. Տեղեկություններ Ծրագրի մասին
  4. Ծրագրի անձնակազմի ինքնակենսագրականներ
  5. [Նշել ծրագրի անվանումը] ծրագրի կատարման հաշվետվություն առ [նշել ամսաթիվը]
  6. [Նշել ծրագրի անվանումը] ծրագրի կատարման հաշվետվություն առ [նշել ամսաթիվը]
  7. Հոգեբանական վիճակի գնահատում՝ կատարված [նշել գնահատողի անունը, ազգանունը] կողմից [նշել ամսաթիվը] ամսաթվին
  8. Անհատականան ծրագրի պլան (ԱԾՊ) առ [նշել ամսաթիվը]
  9. [Նշել անունը, ազգանունը]-ի հայտարարագիրն առ [նշել ամսաթիվը]
  10. Մեջբերումներ դատարանի իրազեկման համար
    • A. WIC section 4512
    • B. Title 17 CCR sections 54000-54002

Հավելված E - Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության մասին օրենքը

4512. Ինչպես օգտագործվել է այս բաժնում.

(a) «Զարգացման հաշմանդամություն» նշանակում է այնպիսի հաշմանդամություն, որն ի հայտ է եկել նախքան անձի 18 տարեկան դառնալը, շարունակվում է կամ կարող է ակնկալվել, որ կշարունակվի անորոշ ժամանակով և տվյալ անձի համար համարվում է ծանր հաշմանդամություն: Ըստ Զարգացման ծառայությունների վարչության տնօրենի սահմանման և Հանրային կրթության դեպարտամենտի ղեկավարի խորհրդատվությամբ՝ այս եզրը պետք է ներառի մտավոր հաշմանդամությունը, ուղեղային կաթվածը, էպիլեպսիան և աուտիզմը: Այս եզրը պետք է ներառի նաև հաշմանդամություն պատճառող հիվանդությունները, որոնք պարզվել է, որ սերտորեն կապված են մտավոր հաշմանդամության հետ կամ պահանջում են բուժում, որը նման է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար պահանջվող բուժմանը, սակայն չպետք է ներառի հաշմանդամություն պատճառող այլ հիվանդություններ, որոնք բացառապես ֆիզիկական բնույթի են:

Կալիֆոռնիայի Վարչական օրենսգրքի 17-րդ գլխի բաժին 54000 (17 CCR section 54000)։ Զարգացման հաշմանդամություն։

  1. «Զարգացման հաշմանդամություն» նշանակում է հաշմանդամություն, որը կարելի է վերագրել մտավոր հետամնացությանը (հաշմանդամություն պատճառող մտավոր հիվանդություն), ուղեղային կաթվածին, էպիլեպսիային, աուտիզմին կամ հաշմանդամություն առաջացնող այնպիսի հիվանդությունների, որոնք պարզվել է, որ սերտորեն կապված են մտավոր հետամնացության (հաշմանդամություն պատճառող մտավոր հիվանդություն) հետ կամ պահանջում են մտավոր հետամնացություն (հաշմանդամություն պատճառող մտավոր հիվանդություն) ունեցող անձանց համար պահանջվող բուժմանը նման բուժում:
  2. Զարգացման հաշմանդամությունը պետք է.
    1. Ի հայտ գա մինչև 18 տարեկանը,
    2. Ունենա անորոշ ժամանակով շարունակվելու հավանականություն,
    3. Տվյալ անձի համար համարվի ծանր հաշմանդամություն, ինչպես սահմանված է հոդվածում:
  3. Զարգացման հաշմանդամությունը չպետք է ներառի հաշմանդամություն առաջացնող այնպիսի հիվանդություններ, որոնք.
    1. Բացառապես հոգեկան խանգարումներ են, որոնցում առկա է մտավոր կամ սոցիալական պահվածքի խնդիր, որն առաջացել է հոգեկան խանգարման կամ նման խանգարման համար տրված բուժման արդյունքում: Նման հոգեկան խանգարումներ են հոգեբանա-սոցիալական մեկուսացումը և (կամ) փսիխոզը, սուր նևրոզը կամ ներանձնային խանգարումները, անգամ երբ սոցիալական և մտավոր պահվածքը լրջորեն տուժում են որպես այդ խանգարման բաղկացուցիչ դրսևորում:
    2. Բացառապես սովորելու անկարողություններ են: Սովորելու անկարողությունը մի հիվանդություն է, որը դրսևորվում է որպես լուրջ անհամապատասխանություն գնահատված կոգնիտիվ կարողության և ուսման առաջադիմության իրական մակարդակի միջև, և որը ընդհանրացված մտավոր հետամնացության (հաշմանդամություն պատճառող մտավոր հիվանդություն), կրթական կամ հոգեբանա-սոցիալական մեկուսացման, հոգեկան խանգարման կամ զգայունության կորստի հետևանք չէ:
    3. Բացառապես ֆիզիկական բնույթի են: Այս հիվանդություններն են բնածին արատները կամ այնպիսի խնդիրներ, որոնք ձեռք են բերվել հիվանդության, դժբախտ պատահարի կամ սխալ զարգացման հետևանքով, որոնք կապված չեն այնպիսի նեյրոլոգիական պաթոլոգիայի հետ, որն առաջացնում է մտավոր հետամնացության (հաշմանդամություն պատճառող մտավոր հիվանդություն) համար պահանջվող բուժմանը նման բուժման անհրաժեշտություն:

Կալիֆոռնիայի Վարչական օրենսգրքի 17-րդ գլխի բաժին 54001 (17 CCR section 54000)։ Ծանր հաշմանդամություն։

  1. «Ծանր հաշմանդամություն» նշանակում է.
    1. Հիվանդություն, որի արդյունքում անձն ունենում է կոգնիտիվ և (կամ) սոցիալական պահվածքի զգալի խանգարում, ինչը ներկայացնում է բավարար չափով խանգարում, որպեսզի պահանջի բազմապրոֆիլ պլանավորում և հատուկ կամ ունիվերսալ ծառայությունների համակարգում՝ օգնելու անձին հասնել ներուժի առավելագույն օգտագործմանը, և
    2. Զգալի ֆունկցիոնալ սահմանափակումների առկայությունը, ըստ տարածաշրջանային կենտրոնի սահմանման, կենսագործունեության հետևյալ երեք կամ ավելի հիմնական բնագավառներում՝ ըստ անձի տարիքի.
      1. Ռեցեպտիվ և էքսպրեսիվ խոսքի ունակություններ
      2. Սովորելու ունակություն
      3. Ինքնախնամք
      4. Շարժունակություն
      5. Ինքնաուղղորդում
      6. Անկախ կենսակերպ վարելու կարողություն
      7. Տնտեսական ինքնապահովում:
  2. Ծանր հաշմանդամության գնահատումը պետք է իրականացվի Տարածաշրջանային կենտրոնի տարբեր ոլորտների մասնագետների խմբի կողմից և պետք է ներառի որակման նմանատիպ գնահատումների համախումբը, որոնք կատարվել են դեպարտամենտի այլ միջոլորտային մարմինների կողմից՝ պոտենցիալ շահառուին սպասարկելու նպատակով: Խմբում պետք է ընդգրկված լինեն առնվազն ծրագրի համակարգող, բժիշկ և հոգեբան:
  3. Տարածաշրջանային կենտրոնի մասնագետների խումբը պետք է խորհրդատվություն տրամադրի պոտենցիալ շահառուին, ծնողներին, օրինական ներկայացուցիչներին/խնամակալներին, ուսուցիչներին, շահերի պաշտպաններին և շահառուի այլ ներկայացուցիչներին այն չափով, որ նրանք դրսևորեն կենտրոնի քննարկումներին մասնակցելու պատրաստակամություն ու հաստատակամություն, և այն չափով, որ ձեռք բերվի համապատասխան համաձայնություն:
  4. Ծանր հաշմանդամության՝ իրավունակության շարունակման նպատակով կատարված ցանկացած վերագնահատման համար պետք է օգտագործվեն այն նույն չափորոշիչները, որոնցով անձն ի սկզբանե գնահատվել էր որպես իրավունակ:

Կալիֆոռնիայի Վարչական օրենսգրքի 17-րդ գլխի բաժին 54002 (17 CCR section 54000)։ Կոգնիտիվ։

«Կոգնիտիվ» եզրը, ինչպես օգտագործվել է այս գլխում, նշանակում է խնդիրները խորությամբ լուծելու, նոր իրավիճակներին հարմարվելու, աբստրակտ մտածելու և փորձից օգուտ քաղելու անձի ունակությունը:

Կալիֆոռնիայի հաշմանդամություն ունեցող իրավունքների պաշտպանության կազմակերպությունը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկը տե՛ս հետևյալ հղումով՝ http://www.disabilityrightsca.org/Documents/ListofGrantsAndContracts.html։

  • 1. Զարգացման հաշմանդամության Կալիֆոռնիայի սահմանումը էականորեն տարբերվում է դաշնային սահմանումից, որը ներկայացված է Միացյալ Նահանգների օրենսդրության (United States Code - USC) 42 հոդվածի Բաժին 6001-ում: Փաստարկները, որ Կալիֆոռնիան պետք է սպասարկի դաշնային սահմանմանը համապատասխանող շահառուներին, հաջողություն չեն ունեցել սույն ձեռնարկում չքննարկված տարբեր պատճառներով:
  • 2. Թվերն ու տառերը օրենքի դրույթի մաս չեն կազմում, այլ ավելացվել են՝ օգնելու ձեզ տարբերել բողոքի տարրերը
  • 3. Կալիֆոռնիայի Վարչական օրենսգիրք (California Code of Regulations), գլուխ 17 (17 CCR) Բաժին 54001:
  • 4. Welf. & Inst. Code sec. 4512(a):
  • 5. Լանթերմանի օրենքը փոփոխվել է՝ «մտավոր հետամնացություն» եզրը «մտավոր հաշմանդամություն» եզրով փոխելու համար: Հնարավոր է՝ ձեր գնահատումը կատարված լինի այս փոփոխությունից առաջ, և դուք ունենաք մտավոր հետամնացության ախտորոշում: Տարածաշրջանային կենտրոնի իրավունակության վերաբերյալ այս ձեռնարկի նպատակով եզրերը նույնն են, սակայն մտավոր հաշմանդամությունը համարվում է ներկայիս ճիշտ իրավական եզրը:
  • 6. DSM-5-ը նախկինում օգտագործվող DSM-IV-TR-ի թարմացված տարբերակն է: Նոր գնահատում կատարելիս պետք է օգտագործել DSM-5-ը և «մտավոր հետամնացության» փոխարեն՝ «մտավոր հաշմանդամություն» եզրը: Դուք կարող եք անցնել DSM-IV-TR-ի օգտագործմամբ գնահատում, որն տա այնպիսի ախտորոշում, ինչպիսին մտավոր հետամնացությունն է: Եթե ունեք ավելի հին ախտորոշումներ, հնարավորության դեպքում պետք է դիմեք անկախ փորձագետի՝ DSM-5-ով պարզաբանումներ ստանալու համար:
  • 7. Վերջերս կայացված վճռաբեկ որոշմամբ 5-րդ կարգի իրավունակության պայմաններին ավելացվել է լրացուցիչ պահանջ: Այդ գործում դատավորը 5-րդ կարգով սահմանվող իրավունակությունը մեկնաբանել է որպես «և՛ կոգնիտիվ տարր, և՛ ադապտիվ գործողության տարր» պահանջող: Samantha C. v. State Dep’t of Developmental Services, 2010 WL 2542214 at 15 (California Court Appellate June 25, 2010)։ Սա կարող է ավելի դժվարացնել իրավունակության սահմանումը, եթե Ասպերգերի համախտանիշ ունեք, քանի որ ձեր ադապտիվ գործողություններ կատարելու անկարողությունը համեմատելի է այն անկարողությանը, որը կապված է աուտիզմի հետ, սակայն դուք հնարավոր է ունենաք թեթևակի կոգնիտիվ խանգարում կամ չունենաք ընդհանրապես։ Սակայն եթե ունեք Ասպերգերի համախտանիշի նախկին ախտորոշում, պետք է ամեն դեպքում գնահատում պահանջեք:
  • 8. Այս կարգավորումներն անփոփոխ են մնացել Samantha C. գործի կետ 10-ում:
  • 9. https://www.dds.ca.gov/wp-content/uploads/2019/03/Autism_ASDBestPractices_20190318.pdf
  • 10. Cronin, Pegeen, PhD., Lecture: “A Psychological View of Regional Center Eligibility”, 06/07/2011 at Public Counsel in Los Angeles.
  • 11. https://www.dds.ca.gov/wp-content/uploads/2019/03/Autism_ASDBestPractices_20190318.pdf, էջեր 121-22։
  • 12. https://www.pwcf.org/wp-content/uploads/2015/10/Regional-Center-Fifth-Category-Guidelines.pdf.
  • 13. https://www.pwcf.org/wp-content/uploads/2015/10/Regional-Center-Fifth-Category-Guidelines.pdf, էջ 3։
  • 14. Welf. & Inst. Code Section 4725-4729։