Օժանդակ տեխնոլոգիայի ֆինանսավորումը Ինքնապահովման հասնելու ծրագրի միջոցով (PASS)

Publications
#5571.10

Օժանդակ տեխնոլոգիայի ֆինանսավորումը Ինքնապահովման հասնելու ծրագրի միջոցով (PASS)

PASS-ը լրացուցիչ ապահովության եկամտի (SSI) աշխատանքային խթան է: PASS-ը թույլ է տալիս մի կողմ դնել եկամուտը և/կամ ակտիվները զբաղվածության նպատակով:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ի՞նչ է PASS-ը

PASS-ը աշխատանքային խթան է սոցիալական ապահովության հավելյալ եկամտի (SSI) շրջանակում։ PASS-ը թույլ է տալիս խնայել եկամուտը և (կամ) ակտիվները զբաղվածության նպատակով։ 20 C.F.R. §§ 416.11801182։

PASS-ի միջոցով խնայած եկամուտը և (կամ) ակտիվները կարող են ստացվել աշխատանքից, որպես նվեր, ժառանգություն, բնակարան կամ նույնիսկ հաշմանդամության և անաշխատունակության ապահովագրական նպաստից (SSDI)։ Այն գործում է որպես խնայողության ծրագիր, որի միջոցով կարող եք ամեն ամիս ձեր PASS-ում փոքր գումար խնայել, մինչև ձեր PASS-ում հաստատված ինչ-որ բան գնելու համար բավարար գումար ունենաք։ Կամ կարող եք PASS-ում մեծ գումար կուտակել և գնել այն, ինչ հաստատված է ձեր PASS-ում։

Երբ ձեր զբաղվածության նպատակի համար խնայեք ձեր եկամուտը կամ գումար, PASS-ը կարող է օգնել ձեզ ստանալ, շարունակել ստանալ կամ մեծացնել ձեր SSI վճարման գումարը։ Սոցիալական ապահովության վարչությունը (SSA), PASS-ից օգտվելու ընթացքում ձեր իրավունակությունը SSI-ի համար կամ SSI-ի ձեզ հասանելիք գումարը որոշելիս, PASS-ում հավաքած եկամուտը և (կամ) ակտիվները չի հաշվարկում։

Օրինակ` Բեթին ցանկանում է կուրսերի հաճախել՝ գործավարի հավաստագիր ստանալու համար։ Նրա նպատակը գրասենյակին աշխատող դառնալն է։ Նա ցանկանում է դյուրակիր համակարգիչ և ծրագրակազմ գնել։ Նա օգտվում է SSI-ից և իր խանյողական հաշվին ունի $500,00։ Իր տատիկից նա $2․000 է ժառանգելու։ Երբ նա ստանա $2․000-ը, SSI-ի համար նրա $2․000 ռեսուրսային սահմանաչափը կգերազանցվի, քանի որ նրա ռեսուրսները կկազմեն $2․500։ Սակայն եթե նա $2․000-ը կուտակի PASS ծրագրում, կարող է շարունակել համապատասխանել  SSI-ին։

Նա պետք է PASS-ի դիմումի գործընթացն ավարտի նախքան գումարը ժառանգելը և PASS-ի դիմումում նշի բոլոր այն բաները՝ ներառյալ համակարգիչը և ծրագրակազմը, որոնց կարիքը նախատեսում է, որ կունենա իր հավաստագրման ծրագրի համար։

PASS ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև SSI և (կամ) SSDI ստացող անձանց համար SSA-ի աշխատանքային խթանների մասին տեղեկությունները տե՛ս SSA-ի Կարմիր գրքում․ http://www.ssa.gov/redbook/

Ի՞նչ կարող եմ գնել PASS-ով

PASS-ում խնայած գումարը կարող է օգտագործվել կրթության, նախամասնագիտական դասընթացների, բիզնես սկսելու կամ օժանդակող ծառայություններ գնելու համար, որոնք հնարավոր են դարձնում ձեր աշխատելը։ Դա ներառում է ձեր զբաղվածության նպատակին օգնող օժանդակ տեխնոլոգիաները։ PASS ծրագրով կարող եք գումար խնայել և օժանդակ տեխնոլոգիաներ գնել, ինչպիսիք են․

  • Սարքավորումներ և պարագաներ, որոնք անհրաժեշտ են ձեզ առևտուր կամ բիզնես հիմնելու և վարելու համար,
  • Սարքավորումներ կամ գործիքներ, որոնք անհրաժեշտ են ձեզ ձեր վիճակից ելնելով կամ ձեր աշխատանքի համար
  • Շենքերի և ավտոմեքենաների ձևափոխություններ՝ դրանք ձեր հաշմանդամությանը հարմարեցնելու համար,
  • Սեփական ավտոմեքենայի գնումը և պահպանումը։

Ինչպե՞ս կարող եմ ստանալ PASS

Պետք է լրացնեք SSA 545 ձևը՝ PASS ծրագրի դիմումը։ PASS ծրագրի դիմումը կարող եք ստանալ առցանց՝ SSA կայքի ձևաթղթերի բաժնում․

http://www.socialsecurity.gov/forms/ssa-545.html։ Կարող եք նաև ստանալ ձևաթղթի տպագիր տարբերակը՝ SSA-ի գրասենյակում կամ փոստով։ Ձեր PASS դիմումը պետք է ներկայացվի և հաստատվի PASS մասնգետի կողմից, որին անվանում են PASS կադր։ SSA-ի PASS կադրերի և նրանց կոնտակտային տվյալների տեղեկությունների համար այցելեք SSA-ի կայք՝ http://www.socialsecurity.gov/disabilityresearch/wi/passcadre.htm

Կարո՞ղ եմ PASS ծրագրի դիմումը լրացնելու համար օգնություն ստանալ

PASS ծրագրի ձեր դիմումը պետք է գրեք աշխատունակության վերականգնման մասնագետի, օրինակ՝ Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի խորհրդատուի օգնությամբ։ Նպաստների պլանավորման նպատակով SSA-ը պայմանագրային հիմունքներով աշխատում է տեղական կազմակերպությունների հետ։ Այդ կազմակերպություններից մի քանիսը գուցե կարողանան օգնել PASS ծրագրի դիմումը լրացնելիս։ Աշխատանքի խրախուսման պլանավորման աջակցության մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ http://www.ssa.gov/work/WIPA.html&nbsp

Բացի այդ, PASS կադրը պարտավոր է ունենալ այն գործակալությունների ցանկը, որոնք կարող են օգնել լրացնել PASS ծրագրի դիմումը։

Եթե SSA-ը չի հաստատում իմ PASS դիմումը

Կարող եք դիմումը փոփոխել և կրկին ներկայացնել։ Դուք նաև PASS դիմումի մերժումը բողոքարկելու իրավունք ունեք։ Դուք պետք է ստանաք գրավոր ծանուցում, որը բացատրում է մերժման պատճառը։

Բողոքարկման ցուցումները պետք է ներկայացված լինեն ծանուցման մեջ։ Դուք կարող եք բողոքարկման դիմում ներկայացնել SSA-ի Գործի վերանայման դիմումի ձևը (SSA-561-U2)։ Տե՛ս http://ssa.gov/forms/ssa561.html