Օժանդակ տեխնոլոգիայի ֆինանսավորում տարածքային կենտրոնի միջոցով

Օժանդակ տեխնոլոգիայի ֆինանսավորում տարածքային կենտրոնի միջոցով
Տարածքային կենտրոնները պատասխանատու են զարգացման խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ և աջակցություն տրամադրելու կամ կազմակերպելու համար: Տարածքային կենտրոնների միջոցով օժանդակ տեխնոլոգիայի համար դիմելու նպատակով նախ և առաջ պետք է դիմեք նրանց ծառայություններից օգտվելու համար և բավարարեք ներկայացվող պահանջները:
Ի՞նչ են տարածքային կենտրոնները
Տարածքային կենտրոնները պատասխանատու են զարգացման խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ և աջակցություն տրամադրելու կամ կազմակերպելու համար: Տարածքային կենտրոնների միջոցով օժանդակ տեխնոլոգիայի համար դիմելու նպատակով նախ և առաջ պետք է դիմեք նրանց ծառայություններից օգտվելու համար և բավարարեք ներկայացվող պահանջները: Հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր բավարարում են տարածքային կենտրոնների ծառայություններից օգտվելուն ներկայացվող պահանջները, կոչվում են «սպառողներ»: Տարածքային կենտրոնների ծառայություններից օգտվելուն ներկայացվող պահանջներին և այդ ծառայություններին դիմելու կարգին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք Department of Developmental Services-ի (DDS/Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) ինտերնետային կայքի տարածքային կենտրոնների պահանջներին համապատասխանության բաժինը՝ սեղմելով այստեղ: Օժանդակ տեխնոլոգիան տարածքային կենտրոնների կողմից տրամադրվող ծառայություններից մեկն է: Այլ վայրեր, ինչպիսիք են դպրոցական շրջանները, Medi-Cal-ը (Մեդի-Քալ) և Department of Rehabilitation-ը (Վերականգնողական ծառայությունների դեպարտամենտը), նույնպես տրամադրում են օժանադակ տեխնոլոգիա հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն այս փաստաթղթում նշվում է տարածքային կենտրոնների միջոցով օժանադակ տեխնոլոգիա ստանալու մասին:
Ի՞նչ է օժանադակ տեխնոլոգիան ըստ Lanterman Act-ի (Լանթերմանի օրենք)
Lanterman Act-ը (Լանթերմանի օրենք) Կալիֆորնիայի օրենքն է, որը զարգացման խնդիրներ ունեցող անձանց իրավունք է տալիս օգտվելու այն ծառայություններից և աջակցությունից, որն անհրաժեշտ է նրանց ավելի ինքնուրույն և բնականոն կյանքով ապրելու համար: Lanterman Act-ում (Լանթերմանի օրենք) կիրառվում է «հատուկ հարմարեցվող սարքավորում» տերմինը՝ օժանդակ տեխնոլոգիան նկարագրելու համար:1 Lanterman Act-ում (Լանթերմանի օրենք) նշված չէ հատուկ հարմարեցվող սարքավորումների/օժանդակ տեխնոլոգիայի ամբողջական ցանկը, որոնք ստանալու համար կարող եք դիմել ձեր տարածքային կենտրոնին, սակայն այնտեղ նշված է, որ «այնպիսի հատուկ սարքավորումները, ինչպիսիք են անվասայլակները, հիվանդանոցային մահճակալները, հաղորդակցության սարքերը և այլ անհրաժեշտ սարքեր ու պարագաներ» պետք է հասանելի լինեն անհրաժեշտության դեպքում:2 DDS-ի (Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) ինտերնետային կայքում ասվում է. «Օժանդակ տեխնոլոգիան (AT/ՕՏ) իրենից ներկայացնում է զարգացման խնդիրներ և այլ հաշմադամություն ունեցող երեխաների և մեծահասակների կողմից օգտագործվող սարքեր, որոնց շնորհիվ նրանք մասնակցում են առօրյա կյանքին»: DDS-ում (Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) թվարկված են AT-ի (ՕՏ/օժանդակ տեխնոլոգիա) որոշ տեսակներ և տրված են օրինակներ՝ ներառյալ. հաղորդակցման, շարունակության, տեսալսողական, շրջակա միջավայրի կառավարման և ֆիզիկական հարմարեցումներ: AT-ին (ՕՏ/օժանդակ տեխնոլոգիա) ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ DDS-ի (Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) ինտերնետային կայքում՝ այստեղ:
Որպես զարգացման խնդիրներ ունեցող անձ իրավունք ունե՞մ ստանալու օժանդակ տեխնոլոգիա
Այո: Որպես տարածքային կենտրոնի սպառող դուք իրավունք ունեք ստանալու այնպիսի ծառայություններ և աջակցություն, ինչպիսին է օժանդակ տեխնոլոգիան, «նվազագույն սահմանափակող միջավայրում»:3 Սա նշանակում է, որ տարածքային կենտրոնը կարող է օժանդակ տեխնոլոգիա տրամադրել ըստ ձեր բնակության վայրի՝ ձեր սեփական տանը, խնամատար ընտանիքի տանը, առողջապահական հաստատությունում, համայնքային խնամքի լիցենզավորված հաստատությունում կամ տուն-ինտերնատներում: 4 Տարածքային կենտրոնները պետք է ապահովեն, որ դուք ստանաք այն օժանդակ տեխնոլոգիան, որը կօգնի ձեզ բավարարելու ձեր սեփական անհատական կարիքները:5
Ինչպե՞ս եմ դիմում տարածքային կենտրոնին օժանդակ տեխնոլոգիա ստանալու համար
Երբ պարզվի, որ համապատասխանում եք տարածքային կենտրոնի սպառող, տարածքային կենտրոնը ձեզ համար պետք է ստեղծի Individualized Program Plan (IPP/Անհատական ծրագրի պլան/ԱԾՊ), որը գրավոր պլան է՝ օգնելու համար ձեզ հասնելու ձեր նպատակներին և խնդիրներին, և ներառում է դրանց համար ձեզ անհրաժեշտ ծառայություններն ու աջակցությունը: Ավելին IPP-ի (ԱԾՊ) ստեղծման և դրա կարևորության մասին տե՛ս DDS-ի (Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) ինտերնետային կայքում՝ այստեղ (Տե՛ս էջ S-4, S-7 և S-8) Ձեր IPP-ում (ԱԾՊ) պետք է ներառված լինեն բոլոր անհրաժեշտ օժանդակ տեխնոլոգիաները: եր IPP-ում (ԱԾՊ) ձեր օժանդակ տեխնոլոգիան ներառելուց հետո տարածքային կենտրոնը պետք է վճարի վրա համար, տրամադրի այն ձեզ, սովորեցնի ձեզ օգտվել դրանից և ապահովի դրա սպասարկումը ձեզ համար:
Ի՞նչ կարող եմ անել, եթե տարածքային կենտրոնը մերժում է օժանդակ տեխնոլոգիա ստանալու մասին իմ դիմումը
Եթե տարածքային կենտրոնը մերժում է օժանդակ տեխնոլոգիա ստանալու մասին ձեր դիմումը, և դուք համաձայն չեք այդ որոշման հետ, ապա կարող եք այն «բողոքարկել» (ուղարկել գրավոր ծանուցում՝ ասելով, որ համաձայն չեք):6 Բողոքարկման գործընթացի համար կան ժամկետներ, որոնք պետք է պահպանեք: Նախ, եթե տարածքային կենտրոնը որոշում է, որ չի տրամադրելու որևէ ծառայություն կամ աջակցություն, ապա այն պետք է 5 աշխատանքային օրվա (շաբաթ, կիրակի և տոն օրերը ներառված չեն) ընթացքում ձեզ գրավոր ծանուցում ուղարկի պատվիրված նամակով:7 Երբեմն տարածքային կենտրոնները գրավոր ծանուցում չեն ուղարկում, երբ որոշում են մերժել կամ փոփոխել ձեր ուզած կամ ձեզ անհրաժեշտ ծառայությունը: Դա անօրինական է: Դուք պետք է պահանջեք գրավոր ծանուցում, եթե համաձայն չեք տարածքային կենտրոնի որոշման հետ: Այնուհետև կարող եք որոշել՝ ցանկանում եք արդյոք բողոքարկել, թե ոչ: Եթե ցանկանում եք, որ ծառայությունը կամ աջակցությունը շարունակվի բողոքարկման գործընթացի ժամանակ, ապա պետք է գրավոր բողոք ներկայացնեք տարածքային կենտրոնից ծանուցում ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:8 Արդար լսումների գործընթացի ժամանակ ծառայությունների շարունակումը կոչվում է նաև “aid paid pending” («նյութական օգնության վճարման հետաձգում»):
Դուք ունեք 30 օր արդար լսումների պահանջով բողոք ներկայացնելու համար:9 Սակայն եթե այդքան երկար սպասեք, ապա տարածքային կենտրոնը կարող է դադարեցնել, կրճատել կամ փոփոխել ծառայությունը կամ աջակցությունը բողոքարկման գործընթացի ժամանակ: Արդար լսումների գործընթացին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ DDS-ի (Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) ինտերնետային կայքում՝ կարդալով «Արդար լսումների գործընթացը 3 տարեկան և դրանից բարձր տարիքի սպառողների համար» այստեղ: Եթե ցանկանում եք տեղեկություններ ստանալ երեք տարեկանից ցածր սպառողների համար արդար լսումների գործընթացի վերաբերյալ, ապա այցելեք DDS-ի (Զարգացման խանգարումներ ունեցող անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտ) ինտերնետային կայք՝ այստեղ:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Welf. & Inst. §4685(c)(1) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, §4685(գ)(1):
- 2. Welf. & Inst. §4685(c)(1) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, §4685(գ)(1)):
- 3. Welf. & Inst. §4648(a)(1)-(2) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, §4648(ա)(1)-(2)):
- 4. Welf. & Inst. §4648(a)(9)(A) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, §4648(ա)(9)(Ա)): Տարածքային կենտրոնը նախ կխնդրի, որ դուք սպառեք մյուս բոլոր այլընտրանքային աղբյուրները, ինչպիսիք են Medi-Cal-ը (Մեդի-Քալ), California Children Services-ը (Կալիֆորնիայի՝ երեխաներին մատուցվող ծառայությունները), դպրոցական շրջանը կամ մասնավոր առողջապահական ապահովագրությունը, նախքան ծառայությունը և (կամ) պարագան տրամադրելը:
- 5. Welf. & Inst. §4648(a)(2) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, §4648(ա)(2)):
- 6. Welf. & Inst. § 4710.5(a) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, § 4710.5(ա)):
- 7. Welf. & Inst. § 4710(b) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, § 4710(բ)):
- 8. Welf. & Inst. § 4715(a) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, § 4715 (ա)):
- 9. Welf. & Inst. § 4710.5(a) (Սոցիալական ապահովության և հաստատությունների օրենսգիրք, 4710.5 (ա)):
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.