Օժանդակ սարքերի և տեխնիկայի ստացում Medi-Cal-ի միջոցով

Օժանդակ սարքերի և տեխնիկայի ստացում Medi-Cal-ի միջոցով
Medi-Cal-ը նահանգային և դաշնային ծրագիր է, որն ապահովում է ցածր եկամուտ ունեցող բազմաթիվ անձանց բժշկական ապահովագրական ծածկույթը: Կալիֆորնիայում Medi-Cal-ի գլխավոր նահանգային գործակալությունը Առողջապահական ծառայությունների վարչությունն է (Department of Health Care Services)`
Ի՞նչ է Medi-Cal-ը:
Medi-Cal-ը նահանգային և դաշնային ծրագիր է, որն ապահովում է ցածր եկամուտ ունեցող բազմաթիվ անձանց բժշկական ապահովագրական ծածկույթը: Կալիֆորնիայում Medi-Cal-ի գլխավոր նահանգային գործակալությունը Առողջապահական ծառայությունների վարչությունն է (Department of Health Care Services)` www.dhcs.ca.gov:
Medi-Cal-ը դաշնային “Medicaid” ծրագրի կալիֆորնիական տարբերակն է: Medicaid ծրագիրը համակարգող դաշնային վարչությունը Առողջապահության և սոցապ ծառայությունների նախարարությունն է (Department of Health and Human Services), Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնները (CMS)՝ http://www.cms.gov/:
SSI ստացող անձանց համար Medi-Cal ծրագրի համապատասխանությունը հաստատվում է ավտոմատ կերպով: Մնացած բոլորի համար Medi-Cal ծրագրի համապատասխանությունը որոշվում է տարածքային սոցիալական ապահովության ծառայությունների վարչության կողմից: Medi-Cal-ի ծառայությունները մատուցվում են Medi-Cal-ի Կառավարվող բուժօգնության ծրագրերի (Managed Care Health Plans - MCP)-ի կամ անկախ բուժսպասարկողների կողմից վճարովի հիմունքներով:
Ի՞նչ է օժանդակ սարքը և տեխնիկան:
Օժանդակ սարքերի տակ ընդհանուր առմամբ հասկացվում է ցանկացած սարք, ծրագրային ապահովում կամ արտադրական համակարգ, որն օգտագործվում է հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական կարողությունները մեծացնելու, պահպանելու կամ բարելավելու համար: Այս սահմանումը ներառում է ինչպես Երկարատև օգտագործման բժշկական սարքերը (Durable Medical Equipment - DME), այնպես էլ՝ Օրթոպեդիկ և պրոթեզային սարքերը (Orthotic and Prosthetic Devices - OAP), որոնք առաջարկվում են Medi-Cal ծրագրի շրջանակում:
Medi-Cal ծրագրով առաջարկվող Երկարատև օգտագործման բժշկական սարքերը (DME) ներառում են այնպիսի սարքեր, ինչպիսիք են հիմնական և անհատականացված անվասայլակները, ձեռնափայտերը, անթացուպերը, քայլակները, բռնաձողերը, հիվանդանոցային մահճակալները, ջրային կամ յուղային փչովի ներքնակները, թթվածնային բուժման սարքերը, հաղորդակցմանը նպաստող սարքեր և այլ սարքեր: 22 C.C.R. §51521: Medi-Cal-ը տրամադրում է նաև DME սարքեր հաշմանդամ ծնողներին, խորթ ծնողներին, հոգեծնողին կամ օրինական խնամակալին՝ հոգալու երեխայի համար: Սոց. ապահովության օրենքի §14132(m):
Medi-Cal ծրագրով տրամադրվող Օրթոպեդիկ պրոթեզային սարքերը (OAP) ներառում են մարմնի գործառույթները վերականգնող կամ մարմնի մասերը փոխարինող սարքերը:
Ո՞ր DME և OAP սարքերն են մտնում Medi-Cal-ի ծածկույթի մեջ:
Երկարատև օգտագործման բժշկական սարքեր. Medi-Cal-ի ծածկույթի մեջ մտնում են DME սարքերը, եթե դրանք բավարարում են Ձեր բժշկական սարքերի կարիքները և նշանակված են լիցենզավորված բժիշկ-թերապևտի կողմից: Դրանք պետք է լինեն բժշկական տեսանկյունից անհրաժեշտ և համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
- ծառայեն որևէ բժշկական նպատակի,
- դիմակայեն շարունակական օգտագործմանը,
- օգտակար լինեն Ձեզ որևէ հիվանդության, վնասվածքի, ֆիզիկական անկարողության կամ բնածին արատի համար,
- օգտակար չլինեն որևէ մեկին, ով չունի հիվանդություն, վնասվածք, ֆիզիկական անկարողություն կամ բնածին արատ, և
- լինեն օգտագործման համար պիտանի ինչպես տանը, այնպես էլ տանից դուրս: 22 C.C.R. § 51160:
Օրթոպեդիկ և պրոթեզային սարքեր. Medi-Cal-ի ծածկույթի մեջ մտնում են OAP սարքերը, եթե դրանք բժշկական տեսանկյունից անհրաժեշտ են և նշանակված են լիցենզավորված բժշկի, օրթոպեդ-վնասվածքաբանի կամ ատամնաբույժի կողմից: Ստորին վերջույթների պրոթեզները պետք է նշանակված լինեն լիցենզավորված բժշկի կողմից:
Medi-Cal ծրագրով DME սարքերը պետք է ծառայեն որևէ բժշկական նպատակի: Բժշկական նպատակ նշանակում է, որ սարքը Ձեզ անհրաժեշտ է Ձեր հաշմանդամության համար, և Դուք չէիք ունենա դրա կարիքը, եթե հաշմանդամ չլինեիք: Սա ներառում է շատ ավելին, քան պարզապես այցելություն բժշկին բուժօգնություն ստանալու համար: Եթե Ձեզ անհրաժեշտ է սարք, որը Ձեզ կօգնի քայլել, խոսել կամ կատարել առօրյա կյանքին առնչվող այլ գործողություններ, ուրեմն Դուք ունեք սարքի անհրաժեշտություն բժշկական տեսանկյունից և հետևաբար այն կմտնի Medi-Cal ծածկույթի մեջ ըստ Medi-Cal-ի բժշկական անհրաժեշտության չափանիշի: DME սարքերի բժշկական անհրաժեշտությունը ներկայացնելու համար անհրաժեշտ է ամենակարևորը ցույց տալ, որ նպատակային սարքը Ձեր հաշմանդամության խնդրի ամենաողջամիտ լուծումն է:
Medi-Cal-ը ի՞նչն է համարում բժշկական տեսանկյունից անհրաժեշտ:
Նահանգային օրենքները բժշկական տեսանկյունից անհրաժեշտ են սահմանում այն ծառայությունները, դեղամիջոցները, պարագաները և սարքերը, որոնք "հիմնավորված են և անհրաժեշտ են կյանքը պաշտպանելու, ծանր հիվանդությունը կամ ծանր կարգի հաշմանդամությունը կանխարգելելու կամ սուր ցավը մեղմելու համար": (Սոց. ապահովության օրենքի §§14059.5, 14133.3): Բժշկական տեսանկյունից անհրաժեշտ ծառայություններն են վերականգնողական և այլ ծառայությունները, որոնք անհրաժեշտ են նորմալ ապրելակերպի կարողությունները, անկախ ինքնուրույն խնամքն ապահովելու կամ պահպանելու համար:
Բացի այս ընդհանուր չափանիշից Medi-Cal-ն ունի բժշկական անհրաժեշտության հատուկ չափանիշներ 21 տարեկանից ցածր, տարբեր բուժհաստատություններում գտնվող անձանց և ինչպես Medicare-ին, այնպես էլ Medi-Cal-ին համապատասխանող անձանց համար: Այս հատուկ չափանիշները կարող են օգտագործվել, եթե տվյալ սարքը կամ ծառայությունը չեն համապատասխանում բժշկական անհրաժեշտության ընդհանուր չափանիշին: Օրինակ 21 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն ստանալ անհրաժեշտ բուժօգնություն՝ "թերությունները և ֆիզիկական և մտավոր հիվանդություններն ու առողջական խնդիրները շտկելու կամ բարելավելու համար ..." Այս հատուկ չափանիշը դաշնային օրենքի պահանջ է Վաղ և պարբերական հետազոտում, աշխտորոշում և բուժում (Early and Periodic Screening, Diagnosis and Treatment - EPSDT) ծրագրի շրջանակում: EPSDT ծրագրի և Կալիֆորնիայի Երեխաներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է գտնել http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsChildrensHealth.htm կայքէջում:
Եթե Դուք ունեք DME կամ OAP սարքերի համար ապահովագրական ծածկույթ ստանալու հետ կապված խնդիրներ, որովհետև Medi-Cal-ն ասում է, որ դրանք բժշկական տեսանկյունից անհրաժեշտ չեն, խնդրում ենք զանգահարել Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություն:
Կալիֆորնիան ունի՞ DME և OAP սարքերի բացառիկ ցանկ, որոնք մտնում են ապահովագրական ծածկույթի մեջ:
Ոչ: Կալիֆորնիան ունի նախահաստատված DME և O&P սարքերի ցուցակ, որը սակայն բացառիկ չէ: Դաշնային օրենքով Ձեզ պետք է տրվի "իմաստալից հնարավորություն՝ սարքերի նախահաստատված ցուցակի փոփոխություններ կամ բացառություններ գտնելու համար": Դաշնայի չափանիշը քննարկվել է նահանգային Medicaid ծրագրի տնօրենի 1998թ. սեպտեմբերի 4-ի նամակում, որը կարելի է գտնել Medicare և Medicaid ծառայությունների դաշնային կենտրոնի (CMS) կայքէջում https://downloads.cms.gov/cmsgov/archived-downloads/SMDL/downloads/SMD090498.pdf հասցեում:
Կարո՞ղ եմ ստանալ DME կամ O&P սարքեր առանց Medi-Cal-ի կամ իմ կառավարվող բուժօգնության ծրագրի նախնական թույլտվության:
Նախահաստատված ցուցակի հետևյալ սարքերի համար նախնական թույլտվություն անհրաժեշտ չէ.
- Պրոթեզային սարքեր կամ ծառայություններ, որոնց արժեքը 500 ԱՄՆ դոլարից պակաս է: 22 C.C.R. §51315(a)(2):
- Օրթոպեդիկ սարքեր կամ դրանց նորոգում, եթե արժեքը 250 ԱՄՆ դոլարից պակաս է: Սոց. ապահովության օրենքի § 14132.765, 22 C.C.R. §51315(a)(1):
- DME սարքեր, եթե արժեքը պակաս է 100 ԱՄՆ դոլարից, 22 C.C.R. §51321 (b)(1), և
- DME սարքերի վերանորոգում և սպասարկում, եթե արժեքը չի գերազանցում 250 ԱՄՆ դոլարը օրացուցային ամսվա ընթացքում: 22 C.C.R. §51321(b)(2)
Ի՞նչպես կարող եմ ստանալ նախնական թույլտվություն DME կամ O&P սարքերի համար Medi-Cal ծրագրի շրջանակում:
Ձեր DME կամ OAP սարքերի մատակարարը պետք է լրացնի Բուժման թույլտվության դիմում (Treatment Authorization Request - TAR) և ներկայացնի այն Medi-Cal-ի տարածքային գրասենյակ կամ Ձեր կառավարվող բուժօգնության ծրագրին, եթե Դուք գրանցված եք դրանցից որևէ մեկում: TAR դիմումը պետք է ներկայացնել տվյալ ծառայության համար Ձեր կարիքը հաստատող փաստաթղթերի հետ միասին՝ ներառյալ որևէ բուժսպասարկողի բժշկական հիմնավորման (բժշկական անհրաժեշտության) մասին նամակը: Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Medi-Cal TAR-երի վերաբերյալ մեր հրապարակումը:
Որո՞նք են Medi-Cal-ի կողմից DME սարքերի և բժշկական պարագաների նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումները:
Medi-Cal-ի թույլտվությունը սահմանափակվում է ամենացածր արժեքով DME սարքերով, որոնք ադեկվատ կերպով կծառայեն Ձեր բժշկական կարիքների բավարարմանը: Բաժին 22 C.C.R. §51321(g):
Medi-Cal-ի ծածկույթի մեջ չեն մտնում կենցաղային իրեր, առաջնային բժշկական կիրառություն չունեցող ապրանքներ և հագուստ, եթե անգամ դրանք բավարարում են օրենքով սահմանված բժշկական կարիքը: Եթե կենցաղային իրը ծառայի Ձեր բժշկական կարիքներին, Medi-Cal-ը չի տա բժշկական սարքի թույլտվություն: Medi-Cal-ի ծածկույթի մեջ չեն մտնում օդորակիչ սարքերը, օդի զտիչները, սննդի խառնիչները, օրթոպեդիկ ներքնակները կամ ավտոմեքենայի մոդիֆիկացիաները: 22 CCR § 51321(e) և 51321(f):
Ե՞րբ կարող է Medi-Cal-ը տրամադրել թեթևաքաշ, անհատականացված կամ էլեկտրական անվասայլակ:
Medi-Cal-ը կգնի թեթևաքաշ, անհատականացված կամ էլեկտրական անվասայլակ միայն այն դեպքում, եթե կարողանաք հիմնավորել դա: Սկզբունքորեն Medi-Cal-ը կգնի թեթևաքաշ կամ խիստ թեթևաքաշ սայլակներ միայն այն դեպքում, եթե Ձեր թևերը չունենան ավելի ծանրաքաշ սայլակներն ինքնուրույն շարժելու ուժ: Սպորտային անվասայլակները չեն դիտվում որպես Medi-Cal-ից տրամադրվող նպաստ: Medi-Cal-ը կարող է հաստատել էլեկտրական անվասայլակի տրամադրումը, եթե Ձեր թևերը վերին հատվածում չշարժվեն կամ ուժ չունենան ձեռքով քշվող անվասայլակն աշխատեցնելու համար: Էլեկտրական անվասայլակի դեպքում, եթե այն խնդրում եք միայն սոցիալական, կրթական կամ աշխատանքային կարիքները հոգալու համար, Medi-Cal-ը կմերժի Ձեր դիմումը: All-Plan Letter (APL) # 15-018, Medi-Cal ծրագրի քաղաքականություն 82-21: Տե՛ս նաև APL 15-018 http://www.dhcs.ca.gov/formsandpubs/Documents/MMCDAPLsandPolicyLetters/APL2015/APL15-018.pdf հղումով:
Medi-Cal-ը կվճարի՞ իմ տան վերափոխումների համար:
Միայն որոշ դեպքերում: Medi-Cal-ը կանոնավոր Medi-Cal ծրագրի միջոցով չի վճարի տան վերափոխումների համար բացառությամբ այն դեպքերի, եթե դա անհրաժեշտ է տանը դիալիզային ծառայություններ մատուցելու համար: 22 CCR § 51321(a): Եթե Դուք ներառված եք Medi-Cal-ի կառավարվող բուժօգնության ծրագրում, ծրագիրը կարող է փակել այդ ծախսերը, սակայն դա չի պահանջվում: Այնուամենայնիվ, Medi-Cal-ի ծածկույթը կներառի տան վերափոխումները, եթե Դուք ստանում եք Medi-Cal Տնային և համայնքային ծառայություններից (HCBS) հրաժարվելու արդյունքում: HCBS հրաժարականների մասին տեղեկատվություն կարելի է գտնել DRC-ի կայքէջում http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsChildrensHealth.htm և http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsRULAEnglish.htm հղումներով:
Medi-Cal-ը կվճարի՞ իմ առօրյա ապրելակերպի գործողություններն ապահովող ինքնուրույն օգնության օժանդակ պարագաների համար:
Այո: Medi-Cal-ը կվճարի ինքնուրույն օգնության օժանդակ պարագաների համար, որոնք ապահովում են առօրյա ապրելակերպի սովորական գործողությունների կատարումը: Այդպիսի օժանդակ պարագաներ են հատուկ նշանակության սպասքի պարագաները, սպասքի բռնիչները, կոճակներ կոճկելու հարմարանքները, զուգարանակոնքը բարձրացնող սարքերը, ճկուն ցնցուղային խողովակները, կանգնելու սեղանները և այլ պարագաներ: Քանի որ Medi-Cal-ը չի համարում դրանք DME սարքեր, դրանց բոլորի համար ահրաժեշտ է նախնական թույլտվություն անկախ արժեքից: Medi-Cal ծրագրի քաղաքականություն 49-73 & 73-11:
Medi-Cal-ը կվճարի՞ ձայնարձակող և հաղորդակցման լավացմանը նպաստող սինթեզավորված սարքերի (նախկինում հայտնի են որպես լրացուցիչ/այլընտրանքային հաղորդակցման (AAC) սարքեր) համար:
Այո: Medi-Cal-ը կտրամադրի լրացուցիչ/այլընտրանքային հաղորդակցման սարքեր, եթե սահմանվի, որ դրանք բժշկական տեսանկյունից անհրաժեշտ են: Տե՛ս Medi-Cal-ի Երկարատև օգտագործման բժշկական սարքերի և բժշկական պարագաների ձեռնարկի Ձայնարձակող սարքերի բաժինը http://files.medi-cal.ca.gov/pubsdoco/publications/masters-mtp/part2/spedev_a02a04a06a08o01o03o11.doc հասցեում: Այս հնարավորությունը նախատեսված է Medi-Cal-ի շահառուների համար, ում մոտ ախտորոշվել է հաղորդակցման լուրջ խանգարում:
Որքա՞ն հաճախ կարող եմ փոխարինել իմ DME սարքը:
Medi-Cal-ն ունի հաճախականությունների ցուցակ, որը սահմանափակումներ է դնում DME սարքերի փոխանակման վրա, սակայն Հաճախականությունների ցուցակը չի հանդիսանում ծանր ու անհապաղ պահանջ: Օրինակ նահանգային օրենքով Medi-Cal-ը "չպետք է թույլ տա երկարատև օգտագործման բժշկական սարքերի և բժշկական պարագաների փոխանակումը, եթե դրա անհրաժեշտությունն առաջացել է շահառուի հսկողությունից դուրս հանգամանքների արդյունքում սարքի կորստի կամ փչացման հետևանքով": (Սոց. ապահովության օրենքի §§ 14132(k) and (m)): Դաշնային օրենքը թույլ է տալիս, որ Medi-Cal-ն ունենա հաճախականությունների ցուցակներ, ելնելով վարչական հարմարավետությունից, սակայն այն պետք է թույլ տա բացառություններ՝ "հավաստիացնելու, որ ծածկույթի քանակը, տևողությունը և ծավալը հիմնավորված կերպով բավարար են ծառայության նպատակն իրականացնելու համար": 42 C.F.R. § 440.230(b): Սրա համար հիմնական լավագույն աղբյուրը նահանգային Medicaid ծրագրի տնօրենի 1998թ. սեպտեմբերի 4-ի նամակն է, որը հասանելի է այստեղ՝ https://downloads.cms.gov/cmsgov/archived-downloads/SMDL/downloads/SMD090498.pdf:
Ինչպե՞ս եմ ես ստանալու DME սարք, եթե ես ունեմ և՛ Medicare, և՛ Medi-Cal:
Չարպենթիերն ընդդեմ Կիզերի գործով դատական ակտը սահմանել է այն ընթացակարգերը, որոնցով կարելի է ստանալ Medi-Cal-ի թույլտվություն նախքան Medicare-ին հաշվի ներկայացումը: Այդպես DME սարքի մատակարարը Medicare-ին հաշիվ ներկայացնելիս կարող է համոզված լինել, որ կստանա ամբողջական վճարումը Medi-Cal-ի սակագնով, որը սովորաբար ավելի բարձր է, քան Medicare-ի սակագինը: Ըստ Չարպենթիերի ընթացակարգի.
- DME սարքի մատակարարը նախ ներկայացնում է TAR դիմում Medi-Cal-ին:
- Երբ Medi-Cal-ը հաստատում է TAR դիմումը, DME սարքի մատակարարը տրամադրում է սարքը և ծախսի համար հաշիվը ներկայացնում է Medicare-ին:
- Եթե Medicare-ը որոշում է, որ սարքը բժշկական անհրաժեշտություն է, ապա Medicare-ը վճարում է այն արժեքի 80%-ը, որը համարում է որպես ողջամիտ գին: Այնուհետև Medi-Cal-ը վճարում է Medi-Cal-ի սակագնի և Medicare-ի վճարածի տարբերությունը: Եթե Medicare-ի չի հաստատում տվյալ պարագան, Medi-Cal-ը վճարում է ամբողջ արժեքը Medi-Cal-ի սակագնին համաձայն:
Ի՞նչ պետք է ես անեմ, եթե Medi-Cal-ը կամ իմ կառավարվող բուժօգնության ծրագիրը չեն տրամադրում ինձ անհրաժեշտ DME կամ OAP սարքը:
Դուք կարող եք բողոքարկել: Եթե Դուք դժգոհ եք Medi-Cal-ի գործողությունից, կարող եք պահանջել Medi-Cal-ի անկողմնակալ լսումներ: Եթե Դուք Medi-Cal-ի կառավարվող բուժօգնության ծրագրում եք, կարող եք բողոքարկման հայտ ներկայացնել ծրագրին և պահանջել անկողմնակալ լսումներ, եթե դժգոհ եք որոշումից: Դուք կարող եք պահանջել անկողմնակալ լսումներ առանց բողոքարկման հայտ ներկայացնելու: Եթե Դուք կառավարվող բուժօգնության ծրագրում եք, կարող եք նաև Կալիֆորնիայի Կառավարվող բուժօգնության վարչությունից (California Department of Managed Health Care - DMHC) պահանջել անցկացնել Անկախ բժշկական փորձագիտական քննություն (independent medical review - IMR): Եթե ցանկանում եք պահանջել IMR-ի անցկացում, պետք է ընդհանուր առմամբ սկզբում ներկայացնեք բողոքարկման հայտ կառավորվող բուժօգնության ծրագրին: Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/Pages/Medi-CalFairHearing.aspx: Այս կայքէջը լավ աղբյուր է Ձեր հետազոտությունն սկսելու համար, եթե որոշել եք դիմել Medi-Cal-ի անկողմնակալ լսումներ անցկացնելու համար: Հաջորդ բաժնում քննարկվող նյութերից շատերը նույնպես պարունակում են օգտակար տեղեկատվություն անկողմնակալ լսումների վերաբերյալ: Անկողմնակալ լսումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության համար այցելեք Սոցիալական ապահովության ծառայությունների վարչության նահանգային լսումների բաժնի կայքէջը՝ http://www.dss.cahwnet.gov/shd/default.htm և http://www.dss.cahwnet.gov/shd/PG1094.htm:
Որտե՞ղից կարող եմ ստանալ մանրամասն տեղեկատվություն:
Համացանցում առկա է բազմազան տեղեկատվություն Medi-Cal-ի մասին: Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս DRC-ի #5511.01, Medi-Cal հրապարակումը. Համացանցում որտեղ գտնել օրենքները, կանոնակարգերը և այլ օգտակար, անվճար տեղեկատվություն (մարտ 2012) այստեղ. http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsHealthBenefits.htm:
Սրանք որոշ այլ համացանցային ռեսուրսներ են.
Հայտ Medi-Cal-ի համար: Եթե Դուք ունեք SSI, Դուք ավտոմատ ստանում եք Medi-Cal: Եթե Դուք չունեք Medi-Cal, կարող եք դիմել տարածքային թաղապետարանի սոցիալական ապահովության ծառայությունների վարչությանը կամ առցանց: Medi-Cal-ի հայտերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել DHCS-իկյաքէջում՝ http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/pages/applyformedi-cal.aspx:
Medi-Cal-ի համապատասխանություն: Medi-Cal-ի համապատասխանության և ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալու լավագույն աղբյուրը NHeLP ձեռնարկն է՝ Medi-Cal ծրագրի նկարագիրը (2008թ.), որը հասանելի է Health Consumer Alliance-ի հետևյալ կայքէջում http://healthconsumer.org/publications.htm#manuals: Նույն կայքէջում Health Consumer Alliance-ն ունի այլ օգտակար հրապարակումներ Medi-Cal-ի համապատասխանության և ծառայությունների մասին:
Medi-Cal-ի մատակարարների ձեռնարկներ: Medi-Cal-ի մատակարարների ձեռնարկները կարելի է գտնել Medi-Cal-ի մատակարարների հետևյալ կայքէջում՝ http://files.medi-cal.ca.gov/pubsdoco/Manuals_menu.asp: Երկարատև օգտագործման բժշկական սարքերի և բժշկական պարագաների (DME) մասին ձեռնարկը կարելի է գտնել “Allied Health” բաժնում: Օրթոպեդիկ և պրոթեզային սարքերի (OAP) մասին ձեռնարկը նույնպես կարելի է գտնել այնտեղ:
Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպությունն ունի մի շարք հրապարակումներ Medi-Cal-ի համապատասխանության և ծառայությունների մասին: Դրանք կարելի է գտնել http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsHealthBenefits.htm կայքէջում:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: