Նախապատրաստվեք քվեարկությանը բարեհաջող մասնակցությանը։

Publications
#8091.10

Նախապատրաստվեք քվեարկությանը բարեհաջող մասնակցությանը։

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնեք նախքան ընտրության գնալը, և որոնց միջոցով կապահովեք բարեհաջող մասնակցություն քվեարկությանը։ Հաջորդ երեք էջերում կարող եք գրել քվեարկությանը մասնակցելու ձեր անձնական որոշման մասին։ Դուք կարող ձեր որոշման մասին հայտնել այն անձանց, ովքեր աջակցում են ձեզ, բայց դա պարտադիր չէ։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնեք նախքան ընտրության գնալը, և որոնց միջոցով կապահովեք բարեհաջող մասնակցություն քվեարկությանը։ Հաջորդ երեք էջերում կարող եք գրել քվեարկությանը մասնակցելու ձեր անձնական որոշման մասին։ Դուք կարող ձեր որոշման մասին հայտնել այն անձանց, ովքեր աջակցում են ձեզ, բայց դա պարտադիր չէ։

Հարցերի դեպքում կարող եք կապվել ձեր շրջանի ընտրությունների գրասենյակ կամ զանգահարել Հաշմանդամություն ունեցողների իրավունքների /Կալիֆորնիա/ թեժ գիծ՝ (888) 569-7955 հեռախոսահամարով։

Ընտրողների գրանցում․ Քվեարկելու համար պետք է գրանցվեք։

Փոստով քվեարկություն. Քվեաթերթիկները կուղարկվեն բոլոր գրանցված ընտրողներին:

  • Ցանկանու՞մ եք քվեարկել փոստով:
  • Արդյո՞ք կարող եք լրացնել և/կամ գործածել թղթային քվեաթերթիկը:
  • Արդյո՞ք ձեզ անհրաժեշտ են ձեր քվեարկության նյութերը այլ ձևաչափերով:
  • Եթե ցանկանում եք կիրառել հեռավար՝ փոստով քվեարկության (RAVBM) համակարգը, ունե՞ք արդյոք ձեզ անհրաժեշտ տեխնոլոգիա:
  • Դուք կարո՞ղ եք ստորագրել: Եթե ​​ոչ, տեղեկացվա՞ծ եք ձեր տարբերակների մասին։
  • Կարո՞ղ եք ժամանակին վերադարձնել ձեր լրացված քվեաթերթիկը փոստով, քվեատուփի մեջ գցելով կամ անձամբ ներկայացնելով ընտրատեղամաս:
  • Քվեարկության հետ կապված որևէ աջակցության կարիք ունե՞ք: Եթե ​​այո, ապա ո՞վ կօգնի ձեզ, ինչպե՞ս և ե՞րբ: Դուք ունե՞ք այլընտրանքային տարբերակ։

Անձամբ քվեարկություն․ Չնայած քվեաթերթիկները կուղարկվեն փոստով, դուք դեռևս կարող եք անձամբ քվեարկել:

  • Ձեզ անհրաժե՞շտ է (կամ նախընտրո՞ւմ եք) անձամբ քվեարկել:
  • Ո՞րտեղ է գտնվում ընտրատեղամասը, որտեղ պատրաստվում եք քվեարկել։
  • Ո՞ր օր(եր)ին և ժամերին է բաց ընտրատեղամասը։
  • Դուք ունե՞ք ընտրատեղամաս հասնելու միջոց:
  • Գիտե՞ք այնտեղ առկա քվեարկության տարբերակների մասին:
  • Քվեարկության հետ կապված որևէ օգնության կարիք ունե՞ք: Եթե ​​այո, կա՞ն մեկ կամ երկու հոգի, ում կցանկանայիք խնդրել ձեզ հետ գնալ ընտրատեղամաս: Նրանք կարո՞ղ են օգնել։

Ներբեռնեք քվեարկության ծրագիրը այստեղից

Քվեարկության պլան (pdf)

Խնդրում ենք նկատի ունենալ. PDF-ի հասանելի գործառույթները մուտք գործելու համար խնդրում ենք բացել փաստաթուղթը Adobe Acrobat.