Ձեր երեխայի դպրոցի միջոցով ձեռք բերեք աջակցող տեխնոլոգիաներ(Assistive Technology):

Publications
#5577.10

Ձեր երեխայի դպրոցի միջոցով ձեռք բերեք աջակցող տեխնոլոգիաներ(Assistive Technology):

Աջակցող տեխնոլոգիան երկու անգամ սահմանվել է Դաշնային հատուկ կրթության վերաբերյալ օրենքների կողմից:  Այն մասնավորապես սահմանվում է Հաշմանդամ անձանց կրթության վերաբերալ օրենքի (IDEA, Individuals with Disabilities Education Act) կողմից որպես «ցանկացած իր, սարքավորման մաս, կամ արտադրական համակարգ, որը առևտրային իմաստով ձեռք է բերվել առձեռն, ձևափոխվել կամ հարմարեցվել է, որն օգտագործվում է զարգացնելու, պահպանելու կամ բարելավելու հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները»

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1.  Ի՞նչ է աջակցող տեխնոլոգիան հատուկ կրթության ոլորտում:

Աջակցող տեխնոլոգիան երկու անգամ սահմանվել է Դաշնային հատուկ կրթության վերաբերյալ օրենքների կողմից:  Այն մասնավորապես սահմանվում է Հաշմանդամ անձանց կրթության վերաբերալ օրենքի (IDEA, Individuals with Disabilities Education Act) կողմից որպես «ցանկացած իր, սարքավորման մաս, կամ արտադրական համակարգ, որը առևտրային իմաստով ձեռք է բերվել առձեռն, ձևափոխվել կամ հարմարեցվել է, որն օգտագործվում է զարգացնելու, պահպանելու կամ բարելավելու հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունները»: Միացյալ Նահանգների օրենսգիրք, 20-րդ բաժնի (U.S.C., United States Code) §1401(1). Համապատասխան կանոնակարգերի իմաստով աջակցող  տեխնոլոգիաներ են հանդիսանում ցանկացած սարք կամ ծառայություն, որի կարիքն ունի Ձեր երեխան իր հատուկ կրթությունից կամ դրա հետ կապված ծառայությունից օգտվելու համար,  կամ հնարավորություն տալու Ձեր երեխային իր կրթությունն ստանալ նվազ սահմանափակ հնարավորություններով  պայմաններում:  Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34-րդ բաժին (C.F.R., Code of Federal Regulations) §§300.110 & 300.114. 

2.  Ո՞վ է իրավունակ աջակցող  տեխնոլոգիաների ծառայություններ ստանալ:

Երեխաները, ովքեր ունեն հաշմանդամություն և կրթությունից օգտվելու համար հատուկ կրթական ծառայությունների կարիք, ունեն հատուկ կրթության և հարակից ծառառություններ ստանալու իրավունք : Հարակից ծառայությունները ներառում են աջակցող  տեխնոլոգիաներ:    Հավելյալ տեղեկությունների համար, թե ինչն է աջակցող տեխնոլոգիաների ծառայություն համարվում, տե՛ս Disability Rights California-ի հրապարակումը՝  Հատուկ Կրթության Իրավունքները և Պարտավորությունները (SERR, Special Education Rights and Responsibilities) ձեռնարկի 5-րդ գլուխը Հարակից Ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը (Information on Related Services) հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.disabilityrightsca.org/pubs/504001.pdf. 

3.  Ինչպե՞ս կարող եմ աջակցող  տեխնոլոգիաներ պահանջել:

Դուք կարող եք  աջակցող տեխնոլոգիաներ պահանջել անհատականացված  կրթական ծրագրի միջոցով (IEP, Individualized Education Plan) կամ աջակցող տեխնոլոգիաների համար գնահատում պահանջել:  Գնահատումների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Disability Rights California-ի հրապարակումը՝  Հատուկ Կրթության Իրավունքները և Պարտավորությունները (SERR) ձեռնարկի 2-րդ գլուխը Գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը (Information on Evaluations/Assessments) հասանելի է հետևյալ հղումով՝ http://www.disabilityrightsca.org/pubs/504001.pdf.

4.  Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ երեխայի IEP-ում ներառված աջակցող տեխնոլոգիաները:

Ձեր երեխան պետք է հատուկ կրթությունից օգտվելու համար աջակցող տեխնոլոգիաների կարիք ունենա:  Վերականգնողական տեխնոլոգիաները կարող են կազմել Ձեր երեխայի հատուկ կրթության նպատակների և խնդիրների մի մասը: Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34 C.F.R. §300.39.  Օրինակ, Ձեր երեխան իր ուսուցչի և հասակակիցների հետ խոսելու և հարցերին պատասխանելու համար կարող է հաղորդակցական սարքավորման կարիք ունենալ: Աջակցող տեխնոլոգիաները կարող են կազմել հարակից ծառայությունների մի մասը:  Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34 C.F.R. §300.34.  Դա կարող է հարակից ծառայություն լինել կամ հնարավորություն տալ Ձեր երեխային օգտվել հարակից ծառայությունից: Աջակցող տեխնոլոգիաները կարող են լինել հավելյալ օգնություն կամ ծառայություն տեսքով, որը հնարավորություն է ընձեռում Ձեր երեխային կրթվել նվազ հնարավորություններով սահմանափակ  պայմաններում:  Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34 C.F.R. §§ 300.42 և 300.114(a)(2).  IEP թիմը պետք է հաշվի առնի աջակցող տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս Ձեր երեխային մնալ սովորական դասարանում նախքան առավել սահմանափակ միջավայր նախատեսելը:

IEP թիմը պետք է հաշվի առնի աջակցող  տեխնոլոգիաների սարքավորումների և /կամ ծառայությունների համար երեխայի կարիքները՝ IEP մշակելիս:  Միացյալ Նահանգների օրենսգիրք, 20  U.S.C. §1414(d)(3)(B)(v).  Եթե Ձեր երեխան ունի տեսողական խնդիր և ունի Բրայլի գրերի կարիք, IEP թիմը պետք է ապահովի հրահանգները և դրանց կիրառումը Բրայլի գրերի միջոցով: Միակ բացառությունն այն է, երբ IEP թիմը, Ձեր երեխայի ներկա և ապագա կարիքները գնահատելուց հետո որոշում է, որ Բրայլի գրերի կիրառումը անհրաժեշտ չէ Ձեր երեխայի համար:  20 U.S.C.  § 1414(3)(B)(iii):

5.  Ո՞ւմ սեփականությունն են հանդիսանում աջակցող  տեխնոլոգիաները, որոնք դպրոցը գնում է աշակերտի համար:

Դպրոցական շրջանի կողմից ձեռք բերված սարքավորումները պատկանում են դպրոցական շրջանին:  Սարքավորումը մնում է դպրոցական շրջանին, եթե Ձեր երեխան տեղափոխվում է այլ շրջան:  

6.  Իմ երեխան կարո՞ղ է դպրոցի կողմից գնված սարքա բերել տուն:

Այո: Եթե Ձեր երեխան տանը սարքավորման կարիքն ունի իր IEP-ի նպատակների իրականացման համար: Շրջանը չի կարող Ձեր երեխայի կողմից սարքավորման օգտագործումը սահմանափակել միայն դպրոցի տարածքո, եթե նա տանը դրա կարիքն ունի՝ անվճար, պատշաճ, պետական կրթություն (FAPE, free, appropriate public education) ստանալու համար:   Եթե Ձեր երեխային սարքավորումն անհրաժեշտ է իր տնային առաջադրանքն ավարտելու կամ դպրոցից դուրս իր հմտությունները կիրառելու համար, այն պետք է ներառվի նրա IEP-ում:  

7.  Շրջանը կարո՞ղ է ինձ ստիպել պատճառված վնասի պարտավորություն ստորագրել կամ ինձ ստիպել վճարել վնասված սարքավորման համար:

Շրջանները կարող են ծնողներից պահանջել սահմանափակ հրաժարում ստորագրել՝ նրանցից պահանջելով փոխարինել կորած կամ վնասված սարքավորումը, սակայն շատ բացառիկ հանգամանքներում: Շրջանը չի կարող ծնողին ստիպել փոխարինել տեխնոլոգիան, որը վնասվել կամ կորել է աշակերտի հաշմանդամության արդյունքում և շրջանը չպետք է հրաժարում առաջարկի, որը ծնողից պահանջում է փոխարինել տեխնոլոգիան, որը վնասվել կամ կորել է բնականոն օգտագործման ընթացքում: Օրինակ, եթե մի սարքավորման հին մասը պատշաճ կերպով օգտագործվում է աշակերտի կողմից, և էկրանը սառեցվում է և այն դադարում է աշխատել, շրջանը չպետք է ծնողից պահանջի փոխարինել սարքավորումը: Բացի այդ, այն դեպքում, երբ տեխնոլոգիան գողացվել է ոչ աշակերտի կամ ծնողի մեղքով, ծնողը չպետք է պատասխանատվություն կրի: Եթե աշակերտի հաշմանդամության պատճառով աշակերտը մոռացկոտ է, շրջանը չպետք է ակնկալի, որ ծնողը կփոխարինի սարքավորումը, այլ փոխարենը նախ և առաջ պետք է ծրագիր մշակի՝ իր սարքավորման կորուստը կանխելու համար:

Եթե շրջանը հրաժարում է առաջարկում, ծնողը պետք է բանակցի հրաժարման պայմանների վերաբերյալ, համոզվելու, որ ծնողը պատասխանատու չէ ակնկալվող որևէ վնասի համար:

Ծնողները կարող են պատասխանատվության ենթարկվել վնասի կամ կորստի համար, որը տեղի է ունեցել, երբ տեխնոլոգիան կոտրվել կամ կորել է ոչ կանխատեսելի և ակնկալվող ձևով օգտագործելիս: Օրինակ, եթե աշակերտը համակարգիչ ունի և համակարգչային կամ դպրոցի հետ կապ չունեցող ծրագիր է ներբեռնում, և այդ ծրագիրը վիրուս է պարունակում, սա սարքավորման ոչ պատշաճ օգտագործում է համարվում և ծնողի կողմից փոխհատուցում կարող է պահանջվել: Բացի այդ, եթե աշակերտը այլ անձի (այդ թվում ծնողին) թույլ է տալիս օգտագործել սարքավորումը և այդ անձը կոտրում է սարքավորումը, ծնողից կարող են պահանջել փոխհատուցել շրջանին:

8.  Դպրոցը կարո՞ղ է ինձ ստիպել Medi-Cal-ով կամ անձնական ապահովագրությամբ սարքավորում գնել:

Ֆինանսավորման այլ աղբյուրների օգտագործումը, ինչպիսիք են Medi-Cal-ը կամ անձնական ապահովագրությունը, Ձեր որոշումն է և պետք է լինի կամովին:  Դպրոցական շրջանը չի կարող Ձեզ ստիպել ֆինանսական կորուստներ կրել: Ֆինանսական կորուստը կարող է ներառել կյանքի ապահովագրության նվազեցում, ավելացված հավելավճարներ, չեղարկված ապահովագրական պայմանագիր, կանխիկ նվազեցված ծախսեր, և սահմանափակումներ այն ծառայությունների գումարների վերաբերյալ, որոնք Դուք կարող եք պահանջել: Նույնիսկ եթե Դուք առաջարկում եք մեկ այլ վճարման աղբյուր օգտագործել, դպրոցական շրջանը պարտավոր է տրամադրել IEP-ում ներառված բոլոր ծառայությունները: Եթե այլ ֆինանսավորման աղբյուրը լիովին չի ծածկում սարքավորման ծախսերը, դպրոցը պետք է ծախսի մնացած մասն իր վրա վերցնի:

9.  Դպրոցական շրջանն ապահովո՞ւմ է աջակցող տեխնոլոգիայի սարքի օգտագործման   ուսուցում:

Այո: Դպրոցը Ձեր երեխային, Ձեզ, ընտանիքի այլ անդամներին, և դպրոցի աշխատակազմին պետք է համապատասխան ուսուցում ապահովի՝ սարքի պատշաճ օգտագործումն ապահովելու համար:   Դպրոցը նաև պատասխանատու է ուսուցման համար վճարել:  Միացյալ Նահանգների օրենսգիրք, 20 U.S.C. §1401(2)(E). 

10.  Ո՞վ է պատասխանատու աջակցող տեխնոլոգիայի սարքի վերանորոգման և պահպանման համար:

Դպրոցական շրջանը պատասխանատու է իր գնած աջակցող տեխնոլոգիայի սարքի վերանորոգման և պահպանման համար: IEP թիմի անդամները պետք է ուսուցման, վերանորոգման և պահպանման հարցը քննարկեն դպրոցական շրջանի հետ: Յուրաքանչյուր ոք պետք է համաձայնի պայմանավորվածությանը՝ նախքան IEP-ի իրագործումը:  Դպրոցական շրջանը պարտավոր է վերանայել իր գույքի ապահովագրության պայմանագիրը, որոշելու՝ արդյոք այն կծածկի  կորուստն ու վնասները դպրոցում և տանը : 

11.  Դպրոցը կարո՞ղ է արժեքը որպես գործոն օգտագործել որոշելու, արդյոք իմ երեխան կարող է աջակցող  տեխնոլոգիաներ ստանալ:

Այո, սակայն միայն այն դեպքում, եթե ավելի մատչելի սարքը ևս կարող է օգտագործվել: Արժեքը չի կարող գործոն լինել, եթե ավելի մատչելի ընտրությունը կբացառի FAPE-ի հասանելիությունը Ձեր երեխային համար:  

12.  Դպրոցական շրջանը կարո՞ղ է իմ երեխայից պահանջել աջակցող տեխնոլոգիայի սարքը, որը ես անձամբ եմ գնել, բերել դպրոց:

Դպրոցները չեն կարող Ձեզ ստիպել Ձեր երեխային թողնել, որ ընտանիքին պատկանող սարքն օր տա գործի դպրոցում: Ձեր երեխայի դպրոցը պետք է ապահովի այն սարքավորումը, որի կարիքը IEP թիմի կարծիքով նա ունի: Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34 C.F.R. §300.6(c). 

13.  Ի՞նչ անել, եթե դպրոցական շրջանը հրաժարվում է ապահովել աջակցող տեխնոլոգիան կամ տեխնոլոգիայի տեսակը, որը ես պահանջում եմ:

Առաջին հերթին Դուք կարող եք խնդրել IEP ժողովին քննարկել հարցը և փորձել այն լուծել ոչ պաշտոնական ձևով: Եթե աջակցող  տեխնոլոգիան ընդունվել է IEP-ում և դպրոցը չի հետևում, Դուք իրավունք ունեք համապատասխանության բողոք ներկայացնել:  Եթե Դուք համաձայն չեք առաջարկված IEP-ի հետ, Դուք կարող եք դիմել պատշաճ վարույթի համար:  Բողոք ներկայացնելու մասին առավել մանրամասն տեղեկության համար՝ տե՛ս Disability Rights California-ի հրատարակությունը՝ հատուկ կրթության իրավունքները և պարտավորությունները (SERR) ձեռնարկի 6-րդ գլուխ Պատշաճ վարույթի /համապատասխանության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվությունն (Information on Due Process/Compliance Procedures)  առկա է հետևյալ հղումով՝http://www.disabilityrightsca.org/pubs/504001.pdf.

14.  Եթե իմ երեխան իրավասու չէ հատուկ կրթական ծառայություններ ստանալու համար, նա կարո՞ղ է դպրոցական շրջանի միջոցով վերականգնողական տեխնոլոգիաներ ստանալ:

Ձեր երեխան կարող է աջակցող տեխնալոգիան որպես ողջամիտ հարմարեցում ստանալ, համաձայն (ADA, Americans with Disabilities Act)-ի կամ որպես դպրոցի պարտականության մի մաս՝  ապահովելու FAPE-ն՝ ըստ 504 բաժնի:Ձեր երեխան կարող է աջակցող տեխնաոլոգիան որպես ողջամիտ հարմարեցում ստանալ, համաձայն ADA-ի կամ որպես դպրոցի պարտականության մի մաս՝  ապահովելու FAPE-ն՝ ըստ 504 բաժնի (Rehabilitation Act):  Եթե Ձեր երեխան սայլակ է օգտագործում, դասարանում նա կարող է հատուկ մշակված սեղանի կարիք ունենալ: Կամ, եթե Ձեր երեխան տեսողական խնդիր  ունի, նա հատուկ համակարգչային մոնիտորի կամ ծրագրի կարիք կարող է ունենալ՝ այն հասանելի դարձնելու համար:

15.  Իմ երեխան կարո՞ղ է աջակցող տեխնոլոգիա ստանալ՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար:

Այո: Հատուկ կրթություն ստացող բոլոր աշակերտները կարող են ստանալ տեղափոխման ծառայություններ , որը ներառում է մասնագիտական ուսուցման ծառայություններ: Այս ծառայությունները կարող են ներառել խնամքի հմտություններ, սոցիալական հմտությունների ուսուցում, և ընդհանուր աշխատանքային վարվեցողություն դասարանում, աշխատավայրում, և համայնքում: Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34 C.F.R. §300.43:  Սովորական աջակցող տեխնոլոգիաները ուսուցման ծառայությունները փոփոխելու համար կարող են ներառել հարմարեցված նստարաններ, խոսող համակարգչային տերմինալներ, և ձայնային կամ լուսային ազդանշաններ: Եթե Ձեր երեխան փոփոխությունների կարիք ունի, դրանք պետք է ներառվեն IEP-ում: