Հատուկ կարիքներով անձանց փոխադրումը

Publications
#7143.10

Հատուկ կարիքներով անձանց փոխադրումը

Paratransit is a transportation service for people who cannot use public transportation services because of their disability. The Americans with Disabilities Act (ADA) requires local governments that provide fixed route service (like a city bus) to also provide paratransit services so that people with disabilities have equal access to transportation.

Important:
We know it can be helpful to print our resources, but we regularly update our resources. For that reason, please use the online version for the most up-to-date information.
This document was printed on:  

Access the online version using this link:  

Disclaimer: This publication is legal information only and is not legal advice about your individual situation. It is current as of the date posted. We try to update our materials regularly. However, laws are regularly changing. If you want to make sure the law has not changed, contact DRC or another legal office.

Հատուկ կարիքներով անձանց փոխադրումը փոխադրման ծառայություն է այն անձանց համար, որոնք իրենց հաշամանդամության պատճառով չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտի ծառայություններից: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքով (Americans with Disabilities Act, ADA) ֆիքսված երթուղով ծառայություն (օր․՝ քաղաքային ավտոբուսը) մատուցող տեղական կառավարություններից պահանջվում է ապահովել նաև հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ տրամսպորտից օգտվելու հավասար հնարավորություն ունենան։ Այս տեղեկաթերթը ներկայացնում է հիմնական տեղեկություններ հատուկ կարիքներով անձանց փոխադրման վերաբերյալ։ Հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկանալու համար տե՛ս Հաշմանդամության իրավունքների ուսուցման և պաշտպանության ֆոնդի՝ ADA-ով սահմանվող փոխադրումների թեմայի վերաբերյալ ուղեցույցը։

Փոխադրող գործակալությունը պետք է հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունը մատուցի ավտոբուսի երթուղուց կամ երկաթուղային կայարանից 3/4 մղոն հեռավորության սահմաններում։ Այս ծառայությունը պետք է գործի նույն օրերին և նույն ժամերին՝ ինչպես սովորական փոխադրող ծառայությունները: Հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունների համար ձեզնից հնարավոր է ավելի թանկ ուղեվարձ գանձվի, բայց այդ ուղեվարձը չի կարող սովորական ուղեվարձի կրկնակի չափից ավել լինել:

Հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունների իրավունակությունը

Դուք հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայության իրավունք ունեք, եթե ձեր հաշմանդամության պատճառով չեք կարողանում օգտվել հասարակական փոխադրամիջոցներից: Հասարակական տրանսպորտից օգտվելու ձեր կարողությունը պարզելու համար փոխադրող գործակալություննրը հաշվի են առնում մի շարք գործոններ: Այս գործոնները ներառում են դեպի կանգառ և կանգառից հետ քայլելու կամ անվասայլակով անցնելու կարողությունը, կայարան ելումուտ ունենալու կարողությունը, կանգառի ազդանշանին արձագանքելու կարողությունը և անսպասելի իրավիճակներում գործելու կարողությունը:

Ծառայությունը պահանջելը

Կապվեք ձեր տեղական փոխադրող գործակալության հետ` հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունը պահանջելու համար: Յուրաքանչյուր գործակալություն պատասխանատու է իր վերանայման գործընթացն ստեղծելու համար, ուստի փոխադրող գործակալությունների պահանջները կարող են տարբեր լինել: Փոխադրող գործակալություններից շատերը կունենան կայք դիմումի ձևով, որը կարող եք լրացնել և ներկայացնել առցանց: Կարող եք նաև նամակ ուղարկել այն գործակալությանը, որին դիմում եք ծառայության համար: Այս տեղեկաթերթի վերջում ներառված է նմուշային նամակ: Փոխադրող գործակալությունը հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություններ պահանջելու համար ձեզնից չպետք է գումար գանձի:

Փոխադրող գործակալությունը կարող է խնդրել ձեզ ներկայացնել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունների ձեր դիմումին աջակցող նամակ ձեր բժշկից կամ այլ բուժսպասարկողից: Գործակալությունը կարող է նաև խնդրել ձեզ անձամբ մասնակցել ձեր իրավունակությունը պարզելու համար անցկացվող հարցազրույցին կամ գնահատմանը:

Փոխադրող գործակալությունը ձեր դիմումին պետք է պատասխանի 21 օրվա ընթացքում: Եթե գործակալությունը ժամանակին չի պատասխանում, պարտավոր է սկսել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունների մատուցումը: Ծառայությունները կարող են դադարեցվել, եթե ձեր դիմումը ի վերջո մերժվի: Հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություններ մատուցող գործակալությունը պետք է նշի ձեր դիմումը մերժելու պատճառները։

Եթե ձեր դիմումը հաստատվի, փոխադրող գործակալությունը պետք է տրամադրի ձեզ գրավոր ծանուցում, որը ներառում է առնվազն հետևյալը.

  • ձեր անունը, ազգանունը,
  • փոխադրող ընկերության անվանումը,
  • հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունները համակարգողի հեռախոսահամարը,
  • իրավունակության ժամկետը լրանալու ամսաթիվը (սովորաբար մեկից երեք տարի, որից հետո կարող եք դիմել ծառայությունը շարունակելու համար),
  • ձեր իրավունակության պայմանները կամ սահմանափակումները: Օրինակ՝ դուք կարող եք իրավունակ լինել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունների մեկ երթուղու, բայց ոչ այլ երթուղիների համար:

Փոխադրումների պլանավորումը

Հաստատվելուց հետո կարող եք պլանավորել ուղևորությունները՝ հետևելով ձեր փոխադրող գործակալության փոխադրումների ժամանակացույցին: Փոխադրող գործակալությունները պարտավոր են առաջարկել հաջորդ օրվա երթուղին և պետք է համաձայնեն վերցնել ձեզ դիմելու պահից հետո մեկ ժամվա ընթացքում:

Փոխադրող գործակալությունները պետք է թույլ տան ուղևորությունը անձնական ուղեկցողի հետ: Անձնական ուղեկցողը օգնում է ձեզ որոշակի առաջադրանքներ կատարել ինչպես զբոսանքի ընթացքում, թե ձեր գտնվելու վայրում: Փոխադրող գործակալությունները կարող են ձեր ուղեկցողից ուղեվարձ չգանձել: Եթե ունեք կամ կարծում եք, որ երբեմն կարող եք ունենալ ուղեկցողի կարիք, այդ տեղեկությունը պետք է ներառեք ձեր դիմումում:

Փոխադրող գործակալությունները պետք է նաև թույլ տան ձեզ ունենալ առնվազն մեկ ուղեկից: Ուղեկիցն այն մարդն է, որը ճանապարհորդում է ձեզ հետ որպես ընկերակից կամ որպես ընկեր: Ձեր ուղեկցողը ուղեկից չի համարվում: Փոխադրող գործակալությունն իրավունք ունի ձեր ուղեկցից գանձել ուղեվարձ, բայց այդ ուղեվարձը չի կարող սովորական ծառայության ուղեվարձի կրկնակիից ավելի լինել։

Մերժումները և ծառայության դադարեցումը

Դուք կարող եք բողոքարկել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայության մերժումը: Բողոքարկումները պետք է ընդունվեն մերժումից հետո մինչև 60 օրվա ընթացքում: Որոշ գործակալություններ կարող են բողոքարկման համար ավելի շատ ժամանակ տրամադրել: Կարող եք բողոքարկել անձամբ կամ գրավոր:

Փոխադրող գործակալությունը ձեր բողոքին պատասխանելու համար ունի 30 օր: Պատասխանները պետք է լինեն գրավոր: Եթե գործակալությունը ժամանակին չի պատասխանում, պետք է մատուցի ծառայությունը, եթե և դեռ չի մերժել բողոքարկումը:

Փոխադրող գործակալությունը կարող է դադարեցնել կամ կասեցնել ձեր ծառայությունները, եթե ներգրավվեք բռնի, լրջորեն խանգարող կամ անօրինական գործողությունների մեջ, կամ եթե ունեք պլանավորված երթուղիները բաց թողնելու օրինաչափություն: Դժբախտ պատահարները կամ մեկանգամյա միջադեպերը օրինաչափություն չեն համարվում: Միայն միտումնավոր, կրկնվող կամ կանոնավոր գործողությունները պետք է համարվեն երթուղիները բաց թողնելու օրինաչափություն:

Փոխադրող գործակալությունը պարտավոր է գրավոր տեղեկացնել ձեզ, եթե պլանավորում է դադարեցնել կամ կասեցնել ծառայությունները: Ծանուցման մեջ նրանք պետք է նշեն այն որոշակի ծառայությունները, որոնք կասեցնում են և կասեցման պատճառները: Ծանուցումը պետք է ներառի նաև ծառայության վերսկսման ամսաթիվը: Փոխադրող գործակալությունը պետք է հնարավորություն տա բողոքարկելու կասեցումը: Բողոքարկման ընթացքում ծառայությունների մատուցումը պետք է շարունակվի:

Փոխադրող գործակալությունները կարող են պահանջել վերահաստատել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայության իրավունակությունը: Դուք կարող եք կորցնել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունները, եթե գործակալությունը որոշի, որ այլևս իրավունակ չեք:

Ողջամիտ հարմարեցումները

Հատուկ կարիքներով անձանց փոխադրում առաջարկող գործակալությունները անհրաժեշտության դեպքում պետք է կատարեն ողջամիտ ձևափոխություններ (կոչվում են նաև ողջամիտ հարմարեցումներ)՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից խուսափելու համար: Ողջամիտ հարմարեցումը որևէ կանոնի, գործելակերպի կամ քաղաքականության փոփոխությունն է կամ բացառումը, որն անհրաժեշտ է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը հավասար հասանելիություն ունենա։ Ահա հատուկ կարիքներով անձանց փոխադրման ողջամիտ հարմարեցումների մի քանի օրինակ.

  • Ձեզ վերցնում են որևէ այլ վայրից, եթե ձեզ վերցնելու սովորական վայրը շինարարության պատճառով անհասանելի է։
  • Հատուկ կարիքներով անձանց փոխադրման դիմումը լրացնելիս խնդրել օգնություն, եթե գրել կամ համակարգիչ օգտագործել չեք կարող։

Հատուկ կարիքներով անձանց փոխադրման գործակալությունը պետք է ապահովի ողջամիտ հարմարեցումներ, եթե դա ծառայության հիմնովին փոփոխություն չի ենթադրում։ Հիմնովին փոփոխության օրինակ է՝ խնդրել հատուկ կարիքներով անձանց փոխադրման վարորդին մեքենայով մոտենալ որևէ վայր, որը սպասարկման տարածքից դուրս է։

Հատուկ կարիքներով անձանց փոխադրման գործակալությունների հետ առաջացած խնդիրների լուծումը

Եթե հատուկ կարիքներով անձանց փոխադրման գործակալության հետ խնդիր ունեք, կարող եք ներկայացնել բողոք կամ գանգատ։ Եթե հատուկ կարիքներով անձանց փոխադրման գործակալությունը խտրականություն է ցուցաբերել ձեր հանդեպ, դուք ունեք պետական մարմնին բողոք կամ դատական հայց ներկայացնելու իրավունք։

Գանգատ հաճախորդի սպասարկման վերաբերյալ

Հաճախորդի սպասարկման վերաբերյալ գանգատը ծառայության կամ վարքագծի վերաբերյալ ընդհանուր դժգոհություն արտահայտելու ոչ պաշոտանական եղանակ է, որը կարող է ուղղակիորեն կապված չլինել խտրականության հետ կամ չխախտել ADA օրենքը։ Օրինակ՝ եթե ուղևորության ժամանակ անվտանգ չեք զգում, քանի որ վարորդը չի ենթարկվել լուսացույցի կարմիր ազդանշանին կամ գերազանցել է արագության սահմանաչափը, կարող եք ներկայացնել գանգատ հաճախորդի սպասարկման վերաբերյալ: Որոշ վարչաշրջաններ իրենց կայքում հաճախորդների սպասարկման հատուկ էլ․ փոստի հասցե են նշում: Նկատի ունեցեք, որ հաճախորդի սպասարկման վերաբերյալ գանգատներին գուցե արձագանք չստանաք, կամ գուցե խնդրի լուծում չառաջարկվի։

Բողոք

ADA-ի համաձայն 50-ից ավելի աշխատող ունեցող պետական կազմակերպությունը պարտավոր է բողոք ներկայացնելու ընթացակարգ սահմանել և բողոքները քննելու ու դրանցում նշված խնդիրը լուծելու համար նշանակել ADA-ի հարցերով համակարգող: Դաշնային բյուջեից ֆինանսավորում ստացող պետական կազմակերպությունները ենթակա են նաև 1973 թ․ ուժի մեջ մտած Աշխատունակության վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ի պահանջներին և պարտավոր են ունենալ նաև Բաժին 504-ի հարցերով համակարգող։

Եթե ողջամիտ հարմարեցման պահանջը սխալմամբ անտեսվել կամ մերժվել է, կամ դուք հաշմանդամության հետ կապված մեկ այլ տեսակի խտրականություն եք զգացել, դուք իրավունք ունեք բողոք ներկայացնելու: Հատուկ կարիքներով անձանց փոխադրման գործակալությունը պետք է ունենա բողոքների ներկայացման քաղաքականություն, որում բացատրվում է, թե ինչպես ներկայացնել բողոք, ում ուղարկել այն, և որոնք են բողոք ներկայացնելու վերջնաժամկետները: Որոշ վարչաշրջանների կայքերում կան ձևաթղթեր, որոնք կարող եք օգտագործել բողոք ներկայացնելու համար: Եթե ձեր վարչաշրջանը ձևաթուղթ չունի, կարող եք օգտագործել սույն տեղեկաթերթի վերջում բերված ձևանմուշը։ Վարչաշրջանի քաղաքականության մեջ ասվում է, թե ում ուղարկել բողոքը: Եթե նման տեղեկություններ չկան, կարող եք ձեր բողոքն ուղարկել ADA-ի հարցերով համակարգողին։ Եթե կազմակերպությունն ունի մինչև 50 աշխատող, և ADA-ի հարցերով համակարգող չկա, կարող եք բողոքն ուղարկել պետական կազմակերպության տնօրենին կամ գլխավոր ղեկավարին։

Բողոք ներկայացնելու խորհուրդներ․

Միշտ ներառեք ձեր անունը և ազգանունը, կոնտակտային տվյալները, միջադեպի ամսաթիվը, տեղի ունեցածի մանրամասն նկարագրությունը, և ինչ եք ցանկանում, որ հատուկ կարիքներով անձանց փոխադրողն անի խնդիրը լուծելու համար։

Շատ վարչաշրջաններ խնդրում են նշել ավելի որոշակի մանրամասներ, օրինակ՝ միջադեպի ժամը և վայրը, ինչպես նաև ներգրավված աշխատակցի անունը, եթե կիրառելի է: Որոշ վարչաշրջաններ հարցնում են այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատակցի ID-ն, մեքենայի ID-ն կամ երթուղու համարը, կամ միջադեպը տեղի ունենալու պահին որ կանգառի ուղղությամբ էր շարժվում ավտոբուսը։

Եթե չունեք վարչաշրջանի պահանջած բոլոր տեղեկությունները, պետք է ամեն դեպքում ներկայացնեք ձեր բողոքը՝ պարզապես փորձելով ձեզ հասանելի տեղեկություններով նկարագրել ամեն ինչ հնարավորինս կոնկրետ: Պետք է որքան հնարավոր է շուտ գրի առնեք միջադեպի տվյալները, որպեսզի բողոքը ներկայացնելուն պատրաստ լինելու պահին ունենաք դրանք։

Վարչական բողոքները

CRD-ի բողոքներ.

Քաղաքացիական իրավունքների դեպարտամենտը (Civil Rights Department, CRD) Կալիֆոռնիայի նահանգային գործակալություն է, որը քաղաքացիական իրավունքների նահանգային օրենքների կատարումն ապահովող մարմինն է: ADA օրենքի ցանկացած խախտում նաև Ունրուի օրենքի խախտում է, քանի որ վերջինս արգելում է խտրականությունը առևտրային գործակալությունների կողմից: Հատուկ կարիքներով անձանց փոխադրողը ենթակա է նաև խտրականությունն արգելող այլ օրենքների, օրինակ՝ Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքը և Կառավարության մասին թիվ 11135 օրենսգիրքը: Եթե կարծում եք, որ փոխադրող գործակալությունը խտրականություն է կիրառել ձեր նկատմամբ, կարող եք բողոք ներկայացնել CRD-ին: Բողոքները CRD-ին պետք է ներկայացվեն խտրականության դեպքից հետո մեկ տարվա ընթացքում:

Սեղմեք այստեղ՝ CRD-ին բողոք ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններին ծանոթանալու համար։

Կամ կարող եք զանգահարել CRD-ի կոնտակտային կենտրոն (800) 884-1684 կամ (800) 700-2320 (հեռատիպ) հեռախոսահամարներով։ Կարող եք նաև անձամբ այցելել CRD-ի որևէ տարածաշրջանային գրասենյակ։
Սեղմեք այստեղ՝ CRD-ի կոնտակտային տվյալների փոփոխություններին ծանոթանալու համար։

FTA-ի բողոքներ.

Միացյալ Նահանգների Տրանսպորտի դաշնային վարչության (Federal Transit Administration, FTA) քաղաքացիական իրավունքների հարցերով գրասենյակը այն դաշնային գործակալությունն է, որը պատասխանատու է հասարակական տրանսպորտի ոլորտում քաղաքացիական իրավունքներին առնչվող օրենքների կատարումն ապահովելու համար: Եթե կարծում եք, որ ձեր փոխադրող գործակալությունը խախտել է ձեր իրավունքները, կարող եք բողոք ներկայացնել FTA-ին: FTA-ը կքննի բողոքը, որպեսզի պարզի՝ արդյոք փոխադրող գործակալությունը խախտել է օրենքը: Եթե FTA-ը սահմանի, որ փոխադրող գործակալությունը խախտել է օրենքը, այդ խախտումների մասին կտեղեկացնի փոխադրող գործակալությանը և կսահմանի խնդիրը լուծելու վերջնաժամկետ։

FTA-ին բողոք ներկայացնելու վերջնաժամկետը խտրականության դեպքից ամսաթվից հետո 180 օր է: FTA-ը մարդկանց հորդորում է նախքան բողոք ներկայացնելը խնդրի վերաբերյալ խոսել անմիջապես փոխադրող գործակալության հետ։

FTA-ի բողոքի ձև․

Սեղմեք այստեղ՝ FTA-ի քաղաքացիական իրավունքների առնչությամբ բողոքի ձևը տեսնելու համար։

Կարող եք լրացված ձևաթուղթն ուղարկել FTACivilRightsCommunications@dot.gov էլփոստի հասցեին կամ փոստով ուղարկել այն հետևյալ հասցեով․

Federal Transit Administration
Office of Civil Rights
Attention: Complaint Team
East Building, 5th Floor – TCR
1200 New Jersey Avenue, SE
Washington, DC 20590

FTA Civil Rights-ի թեժ գիծ․ 1-888-446-4511

Դատական քննությունը

Վերը քննարկված օրենքների խախտումները կարող են քննվել նաև մասնավոր հայցով դատական գործերի միջոցով: Խնդրում ենք տեղյակ լինել, որ գործում են վաղեմության ժամկետներ, որոնք սահմանափակում են դատական քննության համար հայցի ներկայացման ժամկետները, և հավանական է, որ կորցնեք հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե չդիմեք գործող վաղեմության ժամկետների ընթացքում: Այդ վերջնաժամկետները կարող են լինել մինչև երկու տարի՝ սկսած խտրականության կիրառման օրվանից: Եթե հետաքրքրված եք գործի դատական քննությամբ, պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ:

Եթե նպատակ ունեք ստանալ վնասի դրամական փոխհատուցում մինչև 12 500 ԱՄՆ դոլարի չափով, մեկ այլ տարբերակ է խտրականության դեպքի համար փոքր հայցերով զբաղվող դատարանին (Small Claims Court) բողոք ներկայացնելը: Կիրառվելու են վերը նշված վաղեմության ժամկետները։ Փոքր հայցերով զբաղվող դատարանին դիմելիս չեք կարող փաստաբան վարձել: Սեղմեք այստեղ Կալիֆոռնիայում փոքր հայցերի քննության վերաբերյալ Կալիֆոռնիայի դատարանների ինքնօգնության ուղեցույցը տեսնելու համար։

Հղումներ և լրացուցիչ նյութեր

28 C.F.R. § 35.107

28 C.F.R. § 35.130

Հասարակական տրանսպորտի ոլորտի քաղաքականության, գործելակերպի և ընթացակարգերի ողջամիտ փոփոխություններ, ADA ազգային ցանց (2017)։

ADA-ի հարցերով համակարգողի դերը, ADA ազգային ցանց (2023)։

Հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություններ պահանջելու նմուշային նամակ

[ամսաթիվ]

Հարգելի [փոխադրող գործակալություն],

Ես խնդրում եմ Ձեզ իմ [հաշմանդամություն/հաշմանդամություններ] պատճառով տրամադրել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություններ / Ես ի վիճակի չեմ օգտվել ֆիքսված երթուղային համակարգից, քանի որ [նկարագրել հասարակական տրանսպորտից օգտվելու խոչընդոտները, օր․՝ կանգառն անհասանելի է]:

Իմ [բժիշկ / հոգեբույժ / հոգեբան / թերապևտ / սոցիալական աշխատող / մասնագիտական թերապևտ / այլ անհատ (նկարագրել)] նշել է, որ հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունն անհրաժեշտ է՝ ելնելով իմ հաշմանդամությունից: Կցում եմ [բժշկի կամ մասնագետի անունը] նամակը:

Ես կցանկանայի կանոնավոր օգտվել հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություններից՝ հետևյալ ուղևորությունների համար․ [նշել երթուղու օրերը / ժամերը, նստելու և իջնելու վայրերը]:

[Ինձ անհրաժեշտ կլինի ուղեկցողի օգնություն (որոշ / բոլոր) ուղևորությունների համար` (ուղևորության ընթացքում / իմ իջնելու վայրում) ինձ օգնելու համար: (Նկարագրեք ուղեկցողի անհրաժեշտությունը):]

Դաշնային և նահանգային օրենքներով պահանջվում է, որ փոխադրող գործակալությունները հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայություն մատուցեն հաշմանդամություն ունեցող այն անձանց, որոնք ի վիճակի չեն օգտվել ֆիքսված երթուղային համակարգից: Խնդրում եմ պատասխանել այս դիմումին 21 օրվա ընթացքում, ինչպես պահանջվում է օրենքով: Հարցեր ունենալու դեպքում ինձ հետ կարող եք կապվել հետևյալ կերպ՝ [նշեք ձեր հեռախոսահամարը և (կամ) էլ. փոստի հասցեն]: Շնորհակալություն։

Հարգանքով,

[Ձեր անունը]
[Ձեր հասցեն]

Աջակցող նամակի նմուշ

[ամսաթիվ]

Հարգելի [ընկերություն],

Ես [անուն, ազգանուն] [բժիշկ / հոգեբույժ / հոգեբան / թերապեւտ / սոցիալական աշխատող/ մասնագիտական խնդրի թերապևտ / այլ] եմ և ծանոթ եմ [նրա] վիճակին: Նա ունի այնպիսի հաշմանդամություն, որը որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ է ստեղծում: Այդ սահմանափակումներն են [թվարկել ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնք պահանջում են հատուկ կարիքներով անձանց փոխադրման ծառայությունը]:

[Անուն, ազգանուն] ի վիճակի չէ օգտվել ֆիքսված երթուղու համակարգից: [Նկարագրեք խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս օգտվել հասարակական տրանսպորտից: Եթե անհրաժեշտ է ուղեկցող, նկարագրեք ուղեկցող ունենալու կարիքը]:

Շնորհակալ եմ հատուկ կարիքներով անձանց փոխադրման այս ծառայությունը [անուն]ին մատուցելու համար:

Հարգանքով,

[Անուն, ազգանուն և պաշտոն]

Բողոքի ձևի նմուշ

Ամսաթիվ. [այսօրվա ամսաթիվը]

Ում․ [փոխադրող գործակալություն]

Ումից․ [Ձեր անունը, ազգանունը]

Հասցե․ [Ձեր տան հասցեն]

Էլ. հասցե․ [Ձեր էլ․ փոստի հասցեն]

Հեռախոսահամար․ [Ձեր հեռախոսահամարը]

Վարորդի ID․ [Ձեր վարորդի ID-ն]

Հարգելի [ADA-ի հարցերով համակարգող կամ փոխադրող գործակալություն],

Ես ներկայացնում եմ այս պաշտոնական բողոքը՝ հայտնելու, որ [փոխադրող գործակալության անվանումը] կողմից [միջադեպի ամսաթիվ] ամսաթվին մոտավորապես ժամը [միջադեպի ժամ] իմ նկատմամբ կիրառվել է խտրականություն իմ հաշմանդամության/հաշմանդամությունների հիմքով, որը խախտում է Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը։

[Միջադեպերի համառոտ նկարագրություն]

Պահանջվող գործողության տեսակը․

  • Քննել խնդիրը
  • Անցկացնել անձնակազմի/վարորդների վերապատրաստում
  • Բարելավել հասանելիության ընթացակարգերը
  • Կանխել տվյալ խնդրի նորից տեղի ունենալը
  • [Այլ]

Շնորհակալություն այս բողոքն ուսումնասիրելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար փոխադրման ծառայություններից հավասար օգտվելու հնարավորությանն աջակցելու համար: Ես նախընտրում եմ, որ հետագա հարցերի համար ինձ հետ կապվեն իմ վերոնշյալ [հեռախոս, էլ․ հասցե]։

[Ստորագրություն]

[Անունը, ազգանունը տպատառերով]