Հաշմանդամների աշխատանքի տեղավորում DOR-ի միջոցով. Համապատասխանության պայմանների և ծառայությունների ծավալի տեղեկատվական թերթիկ

Publications
#5581.01

Հաշմանդամների աշխատանքի տեղավորում DOR-ի միջոցով. Համապատասխանության պայմանների և ծառայությունների ծավալի տեղեկատվական թերթիկ

Այս փաբը պատմում է ձեզ աջակցվող աշխատանքի մասին: Այս փաբը բացատրում է, թե ինչ է դա: Այս ծառայությունները ներառում են աշխատանքի մարզիչներ: Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ ծառայությունները Վերականգնման բաժանմունքից (DOR): Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ օգնություն, եթե ծառայությունները ստանալու խնդիր ունեք:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1. Ի՞նչ է հաշմանդամի աշխատանքի տեղավորումը:

Կալիֆորնիայի նահանգային կանոնակարգիչ օրենքի համաձայն, որը կանոնակարգում է աշխատունակության վերականգնման ծառայությունների տրամադրումը Վերականգնողական բուժման վարչության (Department of Rehabilitation - DOR) միջոցով, հաշմանդամի աշխատանքի տեղավորում նշանակում է.

"մրցակցային պայմաններով աշխատանքի տեղավորում ինտեգրված միջավայրում կամ աշխատանքի տեղավորում այնպիսի ինտեգրված աշխատանքային պայմաններում, որոնցում անհատներն աշխատում են իրենց ուժերին, ռեսուրսներին, առաջնայնություններին, կարիքներին, ունակություններին, կարողություններին, հետաքրքրություններին և անհատների տեղեկացված ընտրության համաձայն, ընդ որում ծայրագույն հաշմանդամություն ունեցող անհատներն ստանում են աջակցության շարունակական ծառայություններ... ում համար մրցակցային պայմաններով աշխատանքի տեղավորումը չի իրականացվել ավանդական եղանակով կամ դադարեցվել է կամ ընդհատվել է ժամանակ առ ժամանակ իրենց հաշմանդամության ծանրության հետևանքով և ովքեր իրենց հաշմանդամության բնույթի և ծանրության հետևանքով ունեն [DOR]-ի կողմից տրամադրվող հաշմանդամի աշխատանքի տեղավորման ծառայությունների խիստ կարիքը և անցումային շրջանից հետո ընդլայնված ծառայությունների կարիք ... այս աշխատանքը կատարելու համար": 

Տե՛ս  Կալիֆորնիայի կանոնակարգիչ օրենքի (California Code of Regulations - C.C.R.) բաժին 9, § 7028(a): 

Հաշմանդամի աշխատանքի տեղավորման ծառայությունները պետք է բավարարեն յուրաքանչյուր սպառողի հատուկ կարիքները և ներառեն “աշխատանքի ուսուցման աջակցող ծառայություններ աշխատավայրում խմբի կամ անհատի աշխատանքի տեղավորման դեպքում կամ աշխատավայրից դուրս մատուցվող ծառայություններ անհատական աշխատանքի տեղավորման դեպքում, եթե դրանք անհրաժեշտ են սպառողի աշխատանքը պահպանելու համար՝ ներառյալ վերապատրաստումը, երթևեկային ուսուցումը1, շահերի պաշտպանությունը և միջամտությունը աշխատանքը կորցնելու դեպքում”: Տե՛ս 2015թ. Հաշմանդամի աշխատանքի տեղավորման նահանգային ծրագրի հավելվածը, էջ98, հետևյալ կայքէջում՝ http://www.rehab.cahwnet.gov/Public/DOR-State-Plan.html, տե՛ս նաև Վերականգնողական բուժման վարչական ձեռնարկը (Rehabilitation Administrative Manual - R.A.M.) § 31500: 

2. Հաշմանդամի աշխատանքի տեղավորումը համարվում է խմբի թե՞ անհատի աշխատանքի տեղավորում:

Երկուսն էլ: Հաշմանդամի աշխատանքի տեղավորումն ընդհանուր տերմին է, որը ներառում է երկուսն էլ՝ խմբի2 և անհատի3 աշխատանքի տեղավորման աջակցման ծառայությունները:  

Խմբի աշխատանքի տեղավորման աջակցությունը աշխատանքի տեղավորման ծառայություն է, որն առաջարկվում է հաշմանդամություն ունեցող անհատներին DOR-ի միջոցով:  Խմբի աշխատանքի տեղավորման աջակցության դեպքում երեքից ութ սպառողներ ստանում են աջակցություն մեկ աշխատանքային հարցերը պարզաբանող ուսուցչից և կարող են վարձատրվել ամենանվազագույն աշխատավարձի չափով: Տե՛ս Սոցիալական ապահովության օրենքի (Welfare and Institutions Code - WIC) § 4851(r)-ը:  Խմբի աշխատանքի տեղավորման աջակցությունը երբեմն առնչվում է "ներպարփակ" իմաստին, երբ հաշմանդամություն ունեցող մարդկանց որևէ փոքր խումբ կամ "աշխատանքային անձնակազմ" աշխատում են միասին, հաճախ առանձնացված պայմաններում՝ հաշմանդամություն չունեցող մարդկանցից հեռու:

Աշխատանքի տեղավորման աջակցության անհատական ծառայությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց սովորաբար թույլ են տալիս աշխատել ինտեգրված աշխատանքային միջավայրում մրցակցային աշխատավարձերով: 9 C.C.R. § 7006.3(b):  Նմանատիպ ծառայությունները ներառում են աշխատատեղի բացահայտումը և զարգացումը, մասնագիտական գնահատումը, աշխատանքի ուսուցումը և աշխատանքի վերապատրաստումը, ինչն անհատներին հնարավորություն է տալիս աշխատանքի անցնել սովորական աշխատանքային պայմաններով համայնքում, որտեղ նրանք շփվում են ոչ հաշմանդամ մարդկանց, հաճախորդների և կոլեգաների հետ:  Այդ անհատները սովորաբար ստանում են մրցակցային աշխատավարձ և երբեմն՝ պարգևատրումներ: Տե՛ս 9 C.C.R. § 7006.3(b)-ը (որը սահմանում է, որ աջակցված աշխատատեղերը պետք է վարձատրվեն նվազագույն աշխատավարձի կամ ավելի բարձր չափով, սակայն ոչ պակաս, քան գործատուի կողմից նույն կամ նմանատիպ աշխատանքը կատարող ոչ հաշմանդամ անձանց վճարվող ընդունված աշխատավարձի և պարգևավճարների չափով); 20 United States Code (U.S.C.) § 795k(b)(6)(G) (որը սահմանում է, որ այս ծառայությունները պետք է ներառեն աշխատանքի տեղավորումը ինտեգրված միջավայրում ժամերի հնարավոր առավելագույն քանակով ամենածանր հաշմանդամությունն ունեցող անհատների ուժերին, ռեսուրսներին, առաջնայնություններին, կարիքներին, ունակություններին, կարողություններին, հետաքրքրություններին և տեղեկացված ընտրությանը համաձայն):

3. Ո՞վ է համապատասխանում DOR-ի միջոցով հաշմանդամների աշխատանքի տեղավորման համար:

DOR-ի նահանգային ծրագրի համաձայն DOR-ը տրամադրում է ամբողջական ծավալով հաշմանդամների աշխատանքի տեղավորման աջակցության ծառայություններ այն անհատներին, ովքեր որակվել են որպես համապատասխան իրենց ամենածանր հաշմանդամությամբ, որոնց անհրաժեշտ են ընդլայնված ծառայություններ՝ իրենց աշխատատեղը պահպանելու համար, և ովքեր ունեն առնվազն ողջամիտ ակնկալիք, որ իրենց կառաջարկվի ընդլայնված ծառայությունների աղբյուր ընդլայնված ծառայություններին անցնելու ժամանակահատվածում: 9 C.C.R § 7131.1(a)(3) (արված է շեշտադրում):  Եթե Դուք ծանրագույն հաշմանդամություն ունեցող անհատ եք, DOR-ը հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայությունների տրամադրման համար Ձեր համապատասխանությունը սահմանելու ժամանակ հաշվի կառնի Ձեր աշխատանքային պատմությունն ու կարիքները:  9 C.C.R. § 7028:  Անձինք, ովքեր կարող են համապատասխանել հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայությունների տրամադրմանը, հետևյալն են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով. ուղեղի տրավմատիկ վնասվածքով/ուղեղի ձեռքբերովի վնասվածքով, հոգեկան առողջության խանգարումներով, աուտիկ սպեկտրի խանգարումներով, մտավոր և ֆիզիկական զարգացման խանգարումներով մարդիկ:  9 C.C.R. §7017.2:  DOR-ի համապատասխանության գործընթացի մանրամասն տեղեկատվության համար տե՛ս "Աշխատունակության վերականգնման ծառայությունների տեղեկատվական թերթիկը". http://www.disabilityrightsca.org/pubs/F06601.pdf.

Որպեսզի Դուք ստանաք հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայություններ, Դուք պետք է կարողանաք ցույց տալ, որ ունեք DOR-իկողմից հաշմանդամների աշխատանքի տեղավորման ինտենսիվ ծառայությունների կարիքը, ինչպես նաև ընդլայնված ծառայությունների կարիք ընդլայնված ծառայությունների մեկ այլ մատակարարի անցնելու ժամանակահատվածում՝ Ձեր աշխատատեղը մրցակցային աշխատավայրում պահպանելու համար:  9 C.C.R. § 7028(a):  DOR-ը պետք է ջանքեր գործադրի՝ գտնելու ընդլայնված ծառայությունների աղբյուրներ այն սպառողների համար, ովքեր ունեն հաշմանդամների աշխատանքի տեղավորման, այդ թվում՝ բնական աջակցության կարիք:  Այդ աղբյուրները պետք է սահմանված լինեն IPE-ում: 9 C.C.R. § 7131.1(a)(3): 

Հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայությունների քանակը, որոնք DOR-ը կարող է տրամադրել, սահմանափակ է (մինչև 24 ամիս, քանի դեռ DOR-ը և սպառողը չեն որոշել, որ անհրաժեշտ է երկարացնել ժամանակահատվածը), այդ պատճառով պետք է գտնել և ապահովել մեկ այլ ռեսուրս կամ ընդլայնված ծառայությունների մեկ այլ մատակարար նախքան DOR-ը կսկսի օգնել սպառողին հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայություններով:  Ընդլայնված ծառայությունների մատակարարների մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Հաշմանդամների աշխատանքի տեղավորում. Ընդլայնված ծառայություններ և դեպքերի փակման տեղեկատվական թերթիկ, Հր. #5582.01:

4. Ի՞նչ է նշանակում ծանրագույն հաշմանդամությամբ անհատ:

Ծանրագույն հաշմանդամությամբ անհատն այն անձն է, ով ունի "լուրջ սահմանափակում աշխատանքի արդյունքի տալու համար" հետևյալ գործառութային կարողություններից առնվազն չորսում. հաղորդակցում, միջանձնային հարաբերությունների հմտություններ, շարժունություն, ինքնուրույն խնամք, աշխատանքային հմտություններ և/կամ աշխատանքային հանդուրժողականություն:

ԵՎ ԿԱՄ այն անձն է, ով ակնկալվում է, որ կունենա աշխատունակության վերականգնման բազմաթիվ ծառայությունների կարիք երկարատև ժամանակահատվածի ընթացքում կամ ունի մեկ կամ մի քանի ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն, որոնք հետևանք են ուղեղի ձեռքբերովի տրավմատիկ վնասվածքի, անդամահատման, արթրիտի, աուտիզիմի, կուրության, ուղեղի վնասվածքի, քաղցկեղի, ուղեղի կաթվածի, ֆիբրոզ-կիստոզային հիվանդության, խլության, գլխի վնասվածքի, սրտի հիվանդության, միակողմանի կաթվածի, հեմոֆիլիայի, ՄԻԱՎ-ի, թուլամտության, շնչառական կամ թոքային անբավարարության, հենաշարժական ապարատի խանգարումների, նևրոլոգիական խանգարումների (ներառյալ ինսուլտ և էպիլեպսիա), ողնուղեղային խնդիրների (ներառյալ երկկողմանի կաթված և չորս վերջույթների կաթված), մանգաղաձև բջջային սակավարյունության, ուսումնառության սպեցիֆիկ դժվարությունների, վերջին փուլի երիկամային հիվանդության կամ այլ հիվանդության կամ հիվանդությունների համակցման, որոնք սահմանվել են համապատասխանության և աշխատունակության վերականգնման կարիքների գնահատման հիման վրա՝ առաջացնելով համեմատական առումով զգալի գործառութային սահամանափակում, ԿԱՄ այն անձն է, ով որակվել է որպես համապատասխան Սոցիալական ապահովության նպաստների համար ըստ բաժին II-ի (Social Security Disability Insurance-SSDI) կամ բաժին VI-ի (Social Security Supplemental Insurance-SSI):

Տե՛ս 9 C.C.R. §§ 7017.2 և 7017.5: 

5. Որո՞նք են աջակցության ընթացիկ ծառայությունները:

Աջակցության ընթացիկ ծառայություններն այն ծառայություններն են, որոնք Ձեզ անհրաժեշտ են Ձեր աշխատատեղում Ձեզ աջակցելու համար: Այդ ծառայությունները պետք է ներառված լինեն Ձեր Աշխատանքի ընդունման անհատականացված ծրագրում (Individualized Plan for Employment - IPE): Ձեր IPE-ում ներառվելուց հետո DOR-ը պետք է տրամադրի այդ ծառայությունները Ձեր աշխատանքն սկսելու պահից, քանի դեռ Ձեր ծառայությունները չեն անցել մեկ կամ ավելի ընդլայնված ծառայությունների մատակարարներին:  9 C.C.R. § 7019.5(a):

Աջակցության ընթացիկ ծառայությունները կարող են ներառել.

  • գնահատումներ,
  • աշխատանքի հմուտ ուսուցիչներ, ովքեր ուղեկցում են Ձեզ աշխատավայրում աշխատանքային հմտությունների ինտենսիվ ուսուցման համար,
  • աշխատանքի զարգացում և ուսուցում,
  • սոցիալական հմտությունների ուսուցում, կանոնավոր հետևում կամ վերահսկում,
  • հետևողականության ծառայություններ, այդ թվում՝ կանոնավոր կապի հաստատում Ձեր, Ձեր գործատուի, Ձեր ծնողների, ընտանիքի անդամների, խնամակալների, պաշտպանների կամ լիազորված ներկայացուցիչների և այլ համապատասխան մասնագիտական և տեղեկացված խորհրդատուների հետ՝ աշխատատեղն ամրացնելու և կայունացնելու համար,
  • բնական աջակցություն աշխատավայրում,
  • ցանկացած այլ DOR ծառայություն [ներառյալ աշխատանքի ուսուցումը],
  • այստեղ նշված ծառայություններին նման ցանկացած ծառայություն:

9 C.C.R. § 7019.5(c):

6. Որո՞նք են աշխատանքային ուսուցման ծառայությունները:

Աշխատանքային ուսուցումը DOR-ի ծառայություն է, որը տրամադրվում է սպառողներին համայնքային աշխատանքներում և որի դեպքում պատվիրատուները կանոնավոր կերպով կապի մեջ են կոլեգաների կամ հաշմանդամություն չունեցող հասարակության անդամների հետ:  9 C.C.R. §§ 7159.5(a) և (b)(3):

Աշխատանքային ուսուցիչը տրամադրում է հետևյալ ծառայությունները.

  • հմտությունների ուսուցում աշխատավայրում,
  • հետևում կամ հսկում աշխատատեղում,
  • խորհրդատվություն/ուսուցում Ձեր կոլեգաների և անմիջական ղեկավարների համար,
  • աջակցություն աշխատանքային միջավայրում ներգրավվելու համար,
  • երթևեկային ուսուցում,
  • օժանդակում պետական աջակցության գործակալությունների հետ աշխատանքում,
  • ընտանիքի և  բնակավայրի ծառայություն մատուցողի խորհրդատվություն, և
  • աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս տրամադրվող ցանկցած այլ աջակցության ծառայություն, որն անհրաժեշտ է աշխատատեղն ամրացնելու և կայունացնելու համար:

Տե՛ս Սոց. ապահովության օրենքի § 19150(a)(5)-ը:

7. Ի՞նչպես եմ ես իմանում, որ իմ աջակցության ընթացիկ ծառայությունները համապատասխան են:

Ընթացիկ աջակցության ծառայությունների տեսակները հետևյալն են.

  • Համապատասխանող. Ծառայություն(ներ)ը և ծառայություն(ներ)ը մատուցող կազմակերպությունը բավարարում են Ձեր կարիքները և համապատասխանում են Ձեր աշխատանքային միջավայրին (տե՛ս 9 C.C.R. § 7019.5(a) և (b)),
  • Պրոկատիվ. Ծառայություն մատուցող(ներ)ը Ձեր և Ձեր գործատուի հետ իրականացնում են կանոնավոր հետևողական վերահսկում՝ համոզվելու, որ Ձեր աշխատատեղը կայուն է (տե՛ս 9 C.C.R. § 7131.1(a)(4)): DOR-ը և այլ ծառայություն մատուցողները չպետք է կախված լինեն միայն Ձեզնից օգնություն խնդրելու համար (RAM § 31500),
  • Դիտարկվող. Ձեր ընթացիկ աջակցության ծառայությունները դիտարկվում և գնահատվում են՝ համոզվելու համար, որ Ձեր աշխատատեղը կայուն է:  Դրա մեջ մտնում են Ձեր աշխատավայրի դիտարկումը ամսական առնվազն երկու անգամ կամ երբ Դուք պահանջում եք: Այն կարող է ներառել նաև աշխատավայրից դուրս դիտարկումներ Ձեր խնդրանքով և/կամ հանդիպումներ Ձեզ հետ ամսական երկու անգամ (տե՛ս 9 C.C.R. § 7019.5(b)(1), 34 Code of Federal Regulations (C.F.R.) § 361.5(b)(38)(ii)(A)),
  • Շարունակական. Պետք է իրականացվի Ձեր աշխատատեղի կայունության և ընթացիկ աջակցության կարիքի շարունակական գնահատում (տե՛ս 9 C.C.R. § 7019.5(b)):

8. Ի՞նչ է ժամանակավոր աշխատանքի տեղավորումը:

Ժամանակավոր աշխատանքի տեղավորումն ընթացիկ աջակցության ծառայություն է այն անհատների համար, ովքեր ունեն ծայրագույն հաշմանդամություն մտավոր խանգարման հետևանքով: "Ժամանակավոր աշխատանքի տեղավորում" նշանակում է մի շարք ժամանակավոր աշխատանքի տեղավորումներ մրցակցային աշխատավայրում, ինտեգրված միջավայրում և աջակցության ընթացիկ ծառայություններով: Ձեր ընթացիկ աջակցության ծառայությունները պետք է ներառեն շարունակական աշխատանքի տեղավորումներն այնքան ժամանակ, մինչև ունենաք հիմնական աշխատանք:  9 C.C.R. § 7028.8:

9. Ի՞նչ պետք է ներառվի իմ IPE-ում, եթե իմ նպատակը հաշմանդամների աշխատանքի տեղավորումն է:

Ձեր IPE-ն պետք է ներառի աշխատանք ինտեգրված միջավայրում հնարավոր առավելագույն ժամաքանակով աշխատանք՝ հիմնվելով Ձեր ուժերի, ռեսուրսների, առաջնայնությունների, կարիքների, ունակությունների, կարողությունների, հետաքրքրությունների և տեղեկացված ընտրության վրա:   Դա նաև կոչվում է մրցակցային, ինտեգրված աշխատատեղ: 9 C.C.R. §§ 7006.3 և 7018.4:  Բացի ընդհանուր պահանջներից Ձեր IPE-ում պետք է նշված լինեն բոլոր ձեռք բերված հմտությունները, ինչպես նաև հաշմանդամների աշխատանքի տեղավորման աջակցության բոլոր ծառայությունները, որոնք DOR-ը համաձայնել է տրամադրել, և այն ընդլայնված ծառայությունները, որոնք Ձեզ անհրաժեշտ կլինեն:  Այն պետք է սահմանի ընդլայնված ծառայությունների աղբյուրը (ինչպես պետք է ֆինանսավորվեն Ձեր ընթացիկ ծառայությունները Ձեր DOR-գործը փակելուց հետո) կամ այն հիմքի նկարագրությունը՝ եզրակացնելու, որ առկա է ողջամիտ ակնկալում, որ այդ ծառայությունների մատուցումը հնարավոր կլինի:  Ձեր IPE-ն պետք է նկարագրի, թե ինչպես է DOR-ը համագործակցելու Ձեր մյուս ծառայություն մատուցողների հետ Ձեր ընթացիկ աջակցության ծառայություններին հետևելու համար, ինչպես նաև համոզվելու, որ Դուք գոհացնող առաջընթաց ունեք Ձեր աշխատատեղը կայունացնելու հարցում, ինչը թույլ կտա անցնել ընդլայնված ծառայությունների:  9 C.C.R. § 7131.1:  

10. Ի՞նչ պետք է անեմ, եթե ինձ անհրաժեշտ է օգնություն DOR-ի միջոցով հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայություններ ստանալու համար:

Եթե DOR-ը հրաժարվում է տրամադրել հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայություններ, կամ եթե համաձայն չեք Ձեր IPE-ում նշված հաշմանդամների աշխատանքի տեղավորման ծառայությունների քանակի կամ տեսակի հետ, կամ եթե ունեք հարցեր հաշմանդամների աշխատանքի տեղավորման և/կամ Ձեր ընթացիկ աջակցության ծառայությունների վերաբերյալ, կարող եք կապվել Client Assistance Program (CAP) ծրագրին՝ զանգահարելով DRC-ին (800) 776-5746 հեռախոսահամարով կամ TTY 1-800-719-5798 կամ այցելել http://www.disabilityrightsca.org/pubs/547401accessible.pdf:

Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպությունը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկը տե՛ս http://www.disabilityrightsca.org/Documents/ListofGrantsAndContracts.html:

  • 1. Destination training is training to learn the skill of getting to and from work using public transit (the bus, train, etc.).
  • 2. Խմբի աջակցությամբ զբաղվածությունը նաև կոչվում է «խմբային ծառայություններ» Lanterman Act-ում և սահմանվում է Welf-ում: & ինստ. Կոդ § 4851(r).
  • 3. Անհատական ​​աջակցություն ունեցող զբաղվածությունը կոչվում է նաև «անհատականացված ծառայություններ» Lanterman Act-ում և սահմանվում է Welf-ում: & ինստ. Կոդ § 4851(ներ)։