Երբ կարող է Աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (DOR) օգնել վճարել դպրոցի / ուսուցման կացարանային ծախսերը

Publications
8118.10

Երբ կարող է Աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (DOR) օգնել վճարել դպրոցի / ուսուցման կացարանային ծախսերը

Այս հրապարակումը բացատրում է, թե DOR-ը որ դեպքում կարող է վճարել կացարանային ծախսերը, եթե մասնակցում եք ուսուցման որևէ ծրագրի, որը ձեր տնից տրանսպորտային միջոցով հասնելու հեռավորության վրա չէ։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Որոշ հանգամանքներում Աշխատունակության վերականգնման դեպարտամենտը (DOR) կարող է օգնել անհատներին վճարել կացարանային ծախսերը, եթե նրանց անհրաժեշտ է հաճախել տնից հեռու որևէ դպրոց։

Նախկինում DOR-ը հաճախ էր մերժում քոլեջում սովորելու կացարանային օգնության հայտերը, քանի որ ուսանողներին հատկացվող կացարանային օգնությունը համարում էր երկարաժամկետ ծախս։ Կալիֆոռնիայի Վճռաբեկ դատարանի վերջին մի որոշմամբ բացատրվում էր, որ կացարանային օգնության հայտը չի կարող մերժվել զուտ այն պատճառով, որ DOR-ն այն դիտարկում է որպես երկարաժամկետ ծախս։ Փոխարենը DOR-ը կացարանի հայտ ստանալիս պետք է տրամադրի առանձին դեպքերի վերլուծություն, որպեսզի որոշի․

  • Արդյո՞ք որևէ կոնկրետ դպրոցում ուսում ստանալու հայտն անհրաժեշտ է շահառուի զբաղվածության նպատակի համար, թե՞ նա կարող է հաճախել տնից տրանսպորտային միջոցով հասանելի հեռավորության վրա գտնվող որևէ տեղ։
  • Արդյո՞ք տվյալ դպրոցում ուսում ստանալու համար շահառուին կացարան է պետք։
  • Եթե այդ ուսման համար կացարան է պահանջվում, արդյո՞ք կացարանի արժեքը գերազանցում է նրա սովորական կենսական ծախսերը։

Ո՞ր կացարանային ծախսերի դեպքում կարող է DOR-ը օգնել

Կացարանային ծախսերը պատկանում են DOR-ի ծառայությունների «պահպանում» կոչվող կատեգորիային։ Կալիֆոռնիայի Կանոնակարգիչ նորմերի (C.C.R.) Գլուխ 9-ի Բաժին 7019-ի համաձայն՝ պահպանման ծառայությունները նկարագրվում են որպես ֆինանսական աջակցություն այն անհատներին, որոնք սննդի, կացարանի կամ հագուստի համար պետք է իրենց կենսական ծախսերը գերազանցող նոր ծախսեր կատարեն, որոնք անհրաժեշտ են, անհատին DOR-ի ծառայություններից օգտվելու կամ գնահատման համար։

Պահպանման ծառայությունները չեն կարող տրամադրվել՝ աջակցելու անհատին նրա ամենօրյա կենսական ծախսերում։ Դրանք համարվում են ժամանակավոր ծառայություններ, որոնք նախատեսված են աջակցելու անհատին օգտվել DOR-ի որևէ կոնկրետ ծառայությունից։ Օրինակ՝ որպես պահպանման ծախս երբեմն կարող է թույլատրվել ուսանողի տնից տրանսպորտային միջոցով ոչ հասանելի հեռավորության վրա գտնվող հանրակացարանային սենյակի լրացուցիչ ծախսը, որը պահանջվում է քոլեջում ուսում ստանալու համար։

Ի՞նչ է պարզաբանում վճռաբեկ դատարանի վերջին որոշումը

2024 թվականի օգոստոսի 5-ին Կալիֆոռնիայի Վճռաբեկ դատարանի վճռաբեկ իրավասությամբ 4-րդ շրջանը սահմանել է, որ իրավաբանական դպրոցում սովորող անհատին կացարանային օգնության հատկացումը մերժելու DOR-ի վերլուծությունը հակասել է օրենքին։ John Doe v. Department of Rehabilitation (2024) 103 Cal.App.5th 1327, 324 Cal.Rptr.3d 150, 2024 Daily Journal D.A.R. 7412. Այս որոշմամբ պարզվել է, որ DOR-ի վերլուծությունը հիմնված է եղել «կարճաժամկետ» և «երկարաժամկետ» բառերի սխալ մեկնաբանության վրա, երբ DOR-ն ասել է, որ իրավաբանական դպրոցի համար կացարանով ապահովումը երկարաժամկետ ընթացիկ ծախս է։

On August 5, 2024, the 4th Appellate District of the California Court of Appeal ruled that DOR’s analysis to deny housing assistance to an individual who was attending law school did not follow the law. John Doe v. Department of Rehabilitation (2024) 103 Cal.App.5th 1327, 324 Cal.Rptr.3d 150, 2024 Daily Journal D.A.R. 7412. This decision clarified that DOR’s analysis was based on an incorrect interpretation of “short-term” vs. “long-term,” when DOR said that housing for law school was an ongoing, long-term expense.

Դատարանն ասել է, որ տնից տրանսպորտային միջոցով անհասանելի հեռավորության վրա գտնվող դասընթացի հաճախող անհատների դեպքում DOR-ը պետք է գնահատեր, թե արդյոք տվյալ անհատը կացարանի համար պետք է կատարեր նոր ծախս, որը կգերազանցեր տանը մոտ գտնվող դասընթացի հաճախելու պարագայում իր կողմից վճարվող սովորական ծախսը։ Այս դեպքում DOR-ն այդ հարցերին կոնկրետ պատասխաններ չի տվել, և դատարանը կարգադրել է DOR-ին վերագնահատել շահառուի կացարանային օգնության կարիքը։

Ինչո՞ւ է այս որոշումը կարևոր

Այս որոշումը կարևոր է, քանի որ DOR-ի որոշ շահառուներ, որոնց կացարանային ծախսերի օգնությունը մերժվել է, կարող են իրականում կացարանային օգնության իրավունակություն ունենալ։ Ուստի, շահառուները կարող են խնդրել DOR-ին վերանայել իրենց որոշումը, եթե․

  • DOR-ը մերժել է դպրոց կամ այլ դասընթացի հաճախելու նպատակով կացարանային ծախսերի համար աջակցության տրամադրումը,
  • իրենց կարիքները բավարարելու համար անհրաժեշտ է որևէ հատուկ դպրոց հաճախել կամ ուսուցման ծրագրի մասնակցել (սովորաբար մասնագիտացված դասընթացների և (կամ) դպրոցի առաջարկած հարմարեցումների պատճառով)
  • դպրոցը տնից տրանսպորտային միջոցով հասանելի հեռավորության վրա չէ։

Եթե կարծում եք, որ այս իրավիճակը կիրառելի է ձեզ համար, կարող եք քննարկել այն ձեր խորհրդատուի հետ՝ հիմնվելով դատարանի այս նոր որոշման վրա։ Եթե DOR-ն, այնուամենայնիվ, չհամաձայնի օգնել ձեր սովորական կենսական ծախսերը գերազանցող կացարանային ծախսերի հարցում, կարող եք դիտարկել որոշման վերանայման և (կամ) միջնորդության/անկողմնակալ լսումներ անցկացնելու հայտ ներկայացնելու միջոցով բողոքարկումը։ Այդ գործընթացին մանրամասն կարող եք տեղեկանալ հետևյալ հարապարակման մեջ․ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի բողոքների ներկայացման տարբերակների և ընթացակարգի տեղեկատվական թերթիկ

Եզրակացություն

Այժմ, երբ վճռաբեկ դատարանի որոշումը պարզաբանել է կացարանային օգնության տրամադրման գործընթացը, կարգավորման պատշաճ մեկնաբանությունն ապահովելու համար պատասխանատու է DOR-ը։ Եթե կարծում եք, որ ունեք կացարանով ապահովման պահպանման ծառայությունից օգտվելու իրավունակություն, կամ եթե նախկինում մերժել են կացարանով ապահովման ձեր հայտը, մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Շահառուների աջակցման ծրագրին (Client Assistance Program, CAP)՝ 1-800-776-5746 հեռախոսահամարով։