Էներգամատակարարող ընկերությունների հոսանքազրկումներ

Publications
#7169.10

Էներգամատակարարող ընկերությունների հոսանքազրկումներ

Էլեկտրաէներգիան անհրաժեշտ է առօրյայում մեր օգտագործած սարքերը հոսանքով ապահովելու համար: Այդ սարքերը կարևոր են մարդու առողջության և անվտանգության համար: 2012 թվականին Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովը սահմանեց, որ Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների մատուցման մասին օրենքի Բաժիններ 451-ի և 399.2(ա)-ի համաձայն էլեկտրամատակարարում իրականացնող ընկերություններին թույլատրվում է հանրային անվտանգության ապահովման նկատառումներով հոսանքազրկումներ կատարել.

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1.  ՆԱԽԱԲԱՆ

Էլեկտրաէներգիան անհրաժեշտ է առօրյայում մեր օգտագործած սարքերը հոսանքով ապահովելու համար: Այդ սարքերը կարևոր են մարդու առողջության և անվտանգության համար: 2012 թվականին Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովը սահմանեց, որ Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների մատուցման մասին օրենքի Բաժիններ 451-ի և 399.2(ա)-ի համաձայն էլեկտրամատակարարում իրականացնող ընկերություններին թույլատրվում է հանրային անվտանգության ապահովման նկատառումներով հոսանքազրկումներ կատարել:1 Էներգամատակարարող ընկերությունները կարող են անջատել հոսանքը՝ կանխելու հրդեհներն այն վայրերում, որտեղ ուժեղ քամիներ են լինում, խիստ բարձր ջերմաստիճաններ են գրանցվում և առկա են դրանց հետ կապված պայմաններ:2 Դա վերաբերում է San Diego General and Electric (SDG&E), Pacific Gas and Electric (PG&E), Southern California Edison (SCE), Liberty, Bear Valley և PacifiCorp ընկերություններին:

Համապատասխանաբար, էներգամատակարարում իրականացնող ընկերությունները պրոակտիվ կերպով կարող են անջատել այն հաղորդման գծերի հոսանքը, որոնք որոշակի եղանակային պայմաններում կարող են վթարի ենթարկվել՝ այդպիսով կրճատելով իրենց ենթակառուցվածքների պատճառով անտառային հրդեհի առաջացման կամ դրան նպաստելու հավանականությունը: Երբ էներգամատակարարող ընկերությունը այս պատճառներից որևէ մեկով անջատում է հոսանքը, դա համարվում է հանրային անվտանգության նկատառումով կատարված հոսանքի անջատում (հոսանքազրկում): Հոսանքազրկման արդյունքում մարդիկ և կառույցները կարող են առանց հոսանքի մնալ: Այս հոսանքազրկումները լուրջ խնդիրներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց և «Հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով (AFN)» համայնքի անդամների առողջության, անվտանգության և բարեկեցության համար:

«Հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով» համայնքին են պատկանում այն անձինք, որոնք ունեն.

  • զարգացման խանգարումներ կամ մտավոր հետամնացություն,
  • ֆիզիկական հաշմանդամություն,
  • քրոնիկ հիվանդություններ,
  • վնասվածքներ,
  • անգլերենի սահմանափակ իմացություն, կամ որոնք անգլերեն չեն խոսում,
  • տարեցներ են,
  • երեխաներ են,
  • ստացիոնար պայմաններում ապրող անձինք են,
  • ցածր եկամուտ ունեցող անձինք են,
  • անօթևաններ են,
  • տեղափոխման հետ կապված դժվարություն ունեցող անձինք են (ներառյալ նրանք, որոնք միայն հանրային տրանսպորտով երթևեկելու հնարավորություն ունեն) կամ
  • հղիներ են:3

Գործող ուղեցույցները էներգամատակարարող ընկերություններին հրահանգում են հաշվի առնել «Հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով» համայնքի, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների և այն սպառողների կարիքները և ներդրումը, որոնք բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի պոտենցիալ իրավունակություն ունեն: Ուղեցույցները էներգամատակարարող ընկերություններին հրահանգում են հոսանքազրկման ժամանակ հատուկ գործողություններ ձեռնարկել «Հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով» համայնքի ներկայացուցիչների համար:4 Էլեկտրաէներգիայից անմիջական կախում ունեցող անձանց համար հոսանքազրկումները արագորեն կարող են վտանգավոր իրավիճակների վերածվել:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք Bear Valley Electric Service (BVES) ընկերության հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ իրականացվող աջակցության ծրագրերին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք Liberty Utilities (CalPeco Electric) ընկերության հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ իրականացվող աջակցության ծրագրերին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PacifiCorp ընկերության հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ իրականացվող աջակցության ծրագրերին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PG&E հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ իրականացվող աջակցության ծրագրերին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ իրականացվող աջակցության ծրագրերին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SDG&E ընկերության հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ իրականացվող աջակցության ծրագրերին:

«Հաշմանդամության իրավունքներ Կալիֆոռնիա» կազմակերպությունը համարում է, որ հոսանքազրկումներից տուժող բնակչությունը մեծ թիվ է կազմում: «Հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով» համայնք եզրը չի ներառում հոսանքազրկումներից տուժած ամբողջ բնակչությանը: Հոսանքազրկումների արդյունքում ստեղծվող արտակարգ իրավիճակի պատրաստվածության պլան կազմելիս կարևոր է գնահատել անհատական կարիքները, նույնացնել ռեսուրսները և պլանավորել նախապես: Այս հրապարակման մեջ ներկայացնվում են ռեսուրսներ, որոնց միջոցով հնարավոր է հոսանքազրկումների ժամանակ հոսանքի աղբյուրի
հասանելիություն ունենալ:

2.  Արդյո՞ք ես ապրում եմ խիստ հրդեհավտանգ տարածքում

Վերջին տասնամյակում Կալիֆոռնիայի շրջաններում չափազանց շատ էին ավերիչ անտառային հրդեհները: Կան շրջակա միջավայրի գործոններ, որոնք առանձին տարածքներում հրդեհի ավելի մեծ վտանգ են ստեղծում: Այդ գործոններն են բուսականության գերաճը, տեղագրական պայմանները, եղանակային պայմանները, ածխի արդյունահանումը և տեղափոխումը և հրդեհի հավանականությունը:5 Յուրաքանչյուր անձ պետք է ունենա արտակարգ իրավիճակի պատրաստվածության պլան: Այդ պլանի մասը պետք է կազմի այն, որ իմանաք, թե արդյոք դուք խիստ հրդեհավտանգ տարածքում եք ապրում:

Սեղմեք այստեղ և պարզեք, թե արդյոք դուք խիստ հրդեհավտանգ տարածքում եք ապրում (Կալիֆոռնիայի Կոմունալ ծառայությունների հանձնաժողովի կողմից մշակվող քարտեզ):

3.  Բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրերի մասին

Մասնակցությունը բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրում կարևոր է, որպեսզի անպայման ստանաք ծանուցում առաջիկա կամ ընթացիկ հոսանքազրկումների մասին: 1976 թվականին ընդունված օրենքով սահմանվել է բժշկական կարիքներով պայմանավորված բազային սահմանաչափը, որպեսզի հնարավոր լինի բազային սակագնով ավելի մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա մատակարարել հատուկ կարիքներով և (կամ) կենսաապահովման սարքեր օգտագործող կենցաղային սպառողներին:6 Այս ծրագրերը տրամադրում են բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի արտոնություն, որով կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի համար ծախսվող գումարը:7 Բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրերում ընդգրկված սպառողներն ստանում են լրացուցիչ ծանուցումներ հոսանքազրկումների մասին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք Bear Valley ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք Liberty Utilities (CalPeco Electric) ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PacifiCorp ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PG&E ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SDG&E ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SoCalGas ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Էներգամատակարարում իրականացնող այս ընկերությունները բազային սակագնի արտոնություն ունեցող սպառողներին տալիս են լրացուցիչ ծանուցում հոսանքազրկումների մասին: Լրացուցիչ ծանուցումը կարող է լինել լրացուցիչ հեռախոսազանգ, անձամբ տրվող կամ նախնական ծանուցում: Յուրաքանչյուր ծրագիր տարբեր ծառայություններ է առաջարկում և տարբեր պահանջներ ունի: Բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրում ընդգրկվելուց հետո կարևոր է հաստատել, որ համաձայնել եք հոսանքազրկումների ծանուցումների ստացմանը և հավաստիանալ, որ ձեր պրոֆիլում նշված տեղեկությունները ճիշտ են:

4.  Իմ էներգամատակարարող ընկերությունի ունի՞ սպառողների աջակցության ծրագրեր և ռեսուրսներ

Ըստ կանոնակարգերի՝ էներգամատակարարող ընկերություններից պահանջվում է կազմել հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակչությանն աջակցելու տարեկան պլան: Արտակարգ իրավիճակի պատրաստվածության պլան կազմելիս կարևոր է նույնացնել այն ծրագրերը, որոնց դուք համապատասխանում եք: Բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին զուգահեռ էներգամատակարարող ընկերություններն սկսում են առաջարկել աջակցության ծրագրեր և ռեսուրսներ այն սպառողներին, որոնք խոցելի են հոսանքազրկումների ազդեցության հետևանքով: Ստորև ներկայացվող բաժնում նկարագրվում են SDG&E, PG&E և SCE ընկերությունների կողմից առաջարկվող որոշ ծրագրեր:

SDG&E (Սան Դիեգոյի և Օրինջ վարչաշրջանի մատակարար).

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SDG&E ընկերության՝ հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակչությանն աջակցելու պլանին (թարմացվել է 2021 թվականի փետրվարին):

SDG&E ընկերությունն առաջարկում է սպառողների աջակցության ծրագրեր և ռեսուրսներ այն սպառողներին, որոնք խոցելի են դարձել հոսանքազրկումների հետևանքով: SDG&E-ն համագործակցում է
2-1-1 Սան Դիեգոյի և 2-1-1 Օրինջ վարչաշրջանի հետ՝ հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակիչներին ռեսուրսներով ապահովելու համար:

Հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով սպառողներին առաջարկվող ծառայություններն են.

  • սպառողների ուղղորդում՝ ստանալու օգնություն այնպիսի ծառայությունների համար, ինչպիսին է, օրինակ՝ տարհանման պլանավորումը,
  • լրացուցիչ ծառայությունների տրամադրում, այդ թվում՝ կացություն հյուրանոցներում, օգնություն տեղափոխումների հարցում, սննդի անվտանգություն, բարեկեցության ստուգման այցեր և դիմակայելու պարագաների առաքում,
  • կազմակերպման աջակցություն (օր.՝ գործի անհատականացված վարում, ազդակիր ամենակարիքավոր անձանց հսկողություն),
  • հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումներից առաջ և դրանց ժամանակ սպառողների իրազեկման արշավի իրականացում հաղորդակցման տարբեր միջոցներով,
  • ոչ հրդեհային սեզոնում համայնքի պրոակտիվ ներգրավում՝ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով անձանց նախապես անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու համար:

2-1-1-ից բացի SDG&E ընկերությունը համագործակցում է նաև «Jewish Family Services» գործընկերության հետ՝ խոցելի բնակչությանը հոսանքազրկումների ժամանակ աջակցության ծառայություններ մատուցելու համար: Հոսանքազրկման ժամանակ JFS-ը շաբաթը 7 օր առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան ժամը 10:00-ն ծառայություններ է մատուցում հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով ազդակիր սպառողին: 2-1-1 ուղղորդումների ցանցը սպառողներին ըստ անհրաժեշտության ուղղորդում է՝ օգտվելու JFS-ի ծառայություններից:

Առաջարկվող ծառայություններն են.

  • բարեկեցության ստուգման այցեր
  • երկար պահպանվող սննդամթերքի և սառույցի ապահովում
  • դիմակայելու պարագաների կամ հավաքածուների առաքում
  • տեղափոխում անվտանգ վայր
  • ապահովում ժամանակավոր կացարանով

Եվ վերջապես, Սան Դիեգոյի «Համակարգված տեղափոխման հասանելիության ապահովում» (FACT) ծառայությունը կարիքավորների համար ապահովում է մատչելի տեղափոխում: SDG&E ընկերությունը համագործակցել է «Համակարգված տեղափոխման հասանելիության ապահովում» (FACT) ծառայության հետ՝ հոսանքազրկումների ժամանակ ապահովելով հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով մարդկանց բարձր մակարդակով և անվասայլակներով տեղափոխումը: Այս համագործակցությունը կշարունակվի 2021 թվականի ընթացքում: Համագործակցության շրջանակում հոսանքազրկումների ժամանակ աշխատանքն իրականացվում է ավելի երկար՝ շաբաթը 7 օր առավոտյան ժամը 5:30-ից մինչև երեկոյան ժամը 11:00-ն: 2-1-1 ուղղորդումների ցանցը համակարգում է այս զանգերը:

SDG&E-ն վերջերս մեկնարկեց վարչաշրջանի վթարային ծառայությունների գրասենյակի տարհանման տեղամասային թիմերի (NET) աշխատանքը, ընդ որում թիմերում ընդգրկված են տեղական համայնքային փրկարարական ջոկատների (CERT) անդամները: CERT անդամները կարող են օգնել ձեզ կատարել աղետների պատրաստվածության պլանը: Ծրագիրը նախատեսված է նրանց համար, որոնք արտակարգ իրավիճակներում տարհանման օգնության կարիք ունեն: Տարհանման տեղամասային թիմը համայնքային փրկարարական ջոկատների վերապատրաստված անդամներին ուղարկում է նրանց համայնքների այն անձանց մոտ, որոնց համար արտակարգ իրավիճակում ինքնուրույն տարհանումը կարող է դժվար լինել (օր.՝ շարժունակության սահմանափակում ունեցող տարեցները, տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք, տեղափոխման սահմանափակ ռեսուրսները կամ հասանելիության և ֆունկցիոնալ այլ կարիքներով անձինք):

Տարհանման տեղամասային թիմի անդամները կարող են օգնել ձեզ.

  • պատրաստել և ուսումնասիրել ձեր տարհանման պլանը,
  • հասկանալ, թե ում դիմել արտակարգ իրավիճակներում,
  • գրանցվել AlertSanDiego ծառայությանը և իմանալ ավելին արտակարգ իրավիճակում հաղորդակցման այլ գործիքների մասին,
  • ծանոթացնել ձեզ այլ ռեսուրսների հետ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ պատրաստվել աղետներին:

Սեղմեք այստեղ և խնդրեք օգնություն NET-ից (արտակարգ իրավիճակի ծառայություն չէ):

Կալիֆոռնիայի շատ համայնքներում կան այսպիսի ծրագրեր: Սեղմեք այստեղ և պարզեք, թե արդյոք ձեր համայնքն ունի CERT ծրագիր:8

SDG&E ընկերության գեներատորների տրամադրման ծրագրի (GGP) շրջանակում տրամադրվում են պահուստային մարտկոցներ այն սպառողներին, որոնք ավելի խոցելի են հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների նկատմամբ: Ծրագրի շրջանակում առաջարկվում է Goal Zero Yeti 3000X էլեկտրասնուցման շարժական համակարգը և Boulder 100 Briefcase արևային վահանակը, որն արտադրում է հոսանք համակարգի վերալիցքավորման համար:

Ո՞վքեր են իրավունակ գեներատորների տրամադրման ծրագրի համար:

  • Բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի սպառողները, որոնք.
    • իրենց համարում են հաշմանդամություն ունեցող,
    • բնակվում են 2-րդ կամ 3-րդ դասի խիստ հրդեհավտանգ գոտում,
    • 2019 կամ 2020 թվականներին հանրային անվտանգության նկատառումներով կատարված մեկ և ավելի հոսանքազրկում են ունեցել:

SDG&E-ն սպառողներին ուղարկում է ծրագրի մասնակցության էլեկտրոնային և փոստային հրավերներ: Իրավունակ սպառողներին SDG&E ընկերությունը հրավերներն ուղարկում է մայիս ամսից և շարունակում է ուղարկել հրավերները մինչև հուլիս ամիսը: Եթե SDG&E ընկերության սպառողը հրավեր չի ստացել, սակայն կարծում է, որ իրավունակ է, պետք է զանգահարի RHA-ին (619) 387-4757 հեռախոսահամարով կամ ուղարկի էլեկտրոնային նամակ ggpcustomerinterest@rhainc.com էլ. փոստի հասցեով:

Եթե ծրագրի մասին ընդհանուր հարցեր ունեք, զանգահարեք SDG&E ընկերության էներգախնայողության կենտրոնին (800) 644-6133 հեռախոսահամարով կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ GeneratorInquiry@sdge.com էլ. փոստի հասցեով:

SDG&E ընկերության՝ հոսանքազրկմանը դիմակայելու օգնության ծրագրի շրջանակում առաջարկվում են զեղչեր 2-րդ կամ 3-րդ դասի խիստ հրդեհավտանգ գոտիներում բնակվող սպառողների ընդլայնված խմբին, որոնք 2019 կամ 2020 թվականների ընթացքում ունեցել են հանրային անվտանգության նկատառումներով կատարված մեկ կամ ավելի հոսանքազրկում: Ծրագրով առաջարկվում է արագ առցանց զեղչ շարժական գեներատորի համար: Ծրագրի շրջանակում առաջարկվում է 300 ԱՄՆ դոլարի զեղչ այն սպառողներին, որոնք համապատասխանում են խիստ հրդեհավտանգ տարածքում բնակվելու բազային չափորոշիչներին և վերջերս ունեցել հոսանքազրկում հանրային անվտանգության նկատառումներով: Բացի այդ, ծրագրով առաջարկվում է լրացուցիչ 150 ԱՄՆ դոլար Կալիֆոռնիայի Էլեկտրաէներգիայի այլընտրանքային սակագների (անգլ. California Alternate Rates for Energy, CARE) ծրագրի սպառողներին: 2021 թվականին ծրագիրը շարունակելու է թիրախավորել հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով ցածր եկամուտ ունեցող սպառողներին՝ տրամադրելով նրանց ավելի մեծ զեղչեր շարժական գեներատորների, ընկղմվող պոմպով պահուստային գեներատորների և էլեկտրասնուցման շարժական կայանների համար:

Եթե ծրագրի մասին ընդհանուր հարցեր ունեք, զանգահարեք SDG&E ընկերության էներգախնայողության կենտրոնին (800) 644-6133 հեռախոսահամարով կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ GeneratorInquiry@sdge.com էլ. փոստի հասցեով: Եթե ցանկանում եք պարզել ձեր իրավունակությունը, անցեք այս հղումով:

PG&E (Հյուսիսային և Հարավային Կալիֆոռնիայի վարչաշրջանների մատակարար9).

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PG&E ընկերության՝ հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակչությանն աջակցելու պլանին (թարմացվել է 2021 թվականի փետրվարին):

PG&E ընկերությունը համագործակցում է Կալիֆոռնիայի անկախ ապրելակերպի աջակցության կենտրոնների հիմնադրամի (անգլ. California Foundation for Independent Living Centers, CFILC) հետ, որը մշակել է Աղետների ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության և ռեսուրսների ծրագիրը (DDARP): Համագործակցությունը պատրաստության ծրագիրը է, որը նախատեսված է աջակցելու հաշմանդամություն ունեցող և տարեց մարդկանց հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումներից առաջ, դրանց ժամանակ և դրանցից հետո: DDAR ծրագիրն իրականացնում են CFILC-ի կողմից համակարգվող անկախ ապրելակերպի աջակցության տեղական կենտրոնները (ILC): Անկախ ապրելակերպի աջակցության կենտրոններն աջակցում են հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին, բավարարում են բժշկական և անկախ ապրելակերպին անհրաժեշտ կարիքները:

Անկախ ապրելակերպի աջակցության կենտրոնները տրամադրում են հետևյալ ծառայությունները.

  • իրազեկում ծրագրի մասին,
  • գնահատումներ,
  • արտակարգ իրավիճակի անհատականացված պլանավորման քննարկումներ,
  • շարժական մարտկոցների առաքում համապատասխանող մարդկանց:

Հոսանքազրկումների ժամանակ համապատասխանող սպառողներին CFILC-ի մատուցած աջակցության ծառայություններն են.

  • հյուրանոցային կացության ապահովում,
  • դյուրացված տեղափոխում դեպի հյուրանոցներ և ռեսուրսների համայնքային կենտրոններ (CRCs),
  • սննդի վաուչերների տրամադրում,
  • բենզինի կտրոնների տրամադրում վառելիքի համար,
  • պահուստային մարտկոցների տրամադրում:

Կան մարտկոցների ձեռքբերման տարբեր տարբերակներ: Համապատասխանող սպառողներին մատրկոցները տրամադրվում են երկարաժամկետ վարկային ծրագրերի, կարճաժամկետ վարկային ծրագրերի, լիզինգի և ֆինանսական վարկային ծրագրերի միջոցով: CFILC-ն արձագանքում է նաև բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագին ունեցող մեծ թվով սպառողների կարիքներին և համապատասխանաբար տրամադրում է նրանց վերոնշյալ ռեսուրսները, որոնց մասին հայտնում է PG&E ընկերության զանգերի կենտրոնը հանրային անվտանգության նկատառումներով կատարված հոսանքազրկումների ժամանակ ստացած զանգերից:Անցեք այս հղումով և լրացրեք անվտանգության նկատառումներով կատարված հոսանքազրկումների ժամանակ DDAR ծրագրի շրջանակում ռեսուրսներ (ներառյալ պահուստային մարտկոցներ) տրամադրելու դիմումը:10DDAR ծրագիրը շահառուների ընդգրկման գործընթացում կորոշի, թե ով է համապատասխանում ռեսուրսներն ստանալուն: Համապատասխանության չափորոշիչները ներառում են հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնց անկախ ապրելակերպի համար անհրաժեշտ է էլեկտրաէներգիա: PG&E ընկերության սպառողները կարող են դիմել DDAR ծրագրի իրենց տեղական կենտրոնին հոսանքազրկումից բավական առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել այս հղումով:

2020 թվականի օգոստոսին PG&E ընկերությունը մեկնարկեց «Շարժական մարտկոց» ծրագիրը (PBP): Ծրագրի շրջանակում տրամադրվում է աջակցություն բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի սպառողներին, որոնք ունեն ցածր եկամուտ և հաշմանդամություն ունեցող այլ անձանց, ինչպես նաև հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով մարդկանց, որոնք հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ բարձր ռիսկային խմբում են: Ծրագիրն իրենից ներկայացնում է համագործակցություն PG&E ընկերության և ցածր եկամուտ ունեցող անձանց կենցաղային էլեկտրաէներգիայի օժանդակման ծրագրի հինգ իրականացնողների և Richard Heath & Associates-ի միջև: PBP-ն էլեկտրական բժշկական սարքեր օգտագործող և չափորոշիչներին համապատասխանող սպառողներին շարժական պահուստային մարտկոցներ ձեռք բերելու հնարավորություն է տալիս:

Ծրագրին համապատասխանելու համար PG&E ընկերության սպառողը պետք է.

  • ընդգրկված լինի բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի և Կալիֆոռնիայի էլեկտրաէներգիայի այլընտրանքային սակագների (CARE) կամ էլեկտրաէներգիայի ընտանեկան զեղչման (FERA) ծրագրերում,
  • բնակվի խիստ հրդեհավտանգ տարածքում կամ ունեցած լինի հանրային անվտանգության նկատառումներով կատարված երկուսի ավելի հոսանքազրկում,
  • կյանքի պահպանման համար օգտագործի բժշկական սարք, որն աշխատում է էլեկտրականությամբ:

PG&E-ի սպառողները կարող են չդիմել PBP ծրագրի համար: PG&E-ի գործընկեր կազմակերպություններն ուղղակիորեն կապ են հաստատում իրավունակ սպառողների հետ: Գործընկեր կազմակերպությունները PG&E-ի իրավունակ սպառողների հետ կապվում են հեռախոսով, փոստով և (կամ) էլ. փոստով: Իրավունակությունը որոշելուց հետո PG&E-ի գործընկեր կազմակերպությունները կատարում են գնահատում: Գնահատման ժամանակ գործընկեր կազմակերպությունները որոշում են, թե ձեր սարքի օգտագործած էլեկտրաէներգիայի ապահովման համար ինչ չափի մարտկոց է հարկավոր և քննարկում են արտակարգ իրավիճակի պատրաստվածության պլանները: Եթե բժշկական սարք(եր)ի համար պահանջվող էլեկտրաէներգիան գերազանցի շարժական մարտկոցի հզորությունը, PG&E-ի գործընկեր կազմակերպությունները սպառողին կուղղորդեն՝ օգտվելու Աղետների ժամանակ հասանելիության և ռեսուրսների ապահովման (DDAR) ծրագրից:

Անցեք այս հղումով և իմացեք ավելին PG&E ընկերության պահուստային մարտկոցների ծրագրի մասին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PG&E ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PG&E ընկերության CARE և FERA ծրագրերին:

Նրանք, ովքեր հարցեր ունեն կամ կարծում են, որ իրավունակ են, սակայն PG&E-ի գործընկեր կազմակերպությունները նրանց հետ կապ չեն հաստատել, կարող են դիմել ստորև ներկայացված PBP մատակարարներին.

Կազմակերպություն Սպասարկվող վարչաշրջաններ Կոնտակտային տվյալներ
Butte Community Action Agency Բյուտ buttecaa.com; pgebatteryprogram@rhainc.com; 1-800-989-9744;1-530-712-2600
Central Coast Energy Services Մարին, Մոնտերեյ, Սան Բենիտո, Սան Մատեո, Սանտա Կլարա, Սանտա Կրուզ energyservices.org/psps; PSPS@EnergyServices.org; 1-800-564-4012
Community Resource Project Յուբա communityresourceproject.org; 1-833-232-3355
North Coast Energy Services Լեյք, Մենդոսինո, Նապա, Սոլանո, Սոնոմա, Յոլո nces.org; kheath@nces.org; 1-800-233-4480; 1-707-463-0303
Redwood Community Action Agency Հումբոլդ rcaa.org; cdriscoll@rcaa.org; 1-707-269-2001
Richard Heath and Associates Ալամեդա, Ամադոր, Բյուտ, Կալավերաս, Կոլուզա, Կոնտրա Կոստա, Էլ Դորադո, Ֆրեզնո, Գլեն, Կերն, Լասսեն, Մադերա, Մարիպոսա, Նևադա, Փլեյսեր, Պլումաս, Սան Խոակին, Սան Լուիս Օբիսպո, Սանտա Բարբարա, Շաստա, Սիեռա, Սիսկիյու, Տիհամա, Տրինիթի, Թուլար, Թուալեմ pgebatteryprogram.com; pgebatteryprogram@rhainc.com; 1-800-989-9744

Հանրային անվտանգության նկատառումով կատարված հոսանքազրկման ժամանակ PG&E ընկերությունն ազդակիր վարչաշրջաններում և ցեղային համայնքներում բացում է ռեսուրսների համայնքային կենտրոններ: Ռեսուրսների համայնքային կենտրոնները աշխատում են առավոտյան ժամը
8:00-ից մինչև երեկոյան ժամը 10:00-ն: Ռեսուրսների համայնքային կենտրոնները տրամադրում են առաջնային աջակցություն, օրինակ՝ տեղեկատվական քարտեր, ջուր և թեթև ուտեստներ: PG&E ընկերությունը նշում է, որ իրենց ռեսուրսների համայնքային կենտրոնները տրամադրում են նաև բժշկական սարքերի լիցքավորման կայաններ և էլեկտրական երկարիչներ առաջնային օգտագործման սարքերի լիցքավորման համար:11

SCE (Հարավային Կալիֆոռնիայի վարչաշրջանների մատակարար12).

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության՝ հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակչությանն աջակցելու պլանին (թարմացվել է 2021 թվականի փետրվարին):

SCE ընկերությունն առաջարկում է հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ սպառողների աջակցության ծրագրեր և ռեսուրսներ: 2020 թվականի ամռանը SCE-ն սկսել է իրականացնել Ինտենսիվ խնամքի կարիք ունեցողների պահուստային մարտկոցով ապահվոման (CCBB) ծրագիրը: Ծրագրի շրջանակում իրավունակ սպառողներին տրամադրվում է ճիշտ չափի շարժական պահուստային մարտկոց, որի տրամադրումն ամբողջովին սուբսիդավորված է: Ծրագիրն սպասարկում է SCE ընկերության սպառողների այն խմբին, որոնք օգտագործում են բժշկական սարքեր, ապրում են սահմանափակ եկամտով և այլ կերպ գուցե չկարողանային գնել այն հիմնական սարքը, որը կօգնի նրանց դիմակայել արտակարգ իրավիճակին, օրինակ՝ հանրային անվտանգության նկատառումներով կատարված հոսանքազրկումներին:

Ծրագրին համապատասխանելու համար SCE ընկերության սպառողը պետք է.

  • ընդգրկված լինի բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի և Կալիֆոռնիայի էլեկտրաէներգիայի այլընտրանքային սակագների (CARE) կամ էլեկտրաէներգիայի ընտանեկան զեղչման (FERA) ծրագրերում
  • բնակվի խիստ հրդեհավտանգ տարածքում: Սեղմեք այստեղ

և պարզեք, թե արդյոք խիստ հրդեհավտանգ տարածքում եք բնակվում:

Եթե ծրագրի մասին ընդհանուր հարցեր ունեք, զանգահարեք SCE ընկերության սպառողների սպասարկման կենտրոնին (800) 736-4777 հեռախոսահամարով:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության պահուստային մարտկոցների տրամադրման ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության՝ բժշկական կարիքներով պայմանավորված բազային սակագնի ծրագրին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության CARE և FERA ծրագրերին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք SCE ընկերության՝ հրդեհների ժամանակ աջակցության այլ ռեսուրսներին:

Bear Valley Electric Services

Սեղմեք այստեղ և ծանոթացեք Bear Valley ընկերության՝ հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակչությանն աջակցելու պլանին (թարմացվել է 2021 թվականի փետրվարին):

PacifiCorp

Սեղմեք այստեղ և ծանոթացեք PacifiCorp ընկերության՝ հանրային անվտանգության նկատառումներով կատարվող հոսանքազրկումների ժամանակ հասանելիության և ֆունկցիոնալ կարիքներով բնակչությանն աջակցելու պլանին (թարմացվել է 2021 թվականի փետրվարին):

5.  Ի՞նչ է Կալիֆոռնիայի Անկախ ապրելակերպի աջակցման կենտրոնների հիմնադրամը. աղետների ժամանակ հասանելիության և ռեսուրսների ապահովման կենտրոն

Կալիֆոռնիայի Աղետների հաղթահարման ռազմավարությունների կոալիցիան համայնքային ծառայությունների մատակարարների և շահերի պաշտպանների մեծ խումբ է, որն աշխատում է արտակարգ իրավիճակի ներառական պլանավորման, հաղթահարման, վերականգման և հետևանքների չեզոքացման ուղղությամբ:13 Աղետների ժամանակ հաշմանդամություն ունեցող մարդկանց հասանելիության և ռեսուրսների ապահովման կենտրոնները (DDARC) տրամադրում են ռեսուրսներ հանրային անվտանգության նկատառումներով կատարված հոսանքազրկումների և այլ բնական աղետների համար: Այդ ռեսուրսները տեղեկություններ են էլեկտրականությամբ աշխատող բժշկական սարքերի սնուցումը հոսանքի պահուստային աղբյուրների միջոցով իրականացնելու մասին:

Սեղմեք այստեղ և այցելեք DDARC-ի կայքը:

Սեղմեք այստեղ և գտեք ձեր տարածաշրջանի DDARC գրասենյակը:

https://disabilitydisasteraccess.org/wp-content/uploads/2020/08/ddar-backup-battery-options-08182020-OPTIMIZED.pdf.

https://disabilitydisasteraccess.org/public-safety-power-shutoffs/:

6.  Ի՞նչ է Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հանձնաժողովի էլեկտրաէներգիայի ինքնուրույն արտադրության խթանման ծրագիրը

Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հանձնաժողովի էլեկտրաէներգիայի ինքնուրույն արտադրության խթանման ծրագիրն (SGIP) առաջարկվում է PG&E, SCE, SoCalGas և SDG&E ընկերությունների սպառողների համար: Ողջ նահանգում իրականացվող այս ծրագիրն առաջարկում է զեղչեր ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի տարածքներում էլեկտրաէներգիայի կուտակման տեխնոլոգիաներ տեղադրելու համար: Ֆինանսավորման համար առաջնությունը տրվում է խիստ հրդեհավտանգ տարածքներում ապրող համայնքներին: Դրանք այն համայնքներն են, որոնք հանրային անվտանգության նկատառումներով կատարված երկու կամ ավելի հոսանքազրկում են ունեցել, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող և բժշկական տեսանկյունից խոցելի սպառողներն են: SGIP ծրագիրն ունի երկու մակարդակ՝ մասնակցային և մասնակցային դիմակայում:

Ծրագրի մասնակցային մակարդակում զեղչվում է էլեկտրաէներգիայի կուտակման միջին հզորության համակարգի արժեքի մոտ 85 տոկոսը: Մասնակցային դիմակայման մակարդակում զեղչվում է էլեկտրաէներգիայի կուտակման միջին համակարգի արժեքի գրեթե 100 տոկոսը: Ծրագրին համապատասխանելու համար դուք պետք է բնակվեք հանրային անվտանգության նկատառումներով երկու կամ ավելի հոսանքազրկումներ ունեցող շրջանում կամ խիստ հրդեհավտանգ տարածքում:

Պարզեք, թե արդյոք դուք բնակվում եք այդ տարածքներից մեկում՝ սեղմելով այստեղ:

SGIP ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է.

  • Դիմել որևէ տեղադրող կազմակերպության, որը կարող է օգնել ձեզ դիմելու գործընթացում: Սեղմեք այստեղ և ծանոթացեք տեղադրող կազմակերպությունների ցանկին ըստ վարչաշրջանների:
  • Ձեր ընտրած տեղադրող կազմակերպությունը ձեր դիմումի համաձայն կաշխատի ուղղակիորեն էներգամատակարարող ընկերության հետ:
    • Իրավունակությունը որոշում են SGIP ծրագրի աշխատակիցները:
  • Հաստատումից հետո ձեր մատակարարը կտեղադրի էլեկտրաէներգիայի կուտակման համակարգը:

Էլեկտրաէներգիայի ինքնուրույն արտադրության խթանման ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար անցեք այս հղումով:

7.  Կարո՞ղ եմ գեներատորի կամ պահուստային մարտկոցների ձեռքբերման վարկ ստանալ

Ի՞նչ է «Freedom Loans» ծրագիրը

Ֆինանսական վարկերի «FreedomTech» ծրագիրը կալիֆոռնիացիներին տրամադրում է մատչելի ֆինանսական վարկեր՝ անհրաժեշտ օժանդակող տեխնոլոգիան գնելու համար: Ֆինանսական վարկերի գումարը 500-ից 15 000 ԱՄՆ դոլար է:
Վարկը տրամադրվում է մինչև 5 տարի ժամկետով, 6% ֆիքսված տոկոադրույքով, կա նաև վարկի տրամադրման վճար 1%-ի չափով (վարկի պահանջված գումարի):

Իրավունակության պահանջներն են.

  • լինել Կալիֆոռնիայի բնակիչ,
  • դիմելու համար լինել առնվազն 18 տարեկան կամ ավելի
  • բարձր տարիքի,
  • լինել հաշմանդամություն ունեցող անձ կամ վարկը վերցնել հաշմանդամություն ունեցող անձի անունից,
  • ցույց տալ կայուն զբաղվածության կամ եկամտի պատմություն,
  • ունենալ վճարումների դրական պատմություն նախորդ տարում,
  • օժանդակող տեխնոլոգիան պետք է համապատասխանի վարկավորման պայմաններին:

«FreedomTech» ֆինանսական վարկային ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ:

8.  Medi-Cal-ը կամ Medicare-ը վճարելո՞ւ են գեներատորների կամ պահուստային մարտկոցների ծախսերը

Հոսանքի անջատման ժամանակ շատ անձանց անհանգստացնում է այն, որ իրենց բժշկական սարքի համար անհրաժեշտ է հոսանքի հուսալի և անընդհատ մատակարարման աղբյուր: Ցավոք, հավանական չէ, որ Medicare-ը կամ Medi-Cal-ը վճարեն գեներատորի կամ հոսանքի պահուստային աղբյուրի ծախսը: Medicare-ի և Medicaid-ի ծառայությունների կենտրոնը գեներատորը չի համարում բժշկական սարքավորում, թեև մարդիկ այն օգտագործում են բժշկական սարքավորումը հոսանքով ապահովելու համար: Այդ պատճառով Medicare-ը և Medicaid-ը չեն վճարում առնչվող ծախսերը:14

A.   Medi-Cal-ի հրաժարման ծրագրերի շրջանակում կվճարվե՞ն գեներատորների կամ պահուստային մարտկոցների
ձեռքբերման ծախսերը

Medi-Cal-ի հրաժարման ծրագրերի նպատակն է՝ ապահովել տնային և համայնքահեն խնամք այն անձանց համար, որոնք այլապես ստիպված կլինեն դիմել որևէ հաստատությունում երկարաժամկետ խնամք ստանալու համար:15 HCBS հրաժարման ծրագրերը Բաժին 1915 (c)-ում սահմանված հրաժարման ծրագրերն են: Հրաժարման ծրագիրը թույլ է տալիս մարդկանց խնամքի կենտրոն գնալու փոխարեն մնալ սեփական տանը կամ համայնքային միջավայրում: Տնային և համայնքահեն այլընտրանքային ծառայությունների ծրագրի (անգլ. Home and Community Based Alternatives, HCBA) հրաժարումը ներառում է տարբեր ծառայություններ, այդ թվում՝ միջավայրի մատչելիության ադապտացումները. սրանք ձևափոխություններ են, որոնց միջոցով մարդիկ կարող են ձևափոխել իրենց տունը:16

HCBA-ի հրաժարումը վճարում է միջավայրի մատչելիության ադապտացումների համար, եթե դրանք անհրաժեշտ են մասնակցի առողջության, բարեկեցության և անվտանգության համար կամ մասնակցին թույլ են տալիս տանն ավելի անկախ լինել, և առանց որի անձը ստիպված կլինի խնամքի հաստատությունում ապրել: Միջավայրի մատչելիության ադապտացումները կարող են ներառել հատուկ էլեկտրական համակարգերի տեղադրումը, որոնք անհրաժեշտ են անվտանգություն և բարեկեցություն ապահովող բժշկական սարքը տեղավորելու համար:17

Հրաժարման ծրագրի շրջանակում միջավայրի մատչելիության ադապտացումները կարող են ներառել հատուկ էլեկտրական համակարգերի տեղադրումը, երբ անհրաժեշտ է տեղավորել բժշկական սարք, որն ապահովում է ձեր անվտանգությունը և բարեկեցությունը: Էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրը կարող է որակվել որպես հատուկ էլեկտրական համակարգ: Հրաժարման ծրագիրն իրականացնող մարմինը կարող է օգնել որոշել՝ արդյոք գեներատորը կամ հոսանքի պահուստային աղբյուրի այլ տարբերակները բժշկական տեսանկյունից անհրաժեշտ են: Հրաժարման ծրագիրն իրականացնող մարմինները համագործակցում են նահանգի համապատասխան մարմինների հետ գործը վարելու, հրաժարման ծրագրի ծառայությունները գնելու, մասնակիցներին անդամագրելու և «խնամքի մակարդակի» գնահատումներ կատարելու համար և որոշում են բուժման ծրագիրը:

Միջավայրի մատչելիության ադապտացումների հրաժարման ծրագրի դիմումի ներկայացման համար կան մի շարք պահանջներ, որոնք են.

  • ձեր ներկայիս բժշկի նշանակումը, որում է նշվում է պահանջված սարքավորման կամ ծառայության մասին,
  • պահանջված սարքավորման կամ ծառայության բժշկական անհրաժեշտության գնահատման զեկույցը,
  • սարքավորման գնահատումը, և ինչպես/ինչու է այն ձեզ անհրաժեշտ,
  • ներկայում ձեր կողմից օգտագործվող սարքերի ցուցակը և բոլոր անհամապատասխանությունների նկարագրությունը:

Հրաժարման ծրագրի իրականցման մարմինը կօգնի ձեզ հավաքել բոլոր ճիշտ փաստաթղթերը:

Տնային և համայնքահեն այլընտրանքային ծառայությունների հրաժարման ծրագրի մեկ սահմանափակումն այն է, որ միջավայրի մատչելիության ադապտացումների համար գործում է 5 000 ԱՄՆ դոլարի սահմանաչափ ողջ կյանքի ընթացքում:18 Ընդհանուր առմամբ, ողջ տունը հոսանքով ապահովելու հզորությամբ գեներատորների արժեքը տատանվում է 3 000-ից 15 000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Ողջ տունը հոսանքով ապահովելու հզորությամբ գեներատորների շատ մոդելներ գերազանցում են կյանքի ընթացքում 5 000 ԱՄՆ դոլարի սահմանաչափը, թեև հնարավոր է գտնել սահմանաչափը չգերազանցող մոդել:

Ձեր փոստային դասիչին համապատասխանող հասցեն սպասարկող հրաժարման ծրագրի մարմինը գտնելու համար սեղմեք այստեղ:

9.  Բողոքներ

«Հաշմանդամության իրավունքներ Կալիֆոռնիա» կազմակերպությունը ցանկանում է լսել, թե հոսանքազրկումների հետ կապված ինչ փորձառություն եք ունեցել, ինչ բողոքներ և մտահոգություններ ունեք: DRC կազմակերպության հետ կարող եք կապվել 1-800-776-5746 հեռախոսահամարով:

Էներգամատակարարող ընկերություններն ունեն սպառողների սպասարկման բաժիններ, որոնք գուցե կարողանան լուծել ձեր բողոքների հետ կապված խնդիրը կամ ուղղորդեն ձեզ դիմելու լրացուցիչ ռեսուրսների: Յուրաքանչյուր էներգամատակարարող ընկերության սպառողների սպասարկման բաժնի կոնտակտային տվյալները կարող եք գտնել ստորև.

PG&E

Կենցաղային սպառողների սպասարկման կենտրոնի հեռախոսահամար՝ 1-877-660-6789
Երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան
ժամը 9:00-ն:
Շաբաթ, առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան ժամը 6:00-ն:

SCE

Սպառողների աջակցման կենտրոնի հեռախոսահամար՝ 1-800-655-4555
Երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան
ժամը 7:00-ն:
Շաբաթ, առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան ժամը 5:00-ն:

SDG&E

Սպառողների սպասարկման կենտրոնի հեռախոսահամար՝ 1-800-411-7343
Երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան
ժամը 8:00-ն:
Շաբաթ, առավոտյան ժամը 7:00-ից երեկոյան ժամը 6:00-ն:

Bear Valley

Սպառողների սպասարկման թիմի հեռախոսահամար՝ 1-800-808-2837
Երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան ժամը 5:00-ն:

Liberty

Սպառողների սպասարկման կենտրոնի հեռախոսահամար՝ 1-800-782-2506
Երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան ժամը 5:00-ն:
Էլ. փոստ՝ CustomerInfo@libertyutilities.com

Pacific Corp

Սպառողների սպասարկման ծառայության հեռախոսահամար՝
1-888-221-7070

CPUC

Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հանձնաժողովը (CPUC) կարգավորում է Կալիֆոռնիայի էներգամատակարարող ընկերություններին: CPUC-ն ունի սպառողների հարցերով զբաղվող մասնաճյուղ, որտեղ կարելի է ներկայացնել բողոքները: CPUC-ին բողոք կարող եք ներկայացնել այստեղ:

DFEH

Կարող եք բողոք ներկայացնել Աշխատանքի տեղավորման և կացարանով ապահովման հարցերում խտրականության արգելման դեպարտամենտին (անգլ. Department of Fair Employment and Housing, DFEH), եթե կարծում եք, որ ձեր նկատմամբ հաշմանդամության հիմքով խտրականություն է կիրառվել: DFEH-ին բողոք կարող եք ներկայացնել այստեղ:

10.  ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ֆինանսական աջակցության ծրագրեր

Էներգամատակարարող ընկերություններից պահանջվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել համապատասխանող սպառողներին ՔՈՎԻԴ-19-ի համավարակի հետևանքների մեղմացման նպատակով: Դա ներառում է ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարման համար որոշ սպառողների անջատումների կասեցումը: Պաշտպանության այս միջոցների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ, իսկ տարբեր էներգամատակարարող ընկերությունների ծրագրերին կարող եք ծանոթանալ ստորև.

PG&E ընկերության ծրագրերին ծանոթացեք այստեղ:

SCE ընկերության ծրագրերին ծանոթացեք այստեղ:

SDG&E ընկերության ծրագրերին ծանոթացեք այստեղ:

11.  Լրացուցիչ ռեսուրսներ

Սեղմեք այստեղ և ծանոթացեք DRC-ի՝ անտառային հրդեհների ժամանակ աջակցության ռեսուրսների ուղեցույցին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք DRC-ի՝ հոսանքազրկումների ժամանակ աջակցության ռեսուրսներին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք Կալիֆոռնիայի Առողջապահական և հումանիտար ծառայությունների վարչության (CHHSA) ռեսուրսների ուղեցույցին:

Սեղմեք այստեղ և ծանոթացեք CHHSA-ի Արտակարգ իրավիճակի անհատական պլանին:

Եթե արտակարգ իրավիճակում եք հայտնվել կամ փորձանքի մեջ եք ընկել, զանգահարեք 911: «Հաշմանդամության իրավունքներ Կալիֆոռնիա» կազմակերպությունը չի կարող օգնել ձեզ տարհանման կամ անվտանգության ապահովման հարցում:

Մենք կարող ենք խոսել ձեզ հետ ձեր հարցի շուրջ, որոշել, թե ինչպես կարող ենք օգնել և ստանալ ձեզ անհրաժեշտ տեղեկությունները:

Աջակցության համար խնդրում ենք զանգահարել «Հաշմանդամության իրավունքներ Կալիֆոռնիա» կազմակերպության գաղտնի թեժ գծի
1-800-776-5746 հեռախոսահամարով կամ կապվել հեռատիպի
1-800-719-5798 համարով երկուշաբթիից ուրբաթ, առավոտյան
ժամը 9:00-ից երեկոյան ժամը 4:00-ն:

https://www.fda.gov/media/80782/download

https://adata.org/factsheet/emergency-power

https://prepareforpowerdown.com/wp-content/uploads/2019/10/Emergency-Power-Planning-Factsheet_revised-10-2019.pdf