CAP - Ինչպես է Շահառուի Աջակցության ծրագիրը օգնելու Ձեզ

CAP - Ինչպես է Շահառուի Աջակցության ծրագիրը օգնելու Ձեզ
Կալիֆորնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունը տրամադրում է CAP ծրագրի ծառայություններ ողջ նահանգում: CAP ծրագրի շրջանակում տրամադրվում է տեղեկատվություն, խորհրդատվություն և շահերի պաշտպանություն՝ օգնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց ստանալ աշխատանքի տեղավորման ծառայություններ DOR-ից, օրինակ ստանալ վերապատրաստում, կրթություն և աշխատանք: CAP-ն օգնում է պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ովքեր ստանում են կամ ունեն DOR-ի, Անկախ ապրելակերպի աջակցության կենտրոնների կամ Աշխատունակության վերականգնման օրենքի շրջանակում ֆինանսավորվող այլ գործընկերների ծառայությունների կարիքը:
Շահառուների աջակցման ծրագրի (CAP) մասին
Կալիֆորնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունը տրամադրում է CAP ծրագրի ծառայություններ ողջ նահանգում: CAP ծրագրի շրջանակում տրամադրվում է տեղեկատվություն, խորհրդատվություն և շահերի պաշտպանություն՝ օգնելու հաշմանդամություն ունեցող մարդկանց ստանալ աշխատանքի տեղավորման ծառայություններ DOR-ից, օրինակ ստանալ վերապատրաստում, կրթություն և աշխատանք: CAP-ն օգնում է պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ովքեր ստանում են կամ ունեն DOR-ի, Անկախ ապրելակերպի աջակցության կենտրոնների կամ Աշխատունակության վերականգնման օրենքի շրջանակում ֆինանսավորվող այլ գործընկերների ծառայությունների կարիքը:
Ո՞վքեր կարող են օգտվել CAP-ի ծառայություններից
Մարդիկ, ովքեր ունեն հաշմանդամություն և ովքեր ստանում են կամ ունեն DOR-ի, Անկախ ապրելակերպի աջակցության կենտրոնների կամ Աշխատունակության վերականգնման օրենքի շրջանակում ֆինանսավորվող այլ գործընկերների ծառայությունների կարիքը:
Որոշելու համար, թե արդյոք մենք կարող ենք ուղղակիորեն ներկայացնել Ձեզ, մենք ուսումնասիրում ենք Ձեր գործը, շահերը ինքնուրույն պաշտպանելու Ձեր ունակությունը, շահերի պաշտպանության այլ աղբյուրները, որոնք կարող են օգնել Ձեզ և այն, թե արդյոք Ձեր խնդիրը պատկանում է DRC-ի առաջնահերթություններին և արդյոք DRC-ին ունի Ձեզ օգնելու համար անհրաժեշտ ռեսուրսները:
Ձեր պատասխանատվությունները
- Մասնակցել DOR-ի կողմից կազմակերպվող Ձեր աշխատունակության վերականգնման ծրագրին:
- Պահպանել DOR-ում պահվող Ձեր գրանցումների պատճենները:
- Հայտնել Ձեր խորհրդատուին այն փոփոխությունների մասին, որոնք ազդում են DOR-ի կողմից Ձեզ տրամադրվող ծառայությունների կամ նպատակների վրա:
- Հարցնել, եթե չեք հասկանում:
Ձեր իրավունքները
- Դիմել ծառայությունների համար
- և ողջամիտ ժամկետում պարզել
- ձեր իրավունակությունը օրենքի համաձայն:
- Մասնակցել ձեր աշխատանքային հմտությունների և հետաքրքրությունների գնահատմանը և կազմել զբաղվածության անհատականացված ծրագիր (IPE):
- Ստանալ Ձեր IPE-ի տպագիր օրինակը և գրավոր ծանուցվել, եթե DOR-ը ցանկանում է փոփոխել կամ մերժել ձեր ծառայությունները կամ փակել Ձեր գործը:
- Վերանայել Ձեր IPE-ն տարեկան մեկ անգամ:
- Բողոքարկել DOR-ի որոշումը, եթե համաձայն չեք դրա հետ և պահպանել Ձեր ծառայությունները մինչև բողոքարկման գործընթացի ավարտը:
- Կատարել ողջամիտ և իրազեկված ընտրություններ և ստանալ հարգալից վերաբերմունք:
- Ստանալ համապատասխան ծառայությունները արագ և առանց ուշացման:
- Աշխատել զբաղվածության այն նպատակի ուղղությամբ, որը Ձեզ հնարավորություն կտա աշխատել Ձեզ ցանկալի վայրում և վճարվել հաշմանդամություն չունեցող աշխատակիցների չափով:
- Ստանալ Զբաղվածությանը նախորդող անցումային շրջանի ծառայություններ (Pre-ETS), որոնք այլ կերպ կոչվում են «Ուսանողական ծառայություններ / Երիտասարդական ծառայություններ», եթե Դուք դեռահաս եք կամ չափահաս երիտասարդ և ունեք դաշնային և նահանգային օրենքներով սահմանված կարգի հաշմանդամություն:
CAP-ը կարող է օգնել Ձեզ
- Հասկանալ՝ արդյոք դուք համապատասխանում եք Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի (DOR)-ի կողմից առաջարկվող աշխատանքի տեղավորման ծառայություններին, որոնք կօգնեն Ձեզ գտնել աշխատանք:
- Հասկանալ՝ ինչպես պետք է մշակել զբաղվածության ծրագիր, որը կարող է ներառել նաև ինքնազբաղվածության ծրագիրը:
- Իմանալ ավելին DOR-ի և Անկախ ապրելակերպի աջակցության կենտրոնների ծառայությունների մասին:
- Պաշտպանել Ձեր շահերը, որպեսզի ստանաք Ձեզ անհրաժեշտ ծառայությունները:
Ինչպես կապվել Շահառուների աջակցման ծրագրի (CAP) հետ
Դուք կարող եք կապ հաստատել Շահառուների աջակցման ծրագրի հետ՝ զանգահարելով հետևյալ անվճար հեռախոսահամարով.
1-800-776-5746 կամ
1-800-719-5798 (TTY)
DRC-ն օգնում է հաշմանդամություն ունեցող մարդկանց հասկանալ իրենց իրավունքները, դառնալ սեփական շահերի պաշտպաններ և տրամադրում է իրավական ներկայացուցչի ծառայություններ հաշմանդամությանն առնչվող գործերում:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.