ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Publications
#7158.10

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Այս հրատարակությունը տեղեկատվություն է տրամադրում անչափահասների կալանքի տակ գտնվող երիտասարդների՝ հատուկ կրթության իրավունքի մասին:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ներածություն

Այս հրապարակումը տրամադրում է տեղեկություններ անչափահասների գաղութում գտնվող պատանիների հատուկ կրթության իրավունքների վերաբերյալ:

Այստեղ «անչափահասների քրեակատարողական հիմնարկներ» սահմանումը վերաբերում է անչափահասների վարչաշրջանային գաղութներին, պատանիների ուղղիչ գաղութներին և անչափահասների ճամբարներին: «Գաղութի դպրոցներ» սահմանումը վերաբերում է այդ հիմնարկներում գործող դպրոցներին:

Այս հրապարակման մեջ ներկայացվում է ընդհանուր բնույթի իրավական տեղեկատվություն: Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ, կապվեք Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության հետ: Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության հեռախոսահամարը նշված է սույն փաստաթղթի վերջում:

Աշակերտներն ունե՞ն հատուկ կրթության իրավունք անչափահասների գաղութում գտնվելու ընթացքում

Այո: Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովման մասին օրենքի (անգլ. Individuals with Disabilities Education Act, IDEA) համաձայն հաշմանդամություն ունեցող 3-ից 21 տարեկան յուրաքանչյուր երեխա ունի հնարավորինս առանց սահմանափակման միջավայրում, այդ թվում՝ անչափահասների գաղութում, անվճար և համապատասխան պետական կրթություն ստանալու իրավունք [20 U.S.C. Sec. 1412(a)(1)]: 

Անչափահասների ու պատանիների գաղութները պետք է ապահովեն հատուկ կրթություն և տրամադրեն հարակից ծառայությունները: Կրթությունը և ծառայությունները պետք է բավարարեն աշակերտի անհատական կարիքները: Անչափահասների ուղղիչ գաղութում գտնվող հաշմանդամություն ունեցող բոլոր աշակերտները նահանգային և դաշնային օրենսդրության համաձայն իրավունք ունեն հատուկ կրթության համար գնահատում անցնելու և որակվելու պաշտպանության միջոցների համար: 

Ո՞րն է անչափահասների գաղութի հատուկ կրթության տարբերությունը

Ստորև ներկայացված են անչափահասների գաղութի հատուկ կրթության և համայնքի հատուկ կրթության որոշ տարբերություններ: Այս տարբերություններին պատրաստվելը կարող է օգնել՝ հավաստիանալու, որ դուք կամ ձեր երեխան անչափահասների գաղութում ստանում եք անհրաժեշտ կրթությունը:

Տվյալների փոխանցման ուշացումները կարող են ուշացնել IEP-ի կատարումը կամ հատուկ կրթության ապահովումը

Կրթական տվյալների փոխանցման հետևանքով երբեմն կարող է ուշացվել երեխայի IEP-ի կատարումը անչափահասների գաղութում:

Ընտանիքները կարող են պատրաստվել այս հնարավորությանը՝ ստանալով աշակերտի տվյալները: Թե՛ նահանգային, թե՛ դաշնային օրենքները ծնողներին իրավունք են տալիս ստուգել և ուսումնասիրել երեխայի կրթական փաստաթղթերը [34 C.F.R. Sec. 300.613; Cal. Ed. Code Sec. 56504]:  Նահանգային օրենսդրությամբ դպրոցական կրթության շրջանային բաժինը պարտավոր է տրամադրել աշակերտի կրթական փաստաթղթերը գրավոր կամ բանավոր դիմում ներկայացնելուց հետո հինգ օրվա ընթացքում [Cal. Ed. Code Sec. 56504]: Լավ կլինի ներկայացնել գրավոր դիմում, որպեսզի կարողանաք հետևել և հավաստիանալ, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը պահպանում է հնգօրյա ժամկետը:

Երբ աշակերտները փոխում են դպրոցական կրթության շրջանը, ինչը և տեղի է ունենում անչափահասների գաղութ տեղափոխվելիս, փաստաթղթերի փոխանցման համար գործում են հատուկ պահանջներ:

  • 72 ժամ, երբ IEP ունեցող աշակերտն ազատ է արձակվում անչափահասների գաղութից [Cal. Ed. Code Sec. 48647(c)(1)]
  • 2 աշխատանքային օր որդեգրված անչափահասների համար [Cal. Ed. Code Sec. 49069.5(d)]
  • 5 օր մյուս տեսակի բոլոր տեղափոխումներ համար [Cal. Ed. Code Sec. 56043(o)]

Ձեր երեխայի փաստաթղթերը պահանջելը կարող է օգնել փոխանցել դրանք անչափահասների գաղութում գործող դպրոցին առանց ուշացման:

Առանց IEP-ի աշակերտը կարող է մուտք գործել հաստատություն և դուրս գալ այնտեղից նախքան գնահատումների ավարտը:

Անչափահասների հաստատություններում աշակերտները հաճախ ստանում են կարճատև պատիժ կամ մնում են հաստատությունում միայն գործի դատաքննության ընթացքում կամ մինչև իրենց դատական գործով որոշման ընդունումը: Հաստատությունում կարճատև մնալու այսպիսի դեպքերում դատական դպրոցը կարող է սկսել հատուկ կրթության գնահատման պլանավորման գործընթացը, սակայն չավարտել այն նախքան աշակերտի ազատ արձակումը և վերադարձը համայնք:

IDEA-ն պահանջում է, որ «հաշմանդամություն ունեցող երեխաների գնահատումները, որոնք մի պետական հիմնարկից մյուսն են տեղափոխվում նույն ուսումնական տարում, համակարգվեն այդ երեխաների նախկին և հաջորդ դպրոցների հետ ըստ անհրաժեշտության և հնարավորինս արագ» [20 U.S.C. Sec. 1414(b)(3)(D); 34 C.F.R. Sec. 300.304(c)(5)]:

Եթե ձեր երեխան լքի որևէ հաստատություն նախքան իր գնահատումների ավարտը, օգտակար կլինի կապվել տվյալ հաստատության անձնակազմի հետ կամ IEP-ի հանդիպում հրավիրել՝ գնահատումների ավարտումը քննարկելու համար:

Անչափահասների հաստատությունը գուցե ասի, որ սահմանափակ տարածքը, սահմանափակ թվով անձնակազմը կամ այլ ռեսուրսները թույլ չեն տալիս նրանց հատուկ կրթություն ապահովել կամ հարակից ծառայությունները մատուցել:

Տարածքի, անձնակազմի կամ ֆինանսավորման խնդիրներից բացի, անչափահասների գաղութների դպրոցները պարտավոր են հատուկ կրթությունն ապահովել և հարակից ծառայությունները մատուցել աշակերտների IEP-երին համաձայն [20 U.S.C. Sec. 1412(a)(1)]:  Նույն կերպ, անչափահասների գաղութների դպրոցները պետք է կրթությունն ապահովեն հնարավորինս անսահմանափակ միջավայրում, ինչը նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող աշակերտները հնարավորության առավելագույն սահմաններում դասերին պետք է մասնակցեն հաշմանդամություն չունեցող իրենց հասակակիցների հետ միասին [20 U.S.C. Sec. 1412(a)(5)(A)]:

 Եթե անչափահասների գաղութի դպրոցը ձեր երեխայի համար չի ապահովում անվճար համապատասխան պետական կրթություն հնարավորինս անսահմանափակ միջավայրում, դուք իրավունք ունեք Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտին ներկայացնել պատշաճ իրավական կարգով լսումներ անցկացնելու հայտ կամ կարգի խախտման բողոք: Տարածքի դպրոցների նման անչափահասների գաղութի դպրոցները նույնպես պետք է տրամադրեն ծնողների իրավունքների ծանուցումներ, ինչը ներառում է պատշաճ իրավական կարգով և խախտումներ թույլ տալու վերաբերյալ բողոքների նկարագրությունը:

Աշակերտը կարո՞ղ է գնահատվել հատուկ կրթության համար անչափահասների գաղութում գտնվելու ընթացքում

Այո: Հանրակրթական դպրոցների նման անչափահասների գաղութների դպրոցները նույնպես պարտավոր են նույնականացնել, ընտրել և գնահատել հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաներին, որոնք հնարավոր է, որ հատուկ կրթության կամ հարակից ծառայությունների կարիք ունենան [20 U.S.C. Sec. 1412(a)(3)(A); 34 C.F.R. Sec. 300.111]:

Եթե ձեր երեխան գտնվում է անչափահասների գաղութում և չի գնահատվել, կարող եք պահանջել, որ նրան գնահատեն: Այդ պահանջը պետք է գրավոր ներկայացնեք՝ նշելով պահանջի ամսաթիվը և այն գնահատումների առանձին տեսակները, որոնք կցանկանայիք, որ ձեր երեխայի համար անցկացվեին: Այս պահանջը կոչվում է «ուղեգիր» [Cal. Ed. Code Sec. 56029]: Կալիֆորնիայի կանոնակարգերի և բոլոր գրավոր ուղեգրերի համաձայն սկսվում է գնահատման գործընթացը [C.C.R., բաժին 5, Sec. 3021]:

Գնահատման պահանջ ներկայացնելուց հետո անչափահասների գաղութի դպրոցը բոլոր հնարավոր հանգամանքներում պետք է 15 օրվա ընթացքում ձեզ գնահատման պլան տրամադրի: Եթե ուղեգիրը ներկայացնում եք կանոնավոր ուսումնական տարվա ավրատից հետո 10 օրվա ընթացքում, գնահատման պլանը կարող է տրամադրվել հաջորդ ուսումնական տարվա մեկնարկից հետո 10 օրվա ընթացքում [Cal. Ed. Code Sec. 56321(a)]:

Գնահատման պլանն ստանալուց հետո արձագանքելու կամ գնահատման պլանը հաստատելու համար դուք ունեք առնվազն 15 օր [Cal Ed. Code Sec. 56321(c)(4)]: Գնահատման պլանն ստորագրելուց և վերադարձնելուց հետո անչափահասների գաղութի դպրոցն ունի 60 օր, որպեսզի կատարի գնահատումները և անցկացնի IEP-ի հանդիպում աշակերտի իրավունակությունը որոշելու համար, և աշակերտի իրավունակությունը հաստատվելու դեպքում՝ կազմի IEP փաստաթուղթը [Cal Ed. Code Sec. 56344(a)]:

Աշակերտի IEP-ն իրականացվելո՞ւ է անչափահասների գաղութում

Այո: Անչափահասների գաղութի դպրոցը պարտավոր է ապահովել հատուկ կրթությունը և տրամադրել հարակից ծառայությունները: Պահանջվում է նաև պատշաճ կարգով թարմացնել աշակերտի IEP-ը: Անչափահասների գաղութի դպրոցները, տարածքային դպրոցների նման, նույնպես պարտավոր են աշակերտի ծնողներին տրամադրել IEP-ի նպատակների իրագործման առաջընթացի մասին հաշվետվություն, քանի դեռ աշակերտը գտնվում է անչափահասների գաղութում:

Արդյո՞ք աշակերտը անչափահասների գաղութում նույնպես կստանա հարակից ծառայություններ, ինչպիսիք են խոսքային խնդիրների շտկման թերապիան, խորհրդատվությունը կամ մասնագիտական հիվանդությունների բուժումը

Այո, անչափահասների գաղութում գտնվող հաշմանդամություն ունեցող իրավունակ աշակերտներն ամեն դեպքում իրավունք ունեն ստանալու հարակից ծառայությունները: Հարակից ծառայությունները նախատեսված են հավաստիացնելու, որ կրթական ծրագիրն օգուտ է տալիս աշակերտներին:

Եթե աշակերտն անչափահասների գաղութ տեղափոխվելիս արդեն իսկ օգտվում է IEP ծառայություններից, ապա գաղութը պետք է տրամադրի այնպիսի ծառայություններ, որոնք համեմատելի են աշակերտի նախքան անչափահասների գաղութի դպրոց տեղափոխվելն ունեցած IEP-ում նկարագրված ծառայությունների հետ կամ ընդունի նախկին IEP-ը կամ աշակերտի համար մշակի նոր IEP [34 C.F.R. Sec. 300.323; Cal. Ed. Code Sec. 56325(a)(1)]:

Արդյո՞ք անչափահասների գաղութում կանցկացվեն IEP-ի հանդիպումներ: Արդյո՞ք ծնողները կամ պաշտպանները կարող են ներկա գտնվել դրանց

Անչափահասների գաղութ տեղափոխվելիս դպրոցը պետք է 30 օրվա ընթացքում անկացնի տեղափոխման IEP-ի հանդիպում [34 C.F.R. Sec. 300.323; Cal. Ed. Code Sec. 56325(a)(1)]:

IEP-ի հանդիպումները կարող են հրավիրվել նաև ըստ անհրաժեշտության՝ ծնողի կողմից: Դպրոցը IEP-ի հանդիպումը պետք է անցկացնի պահանջի օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում [Cal. Ed. Code Sec. 56043(l), Cal. Ed. Code Sec. 56343.5]: Նախընտրելի է այդ պահանջը ներկայացնել գրավոր, որպեսզի կարողանաք հետևել 30-օրյա ժամկետին:

Երբ աշակերտը գտնվում է անչափահասների գաղութում, ծնողներն ամեն դեպքում IEP-ի պարտադիր անդամներ են համարվում և ունեն IDEA-ով սահմանված իրավունքներ, եթե դատարանը չի սահմանափակել նրանց իրավունքները, կամ աշակերտը դեռևս 18 տարեկան չի դարձել [34 C.F.R. Sec. 300.322]: Ծնողներին պետք է թույլատրվի ներկա գտնվել IEP-ի հանդիպմանը:

Եթե ծնողներից ոչ մեկը չի կարող ներկա գտնվել IEP-ի հանդիպմանը, անչափահասների գաղութի դպրոցը պետք է ամեն դեպքում փորձի ապահովել ծնողի մասնակցությունը, այդ թվում՝ հեռազանգի միջոցով  [34 C.F.R. Sec. 300.322(c); 34 C.F.R. Sec. 300.328]: Անչափահասների գաղութի դպրոցը պետք է ապահովի IEP-ի հանդիպման ընթացակարգերի մատչելիությունը ծնողների համար, դա ներառում է խլություն ունեցող կամ ոչ անգլերենով, այլ մայրենի լեզվով, խոսող ծնողներին թարգմանչով ապահովելը [34 C.F.R. Sec. 300.322(e))]:

Ծնողներին պետք է թույլատրվի նաև IEP հանդիպմանը որևէ փաստաբան բերել [34 C.F.R. Sec. 300.321(a); 34 C.F.R. Sec. 300.322(a)]: Այլ անձինք, այդ թվում՝ փաստաբանները, ծնողի կամ դպրոցի հայեցողությամբ նույնպես կարող են ներկա գտնվել IEP-ի հանդիպումներին, եթե տվյալ անձն ունի գիտելիքներ կամ հատուկ տեղեկություններ աշակերտի մասին [34 C.F.R. Sec. 300.321(a)(6)]: Այդ անձանց գիտելիքների կամ հատուկ տեղեկությունների սահմանումը պետք է տա այն անձը, որը հրավիրել է տվյալ անձին հանդես գալու IEP-ի թիմում [34 C.F.R. Sec. 300.321(c)]:

Անչափահասների գաղութում գտնվող հաշմանդամություն ունեցող աշակերտները նույնպես պետք է մասնակցեն որպես IEP-ի թիմի անդամ [34 C.F.R. Sec. 300.321(a)(7)]: Աշակերտի մասնակցությունը կարող է զգալիորեն օգնել IEP-ի թիմին նրա կարիքները սահմանելիս: 

Աշակերտը կարո՞ղ է նոր գնահատումներ ունենալ անչափահասների գաղութում գտնվելու ընթացքում

Այո, անչափահասների գաղութները պետք է գնահատեն հաշմանդամություն ունեցող պատանուն հատուկ կրթության համար [20 U.S.C. Sec. 1412(a)(3)(A); 34 C.F.R. Sec. 300.111]: Գործում են 4-րդ բաժնում նկարագրված նույն ընթացակարգերը:

Հաստատությունն ամեն դեպքում պետք է սկսի գնահատման գործընթացը, եթե նույնիսկ աշակերտը կարճատև ժամանակով է գտնվում է անչափահասների գաղութում: Գնահատումն ավարտին հասցնելու համար հաստատությունը գործընթացը պետք է համակարգի դպրոցական կրթության այն շրջանային բաժնի հետորտեղ աշակերտը դպրոց է հաճախելու անչափահասների գաղութից դուրս գալուց հետո [34 C.F.R. Sec. 300.304(c)(5)]:  Սակայն նկատի ունեցեք, որ այս գնահատման ավարտի ժամանակահատվածը այնքան էլ հստակ չէ. գնահատումը պետք է ավարտվի «հնարավորինս արագ» [34 C.F.R. Sec. 300.304(c)(5)]: Գնահատումները սովորաբար պետք է ավարտվեն գնահատման համար ծնողի համաձայնությունն ստանալուց հետո 60 օրվա ընթացքում [34 C.F.R. Sec. 300.301(c)]: Այս ժամանակահատվածը կիրառելի չէ, եթե աշակերտը փոխանցում է շրջանի միջանկյալ գնահատումը [34 C.F.R. Sec. 300.301(d)(2)]:  Սակայն դպրոցական կրթության շրջանային բաժինը, որտեղ տեղափոխվում է աշակերտը, պետք է «բավարար չափով ապահովի գնահատման արագ ավարտումը» և ծնողի հետ պետք է «գնահատման ավարտի որոշակի ժամկետ» համաձայնեցնի [34 C.F.R. Sec. 300.301(e)]:

Աշակերտի վերադարձը համայնք ի՞նչ ազդեցություն է ունենալու նրա հատուկ կրթության վրա

Համայնք վերադառնալու պլանավորումը պետք է սկսվի այն պահից, երբ աշակերտը մտնում է անչափահասների գաղութ: Նման պլանավորումը կարևոր է՝ վստահ լինելու համար, որ պատանին անչափահասների գաղութից ազատ արձակվելուց անմիջապես հետո կարող է սկսել դպրոց հաճախել՝ ունենալով համապատասխան աջակցությունը և ծառայությունները: Կալիֆորնիայում 20 հաջորդական ուսումնական օր անչափահասների գաղութում գտնվող պատանիները պետք է ունենան ուսման վերսկսման պլան [Cal. Ed. Code Sec. 48647(f)]:

Դպրոց հետ ընդունվելու համար անչափահասները չպետք է ունենան որևէ խոչընդոտ: Անչափահասների գաղութից ազատ արձակվելուց հետո բոլոր անչափահասներն իրավունք ունեն անմիջապես հետ ընդունվել իրենց տարածքային դպրոցը: Դպրոցները չեն կարող հրաժարվել անչափահասների գաղութից ազատ արձակված աշակերտին ընդունելուց որոշակի փաստաթղթերի, օրինակ՝ պատվաստումների կամ գնահատականների տեղեկագրի պակասի պատճառով [Cal. Ed. Code Sec. 48853.5(f)(8)(B)]: Դպրոցները չեն կարող նաև հրաժարվել աշակերտին ընդունել անչափահասների գործերով դատվածություն ունենալու պատճառով [Cal. Ed. Code Sec. 48645.5(b)]:

Անչափահասներն իրավունք ունեն հետ ընդունվել ազատազրկումից առաջ իրենց հաճախած դպրոցը, որը կոչվում է նաև «սկզբնական դպրոց», եթե նրանք այդ դպրոցից չեն հեռացվել կամ հեռացման ենթակա չեն [Cal. Ed. Code Sec. 48853.5(f)(1)]: Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը մերժում է այս իրավունքները, կարող եք Բողոքների ներկայացման միասնական կարգով (անգլ. Uniform Compliant Procedure, UCP) բողոք ներկայացնել դպրոցական կրթության շրջանային բաժնին: UCP բողոք կարող եք ներկայացնել նաև անմիջապես Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտին այն հանգամանքներում, երբ առկա է պատասխան հարվածի վտանգ [C.C.R., բաժին 5, Sec. 4650(a)]:

Ազատազրկված անչափահասները կարող են նաև իրավունք ունենալ կապ հաստատել դպրոցական կրթության շրջանային բաժնի «կրթական պատասխանատուի» հետ, որի աշխատանքային պարտականությունների մեջ մտնում է օգնել աշակերտին այնպիսի հարցերում, ինչպիսին հետ ընդունումն է [Cal. Ed. Code Sec. 48852.5(c)]: Դպրոցական կրթության շրջանային բաժնի կրթական պատասխանատուի մասին տեղեկությունները, այդ թվում՝ նրանց կոնտակտային տվյալները, սովորաբար կարող եք գտնել դպրոցական կրթության շրջանային բաժնի կայքում:

Անչափահասների գաղութում գտնվող աշակերտներն ունե՞ն անցումային պլանավորման իրավունք

Այո, համաձայն IDEA-ի անցումային պլանավորումը պետք է իրականացվի IEP-ի առաջին հանդիպման ընթացքում, որն անցկացվում է այն ժամանակ, երբ աշակերտը դառնում է 16 տարեկան կամ ավելի վաղ, եթե հարմար է աշակերտին [20 U.S.C. Sec. 1414(d)(1)(A)(i)(VII); 34 C.F.R. Sec. 300.320(b)]: Անցումային պլանավորումը ներառում է ավագ դպրոցն ավարտելուց հետո աշակերտի նպատակների, այդ թվում՝ կրթական և զբաղվածության նպատակների սահմանումը  [34 C.F.R. Sec. 300.43]:  Անցումային շրջանի ծառայությունները կարող են ներառել աշխատանքի ընդունման վերապատրաստման դասընթացներ այն կազմակերպությունների միջոցով, որոնք նախատեսված են սպասարկելու դատվածություն ունեցող անչափահասներին: Հիշեք, անցումային շրջանի ծառայությունները պետք է յուրաքանչյուր աշակերտի համար սահմանվեն անհատապես՝ աշակերտի նպատակների հիման վրա:  Աշակերտի IEP-ում կարող եք ներառել հետ ընդունման հետ կապված նպատակներն ու ծառայությունները որպես անցումային պլանավորում:

Ռեսուրսներ

Հատուկ կրթության մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության «Հատուկ կրթության իրավունքների և պարտավորությունների» ձեռնարկը հետևյալ հղումով՝ https://serr.disabilityrightsca.org/: 

Անցումային շրջանի պլանավորման և ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տե՛ս Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության «Անցումային շրջանի ծառայություններ աշակերտների համար» հրապարակման մեջ հետևյալ հղումով՝ https://www.disabilityrightsca.org/publications/transition-services-for-students:

Եթե ունեք հարցեր, կարող եք կապվել Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության գաղտնի թեժ գծի 1-800-766-5746 հեռախոսահամարով, որը գործում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9:00am-ից 4:00 pm-ը: