Արդյո՞ք դպրոցը գործադրում է հետապնդում: Ձեռնարկ ձեր իրավունքների մասին

Publications
#5408.10

Արդյո՞ք դպրոցը գործադրում է հետապնդում: Ձեռնարկ ձեր իրավունքների մասին

Հետապնդումը խտրականության, հարկադրման, ահաբեկման կամ սպառնալիքի կիրառում է անձի նկատմամբ՝ պաշտպանված իրավունքից: [1]  օգտվելու վրա ազդելու նպատակով: Հետապնդումն անօրինական է և՛ դաշնային, և՛ նահանգի օրենքներով:

Ներածություն

Հետապնդումը խտրականության, հարկադրման, ահաբեկման կամ սպառնալիքի կիրառում է անձի նկատմամբ՝ պաշտպանված իրավունքից: 1  օգտվելու վրա ազդելու նպատակով: Հետապնդումն անօրինական է և՛ դաշնային, և՛ նահանգի օրենքներով:

Աշխատունակության վերականգման մասին 1973թ. օրենքի 504 բաժինը և Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը հանդիսանում են դաշնային օրենքներ, որոնք արգելում են անձի հաշմանդամության2 վրա հիմնված խտրականությունը: Սույն դաշնային և խտրականության դեմ ուղղված օրենքներից յուրաքանչյուրը նաև արգելում է հետապնդումը դրանով պաշտպանվող օրենքներից օգտվելու համար: 3

Ի լրումն, Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժինը պաշտպանում է դպրոցական կրթության շրջանային բաժնի կամ այլ տեղական կրթական գործակալության աշխատակցին կամ կապալառուին, ով պաշտպանում է կամ օգնում է ծնողին պաշտպանել հատուկ կարիքներով աշակերտներին/ուսանողներին՝ աշխակերտի/ուսանողի համար ծառայություններ կամ հարմարություններ ստանալու համար:  Կրթական գործակալությանն արգելվում է հետապնդել աջակցող անձնակազմի անդամներին կամ կապալառուին՝ այդ անձի գործողություններին խոչընդոտելու նպատակով:

Աշխատունակության վերականգման մասին 1973թ. օրենքի 504 բաժինը և Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը

Աշխատունակության վերականգնման մասին 1973թ. օրենքի 504 բաժինը հանդիսանում է դաշնային օրենք, որը պաշտպանում է անձանց՝ նրանց հաշմանդամության վրա հիմնված խտրականությունից:  504 բաժինն արգելում է պետական ֆինանսավորում ստացող կազմակերպություններին և գործատուներին բացառել կամ մերժել հաշմանդամներին ծրագրերով նպաստներ և ծառայություններ ստանալու հավասար հնարավորությունները:  Համաձայն 504 բաժնի՝ դպրոցները պետք է տրամադրեն հարմարություններ համապատասխան աշխակերտներին և ուսանողներին:  504 բաժինն արգելում է բողոք ներկայացնելու, ցուցմունքներ տալու, աջակցություն տրամադրելու կամ քննություն անցկացնելու պատճառով հետապնդումն այն իրավունքի պաշտպանության համար, որը պաշտպանված է սույն բաժնով:4

Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (անգլ.՝ Disabilities Act, ADA) դպրոցներին արգելում է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը: Այն արգելում է նաև հետապնդումը, հարկադրումը կամ սպառնալիքներն այն անձանց հանդեպ, ովքեր ներկայացնում են բողոքներ ADA-ի շրջանակում:5

Որոշ դեպքերում կարող են լինել հետապնդման հստակ ապացույցներ: Օրինակ՝ դպրոցական կրթության շրջանային բաժնի արձանագրության մեջ գրառումն առ այն, որ դպրոցական կրթության շրջանային բաժնի անձնակազմը քննարկում էր չընդունել աշակերտին կամ ուսանողին օտար լեզվի դասարան, քանի որ նրա անունից Քաղաքացիական իրավունքների գրասենյակում (անգլ.՝ Office of Civil Rights, OCR) ներկայացվել էր բողոք, համարվել է բավարար ապացույց հետապնդման համար:6  Սակայն շատ դեպքերում, հետապդնման առկայության մասին եզրահանգումն արվում է շրջական հանգամանքներից, որոնք պահանջում են չորս փուլից բաղկացած վերլուծություն:7

Արդյո՞ք բողոք ներկայացնողը ներգրավված էր օրենքով պաշտպանված գործունեության մեջ:

Հնարավոր է, որ բողոքող կողմը ներկայացրել է բողոք աշակերտի կամ ուսանողի անունից կամ այլ կերպ մասնակցել է աշակերտի կամ ուսանողի պաշտպանությանը, այդ թվում նաև՝ ցուցմունքներ տալով, քննելով կամ որևէ մեկին աջակցելով այդ գործողություններում:

Արդյո՞ք բողոքողը հանդիսանում էր անբարենպաստ գործողության թիրախը:

Բողոքողին վնաս հասցնող գրեթե ցանկացած գործողություն կարող է ճանաչվել որպես անբարենպաստ գործողություն:  Օրինակ՝ ծնողների կողմից ներկայացված հետապնդման մասին նախապահանջը ճանաչվել է վավեր, երբ դպրոցական կրթության շրջանային բաժինը մերժել է գնահատականների տեղեկանքի պատճենը տրամադրելու մասին նրանց պահանջը, իսկ այնուհետև առաջարկել է տրամադրել դրանց պատճենները 2.600 ԱՄՆ դոլար վճարի դիմաց:  Սակայն նախքան ծնողների կողմից լսումների անցկացման դիմում ներկայացնելը դպրոցական կրթության շրջանային բաժինը տրամադրել է անվճար պատճեններ ծնողներին:8

Մեկ այլ որոշման մեջ սահմանվել էր, որ որպեսզի գործողությունը լինի հետապնդող, այն պետք է անմիջականորեն ազդի աշակերտի/ուսանողի վրա:  Երբ տնօրենը ենթադրաբար ասել էր աշակերտին/ուսանողին, որ «սպասում էր», որ նա հավաքի պատշաճ քանակով կարգապահական տույժեր, որպեսզի նա կարողանար «դուրս շպրտել» աշակերտին/ուսանողին դպրոցից, OCR-ը սահմանեց, որ, թեև տնօրենի խոսքերն այդքան էլ դիվանագիտական չէին, սակայն այն դիտարկումը, որ աշակերտը/ուսանողը կարող է հեռացվել դպրոցից առկա վարքագիծը պահպանելու դեպքում, ինքնին չի հանդիսանում հետապնդող գործողություն, քանի որ անմիջականորեն չի ազդել աշակերտի/ուսանողի վրա:9

Սան Ռեմոն Վելիի (Կալիֆորնիա) Միասնական դպրոցական կրթության շրջանային բաժնում, 38 IDELR 73 (OCR 2002թ.) OCR-ը մերժել է հետապնդման մասին ծնողի բողոքը, քանի որ բացակայում էր երկրորդ գործոնը, այսինքն՝ «անբարենպաստ գործողությունը»:  Նշված դեպքում OCR-ը գտավ, որ ոչ մի անբարենպաստ գործողություն տեղի չէր ունենում, երբ մարզիչն ամենայն հավանականությամբ վհատեցնում էր մարզիկ-աշակերտին նրա հետ շփման մեջ ծնողի պաշտպանիչ ջանքերի պատճառով: OCR-ը հիմնավորել է, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը չէր հետապդնում ծնողին կամ աշակերտին, քանի որ աշակերտն էապես չի սահմանափակվել իր որպես աշակերտի կարգավիճակով, և որ մարզիչի դիտարկումն այդքան լուրջ չէր հանդիսանում ծնողի պաշտպանիչ ջանքերը զսպող գործոն համարվելու համար:

Արդյո՞ք առկա էր որևէ կապ պաշտպանվող գործողության և եզրակացությունը կամ հետապնդումը հիմնավորող անբարենպաստ գործողության միջև:

Հետապնդման գծով գործողության առկայությունը հաստատելու համար բողոք ներկայացնողը պետք է ցույց տա, որ հետապնդող գործողությունը կատարվել է պաշտպանվող գործողության արդյունքում:  Հաշվի առնված միակ գործոնն է՝ արդյո՞ք անբարենպաստ գործողությունը պաշտպանվող գործողությունից կարճ ժամանակ անց է պատահել:10

 Անհրաժեշտ պատճառական կապը ցույց տալու համար կարող է պահանջվել ցույց տալ, որ հետապնդումը ենթադրաբար իրականացնող մարմինը տեղյակ էր պաշտպանվող գործողության մասին:  Դա միշտ չէ, որ խնդիր է հանդիսանում, սակայն կարող է կարևոր լինել, եթե հետապնդող հաստատությունը պնդում է, որ գործում էր այն պատճառներով, որոնք կապ չեն ունեցել պաշտպանվող գործողության հետ:11

Արդյո՞ք դպրոցը ներկայացրել է անբարենպաստ գործողության օրինական, չհետապնդող պատճառ:

Վերոգրյալ երեք գործոնները պարզելուց հետո OCR-ը կամ փաստերը որոշող այլ մարմինը ստուգում է՝ արդյոք դպրոցական կրթության շրջանային բաժինը ներկայացրել է անբարենպաստ գործողության օրինական, չհետապնդող պատճառ:  Եթե ներկայացվել է ճշմարտանման օրինական պատճառ, բողոք ներկայացնողը պետք է ապացույցների գերակայությամբ ապացուցի, որ գործողության ներկայացված պատճառը չի հանդիսանում իսկական պատճառ, այլ պարզապես առիթ է:12

Օրինակ՝ Էլք Գրոուվ Միասնական դպրոցական կրթության շրջանային բաժնում, 36 IDELR 160 (2001), ուսուցիչը պնդում էր, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը հետապնդում էր կատարել իր հանդեպ, երբ իրեն մշտական հիմունքով տեղափոխել էիր RSP դասընթացները դասավանդելու համար անպատշաճ տարածք:  Դպրոցական կրթության շրջանային բաժինը ժխտում էր, որ նրա որոշումը կայացվել էր ի պատասխան ուսուցչի նախկին պաշտպանիչ գործողությունների: Պատճառը, որը բերել էր դպրոցական կրթության շրջանային բաժինը նրան տեղափոխելու համար, կայանում էր նրանում, որ դպրոցը չի համապատասխանում պայմաններին՝ դասավանդման համար տարածքի բացակայության պատճառով: Դպրոցական կրթության շրջանային բաժինը նաև նշեց, որ դասավանդման փոքր տարածքում RSP տեղադրումը խորհուրդ է տրվել Կալիֆորնիայի Կրթության վարչության կողմից որպես ուղղիչ գործողություն:  OCR-ը չգտավ բավարար ապացույցներ առ այն, որ դպրոցական կրթության շրջանային բաժնի՝ ուսուցչի դասընթացները տեղափոխելու պատճառները հանդիսանում էին նրա նկատմամբ հետապնդում գործադրելու առիթ:

Մեկ այլ որոշմամբ OCR-ը մերժել է հետապնդման մասին բողոքը, գտնելով, որ դպրոցական կրթության շրջանային բաժինն առաջարկել է իր գործողությունների օրինական հետապնդում չպարունակող պատճառներ:  Աշակերտի մայրը բողոք ներկայացրեց, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը հետապնդում է իր որդուն իր պաշտպանիչ ջանքերի պատճառով:  Մեկ անգամ աշակերտին ստիպեցին կանգնել դասարանից դուրս՝ որպես վատ վարքագծի համար կարգապահական միջոց: Այնուամենայնիվ, OCR-ը գտավ, որ ապացույցները ցույց տվեցին, որ ևս երեք աշակերտ նույնպես դուրս էին ուղարկվել նույն դեպքի ընթացքում՝ նույնպես վատ վարքագծի համար:  Աշակերտին նաև հանել էին ամառային դասընթացների ծրագրից, քանի որ դպրոցական կրթության շրջանային բաժնին հայտնի է դարձել, որ նա իրականացնում էր սեռական ոտնձգություն:  OCR-ը գտավ, որ դպրոցական կրթության շրջանային բաժնի՝ մի աշակերտի կողմից մեկ այլ աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություն գործադրելու մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվության կշռադատության գործընթացը բավարար էր, որպեսզի ժխտվի այն ենթադրումը, որ հեռացումը հանդիսանում էր կամայական հետապնդման գործողություն:13

Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգիրք, բաժին 56046

Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժինը կրթական գործակալության հետապնդումից պաշտպանում է ցանկացած անձին, այդ թվում նաև՝ ուսուցչին, անձնակազմի այլ անդամին կամ տեղական կրթական գործակալության կապալառուին, եթե նրանք պաշտպանում կամ օժանդակում են պաշտպանությանը, տրամադրում են ծառայություններ կամ հարմարություններ հատուկ կրթության աշակերտի համար:14

Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժինը սահմանում է, որ դպրոցական կրթության շրջանային բաժնի, համայնքի կրթության գրասենյակի կամ Հատուկ կրթության տեղական ծրագրի տարածաշրջանների աշխատակիցները չեն կարող օգտագործել իրենց պաշտոնական լիազորությունները կամ ազդեցությունն անձին ահաբեկելու, սպառնալու կամ հարկադրելու համար՝ նպատակ ունենալով խոչընդոտել այդ անձին աջակցել հատուկ կարիքներով աշակերտի ծնողին կամ խնամակալին այդ աշակերտի համար ծառայություններ/հարմարություններ ստանալու հարցում:

Որո՞նք են արգելված գործողությունները:

Պետական դպրոցի պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունների կամ ազդեցության արգելված օգտագործումը ներառում է՝

  1. որևէ արտոնություն տալու խոստում տալը, կամ
  2. անձնակազմին վերաբերվող որևէ բացասական գործողությունների գործադրումը կամ սպառնումը:

Օրինակ՝ եթե ուսուցիչն օգնում է ծնողին հատուկ կարիքներով աշակերտի համար ստանալ ծառայություններ, դպրոցական կրթության շրջանային բաժինը չի կարող սպառնալ կամ պատժել ուսուցչին ծնողին օգնելու համար:

Որո՞նք են պաշտպանված գործողությունները:

  1. Բարեխիղճ պաշտպանություն,
  2. Տեղեկատվության կամ աջակցության տրամադրում, որը ծնողին կամ խնամակալին կօգնի ստանալ անվճար պատշաճ կրթություն իր երեխայի համար, ինչպես երաշխավորված է Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովման մասին օրենքով (IDEA), կամ
  3. Այլ ծառայություններ և հարմարություններ, որոնք երաշխավորվում են 504 բաժնի և ADA-ի համաձայն:

Ու՞մ է պաշտպանում Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժինը:

Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժինը պաշպանում է դպրոցական կրթության շրջանային բաժնի, համայնքի կրթության գրասենյակի կամ Հատուկ կրթության տեղական ծրագրի տարածաշրջանների աշխատակիցներին (SELPA):  Դրանց մեջ կարող են ներառվել, սակայն չսահմանափակվելով հետևյալով՝ ուսուցիչ, նշանակված ուսուցում կամ ծառայություններ տրամադրող անձինք (օրինակ՝ խոսքի խանգարման բուժում, ֆիզիկական թերապիա և օկուպացիոն թերապիա), ոչ դիպլոմավոր մասնագետ, կրթական գծով օգնական, վարքագծի գծով օգնական, առողջապահության գծով օգնական և այլ ուսուցիչներ կամ դպրոցական կրթության շրջանային բաժնի անձնակազմի անդամներ, ինչպես նաև դպրոցական կրթության շրջանային բաժնի հետ պայմանագիր կնքած անհատներ կամ հաստատություններ:

Ինչու՞ է Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժինը կարևոր:

  1. Առաջինը՝ ծնողները և խնամակալները կարող են մեծ օգուտ ստանալ որոշակի աշակերտի կարիքների և ուժեղ կողմերի մասին և ծառայություններ ստանալու գործընթացի մասին գիտելիքներ ունեցող անձանց կողմից օգնություն ստանալու արդյունքում,
  2. Երկրորդը՝ դպրոցական կրթության շրջանային բաժնի, համայնքի կրթության գրասենյակի կամ Հատուկ կրթության տեղական ծրագրի տարածաշրջանների աշխատակիցներն իրավունք ունեն տրամադրել տեղեկատվություն և բարեխղճորեն կարծիք արտահայտել ծնողներին՝ համաձայն Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովման մասին օրենքի, Աշխատունակության վերականգնման մասին 1973թ. օրենքի 504 բաժնի, դաշնային ADA-ի և հատուկ կարիքներով անձանց վերաբերվող նահանգի օրենքների:

Ի՞նչ կարող եք անել, եթե համարում եք, որ խախտվել են Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժնով սահմանված Ձեր իրավունքները:

Եթե աշխատակիցը կամ կապալառուն համարում է, որ տեղի է ունեցել Կալիֆորնիայի կրթության մասին օրենսգրքի 56046 բաժնի խախտում, այդ անձը կարող է ներկայացնել բողոք Կալիֆորնիայի կրթության վարչությանը Բողոքների միասնական ընթացակարգի համաձայն, որը սահմանվում է Կալիֆորնիայի Իրավական նորմերի կանոնադրության 5-րդ գլխով: Կալիֆորնիայի կրթության վարչությունը պետք է անմիջականորեն միջամտի՝ քննելով բողոքը:15  Բողոքների համապատասխանության մասին ավելի մանրամասն իմանալու համար կարդացեք Կալիֆորնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Հատուկ Կրթության իրավունքները և պարտականությունները ձեռնարկի գլուխ 6-ը, հրապարակում թիվ 5046.01 www.disabilityrightsca.org կայքէջում կամ զանգահարեք (800) 776-5746 հեռախոսահամարով:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

  • 1. Դաշնային կանոնագրքի հատված 34, մաս 100, բաժին 100.7(e):
  • 2. ԱՄՆ օրենսդրության, հատված 29, բաժին 701, ԱՄՆ օրենսդրության գլուխ 126:
  • 3. Էյ Սի-ն ընդդեմ Շելբիի վարչաշրջանային կրթական խորհրդի, 60 IDELR 271, 711 F.3d 687 (6th Cir. 2013), Էնդրյուն ընդդեմ Օհայոի, 104 F.3d 803, 807 (6th Cir. 1997), Բըրնսն ընդդեմ Կոլումբոս քաղաքի, 91 F.3d 836, 842 (6th Cir. 1996):
  • 4. Կալիֆորնիայի կանոնագրքի հատված 29, բաժիններ 33.13, Կալիֆորնիայի կանոնագրքի հատված 34, բաժին 100.7(e): Կալիֆորնիայի կանոնագրքի հատված 34, բաժին 104.61:
  • 5. ԱՄՆ օրենսդրության հատված 42, բաժին 12203, Կալիֆորնիայի կանոնագրքի հատված 28, բաժին 35.134:
  • 6. Պինելաս վարչաշրջանի (Ֆլորիդա) դպրոցական կրթության շրջանային բաժին, 52 IDELR 23 (OCR 2009):
  • 7. Ուիլբորնն ընդդեմ Ֆորսայթ վարչաշրջանի դպրոցական կրթության շրջանային բաժնի, 38 NDLR 89, 36 F.App’x 473 (11th Cir. 2009), Էդվարդսն ընդդեմ Գվինեթ վարչաշրջանի դպրոցական կրթության շրջանային բաժնի, 62 IDELR 3, 977 F.Supp.2d 1322 (N.D. Ga. 2013), Նգույենն ընդդեմ Քլիվլենդի քաղաքի, 229 F.3d 559, 563 (6th Cir. 2000):
  • 8. Փոլլակն ընդդեմ Դպրոցական կրթության տարածաշրջանային վարչության 75, 63 IDELR 72 (D.Me. 2014):
  • 9. Ֆոնտանա (Կալիֆորնիա) Դպրոցական կրթության միավորված շրջանային բաժին, 36 IDELR 187 (OCR 2001):
  • 10. Չերոկիի վարչաշրջանի (Ջորջիա) դպրոցական կրթության շրջանային բաժին, 54 IDELR 301 (OCR 2009), Դեյվիսն ընդդեմ Քլարկի վարչաշրջանի դպրոցական կրթության շրջանային բաժնի, 60 IDELR 152 (D. Nev. 2013):
  • 11. Էդվարդսն ընդդեմ Գվինեթի վարչաշրջանի դպրոցական կրթության շրջանային բաժնի, 62 IDELR 3, 977 F.Supp.2d 1322 (N.D. Ga.2013), Չերոկիի վարչաշրջանի (Ջորջիա) դպրոցական կրթության շրջանային բաժին, 54 IDELR 301 (OCR 2009), Դեյվիսն ընդդեմ Քլարկի վարչաշրջանի դպրոցական կրթության շրջանային բաժնի, 60 IDELR 152 (D. Nev. 2013), Վեբերն ընդդեմ Քրենսթոնի դպրոցական կրթության համայնք, 32 IDELR 141 (1st Cir. 2000).
  • 12. Էյ Սի-ն ընդդեմ Շելբի վարչաշրջանի կրթական խորհրդի, 60 IDELR 271, 711 F.3d 687 (6th Cir. 2013), Սթենգլն ընդդեմ Վեճերի լուծման գրասենյակի,109 LRP 24455 (M.D. Pa. 2009):
  • 13. Ֆոնտանայի (Կալիֆորնիա) դպրոցական կրթության միավորված բաժին, 36 IDELR 187 (OCR 2001):
  • 14. Հանրային դպրոցի աշխատակիցը կարող է այնուամենայնիվ ուղղորդել և կարգի հրավիրել որևէ աշխատակցի կամ կապալառուի: Ավելին, կրթության տեղական գործակալությունը շահերի բախման, անհամատեղելի վարվեցողության կամ աշակերտի տվյալների գաղտնիության դեպքերում կարող է այնուամենայնիվ կիրառել օրենքը կամ կանոնակարգը: Կալիֆորնիայի Կրթության մասին օրենքի 56046 բաժինը չի փոխում հանրային դպրոցի աշխատակցի՝ ցանկացած դաշնային կամ նահանգային օրենքով կամ աշխատանքային պայմանագրով կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով սահմանված գործող իրավունքները, արտոնությունները կամ պաշտպանության միջոցները: Ի նկատի ունեցեք նաև, որ կրթության տեղական գործակալությունները պատասխանատու են հետևյալի համար՝ ուսումնասիրել խտրականության համար ներկայացված բոլոր հայցերը և ըստ անհրաժեշտության ու հարմարության կիրառել արդյունավետ շտկիչ գործողություններ, պահպանել բողոքների հետ կապված բոլոր փաստաթղթերը և դրանց վճիռների որոշումները վերանայման առնվազն մեկ ժամանակաշրջանի ընթացքում և ապահովել, որ հայցվորները պաշտպանված լինեն հետապնդումից և որ նրանց ինքնությունը մնա գաղտնի: Կալիֆորնիայի կրթության մասին օրենքի բաժիններ 234.1[b][e][f], 260, Կալիֆորնիայի կանոնագրքի հատված 5, բաժիններ 4621 և 4962:
  • 15. Բաժին 56046-ը չի սահմանափակում անձի բողոք ներկայացնելու իրավունքը ղեկավար խորհրդի կողմից ընդունված կամ կոլեկտիվ բողոքարկման գործընթացներից որևէ մեկով: