Ամփոփաթերթ՝ Ծառայողական կենդանիները բիզնես և հանրային վայրերում

Publications
#F114.10

Ամփոփաթերթ՝ Ծառայողական կենդանիները բիզնես և հանրային վայրերում

Դուք չեք կարող էմոցիոնալ աջակցող կենդանիներին բերել բիզնես կամ հասարակական վայրեր: Դուք կարող եք ծառայողական կենդանիներ բերել այդ վայրեր։ Այս փաբը պատմում է ձեզ, թե ինչպես իմանալ, արդյոք ձեր կենդանին ծառայողական կենդանի է: Եթե ​​բիզնեսը թույլ չի տալիս ունենալ ձեր ծառայող կենդանին, այս փաբը ձեզ ասում է, թե ինչ կարող եք անել ձեր կենդանուն ձեզ մոտ պահելու համար:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ներածություն

ADA-ի (Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի) II-րդ վերնագիրը (ԱՄՆ-ի 42-րդ օրենսգրքի 12131-12165 բաժիններ) արգելում է «հանրային ընկերությունների» կողմից խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: III-րդ վերնագիրը (ԱՄՆ-ի 42-րդ օրենսգրքի 12181-12189 բաժիններ) արգելում է «հանրային կացարանների» կողմից խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Հանրային ընկերություններն այն վայրերն են, որոնք կառավարվում են նահանգային կամ տեղական իշխանությունների կողմից, ինչպիսիք են` պետական շինությունները, հանրային տրանսպորտը և հանրային զբոսայգիները և այստեղ դրանք հիշատակվում են որպես «հանրային վայրեր»: Հասարակական վայրերն այն գործարար վայրերն են, որոնք բաց են հանրության առջև, ինչպես օրինակ՝ ռեստորանները, հյուրանոցները, կինոթատրոնները, խանութները, բժիշկների ընդունարանները և հիվանդանոցները, և այստեղ դրանք հիշատակվում են որպես «բիզնես վայրեր»: Կալիֆորնիայի Ունրուի օրենքը (California’s Unruh Act) (Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 51- 51.2), Հաշմանդամ անձանց մասին օրենքը (Disabled Persons Act) (Քաղաքացիական օրենսգիրք, հոդված  54-55.32) և Կառավարության օրենսգրքի  (Government Code) հոդված 11135-ը (ըստ այն ծրագրերի, որոնք իրականացվում են նահանգի կամ ձեռնարկատիրության կողմից, որոնք պետական ֆինանսական աջակցություն են ստանում) պաշտպանության նման միջոցներ տրամադրում են:

1973 թվականի Հաշմանդամների վերականգնման մասին ընդունված օրենքի 504-րդ բաժինը նախատեսում է նմանատիպ պաշտպանություններ դաշնային գործակալությունների համար, ինչպես օրինակ ԱՄՆ-ի փոստային ծառայությունների և նահանգային ու տեղական պետական ծրագրերի, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների համար, ներառյալ դպրոցներ և համալսարաններ, որոնք ստանում են դաշնային ֆինանսական աջակցություն: Օդանավով ճամփորդությունները կառավարվում են իրենց իսկ կանոնակարգերով, որոնք ստորև քննարկված են:

Հաշմանդամ անձինք իրավունք չունեն էմոցիոնալ աջակցության համար նախատեսված կենդանիներին բերել բիզնեսի կամ հանրային վայրեր: Այս իրավունքը կիրառվում է միայն ծառայողական կենդանիների դեպքում: Ուստի, եթե Դուք պետք է այս վայրերը գնաք, կարևոր է, իմանալ, թե արդյոք Ձեր կենդանին որակավորվում է որպես ծառայողական կենդանի:

Ծառայողական կենդանիներ բերելու  իրավունքը բիզնես և հանրային վայրերում

A. Ի՞նչ է «Ծառայողական կենդանին»:

«Ծառայողական կենդանին» շուն է, որն առանձին վարժեցվել է՝ աշխատանք կամ առաջադրանքներ կատարելու համար, որոնցից օգտվում է հաշմանդամ անձը, այդ թվում ֆիզիկական, զգայական, հոգեբուժական, մտավոր կամ այլ տեսակի մտավոր հաշմանդամ անձը»: Թեև այս սահմանումը սահմանափակվում է շներով, բայց դաշնային կանոնակարգերը նախատեսում են, որ գաճաճ ձիերին պետք է թույլ տալ որպես ծառայողական կենդանիներ գտնվել հանրային վայրերում և տարածքներում, եթե դրանք առանձին վարժեցված են օգտակար լինելու հաշմանդամ անձանց և կարող են պատշաճ կերպով տեղավորվել: Կենդանին ծառայողական չէ, եթե հաշմանդամ անձը զուտ նրա ներկայությունից է օգտվում:

Առաջադրանքների մի քանի օրինակներ, որոնք կատարում են ծառայողական կենդանիները. Լույսերը միացնելը, գետնից առարկաներ վերցնելը, կայունություն ապահովելը, շոշափելի քաջալերանքը և տիրոջը խորը ճնշմամբ բուժումը: Եթե հուշումը տիրոջ կողմից դիտավորյալ արվող հրաման չէ, ապա շան ճանաչումը և պատասխանը պետք է լինի ծառայողական շան աշխատանքը: Ծառայողական շան աշխատանքի օրինակները ներառում են (բայց չեն սահմանափակվում հետևյալով)  հախուռն կամ վնասակար վարքագծի կանխումը կամ ընդհատումը, դեղորայքի ընդունման մասին անձին հիշեցնելը և ապակողմնորոշված անձին վտանգավոր իրավիճակներից հանելը: Չկա առանձնահատուկ իրավական պահանջ առ այն, թե որքան կամ ինչ տեսակի աշխատանք պետք է տրամադրի ծառայողական կենդանին՝ հօգուտ հաշմանդամ անձի:

B. Ես ինչպե՞ս պետք է ցույց տամ, որ իմ շունը ծառայողական կենդանի է:

Ծառայողական կենդանի լինելու միակ պահանջն այն է, որ շունը պետք է առանձին վարժեցված լինի՝ հաշմանդամ անձին օգուտ տալու համար: Ծառայողական կենդանին կարող է վարժեցված լինել վարժեցնողի, ընկերոջ, ընտանիքի անդամի կամ հենց հաշմանդամ անձի կողմից: ADA-ի համաձայն չի պահանջվում, որ  ծառայողական շունը գրանցված լինի որպես ծառայողական շուն կամ հատուկ պիտակ կամ ժիլետ կրի, որը ցույց կտա, որ այն ծառայողական շուն է: Կալիֆորնիայի օրենքը տեղական կենդանիների վերահսկման վարչություններ ունի՝ նույնականացման պիտակներ տրամադրելու այն անձանց, ովքեր օգտագործում և վարժեցնում են ծառայողական կենդանիներ: Սակայն, եթե ծառայողական շունը վարժեցման գործընթացում չէ, պիտակները չեն պահանջվում և ըստ օրենքի չեն հաստատում, որ կենդանին ծառայողական կենդանի է: 

Եթե պատճառ չկա հավատալու, որ կենդանին առողջությանը կամ անվտանգությանը վնաս չի ներկայացնում, ձեռնարկատերը կամ պետական պաշտոնյան կարող է ընդամենը երկու հարց տալ՝ որոշելու, թե արդյոք կենդանին իրավունք ունի ծառայողական կենդանի համարվել. 1) Կենդանին արդյո՞ք պահանջվում է տիրոջ հաշմանդամության համար: և 2) Ի՞նչ աշխատանք կամ առաջադրանք կատարելու համար է կենդանին վարժեցվել: Կալիֆորնիայի օրենսդրության համաձայն շանը որպես ծառայողական կենդանի սուտ ներկայացնելը հանցանք է՝ մինչև վեց ամիս ազատազրկմամբ և/կամ մինև 1000 ԱՄՆ դոլար տույժով (Քրեական օրենսգիրք, հոդված 365.7(a)):

C. Ե՞րբ կարող է իմ ծառայողական կենդանուն արգելվել մտնել բիզնես կամ հանրային վայրեր:

Բիզնես և հանրային վայրերից չի պահանջվում  թույլատրել այն ծառայողական կենդանիների մուտքը, որոնք ուղղակի վտանգ են ներկայցնում այլոց համար, իրենց տիրոջ խնամքի և վերահսկողության տակ չեն, կամ կարող են հիմնովին փոխել իրերի, ծառայությունների կամ ծրագրերի բնույթը, որոնք տրամադրում են բիզնես կամ հանրային ընկերությունները:

«Ուղղակի սպառնալիքը» լուրջ վտանգ է այլոց առողջությանը կամ անվտանգությանը, որը չի կարող վերացվել քաղաքականությունների, գործելակերպերի կամ ընթացակարգերի փոփոխությամբ կամ լրացուցիչ աջակցության կամ ծառայությունների տրամադրմամբ: Օրինակ՝ շունը, որն առանց սադրանքի հաչում է, կարող է ուղղակի սպառնալիք  ներկայացնել:  Որոշելու համար, թե արդյոք առկա է ուղղակի սպառնալիք, թե ոչ, ընկերությունը պետք է կատարի հետևյալ քայլերը.

անհատական գնահատում` հիմնվելով խելամիտ դատողության վրա՝ հիմք ընդունելով բժշկական ժամանակակից գիտելիքները կամ առկա լավագույն օբյեկտիվ փաստարկները: Գնահատումը պետք է սահմանի` վտանգի բնույթը, տևողությունը և լրջությունը. հավանականությունը, որ հնարավոր վնասվածքը փաստացի կառաջանա. և արդյոք քաղաքականությունների, գործելակերպերի կամ ընթացակարգերի պատշաճ փոփոխությունները կամ լրացուցիչ աջակցության կամ ծառայությունների տրամադրումը կնվազեցնեն վտանգը:

Ուղղակի սպառնալիքի վրա հիմնվելով՝ ծառայողական կենդանուն բացառելը պետք է հիմնված լինի տվյալ կենդանու փաստացի վարքագծի վրա, այլ ոչ թե այն ենթադրությունների կամ կարծրատիպերի վրա առ այն, թե այդ կենդանին կամ կենդանու ցեղատեսակը ինչպիսի վարք կարող է դրսևորել:

Ծառայողական կենդանու տերը կամ նրա կողմից նշանակված ինչ-որ մեկը միշտ պետք է խնամի և վերահսկի նրան: Հաշմանդամ անձին կարելի է խնդրել իր ծառայողական կենդանուն հեռացնել տարածքից, եթե կենդանին վերահսկողությունից դուրս է, և կենդանու տերը արդյունավետ գործողություններ չի կատարում նրան վերահսկելու համար կամ եթե կենդանին վարժեցված չէ: Ծառայողական կենդանուն վերահսկելու և խնամելու պատասխանատվությունը չի կրում այն բիզնես կամ հանրային վայրը, որը մուտք է տրամադրում:

Սովորաբար ծառայողական կենդանին պետք է թոկ, շնակապ կամ այլ կապ ունենա: Սակայն, եթե տերը հաշմանդամության պատճառով ի վիճակի չէ թոկը, շնակապը կամ այլ կապն օգտագործել կամ եթե կապի օգտագործումը կարող է խանգարել ծառայողական կենդանու անվտանգությանը, աշխատանքի կամ առաջադրանքների արդյունավետ կատարմանը, ապա տերը պետք է այլ միջոցներ ձեռնարկի՝ կենդանին վերահսկողության տակ պահելու համար:

Ծառայողական կենդանիներին նաև կարող են մերժել բիզնես և հանրային շինություններ մտնել, եթե մուտք թույլատրելը կարող է հիմնովին փոխել այն իրերի, ծառայությունների կամ ծրագրերի բնույթը, որոնք տվյալ տեղանքն առաջարկում է: Օրինակ՝ գազանանոցը կարող է արգելել ծառայողական կենդանիների մուտքն այն տարածքներ, որտեղ ցուցադրվող կենդանիները շների բնական որսը կամ բնական նախնիներն են կամ որտեղ շան ներկայությունը կարող է խանգարել ցուցադրվող կենդանուն:

D. Ծառայողական կենդանուս կարո՞ղ եմ ինձ հետ հիվանդանոց բերել:

Հիվանդանոցներին և առողջապահական խնամքի այլ հաստատություններին պետք է նույն կերպ վերաբերվել, ինչպես այլ բիզնես և հանրային տարածքներին՝ ծառայողական կենդանիների մուտքի նպատակներով: Ծառայողական կենդանիներին պետք է թույլ տալ հիվանդանոցի ցանկացած հատված, որտեղ առողջապահական խնամքի մասնագետներին, հիվանդներին և այցելուներին թույլատրվում է գնալ: Սա ներառում է հիվանդասենյակները և հոգեկան առողջության բաժանմունքի ստացիոնար ու ամբուլատոր բաժինների այլ հասարակական տարածքներ, այդ թվում հոգեկան առողջության փակ տարածքներ: Հիվանդները պետք է կարողանան խնամել կենդանիներին կամ պետք է մեկ ուրիշին նշանակեն՝ անհրաժեշտության դեպքում կենդանուն խնամելու համար: Ծառայողական կենդանիներին կարող է չթույլատրվել մտնել հիվանդանոցի սահմանափակ տարածքներ, որտեղ ընդհանուր վարակի վերահսկման միջոցառումներ են իրականացվում, ինչպես օրինակ՝ վիրահատարանները կամ այրվածքների բաժանմունքները: Ինչպես այլ հասարակական և հանրային տարածքների դեպքում է, երբ առողջապահական խնամքի աշխատողները վստահ չեն, որ կենդանին ծառայողական է, նրանք կարող են տիրոջը հարցնել, թե արդյոք այն հաշմանդամության պատճառով անհրաժեշտ ծառայողական կենդանի է, բայց չեն կարող վկայագիր կամ այլ փաստաթղթեր պահանջել ծառայողական կենդանու կարգավիճակի վերաբերյալ:

E. Ծառայողական կենդանուս կարո՞ղ եմ օդանավ բերել:

Այո, եթե Ձեր ծառայողական կենդանին շուն է: Օդային թռիչքները կառավարվում են Օդային փոխադրումների մատչելիության մասին դաշնային օրենքով (ACAA, Air Carrier Access Act) (ԱՄՆ-ի 49-րդ օրենսգրքի 41705 բաժին) և դրա իրականացումը` համաձայն 14-րդ կանոնակարգի Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 382-ի: ԱՄՆ-ի Տրանսպորտի նախարարությունը (DOT, Department of Transportation) վերջնական կանոն է սահմանել ACCA-ի կանոնակարգերի նկատմամբ, որը վերաբերում է ծառայողական կենդանիների փոխադրմանը: Այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 4-ին: Նախքան այդ փոփոխությունը հաշմանդամություն ունեցող անձինք կարող էին իրենց հետ օդանավ տանել կենդանիներ և/կամ հուզական աջակցություն ապահովող կենդանիներ: Նոր կանոնը միայն թույլատրում է ծառայողական կենդանիներ ֆիզիկական և/կամ հոգեբուժական հաշմանդամություն ունեցող անձանց: Ծառայողական կենդանի սահմանվում է որպես շուն` անկախ ցեղատեսակից, որն անհատապես վարժեցված է, որպեսզի աշխատի կամ կատարի առաջադրանքներ` ի օգուտ հաշմանդամություն ունեցող համապատասխան անհատի, այդ թվում` ֆիզիկական, զգայական, հոգեբուժական, մտավոր և հոգեկան հաշմանդամություն ունեցող անձի:

Դրույթների ամփոփում.

  • Ավիաուղիները կարող են պահանջել նախարարության կողմից տրամադրված «ԱՄՆ-ի Տրանսպորտի նախարարության ծառայողական կենդանու օդային փոխադրման ձևաթղթի (U.S. Department of Transportation Service Animal Air Transportation Form)» լրացված օրինակը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով (լրացման ենթակա ձևաթղթերի համար տեղեկացեք Ձեր ավիաընկերության կայքէջից) որպես ճամփորդության պայման` ճամփորդությունից 48 ժամ առաջ, եթե ուղևորի ամրագրումն արվել էր նախքան այդ ժամանակը,
  • Սահմանափակել մեկ ուղևորի հետ ճամփորդող ծառայողական կենդանիների քանակն առավելագույնը 2-ով և պահաջել, որ ծառայողական կենդանին օդանավակայանում և օդանավում լինի կապված և շնաթոկով ամրացված: Նրանք նաև կարող են պահանջել, որ շունը տեղավորվի ուղևորի գրկում կամ իր ոտքերի տարածքի ներսում: Ավիաընկերություններին չի թույլատրվում մերժել ծառայողական շան փոխադրումը` ելնելով ցեղատեսակից կամ չափսից,
  • Պահանջել 8 ժամ կամ ավելի երկար տևողության թռիչք ունեցող ուղևորներին, որպեսզի նրանք հավաստեն, որ ծառայողական կենդանին չի արձակի իրեն կամ կարող է արձակել իրեն բնական կարիքները հոգալու նպատակով` ձեռքի տակ ունենալով նախարարության կողմից տրամադրված «ԱՄՆ-ի Տրանսպորտի նախարարության ծառայողական կենդանու արձակման հաստատման (U.S. Department of Transportation Service Animal Relief Attestation)» լրացված օրինակը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով (լրացման ենթակա ձևաթղթերի համար տեղեկացեք Ձեր ավիաընկերության կայքէջից) և
  • Ուղևորները կարող են գրանցվել առցանց, և նրանցից չի պահանջվում գրանցվել օդանավակայանում:

F. Բիզնես կամ հանրային վայրերում ընկերությունները կարո՞ղ են տուգանք գանձել ծառայողական կենդանու մուտք գործելու համար:

Հասարակական կամ հանրային վայրերում ընկերությունները չեն կարող հաշմանդամ անձից պահանջել կանխավճար կամ հավելավճար վճարել, որպեսզի ծառայողական կենդանու ուղեկցությամբ լինեն, նույնիսկ եթե դա տնային կենդանիներին վերաբերող նրանց քաղաքականությունն է:  Եթե հասարակական կամ հանրային վայրերում ընկերությունները սովորաբար գումար են գանձում իրենց հյուրերից գույքը վնասելու համար, ապա նրանք կարող են նույն վնասի համար գումար գանձել նաև ծառայողական կենդանու տիրոջից:

G. Վարժեցման փուլում գտնվող ծառայողական կենդանուս կարո՞ղ եմ հասարակական կամ հանրային վայր բերել:

Վարժեցման փուլում գտնվող ծառայողական կենդանիները չեն ընդգրկվում ADA-ի ներքո: Սակայն Կալիֆորնիայի հաշմանդամ անձանց մասին օրենքը (California Disabled Persons Act) թույլ է տալիս հաշմանդամ մարդկանց և այն անձանց, ովքեր վարժեցնում են ծառայողական կենդանիներին, վարժեցման նպատակով շուն բերել որևէ հանրային վայր՝ հաշմանդամությանն առնչվող ծառայություն տրամադրելու համար: Սա ներառում է բիզնես վայրերը, հանրային տրանսպորտը և մասնավոր փոխադրումը, բնակավայրում տեղավորվելը և այլ վայրեր, որտեղ սովորական հանրությունը հրավիրվում է: Շունը պետք է շնաթոկով լինի և պետք է կրի վարչաշրջանի կողմից տրված պիտակ, որը ցույց կտա, որ շունը վարժեցման փուլում գտնվող ծառայողական կամ աջակցող կենդանի է: Շան տերը պատասխանատու կլինի որևէ վնասի համար, որը շունը կպատճառի այդ տարածքում կամ շինության մեջ:

Բողոքներ և դատական գործեր

Եթե Դուք կարծում եք, որ սխալ կերպով խտրականության եք ենթարկվել Ձեր ծառայողական կենդանու պատճառով որևէ հասարակական կամ հանրային վայրում գործող ընկերության պատճառով, Դուք կարող եք բողոք ներկայացնել Արդարադատության նախարարությանը (DOJ, Department of Justice): Եթե բողոքը պետական կամ մասնավոր ընկերության դեմ է, որը դաշնային ֆինանսական միջոցներ է ստանում, ապա բողոքը պետք է ստացվի խտրական վերաբերմունքի դրսևորումից հետո (երբ խնդրին առաջացել է) 180 օրվա ընթացքում: ADA-ի համաձայն դաշնային ֆինանսական միջոցներ չստացող բիզնեսով զբաղվող ընկերության դեմ բողոք ներկայացնելու վերջնաժամկետ չկա, բայց բողոքը ներկայացնելու լավագույն ձևը հնարավորինս շուտ ներկայացնելն է: Արդարադատության նախարարությանը բողոք ներկայացնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել՝ https://www.ada.gov/filing_complaint.htm, կամ ADA-ի տեղեկատվական գծի միջոցով՝ (800) 514-0301 (ձայնային). (800) 514-0383 (TTY):

Դուք նաև կարող եք վարչական բողոք ներկայացնել հաշմանդամության որևէ խտրականության համար, որը Կալիֆորնիայի օրենքի ներքո ներառում է ծառայողական կենդանի կամ էմոցիոնալ աջակցության կենդանի` Կալիֆորնիայի արդար աշխատանքի և
կացարանների նախարարությանը (DFEH) խտրականության
վերջին ամսաթվից հետո մեկ տարվա ընթացքում: DFEH-ին բողոք
ներկայացնելու վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք՝  https://www.dfeh.ca.gov/complaintprocess/, կամ զանգահարեք
(800) 884-1684 (ձայնային) կամ (800) 700-2320 (TTY): 

ԱՄՆ-ի Հաշմանդամությանն առնչվող բողոքների համար լրացման ենթակա Տրանսպորտի նախարարության ձևաթուղթը հասանելի է այստեղ` http://www.dot.gov/airconsumer/file-consumer-complaint .

Այլընտրանքային կերպով կամ ի հավելումն DOJ-ին կամ DFEH-ին ներկայացվող բողոքին, Դուք կարող եք դատական հայց ներկայացնել նահանգային կամ դաշնային դատարան՝ դատական արգելքի և իրավունքի հաստատման դատական պաշտպանության միջոցի համար՝ դաշնային կամ նահանգային օրենքի ներքո: Դրամական վնասները կարող են մատչելի լինել նահանգային օրենքի ներքո, այդ թվում օրենքով նախատեսված նվազագույն վնասը 4000 ԱՄՆ դոլարի չափով՝ խտրականության յուրաքանչյուր դրսևորման համար: Քաղաքացիական օրենսգիրք, §52: Դատական գործերը պետք է հարուցվեն խտրական դեպքը տեղի ունենալուց հետո երկու տարվա ընթացքում:

Եթե Դուք 10000 ԱՄՆ դոլարից ավելի քիչ եք պահանջում վնասի դիմաց, մեկ այլ տարբերակ է Փոքր բողոքների դատարանում (Small Claims Court) խտրականության մասին գործ հարուցելը: Սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ակտերը, որոնք քննարկվեցին վերևում, կիրառելի են: Եթե Դուք դիմեք Փոքր բողոքների դատարան, ապա չեք կարողանա օգտվել փաստաբանի ծառայություններից: Այստեղ հղում է տրված Disability Rights California-ի այն հրապարակմանը, որտեղ բացատրվում է խտրականության դեպքերի համար փոքր բողոքների օգտագործումը՝  http://www.disabilityrightsca.org/pubs/520601.pdf .

Բացի այդ, կառավարության քաղաքացիական իրավախախտումների բողոքների մասին օրենքը (Government Tort Claims Act) պահանջում է, որ կառավարության քաղաքացիական իրավախախտումները ներկայացվեն խտրականության դեպքից հետո վեց ամսվա ընթացքում՝ նահանգային կամ տեղական պետական կազմակերպության դեմ դրամական կորստի մասին դատական գործ հարուցելու միջոցով: Քաղաքացիական իրավունքների իրավախախտման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել՝ http://www.disabilityrightsca.org/pubs/522901.htm: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ այս կայքէջը հղում է կատարում այն ձևաթղթին, որն անհրաժեշտ է նահանգային կամ դաշնային գործակալության կամ աշխատակցի դեմ բողոք ներկայացնելու համար, որը կարող է Ձեր դեպքում կիրառելի չլինել: Այլ պետական կազմակերպությունները կարող են քաղաքացիական իրավախախտումների բողոքների վերաբերյալ իրենց սեփական ձևաթղթերն ունենալ, որոնք մատչելի են նրանց կայքէջերում: Եթե Դուք հետաքրքրված եք հետապնդման դատավարությամբ, ապա պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ: