17 խորհուրդ հատուկ կրթություն ստանալու հարցում շահերը պաշտպանելու վերաբերյալ

17 խորհուրդ հատուկ կրթություն ստանալու հարցում շահերը պաշտպանելու վերաբերյալ
Այս փաստաթղթում ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել ձեր երեխայի շահերը ինչպես IEP-ի[i] հանդիպումից առաջ և հետո, այնպես էլ՝ հանդիպման ընթացքում:
Այս փաստաթղթում ներկայացված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել ձեր երեխայի շահերը ինչպես IEP-ի1 հանդիպումից առաջ և հետո, այնպես էլ՝ հանդիպման ընթացքում:
IEP-Ի ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ
1. Պատրաստեք ձեր երեխայի IEP-ի նյութերը
Ձեր երեխայի IEP-ի հանդիպումից առաջ պատրաստեք նրա IEP-ի նյութերը: Ընտրեք պատրաստման ձեզ հարմար եղանակ: Դա կօգնի պատրաստ լինել հանդիպմանը: Համոզվեք, որ ունեք ձեր երեխայի վերաբերյալ ամբողջ հաղորդակցման թարմ նյութերը, օրինակ՝ ձեր երեխային վերաբերող էլեկտրոնային նամակագրությունը դպրոցի անձնակազմի հետ, գնահատման բոլոր դիմումները, գնահատման պլաններն ու հաշվետվությունները, ձեր երեխայի IEP-ի և բոլոր նախնական գրավոր ծանուցումների2 պատճենները, որոնք հնարավոր է, որ ստացած լինեք, ձեր պաշտպանության միջոցների պատճենը, առաջադիմության քարտերը և հաշվետվությունները, նմուշային աշխատանքը և եթե կիրառելի է, վարքագծի ուղղիչ միջամտության պլանն ու վարքագծային խնդիրների հաշվետվությունները:
2. Պահանջեք գնահատումներ
Դպրոցական կրթության շրջանային բաժինը պարտավոր է գնահատել աշակերտին ենթադրվող հաշմանդամության բոլոր կողմերով: Դուք նույնպես կարող եք ձեր երեխայի դպրոցական կրթության շրջանային բաժնից պահանջել՝ գնահատել ձեր երեխային ենթադրվող հաշմանդամության բոլոր կողմերով: Դուք կարող եք ձեր երեխայի դպրոցական կրթության շրջանային բաժնից պահանջել նաև՝ գնահատել, թե ձեր երեխային ինչ ծառայություններ կարող են անհրաժեշտ լինել, օրինակ՝ խոսքային խնդիրների շտկման թերապիան: Գնահատման վերաբերյալ դպրոցական կրթության շրջանային բաժնին ուղղված բոլոր պահանջները պետք է ներկայացնեք գրավոր:
Պահանջը ներկայացնելուց հետո դպրոցական կրթության շրջանային բաժինը 15 օրվա ընթացքում պետք է ձեզ տրամադրի գնահատման պլան: Այս պլանն ստորագրելուց և այն դպրոցական կրթության շրջանային բաժնին վերադարձնելուց հետո գնահատումներն ավարտելու և IEP-ի հանդիպում անցկացնելու համար դպրոցական կրթության շրջանային բաժինն ունի 60 օր:
Եթե համաձայն չեք դպրոցական կրթության շրջանային բաժնի գնահատման հետ, կարող եք խնդրել նրանց վճարել կրթական անկախ գնահատման (անգլ. IEE) համար: Դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է կա՛մ վճարի անկախ գնահատման համար, կա՛մ ներկայացնի գործի քննության լսումների անցկացման հայտ (դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է ցույց տա, որ իր գնահատումը կատարվել է պատշաճ կերպով):
3. Խնդրեք տրամադրել գնահատման բոլոր հաշվետվությունները IEP-ի հանդիպումից մեկ շաբաթ առաջ
Դաշնային և նահանգային օրենսդրության համաձայն դպրոցական կրթության շրջանային բաժինները պարտավոր են IEP-ի հանդիպումից առաջ տրամադրել գնահատաման հաշվետվությունների պատճենները: Սակայն չկա որևէ ժամկետ, որը ցույց տա, թե դպրոցական կրթության շրջանային բաժինները IEP-ի հանդիպումից քանի օր առաջ պետք է ձեզ տան գնահատաման հաշվետվությունների պատճենները: Ավելի վաղ խնդրեք դպրոցական կրթության շրջանային բաժնին, որ գնահատաման հաշվետվությունների պատճենները ձեզ տան IEP-ի հանդիպումից մեկ շաբաթ առաջ: Դա շատ կարևոր է, որպեսզի կարողանաք կարդալ հաշվետվությունները, գրի առնեք դրանց վերաբերյալ ձեր հարցերը և պատրատվեք IEP-ի հանդիպմանը:
4. IEP-ի հանդիպմանը պատրաստվեք ընկերոջ կամ փաստաբանի հետ
IEP-ի հանդիպմանը ընկերոջ կամ փաստաբանի հետ պատրաստվելը կօգնի ձեզ ավելի պատրաստված ներկայանալ IEP-ի հանդիպմանը:
Ծնողական խմբերը, օրինակ՝ ընտանեկան ռեսուրսների կենտրոնները և ծնողների ուսումնական ու տեղեկատվական կենտրոնները գուցե ունենան փաստաբաններ, որոնք կկարողանան օգնել ձեզ պատրաստվել կամ ձեզ հետ միասին գալ IEP հանդիպմանը: Կամ կարող եք ընկերանալ մեկ այլ ընտանիքի հետ և օգնել միմյանց: Եթե ձեր երեխան հանդիսանում է տարածաշրջանային կենտրոնի շահառու, ապա ձեր երեխայի տարածաշրջանային կենտրոնի կենտրոնի ծառայությունների համակարգողը պետք է օգնի ձեզ պատրաստվել IEP-ի հանդիպմանը:
Ընկերոջ կամ փաստաբանի հետ՝
- կարդացեք բոլոր գնահատումների հաշվետվությունները,
- սահմանեք ձեր նպատակները IEP-ի հանդիպման համար,
- ուսումնասիրեք ձեր երեխայի ներկայիս IEP նպատակները և այդ նպատակներին վերաբերող բոլոր կատարողական հաշվետվությունները,
- սահմանեք ձեր երեխայի կարիքների բոլոր ոլորտները, այդ թվում՝ ձեր երեխայի համար հատուկ դժվարություն ներկայացնող ասպեկտները, որոնք ցանկանում եք դպրոցական կրթության շրջանային բաժնի ուշադրությանը ներկայացնել, և
- սահմանեք, թե ձեր երեխան IEP-ի վերջին հանդիպումից մինչ օրս ինչ ձեռքբեումներ է ունեցել և ինչի հույս ունեք, որ նա կսովորի:
Բոլոր IEP նպատակները, որոնք կցանկանայիք առաջարկել IEP-ի թիմին, քննարկեք ձեր ընկերոջ կամ փաստաբանի հետ:
Խոսեք նաև ամբողջական մասնակցության կամ ընդլայնված ինտեգրման տարբերակի մասին: Օրենքը սահմանում է, որ առավելագույն հնարավոր չափով, IEP-ի թիմի որոշմամբ, հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է կրթություն ստանան իրենց մոտակա դպրոցներում և հաճախեն կանոնավոր դասերին (անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ օժանդակ միջոցների և ծառայությունների օգնությամբ): Եթե ցանկանում եք ամբողջական մասնակցություն կամ ընդլայնված ինտեգրում, օրինակ՝ մասնակցություն էքսկուրսիաներին կամ արտադպրոցական պարապմունքներին, օրինակ՝ ակումբներ և սպորտի խմբակներ, սահմանեք, թե ձեր երեխան դպրոցից դուրս ինչպես է շփվում հաշմանդամություն չունեցող երեխաների հետ և ինչն է նրան օգնում այդ հարցում:
5. Կազմեք այն կետերի ցանկը, որոնք ցանկանում եք քննարկել IEP-ի հանդիպմանը
Կարևոր չէ, թե որքան լավ եք պատրաստվել IEP-ի հանդիպմանը, հնարավոր է, որ հանդիպման ժամանակ նյարդայնանաք կամ շեղվեք: Գրի առեք այն կետերը, որ ցանկանում եք քննարկել և այն հարցերը, որ ունեք, դա կօգնի ձեզ IEP-ի հանդիպմանը չմոռանալ այդ կետերի ու հարցերի մասին: IEP-ի հանդիպման ժամանակ կարող եք նշել քննարկման կետերը և գրի առնել ձեր հարցերին տրված պատասխանները:
6. Ուղարկեք IEP-ի հանդիպումը ձայնագրելու գրավոր ծանուցում
Եթե ցանկանում եք ունենալ IEP-ի հանդիպման ձայնագրությունը, այն ձայնագրելու համար կարող եք օգտագործել դիկտոֆոն կամ ձեր հեռախոսի աուդիո-ձայնագրման բջջային հավելվածը: Բայց հանդիպումը կարող եք ձայնագրել միայն այն դեպքում, եթե դպրոցական կրթության շրջանային բաժնին հանդիպումից 24 ժամ առաջ գրավոր տեղեկացրել եք, որ ցանկանում եք ձայնագրել հանդիպումը: Եթե դուք ձայնագրեք IEP-ի հանդիպումը, դպրոցական կրթության շրջանային բաժինը նույնպես կարող է ձայնագրել այն:
IEP-Ի ՀԱՆԴԻՊՄՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
7. Բերեք որևէ ընկերոջ, փաստաբանի և (կամ) որևէ անձի, ով ճանաչում է ձեր երեխային
Ձեր ցանկացած անձին կարող եք հրավիրել ներկա գտնվել ձեր երեխայի IEP-ի հանդիպմանը: Միշտ արժե կողքին որևէ մեկին ունենալը: Բերեք այնպիսի մեկին, օրինակ՝ ցերեկային խնամքի դայակին, տատիկին կամ պապիկին, ուսուցչին կամ որևէ այլ անձի, որը ճանաչում է ձեր երեխային և նրա սովորելու ոճը: Եթե պլանավորում եք բերել փաստաբանի, այդ թվում՝ տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների համակարգողին, միգուցե անհրաժեշտ լինի հանդիպման ամսաթիվը նրանց հետ նախապես պլանավորել:
8. Մի՛ վախեցեք հարցեր տալուց և համոզվե՛ք, որ հասկանում եք մասնագիտական «ժարգոնները»
IEP-ի հանդիպումները երբեմն կարող են ճնշող և շփոթեցնող լինել, նույնիսկ եթե նախկինում ներկա եք գտնվել IEP-ի հանդիպումների: Հարցեր տալը կարևոր է տեղեկացված և պատրաստված լինելու համար, որպեսզի կարողանաք պաշտպանել ձեր երեխայի շահերը:
Դպրոցական կրթության շրջանային բաժինները պարտավոր են բոլոր տվյալներն ու առաջարկությունները բացատրել դյուրըմբռնելի լեզվով: Դպրոցական կրթության շրջանային բաժնի անձնակազմն ամեն օր նույն եզրերն է օգտագործում և կարող է մոռանալ, որ ուրիշները չգիտեն, թե իրենք ինչ ի նկատի ունեն: Եթե IEP-ի հանդիպման ընթացքում հնչած որևէ բան չեք հասկանում, մի վախեցեք հարցեր տալուց և մանրամասն տեղեկություններ հարցնելուց:
9. Քննարկեք ձեր երեխայի արդյունավետության ներկա մակարդակները
IEP-ի թիմը կքննարկի տարբեր բնագավառներում ձեր երեխայի ներկա արդյունավետությունը: Դրա համար կուսումնասիրվեն բոլոր հաշվետվություններն ու գնահատումները: Ձեր երեխայի ուսուցիչ(ներ)ը և ծառայություն մատուցող(ներ)ը կքննարկեն ձեր երեխայի արդյունավետության մասին իրենց դիտարկումները: Անպայման քննարկեք ձեր երեխայի արդյունավետության վերաբերյալ դիտարկումները, այդ թվում՝ ձեր երեխայի ուժեղ կողմերը և (կամ) ձեր երեխայի հետ կապված ձեր մտահոգությունները:
10. Կազմեք IEP-ի տարեկան նպատակներ և անպայման կատարեք այդ նպատակների իրագործման ընթացքի մշտադիտարկում
IEP-ի թիմը կուսումնասիրի ձեր երեխայի առաջընթացը նախկին տարեկան նպատակների ուղղությամբ, ապա կմշակի նոր տարեկան նպատակներ: Եթե ձեր երեխան չի հասել որևէ տարեկան նպատակի, IEP-ի թիմը կվերանայի այդ նպատակը: IEP-ի թիմը պետք է փոփոխի տվյալ նպատակը, որպեսզի այն համապատասխան լինի ձեր երեխային և (կամ) պետք է տրամադրի լրացուցիչ ծառայություններ և աջակցություն՝ օգնելու ձեր երեխային առաջընթաց ունենալ տվյալ նպատակի հարցում: IEP-ի թիմը պետք է մշակի այնպիսի նպատակներ, որոնք ձեր երեխայի հանգամանքներում հավակնոտ են և որոշակի դժվարություն կներկայացնեն:
Երբ IEP-ի թիմն ավարտի ձեր երեխայի համար նոր տարեկան նպատակների մշակումը, պետք է տեղեկացնի ձեզ, թե ինչ հաճախականությամբ է ձեզ հաշվետվություններ տրամադրելու այն մասին, թե ձեր երեխան նպատակներն իրականացնելու հարցում ինչ առաջընթաց ունի: Եթե ձեր երեխայի առաջընթացը գնահատվի ոչ թե դպրոցական կրթության շրջանային բաժնի ընդհանուր կրթական չափանիշներով (օրինակ՝ Կալիֆորնիայում աշակերտի առաջադիմության և առաջընթացի գնահատման ծրագիրը կամ անգլ. CAASPP), այլ առաջադիմության գնահատման այլընտրանքային չափանիշներով, ապա IEP-ում տարեկան նպատակները պետք է մասնատվեն կարճաժամկետ նպատակների, որոնք տարվա մեջ սահմանված որևէ ժամկետում պետք է վերանայվեն՝ համոզվելու, որ երեխայի առաջընթացը համապատասխանում է տարեկան նպատակին: Համոզվեք, որ կարճաժամկետ նպատակները հստակ են և ունեն առաջընթացի վերանայման համար սահմանված ժամկետներ: Եթե ձեր երեխան գնահատվի առաջադիմության ստանդարտ թեստավորման ծրագրով, նրա IEP-ը չի ներառի կարճաժամկետ նպատակներ:
11. Սահմանեք լիարժեք մասնակցության կամ ինտեգրման հնարավորությունները և հաջողության հասնելու համար անհրաժեշտ աջակցությունը
Դպրոցական կրթության շրջանային բաժինները պետք է լրացուցիչ օգնություն և ծառայություններ տրամադրեն՝ բավարարելու ներառական միջավայրում սովորող հաշմանդամություն ունեցող աշակերտների կարիքները: Դա կարող է լինել պատրաստված օգնականը, ձայնագրիչի օգտագործումը կամ վարքագծի ուղղիչ միջամտության պլանը վարքագծային խնդիրները շտկելու համար:
12. Նկարագրեք, թե որտեղ է ձեր երեխան ընդունվել և սահմանեք հատուկ առնչվող ծառայություններն ու աջակցությունը
Երբ IEP-ի թիմն ավարտի ձեր երեխայի տարեկան նպատակների սահմանումը, պետք է խոսի այն ծառայությունների, աջակցության և կրթական հաստատությունում ընդունման մասին, որոնք կնպաստեն ձեր երեխայի առաջընթացին տարեկան նպատակներին հասնելու հարցում: Պետք է սահմանվեն բոլոր առնչվող ծառայությունները, օրինակ՝ խոսքային խնդիրների շտկման թերապիան, ինչպես նաև այն, թե քանի րոպե և ինչ հաճախականությամբ է (օրական, շաբաթական, ամսական, տարեկան) ձեր երեխան ստանալու տվյալ ծառայությունը:
Ձեր երեխայի IEP-ում պետք է հստակ սահմանված լինի կրթական հաստատությունում տեղավորելը: Օրինակ՝ «Նատաշան լիարժեք կմասնակցի երկրորդ դասարանի դասերին, նրա հետ ողջ օրը կլինի դայակը, իսկ ներառման մասնագետը կօգնի Նատաշային շաբաթական հինգ ժամ»: Դուք իրավունք չունեք ստիպել դպրոցական կրթության շրջանային բաժնին, որպեսզի նրանք ապահովեն որևէ հատուկ անձի ծառայությունները հատուկ դասարանում, սակայն կրթական հաստատությունում հատուկ տեղավորման տարբերակները պետք է քննարկվեն IEP-ի թիմի հետ:
13. Ստորագրեք IEP-ը միայն այն դեպքում, եթե բավարարված եք
Պետք է չէ ստորագրել IEP-ը հենց հանդիպման ժամանակ. կարող եք այն տուն տանել՝ մտածելու և ուրիշների հետ այն քննարկելու համար: Կարեղ եք համաձայնել IEP-ին մասնակի, որպեսզի սկսեն մատուցվել այն ծառայությունները, որոնց համաձայնել եք: Եթե ստորագրում եք IEP-ը և դրանից կարճ ժամանակ անց փոխում եք ձեր միտքը, կարող եք փորձել հետ կանչել ձեր համաձայնությունը՝ այդ մասին գրելով հատուկ կրթության ծրագրի ադմինիստրատորին: Սակայն ձեր համաձայնությունը հետ վերցնելու դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր չի լինի հետադարձել այն կրթությունն ու ծառայությունները, որոնք տրամադրվել են ձեր համաձայնությունը տալուց հետո և նախքան այն հետ վերցնելը: Եթե դուք և դպրոցական կրթության շրջանային բաժինը համաձայնության չեք գալիս առաջարկվող IEP-ի վերաբերյալ, ուժի մեջ է մնում ձեզ հետ համաձայնեցված վերջին IEP-ը այնքան ժամանակ, մինչև ձեր վեճը լուծվի առաջիկա հանդիպման ընթացքում կամ միջնորդության կամ պատշաճ ընթացակարգով անցկացվող լսումների միջոցով:
IEP-Ի ՀԱԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ
14. Հնարավորության դեպքում շփվեք ձեր երեխայի դասարանի/դպրոցի հետ
Ծնողների ունեցած ժամանակը և փողը տարբեր է: Դուք կարող եք կապվել ձեր երեխայի ուսուցչի կամ դպրոցի հետ, որպեսզի հարցնեք, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխայի դասարանին կամ դպրոցին: Դուք կարող եք դասերի օրերին դասարանում կամավոր կերպով ներկա գտնվել, կամավոր մասնակցել դպրոցի որևէ միջոցառման կամ եթե աշխատում եք օրվա ընթացքում, միգուցե կարողանաք տանը երեկոյան նյութեր պատրաստել: Ձեր երեխայի դասարանի/դպրոցի կյանքում ակտիվ մասնակցություն ունենալը կարող է օգնել ձեզ ավելի լավ ծանոթանալ դպրոցին և նրա անձնակազմին, ինչպես նաև ձեր երեխայի ուսուցչին և օգնել, որ ձեր երեխան իրեն յուրահատուկ զգա:
15. Օգնեք ձեր երեխային ընկերանալ համադասարանցիների հետ
Օգնեք ձեր երեխային ընկերանալ համադասարանցիների հետ՝ կազմկերպելով խաղային օրեր դպրոցից դուրս: Համադասարանցիների հետ ընկերությունը կօգնի ձեր երեխային դառնալ իր համայնքի մասը:
16. Հետևեք ձեր երեխայի առաջընթացին
Դուք հնարավոր է ցանկանաք մշակել կանոնավոր հաղորդակցման համակարգ ձեր երեխայի ուսուցչի հետ, օրինակ՝ պահել նոթատետր, որը կուղարկվի դպրոց և հետ կգա տուն: Նոթատետրը կօգնի ձեզ հետևել, թե արդյոք ձեր երեխան ստանում է ծառայություններն ու աջակցությունը: Ձեր երեխայի առաջընթացն ստուգելու համար դուք գուցե ցանկանաք մշակել հաղորդակցման համակարգ նաև ձեր երեխային ծառայություններ մատուցողների, օրինակ՝ խոսքային խնդիրների շտկման մասնագետի հետ:
Դուք պետք է գրավոր սահմանեք ժամկետներ, որոնց ավարտին ձեր երեխան պետք է որոշակի հմտությունների տիրապետի, այդպիսիք են ձեր երեխայի IEP-ի նպատակներում նկարագրված կարճաժամկետ առաջադրանքները:
17. Տարբերակներ գործերը չստացվելու դեպքում
Եթե կարծոմ եք, որ դպրոցական կրթության շրջանային բաժինը խախտել է հատուկ կրթության օրենքներն ու ընթացակարգերը և (կամ) չի մատուցել ստորագրված IEP-ով պահանջվող ծառայությունները, կարող եք բողոք ներկայացնել Կալիֆորնիայի Կրթության դեպարտամենտին (անգլ. California Department of Education, CDE): Դպրոցական կրթության շրջանային բաժինը կամ CDE-ն ուսումնասիրում են բողոքը և տալիս գրավոր որոշում այն մասին, թե արդյոք շրջանային բաժինը չի կատարել կամ չի կատարում պարտավորությունները: Մանրամասները տե՛ս Հատուկ կրթության մասին օրենքի իրավունքների ու պատասխանատվությունների մասին գլուխ 6-ում:
Երբ դուք և դպրոցական կրթության շրջանային բաժինը համաձայնության չեք գալիս ձեր երեխայի իրավունակության, տեղավորման, ծրագրային կարիքների, ինտեգրման կամ առնչվող ծառայությունների շուրջ, ձեզնից յուրաքանչյուրը կարող է պահանջել պատշաճ ընթացակարգով լսումների անցկացում: Եթե որոշում եք ներկայացնել օրենքով սահմանված լսումների անցկացման հայտ, ձեր բողոքը պետք է ներկայացնեք երկու տարվա ընթացքում՝ սկսած այն ամսաթվից, երբ իմացաք (կամ պատճառ ունեիք իմանալու) ձեր բողոքի փաստերի մասին: Լսումների ժամանակ երկու կողմերը ներկայացնում են ապացույց գործը լսող անկախ փորձագետին, որը տրամադրվում է Կալիֆոնիա նահանգի կողմից: Գործը լսող փորձագետը փաստերի, օրենքի և խնդրի մասին ներկայացնում է գրավոր որոշում: Մանրամասները տե՛ս Հատուկ կրթության մասին օրենքի իրավունքների ու պատասխանատվությունների մասին գլուխ 6-ում:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Անհատականացված կրթական ծրագիր: Մշակվում է հանդիպման ժամանակ, որին մասնակցում են առնվազն ծնող(ներ)ը, երեխայի ուսուցիչը և դպրոցական կրթության շրջանային բաժնի ներկայացուցիչը:
- 2. Եթե դպրոցական կրթության շրջանային բաժինը հրաժարվում է նախաձեռնել համապատասխան մակարդակի անվճար պետական կրթության (անգլ. FAPE) որոշարկում, գնահատում, ապահովում կամ տեղավորում համապատասխան անվճար կրթական հաստատությունում կամ փոփոխություններ կատարել այդ կետերում, պարտավոր է նախքան դա անելը «ողջամիտ ժամկետում» ձեզ հանձնել նախնական գրավոր ծանուցում այդ մասին: «Ողջամիտ ժամկետ» հասկացությունը կանոնադրության մեջ սահմանված չէ: Ծանուցումը պետք է պարունակի դպրոցական կրթության շրջանային բաժնի կողմից մերժված ծառայությունը կամ տեղավորումը համապատասխան կրթական հաստատությունում, մերժման բացատրությունը, գնահատաման բոլոր այն ընթացակարգերը, որոշարկումները, գրանցված տվյալները կամ զեկույցները, որոնք դպրոցական կրթության շրջանային բաժինն օգտագործել է իր որոշումը կայացնելու համար: Ծանուցումը պետք է տեղեկացնի նաև տվյալ որոշումը վիճարկելու ձեր իրավունքի մասին, 34 C.F.R. Sec. 300.503; Cal. Ed. Code Sec. 56500.4: