Տրանսպորտային ծառայություններ Medi-Cal-ի շահառուների համար

Տրանսպորտային ծառայություններ Medi-Cal-ի շահառուների համար
Սույն փաստաթերթը բացատրում է, թե ինչպես ձեր Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրից (MCP) կարող եք ստանալ տրանսպորտային ծառայություններ՝ ձեր բժշկական հանդիպումներին հասնելու համար: Սույն հրատարակման վերջում քննարկվում է, թե ինչպես կարող եք ստանալ տրանսպորտային ծառայություններ, եթե ունեք Medi-Cal-ի վճարովի ծառայություն (FFS):
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Սույն փաստաթերթը բացատրում է, թե ինչպես ձեր Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրից (MCP) կարող եք ստանալ տրանսպորտային ծառայություններ՝ ձեր բժշկական հանդիպումներին հասնելու համար: Սույն հրատարակման վերջում քննարկվում է, թե ինչպես կարող եք ստանալ տրանսպորտային ծառայություններ, եթե ունեք Medi-Cal-ի վճարովի ծառայություն (FFS):
ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Բժշկական հանդիպումներին հասնելու համար Medi-Cal-ի կողմից ֆինանսավորվող երկու տեսակի տրանսպորտային ծառայություն գոյություն ունի։ Ոչ շտապ բժշկական օգնության նպատակով տրանսպորտային ծառայություն (NEMT), որը շտապ օգնության ավտոմեքենայով, անվասայլակի համար հարմարեցված ֆուրգոն տեսակի ավտոմեքենայով կամ Պատգարակով վագոն տեսակի ավտոմեքենայով տեղափոխում է՝ նախատեսված նրանց համար, ովքեր չեն կարող օգտագործել հանրային կամ մասնավոր տրանսպորտային միջոցներ: 2017 թ. հուլիսի 1-ից բոլոր MCP-ները պարտավոր են նաև տրամադրել ոչ բժշկական տրանսպորտային ծառայություններ (NMT) բժշկական առումով անհրաժեշտ ծառայություններ ստանալու համար: Ոչ բժշկական տրանսպորտային ծառայությունը (NMT) մասնավոր կամ հանրային տրանսպորտային միջոցով փոխադրման ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր իրենց նշանակված հանդիպումներին հասնելու այլ միջոց չունեն։
Ծառայությունը «բժշկական առումով անհրաժեշտ» է, երբ ողջամտորեն անհրաժեշտ է կյանքը փրկելու, լուրջ հիվանդության կամ լուրջ հաշմանդամության կանխարգելման կամ ծանր ցավը մեղմելու համար:1
NMT ծառայությունների օրինակները ներառում են այցը և վերադարձը՝ բժշկի հետ հանդիպումից, դեղատնից կամ բժշկական ծառայությունների մատակարարից՝ դեղատոմսով նշանակված դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ կամ սարքեր վերցնելու համար, նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում (NICU) հիվանդ երեխային այցելելու կամ ցանկացած այլ Medi-Cal-ով ծածկված ծառայություն ստանալու համար, ներառյալ հոգեկան առողջության և ատամնաբուժական ծառայությունները:
2017 թ. հոկտեմբերի 1-ից սկսած MCP-ները պետք է նաև տրամադրեն NMT ծառայություններ Medi-Cal ծառայությունների համար, որոնք ծածկված չեն MCP պայմանագրով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, հոգեկան առողջության, թմրանյութերի օգտագործման խանգարման, ատամնաբուժական և Medi-Cal FFS առաքման համակարգով մատուցվող այլ ծառայությունների համար:2
I. Ոչ շտապ բժշկական օգնության նպատակով տրանսպորտային ծառայություն (NEMT)
NEMT-ին Medi-Cal-ով ծածկված նպաստ է, երբ անդամին անհրաժեշտ է ստանալ բժշկական առումով անհրաժեշտ ծառայություններ, և ծառայությունները գրավոր նշանակված են բժշկի, ատամնաբույժի, պոդիատրի, հոգեկան առողջության կամ թմրանյութերի օգտագործման խանգարման մասնագետի կամ բժշկական ծառայություններ մատակարարի կողմից:3
a. Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք իրավասու եմ օգտվել NEMT-ից:
MCP-ները պարտավոր են տրամադրել NEMT ծառայություններ, եթե ձեր առողջական կամ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ձեզ օգտվել սովորական հանրային կամ մասնավոր փոխադրման եղանակներից, և տրանսպորտային ծառայությունն անհրաժեշտ է պարտադիր բժշկական ծառայություններ ստանալու համար:4 MCP-ները պարտավոր են տրամադրել NEMT այն անդամներին, ովքեր ողջամտորեն ի վիճակի չեն տեղաշարժվել կամ չեն կարողանում կանգնել կամ քայլել առանց օգնության, ինչպես օրինակ քայլակ կամ ձեռնափայտ օգտագործողները և նրանք, ով տնից մինչև սպասարկման վայր հասնելու համար օգնության կարիք ունեն: MCP-ները պետք է, առնվազն, թույլատրեն ամենացածր արժեքով NEMT, որը համապատասխանում է ձեր բժշկական կարիքներին, ինչպես սահմանված է բժշկական մասնագետի կողմից:5NEMT ծառայությունները ենթակա են նախնական թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ ստացիոնար բուժման վայրից անմիջապես տեղափոխվում են խիստ խնամքի հիվանդանոց, հմուտ բուժքույրական ծառայություն տրամադրող հաստատություն (SNF), լիցենզավորված միջանկյալ խնամքի հաստատություն կամ անկողնային հոգեբուժարան կամ համապատասխան ստացիոնար խիստ հոգեբուժական բուժում տրամադրող հաստատություն:6
b. Ի՞նչ անել, եթե ինձ անհրաժեշտ են ծառայություններ, որոնք չեն ծածկվում իմ MCP պայմանագրով:
MCP-ի պայմանագրից դուրս Medi-Cal-ի ծառայությունների համար MCP-ն պետք է առավելագույն ջանքեր գործադրի NEMT ծառայությունները քննարկելու և համակարգելու համար: MCP-ները պետք է ձեզ տրամադրեն բժշկական առումով համապատասխան NEMT ծառայություններ ձեր Medi-Cal բուժծառայությունների մատակարարի(ների) և համաձայն Medi-Cal Rx-ի լիազոր բոլոր դեղատների դեղատոմսերի համար: MCP-ները պետք է ապահովի սահմանափակումների բացառում NEMT ծառայությունների ստացման հարցում, քանի դեռ ձեր ծառայությունները բժշկական առումով անհրաժեշտ են, և դուք ստացել եք NEMT ծառայության նախնական թույլտվություն:
c. Ի՞նչպես վարվել, եթե MCP անդամն անչափահաս է:
Եթե անդամը անչափահաս է, MCP-ները պետք է նաև տրանսպորտային ծառայություն մատուցեն ծնողին կամ խնամակալին: MCP-ները կարող են կազմակերպել NEMT ծառայությունների տրամադրում անչափահասի առանց ուղեկցորդի տեղափոխման համար՝ ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնությամբ, եթե անչափահասին անհրաժեշտ է անչափահասի համաձայնությամբ Medi-Cal (Minor Consent Medi-Cal) ծառայություններ, ինչպիսիք են վերարտադրողական խնամքը: Մինչև չուղեկցվող անչափահասների փոխադրման կազմակերպումը, MCP-ները պետք է համոզվեն, որ նրանք ստացել են բոլոր անհրաժեշտ գրավոր համաձայնության ձևաթղթերը: Ծնողական համաձայնություն ՉԻ պահանջվում անչափահասի համաձայնությամբ Medi-Cal (Minor Consent Medi-Cal) ծառայություններ համար:
d. Ի՞նչ տեսակի NEMT ծառայություններ են ինձ հասանելի:
Եթե ձեր առողջական կամ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ձեզ օգտվել սովորական հանրային կամ մասնավոր տրանսպորտային միջոցներից, և ձեզ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար պահանջվում է տրանսպորտային ծառայություն, 7 MCP-ները պետք է տրամադրեն NEMT ծառայություններ հետևյալ չորս եղանակներով.8
i. NEMT շտապ օգնության ծառայություններ:
- Այն բուժառուների փոխադրում հաստատությունների միջև, ում պահանջվում է դեղորայքի շարունակական ներերակային (IV) ներարկում, բժշկական մշտադիտարկում կամ զննում։ 9
- Խիստ խնամք տրամադրող հաստատությունից այլ խիստ խնամքի հաստատություն փոխադրում։ 10
- Փոխադրում այն անդամների համար, ովքեր վերջերս են միացվել են թթվածնի սարքի (կիրառելի չէ այն անձանց նկատմամբ, ովքեր հիվանդ են քրոնիկ էմֆիզեմայով և շարունակական օգտագործման համար կրում են իրենց թթվածնի սարքը) 11
- Փոխադրում այն անդամների համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնց պահանջվում է թթվածին և մշտադիտարկում: 12
ii. Պատգարակով վագոն տեսակի ավտոմեքենայով տրանսպորտային ծառայություններ
Պատգարակով վագոն տեսակի ավտոմեքենան փոխակերպված տրանսպորտային միջոց է, որը զինված չէ շտապօգնության դեպքում մասնագիտական բուժօգնության համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և անձնակազմով, և որն օգտագործվում է պատգարակով կայուն վիճակում գտնվող հիվանդությամբ ուղևորներին NEMT փոխադրման ծառայություններ մատուցելու համար: MCP-ները պետք է տրամադրեն Ունիվերսալ վագոն տեսակի փոխադրամիջոցով ծառայություններ, եթե ձեր առողջական և ֆիզիկական վիճակը չի բավարարում NEMT շտապ օգնության ծառայությունների անհրաժեշտության պահանջները, բայց բավարարում է հետևյալ երկու պահանջները.
- Պահանջում է, որ դուք տեղափոխվեք մեջքի կամ փորի վրա պառկած դիրքում, քանի որ չեք կարող նստել փոխադրման ամբողջ ընթացքում։ 13 ԵՎ
- Պահանջում է մասնագիտացված անվտանգության սարքավորումներ, որոնք սովորաբար գերազանցում են և չեն համապատասխանում ուղևորատար ավտոմեքենաներում, տաքսիներում կամ հանրային տրանսպորտի այլ ձևերում տրամադրվող միջոցներից: 14
iii. Անվասայլակի համար հարմարեցված ֆուրգոն տեսակի ավտոմեքենայով տրանսպորտային ծառայություններ
MCP-ները պետք է տրամադրեն Անվասայլակի համար հարմարեցված ֆուրգոն տեսակի ավտոմեքենայով տրանսպորտային ծառայություններ, եթե ձեր առողջական և ֆիզիկական վիճակը չի բավարարում Ունիվերսալ վագոն տեսակի ավտոմեքենայով ծառայությունների պահանջները, բայց բավարարում է հետևյալ երկուսից որևէ մեկը.
- Դուք չեք կարող նստել մասնավոր տրանսպորտային միջոցում, տաքսիում կամ հանրային տրանսպորտային այլ միջոցում փոխադրման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ընթացքում,15 ԿԱՄ
- Դուք պետք է տեղափոխվեք անվասայլակով կամ ձեզ անհրաժեշտ է օգնություն բնակության վայրից, տրանսպորտային միջոցից և բուժման վայրից սկած՝ ֆիզիկական կամ մտավոր սահմանափակման պատճառով:16ԿԱՄ
- Պահանջում է մասնագիտացված անվտանգության սարքավորումներ, որոնք սովորաբար գերազանցում են և չեն համապատասխանում ուղևորատար ավտոմեքենաներում, տաքսիներում կամ հանրային տրանսպորտի այլ ձևերում տրամադրվող միջոցներից:17
Դուք կարող եք իրավասու լինել անվասայլակի համար հարմարեցված ֆուրգոն տեսակի ավտոմեքենայով տրանսպորտային ծառայություններից, եթե ունեք հետևյալ հիվանդություններից որևէ մեկը, ԵՎ ձեր բժիշկը ներկայացնում է ստորագրված բժշկի սերտիֆիկացված հայտարարության ձև (ստորև քննարկված)՝18- Ծանր մտավոր շփոթություն
- Պարապլեգիա
- Դիալիզ ստացողներ
- Դուք ունեք քրոնիկ հիվանդություն, որը պահանջում է թթվածին, բայց չի պահանջում մշտադիտարկում
iv. NEMT օդային ծառայություններ
MCP-ները պետք է ապահովել NEMT օդային ծառայություններ, երբ դա անհրաժեշտ է ձեր բժշկական վիճակում, կամ, երբ վերգետնյա փոխադրումը գործնական չէ:19 Ձեր բժիշկը, ատամնաբույժը, պոդիատրը, հոգեկան առողջության կամ թմրանյութերի օգտագործման խանգարման մասնագետը պետք է գրավոր պատվեր ներկայացնի, բացատրելով, թե ինչու է անհրաժեշտ օդային փոխադրում:20
e. NEMT բժշկի սերտիֆիկացված հայտարարության ձևեր (PCS)
Դուք պետք է ունենաք հաստատված բժիշկ սերտիֆիկացման հայտարարության ձև (PCS), որով ձեր մատակարարի կողմից թույլատրվում է NEMT-ին: Յուրաքանչյուր MCP ունի իր սեփական PCS ձևը: Դուք կարող եք դիմել ձեր բժշկին հեռախոսով, էլեկտրոնային եղանակով, անձամբ կամ MCP-ի կողմից հաստատված այլ եղանակով: Եթե MCP-ն որևէ փոփոխություն է կատարում PCS-ին DHCS-ից ստացված վերջին հաստատումից հետո, ապա MCP-ն պետք է այն ներկայացնի վերահաստատման: PCS ձևն օգտագործվում է անդամների համար համապատասխան ծառայության մակարդակը որոշելու համար: Երբ ձեր բժիշկը սահմանում է փոխադրման ձևը, MCP-ն չի կարող փոփոխել թույլտվությունը: Ձեր բժիշկը պետք է ներառի, առնվազն, հետևյալ տեղեկությունները.
- Գործառութային սահմանափակումների հիմնավորում Ձեր բժիշկը պետք է փաստաթղթավորի ձեր սահմանափակումները և տրամադրի որոշակի ֆիզիկական և բժշկական սահմանափակումների նկարագրություն, որոնք ողջամտորեն թույլ չեն տալիս ձեզ առանց օգնության տեղաշարժվել կամ ճամփորդել հանրային կամ մասնավոր տրանսպորտային միջոցներով:
- Անհրաժեշտ ծառայության ժամկետները՝ Տրամադրել NEMT ծառայությունների մեկնարկի և ավարտի ժամկետները՝ մինչև 12 ամիս:
- Անհրաժեշտ տրանսպորտային ծառայության եղանակը։ Թվարկել այն տրանսպորտային ծառայության եղանակները, որոնք անհրաժեշտ են ծառայություններ ստանալու ժամանակ՝ շտապ օգնություն, Պատգարակով վագոն տեսակի փոխադրամիջոց, անվասայլակի համար հարմարեցված ֆուրգոն տեսակի փոխադրամիջոց կամ օդային փոխադրում:
- Հավաստագրման հայտարարություն։ Ձեր բժիշկը պետք է հաստատի, որ բժշկական անհրաժեշտությունը հաշվի առնվելով է որոշվել, թե որ տրանսպորտային միջոցն է ձեզ հարկավոր:
Ձեր մատակարարը պետք է ներկայացնի PCS ձևը MCP-ին NEMT ծառայությունների հաստատման համար, և MCP-ն պետք է օգտագործի PCS ձևը` ձեզ համար NEMT-ի համապատասխան եղանակն ապահովելու համար:
i. PCS-ի ներկայացման բացառություններ
MCP-ները կարող են տրամադրել հեռախոսային թույլտվություն NEMT-ի հայտերի համար, երբ անհրաժեշտ է շտապ բնույթի MCP-ի կողմից ծածկված բժշկական առումով անհրաժեշտ ծառայություն, և PCS ձևը չի կարող ողջամտորեն ներկայացվել նախապես:21 Այնուամենայնիվ, հեռախոսային թույլտվությունը դեռևս վավեր է միայն այն դեպքում, եթե հաստատվի թույլտվության գրավոր խնդրանքով: Նաև, PCS ձևերը չեն պահանջվում Հիմնական օրգանների փոխպատվաստման (MOT) դոնորների համար, որոնց անհրաժեշտ են NEMT ծառայություններ, որպեսզի դոնորը կարողանա հասնել հիվանդանոց MOT փոխպատվաստման համար:
II. I. Ոչ բժշկական տրանսպորտային ծառայություն (NMT)
MCP-ները պետք է տրամադրեն NMT բոլոր Medi-Cal ծառայությունների համար, ներառյալ նրանց, ովքեր ՉՈՒՆԵՆ MCP պայմանագիր: Ծառայությունները, որոնք ներառված չեն MCP պայմանագրում, ներառում են, բայց չեն սահմանափակվում հոգեկան առողջության, թմրամիջոցների օգտագործման խանգարման, ատամնաբուժական և FFS-ի միջոցով մատուցվող այլ նպաստներով, ներառյալ Medi-Cal Rx-ի միջոցով ձեզ մատուցվող դեղատան ծառայությունները:
a. Ինչպե՞ս իմանալ, թե արդյոք իրավասու եմ օգտվել NMT-ից կամ NEMT-ից:
NMT-ն չի ներառում տրանսպորտային ծառայություն նրանց համար, ովքեր պետք է տեղափոխվեն շտապօգնության, պատգարակով վագոն տեսակի, անվասայլակի համար հարմարեցված ֆուրգոն տեսակի կամ օդային տրանսպորտով: Օրինակ, ձեր բժիշկը կարող է նշանակել NMT, եթե ներկայումս օգտագործում եք անվասայլակ, բայց կարող եք ճամփորդել առանց վարորդի օգնության: Ինչպես NEMT-ի դեպքում, NMT-ին պետք է լինի ձեր կարիքները բավարարող տրանսպորտի առավել քիչ ծախսատար եղանակը:
b. Ի՞նչ տեսակի NMT ծառայություններ են ինձ հասանելի:
Ըստ պայմանագրի, MCP-ները պարտավոր են ձեզ տրամադրել Անդամի ծառայությունների ուղեցույց, որը ներառում է տեղեկատվություն NMT ծառայություններ ստանալու ընթացակարգերի վերաբերյալ: Անդամի ծառայությունների ուղեցույցը պետք է ներառի NMT-ի ծառայությունների նկարագրությունը և այն պայմանները, որոնց դեպքում NMT-ն մատչելի է: Կապ հաստատեք ձեր կառավարվող խնամքի ծրագրի հետ, եթե ձեզ հարկավոր է ձեր Անդամի ծառայությունների ուղեցույցի պատճենը:
c. Առնվազն, MCP-ները պետք է տրամադրեն հետևյալ NMT ծառայությունները։22
Բժշկական նպատակներով վերադարձով երթևեկություն ուղևորատար ավտոմեքենայով, տաքսիով կամ հասարակական կամ մասնավոր տրանսպորտային միջոցների ցանկացած այլ տեսակով, ներառյալ լաստանավով, 23 կամ մղոնով փոխհատուցմամբ , երբ տրանսպորտը գտնվում է մասնավոր տրանսպորտային միջոցում և կազմակերպվում է ձեր կողմից, այլ ոչ թե տրանսպորտային բրոքերի, ավտոբուսների, տաքսիների վաուչերների կամ գնացքի տոմսերի միջոցով:24
Ետադարձով NMT-ին հասանելի է հետևյալ համար.
- Բժշկական առումով անհրաժեշտ ծառայությունների մատուցում
- Դեղամիջոցների ստացում, որոնք չեն կարող ուղղակիորեն ձեզ ուղարկվել
- Բժշկական պարագաների, պրոթեզների, օրթեզների և այլ բժշկական սարքավորումների ստացում
MCP-ները պետք է տրամադրեն NMT-ն այնպես, որը ծառայությունը ֆիզիկապես և աշխարհագրորեն մատչելի է ձեզ համար և համահունչ լինի գործող նահանգային և դաշնային հաշմանդամության իրավունքի օրենքներին:
MCP-ները պետք է ժամանեն իրենց նշանակված ժամից 15 րոպեի ընթացքում: Եթե NMT-ի մատակարարը չի ժամանում նախատեսված նստեցման ժամանակին, MCP-ն պետք է այլընտրանքային NMT տրամադրի կամ թույլ տա ձեզ պլանավորել ցանցից դուրս այլընտրանքային NMT՝ և փոխհատուցի ցանցից դուրս NEMT-ի համար:25
d. Արդյո՞ք ինձ անհրաժեշտ է NMT ծառայությունների նախնական թույլտվություն:
NMT-ն չի պահանջում նախնական թույլտվություն, սակայն MCP-ները կարող են օգտագործել նախնական թույլտվության գործընթացը NMT ծառայությունների հաստատման և անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր 12 ամսվա ընթացքում ծառայությունների վերաբաշխման համար:26 «Նախնական թույլտվությունը», դա ձեր առողջապահական ապահովագրողի կամ ծրագրի կողմից կայացված որոշումն է, ըստ որ առողջապահական ծառայությունը կամ բուժման պլանը բժշկական առումով անհրաժեշտ է:
Եթե MCP-ն որոշում է NMT-ի համար սահմանել նախնական թույլտվության գործընթաց, ապա այն պետք է օգտագործի Գործողությունների ծանուցում (NOA) նամակը` տեղեկացնելով MCP-ի անդամներին որոշման և անդամի բողոքարկման իրավունքի վերաբերյալ:27 MCP-ն պետք է նաև ապահովի, որ NMT-ն ժամանակին կտրամադրվի իրենց անդամներին՝ Medi-Cal-ի ծառայությունների շրջանակում բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները ստանալու համար:28 Սա նշանակում է, որ կան սահմանափակումներ, թե որքան ժամանակ պետք է սպասեք ծառայություններ ստանալու համար, և NEMT-ի կամ NMT-ի պատճառով ցանկացած հետաձգում այդ սահմանները չի երկարաձգում։ Ժամանակին հասանելի խնամքի ստանդարտների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Medi-Cal-ի Կառավարվող խնամքի ժամանակը և մատակարարների համար հեռակա ստանդարտները սահմանող թիվ 5610.01 կետը, հասանելի այստեղ՝ https://www.disabilityrightsca.org/publications/medi-cal-managed-care-time-and-distance-standards-for-providers.
e. Ի՞նչ ծառայություններ ծածկված ՉԵՆ իմ NMT պայմանագրով:
NMT-ն ՉԻ ներառում ուղևորություններ ոչ բժշկական հաստատություններ կամ հանդիպումների, որոնք բժշկական առումով անհրաժեշտ չեն:
f. Որո՞նք են պահանջները, որպեսզի իրավասու լինեմ ստանալ NMT-ն անհատական փոխադրամիջոցով:
Ձեր MCP-ն պետք է թույլատրի անհատական տրանսպորտային միջոցների օգտագործումը, երբ որևէ այլ տրանսպորտային միջոց ողջամտորեն մատչելի չէ կամ չի տրամադրվում է MCP-ի կողմից:29 Անհատական տրանսպորտային միջոցները կարող են ներառել անդամի անձնական մեքենան, կամ ընկերոջ կամ ընտանիքի անդամի ավտոմեքենան: Սա չի ներառում տրանսպորտային միջոցներ, որոնք կապված են բիզնեսի հետ, ինչպիսիք են Uber-ը կամ Lyft-ը: Նախքան մասնավոր տրանսպորտային միջոցների օգտագործման համար դիմելը, դուք պետք է սպառեք բոլոր այլ ողջամիտ տրանսպորտային տարբերակները և անձամբ, էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսով ձեր MCP- ին հաստատեք, որ ոչ մի այլ մեթոդ առկա չէ:30 Սա կարող է ներառել ստուգում, որ դուք չունեք վավեր վարորդական իրավունք կամ աշխատանքային ավտոմեքենա: Դուք չեք կարող ճանապարհորդել կամ սպասել միայն բժշկական կամ ատամնաբուժական ծառայությունների, կամ դուք ունեք ֆիզիկական, ճանաչողական, մտավոր կամ զարգացման սահմանափակում:31
III. Հաճախ տրվող հարցեր NEMT-ի և NMT-ի մասին
a. Արդյո՞ք իմ MCP-ն կներառի NEMT-ի կամ NMT-ի հետ կապված ճանապարհորդության ծախսերը:
MCP-ները պետք է ծածկեն տրանսպորտի հետ կապված ճանապարհորդական ծախսերը, որոնք անհրաժեշտ են NEMT-ի և NMT-ի համար, ներառյալ տրանսպորտի արժեքը և սննդի և ձեր և ձեր ուղեկցող ծառայողի համար ողջամտորեն անհրաժեշտ ծախսերը: Եթե ձեզ ուղեկցող անձը ընտանիքի անդամ չէ, նրա աշխատավարձը նույնպես ծածկվող ճանապարհորդության ծախս է:32MCP-ները-կարող է օգտագործել նախնական թույլտվության և օգտագործման կառավարման վերահսկողությունը համապատասխան ճանապարհորդական ծախսերի համար, ներառյալ արձանագրությունները, որոշելու համար, թե արդյոք ուղեկցի ներկայությունն անհրաժեշտ է: Սա չի խանգարում, որ MCP-ն պահանջի PCS ձև բոլոր NEMT թույլտվությունների համար:
Տրանսպորտի հետ կապված ճանապարհածախսը ենթակա է հետադարձ փոխհատուցման: Հետադարձ փոխհատուցման իրավասության համար, հիմքում ընկած NEMT կամ NMT ծառայությունը և հարակից ծախսերը պետք է պատշաճ կերպով փաստաթղթավորվեն MCP-ի քաղաքականության և ընթացակարգերի համաձայն: Եթե դուք չեք գործել համաձայն MCP-ի նախնական թույլտվության գործընթացին, ապա MCP-ն պարտավոր չէ ծածկել ձեզ առնչվող ճանապարհորդական ծախսերը:
i. Վճարում
MCP-ները պարտավոր են ունենալ ընթացակարգեր, որոնք ապահովում են համապատասխան ճանապարհորդական ծախսերի վճարման հետևյալ մեթոդները.
- Անդամի փոխհատուցում: MCP-ները կարող են փոխհատուցել անդամներին հաստատված ճանապարհորդության ծախսերի համար: Փոխհատուցումը պետք է ծածկի ձեր և ձեզ ուղեկցող անձի փաստացի ծախսերը, քանի դեռ այդ ծախսերը ողջամիտ են և հիմնավորված են կտրոններով: Եթե դուք կամ ձեր ընտանիքը կանխավ վճարել են ճամփորդական ծախսերի համար, MCP-ները պետք է հաստատեն և փոխհատուցեն ձեզ MCP-ի կողմից բոլոր անհրաժեշտ կտրոնների և փաստաթղթերի ստացումը հաստատելուց հետո ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում։
- Ծառայություն մատուցողի կանխավճար. Եթե դուք և ձեզ ուղեկցող անձն ի վիճակի չեք նախապես վճարել, MCP-ները պետք է ծառայություն մատուցողներին նախապես վճարեն համապատասխան ճանապարհորդական ծախսերի համար, ներառյալ սննդի և կացարանի ծախսերը: Դուք պետք է անձամբ, էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսով վկայեք, որ ի վիճակի չեք նախապես վճարել ճանապարհորդության հետ կապված ծախսերի համար:
ii. Կացարան և սնունդ
Եթե MCP-ն չի կատարում կանխավճար ձեր և ձեզ ուղեկցող անձի կացարանի և / կամ սննդի համար, ապա MCP-ին պարտավոր է փոխհատուցել հաստատված կացարանի և սննդի ծախսերը: Փոխհատուցումը պետք է ծածկի փաստացի ծախսերը, եթե այդ ծախսերը ողջամիտ են և հիմնավորված են կտրոններով: MCP-ները սննդի և կացարանի փոխհատուցման համար, որպես ուղեցույց, կարող են հղում կատարել IRS-ի օրավարձի դրույքաչափերին:33 Որպես նախնական թույլտվության գործընթացի մի մաս, MCP-ները կարող են կազմակերպել ձեզ կացարանով ապահովելու գործընթացը, եթե այն գտնվում է ողջամիտ հեռավորության վրա այն վայրից, որտեղ դուք կստանաք բժշկական առումով անհրաժեշտ ծառայություններ: Հիվանդանոցային սննդի վաուչեր(ներ)ը կարող են հանվել ձեր և ձեզ ուղեկցող անձի կողմից ներկայացված սննդի ծախսերից:
iii. Այլ անհրաժեշտ ծախսեր
Եթե MCP-ն չի կատարում կանխավճար անդամի և ուղեկցողի կողմից կատարված այլ անհրաժեշտ ծախսերի համար (օրինակ, ավտոկայանատեղի, վճարովի մայրուղիներ), ապա MCP-ին պարտավոր է փոխհատուցել այդ ծախսերի համար: Ինչպես կացարանի և սնունդի փոխհատուցման դեպքում, փոխհատուցումը պետք է ծածկի փաստացի ծախսերը, եթե այդ ծախսերը ողջամիտ են և հիմնավորված են կտրոններով:
b. Ի՞նչ կարող եմ անել, եթե իմ MCP-ն մերժում է իմ NEMT կամ NMT հայտը։
Եթե ձեր MCP-ն մերժում է ձեր NEMT կամ NMT հարցումը՝ հիմնվելով բժշկական անհրաժեշտությունից, պահանջվող տրանսպորտային ծառայության մակարդակից կամ հրաժարվում է վճարել փոխադրման համար, կարող եք բողոքարկել որոշումը ձեր MCP-ի հետ: Բողոքը ձեր MCP-ի կողմից մերժման վերանայումն է։34Դուք պետք է ձեր բողոքը ներկայացնեք մերժման ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ քան 60 օրվա ընթացքում։ Ձեր MCP-ին բողոք ներկայացնելու, այդ թվում բողոքարկման լրացուցիչ իրավունքների, ներառյալ նահանգային արդար վարույթի և Անկախ բժշկական վերանայման վերաբերյալ տեղեկությունների համար, տե՛ս Medi-Cal- ի կողմից կառավարվող խնամք, թիվ 5606.01 հրապարակումը։ Բողոքարկման կարգ և բողոքներ, որոնք հասանելի են առցանց։ Սեղմեք այստեղ Medi-Cal կառավարվող խնամքի մասին ավելին կարդալու համար: Բողոքարկման կարգ և բողոքներ։ Բացի այդ, NEMT-ի և NMT-ի ծառայությունների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի օգտակար պատասխանները հասանելի են առցանց: Սեղմեք այստեղ DHCS-ի Տրանսպորտային աշխատախմբի հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
c. Ես ունեմ FFS Medi-Cal: Կարո՞ղ եմ դեռ ձեռք բերել տրանսպորտային ծառայություններ:
Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, FFS-ի լիարժեք ծածկույթ ստացողները և հղի կանայք (հղիության ընթացքում և 60 օր անց) կարող են ստանալ NMT ծառայություններ Medi-Cal-ով ծածլված բժշկական, հոգեկան առողջության, թմրանյութերի օգտագործման խանգարման կամ ատամնաբուժական ծառայությունների նպատակով հանդումների գնալու և դրանցից վերադառնալու նպատակով:35Տրանսպորտային ծառայությունները նաև նախատեսված են մեկ ուղեկցող անձի համար, ով անհրաժեշտության դեպքում, Medi-Cal-ի շահառուի հետ կարող է երթևեկել, ինչպես օրինակ ուղեկցող, ով պետք է ուղեկցի տարեց մարդու կամ ծնող, ով ուղեկցում է իր երեխային:
d. Ես ունեմ Medi-Cal-ի և Medicare-ի երկակի իրավասություն: Կարո՞ղ եմ Medi-Cal- ի կողմից ֆինանսավորվող տրանսպորտային ծառայություններ ընդունել Medicare-ով հանդիպումների համար:
Դուք կարող եք ստանալ NEMT և NMT ծառայություններ ձեր Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրի միջոցով:36 Անկախ նրանից, թե ստանում եք Medicare՝ այնպիսի ինտեգրված ծրագրի միջոցով, ինչպիսիք են Cal Medi Connect- ը, ոչ ինտեգրված Medicare ծրագիրը կամ Original Medicare-ը:
NMT-ի ծառայություններից օգտվելու համար զանգահարեք կամ էլեկտրոնային նամակով դիմեք ձեր շրջանի տրանսպորտային ծառայություն մատուցող կենտրոնին: Շրջանի կոնտակտային տվյալների ամբողջական ցանկը հասանելի է առցանց։ Շրջանի NMT-ի կոնտակտային տվյալների ամբողջական ցանկի համար սեղմեք այստեղ՝37 Եթե չի հաջողվում վերոգրյալ կոնտակտային տվյալների միջոցով օգտվել NMT ծառայություններից, ուղարկեք հարցում հետևյալ հասցեին՝ DHCS-Benefits@dhcs.ca.gov պատճենում նշելով՝ Raquel.Sanchez@dhcs.ca.gov։ Կարող եք նաև զանգահարել Սան Դիեգո դաշտային գրասենյակ կոնտակտային համարին՝ ((916) 688-6131) FFS NEMT-ին առնչվող հարցումների համար (նույնիսկ եթե դուք Սան Դիեգոի շրջանի բնակիչ չեք):
Ի վերջո, եթե դուք դեռ չեք կարողանում ձեռք բերել NMT ձեր շրջանի և վերը նշված DHCS-ին դիմելու միջոցով, դուք իրավունք ունեք պահանջել նահանգային վարույթներ: Դուք պետք է ներկայացնեք ձեր վարույթի հայտը Տրանսպորտային ծառայությունների ձեր հայտը մերժող գործողության ծանուցումը (NOA) ստանալուց հետո ոչ ուշ քան 90 օրվա ընթացքում: Դուք կարող եք վարույթի հայտ ներկայացնել հեռախոսով՝ զանգահարելով նահանգային վարույթների բաժին՝ (800) 743-8525 հեռախոսահամարով, կամ գրավոր ձևով՝ լրացնելով ձեր NOA-ի հետևի «Նահանգային վարույթի հայտը» կամ ձեր հայտն առանձին թղթի վրա գրելու միջոցով: Դուք պետք է ներառեք ձեր ամբողջական անունը, հասցեն, հեռախոսահամարը, վարչաշրջանի անունը, որը մերժեց ձեր տրանսպորտային ծառայությունների հայտը և մանրամասն պատճառը, թե ինչու համաձայն չեք մերժման հետ և ցանկանում եք նահանգային վարույթ: Ներկայացրեք ձեր գրավոր հարցումը հետևյալ եղանակներից մեկով.
- Փոստով կամ անձամբ՝ ներկայացնելով ձեր NOA-ում նշված Բարեկեցության վարչության հասցեով:
- Փոստով՝ California Department of Social Services – State Hearings Division, P.O. Box 944243, Mail Station 9-17-37, Sacramento, CA 94244-2430.
- Ֆաքսով` (833) 281-0905:
- Կարող եք վարույթի հայտ ներկայացնել առցանց՝ [Հայտ ներկայացնել]
Ցանկանում ենք, որ կապնվեք մեզ հետ։ Խնդրում ենք անցնել մեր հրապարակումների մասին հետևյալ հարցումը և տեղեկացնել մեզ, թե ինչպես ենք մենք աշխատում: [Անցնել հարցումը]
Իրավաբանական օգնություն ստանալու համար զանգահարեք 800-776-5746 հեռախոսահամարով կամ լրացնրեք օգնության դիմումի ձևը: Մյուս բոլոր հարցերով զանգահարել 916-504-5800 (Հյուսիսային Կալիֆոռնիա), 213-213-8000 (Հարավային Կալիֆոռնիա) հեռախոսահամարներով:
Կալիֆոռնիայի հաշմանդամություն ունեցող իրավունքների պաշտպանության կազմակերպությունը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկը տե՛ս հետևյալ հղումով՝ http://www.disabilityrightsca.org/Documents/ListofGrantsAndContracts.html։
- 1. Բարեկեցության և հաստատությունների օրենսգրքի հոդված § 14059.5.
- 2. Թիվ 22-008 ծրագրի բոլոր անդամներին ուղղված նամակը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.dhcs.ca.gov/formsandpubs/Documents/MMCDAPLsandPolicyLetters/APL2022/APL22-008.pdf
- 3. Բժշկական ծառայությունների մատակարարը ներառում է բժիշկ չհանդիսացող բժշկական ծառայությունների մատակարարներին, այդ թվում՝ բժիշկի օգնականներին, գրանցված բուժքույրներին և սերտիֆիկացված մանկաբարձներին:
- 4. 22 Կալիֆոռնիայի կանոնակարգերի օրենսգիրք (CCR) § 51323(a).
- 5. Վերոգրյալ նշում 4՝ 3
- 6. Նույնականացման համար՝
- 7. Medi-Cal-ի մատակարարների ձեռնարկ, վերգետնյա բժշկական տրանսպորտային ծառայություններ, հասանելի է հետևյալ կայքում՝ https://files.medi-cal.ca.gov/pubsdoco/publications/masters-mtp/part2/mctrangnd.pdf։
- 8. 22 CCR §§ 51323 (a) և (c)։
- 9. Medi-Cal-ի մատակարարների ձեռնարկ, վերգետնյա բժշկական տրանսպորտային ծառայություններ, հասանելի է հետևյալ կայքում՝ https://files.medi-cal.ca.gov/pubsdoco/publications/masters-mtp/part2/mctrangnd.pdf։
- 10. Նույնականացման համար՝
- 11. Նույնականացման համար՝
- 12. Նույնականացման համար՝
- 13. 22 CCR § 51323(a)(2)(A)։
- 14. 22 CCR § 51323(a)(2)(B))։
- 15. 22 CCR § 51323(a)(3)(A)։
- 16. 22 CCR § 51323(a)(3)(B)։
- 17. 22 CCR § 51323(a)(3)(C)։
- 18. Medi-Cal-ի մատակարարների ձեռնարկ, վերգետնյա բժշկական տրանսպորտային ծառայություններ, հասանելի է հետևյալ կայքում՝ https://files.medi-cal.ca.gov/pubsdoco/publications/masters-mtp/part2/mctrangnd.pdf։
- 19. 22 CCR § 51323(c)(2)։
- 20. Նույնականացման համար՝
- 21. 22 CCR § 51323 (b)(2)(A)։
- 22. Բարեկեցության և հաստատությունների օրենսգրքի հոդված §14132(ad)։
- 23. Կալիֆոռնիայի տրանսպորտային օրենսգրքի հոդվածներ § 465.
- 24. The IRS-ի Ստանդարտ մղոնային դրույքաչափերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.irs.gov/newsroom/irs-increases-mileage-rate-for-remainder-of-2022
- 25. Բարեկեցության և հաստատությունների օրենսգրքի հոդված § 14132(ad)(2)(A)(i)։
- 26. https://www.dhcs.ca.gov/services/medi-cal/Pages/Transportation.aspx
- 27. https://www.dhcs.ca.gov/formsandpubs/Documents/MMCDAPLsandPolicyLetters/APL2022/APL22-008-NEMT-NMT-FAQ.pdf
- 28. 22 CCR § 1300.51(d)(H)։
- 29. Կալիֆոռնիայի տրանսպորտային օրենսգրքի հոդվածներ § 465.
- 30. Բարեկեցության և հաստատությունների օրենսգրքի հոդված § 14132(ad)(2)(B)։
- 31. Կալիֆոռնիայի տրանսպորտային օրենսգրքի հոդվածներ §§ 12500, 4000, and 16020.
- 32. 42 CFR § 440.170(a)(3)(iii)։
- 33. IRS-ի Ստանդարտ օրավարձի դրույքաչափերը հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.irs.gov/
- 34. 42 CFR § 438.400(b)։
- 35. Բարեկեցության և հաստատությունների օրենսգրքի հոդված § 14132(ad)(1)։
- 36. Վերոգրյալ նշում 1՝ 2
- 37. Նշենք, որ այս փաստաթուղթը պետք է վերնագրված լինի NMT, ոչ թե՝ NEMT, քանի որ այն թվարկում է տեղեկատվություն NMT-ի վերաբերյալ։