Զեկուցում տարեց կամ չափահաս հաշմանդամ անձանց հանդեպ գործադրված բռնության վերաբերյալ
Զեկուցում տարեց կամ չափահաս հաշմանդամ անձանց հանդեպ գործադրված բռնության վերաբերյալ
Դուք պաշտպանության հատուկ միջոցներ ունեք, եթե չափահաս հաշմանդամ կամ տարեց եք, ով բռնության է ենթարկվել, արհամարհվել կամ հանցագործության թիրախ է դարձել հաշմանդամության պատճառով:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Դուք պաշտպանության հատուկ միջոցներ ունեք, եթե չափահաս հաշմանդամ կամ տարեց եք, ով բռնության է ենթարկվել, արհամարհվել կամ հանցագործության թիրախ է դարձել հաշմանդամության պատճառով:
- Ի՞նչ է բռնությունը: Սեղմեք ստորև տրված հղմանը՝ պարզելու, թե ինչը կարող է համարվել բռնություն:
- Ի՞նչ է արհամարհանքը: Սեղմեք ստորև տրված հղմանը՝ պարզելու, թե ինչը կարող է համարվել արհամարհանք:
- Ի՞նչ է հանցագործությունը: Սեղմեք ստորև տրված հղմանը՝ պարզելու, թե ինչը կարող է համարվել հանցագործություն:
Ո՞ւմ պետք է զանգահարեմ:
Եթե Դուք ապրում եք համայնքում, ինչպես օրինակ՝ Ձեր սեփական տանը, հյուրանոցում, կամ հիվանդանոցում խնամք եք ստանում, կլինիկական կամ ուսուցման ծրագրի եք մասնակցում, ապա պետք է դիմեք՝
- Ոստիկանության Ձեր տեղական բաժանմունք կամ ոստիկանապետի վարչությանը կամ կամ 911:
Եվ
- Ձեր վարչաշրջանի չափահասների պաշտպանության ծառայությունների (APS, Adult Protective Services) գործակալությանը: Ձեր վարչաշրջանի APS գործակալությունը գտնելու համար սեղմեք այստեղ:
Եթե Դուք ապրում եք այնպիսի հաստատությունում, ինչպես օրինակ՝ խմբային տանը, ծերանոցում կամ ինտերնատում (օրինակ աջակցված ապրելակերպով կամ ծերանոցում ապրելու դեպքում), ապա պետք է դիմեք՝
- Ոստիկանության Ձեր տեղական բաժանմունք կամ ոստիկանապետի վարչությանը կամ կամ 911:
Եվ
- Երկարաժամկետ խնամքի օմբուդսմենին ( Long-Term Care Ombudsman) (LTCO): Ձեր տեղական օմբուդսմենի ծրագիրը գտնելու համար սեղմեք այստեղ կամ զանգահարեք նահանգային LTCO ճգնաժամային հեռախոսահամարով՝ 1-800-231-4024:
Եվ
- Կալիֆորնիայի հանրային առողջապահության վարչություն ((The California Department of Public Health (DPH)): DPH-ը ստուգում է առողջապահական հաստատությունները և հետաքննում է բռնությանը, արհամարհանքին կամ վատ խնամքին վերաբերող բողոքները: Ձեր տեղական գրասենյակի հեռախոսահամարը կարելի է գտնել՝ սեղմելով այստեղ:
Եվ
- Կալիֆորնիայի գլխավոր դատախազության (The California Attorney General) Medi-Cal-ի խարդախությունների և տարեցների բռնության գրասենյակը (BMFEA), որն աշխատում է ծերանոցներում կամ երկարաժամկետ խնամքի այլ հաստատություններում Ձեզ բռնությունից կամ արհամարհանքից պաշտպանելու համար: Ձեր հանդեպ գործադրված բռնության մասին զեկուցելու համար դիմեք գլխավոր դատախազության անվճար թեժ գծին՝ (800) 722-0432 հեռախոսահամարով կամ կայքէջին՝ սեղմելով այստեղ:
Օրենքներ և կանոնակարգեր
- Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների Օրենսգիրք, §§ 15630-15632 Տարեցների բռնություն և կախում ունեցող չափահասների բռնության քաղաքացիական պաշտպանության օրենք (Cal. Welf. & Inst. Code §§ 15630-15632 Elder Abuse and Dependent Adult Abuse Civil Protection Act)
- Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների Օրենսգիրք § 15700 Պաշտպանիչ տեղադրումներ և վտանգի տակ գտնվող չափահասների խնամակալություն (Cal. Welf. & Inst. Code § 15700 Protective Placements and Custody of Endangered Adults)
- Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների Օրենսգիրք §§ 15703-15705.40 Պաշտպանիչ ծառայություններ (Cal. Welf. & Inst. Code §§ 15703-15705.40 Protective Services)
- Կալիֆորնիայի Քրեական օրենսգիրք § 368 տարեցների և կախում ունեցող չափահասների հանդեպ կատարված հանցագործություններ (Cal. Pen. Code § 368 Crimes Against Elders and Dependent Adults)
Ի՞նչ է «Disability Rights California»-ն:
«Disability Rights California»-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որն աշխատում է՝ պաշտպանելու և աջակցելու Ձեզ այն խնդիրների դեպքում, որոնք Դուք կարող եք ունենալ Ձեր հաշմանդամության առնչությամբ: Ծառայությունները, որոնք մենք կարող ենք տրամադրել, ներառում են՝
- Ձեզ տեղեկացնելը Ձեր օրինական, քաղաքացիական և ծառայությունների իրավունքների մասին.
- Հետաքննական բողոքներ ֆիզիկական բռնության, սեռական բռնության կամ արհամարհանքի մասին.
- Հաշմանդամ անձանց կրթության, խտրականության, նպաստների և զբաղվածության ոլորտներում ներկայացուցչություն.
Եթե Դուք որևէ հարց ունեք Ձեր հաշմանդամության առնչությամբ, Դուք կարող եք դիմել մեր գրասենյակներից որևէ մեկին՝ զանգահարելով 1-800-776-5746 հեռախոսահամարով կամ ինտենետի միջոցով՝ սեղմելով այստեղ:
Սահմանումներ.
Բռնություն.
Բռնությունը կարող է 3 տարբեր արտահայտում ունենալ.
- Ֆիզիկական
Ինչ-որ մեկը դիտմամբ ցավեցնում է Ձեր մարմինը:- Օրինակ՝ հարվածել, ոտքով հարվածել, այրել, խայթել, թափահարել կամ առարկա օգտագործել՝ Ձեզ հարվածելու համար:
- Կարիք չկա, որ Դուք կապտուկ կամ ցավ ունենաք, որպեսզի համարվի, որ Դուք ֆիզիկական բռնության եք ենթարկվել:
- Սեռական
Ինչ-որ մեկը դիտմամբ հպում է Ձեր մարմնին, երբ Դուք դրանից անհարմար եք զգում:- Ձեր սեռական օրգաններին դպչելը.
- Լոգանքի հագուստ հագած ժամանակ Ձեզ դիպչելը:
- Մերկ ժամանակ Ձեզ նկարելը:
- Իր սեռական օրգաններին Ձեր առջև կանգնելով դիպչելը:
- Էմոցիոնալ
Ինչ-որ մեկն օգտագործում է բառեր և ոչ ֆիզիկական ձևեր՝ Ձեզ դիտմամբ նեղելու համար- Ձեզ բառերով ահաբեկելը.
- Դիտմամբ Ձեզ նեղելը.
- Ձեզ անիծելը.
- Ձեզ խոսքակոխ անելը.
- Ձեզ հեռու պահելն այն մարդկանցից, ում Դուք ցանկանում եք հանդիպել.
- Ձեզ հաճույք պատճառող բաներից հեռու պահելը.
- Ձեր դեմ սպառնալից շարժումներ կատարելը:
Արհամարհանք.
Երբ ենթադրվում է, որ ինչ-որ մեկը պետք է հոգ տանի Ձեր մասին, բայց չի հոգում Ձեր կարիքները, օրինակ՝
- Ձեզ բավարար չափով սնունդ, հագուստ կամ ապաստարան չի տրամադրում.
- Չի հոգում Ձեր ֆիզիկական և բժշկական կարիքները.
- Ձեզ մաքուր չի պահում.
- Ձեզ չի տալիս Ձեր դեղամիջոցները.
- Ձեզ չի օգնում տեղաշարժվել.
- Տարածքը մաքուր չի պահում, որպեսզի Դուք առանց ընկնելու տեղաշարժվեք:
Հանցագործություն.
Երբ ինչ-որ մեկը բռնություն է գործադրում Ձեր հանդեպ կամ արհամարհում է Ձեզ, դա հանցագործություն է:
Հացագործությունը նաև մի քանի ավելի բաներ է ներառում, որոնք են՝
- Ֆիզիկական սահմանափակման ոչ պատշաճ օգտագործում.
- Օրինակ Ձեզ կապում է ինչ-որ մի տեղ, որտեղից Դուք չեք կարող շարժվել.
- Որևէ այլ բանի օգտագործում՝ կանխելու Ձեր շարժվելը.
- Ճանկում կամ այնպես է բռնում Ձեզ, որ Դուք չեք կարողանում շարժվել:
- Քիմիական սահմանափակման կամ դեղամիջոցների ոչ պատշաճ օգտագործում.
- Օրինակ՝ Ձեզ այնպիսի դեղամիջոցներ տալը, որոնք Ձեզ քնկոտ կամ հոգնած են դարձնում, բայց չեն նպաստում Ձեր ավելի լավ զգալուն:
- Ֆինանսական բռնություն.
- Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը վերցնում է Ձեր դրամը կամ գույքը՝ առանց Ձեր թույլտվության: