ՏԵՂՅԱԿ ԵՂԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ՝ Կալիֆոռնիայի կամպուսներում դիմակներ կրելու արգելք

ՏԵՂՅԱԿ ԵՂԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ՝ Կալիֆոռնիայի կամպուսներում դիմակներ կրելու արգելք
Կալիֆոռնիայի կամպուսները, իրենց քաղաքականությունում և ընթացակարգերում «դիմակներ կրելու արգելք» են դրել ուսանողների համար։ Կամպուսի պաշտոնատար անձինք ասում են, որ այս արգելքներն անհրաժեշտ են, որպեսզի ուսանողները չկարողանան թաքցնել իրենց ինքնությունը։ Նրանք ասում են, որ դիմակներ կրելու արգելքն անհրաժեշտ է կամպուսում անվտանգությունն ապահովելու համար։ Այս արգելքները կիրառելու համար նրանք լիազորում են կամպուսի ոստիկանությանը։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ամփոփագիր
Կալիֆոռնիայի կամպուսները, իրենց քաղաքականությունում և ընթացակարգերում «դիմակներ կրելու արգելք» են դրել ուսանողների համար։ Կամպուսի պաշտոնատար անձինք ասում են, որ այս արգելքներն անհրաժեշտ են, որպեսզի ուսանողները չկարողանան թաքցնել իրենց ինքնությունը։ Նրանք ասում են, որ դիմակներ կրելու արգելքն անհրաժեշտ է կամպուսում անվտանգությունն ապահովելու համար։ Այս արգելքները կիրառելու համար նրանք լիազորում են կամպուսի ոստիկանությանը։
Այս արգելքները թիրախավորում են բողոքավոր ուսանողների և անարդարացիորեն վնասում են հաշմանդամություն ունեցող ուսանողներին, ովքեր դիմակ են կրում հանուն իրենց առողջության և ապահովության։ Կամպուսի ոստիկանությունը չի կարող տարբերել ինքնությունը թաքցնող բողոքավորին և առողջական խնդիրներով դիմակ կրող հաշմանդամություն ունեցողին։ Նրանք ստիպված կլինեն աննրբանկատ հարցեր տալ անձի հաշմանդամության և բժշկական տեղեկատվության վերաբերյալ, որպեսզի պարզեն, թե որ դեպքում կարող է կիրառվել դիմակի արգելքը։ Երբեմն հաշմանդամություն ունեցող ուսանողը կարող է դիմակ կրել առողջական վիճակից ելնելով, երբ մասնակցում է բողոքի ակցիային։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ իրավապահների հետ շփվելիս բռնության ավելի մեծ վտանգի տակ են, և իրավապահ մարմինները չպետք է որոշումներ կայացնեն այն մասին, թե ովքեր կարող են դիմակներ կրել հանրային կամպուսներում։
Այս տեղեկագիրը ստեղծվել է, որպեսզի պատմի Ձեր իրավունքների մասին՝ կամպուսում դիմակ կրելու հետ կապված, և տեղեկատվություն տրամադրի այն մասին, թե ինչ անել, եթե այդ իրավունքները ոտնահարվեն։
ՀՏՀ-ներ․
1. Իմ կամպուսում դիմակ կրելու արգելք կա։ Կարո՞ղ եմ դեռ դիմակ կրել կամպուսում։
Այո, դեռ կարող եք դիմակ կրել կամպուսում։ Առողջության և անվտանգության իրավունք ունեք կամպուսում։ Հավասար իրավունք ունեք, որպեսզի ընտրեք դիմակ կրել, թե չկրել հանրային վայրերում, և Ձեզ չպետք է թիրախավորեն այս ընտրության համար։
2. Եթե ինչ-որ մեկն ինձ հարցնի, թե ինչու եմ դիմակ կրում, պետք է պատասխանե՞մ։ Պետք է բացահայտե՞մ իմ հաշմանդամության մասին տեղեկատվությունը։
Անհրաժեշտություն չկա բացահայտելու Ձեր հաշմանդամության կամ ախտորոշման վերաբերյալ մանրամասները։ Կարող է օգտակար լինել Ձեզ հարց տվողին տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեք՝ պարզապես ասելով. «Ես հաշմանդամություն ունեմ և այս դիմակն անհրաժեշտ է իմ առողջության պահպանման և ապահովության համար»:
3. Եթե դասախոսն ինձ խնդրի հանել դիմակս, պե՞տք է դա անեմ։
Դուք իրավունք ունեք դիմակ կրել կամպուսում։ Կարող եք բացատրել դասախոսին, որ դիմակ եք կրում առողջության պահպանման և ապահովության պատճառներից ելնելով։
4. Արդյոք կա՞ն օրենքներ, որոնք պաշտպանում են դիմակ կրելու իմ իրավունքը։
Այո: Կան նահանգային և դաշնային օրենքներ, որոնք արգելում են խտրականությունը։
Եթե Ձեզ անհրաժեշտ է դիմակ կրել հաշմանդամություն ունենալու պատճառով, ապա այդ պատճառով Ձեզ դիմակ կրելն արգելելը խտրականություն է։
Դաշնային օրենքները, որոնք պաշտպանում են դիմակ կրելու Ձեր իրավունքը, ներառում են Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (42 U.S.C (Միացյալ Նահանգների օրենսգիրք) §§ 12101 և հետևյալը) և 1973 թվականի Հաշմանդամություն ունեցողների իրավունքների վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ը։ (29 U.S.C. § 701 և հետևյալը):
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի (ADA, Americans with Disabilities Act) Վերնագիր II-ն արգելում է խտրականության կիրառումը հաշմանդամության հիմքով բոլոր ծառայություններում, ծրագրերում և գործողություններում, որոնք տրամադրվում են պետական հաստատությունների կողմից: Կալիֆոռնիայի համալսարանների մեծ մասը համարվում են պետական հաստատություններ, այդ թվում՝ Կալիֆոռնիայի համալսարանի համակարգը, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանի համակարգը և Կալիֆոռնիայի համայնքային քոլեջի համակարգը։
ADA-ի Վերնագիր III-ը արգելում է խտրականության կիրառումը հաշմանդամության հիմքովբարձրագույն կրթության մասնավոր հաստատությունների կողմից։ Համաձայն Վերնագիր II-ի և Վերնագիր III-ի՝ իրավունք ունեք պահանջել «ողջամիտ ձևափոխություն» կամ «ողջամիտ հարմարեցում», եթե անհրաժեշտ է համալսարանի կամ քոլեջի ծառայություններ, ծրագրեր, գործունեության ոլորտ կամ հաստատություններ մուտք գործելու համար: Խելամիտ ձևափոփոխությունների և խելամիտ հարմարեցումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Հարց 8-ը։
Հաշմանդամություն ունեցողների իրավունքների վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ը կանխում է խտրականության կիրառումը հաշմանդամության հիմքով դաշնային ֆինանսավորում ստացող պետական մարմինների կողմից։ Կալիֆոռնիայի համալսարանների մեծ մասը ստանում է դաշնային ֆինանսավորում, ներառյալ դաշնային ֆինանսական օգնության դրամաշնորհները: Սա ներառում է Կալիֆոռնիայի համալսարանի համակարգը և Կալիֆոռնիայի պետական համալսարանի համակարգը։ Դուք իրավունք ունեք պահանջելու ողջամիտ հարմարեցումներ՝ ըստ Բաժին 504-ի։ Բաժին 504-ի համաձայն՝ Ձեր իրավունքները նույնն են, ինչ ADA-ի համաձայն Ձեր իրավունքները:
Կալիֆոռնիայում կան նաև օրենքներ, որոնք պաշտպանում են Ձեզ խտրականության ենթարկվելուց։ Կալիֆոռնիայի կառավարության օրենսգրքի Բաժին 11135-ը վերաբերում է նահանգին, նահանգային գործակալություններին և նահանգային ֆինանսավորում ստացող ծրագրերին ու գործունեության ոլորտներին: Կալիֆոռնիայի համալսարանների և քոլեջների մեծ մասը նահանգային ֆինանսավորում են ստանում։ (Կալիֆոռնիայի օրենսգիրք §§ 14020(m))։ Այս օրենսգիրքը ներառում է Կալիֆոռնիայի համալսարանի համակարգը, Կալիֆոռնիայի պետական համալսարանի համակարգը և Կալիֆոռնիայի համայնքային քոլեջի համակարգը։ Բաժին 11135-ն արգելում է խտրականության կիրառումը՝ հիմնված մի շարք պաշտպանված հատկանիշների վրա, այդ թվում՝ «մտավոր հաշմանդամությունը, ֆիզիկական հաշմանդամությունը, [և] առողջական վիճակը»։ Վերջերս, Բաժին 11135-ի համար կանոնակարգեր են ընդունվել, որոնք պարզաբանում են, որ դրա օրենքով նախատեսված պաշտպանությունը վերաբերում է նաև իմունոլոգիական հիվանդություններ ունեցողներին։ (Կալիֆոռնիայի օրենսգիրք §§ 14020(4)(A), 14020(12)):
Բաժին 11135-ի և դրա կիրառման կանոնակարգերի համաձայն՝ Կալիֆոռնիայի համալսարաններին և նահանգի կողմից ֆինանսավորվող այլ դպրոցներին չի թույլատրվում ունենալ հաշմանդամության վրա հիմնված խտրականության քաղաքականություն, ներառյալ դիմակների արգելքը։
Ձեր իրավիճակի համար կարող են այլ օրենքներ կիրառելի լինել։
5. Ես աշխատում եմ մի կամպուսում, որտեղ գործում է դիմակներ կրելու սահմանափակող քաղաքականություն։ Արդյոք կա՞ն օրենքներ, որոնք պաշտպանում են աշխատավայրում դիմակ կրելու իմ իրավունքը։
Այո։ Կալիֆոռնիայի աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերով վարչությունն ունի հրատապ միջամտություն չպահանջող COVID-19-ի քաղաքականությունառնվազն մինչև 2025 թվականի փետրվարի 3-ը։ Այս քաղաքականության համաձայն՝ աշխատողները պետք է կրեն դիմակներ, եթե աշխատողն ինքն է այդպես ցանկանում (CCR-ի վերնագիր 8 § 3205(f)(4)):
6. Արդյոք կա՞ն այլ օրենքներ, որոնք կարող են կիրառվել իմ իրավիճակի պարագայում։
Այո, կարող են կիրառվել այլ օրենքներ՝ կախված Ձեր դպրոցից և ծառայություններից, ծրագրից, գործունեությունից կամ հաստատությունից: Օրինակ, դաշնային և նահանգային արդար բնակարանային օրենքները կկիրառվեն Ձեր դպրոցի բնակարանային ծրագրերի նկատմամբ, իսկ նահանգային օրենքները, որոնք վերաբերում են մասնավոր ձեռնարկություններին և այլ հանրային վայրերին, կարող են կիրառվել Ձեր դպրոցի կամ կամպուսում բիզնեսով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: Ցանկալի է խորհրդակցել փաստաբանի հետ՝ կոնկրետ Ձեր իրավիճակի վերաբերյալ իրավաբանական ուղղորդում ստանալու համար: Այս ուղեցույցում ոչինչ նախատեսված չէ անհատական իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար:
7. Իմ կամպուսը կիրառում է դիմակների արգելք՝ փորձելով սահմանափակել բողոքի ակցիաները: Կարո՞ղ եմ դեռ դիմակ կրել բողոքի ակցիայի ժամանակ։
Այո, դեռ կարող եք դիմակ կրել բողոքի ակցիայի ժամանակ։ Հաշմանդամություն ունեցողների համար դիմակ կրելու հետ կապված պաշտպանական միջոցառումներից բացի, Առաջին փոփոխությունը պաշտպանում է Ձեր ազատ խոսքի իրավունքը։ Սա ներառում է անանուն բողոքի ակցիայի իրավունքը:
Այնուամենայնիվ, կամպուսում դիմակներ կրելու արգելքը կարող է հանգեցնել տույժերի, եթե բողոքի ակցիայի ժամանակ Ձեր ինքնությունը թաքցնելու համար դիմակ կրեք։ Եթե դիմակ եք կրում առողջական վիճակից ելնելով կամ հաշմանդամություն ունենալու պատճառով, Դուք չպետք է ենթարկվեք այդ տույժերին: Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները կամ կամպուսի պաշտոնատար անձինք հնարավոր է արդարացիորեն չկիրառեն այս կանոնը։ Այն պետական ծառայողներին, ովքեր կասկածի տակ կդնեն Ձեր դիմակ կրելը, կարող եք ասել. «Ես դիմակ եմ կրում՝ իմ առողջությունը պաշտպանելու համար», բայց պետք է տեղյակ լինեք, որ դա կարող է և չկանխել ոտնձգությունները:
Բողոքի ակցիայի ժամանակ Ձեր իրավունքների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Իմացեք Ձեր իրավունքները հաշմանդամություն ունեցող ցուցարարների համար ուղեցույցը.
8. Ի՞նչ է ողջամիտ հարմարեցումը/ողջամիտ ձևափոփոխությունը։
Ողջամիտ հարմարեցումը կամ ողջամիտ ձևափոփոխությունը դա կանոնի, քաղաքականության կամ գործելակերպի փոփոխություն է, որն անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձին դպրոցում ծառայությանը, ծրագրին կամ դպրոցի հաստատությանը հավասար մատչելիություն տրամադրելու նպատակով: Դպրոցները պետք է ողջամիտ փոփոխություններ կատարեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կհանգեցնի դպրոցի վրա չափից դուրս ֆինանսական և վարչական բեռի, հիմնովին կփոխի ծառայությունը, ծրագիրը կամ գործունեությունը, կամ ուղղակի վտանգ կներկայացնի այլոց առողջությանը կամ անվտանգությանը։ «Ողջամիտ ձևափոփոխություն» և «ողջամիտ հարմարեցում» տերմինները փոխադարձաբար օգտագործվում են դպրոցների և դիմակներ կրելու արգելքի համատեքստում։ Այս ուղեցույցի մնացած մասում օգտագործում ենք «ողջամիտ հարմարեցում» տերմինը:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում ողջամիտ հարմարեցումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար ստուգե՛ք Հաշմանդամության խտրականության վերաբերող ամփոփաթերթը․ Քոլեջներ և համալսարաններ.
9. Ինչպե՞ս կարող եմ պահանջել ողջամիտ հարմարեցում, որպեսզի դիմակ կրեմ։
Ձեր հաշմանդամություն ունենալու պատճառով դիմակ կրելու արգելքի պահանջի ողջամիտ հարմարեցում խնդրելու համար պետք է բացատրեք, թե ինչու է դիմակ կրելն անհրաժեշտ դպրոցական ծառայություններ, ծրագրեր, միջոցառումներ կամ հաստատություններ մուտք գործելու համար: Դուք պարտավոր չեք Ձեր հաշմանդամության կամ առողջական վիճակի մասին ախտորոշում կամ մանրամասներ տրամադրել դպրոցին, բայց պետք է բացատրեք Ձեր պահանջած հարմարեցումների և հաշմանդամության հետ կապված Ձեր կարիքների միջև կապը։
Կարող եք Ձեր հարցումը կատարել բանավոր կամ գրավոր, բայց ընդհանուր առմամբ ավելի լավ է հարցումը կատարել գրավոր, որպեսզի ունենաք Ձեր հարցման ապացույցը։
Եթե Ձեզ կանգնեցնեն դիմակ կրելու համար, ամենայն հավանականությամբ, միայն բանավոր կերպով կկարողանաք արտահայտել Ձեր անհամաձայնությունը: Հետագայում, որքան հնարավոր է շուտ, դրա մասին գրավոր փաստաթղթեր պետք է ներկայացնեք Ձեր կամպուսի Ուսանողների հաշմանդամություն ունեցողների ծառայությունների համապատասխան գրասենյակ:
Եթե գիտեք, որ դիմակ կրելը պարտադիր է կամպուսում, հանդիպում նշանակեք, որպեսզի այս հարմարեցումը փաստաթղթավորեք Ձեր հարմարեցման պլանում։ Եթե Ձեզ արգելեն, կկարողանաք ցույց տալ այս փաստաթղթի պատճենը:
10. Ի՞նչ պետք է անեմ, եթե դիմակ կրելու համար ոտնձգության եմ ենթարկվում ուսանողների, դասախոսների կամ անձնակազմի կողմից։
Հաշմանդամության հիմքով ոտնձգությունն անօրինական է ինչպես դաշնային, այնպես էլ Կալիֆոռնիայի օրենքներով, ներառյալ վերոնշյալ օրենքները։ Եթե ոտնձգության եք ենթարկվում, փաստաթղթավորեք Ձեր փորձառությունը: Եթե դասախոսն է պատասխանատու, կարող եք կապ հաստատել ավելի բարձր մակարդակի աշխատակցի (վերահսկիչների և ղեկավարների հետ): Փաստաթղթավորեք քննարկումները ենթակայության համակարգի տարբեր աշխատակիցների և անձնակազմի միջև, որոնց հետ շփվում եք, և գրանցեք այդ հաղորդակցությունը գրավոր, լուսանկարներով, տեքստերով կամ վկաների ներկայությամբ։ Պահպանեք բոլոր էլ․նամակների, բողոքների և փաստաթղթերի պատճենը։ Կարող եք նաև գրավոր կերպով դիմել համալսարանական համակարգի ներքին ռեսուրսներին՝ Ձեր փորձը գրառելու համար: Այնուհետև կապվեք նաև արտաքին ռեսուրսների հետ, ինչպիսիք են նահանգային և դաշնային գործակալությունները, որոնք ընդունում են բողոքները և տեղեկացրեք նրանց կամպուսում Ձեր փորձառության մասին:
11. Եթե ոստիկանը կանգնեցնի ինձ դիմակ կրելու համար, ի՞նչ պետք է անեմ։ Որո՞նք են իմ իրավունքները իրավապահ մարմինների հետ շփվելիս:
Դուք իրավունք ունեք դիմակ կրել կամպուսում։ Կարող եք բացատրել ոստիկանության աշխատակցին, որ դիմակ եք կրում առողջության և ապահովության նկատառումներից ելնելով։ Կամպուսի ոստիկանությունը պարտավոր է հետևել նահանգային և դաշնային խտրականության դեմ ուղղված օրենքներին, ներառյալ Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը (ADA)։
Եթե ոստիկանը պնդում է դիմակը հեռացնելու պահանջը, կարող եք բանավոր կերպով ողջամիտ հարմարեցում խնդրել։ Հարկ չկա նշել Ձեր հաշմանդամությունը, բայց պետք է ներկայացնեք Ձեր դիմակ կրելու անհրաժեշտության «ինչու»-ն՝ ողջամիտ հարմարեցման խնդրանքը կատարելու համար: Կարևոր է փաստաթղթավորել Ձեր փորձառությունը։ Օգտակար կլինի տեսագրել կամ նկարագրել Ձեր տպավորությունները։ Հնարավորության դեպքում գրառեք ոստիկանության աշխատակցի մասին նույնականացնող տեղեկությունները, ներառյալ այն իրավապահի անունը կամ կրծքանշանի համարը, ում հետ շփվում եք: Դուք իրավունք ունեք պահանջելու ոստիկանության աշխատակցի հաշվետվությունների պատճենը Ձեր գրառումների համար:
12. Եթե ինձ ձերբակալեն կամ կալանավորեն, կարո՞ղ եմ շարունակել դիմակ կրել։
Եթե ձերբակալվեք կամ կալանավորվեք, կարող եք բանավոր պահանջել ողջամիտ հարմարեցում դիմակ կրելու համար: Իրավապահ մարմինների հետ շփվելիս ողջամիտ հարմարեցումների մասին լրացուցիչ տեղեկությունների համար ստուգեք Ձեր իրավունքները բաժինը: Հաշմանդամություն ունեցող անձինք և իրավապահ մարմինները։
13. Ինչպե՞ս կարող եմ իմ մտահոգությունները բարձրաձայնել համալսարանական համակարգում։
Եթե Ձեր դեմ խտրականություն է կիրառվել, իրավունք ունեք գրավոր ներքին բողոք ներկայացնել՝ Ձեր փորձառությունը փաստաթղթավորելու համար: Կարող եք օգտագործել այս ներքին բողոքները որպես ապացույց արտաքին բողոքները քննարկելիս։ Կան մի քանի ուղիներ, որոնցով կարող եք անցնել․
Ստորև բերված ռեսուրսները բնորոշ են Կալիֆոռնիայի համալսարանական համակարգին։ Եթե այլ համալսարանում եք, կարող եք նմանատիպ ռեսուրսներ փնտրել Ձեր կամպուսում:
UC-ի (Կալիֆոռնիայի համալսարանի) ոստիկանության բողոքները. Բողոքներ, որոնք սովորաբար կոչվում են «Քաղաքացիական բողոքներ», կարող են հավաքվել Ձեր կամպուսի ոստիկանական բաժանմունքի կողմից: Դուք պետք է Ձեր բողոքի պատասխանը ժամանակին ստանաք: Կարող եք անանուն բողոք ներկայացնել։
- UC-ի դպրոցների դեմ քաղաքացիների բողոքների վերաբերյալ բոլոր տվյալները կարելի է գտնել այստեղ՝ Համայնքի անվտանգություն․ Քաղաքացիական բողոքներ | Կալիֆոռնիայի համալսարան
- Կամպուսի ոստիկանությունը պարտավոր է զեկուցել ոստիկանության բոլոր չարաշահումների մասին՝ ըստ Քրեական օրենսգրքի 832.5-րդ հոդվածի:
- Բողոք ներկայացնելու վերջնաժամկետ չկա, բայց ավելի լավ է դա անել որքան հնարավոր է շուտ։
UC Համայնքի անվտանգության պլան
- Գրավոր կերպով կապվեք Աշխատանքային խմբի անդամների և Ձեր կամպուսի պաշտոնատար անձի հետ՝ Կալիֆոռնիայի Համալսարանի համայնքի անվտանգության ծրագրի խախտումների մասին հայտնելու համար:
- Աշխատանքային խմբի անդամների ցանկը
- Համայնքի անվտանգության ծրագրի իրականացման համար պատասխանատու Կամպուսի պաշտոնատար անձանց ցանկ:
Գրավոր կերպով տեղեկացրեք Ձեր փորձառության մասին Քաղաքացիական իրավունքների հարցերով զբաղվող գրասենյակին
- Զեկույցը ներկայացրեք այստեղ՝ https://uctitleix.i-sight.com/portal
- Զեկույցները կարող են կատարվել անանուն։
- Բողոք ներկայացնելու վերջնաժամկետ չկա, բայց ավելի լավ է դա անել որքան հնարավոր է շուտ։
Կապվեք կամ տեղեկացրեք միջադեպի մասին Ձեր Կամպուսի ADA գրասենյակին․
- ADA-ի բոլոր գրասենյակների ցանկն այստեղ է՝ https://www.ucop.edu/ethics-compliance-audit-services/compliance/american-disabilities-act-ada/campus-ada-coordinator-contacts.html
- Կապվեք ADA-ի համակարգողի հետ UC-ի Ձեր կոնկրետ դպրոցում:
Կապվեք կամ զեկուցեք միջադեպի մասին Ձեր կամպուսի խտրականության դեմ ուղղված հարցերով գրասենյակին
- Խտրականության դեմ պայքարի գրասենյակների ցանկն այստեղ է. Կամպուսի Խտրականության դեմ պայքարի գրասենյակներ
- UC-ի որոշ դպրոցներ կարող են նաև ունենալ «թեքումին դեմ» թիմեր, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի համալսարանի թեքումով կրթության և ռեսուրսների թիմը (BERT, Bias Education and Resource Team): Եթե Ձեր դպրոցն ունի նման քաղաքականություն, դիմեք նրանց և գրավոր կերպով տեղեկացրեք խնդրի մասին:
14. Կա՞ն բողոքների արտաքին ռեսուրսներ, որոնց կարող եմ դիմել, եթե կարծում եմ, որ խտրականության եմ ենթարկվել:
Այո։
- Բողոք Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների վարչություն (CRD, Civil Rights Department)
- Նահանգային իրավունքի պահանջների համար
- Նախկինում հայտնի էր որպես Արդար զբաղվածության և կացարանների ապահովման վարչություն (DFEH, Department of Fair Employment and Housing)
- Ինչպես բողոք ներկայացնել՝ https://calcivilrights.ca.gov/complaintprocess/
- Ներկայացրեք Ձեր դիմումը ենթադրյալ անօրինական գործելակերպից հետո մեկ տարվա ընթացքում
- Կրթության վարչության քաղաքացիական իրավունքների հարցերով գրասենյակ (OCR, Office of Civil Rights)
- Դաշնային օրենքով նախատեսված պահանջների համար
- Ինչպես ներկայացնել՝ https://www2.ed.gov/about/offices/list/ocr/complaintintro.html
- Լրացման ձևաթուղթ՝ http://www.ed.gov/about/offices/list/ocr/complaintintro.html.
- Ներկայացրեք Ձեր հայցը խտրականության վերջին գործողությունից հետո 180 օրվա ընթացքում
- ԱՄՆ Արդարադատության նախարարություն (DOJ, Department of Justice)
- Բողոք ներկայացրեք այստեղ՝ https://civilrights.justice.gov/
- Կարող է ներկայացվել ցանկացած պահի, բայց ավելի լավ է ներկայացնել որքան հնարավոր է շուտ
- Իրավական պաշտպանության միջոցներ
- Իրավունք ունեք դատական հայց ներկայացնել, եթե խտրականության եք ենթարկվել որպես պաշտպանված դասի անդամ։ Խտրականության գործողությունից հետո դատական հայց ներկայացնելու ժամկետը սահմանափակ է և կարող է լինել մինչև մեկ տարի: Ձեր կոնկրետ պահանջների համար տեղեկատվություն և ժամկետներ ստանալու համար կարող եք կապվել փաստաբանի հետ։
15. Էլ որտեղի՞ց կարող եմ ավելին իմանալ այս թեմայի մասին:
- Ձեր իրավունքները՝ որպես հաշմանդամություն ունեցող անձի և իրավապահ մարմիններ բաժնում՝ https://www.disabilityrightsca.org/publications/your-rights-people-with-disabilities-and-law-enforcement
- Տեղյակ եղեք Ձեր իրավունքներից՝ Հաշմանդամություն ունեցող ցուցարարների ուղեցույց - DREDF
- DRC-ի Բարձրագույն կրթության ամփոփագիր՝ https://www.disabilityrightsca.org/resources/higher-education
- Ձեր իրավունքները և Հաշմանդամություն ունեցողների հանդեպ խտրականությունը Բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ https://www.disabilityrightsca.org/publications/disability-discrimination-fact-sheet-colleges-and-universities
- Տեղյակ եղեք Ձեր իրավունքներից՝ Խուլ անձանց իրավունքները․ ի՞նչ անել ոստիկանության հետ գործ ունենալիս
- Ձեր իրավունքները ցույց անելիս՝ NLG-Իմացե՛ք-Ձեր-իրավունքները-գրքույկ-2022.pdf
- DREDF Պայքար առողջապահական միջավայրեր ըստ ցանկության դիմակով անվտանգ մուտքի համար