Սննդի համար նախատեսված գումար SSI ստացողների համար:

Սննդի համար նախատեսված գումար SSI ստացողների համար:
2019թ. այն մարդիկ, ովքեր SSI են ստանում, կարող են ամեն ամիս սննդի համար հավելյալ գումար ստանալ: Հավելյալ տեղեկությունների համար կարդացեք ստորև:
2019թ. այն մարդիկ, ովքեր SSI են ստանում, կարող են ամեն ամիս սննդի համար հավելյալ գումար ստանալ: Հավելյալ տեղեկությունների համար կարդացեք ստորև:
Ինչպե՞ս պետք է սննդի համար հավելյալ գումար ստանամ:
Գոյություն ունի մի ծրագիր, որը կոչվում է CalFresh. մարդիկ նախկինում այն կոչում էին Սննդային կտրոններ Food Stamps: 2019թ. հունիսի 1-ից սկսած, այն մարդկանց, ովքեր SSI են ստանում, կթույլատրվի CalFresh ստանալ:
Ինչպե՞ս է այն գործում:
CalFresh-ը Ձեզ ամեն ամիս գումար կտրամադրի՝ այն սննդի համար օգտագործելու նպատակով: Եթե Դուք իրավունք ունենաք, CalFresh-ը Ձեզ հատուկ դեբետային քարտ կտա, որը կոչվում է EBT քարտ, որտեղ կբեռնվեն գումարները: Դուք կարող եք օգտագործել այդ EBT քարտը՝ սնունդ գնելու համար:
Իմ SSI գումարը կնվազի՞:
Ոչ: Եթե Դուք SSI եք ստանում և սկսեք CalFresh ստանալ, Ձեր SSI-ը չպետք է փոխվի: Դա նշանակում է, որ CalFresh-ով Դուք գումար կունենաք Ձեր EBT քարտի վրա, որը կարող եք օգտագործել՝ սնունդ գնելու համար: Հետևաբար, Դուք կարող եք Ձեր SSI չեկի ավելի շատ մասը ծախսել այլ կարևոր բաների համար, օրինակ՝ վարձի:
Որքա՞ն CalFresh գումար կստանամ:
Դա կախված է տարբեր հանգամանքներից: Երբ Դուք դիմեք, ծրագրի անձնակազմը կխոսի Ձեզ հետ այն մասին, թե քանի մարդ է Ձեզ հետ ապրում և կորոշի, թե որքան CalFresh գումար կստանաք: Հնարավոր է, որ Դուք սննդի համար ամսական մոտ 100 ԱՄՆ դոլար ստանաք:
Իսկ ի՞նչ կասեք իմ ընտանիքի մասին:
Եթե Ձեր ընտանիքն արդեն CalFresh է ստանում, CalFresh ընդհանուր գումարը, որը Դուք և Ձեր ընտանիքն ստանում եք, կարող է ավելանալ կամ պակասել: Հավելյալ տեղեկությունների համար պետք է խոսեք Ձեր ծրագրի անձնակազմի հետ:
Ի՞նչ կպատահի, եթե ընտանիքիս նպաստները նվազեն:
Եթե Ձեր ընտանիքն իրավունակ լինի CalFresh-ի համար նախքան 2019թ. հունիսի 1-ը, իսկ Ձեր SSI գումարը պատճառ դառնա, որ նրանց նպաստները նվազեն, Ձեր ընտանիքը կգնահատվի Լրացուցիչ կամ Փոխանցվող սննդառության նպաստներ կոչվող ծրագրի համար: Սա գումար է այն մարդկանց համար, ովքեր ապրում են մեկի հետ, ով SSI է ստանում, և ովքեր CalFresh ստացել են նախքան SSI ստացողի իրավունակ դառնալը: Եթե SSI ստացողի պատճառով նպաստը նվազում կամ վերանում է, ապա վարչաշրջանները պետք է տնային տնտեսությանը սննդի համար լրացուցիչ գումար տրամադրեն Լրացուցիչ կամ Փոխանցվող սննդառության նպաստներ կոչվող ծրագրի միջոցով:
Լրացուցիչ կամ Փոխանցվող սննդառության նպաստները նախատեսված են միայն այն տնային տնտեսությունների համար, որոնք CalFresh են ստացել նախքան 2019թ. հունիսի 1-ը, ուստի եթե Դուք կարծում եք, որ Ձեր տան անդամները կարող են իրավունակ լինել CalFresh ստանալու և դեռ չեն ստանում, կարող եք ցանկանալ, որ նրանք դիմեն CalFresh-ի համար՝ նախքան 2019թ. հունիսի 1-ը՝ համոզվելու, որ իրավունակ կլինեն այդ ծրագրերից օգտվելու համար:
Ինչպե՞ս պետք է դիմեմ:
Դուք կարող եք դիմել առցանց, հեռախոսով կամ անձամբ:
Առցանց դիմելու համար այցելեք՝ https://www.getcalfresh.org/?source=cdss
Ահա այն կայքէջը, վարչաշրջանի գրասենյակի հետ միասին՝ http://www.cdss.ca.gov/County-Offices
Հեռախոսահամարն է՝ 1-877-847-3663
Ես CAPI եմ ստանում: Որևէ այլ բան կփոխվի՞ ինձ համար:
Այն մարդիկ, ովքեր CAPI (որը նշանակում է Կանխիկի աջակցման ծրագիր ներգաղթյալների համար (CAPI, Cash Assistance Program for Immigrants)) են ստանում, նաև լրացուցիչ 10 ԱՄՆ դոալր կստանան ամեն ամիս յուրաքանչյուր անհատի համար և 20 ԱՄՆ դոլար՝ CAPI զույգի համար:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.