RiԻրավունքները Չափահասների խնամքի տներում

Publications
#7138.10

RiԻրավունքները Չափահասների խնամքի տներում

Այս փաբը պատմում է ձեզ ձեր իրավունքների մասին, երբ դուք ապրում եք տնակում և խնամքի տանը: Այն պատմում է ձեզ վտարման իրավունքների մասին: Այն ասում է ձեզ, թե ինչ անել, եթե կարծում եք, որ խորհուրդը և խնամքը խախտել են ձեր իրավունքները:

Այս հրատարակությունը նպատակ ունի Ձեզ ուսուցանելու Ձեր իրավունքների մասին՝ Չափահասների խնամքի տանը բնակվելիս, ինչը կարգավորվում է California Community Care Licensing-ի կողմից:  Համաձայն Կալիֆորնիայի կարգավորումներին Չափահասների խնամքի տունը, որը բոլորին հայտնի է որպես Կացարան և խնամք՝ սահմանվում է որպես ցանկացած մեծության հաստատություն, որը տրամադրում է 24-ժամյա ոչ բժշկական խնամք և հսկողություն հետևյալ խմբերին՝

  1. 18 -59 տարեկան մարդկանց և
  2. 60 տարեկան և դրանցից բարձր անձանց, որոնք համեմատելի կարիքներ ունեն և որոնց համար պահանջվում է նույն մակարդակի խնամք, ինչ Կացարան և խնամք հաստատությանը բնակվող այլ շահառուները, և համապատասխանում են 85068.4 պահանջներին:  Տե՛ս  22 C.C.R.  §§ 80001(a)(5); 85068.4(բ):

Կալիֆորնիայի օրենքի համաձայն, «Կացարան և խնամք» տեսակի հաստատություններից պարտավոր են Ձեզ հատուկ ծառայություններ տրամադրել:  Նրանք նաև պետք է ապահովեն բնակիչների իրավունքների դիտարկումը, կիրարկումը և իրականացումը:

ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔ

Դուք արժանապատիվ վերաբերմունքի և մարդավայել խնամքի իրավունք ունեք: Տեսեք ընդհանուր առմամբ  22 C.C.R  § 80072(ա)(1):. Դուք անվտանգ և հարմարավետ կացարանի և կահույք ունենալու իրավունք ունեք՝ Ձեր կարիքները բավարարելու համար: 22 C.C.R. § 80072(ա)(2): Դուք իրավունք ունեք չենթարկվելու մարմնական կամ անսովոր պատժի: Ոչ ոք իրավունք չունի ձեզ չարաշահելու՝ օգտագործելով բանավոր վիրավորանքներ, խոսելով կոպիտ, թշնամական, ագրեսիվ կամ պրովոկացիոն ձևով, սպառնալով, վախեցնելով, ճնշելով, ստորացնելով, մեկուսացնելով Ձեզ, վախ սերմանելով, Ձեզ ցավ պատճառելով, Ձեզ պատժելով՝ սննդից, հագուստից կամ դեղորայքից զրկելով, կամ Ձեզ զգացական աջակցությունից զրկելով:  22 C.C.R.  § 80072(ա)(3):

ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Դուք իրավունք ունեք կապվել Կալիֆորնիա նահանգի Community Care Licensing-ի հետ և տեղեկանալ նրանց բողոքարկման բաժնի հասցեի և հեռախոսահամարի մասին:  22 C.C.R. § 80072(ա)(4):

Դուք իրավունք ունեք խոսելու  Patients’ Rights Advocate Հիվանդի իրավունքների պաշտպան կամ Երկարաժամկետ խնամքի ոլորտում մարդու իրավունքների պաշտպանի կազմակերպությունների հետ և օգտվել նրանց ծառայություննեհրից և համայնքային խմբերի այն անդամների ծառայություններից, ովքեր անվճար իրավաբանաան ծառայությունններ են տրամադրում: 22 C.C.R.  § 85072(բ)(4): Այս մարդիկ կարող են Ձեզ խորհուրդատվություն տրամադրել Ձեր իրավունքների մասին, օգնել Ձեզ նպաստների բողոքների հետ կապված և աջակցել Ձեր իրավունքների խախտան վերաբերյալ դիմումներ ներկայացնելու հարցում:   Դուք իրավունք ունեք նրանց հետ գաղտնի հանդիպելու ողջամիտ ժամերի՝ առանց նախնական ծանուցման կամ թույլվության:  Տեսեք  W.I.C. 864(ա)(2): § 5530:  Board-and-Care (Կացարան և խնամք) օպերատորը պետք է տեղադրի պաշտպանների հեռախոսահամարները, որպեսզի Դուք կարողանաք զանգահարեք նրանց:   9 C.C.R.  § 864(ա)(2):

ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Դուք իրավունք ունեք դավանելու Ձեր նախընտրած կրոնը և հաճախել կրոնական ծիսակատարությունների կամ աշխատանքների:  Դուք իրավունք ունեք Ձեր նախընտրելի կրոնական ներկայացուցչի կողմից այցելությունների:  22 C.C.R.  § 80072(ա)(5):  Դուք նաև իրավունք ունեք որևէ կրոն չդավանելու:  Ոչ ոք իրավունք չունի Ձեզ պարտադրելու կրոնական ծիսակատարություններ կամ համոզմունքներ:  22 C.C.R.  § 80072(ա)(5)(Ա):

Կրոնի ազատությունը ներառում է Ձեր իրավունքը պահանջելու սննդակարգ, որտեղ բացառված կամ ներառված են որոշակի սննդատեսակներ կամ սննդամթերքի համակցություններ՝ համաձայն Ձեր ավանդույթների:  Լրացուցիր տեղեկությունների համար տեսեք այս հրատարակության սննդամթերքի ծառայության վերաբերյալ բաժինը:

ԻՆՔՆԱԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Դուք իրավունք ունեք Ձեր սեփական հագուստը կրելու:  22 C.C.R. § 85072(բ)(5):

Դուք իրավունք ունեք օգնություն ստանալու՝ ընտրության Ձեր իրավունքն իրականացնելիս:  22 C.C.R.  §85072(բ)(11):

ՓՈՂԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

Դուք իրավունք ունեք վերահսկելու Ձեր սեփական կանխիկ միջոցները:  22 C.C.R.  § 85072(բ)(7): 

Դուք իրավունք ունեք Ձեր անձնական օգտագործման համար ապահով, անհատական պահոցի: Դուք իրավունքն ունեք ունենալու և օգտագործելու Ձեր անձնական իրերը՝ ներառյալ Ձեր անձնական հիգիենայի պարագաները:  22 C.C.R.  §§ 85072(b)(8) 85072(b)(6):

ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ՝  ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ և ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ 

Դուք իրավունք ունեք անձնական կյանքի գաղտնիության առօրայի շատ տարրերում, ներառյալ՝ 

  1. Չբացված նամակներ ուղարկելու և ստանալու իրավունք 22 C.C.R. § 85072(բ)(10):
  2. Գաղտնի զանգեր կատարելու համար հեռախոսներից օգտվելը, եթե նման զանգերը չեն խախտում այլ շահառուների իրավունքները և չեն սահմանափակում հեռախոսակապի հասանելիությունը արտակարգ դեպքերում:   22 C.C.R. § 85072(բ)(9): Կացարան և խնամք ծրագիրը կարող է պահանջել, որ դուք վճարեք միջքաղաքային զանգերի համարև իրավունք եւնի արգելելու ձեզ ապագայում միջքաղաքային զանգեր կատարել՝ այն փաստարկի հիան վրա, որ նախորդ զանգերի համար պահանջվող հատուղումը չի ստացվել:  22 C.C.R.  § 85072(բ)(9)(Ա-Բ):
  3. Լոգարանում, լոգախցիկում և զուգարանի տարածքում տեսողական գաղտնիության իրավունքը:  22 C.C.R.  § 85088(բ)(4):

ԱՅՑԵԼՈՒՆԵՐ                                                      

Դուք իրավունք ունեք ընդունելու այցելուներ, որոնք գաղտնի կարող են այցելել զբոսանքի ժամերին, պայմանով որ այցելությունները չեն խախտում Կացարան և խնամք ծրագրի այլ շահառուների իրավունքները:  22 C.C.R.  § 85072(բ)(4):  Օրինակ՝ եթե սենյակը կիսում եք որևէ անձի հետ և չունեք այցելուին ընդունելու համար ձեր սենյակակցի թույլտվությունը, ապա կարող եք խախտել մյուս բնակչի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Կացարան և խնամք ծրագիրը կարող է մշակել կանոններ այցելությունների վերաբերյալ, ինչպիսիք են այցելության ժամերը:  Այցելության ժամերն այնպիսին պետք է լինեն, որ խրախուսեն կանոնավոր ընտանեկան մասնակցությունը հաստատությանը:  Դուք իրավունք ունեք տեղեկացված լինելու այցելությունների կանոնների մասին և դրանք պետք է նշված լինեն ձեր շահառուի տեղեկաթերթիկում կամ ընդունման համաձյանագրում:  Դուք նաև պետք է տեղեկացված լինեք Կացարան և խնամք ծրագրի՝ այլ բնակիչների հետ հաղորդակցման կանոնների մասին:  Եթե ձեր Կացարան և խնամք ծրագրի հաստատության բնակվում է յոթ կամ ավելի անձ, այն պետք է տեղեկություն տեղադրի իր այցելությունների կանոնների մասին մի վայրում, որը հասանելի է Ձեր և Ձեր ընտանիքի համար:  Տե՛ս  C.C.R.  §§ 80072(ա)(10). 80068(գ)(8); H.S.C.  § 151:   

Բացի որոշակի դեպքերից, ինչպիսիք են արտակարգ իրավիճակը, անձնակազմը պետք է ստանա ձեր թույլտվությունը նախքան ձեր սենյակ մտնելոը այցելությունների ժամանակ և այլ դեպքերում:    C.I.V.  § 1954:

ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

Ընդհանրապես Կացարան և խնամք ծրագրի հաստատություն ձեր անցուդարձը անսահմանափակ է:  Ձեզ չեն կարող արգելել մտնել ձեր տունը որպես պատիժ, փոխճնշում կամ ձեր հեռանալը խթանող միջոց:  Այս իրավունքը պաշտպանում է ձեզ տնից դուրս պահվելուն և հեռանալու արգելքից:    Տե՛ս 22 C.C.R.  § 80072:

Չնայած այն բանի, որ հաստատությունը կարող է պարետային ժամեր կամ հաստատության այլ կանոններ սահմանել, դուք կարող եք հաստատությունից դուրս գալ ցանկացած ժամանակ:  22 C.C.R. §§ 80072(ա)(7), 80072(ա)(7)(Ա):  Այս իրավունքը կարող է սահմանափակվել անչափահասների կամ խնամակալ, հոգաբարձու կամ այլ նշանակված օրինական ներկայացուցիչ ունենալու դեպքում: 22 C.C.R.  § 80072(ա)(7)(Բ):

Դուք նաև իրավունք ունեք փակված չլինելու որևէ սենյակում, շենքում կամ հաստատության տարածքում ցերեկը կամ գիշերը:  22 C.C.R.  § 80072(ա)(7):  Կացարան և խնամք ծրագրի օպերատորին թույլատրվում է փակել դրսի դռները և պատուհանները և սահմանել հաստատության կանոններ՝ շահառուներին պաշտպանելու համար, ինչպես օրինակ՝ խնդրելով ձեզ ասել, արդյոք դուք նախատեսում եք դրսում մնալ ուշ կամ գիշերել դրսում, սակայն միայն այնքան ժամանակ, որքան դեռ կարող եք դուրս գալ հաստատությունից:  22 C.C.R.  § 80072(ա)(7)(Ա):

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

Դուք իրավունք ունեք անվնաս լինելու:  Տե՛ս[թ] 22 C.C.R.  §§ 80072(ա)(2-3):  Ըստ օրենքի, ձեր կամ այլոց ցանկացած ֆիզիկական չարաշահումը պետք է հաղորդվի:  W.I.C.  § 15630:  Բացի դրանից, հաստատության անձնակազմից կարող է պահանջվել հաղորդել չարաշահման այլ դեպքեր, որոնց մասին նրանք կարող են իմանալ:  W.I.C.  § 15630(b)(1): Տես այս հրատարակության Բողոքարկման ընթացակարգերի բաժինը չարաշահման մասին հաղորդելու մասին տեղեկություններ իմանալու համար:  Հաղորդում ներկայացնող անձը կարող է անանուն մնալ՝ անհրաժեշտության դեպքում:  W.I.C.  § 15633:

Ֆիզիկական չարաշահումը ներառում է, սակայն չի սահամանափակվում՝ ուղղակի ֆիզիկական վնաս, ոչ ողջամիտ ֆիզիկական սահմանափակում, երկարատև կամ շարունակական զրկում սննդից կամ ջրից, սեռական բռնություն,  և որպես պատիժ ֆիզիկական կամ քիմիական սահմանափակման կամ հոգեմետ դեղի օգտագործում բժշկի կողմից նշանակված ժամանակահատվածից ավել կամ բժշկի կողմից չհաստատված նպատակով:  W.I.C.  § 15610.63:

Դուք իրավունք ունեք ազատ լինելու որևէ սահմանափակող սարքից:  22 C.C.R.  § 80072(ա)(8):  Դուք կարող եք օգտագործել կեցվածքի հենակներ կամ պաշտպանական սարքվածքներ, որոնք սահամանփակում են ձեր շարժունակությունը, եթե ձեր բժշկից գրավոր կարգադրություն եք ստանում, որտեղ նշված է, որ դա ձեզ անհրաժեշտ է, չնայած որ Community Care Licensing-ը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր նախքան դա հաստատելը:   22 C.C.R.  § 80072(ա)(8)(Բ): Կեցվածքի հենակները չեն կարող ընդգրկել ձեր ձեռքերը կամ ոտքերը կապելը կամ դրանց օգտագործումը սահմանափակելը:.  22 C.C.R.  § 80072(ա)(8)(Ե):  Կեցվածքի հենակները և պաշտպանական սարքվածքները պետք է բարելավեն ձեր շարժունակությունը և անկախ գործառնությունները կամ պաշտպանեն ձեզ ինքնավնասով վարքագծից:  22 C.C.R.  § 80072(ա)(8)(Ա):  Դրանք երբեք չպետք է որպես պատիժ օգտագործվեն:

ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԱՄՔ

Դուք իրավունք ունեք ստանալու կամ մերժելու բժշկական խնամքը կամ առողջությանն առնչվող ծառայությունները:  22 C.C.R.  § 80072(ա)(9):  Դուք նաև իրավունք ունեք անհրաժեշտ առաջին բուժօգնության և ատամնաբուժական ծառայությունների, ներառյալ փոխադրումը դեպի ամենամոտ հասանելի բժշկական կամ ատամնաբուժական հաստատություն:  22 C.C.R.  § 80075(ա):  Բացի դրանից դուք անձնական գաղտնիության իրավունք ունեք առաջին բուժօգնության և բժշկի կողմից զննումների ժամանակ, անհրաժեշտության դեպքում:  22 C.C.R.  § 80075(դ):  Եթե հոգաբարձու ունեք, ապա բուժման համաձայնելու ձեր իրավունքը կարող է փոփոխվել: Խորհրդակցեք ձեր հոգաբարձուի հետ: Խորհրդակցեք ձեր հոգաբարձուի հետ: 

Դուք իրավունք ունեք, որ ձեզ օգնեն ձեր դեղատոմսային և ոչ դեղատոմսային դեղերի ինքնուրույն ընդունման հարցում: 22 C.C.R. § 80075(b). Դուք իրավունք ունեք տեղեկատվություն ստանալ ձեր դեղի մասին:  Դուք իրավունք ունեք ընտրություն կատատելու ձեր սեփական դեղի վերաբերյալ:  22 C.C.R.  § 80075(բ)(1)(Բ)(3): Դուք պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ նախքան փոխեք ընդունվող որևէ դեղորայք:   Դուք նաև պետք է խորհրդակցեք որակավորված առողջապահական աշխատողի հետ նախքան թարմանող նյութեր ընդունելը, որոնք կարող են կողմակի ազդեցություններ ունենալ որոշ հոգեմետ դեղերի հետ միասին ընդունելիս: 

ADVANCE ՀՐԱՀԱՆԳ

Դուք իրավունք ունեք ունենալու Advance Health Care Հրահանգ ձեր գործում Կացարան և Խնամք ծրագրի հաստատությունում: 22 C.C.R.  § 85075.3(ա):

ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 

Ձեր ընդունման համաձայնագիրը ներառում է հաստատության հիմնական և այլընտրանքային ծառայությունների, գների, վճարումների հաճախության և վերջնաժամկերների, վճարողների սահմանումների և փոխհատուցման պայմանների նկարագրությունը:  Այն պետք է բացատրի, թե ինչպես և երբ համաձայնագիրը կարող թէ ձևափոխվել: Այն նաև պետք է նշի, որ դուք կամ ձեր ներկայացուցիչը պետք է առնվազն 30 օր առաջ ծանուցվեք հիմնական գների փոփոխության դեպքում:  22 C.C.R.  § 80068(գ)(1-5):

Ձեր ընդունման համաձայնագրում նաև պետք է թվարկվեն այն պայմանները, որոնց դեպքում ձեր համաձայնագիրը կարող է դադարեցվել, ինչը կներառի Health Condition Care Plan-ի հետ  or Կարիքներ և ծառայություններ ծրգրի հետ համագործակցելու ձեր մերժումը:  22 C.C.R. պատճեն:  § 80068(գ)(7): 

Դուք կամ ձեր լիազորված ներկայացուցիչը (առկայության դեպքում), և Կացարան ու խնամք ծրագրի ներկայացուցիչը պետք է ստորագրեն և թվագրեն ընդունման համաձայնագիրը ոչ ուշ, քան ձեր ընդունումից յոթ օր հետո:   22 C.C.R. § 80068(ե): Դուք իրավունք ունեք ունենալ այս համաձայնագրի 22 C.C.R. §  80068(ժ)(1):

Բացի դրանից, Կացարան և խնամք ծրագրի ընդհանուր ներքին կանոնները, ինչպիսիք են այցելությունների կանոնները, հաստատության ներսում կանոնները կամ սննդամթերքի ծառայությունները պետք է ընդգրկված լինեն ձեր ընդունման համաձայնագրում:  Սա արվում է ապահովելու համար, որ դուք չեք սահմանափակում այլոց իրավունքները:  22 C.C.R.  §§ 80068(գ)(8), 85068(բ)(2-3):

Ձեր ընդունման համաձայնագիրը նաև կարող է ներառել ձեր ֆինանսավորման աղբյուրը, եթե որոշեք բացահայտել այս տեղեկությունը:   22 C.C.R.  § 85068(բ)(1)(Ա):  Այն նաև պետք է պարունակի ձեր ներկա համաձայնագիրը Կացարան և խնամքի հետ՝ սննդային ծառայության տրամադրման վերաբերյալ:  22 C.C.R.  § 85068(բ)(3):

ԿԱՐԻՔՆԵՐԻ և ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Դուք իրավունք ունեք ունենալու գրավոր Կարիքների և ծառայությունների ծրագիր, որտեղ նշվում են ձեր, որպես անհատի, հատուկ կարիքները:   22 C.C.R.  § 85068.2(բ)(1-2): Նախքան Կացարան և խնամք հաստատություն ընդունվելը օպերատորը պետք է որոշի արդյոք հաստատության ծրագիրը կարող է բավարարել ձեր կարիքները: 22 C.C.R.  § 85068.2(ա): Եթե դուք ընդունվում եք որպես Կացարան և խնամքի բնակի9, ապա նախքան ընդունումը օպերատորը պետք է լրացնի ձեր Կարիքների և ծառայությունների ծրագիրը:  22 C.C.R.  § 85068.2(բ):

Դուք կամ ձեր լիազորված ներկայացուցիչը Կացարան և խնամքի ընդունման հարցերով աշխատողի հետ, ողևորող կազմակերպության կամ հիվանդանոցի կադրերի բաժնի աշխատակիցը և որևէ ազգականը (ազգականները), որոնք մասնակցում են ձեր տեղավորմանը, պետք է համաձայնեն այս ծրագիրը մշակելուն:  22 C.C.R.  § 85068.2(d)(1-4).

Ծրագիրը պետք է ներառի՝ Կացարան և խնամք ձեր ընդունման ամսաթիվը, ձեր հատուկ ծառայությունների կարիքները, ձեր հոգեկան և ֆիզիկական առողջության պատմությունւը և ներկա գնահատումները, ձեր ունեցած որևէ գործառութային սահմանափակումները և Կացարան և խնամքի ծրագիրը՝ այդ կարիքները բավարարելուն ուղղված:  22 C.C.R.  §§ 85068.2(բ)(1)(Ա-Զ), 85068.2(բ)(2):

Կարիքների և ծառայությունների ծրագիրը պետք է պահպանմմվի ձեր գործում.:  22 C.C.R.  § 80068.2(ա): Այն պետք է նորացվի ըստ անհրաժեշտության, ներառյալ երբ ձեր ֆիզիկական, հոգեկան կամ սոցիական վիճակը փոխվի:   22 C.C.R.  § 85068.3(ա):  Այն պետք1 առնվազն ամեն տարի նորացվի: .  22 C.C.R.  § 80068.3(բ)(1): Ձևափոխությունների անհրաժեշտության դեպքում Կացարան և խնամքի օպերատորը պետք է  վերագնահատի արդյոք նրանք կարող են բավարարել ձեր նոր կարիքները:  Անհրաժեշտության դեպքում օպերատորը կխորհրդակցի դիետոլոգի, բժշկի, սոցիալական աշխատողի կամ հոգեբանի հետ՝ օգնելու համար որոշելու, արդյոք ձեր ներկա հաստատությունը կարող է շարունակել բավարարել ձեր կարիքները:  22 C.C.R.  § 85068.3(բ)(1): Եթե դրանք կարող են բավարարվել, օպերատորը և խորհրդատուն կնորացնեն ձեր ծրագիրը նպատակներով, ժամանակահատվածով և նպատակներին հասնելու ծրագրով, ինչպես նաև ձեր առաջխաxaցումը գնահատելու եղանակով:  22 C.C.R.  § 85068.3(բ)(2)(Ա-Դ): Եթե ձեր կարիքները չեն կարող բավարարվել, օպերատորը կտեղեկացնի ձեզ կամ ձեր լիազորված ներկայացուցչին, որ ձեր պետք է այլ հաստատություն տեղափոխել:  22 C.C.R.  § 85068.3(բ)(3):

 Դուք իրավունք ունեք տեղեկացվելու Ձեր Կարիքների և ծառայությունների պլանի ձևափոխությունների վերաբերյալ:   22 C.C.R.  § 85072(բ)(2).

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դուք իրավունք ունեք 24-ժամյա խնամքի և վերահսկողության:  Դուք իրավունք ունեք օգնություն ստանալ առօրյա կյանքում, ինչպես նշվա] է ձեր Կարիքների և ծառայությունների ծրագրում, ներառյալ հագնվելը, սնունդ ընդունելը և լողանալը: 22 C.C.R.  §85077(ա):

Ձեր Կացարան և խնամք ծրագիրը նաև ձեզ պետք է տրամադրի տարրական լվացքատան ծառայություններ, ինչպիսիք են ձեր անձնական հագուստը լվանալը և չորացնելը:  22 C.C.R. § 85077(բ): Եթե ցանկանում եք ինքներդ լվանալ ձեր հագուստը, ձեզ պետք է թույլ տան օգտագործելառնվազն մեկ լվացքի մեքենա և արդուկ, պայմանով որ սարքավորումները հնարավոր է անվտանգ օգտագործել:  22 C.C.R.  § 85088(դ)(1):

Դուք իրավունք ունեք պլանավորել և մասնակցելու ձեր Կացարան և խնամք ծրագրի գործունեությանը:  Կացարան և խնամք ծրագրի օպերատորը պետք է պլանավորի միջոցառումներ, որոնք ընդգրկում են խմբային փոխգործակցություն և ֆիզիկական ակտիվություն:  22 C.C.R.  §85079(ա)(1-2):  Դուք պետք է հնարավորություն ունենաք մասնակցել միջոցառման ծրագրմանը, նախապատրաստմանը և մաքրման աշխատանքներին:  22 C.C.R.  §85079(բ): Դուք իրավունք ունեք ընձեռնվելու հնարավորություններ ներկա լինելու և մասնակցելու նաև համայնքային միջոցառումներին:  Դա ներառում է կրոնական ծիսակատարությունները, համայնքային ծիսակատարությունները և միջոցառումները, ինչպիսիք են համերգները, տուրերը, ինքնաօգնող կազմակերպությունները, տարեց քաղաքացիների խմբերը, մարզական լիգաները և ծառայությունների ակումբները:  22 C.C.R.  §85079(գ)(1-5):  Յոթ կամ ավելի անձանցող հաստատություններում ծրագրվող միջոցառումների մասին հայտարարությունները պետք է տեղադրվեն բնակիչներին հասանելի համօգտագործբվող տարախքներում:  22 C.C.R.  §85079(դ): 

Դուք նաև իրավունք ունեք անդամակցելու բնակիչների խորհրդին:  Եթե բնակիչների խորհուրդ չկա և հաստատության բնակիչների մեծ մասը պահանջում է դրա ստեղծումը, Կացարան և խնամք ծրագիրը պետք է օգնի այն ստեղծել:   22 C.C.R.  § 85080(ա):  Օրինակ՝ նրանք պետք է տարածք տրամադրեն և սպասվող հանդիպումների մասին հայտարարություններ փակցնեն:  22 C.C.R.  § 85080(ա)(1):  Առնվազն  յուրաքանչյուր հանդիպման մի մաս պետք է անց կացվի առանց Կացարան և խնամք ծրագրի անձնակազմի ներկայության:  22 C.C.R.  § 85080(ա)(3):  Ոչ ոք չի կարող ստիպել ձեզ ներկա լինելու խորհրդի հանդիպումներին:  22 C.C.R.  §85080(ա)(4):

ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Դուք իրավունք ունեք հրաժարվել տնային գործեր կամ ծառայությեւններ կատարելուց Կացարան և Խնամք հաստատությունում, բացառությամբ նրանց, որոնք կամավոր համաձայնվել եք որպես ձեր Կարիքների և ծառայությունների ծրագրի մի մասին:  Տես ընդհանրապես  22 CCR § 85077:  Դուք չեք կարող օգտագործվել որպես պահանջվող անձնակազմի փոխարինողներ:   22 C.C.R.  §§ 80065(ժ), 80065(ժ)(1):

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եթե սնունդը տրամադրվում է Կացարան և խնամք հաստատության կողմից, ապա պետք է լինի պայմանավորվածություն, որ դուք առնվազն օրը 3 անգամ սնունդ ստանաք:  22 C.C.R. § 80076(ա)(2): Մեկ օրը երրորդ անգամ սնունդն ընդունելու և հաջորդ օրվա առաջին անգամ սնունդն ընդունելու միջև ժամանակահատվածը չպետք է լինի 15 ժամից ավելի:  22 C.C.R. § 80076(ա)(2)(Ա):

Յուրաքանչյուր ուտեստ պետք է լինի ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի հիմնական սննդակարգի խմբերի ծրագրի Ամենօրյա սննդակարգի ուղեցույցի կողմից խորհուրդ տրվող չափաբաժինների առնվազն 1/3-ի չափով:  22 C.C.R. § 80076(ա)(1): Կացարան և խնամք հաստատությունը ձեզ պետք է տրամադրի ձևափախված սննդակարգ, եթե դա խորհուրդ է տալիս ձեր բժիշկը:  22 C.C.R. § 80076(ա)(6): Սնունդ ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում խորտիկները նույնպես պետք է առկա լինեն, բացառությամբ երբ դուք ունեք սննդակարգի սահմանափակումներ՝ նշանակված ձեր բժշկի կողմից:  22 C.C.R. § 80076(ա)(4): Կացարան և Խնամքին թույլատրվում է ձեզանից գումար գանձել որոշակի սննդի ծառայությունների կամ մթերքների համար միայն եթե դուք համաձայն լինեք այդ ծառայություններին և լրացուցիչ վճարին ձեր ընդունման համաձայնագրում:  22 C.C.R. § 85060(ա)(3): Ամբողջ սննդամթերքը պետք է պատշաճ որակի և քանակի լինի ձեր կարքները բավարարելու համար:  22 C.C.R. § 80076(ա)(1):

Ձեր Կացարան և խնամք հաստատությունը պետք է ունենա մենյու, որը գրվում է առնվազն մեկ շաբաթ նախօրոք, որը դուք (ձեր լիազորված ներկայացուցիչը) կարողանաք ուսումնասիրել, եթե դուք դրանք պահանջեք:  22 C.C.R.  § 80076(а)(5):

Կացարան և խնամք հաստատության կողմից տրամադրվող ուտեստները պետք է մատուցվեն ճաշասենյակում կամ նմանատիպ տարածքում՝ ճաշելու համար պատշաճ կահավորված:  Այս տարածքոը նաև պետք է մոտ լինի խոհանոցին՝ ուտեստների արագ և դյուրին մատուցման համար: 22 C.C.R.  §§ 85076(գ)(1), 85076(գ)(1)(Ա): Ձեր Կացարան և խնամք հաստատությունը ձեզ պետք է խրախուսի ճաշել մյուս բնակիչների հետ միասին:  22 C.C.R.  § 85076(ե):

ԲՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Կացարան և խնամք հաստատությունը ունի բնակության պայմանների հատուկ պահանջներ՝ ապահովելու համար ձեր անվտանգությունը և բարեկեցությունը:  Կացարան և խնամք հաստատությունը պետք է միշտ պահպանվի մաքուր, ապահով, ախտահանվող և լավ վերանորոգված վիճակում: 22 C.C.R. § 80087(ա): Հաստատությունը նախազգուշական միջոցներ պետք է ձեռնարկի՝ապահովելու ձեր պաշտպանությունը վտանգներից, ինչպես օրինակ՝ երեսարկները, աստիճանները ,միջանցքները, շքամուտքերը արգելքներից ազատ պահելը: 22 C.C.R.  § 80087(բ-գ):

Կացարան և խնամք հաստատությունը պետք է ներսում պահպանի 68 - 85 աստիճան Ֆարենգեյթ (F) ջերմություն:  22 C.C.R. § 80088(ա)(1): Չափազանց շոգ տարածքներում հաստատությունը պետք է ապահովի դրսի ջերմաստիճանի համեմատ 30 աստիճանով ցածր ջերմաստիճան:  22 C.C.R. § 80088(ա)(1)(Ա): Օրինակ՝ եթե դուրսը 101 աստիճան F է, հաստատությունը պետք է պահպանի ներսում 71 աստիճան F:  Բնակիչները նաև պետ ք է ունենան տաք ջուր և լոգասենյակները պետք է մաքուր լինեն և ապահով բնակիչների կողմից օգտագործման համար:  22 C.C.R. § 80088(ե)(1-3):

Ննջարաններում չպետք է լինի 2 բնակչից ավելի՝ մեկ սենյակում:  22 C.C.R. § 85087(a)(1). Եթե երկտեղանոց սենյակ է առկա, բայց դուք նախընտրում եք առանձին սենյակ, ապա Կացարան և խնամք հաստատությունը ձեզանից վճար կգանձի առանձին սենյակի համար:  Սա կգրանցվի ձեր ընդունման համաձայնագրում:  22 C.C.R. § 85060(ա)(2) Ձե ր ննջարանը կահավորված կլինի առանձին մահճակալով, ինչպես նաև աթոռով, մահճակալին կից կողասեղանով և լամպով:  Եթե սենյակակից ունեք, ապա մեկ մահճակալին կից կողասեղանը կարող եք օգտագործել երկուսով: Դուք նաև պետք է ունենաք հագուստի պահարանի և գրասեղանի տարածք՝ ձեր հագուստը և անձնական իրերը տեղավորելու համար: Նաև ձեզ պետք է տրամադրեն մաքուր սպիտակեղեն, սրբիչներ, ճիլոպներ, զուգարանի թուղթ, ատամների խոզանակ, ատամների մածուկ, սանրեր և կանացի գիգիենայի պարագաներ: 22 C.C.R. § 85088(գ)(1-5): Ննջարանը պետք է բավականաչափ մեծ լինի շահառուներին օգնող այնպիսի սարքեր օգտագործելու համար, ինչպիսիք են անվասայլերը: 22 C.C.R. § 85087(ա)(2): Այլ նպատակներով համօգտագործվող սենյակը ( օրինակ՝ հյուրասենյակը) չի օգտագործվի որպես ննջարան:  Սրահները, սանդուղքները, ատիկաները, նկուղները և ավտոտնակները չպետե ք օգտագործվեն որպես ննջարան:  22 C.C.R. § 85087(ա)(2-3):

Եթե ձեր հաստատությունն ունի իր սեփական լվացքատունը անվտանգ վայրում, ապա պետք է լինի տարածք, որտեղ դուք կլվանաք, կարդուկեք կամ կվերանորոգեք ձեր անձնական հագուստը:  22 C.C.R. § 85087(գ)(1): Ամբողջ կեղտոտ սպիտակեղենը և հագուստը մաքուր սպիտակեղենից և հագուստից առանձին կպահվի:  22 C.C.R. § 85087(գ)(2):

Վեց բնակչի հաշվարկով պետք է առկա լինի մեկ զուգարանակոնք և լվացարան:  Տաս բնակչի հաշվարկով պետք է առկա լինի մեկ լոգախցիկ կամ լոգարան:  Լոգասենյակները պետք է գտնվեն բնակիչների ննջարանների կողքին:  22 C.C.R. § 85088(բ)(1-4):

Ներսում և դրսում ձեզ հասանելի պետք է առկա լինի տարածք, որտեղ կարող եք ներգրավվել միջոցառումներում:  Ներսը պետք է լինեն այնպիսի համօգտագործվող տարածքներ, ինչպիսիք են հյուրասենյակը, աշխատասենյակը կամ միջոցառումների սենյակը, որտեղ միջոցառումների համար համապատասխան տեղ պետք է լինի:  Առնվազն մեկ ներսի սենյակ պետք է հասանելի լինի ձեզ համար հանգստանալու և ընկերների կամ բարեկամների հետ այցելելու համար:  22 C.C.R. §§ 85087.2(ա), 85087(ա)(1):  Բոլոր դրսի միջոցառումների տարածքները պետք է ստվերով ապահովված լինեն և ձեզ համար հարմարավետ լինեն:  22 C.C.R. § 85087.3(ա-բ):

ՀԵՌԱՆԱԼԸ

Դուք իրավունք ունեք հեռանալու Կացարան և խնամք հաստատությունից, պայմանով որ դա համապատասխանում է ձեր ընդունման համաձայնագրին: 22 C.C.R. § 85072(բ)(12): Օրինակ ձեր ընդունման համաձայնագիրը կարող է պահանջել, որ հեռանալը ծրագրելուց 30 օր առաջ գրավոր հայտնել հեռանալու ցանկության մասին:  Սակայն դա կախված կլինի ձեր Կացարան և խնամք հաստատությունից:

ՎՏԱՐՈՒՄ 

Դուք չեք կարող վտարվել հաստատությունից առանց արձանագրված ապացույցների:  Անկախ նրանից, թե դուք ստանում եք 60 օր առաջ, 30 օր առաջ կամ երեք օր առաջ ծանուցում, այն պետք է գրավոր լինի:  22 C.C.R. § 80068.5(ա-բ): Հաստատությունը պետք է նույն օրը, երբ ծանուցում ստանաք այդ երեկոյան ծանուցման պատճեն փոստով կամ ֆաքսով ուղարկի ձեր լիազորված ներկայացուցչին, եթե նման ը գոյություն ունի:  22 C.C.R. § 80068.5(դ): Community Care Licensing-ը կիրականացնի ձեր վտարման պատճառների հետաքննություն, եթե դուք կամ ձեր լիազորված ներկայացուցիչը պահանջեք դա:  22 C.C.R. § 80068.5(զ) :

I. 30 ՕՐ ԱՌԱՋ ԿԱՄ 60 ՕՐ ԱՌԱՋ ՎՏԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ 

30 օր առաջ ներկայացվող վտարման ծանուցումը թույլատրվում է, եթե դուք Կացարան և խնամք հաստատությունում ապրել եք մեկ տարուց պակաս:  Եթե ապրել եք Կացարան և խնամք հաստատությունում մեկ տարուց ավել, նույնիսկ ամիս-առ ամիս վարձակալությամբ, ապա ծանուցումը պետք է տրվի 60 օր առաջ:  30 օր առաջ և 60 օր առաջ ծանուցումները պետք է լինեն գրավոր: 22 C.C.R. § 80068.5(ա): Այս ծանուծումը պետք է ներառի՝ . վտարման պատճառը (պատճառները), վտարման ծանուցմանը հանգեցնող իրադարձության հանգամանքները, ամսաթվերը, վայրերը և վկաները:  22 C.C.R. § 80068.5(գ):  Հաստատությունը նաև պետք է ներկայացնի 30 օր առաջ տրվող ծանուցման պատճենը Community Care Licensing-ին ձեր կողմից ծանուցումը ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում:  22 C.C.R. § 80068.5(ե): Պատճառները, որոնց դեպքում հաստատությունը կարող է 30 օր առաջ կամ 60 օր առաջ տրվող ծանուցում ներկայացնի հետևյալն են՝

  1. Վարձավճարը չվճարելը վերջնաժամկետից 10 օր անց:  22 C.C.R. § 80068.5(ա)(1).
  2. [Օրենքը չպահպանելը խախտման մասին ծանուցագիր ստանալուց հետո:  22 C.C.R. § 80068.5(ա)(2). Խախտումների օրինակները ներառում են՝ ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում, սեռական հետապնդում կամ չարաշահող վարք, բանավոր կամ ֆիզիկական բռնություն, բռնությամբ սպառնալը սեփական անձի կամ այլոց նկատմամբ, այլոց իրերը առանց հարցնելու օգտագործելը կամ վերցնելը և անձնական գույքի ոչնչացնելը:
  3. Կանոնների չպահպանումը, որոնք համաձայնել եք հաստատություն ընդունվելիս:  22 C.C.R. § 80068.5(ա)(3).
  4. Ձեր Կարիքների և ծառայությունների ծրագրում փոփոխությունները: Եթե ձեր ծրագրում փոփոխությունների պատճառով հաստատությունը այլևս չի կարող բավարարել ձեր կարիքները (և դուք համաձայն եք այդ փոփոխությունների հետ), հաստատությունը ձեզ պետք է տա մեկ այլ տուն գտնելու հնարավորություն: 22 C.C.R. § 80068.5(ա)(4).
  5. Ձեր Սահմանափակ առողջական վիճակի խնամքի ծրագրին չհետևելը, առկայության դեպքում: 22 C.C.R. § 80068.5(ա)(5).
  6. Հաստատության լիցենզիայի փոփոխությունը կամ հետկանչը:  Եթե հաստատությունը փակվում է կամ փոխվում է դրա շահառուների տեսակը (օրինակ՝ չափահասներից տարեցների ), ապա հաստատությունը կարող է ձեզ 30 օր առաջ վտարման ծանուցում ներկայացնել: 22 C.C.R. § 80068.5(ա)(6).

II. 3 ՕՐ ԱՌԱՋ ՏՐՎՈՂ ՎՏԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

3 օր առաջ տրվող ծանուցմամբ հաստատությունը կարող է վտարել ձեզ միայն հարգելի պատճառով և Community Care Licensing-ի նախորոք հաստատմամբ: 22 C.C.R. § 80068.5(բ). Հաստատությունը պետք է ծանուցումը ձեզ տրամադրի գրավոր և պետք է ներառի վտարման պատճառը (պատճառները), վտարման ծանուցմանը հանգեցնող իրադարձությունների հանգամանքները, ամսաթվերը, վայրերը և վկաները:  22 C.C.R. § 80068.5(գ). Հարգելի պատճառներ գոյություն ունեն, եթե վարքագիծը սպառնում է ձեր հոգեկան և/կամ ֆիզիկական առողջությանը և անվտանգությանը կամ հատատության մյուս բնակիչների հոգեկան և/կամ ֆիզիկական առողջությանը և ապահովությանը: 22 C.C.R. § 80068.5(բ)(1).

III. ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՏԱՆՏԻՐՈՋ/ՎԱՐՁԿԱԼԻ ՕՐԵՆՔԸ

Կալիֆորնիայում Community Care Licensing հաստատությունների նկատմամբ կիրառելի են տանտիրոջ/վարձկալի վերաբերյալ օրենքների հիմնական սկզբունքները:  Վարձով տրվող գույքի ոլորտը կարգավորող նահանգային օրենքները վերաբերում են «բոլոր անձանց, որոնք բնակարան են վարձում այս նահանգում՝ ներառյալ վարձկալներին, կացարան և սնունդ ստացողներին, կացարան ստացողներին և այլոց, այլ կերպ անվանվողներին:» C.I.V § 1940(ա):   Հետևաբար միակ եղանակը, որով ձեր հաստատությունը կարող է ձեզ վտարել դա սեփականության անօրինական արգելանքի միջոցով է:  Տանտերը չի կարող օգտագործել ինքնաօժանդակության միջոցներ, ինչպիսիք են ձեր առջև դուռը կողպելը կամ ձեր գույքը դուրս հանելը:  C.I.V. § 789.3

IV. ԵԹԵ ԿԱՐԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ՁԵՐ ԿԱՑԱՐԱՆ և ԽՆԱՄՔ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՁԵԶ ՍԽԱԼ ՎՏԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Դուք իրավունք ունեք պաշտպանվել ձեր վտարումից դատարանում, եթե կարծում եք, որ ձեր վտարման հետ կապված ինչ-որ ընթացակարգ սխալ էր, որ ձեր վտարումը «հիմնավորված չէր» կամ ձեր վտարումը ձեր որևէ արարքի պատիժ է:  [է] Տես ընդհանրապես § 1170:  Ոչ ոք չի կարող հանել ձեզ հաստատությունից կամ փոխել կողպեքները կամ հանել դուրս ձեր անձնական գույքը այս դատավարության ընթացքում: C.I.V. § 789.3. Եթե դատավարության արդյունքում որոշումը ձեր դեմ է կայացվում, դատարանը կարող է օրինական կարգադրություն տալ ձեզ հաստատությունից հանելու համար: C.C.P. § 1174.

Ձեզ անօրինական վտարումներից պաշտպանելու համար լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Disability Rights California-ի տեղեկատվական թերթիկը՝ Ձեր իրավունքները:   Ձեզ անապահով բնակության պայմաններից և վտարումներից պաշտպանելը  (Հրատարակություն #5501.01):

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

I. COMMUNITY CARE LICENSING

Կարող եք զանգահարել կամ էլփոստ ուղարկել անմիջապես Community Care Licensing-ին, եթե կարծում եք որ Կացարան և խնամք հաստատությունում ձեր իրավունքները խախտվել են:  Դուք պետք է տրամադրեք Կացարան և խնամք հաստատության անվանումը, հասցեն և  փոստային դասիչը:  Դուք պետք է որքան հնարավոր է ամբողջական նկարագրություն տրամադրեք թե ինչպիսի իրավունքներ են խախտվել երբ, ինչպես, ում կողմից և արդյոք որևէ մեկը ականատես է եղել խախտմանը (խախտումներին):  Community Care Licensing-ը պետք է տեղում ստուգայց կատարի բողոքը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:  Դուք կարող եք կապվել California Community Care Licensing-ի Բողոքների թեժ գծով՝ զանգահարելով 1-844-LET-US-NO (1-844-538-8766) կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով letusno@dss.ca.gov հասցեով:

II. ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԵՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

Դուք նաև կարող եք զանգահարել ձեր տեղական մարդու իրավունքների պաշտպանին կամ ձեր Երկարաժամկեը խնամքի հարցերով մարդու իրավունքների պաշտպանին, եթե կարիք ունեք իրավունքների խախտման մասին բողոք ներկայացնելու:

Կարող եք գտնել Տեղական մարդու իրավունքների պաշտպանների ծրագրերի ցանկը Կալիֆորնիա նահանգի Տարեցների հարցերով դեպարտամենտի կայքում:   Դուք նաև կարող եք զանգահարել Երկարաժամկետ խնամքի մարդու իրավունքների պատպանի ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆգիծ 1-800-231-4024 հեռախոսահամարով, որն աշխատում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր՝ երկարաժամկետ խնամքի հաստատությունների բնակիչներից բողոքներ ընդունելու համար:

Disability Rights California-ն ստեղծել է Հիվանդների իրավունքների պաշտպանների անվանացանկ,  որը հասանելի է առցանց:  Դուք նաև կարող եք գտնել ձեր տեղական  PRA-ի կոնտակտային տվյալները՝ կապվելով Հոգեկան առողջության դեպարտամենտի հետ:

III. ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կալիֆորնիայում յուրաքանչյուր վարչաշրջան ունի Չափահասների պաշտպանական ծառայությունների գործակալություն, որը հետաքննում է այն տարեցների (65+) և կախյալ չափահասների (18-64 տարեկան անկարողություններ ունեցող անձինք ) չարաշահման վերաբերյալ հաղորդումները, որոնք ապրում են մասնավոր տներում, բնակարաններում, հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:  Դուք կարող եք գտնել ձեր տեղական Չափահասների պաշտպանական ծառայությունների գործակալության  կոնտակտային տվյալը Սոցիալական ծառայությունների դեպարտամենտի կայքում:

IV. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք իրավունք ունեք խտրականության չենթարկվելու անձնակազմի կամ այլոց կողմից:  Ոչ ոք չի կարող դիտարկի ռասան, մաշկի գույնը, կրոնը, ազգային ծագումը, սեռը, սեռական նախասիրությունը, անկարողությունը կամ տարիքը որպես գործոններ, որոնք կանխում են ձեր տեղավորումը կամ ձեր կողմից ծառայությունների ստացումը կամ ձեր իրավունքների իրականացումը:  G.O.V. § 12955. Եթե կարծում եք, որ բնակարանային խտրականության զոհ եք, դուք կարող եք՝

  1. Աշխատել տանտիրոջ, վաճառողի կամ անշարժ գույքի գործակալի հետ
  2. Բողոք ներկայացնել Կալիֆորնիա նահանգի Արդարացի զբաղվածության և բնակարանների դեպարտամենտ (DFEH) 
  3. Բողոք ներկայացնել ԱՄՆ Բնակարանային հարցերի և քաղաքաշինության վարչություն (HUD) 
  4. Հայց ներկայացնել

Բնակարանային հարցերում խտրականությունը բողոքարկելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար  տե՛ս Disability Rights California-ի տեղեկատվական թերթիկը՝  Disability-Based Housing Discrimination  (Հրատարակություն թիվ F108.01):

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: