Ինչպե՞ս անել, որ մասնավոր առևտրային կազմակերպությունը Ձեզ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրի

Publications
#5576.10

Ինչպե՞ս անել, որ մասնավոր առևտրային կազմակերպությունը Ձեզ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրի

Ընդհանուր առմամբ, կան երկու դաշնային և երկու նահանգային օրենքներ, որոնք կարող են պահանջել մասնավոր ձեռնարկատերերին տրամադրել ձեզ օժանդակ տեխնոլոգիաներ:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ո՞ր օրենքներն են կիրառվում մանսավոր բիզնեսում:

Գործող 2 դաշնային օրենքների և երկու նահանգային օրենքների համաձայն՝ մասնավոր առևտրային կազմակերպությունը պարտավոր է Ձեզ աջակցող տեխնոլոգիաներ (assistive technology) տրամադրել:  Դաշնային օրենքներները հետևյալն են՝

  • Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքը (ADA, Americans with Disabilities Act)
  • Վերականգնողական ծառայությունների մասին օրենքի (Rehabilitation Act)  504 հոդվածը (Հոդված 504)

Նահանգային օրենքներն են՝

  • Ունրուհի քաղաքացիական իրավունքների մասին օրենքը (Unruh Civil Rights Act) (Unruh Act) և
  • Կալիֆորնիայի քաղաքացիական օրենսգրքի (California Civil Code) 54 հոդվածը

Դաշնային օրենքներ

  1. Վերականգնողական ծառայությունների մասին օրենքի (Rehabilitation Act)  504 հոդվածը (Հոդված 504)
    504 հոդվածն արգելում է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունն այն ծրագրերում և գործունեության որլորտներում, որոնք տրամադրվում են դաշնային և այլ գործակալությունների կողմից, որոնք ստանում են դաշնային ֆինանսական միջոցներ: Սա ներառում է հանրային ծրագրերի արդյունավետ օգտագործում, ինչպես նաև հաշմանդամ մարդկանց համար քաղաքականությունների, գործելակերպերի և ընթացակարգերի պատշաճ փոփոխությունների տրամադրում, որոնք անհրաժեշտ են նրանց՝ հանրային ծառայություններից օգտվելու համար:
  2. Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքը (ADA)
    ADA-ի III բաժինն արգելում է հանրային օգտագործման վայրերում հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը, որոնք մասնավոր առևտրային կազմակերպության այն տեսակներն են, որոնք բաց են հանրությանը: Այս դրույթը մեկնաբանվել է՝ տրամադրելու  նույն պաշտպանության միջոցները, որոնք սահմանված են հոդված 504-ում:  Հանրային օգտագործման վայրերը մասնավոր առևտրային կազմակերպության այն տեսակներն են, որոնք բաց են հանրությանը և ներառում են այնպիսի վայրեր, ինչպիսիք են հյուրանոցները, ռեստորանները, թատրոնները, դահլիճները, խանութները, բանկերը, ծառայություններ տրամադրող առևտրային կազմակերպությունները, հիվանդանոցները, բժիշկների անձնական գրասենյակները, փոխադրամիջոցների պահեստները, թանգարանները, կենդանաբանական այգիները, մասնավոր դպրոցները, ցերեկային խնամքի կենտրոնները և առողջապահական ակումբները: 

Նահանգային օրենքներ

Ունրուհի օրենքը և քաղաքացիական օրենսգրքի 54 հոդվածը Կալիֆորնիայի նահանգային այն օրենքներն են, որոնք արգելում են մասնավոր առևտրային կազմակերպությանը խտրականություն դրսևորել հաշմանդամ մարդկանց հանդեպ և դատական պաշտպանության տարբեր միջոցներ են տրամադրում, որոնք մատչելի են ADA-ի և 504 հոդվածի ներքո: 

  1. Ունրուհի քաղաքացիական իրավունքների մասին օրենք (Ունրուհ օրենք)
    Ունրուհի օրենքն արգելում է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը, որը կարող է դրսևորվել որևէ առևտրայինկազմակերպության կողմից: 504 հոդվածի և ADA-ի խախտումները միաժամանակ խախտում են Ունրուհի օրենքը: Ունրուհի օրենք, Կալիֆրոնիա Քաղ.Օրեսնգիրք §§ 51, և հետևյալը:
  2. Հաշմանդամ մարդկանց մասին օրենք (Disabled Persons Act), Կալիֆորնիայի քաղաքացիական օրենսգրքի 504 հոդված
    Քաղաքացիական օրենսգրքի  54 հոդվածը առողջական խնդիրներով և հաշմանդամ մարդկանց տալիս է այն նույն իրավունքը, ինչը որ տալիս է ընդհանուր հասարակությանը՝ օգտվելու առևտրային կազմակերպության կողմից տրամադրած ծառայություններից կամ ապրանքներից: 504 հոդվածի և ADA-ի խախտումները միաժամանակ խախտում են Կալիֆորնիայի քաղաքացիական օրենսգրքի 54 հոդվածը: Քաղաքացիական օրենսգրքի 54 հոդվածը և դրան առնչվող բաժիններն ընդգրկում են բժշկական հաստատությունները, բոլոր սովորական փոխադրամիջոցները (օդանավեր, գնացքներ, ավտոբուսներ և այլն), հեռախոսային ծառայության միջոցները, որդեգրման գործակալությունները, մասնավոր դպրոցները, բնակության վայրերը, հանրային օգտագործման վայրերը, ինչպես նաև այլ վայրեր, որտեղ հասարակության մուտքն ազատ է: Հաշմանդամ մարդկանց մասին օրենք, Կալիֆորնիայի քաղաքացիական օրենսգրիք § 54, և հետևյալը:

Ո՞վ է պաշտպանված մասնավոր առևտրային կազմակերպության խտրականությունից:

Հաշմանդամության և՛ դաշնային և նահանգային սահմանումները պաշտպանում են սահմանափակումներ ունեցող ֆիզիկական կամ մտավոր խնդիրներով անձանց: Հաշմանդամության վերաբերյալ դաշնային և նահանգային օրենքների սահմանումները տրված են ստորև:

Դաշնային օրենք

ADA-ի III բաժինը մասնավոր առևտրային կազմակերպության կողմից դրսևորած խտրականությունից պաշտպանում է հաշմանդամ մարդկանց:  Ըստ ADA-ի հաշմանդամություն նշանակում է՝

  1. Ֆիզիկական կամ մտավոր խնդրի առկայություն, որը էականորեն սահմանափակում է Ձեր կյանքի գլխավոր մեկ կամ ավելի գործառույթները (ինչպես օրինակ՝ անձնական խնամք, ձեռքով աշխատանքի կատարում, քայլել, տեսնել, լսել, խոսել, շնչել, սովորել կամ աշխատել):
    1. Սա ներառում է մարմնի հիմնական ֆունկցիաների սահմանափակում (ինչպես օրինակ իմունային համակարգի, բջիջների նորմալ աճի, մարսողության, արտաթորման, միզարտադրության, ուղեղի, շնչառական, արյան շրջանառության, էնդոկրին և վերատրադրողական ֆունկցիաներ) կամ
  2. Նման խնդրի արձանագրություն հիվանդության պատմության մեջ (ինչպես օրինակ ռեմիսիայի վիճակն է). կամ
  3. Որպես նման խնդիր ունեցող մեկը դիտարկվելը (ինչպես օրինակ այն անձը, ով ծանր այրվածքներ ունի, բայց խնդիրներ չունի)

42 Միացյալ Նահանգների օրենսգիրք (U.S.C., United States Code) § 12102(2); 28 Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք (C.F.R., Code of Federal Regulations) § 36.104.

Նահանգային օրենք

Ի հակադրություն դաշնային օրենքին, նահանգային օրենքը միայն պահանջում է կյանքի հիմնական գործունակության «սահմանափակում», քան կյանքի հիմնական գործունակության «լուրջ սահմանափակում»:  Կալիֆորնիայի պետական կառավարման օրենսգիրք (California Government Code) § 12926.1(d) Կալիֆորնիայի պետական կառավարման օրենսգիրք §§ 12926(j)(1)(A), (m)(1)(B)(i).

Այս օրենքները ի՞նչ տեսակի խտրականություն են արգելում:

Այս օրենքներն արգելում են մասնավոր առևտրային կազմակերպության կողմից հաշմանդամ մարդկանց հանդեպ դրսևորած խտրականությունը: Սա ներառում է գործողություններ կատարելը կամ պատշաճ գործողություններ կատարելը մերժելը, որոնք նպատակ ունեն հաշմանդամ մարդկանց մերժել որևէ իրավունքից, արտոնությունից, առավելությունից կամ հնարավորությունից օգտվելու, որոնցից ոչ հաշմանդամ մարդիկ օգտվում են, կամ որևէ կերպ ազդում են դրանց վրա: Այս դրույթներից մի քանիսը ներառում են՝ 

  1. Իրավունակության չափորոշիչներից օգտվելը, որոնք կարող են անտեսել իրավունակ հաշմանդամ մարդկանց. 28 C.F.R. § 36.301;
  2. Մերժել Ձեզ լիովին և հավասարապես օգտվելու մասնավոր ընկերության ապրանքներից կամ ծառայություններից: Սա ներառում է օժանդակության, նպաստների և ծառայությունների չտրամադրելը, որոնք Ձեզ հավասար հնարավորություններ են տրամադրում՝ ձեռք բերելու նույն արդյունքը, նույն նպաստները, ինչ որ ոչ հաշմանդամ  աշակերտները, կամ հասնելու առաջընթացի այն նույն մակարդակին, ինչին որ հասնում են ոչ հաշմանդամ աշակերտները:  28 C.F.R. § 36.201(a);
  3. Տրամադրելու Ձեզ տարբեր կամ առանձին նպաստներ կամ ծառայություններ, որոնք տրամադրվում են այլ անձանց, եթե դա անհրաժեշտ չէ արդյունավետ կերպով նպաստներ կամ ծառայություններ Ձեզ տրամադրելու համար: 28 C.F.R. § 36.202(b);
  4. Ձեր կարիքներին համապատասխան ամենաներառված միջավայրում ծառայություններ, ծրագրեր և գործողություններ չիրականացնելը: 28 C.F.R. § 36.203;
  5. Իրականացման չափորոշիչներ և մեթոդներ կիրառելը, որոնք թույլ չեն տալիս Ձեզ օգտվել հանրային ծրագրերից և գործունեության ձևերից:  28 C.F.R. § 36.204;
  6. Պահպանել խտրականությունը՝ առանձնահատուկ աջակցություն ցուցաբերելով որևէ գործակալությանը, որը հաշմանդամության պատճառով խտրականություն է դրսևորում: 28 C.F.R. § 36.204; և
  7. Վրեժխնդրություն Ձեր դեմ՝ Ձեր իրավունքները գործադրելու համար: 28 C.F.R. § 36.206.

Ե՞րբ պետք է մասնավոր բիզնեսը ինձ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրի:

Մասնավոր առևտրային կազմակերպությունը պետք է Ձեզ աջակցող տեխոնոլոգիաներ տրամադրի, որոնք Ձեզ թույլ կտան մասնակցելու դրա ծառայություններին և ծրագրերին, եթե տեխնոլոգիան՝ 1) «օժանդակ ակակցություն կամ ծառայություն» է, որը Ձեզ հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով հաղորդակցվել. կամ 2)առևտրային գործունեության քաղաքականությունների, ընթացակարգերի կամ գործելակերպի հիմնավորված փոփոխություն է, եթե այդ փոփոխությունը կազմված չէ անհարկի ֆինանսական բեռից կամ հանրային ծրագրի հիմնական փոփոխություն չէ: 28 C.F.R. § 36.303. Մասնավոր առևտրային կազմակերպությունները պետք է անհրաժեշտության դեպքում նաև օժանդակ օգնություն և ծառայություններ տրամադրեն՝ երաշխավորելու, որ հաշմանդամ մարդիկ հավասար հնարավորություններ ունեն՝ իրենց ապրանքներից և ծառայություններից օգտվելու համար: Սակայն մասնավոր առևտրային կազմակերպությունը ստիպված չէ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել, եթե այն «անձնական սարք» է, որը Դուք պետք է օգտագործեք դրանից դուրս:1

Օժանդակ օգնություններ և ծառայություններ

Մասնավոր բինեսը պետք է հաշմանդամ իրավունակ անձանց համապատասխան «օժանդակ օգնություն և ծառայություններ» տրամադրի՝ նրանց հնարավորություն ընձեռելով արդյունավետ կերպով հաղորդակցվելու՝ որևէ հանրային ծրագրի դիմելու կամ մասնակցելու համար: 42 U.S.C. § 12182(b)(2)(iii), 28 C.F.R. § 36.303.

Օժանդակ օգնությունների և ծառայությունների օրինակներ՝

  1. Որակավորված բանավոր թարգմանիչներ, արձանագրողներ, տառադարձման ծառայություններ, գրավոր նյութեր, գրավոր նյութերի փոխանակում, հեռախոսի ընկալուչի ուժեղացուցիչներ, լսողության օժանդակ սարքեր: Լսողության սարքերին համապատասխանող սարքեր. Բաց և փակ ենթագրեր, հեռահաղորդակցման սարքեր. Տեսանյութի տեքստի ներկայացում, և այլն.
  2. Որակավորված ընթերցողներ, ձայնագրված տեքստեր, աուդիո ձայնագրություններ. Բրայլյան այբուբենով, մեծ տպագրությամբ նյութեր, և այլն.
  3. Սարքավորումների կամ սարքերի ձեռքբերում կամ փոփոխում. և
  4. Այլ նմանատիպ ծառայություններ և գործողություններ:

Որոշ տեխնոլոգիաներ, որոնք կարող են իրավունակ լինել այս բաժնի ներքո, ներառում են «JAWS» էկրանի ընթերցման ծրագրաշարը, «ZoomText»-ը, «Dragon Naturally Speaking» ձայնի ճանաչման ծրագրաշարը և իրական ժամանակում մակագրված աուդիո նյութի տառադարձումը (CART, Captioned Audio Realtime Transcription): Սա նաև կարող է ներառել մի քանի այլ տեխնոլոգիա՝ հաղորդակցմանն աջակցելու համար: 

Որոշելու, թե ինչ օժանդակ օգնություն և ծառայությոնւներ են անհրաժեշտ, մասնավոր առևտրային կազմակերպությունը պետք է նախ հաշվի առնի անհատի խնդրանքը: Ընկերությունը պետք է օգնությունները և ծառայությունները  տրամադրի մատչելի ձևաչափերով, ժամանակին և այնպես, որ պաշտպանի հաշմանդամ մարդկանց գաղտնիությունը և անկախությունը:

Մասնավոր առևտրային կազմակերպությունները, որոնք հանրության հետ հեռախոսով են կապ հաստատում, պետք է  հեռահաղորդակցման համակարգեր տրամադրեն՝ լսողության կամ խոսքի դժվարություններ ունեցող անձանց հետ հաղորդակցվելու համար:  28 C.F.R. §36.303. Սրանք կարող են ներառել TTY (տեքստային հեռախոս), տեսանյութի հեռակա փոխարկիչ, VRI (տեսանյութի հեռակա թարգմանիչ), տեսահեռախոսներ և նմանատիպ սարքեր:

Մասնավոր առևտրային կազմակերպությունները պետք է անհրաժեշտության դեպքում նաև օժանդակ օգնություն և ծառայություններ տրամադրեն՝ երաշխավորելու, որ հաշմանդամ մարդիկ հավասար հնարավորություններ ունեն՝ իրենց ապրանքներից և ծառայություններից օգտվելու համար: 42 U.S.C. § 12182(b)(2)(iii). Սա կարող է ներառել այլընտրանքային ձևաչափերով նյութերի տրամադրումը, ինչպես օրինակ էլեկտրոնային կամ Բրայլի այբուբենով, ծրագրաշարեր տրամադրելը, ինչպիսիք են՝ «Zoom-Text»-ը կամ «JAWS» էկրանի ընթերցման ծրագրաշարը  հանրային համակարգիչներում  կամ որոշ այլ տեխնոլոգիաները՝ հաղորդակցման օժանդակության նպատակով:  Աջակցող տեխնոլոգիա տրամադրելն այն ձևերից մեկն է, որով մասնավոր առևտրային կազմակերպությունը կարող է Ձեզ օգնել:

Հիմնավորված  փոփոխություններ

Մասնավոր առևտրային կազմակերպություններըպետք է անհրաժեշտության դեպքում հիմնավորված փոփոխություններ կատարեն իրենց քաղաքականություններում, գործելակերպերում և ընթացակարգերում՝ հավասար վերաբերմունք ապահովելու հաշմանդամ մարդկանց: 28 C.F.R. § 36.302.

Հաշմանդամ անձը պատասխանատու է հիմնավորված փոփոխություն խնդրելու, և նրանից կարող է պահանջվել բժշկական տեղեկանք առ այն, որ այդ անձը հաշմանդամությանն առնչվող փոփոխության կարիք ունի: Բժշկական տեղեկանքում կարող էչնշվել հաշմանդամության բնույթը: Դրանում միայն պետք է նշվի այն սահմանափակումները, որոնք առկա են հաշմանդամության պատճառով և, եթե հնարավոր է, հիմնավորված  փոփոխություններ կամ աջակցող տեխնոլոգիայի սարքեր առաջարկել, որոնք կարող են օգնել մատչելիություն տրամադրելու համար: Եթե տրվում է  հիմնավորված փոփոխություն կատարելու հրաման, ապա առևտրային կազմակերպությունը պետք է վճարի դրա համար:

Ինչպե՞ս կարող եմ աջակցող տեխնոլոգիաներ պահանջել մասնավոր առևտրային կազմակերպությունից:

Մենք առաջարկում ենք Ձեզ գրավոր կերպով աջակցող տեխնոլոգիա խնդրել, բացատրելով՝ 1) որ Դուք հաշմանդամ եք (թեև կարիք չկա, որ Դուք բացահայտեք, թե ինչ հաշմանդամություն ունեք). 2) ինչպես է Ձեր հաշմանդամությունն ազդում Ձեր ունակության վրա՝ օգուտ ստանալու առևտրային կազմակերպության ծառայություններից կամ ապրանքներից. 3) առանձնահատուկ հարմարությունները, որոնց կարիքն ունեք, ներառյալ  AT. և 4) այն ամսաթիվը, երբ ակնկալում եք Ձեր խնդրանքին պատասխանի ստացումը: 

Ես ստիպվա՞ծ եմ իմ հաշմանդամության ապացույցը ներկայացնել՝ մասնավոր առևտրային կազմակերպությանը՝ աջակցող տեխնոլոգիաներ ստանալու համար:

Ձեզնից կարող է պահանջվել ապացույց տրամադրելու առ այն, որ Դուք հաշմանդամություն ունեք, բայց Դուք պարտավոր չեք հաշմանդամության անվանումը տրամադրելու, այլ պարզապես այն սահմանափակումները, որոնք առաջանում են դրա պատճառով: Այս տեղեկությունները կարող են անհրաժեշտ լինել, եթե աջակցող տեխնոլոգիաների կարիքն ակնհայտ չէ, քանի որ մասնավոր առևտրային կազմակերպությունից պահանջվում է հայտնի հաշմանդամությունների համար հիմնավորված  փոփոխություններ տրամադրել, այդ թվում օժանդակ օգնություններ և ծառայություններ:  Եթե Ձեր հաշմանդամությունն ակնհայտ չէ կամ եթե մասնավոր ընկերությունը չի կարող հաստատել Ձեր հաշմանդամությունը, որովհետև նրանք Ձեզ հետ միայն հեռախոսով են հաղորդակցվում, ապա այն կարող է Ձեր հաշմանդամության և հիմնավորված  փոփոխության կարիքի  ապացույց խնդրել:   Հիմնավորված փոփոխության իրավունակությունն ապացուցելու համար, Դուք կարող եք բժշկական կամ այլ մասնագետից նամակ ստանալ, ով ծանոթ է Ձեզ և տեղյակ է Ձեր հաշմանդամության, ինչպես նաև որևէ ցանկալի հիմնավորված  փոփոխությանը կամ հարմարությանը:

Աջակցող տեխնոլոգիայի ո՞ր տեսակները կարող եմ ստանալ մասնավոր առևտրային կազմակերպությունից:

Աջակցող տեխնոլոգիաները ներառում են ցանկացած սարքավորում, համակարգ կամ ծառայություն, որն օգնում է Ձեզ օգտվել առևտրային կազմակերպության այդ ծառայություններից:  Սրանք նաև հաճախ կոչվում են օրենքի ուժով տրամադրվող օժանդակ օգնություններ և ծառայություններ: Աջակցող տեխնոլոգիաների օրինակները ներառում են թեքահարթակներ, ուժեղացուցիչներ, բաց և փակ խորագրեր, լսողության աջակցող սարքեր, տեսատեքստի ցուցադրություն և այլընտրանքային հաղորդակցման համակարգեր: 

Մասնավոր առևտրային կազմակերպությունները պարտավոր չեն անհատականորեն նշանակված սարքեր կամ անձնական բնույթի այլ սարքեր տրամադրել, ինչպիսիք են անվասայլակները, դիմացկուն բժշկական սրաքավորումները, լսողության սարքերը կամ պրոթեզավորման սարքերը:  Գոյություն ունեն այս կանոնից բացառումներ, օրինակ որևէ ընկերություն, որը համաժողով է կազմակերպում համաժողովների կենտրոնում կարող է ստիպված լինել աջակցող լսողական սարքեր տրամադրել այն անձանց, ովքեր լսելու դժվարություն ունեն:

Ճիշտ հարմարությունը, տեխնոլոգիան կամ սարքը գտնելը Ձեզ հնարավորություն է ընձեռում հավասարապես օգտվել առևտրային կազմակերպությունների տրամադրած այն ապրանքից կամ ծառայությունից, որը պետք է ինտերակտիվ գործընթաց ներառի Ձեր և մասնավոր առևտրային կազմակերպության միջև, որտեղ Դուք երկուսդ էլ տարբեր ընտրանքներ եք քննարկում:  Ձեր խնդրանը պետք է անմիջապես հաշվի առնվի, բայց առևտրային կազմակերպությունները վերջնականորեն կարող են ընտրել տարբեր այլընտրանքների միջև, եթե մատչելիությունը տրամադրելու պատճառով  արդյունքն ակնհայտ է: 

Ե՞րբ մասնավոր առևտրային կազմակերպությունը պարտավոր չէ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել:

Դաշնային օրենք

ADA-ի դրույթների համաձայն, մասնավոր առևտրային կազմակերպությունը պարտավոր չէ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել, երբ այն պետք է հիմնովին փոխի գործունեության բնույթը կամ անհարկի ֆինանսական ծախսեր առաջացնի:  Հիմնական փոփոխությունն այն փոփոխությունն է, երբ այն այնքան ակնհայտ է, որ փոխում է առևտրային կազմակերպության ապրանքների, ծառայությունների, նախընտրությունների, առավելությունների և հարմարությունների էական բնույթը:  Նման իրավիճակները հազվադեպ են:  Անհարկի ծախսեր նշանակում է առաձնահատուկ դժվարություն կամ ծախս առևտրային կազմակերպության համար՝ հաշվի առնելով գործունեության ռեսուրսները, ինչպես նաև առաջարկվող հարմարության ազդեցությունը գործունեության ռեսուրսների, գործառնության և ապահովության նկատառումների վրա:  28 C.F.R. § 36.104. Առևտրային կազմակերպությունները նաև պարտավոր չեն աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել, եթե անձը կամ տեխնոլոգիան ուղղակիորեն վտանգի են ենթարկում այլ անձանց առողջություն և անվտանգությունը: 28 C.F.R. § 36.208.

Եթե մասնավոր առևտրային կազմակերպությունը որոշի, որ հարմարություններ տրամադրելը հիմնովին կփոփոխի իր գործունեությունն, անհարկի ծախսեր կառաջացնի կամ ուղղակի վտանգ կներկայացնի, այն պետք է Ձեզ աջակցող տեխնոլոգիայի այլընտրանք կամ հիմնավորված  փոփոխություն տրամադրի առկայության դեպքում, որը չի հանգեցնի հիմնական փոփոխության, ուղղակի վտանգի կամ անհարկի ծախսերի:

Նահանգային օրենք

Նահանգային օրենքի ուժով 54 հոդվածը և Ունրուհի օրենքը  անհարկի ծասերը և հիմնական փոփոխությունների պաշտպանություննառանձնահատուկ կերպով չեն ներառում:  ADA-ի որևէ խախտում նույնպես նահանգային օրենքի խախտում կհամարվի, որովհետև նահանգային օրենքը գերակայություն ունի  ADA-ի օրենքի նկատմամբ:

Մասնավոր առևտրային կազմակերպությունը կարո՞ղ է ինձնից վճար գանձել աջակցող տեխնոլոգիաների համար:

Ոչ:  Մասնավոր առևտրային կազմակերպությունը չի կարող հարկադիր կերպով հավելավճար գանձել հաշմանդամ անձից կամ հաշմանդամ անձանց խմբից՝ ծածկելու օժանդակ օգնության կամ քաղաքականություններում, գործելակերպերում կամ ընթացակարգերում արված  հիմնավորված  փոփոխությունների ծախսերը:  28 C.F.R. § 36.301.

Ի՞նչ կարող եմ անել, եթե մասնավոր առևտրային կազմակերպությունը մերժում է աջակցող տեխնոլոգիայի համար ներկայացված իմ խնդրանքը:

Սովորաբար, գոյություն ունի երեք քայլ, որ Դուք կարող եք կատարել, եթե մասնավոր առևտրային կազմակերպությունը Ձեզ աջակցող տեխնոլոգիա չտրամադրի. Վարչական բողոք ներկայացնել Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությանը (United States Department of Justice) (դաշնային օրենքի խախտումների համար), վարչական բողոք ներկայացնել Կալիֆորնիայի արդար աշխատանքի և բնակարանաշինության նախարարությանը (California Department of Fair Employment and Housing) (նահանգայի օրենքների խախտումների համար), կամ մասնավոր դատական հայց ներկայացնել: Վարչական բողոքը դատական հայց ներկայացնել չէ: Դուք կարող եք վարչական բողոքներ կամ դատական հայցեր ներկայացնել առանց փաստաբանի, բայց առաջարկվում  է  փաստաբանի դիմել նախքան ներկայացնելը, հատկապես ներկայացման դեպքում առկա ժամանակային սահմանափակումների պատճառով:

Դաշնային օրենքի խախտումներ. վարչական բողոք

ADA-ի կամ 504 հոդվածի խախտման համար մասնավոր առևտրային կազմակերպության դեմ բողոք ներկայացնելու համար, Դուք կարող եք արդարադատության նախարարությանը բողոք ներկայացնել: Դուք կարող եք փոստով կամ ֆաքսով ուղարկել հետևյալ կերպ՝

  1. Նամակ ուղարկեք՝
    U.S. Department of Justice
    950 Pennsylvania Avenue, NW
    Civil Rights Division
    Disability Rights Section – 1425 NYAV
    Washington, D.C. 20530
  2. Ֆաքսով նամակ ուղարկեք՝ (202) 307-1197

Արդարադատության նախարարությանը ADA-ին վերաբերող բողոքներ ներկայացնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար, ներառյալ այն տեղեկատվության տեսակը, որը Դուք պետք է ներառեք Ձեր բողոքի մեջ, ինչպես նաև այն ժամանակը, որը Դուք ունեք ներկայացնելու համար, մատչելի է արդարադատության նախարարության կայքէջում՝ http://www.ada.gov/fact_on_complaint.htm.

Նահանգային օրենքի խախտում. Վարչական բողոք

Դուք կարող եք գործը վարել  Ունրուհի օրենքի կամ 54 հոդվածի համաձայն՝ կալիֆորնիայի արդար աշխատանքի և բնակարանաշինության նախարարությանը (DFEH, California Department of Fair Employment and Housing) բողոք ներկայացնելով: Դուք պետք է Ձեր DFEH բողոքը ներկայացնեք խտրականության դրսևորումից հետո մեկ տարվա ընթացքում: Դուք կարող եք բողոքը ներկայացնել առցանց, հեռախոսով կամ փոստով՝ հետևյալ կերպ՝

  1. Օգտագործելով DFEH-ի առցանց համակարգը՝ http://houdiniesq.net/dfeh/intake/
  2. Զանգահարելով DFEH-ի հաղորդակցման կենտրոն՝  (800) 884-1684 հեռախոսահամարով: Եթե լսողության խնդիր ունեք, կարող եք զանգահարել (800) 884-1684 կամ TTY (800) 700-2320 հեռախոսահամարով:
  3. Նախաբողոքարկման հարցման ձևաթուղթ պահանջեք կամ առցնաց ստացեք այն՝ http://www.dfeh.ca.gov/res/docs/PCI/Pre%20Complaint%20Inquiry%20-%20DPA.pdf կայքէջից և այն փոստով ուղարկեք DFEH-ի որևէ գրասենյակ:
  4. Նախաբողոքարկման հարցման ձևաթուղթը էլ.փոստով ուղարկեք՝  contact.center@dfeh.ca.gov

DFEH բողոքները լրացնելու մասին հավելյալ տեղեկություններ, ներառյալ տեղեկատվության այն տեսակը, որը Դուք պետք է ներառեք Ձեր բողոքում, ինչպես նաև այն լրացնելու համար նախատեսված ժամանակը , մատչեթի է՝  http://www.dfeh.ca.gov/Complaints_ComplaintProcess.htm կայքէջում: 

Դատական հայց ներկայացնելը

Կարիք չկա, որ Դուք բողոք ներկայացնեք վերը ներկայացված որևէ գործակալության: Դուք կարող եք շարունակել և դատական հայց ներկայացնել: Նահանգային և դաշնային օրենքի համաձայն, հայցերը պետք է ներկայացվեն դատարանում՝ խտրականության դրսևորման ամսաթվից սկսած երկու տարվա ընթացքում:

Disability Rights California-ն ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկի համար այցելե՛ք՝ http://www.disabilityrightsca.org/
Documents/ListofGrantsAndContracts.html.

Որո՞նք են մի քանի ռեսուրսները:

Ռեսուրսներ

  1. http://www.dds.ca.gov/AT/at_network.cfm (Կալիֆորնիայի աջակցող տեխնոլոգիաների ցանց) (California Assistive Technology Network)՝ Վերականգնողական բաժինը, որը կապված է աջակցող տեխնոլոգիաների (DOR, Department of Rehabilitation) օգտվողների, տեխնոլոգիաներ (AT, Assistive Technology) տրամադրողների և նահանգային գործակալությունների և նահանգային գործակալությունների հետ, համակարգում է Կալիֆորնիայի ջանքերը՝ ընդլայնելու և բարելավելու  AT-ի օգտագործումը՝ 1993թ. տեխնիկական օրենքի համաձայն: AT ցանցի առաջնային առաքելությունն է՝
    1. Նվազեցնել այն խոչընդոտները, որոնք հաշմանդամ մարդիկ հաճախ հանդիպում են՝ AT ձեռք բերելիս:
    2. Խթանել ավելացված հանրային իրազեկությունն առ այն, թե ինչ կարող է AT-ն անել հաշմանդամ մարդկանց համար:
    3. Ռազմավարություններ մշակել՝ նվազեցնելու նահանգային գործակալությունների և այլ աջակցող կազմակերպությունների միջև եղած կրկնօրինակումը:

AT ցանցը պահպանում է Կալիֆորնիայի AT ռեսուրսների տվյալների շտեմարան և կարող է օգնել՝  AT-ի աղբյուրներ տեղակայել հաշմանդամության  առանձնահատուկ տեսակների համար: Ուղեգրերը տրվում են այն խմբերին, որոնք AT-ի և AT-ի հավանական ֆինանսավորման աղբյուրների մասին ուղեցույց են տրամադրում:

  1. Կալիֆորնիայի ազատ ապրելակերպի կենտրոններ (California Independent Living Centers): For a list of independent living centers by county, please see: http://www.rehab.cahwnet.gov/ILS/ILC-List.html.
  2. www.Askjan.org – Թեև դաշնային կառավարության այս կայքէջը պատրաստված է զբաղվածությանը վերաբերող իրավիճակների համար, այն նաև լավ տեղեկություններ է պարունակում աջակցող տեխնոլոգիայի ռեսուրսների մասին:
  • 1. Հավելյալ տեղեկությունների համար՝ տե՛ս՝ ԱՄՆ Արդարադատության նախարարության (U.S. Department of Justice) Արդյունվետ հաղորդակցումներ բաժինը՝(Effective Communication) http://www.ada.gov/effective-comm.htm