IHSS ծառայություն մատուցողների սպասելաժամանակը և երթևեկելու ժամանակը
IHSS ծառայություն մատուցողների սպասելաժամանակը և երթևեկելու ժամանակը
IHSS-ը ծառայություններ է մատուցում, որոնք կօգնեն ձեզ մնալ տանը, եթե չեք կարողանում հոգ տանել ձեր մասին հաշմանդամության պատճառով: Այս փաբը պատմում է ձեզ բժշկի մոտ օգնության համար IHSS ժամեր ստանալու մասին: Այն նաև ասում է ձեզ, թե արդյոք կարող եք ստանալ IHSS ժամեր երեխայի համար բժշկի ուղևորությունների համար:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
1. Արդյո՞ք ես կարող եմ ստանալ IHSS-ի ժամեր իմ ծառայություն մատուցողի համար՝ ինձ բժշկի տանելու նպատակով:
Այո, դա կոչվում է «բժշկական այցելությունների ուղեկցում»: «Բժշկական այցելություններին» ուղեկցելը (օր.՝ ուղեկցում բժշկի կլինիկա, ատամնաբուժական կլինիկա և այլ բուժհաստատություններ) հանդիսանում է IHSS ծառայություն, որը կարող է տրամադրվել որոշակի IHSS շահառուների: Բժշկական այցելությունների ուղեկցումը կարող է թույլատրվել այն դեպքում, երբ շահառուին անհրաժեշտ է մեկ այլ IHSS ծառայություն, որպեսզի նա այցելի բժշկին կամ այլընտրանքային ռեսուրսին և հետ վերադառնա և/կամ հասնի այցելության վայրը: 1 Օրինակ եթե շահառուին թույլատրվել է բժշկական այցելությունների ուղեկցողի ծառայությունը, ապա ծառայություն մատուցողին կարող է տրամադրվել վճար՝ IHSS շահառուին բժշկական հաստատություններ գնալիս և հետ վերադառնալիս օգնելու համար:
Երթևեկելու ընթացքում օգնության օրինակներ են՝ օգնել շահառուին նստել ավտոմեքենա և իջնել ավտոմեքենայից, հարմար տեղավորվել ավտոմեքենայում և կապել ամրագոտիները: Բժշկական այցելությունների ուղեկցողի ծառայության թույլտվություն ստանալու համար դուք IHSS-ի սոցիալական աշխատողին պետք է ասեք, որ ձեզ համար նշանակված է բժշկի այցելություն, և որ ձեզ անհրաժեշտ է ձեր IHSS սպասարկողի օգնությունը այդ այցելությանը գնալու համար: IHSS -ի սոցիալական աշխատողն այնուհետև գնահատում է բժշկական այցելությունների գնալու և հետ վերադառնալու ձեզ անհրաժեշտ օգնության կարիքը: 2 IHSS ծառայություն մատուցողները պարտավոր չեն օգտագործել իրենց սեփական ավտոմեքենան՝ շահառուներին բժշկական այցելությունների տանելու և բերելու համար: Ինչևէ, IHSS շահառուն կարող է վճարել իր ծառայություն մատուցողին, որպեսզի վերջինս իր ավտոմեքենայով շահառուին տանի նրա բժշկական այցելություններին և հետ բերի:
2. Կարո՞ղ է IHSS ծառայություն մատուցողը վճարվել IHSS շահառուին բժշկի այցելության ժամանակ ծախսած սպասելաժամանակի համար:
Այո։ Սկսած 2016թ. փետրվարի 1-ից՝ ծառայություն մատուցողները կարող են վճարվել բժշկական այցելությունների ընթացքում ծախսած սպասելաժամանակի համար: Բժշկական այցելությունների ընթացքում ծախսած սպասելաժամանակի դիմաց վճարվելու համար ծառայություն մատուցողը պետք է ցույց տա, որ բժշկի այցելության ժամանակ ինքը չի կարող թողնել գնալ, քանի որ չի կարող կանխատեսել, թե որքան կտևի շահառուի այցելությունը: Որպես օրինակ կարող է լինել այն դեպքը, երբ ծառայություն մատուցողը շահառուին տանում է բժշկի այցելությանը և պետք է սպասի կլինիկայում, քանի որ ցանկացած պահի կարող է պահանջվել շահառուին տուն տանել: Դա նշանակում է՝ ծառայություն մատուցողը «պետք է սպասի» կամ «Սպասելաժամանակ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս»:
Եթե շահառուին թույլատրվել է բժշկական այցելություններին ուղեկցելու ծառայություն և եթե բավարարված են բոլոր հետևյալ պայմանները, ապա ծառայություն մատուցողի համար կհաշվվի «սպասելաժամանակ աշխատանքային ժամերից դուրս» (ինչը նշանակում է, որ նա չի վճարվի շահառուին սպասելու վրա ծախսած ժամանակի համար).
- Այցելության համար պահանջվող ժամանակը հայտնի է նախապես, ինչը ծառայություն մատուցողին թույլ կտա հասկանալ, որ այդ ժամանակի ընթացքում շահառուին ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն չի լինի, և որ այդ ժամանակը նա կարող է օգտագործել իր սեփական կարիքների համար,
- Այցելությունը նշանակված է այնպես, որ այն կունենա բավարար տևողություն, որի ընթացքում ծառայություն մատուցողը կարող է զբաղվել անձնական գործերով, և
- Ծառայություն մատուցողից չի պահանջվում սպասելաժամանակի ընթացքում մատուցել որևէ այլ թույլատրված ծառայություն, օրինակ գնել սնունդ, կատարել այլ գնումներ:
Եթե վերոնշյալ բոլոր պայմանները բավարարված են, ապա շահառուն պետք է ծառայություն մատուցողին հայտնի, որ նրա աշխատանքի կարիքը չկա մինչև այն կոնկրետ ժամը, երբ ծառայություն մատուցողը պետք է վերադառնա, որպեսզի շահառուին ուղեկցի տուն: Այս ժամանակահատվածի համար ծառայություն մատուցողը չի վճարվելու: Եթե վերոնշյալ բոլոր պայմանները բավարարված ՉԵՆ, ապա ծառայություն մատուցողի համար կհաշվվի «սպասելաժամանակ աշխատանքային պարտականությունները կատարելիս», և նա պետք է վճարվի շահառուին սպասելու վրա ծախսած ժամանակի համար:
Սպասելաժամանակի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել All County Letter No. 16-01-ում: 3
3. Ի՞նչպես է կարգը, եթե ինձ անհրաժեշտ է, որ ծառայություն մատուցողն ինձ հետ գա այլընտրանքային ռեսուրսի մոտ: Արդյո՞ք նա այդ դեպքում նույնպես կվճարվի սպասելաժամանակի համար:
Անհատներին կարող է տրամադրվել փոխադրման ծառայություն դեպ այն վայրը, որտեղ այլընտրանքային ռեսուրսները շահառուին տրամադրում են տնային օժանդակող ծառայություններ IHSS-ի փոխարեն: 4 Ընդհանուր առմամբ, այն անհատների դեպքում, ում տրամադրվում է ժամանակ այլընտրանքային ռեսուրսին այցելելու ընթացքում բժշկական ուղեկցության համար, IHSS-ի ծառայություն մատուցողի սպասած ժամանակը չի վճարվի, քանի որ շահառուներին սովորաբար իջեցնում են և հետո վերցնում որևէ կոնկրետ ժամի: Սովորաբար ծառայություն մատուցողը չի կարող վճարվել այլընտրանքային ռեսուրսին այցելելու ուղեկցության ընթացքում ծախսած սպասելաժամանակի համար, քանի որ ծառայություն մատուցողն այդ ժամանակը կարող է արդյունավետորեն օգտագործել իր սեփական կարիքների համար, և դա համարվում է սպասելաժամանակ աշխատանքային ժամից դուրս: 5 Ինչևէ, որպեսզի հնարավոր լինի որոշել, թե արդյոք սպասելաժամանակը վճարվում է, թե ոչ, սոցիալական աշխատողը պետք է սահմանի, թե արդյոք ծառայություն մատուցողն օգտագործել է որպես «սպասելաժամանակ աշխատանքային պարտականությունները կատարելիս», թե «սպասելաժամանակ աշխատանքային ժամից դուրս»: 6
4. Արդյո՞ք անչափահասը կարող է ստանալ IHSS ժամեր բժշկին այցելելու ընթացքում ուղեկցության համար:
Անչափահաս շահառուների համար բժշկական այցելությունների ուղեկցության թույլտվություն ստանալու համար գործում են հատուկ պահանջներ: Անչափահասների համար բժշկական այցելությունների ուղեկցման ծառայությունը կարող է թույլատրվել միայն այն դեպքում, եթե անչափահաս շահառուն ունի «գնահատված արտակարգ կարիք», այցելությունը նշանակված է որևէ մասնագետի մոտ, և անչափահաս շահառուն ունի այցելությանը գնալու կամ հետ դառնալու ճանապարհին որևէ թույլատրված IHSS-ի առաջադրանք կատարելու կարիք:
Անչափահաս շահառուի համար բժշկական ուղեկցման ծառայություն և դրա հետ կապված սպասելաժամանակ ստանալու համար պետք է բավարարվեն հետևյալ երեք պայմանները.
- Անչափահաս շահառուն պետք է ունենա գնահատված արտակարգ կարիք: Արտակարգ կարիք է համարվում այն կարիքը, որը հիմնված է անչափահասի հաշմանդամության պատճառով առաջացած ֆունկցիոնալ տկարության վրա և որը չի համապատասխանում այն վիճակին, որը սովորաբար ակնկալվում է միևնույն տարիքի առանց ֆունկցիոնալ տկարության անչափահասի մոտ:
- Այցելություն(ներ)ը պետք է նշանակվեն որևէ հատուկ ուղղվածության բժշկի կամ այլ լիցենզավորված բժիշկ-մասնագետի մոտ, և այցելությունը պետք է առնչվի անչափահասի հաշմանդամությանը կամ ֆունկցիոնալ տկարությանը: Բժշկական ուղեկցումը չի կարող թույլատրվել անչափահաս շահառուի մանկաբույժի կամ առաջնային բուժող բժշկի մոտ նշանակված սովորական այցելությունների համար, օրինակ նորածինների/փոքրիկ երեխաների այցելությունները, տարեկան հետազոտությունները, իմունային պատվաստումները, սովորական մանկական հիվանդությունների/վնասվածքների հետ կապված այցեր և այլն:
- Անչափահաս շահառուն պետք է ունենա թույլատրված IHSS առաջադրանք(ներ)ի կարիք նշանակված այցելությանը մենկելու և/կամ հետ վերադառնալու ճանապարհին կամ այցելության ընթացքում:
Չափահաս շահառուների համար թույլատրված սպասելաժամանակի կանոնները չեն գործում անչափահաս շահառուների դեպքերի համար: Դա այն պատճառով է, որ սովորաբար ակնկալվում է, որ ծնողը պետք է ներկա գտնվի երեխայի բժշկական այցելությանը, որպեսզի նա կարողանա մասնակցել երեխայի առողջությանը վերաբերող քննարկմանը բժշկի հետ և կայացնի որոշումներ բուժման ու խնամքի վերաբերյալ: Սոցիալական աշխատողը պետք է ներառի սպասելաժամանակը թույլատրված ժամաքանակի մեջ: Մանրամասն տեղեկատվություն և օրինակները կարող եք գտնել All County Letter No. 17-42-ում:
5. Արդյո՞ք կարող է IHSS ծառայություն մատուցողը վճարվել տարբեր շահառուների մոտ մեկնելու միջև ընկած ժամանակի համար:
Այո։ IHSS ծառայություն մատուցողները կարող են վճարվել երթևեկելու ժամանակի համար: Երթևեկելու ժամանակը այն ժամանակն է, որը ծառայություն մատուցողը ծախսում է անմիջապես շահառուի խնամքի վայրից մեկ այլ վայր երթևեկելու համար, որպեսզի մեկ այլ շահառուի մատուցի ծառայություններ նույն օրը: Սակայն ծառայություն մատուցողը չի կարող վճարվել իր տնից որևէ IHSS շահառուի գտնվելու վայրը երթևեկելու ժամանակի համար: Բացի այդ, ծառայություն մատուցողները երթևեկելու ժամանակի համար կարող են վճարվել միայն շաբաթական 7 ժամվա չափով: 7
Ծառայություն մատուցողները, ովքեր սպասարկում են մի քանի շահառուների, պետք է կապվեն վարչաշրջանի հետ, որպեսզի լրացնեն SOC 2255 ձևը և այն ուղարկեն IHSS-ի գրասենյակին: Այս ձևը պետք է լրացվի, որպեսզի ծառայություն մատուցողը վճարվի իր երթևեկելու ժամանակի համար:
- 1. Տե՛ս Սոցիալական ապահովության մասին օրենքի § 12300(b) և Քաղաքականությունների ու ընթացակարգերի ձեռնարկի (MPP) բաժին 30-780.1(b)(5)(A)-(B)).
- 2. Տե՛ս MPP ձեռնարկի բաժին 30-757.15.
- 3. All County Letter No. 16-01 առ 7-ը հունվարի 2016թ., առցանց կարելի է ներբեռնել PDF տարբերակը հետևյալ հղումով.
- 4. MPP ձեռնարկի բաժին 30-757.154.
- 5. Տե՛ս All County Letter No. 17-42 առ 23-ը հունիսի 2017թ., առցանց կարելի է ներբեռնել հետևյալ հղումով, տե՛ս նաև All County Letter No. 14-82 առ 25-ը նոյեմբերի 2017թ. առցանց կարելի է ներբեռնել PDF տարբերակը հետևյալ հղումով.
- 6. Մանրամասն տեղեկատվության համար տե՛ս ACL No. 17-42, առցանց կարելի է ներբեռնել հետևյալ հղումով, և ACL No. 14-82, առցանց կարելի է ներբեռնել PDF տարբերակը հետևյալ հղումով.
- 7. Երթևեկելու ժամանակի մասին տեղեկատվությունն այստեղ է. Երթևեկելու ժամանակի վերաբերյալ փաստաթղթի PDF տարբերակի հղումը Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության վարչության Տնային օժանդակող ծառայությունների մատակարարների կայքէջում: