Հաշմանդամության խտրականությանը վերաբերող ամփոփաթերթ. Amtrak-ի կողմից տրամադրված ծառայություններ

Հաշմանդամության խտրականությանը վերաբերող ամփոփաթերթ. Amtrak-ի կողմից տրամադրված ծառայություններ
Այս փաբը պատմում է ձեզ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար Amtrak-ի քաղաքականության մասին: Քաղաքականությունը վերաբերում է կայարաններին, գնացքներին և այլ ծառայությունների մուտքին: Եթե Amtrak-ը չի հետևում քաղաքականությանը, այս փաբը ձեզ հուշում է, թե ինչ անել:
Այս փաբը պատմում է ձեզ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար Amtrak-ի քաղաքականության մասին: Քաղաքականությունը վերաբերում է կայարաններին, գնացքներին և այլ ծառայությունների մուտքին: Եթե Amtrak-ը չի հետևում քաղաքականությանը, այս փաբը ձեզ հուշում է, թե ինչ անել:
Amtrak-ի քաղաքականությունը՝ հաշմանդամ ուղևորների համար
Amtrak-ն իր կայքէջում հրապարակել է հետևյալը, որը վերաբերում է ոչ-խտրական քաղաքականությանը՝
- Նահանգային և դաշնային օրենքների և կանոնակարգերի համաձայն, այդ թվում Հաշմանդամ ամերիկացիների մասին ակտը (ADA, Americans with Disabilities Act), Amtrak-ն արգելում է հաշմանդամության հիմքով խտրականությունը իր ծրագրերում, ծառայություններում և հասարական գործունեության մեջ:
- Amtrak-ը ողջունում է հաշմանդամ հաճախորդներին և ցանկանում է լրացուցիչ ծառայություններ տրամադրել (առանց հավելյալ վարձավճարի) նման ուղևորների (ինչպես օրինակ՝ տեղում կամ սենյակում ճաշի ծառայություններ կամ փոխադրամիջոց նստելու աջակցություն):
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/non-…
Amtrak-ը նաև հրապարակել է հաշմանդամ ուղևորներին վերաբերող հատուկ ռազմավարություններ Դրանք ներառում են՝
- Մատչելի ճամփորդական ծառայություններ
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/maki… - Կայարանի մատչելիություն՝
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/stat… - Ուղեկցողի/սպասարկողի հետ ճամփորդություն
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/acce… - Անվասայլակով դյուրաշարժության սարքի ծառայություններ
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/whee… - Թթվածնային սարքավորումներ
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/use-… - Ծառայողական կենդանիներ
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/serv… - Հաշմանդամ ուղևորների համար ճաշի ծառայությունների մատուցում
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/meal… - Մատչելի ճամփորդության խնդրանքներ
https://www.amtrak.com/planning-booking/accessible-travel-services/acce…
Հաշմանդամության խտրականության օրենքներ
Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի (ADA, Americans with Disabilities Act) II վերնագիրը և 1973թ. Վերականգնողական ակտի 504 հոդվածն (Section 504 of the Rehabilitation Act of 1973) արգելում են հանրային միավորների հաշմանդամության հիմքով խտրականությունը հաշմանդամ մարդկանց հանդեպ: II վերնագիրն առանձնահատուկ կերպով ներառում է Amtrak-ը որպես ընդգրկված հանրային միավոր, որը նշանակում է, որ այն նույնպես ընդգրկվում է 504 հոդվածի ներքո: Սակայն, ի տարբերություն շատ հանրային միավորների, որոնք ենթարկվում են Արդարադատության նախարարության կողմից մշակած կանոնակարգերին, Amtrak-ը կառավարվում է Տրանսպորտի նախարարության կողմից ստեղծված կանոնակարգերով: Գնացքի ուղուց կախված, նահանգային խտրականության օրենքները նույնպես կարող են կիրառվել, ինչպիսիք են Ունրուի քաղաքացիական (Unruh Civil Rights Act) իրավունքների ակտը:
Վարչական բողոքներ
Եթե վստահ եք, որ Amtrak-ը Ձեր հանդեպ խտրականություն է դրսևորել հաշմանդամության հիմքով, Դուք կարող եք բողոք ներկայացնել Amtrak կամ դաշնային երկաթուղային վարչության (FRA, Federal Railroad Administration) քաղաքացիական իրավունքների գրասենյակ:
Դուք կարող եք դիմել Amtrak-ի ADA համակարգողին՝ հարցում կատարելու կամ բողոք ներկայացնելու համար: ADA համակարգողին դիմելու տվյալները հետևյալն են՝ https://www.amtrak.com/non-discrimination-policy.
FRA-ի քաղաքացիական իրավունքների գրասենյակն այն գործակալությունն է, որը պատասխանատու է երկաթգծերում Տրանսպորտի նախարարության ոչ խտրական կանոնակարգերի գործադրումը հարկադրելու համար: Դուք կարող եք FRA-ին բողոք ներկայացնելու հրահանգները գտնել այստեղ՝
https://www.fra.dot.gov/Page/P0578.
Դատավարություն
Օրենքի խախտման վերոնշյալ քննարկված դեպքերը նաև կարող են քննվել մասնավոր դատական գործի հարուցման միջոցով: Խնդրում ենք տեղյակ լինել, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ակտերը սահմանափակում են դատավարություն ներկայացնելու ժամկետը, և որ Դուք կարող եք հավանաբար կորցնել գանգատարկման իրավունքը, եթե սահմանափակումներին վերաբերող կիրառելի օրենսդրական ակտերի շրջանակում չգործեք: Ձեզնից նաև կարող է պահանջվել հայց ներկայացնել Դաշնային իրավախախտումների հայցերի ակտի ներքո՝ (Federal Tort Claims Act) խտրականության ամսաթվից սկսած վեց ամսվա ընթացքում՝ նախքան վնասների մասին դատարան հայց ներկայացնելը: Կարևոր է այդ վերջնաժամկետները քննարկել փաստաբանի հետ, եթե Դուք մտադիր եք Amtrak-ի հանդեպ դատական գործ հարուցել:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.