Հաշմանդամ երեխայի ծնողների եկամուտը հաշվի առնելու սոցիալական ապահովության կանոններ՝ երեխայի SSI-ի իրավունակությունը և այդ դեպքում գումարի չափը որոշելու համար

Publications
#5017.10

Հաշմանդամ երեխայի ծնողների եկամուտը հաշվի առնելու սոցիալական ապահովության կանոններ՝ երեխայի SSI-ի իրավունակությունը և այդ դեպքում գումարի չափը որոշելու համար

Այս փաբը պատմում է ձեզ «դիտելու» կանոնների մասին: Սա նշանակում է, որ ծնողների եկամտի և ռեսուրսների մի մասը հաշվի է առնվում իրենց երեխայի վրա SSI իրավասության և նպաստի չափը որոշելու համար: Այս փաբը օգնում է ձեզ պարզել, թե ինչպես է SSI-ն հաշվում ձեր եկամուտը: Այն տալիս է օրինակներ: Այն պատմում է ձեզ, թե ինչպես պետք է զեկուցել ձեր եկամուտը:

Սովորաբար ծնողի եկամուտը և միջոցները «համարվում» կամ վերագրվում են երեխային, ով Ապահովության լրացուցիչ եկամուտ (SSI, Supplemental Security Income) է ստանում: Սա նշանակում է, որ ծնողի եկամտի և միջոցների մի մասը հաշվվում է երեխայի համար՝ SSI ստանալու իրավունքը որոշելիս: Այս հրապարակման մեջ բացատրվում են հաշվարկման կանոնները, մասնավորաբար, թե ինչպես որոշել՝ ծնողների եկամտի որ մասն է հաշվվում ևինչպես որոշել՝ արդյոք հաշմանդամ երեխան որևէ SSI-ի իրավունք ունի:

Մինչ փաստացի ընթացակարգերին անցնելը՝ հաշվարկելու, թե ծնողի եկամտից որքան գումար է հաշվվում և որքան SSI կարող է ստանալ երեխան, Դուք պետք է հասկանաք Սոցիալական Ապահովության «Հետահայաց ամսական հաշվապահական հաշվառման (‘’Retrospective Monthly Accounting”) համակարգը և հաշվետվությանն առնչվող Ձեր  պարտավորությունները: Սոցիալական Ապահովությունը հաշվում է միայն այն ծնողի եկամուտը և միջոցները, ում հետ ապրում է SSI երեխան: Սոցիալական Ապահովությունը (Social Security) չի հաշվում այն ծնողի եկամուտը կամ միջոցները, ում հետ SSI երեխան չի ապրում: Այն խորթ ծնողի եկամուտը, ում հետ ապրում է SSI երեխան, հաշվվում է:1

Հետահայաց ամսական հաշվապահական հաշվառում

Սոցիալական Ապահովությունն օգտվում է հետահայաց ամսական հաշվապահական հաշվառումից SSIիրավունակության ժամանակահատվածում: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի (C.F.R., Code of Federal Regulations) հոդված 416.420: Դա նշանակում է, որ մեկ ամսում ստացված եկամուտը որոշում է SSI-ի գումարը երկու ամիս անց: Օրինակ, հունվարին ստացված եկամուտն ազդում է մարտ ամսվա SSI-ի չեկի վրա: Սակայն, եթե եկամուտը չափազանց բարձր է մի ամսում որևէ SSI-ի իրավունք ունենալու համար, ապա այդ ամիս SSI-ը ժամանակավորապես դադարեցվում է: Ուստի, եթե  եկամուտը հունվարին այնքան բարձր է, որ Ձեր երեխան իրավունակ չէ SSI ստանալու, ապա SSI-ը ժամանակավորապես կդադարեցվի հունվար ամսվա համար: Ձեր երեխան ինքնաբերաբար վերականգնման իրավունք կունենա՝ առանց նոր դիմումի, եթե Ձեր եկամուտը այնքան ցածր լինի, որ Ձեր երեխան SSI-ի իրավունք ունենա հաջորդական 11 ամիսներից որևէ մեկի ընթացքում:2  20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1323(b): Այն դեպքում, երբ Ձեր եկամուտը 12 ամիս բավական ցածր չլինի, որպեսզի Ձեր երեխան որևէ SSI ունենա, ապա ժամանակավոր դադարեցումը կփոխարինվի դադարեցումով: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի  հոդված 416.1335: Եթե Ձեր երեխայի իրավունքը դադարի, Դուք պետք է նոր դիմում ներկայացնել, որպեսզի Ձեր երեխան կրկին SSI ստանա:

Ծնողների եկամտի փոփոխության զեկուցման պարտավորություն

Որպեսզի «Հետահայաց ամսական հաշվապահական հաշվառումն» գործի, Սոցիալական Ապահովությունը կանոն ունի, որի համաձայն Դուք պետք է Ձեր եկամտում տեղի ունենացած փոփոխության մասին մինչև փոփոխությանը հաջորդող ամսվա 10-ը տեղեկացնեք Սոցիալական Ապահովության մարմնին: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.708(c), 416.714:3  Եթե հունվար ամսվա Ձեր եկամուտը ավելի կամ պակաս է եղել դեկտեմբեր ամսվա եկամտից, Դուք պետք է զեկուցեք փոփոխության մասին, որպեսզի Սոցիալական Ապահովության մարմինը այդ մասին տեղյակ լինի մինչև փետրվարի 10-ը. նախընտրելի է մինչև փետրվարի 5-ը: Կարիք չկա զեկուցելու, եթե Ձեր հունվար ամսվա եկամուտը դեկտեմբեր ամսվա հետ համեմատ նույնը լինի: Երբ Սոցիալական Ապահովության մարմինը ստանա Ձեր եկամտի հաշվետվությունը հունվար ամսվա համար, ակնկալվում է, որ Սոցիալական Ապահովության մարմինը այդ փոփոխված տեղեկատվությունը կմուտքագրի համակարգչում, որպեսզի Ձեր մարտ ամսվա SSI չեկի գումարը ավելացվի կամ նվազեցվի ՝ ցույց տալու հունվար ամսվա Ձեր եկամտի փոփոխությունը:

Մենք ներառել ենք եկամտի փոփոխության զեկուցման ձևաթղթի նմուշ՝ օգնելու Ձեզ կատարել զեկուցման Ձեր պարտականությունները: Մենք առաջարկում ենք, որ Դուք մասնակիորեն լրացնեք զեկուցման ձևաթուղթը՝ գրելով Սոցիալական Ապահովության Ձեր գրասենյակին և «պատասխան»-ից հետո եղած ողջ տեղեկատվությունը: Այնուհետև մասնակիրոեն լրացված ձևաթղթի շատ կրկնօրինակներ պատճենեք:  

Յուրաքանչյուր ամիս, երբ եկամտի փոփոխությոնւ կա, նշեք ամսաթիվը, ձևաթուղթը ստորագրելու ամսաթիվը, ամիսը, որի մասին զեկուցում եք և ամենաներքևում՝ եկամտին վերաբերող տեղեկությունները: Այնուհետև ստորագրեք ձևաթուղթը: Ծնողներից միայն մեկը պետք է ստորագրի զեկուցման ձևաթուղթը: Կամ պատճենեք լրացված ձևաթուղթը, կամ երկրորդ ձևաթուղթ լրացրեք՝ Ձեզ մոտ պահելու համար: Սոցիալական Ապահովության գրասենյակին ուղարկվող զեկույցի ձևաթղթին կցեք որևէ վճարման կամ չեկի մնացորդի պատճենները: Կցեք այն պատճենների բնօրինակները, որոնք պահում եք Ձեր ֆայլերի համար: Սոցիալական Ապահովության գրասենյակին մի՛ ուղարկեք Ձեր վճարման մնացորդի բնօրինակներ, այլ միայն պատճենները:4  Սոցիալական Ապահովության գրասենյակը երբեմն կորցնում է փոստով ուղարկված նամակները: Վճարման և չեկերի մնացորդների բնօրինակները պահեք զեկույցի ձևաթղթի պատճենի հետ միասին, որպեսզի Սոցիալական Ապահովության մարմինը հնարավորություն ունենա Ձեր տարեկան վերստուգման ժամանակ վերանայել բնօրինակները: Եկամտի փոփոխության զեկույցի պատճենի վրա, որը Դուք պահում եք, գրեք այն ամսաթիվը, երբ նամակը դրել եք փոստարկղ: 5 Պահեք Սոցիալական Ապահովության մարմնին ուղարկված յուրաքանչյուր փաստաթղթի պատճենը:

Բացի այդ, գրանցեք Սոցիալական Ապահովության գրասենյակի հետ ունեցած Ձեր խոսակցությունների արձանագրությունները: Գրանցեք Ձեր խոսելու ամսաթիվը, ում հետ եք խոսել, և ինչ է ասվել: Մենք առաջարկում ենք, որ Դուք 3 մասից բաղկացած ֆայլ պահեք և այնտեղ դնեք Սոցիալական Ապահովության մարմնից ստացված ամեն փաստաթուղթ և պատճենեք այն, ինչ ուղարկում եք Սոցիալական Ապահովության գրասենյակ: Պահեք բոլոր փաստաթղթերը նոթատետրի կամ թղթապանակի մեջ:

Միջոցներ և եկամուտ, որոնք չեն վերաբերում երեխաներին

Երեխայի SSI-ի իրավունակությունը որոշելու նպատակով Սոցիալական Ապահովության մարմինը չի հաշվում հետևյալը որպես միջոց.

  • Ծնողների կենսաթոշակի կամ պաշտոնաթողության համար տրված ֆինանսական միջոցներ (ինչպես օրինակ՝ պաշտոնաթողության անձնական հաշիվներ, KEOGH, կամ հարկի տարկետված տարեվճարներ) նույնիսկ եթե ֆինանսական միջոցները կարող են կանխիկացվել: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1202(b):
  • Ինքնաջակցության համար օգտագործվող միջոցները, ինչպես օրինակ փոքր բիզնեսի գույքագրումը և գործող բանկային հաշիվը կամ գործիքները, սարքավորումները կամ երկրորդ փոխադրամիջոցը, որն օգտագործվել է աշխատելիս կամ անհրաժեշտ է աշխատանք ստանալու համար: 42 Միացյալ Նահանգների օրենսգիրք (U.S.C., United States Code) հոդված 1382b(a)(3):

Սոցիալական Ապահովության մարմինը չի հաշվում հետևյալը որպես եկամուտ ՝ երեխայի SSIիրավունակությունը որոշելու նպատակով.

  • Եկամուտ, որն ստանում է ծնողը՝հաշմանդամ երեխային Տնային աջակցության ծառայություններ (IHSS, In-Home Supportive Services) տրամադրելու համար: IHSS-ի եկամուտը SSI-ում չհաշվարկվող եկամուտ է:  20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1161(a)(16):
  • Համայնքային առաջին հնարավորության ընտրության (CFCO, Community First Choice Option) միջոցով ՏԱԾ-ը, որը ծնողի կողմից երեխային է տրամադրվում, ապահովագրվում է Medi-Cal-ով, իսկ ծնողի կողմից ստացած եկամուտը Medi-Cal չհաշվարկված եկամուտ է: Բացի այդ, եկամուտը և միջոցները, որոնք հաշվարկվում են երեխայի SSI-ի ֆինանսական իրավունակությունը որոշելու համար, և երեխայի SSI-ի չեկը գումարի չափը չիկարող կրկին հաշվարկվել՝ ընտանիքի այլ անդամների Medi-Cal-ի իրավունակությունը որոշելու համար:6

IHSS-ի մասին հավելյալ տեղեկությունների համար տես մեր IHSS-ի արդար լսման և ինքնագնահատման (IHSS Fair Hearing and Self-Assessment) փաթեթը՝ http://www.disabilityrightsca.org/pubs/501301.htm

Եկամտից տրվող ծառայության հաշվարկումները

Ծնողի եկամտից երեխային տրվող ծառայությունների կանոնակարգերը կարելի է գտնել 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդվածներ 416.1160, 416.1161 և 416.1165-ում: «Վաստակած եկամուտը» ներառում է աշխատավարձ կամ ինքնազբաղվածությունից ստացված եկամուտ:7  Մնացածը «չվաստակած եկամուտ» է՝ նվերները, գործազրկության նպաստները, հաշմանդամության համար տվրող նահանգային նպաստները, Սոցիալական Ապահովության նպաստները բոլորը չվաստակած եկամտի օրինակներ են: Դուք համակցում եք ծնողների չվաստակած եկամուտը: Դուք նաև համակցում եք ծնողների վաստակած եկամուտը: Վաստակած եկամտի համար Դուք հաշվարկում եք  համախառն եկամուտը, այլ ոչ թե այն, ինչ տուն եք տանում:  Համախառն եկամուտը այն գումարի չափն է, որը Դուք վաստակում եք մինչ որևէ պահում:8

Սոցիալական Ապահովությունն սկսվում է հատկացում գանձելով  ընտանիքի յուրաքանչյուր ոչ-հաշմանդամ երեխայի համար՝ բացի SSI երեխայից կամ հաշմանդամ երեխաներից: Դուք նախ գանձում եք հատկացումը որևէ չվաստակված եկամտից և հետո վաստակած եկամտից՝այնքան չափով, որքանով հատկացումն ամբողջությամբ չի օգտագործվել (տե՛ս օրինակները): Գանձման նպատակներով հիշատակվող «երեխան» ներառում է 21 տարեկանից ցածր երեխաներին, ովքեր ապրում են միևնույն ընտանիքում և 21 տարեկան անձանց, ովքեր ուսանող են՝ 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1861-ի համաձայն: Յուրաքանչյուր ոչ-հաշմանդամ երեխայի հատկացումը անհատական դաշնային եկամտի չափի (ԴԵՉ)   (FBR, Federal Benefit Rate)  և զույգ FBR-ի միջև եղած տարբերությունն է: (Դաշնային նպաստի չափը SSI չեկի մի մանս է, որը տրվում է դաշնային կառավարության կողմից, SSI չեկի մնացած մասը նահանգային դրամական միջոց է):9 Ոչ իրավունակ երեխայի սեփական եկամուտը կնվազեցնի հատկացումը: Սակայն, եթե ոչ իրավունակ երեխան ուսանող է, վաստակած գումարները չեն հաշվարկվի այնքան չափով, որքանով դրանք չեն հաշվարկվում SSI երեխայի կամ 22 տարեկանից ցածր երիտասարդ չափահասի համար: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1112(c)(3), 416.1160(d), 416.1161(c), 416.1163(b), 416.1165, 416.1861-ի համաձայն:

Տան ոչ հաշմանդամ երեխաների համար պահումներից հետո Ձեր հաջորդ պահումը $20.00 է՝ որևէ եկամտի անտեսում՝ նախ չվաստակած եկամտից (եթե կա այդպիսին կամ մնացած է այդպիսին) և հետո վաստակած եկամտից՝  այնքան չափով, որքանով պահումն ամբողջությամբ չի օգտագործվել չվաստակած եկամտով: Հաջորդը վաստակած եկամտից գանձվող հատուկ պահումներն են՝նախ $65.00 և հետո հաշվեկշռի 50%-ը: Այնուհետև Դուք ավելացնում եք չվաստակած և վաստակած եկամտի մնացած գումարի չափերը:Այդ ամբողջից Դուք պահում եք կամ անհատական FBR (եթե միայնակ ծնող է) կամ զույգ FBR է (եթե երկու ծնողները կամ ծնողը և խորթ ծնողը տանն են բնակվում):  Հաշվեկշիռը համարվում է հաշմանդամ երեխայի չվաստակած եկամուտը:Եթե ընտանիքում մեկից ավելի հաշմանդամ երեխա կա, ապա ենթադրվող գումարը բաժանվում է նրանց միջև:

Երեխայի SSI-ի դրամական նպաստը որոշվում է այն նույն ձևով, ինչ երկու բացառություն ունեցող որևէ SSI ստացողինը: Նախ, ցանկացած երեխայի աջակցության միայն երկու երրորդն է հաշվվում: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1124(c)(11): Երկրորդ, եթե երեխան ուսանող է և 2016թ. դեռ 22 տարեկան չէ, Սոցիալական Ապահովությունը ամեն ամիս չի հաշվում առաջին $1,780.00-ը վաստակած եկամտում մինչև տարեկան առավելագույնը $7,180.00: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված 416.1112(c)(3):10 Սա հավելում է այն պահումների ն, որոնք սովորաբար կիրառելի են վաստակած եկամտի համար:

Ծնողի եկամտից երեխային տրամադրվող ծառայությունների կանոնների դիմումի օրինակներ

Այս հուշագրում ներառվածը աշխատանքի հաշվառման ամփոփման դատարկ ձևաթուղթ է (տե՛ս ստորև): Դուք կարող եք ցանկանալ այս ամփոփաթերթի մի քանի պատճեն անել՝ օգտագործելու Ձեր երեխայի SSI-ի հաշվարկման ժամանակ: Բացի այդ, մենք կցել ենք երկու ամփոփաթերթ, որոնք լրացվել են «Ա» և «Բ» օրինակների համաձայն: հաշվարկները հիմնված են 2016թ. նպաստների գումարների քանակի վրա: Ստորև տրված թվերը և տառերը համապատասխանում են ծնողի եկամտից երեխային տրվող ծառայությունների ամփոփաթերթի թվերին և տառերին:

 

2016թ. հունվարին դաշնային եկամտի չափն անհատների համար  կազմել է $733.00: 2014թ. հունվարին դաշնային եկամտի չափն անհատների համար  կազմել է $721.00: 2015թ. հունվարին դաշնային եկամտի չափն անհատների համար  կազմել է $733.00.

2016թ. հունվարին դաշնային եկամտի չափը զույգերի համար կազմել է is $1,100.00:

2014թ. հունվարին դաշնային եկամտի չափն անհատների համար  կազմել է $1,082.00:

2015թ. հունվարին դաշնային եկամտի չափը զույգերի համար կազմել է is $1,100.00:

Եկամտի պահումը ոչ հաշմանդամ երեխայի համար (Income Deduction for Nondisabled Child) 2016թ. հունվարին կազմել է $367.00:

Եկամտի պահումը ոչ հաշմանդամ երեխայի համար 2014թ. հունվարին կազմել է $361.00:

Եկամտի պահումը ոչ հաշմանդամ երեխայի համար 2015թ. հունվարին կազմել է $367.00:

Հաշմանդամ երեխայի SSI –ի չափը (SSI Rate for Disabled Child) 2016թ. հունվարին $796.40 էր:

Հաշմանդամ երեխայի SSI–ի չափը 2014թ. հունվարին $784.40 էր:

Հաշմանդամ երեխայի SSI–ի չափը 2015թ. հունվարին $796.40 էր:
Կույր երեխայի SSI-ի չափը 2016թ. հունվարին  $944.40 էր:

Կույր երեխայի SSI-ի չափը 2014թ. հունվարին $932.40 էր:

Կույր երեխայի SSI-ի չափը 2015թ. հունվարին  $944.40 էր:

Օրինակ Ա. Պարոն և տիկին Էփլները երեք երեխա ունեն, ներառյալ Ադամը, ով հաշմանդամ է: Պրն. Էփլի վաստակած համախառն եկամուտն ամսական $2,000.00 է: Տիկին Էփլը կես դրույքով է աղխատում և նրա վաստակած համախառն եկամուտն ամսական $1000.00 է: Նրանք նաև ամսական $30 եկամուտ ունեն վառելանյութի լիզինգի պայմանագրի համաձայն:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

  • 1. Թեև Սոցիալական Ապահովությունը խորթ ծնողների եկամուտը և ռեսուրսները հաշվարկում է SSI-ի նպատակով, նահանգային Medi-Cal (Medicaid) գործակալությունը չի կարող դա անել: 42 ԱՄՆ օրենսգիրք հոդված 1396a(a)(17)(D): Երեխայի համար Medi-Cal ծրագիրը միայն նայում է երեխայի և ծնողի եկամտին և ռեսուրսներին: Եթե Ձեր երեխան SSI-ի իրավունք չունի, խորթ ծնողի եկամտի և ռեսուրսների պատճառով, դիմեք Medi-Cal –ին՝ Աղքատության մակարդակի դաշնային ծրագրի ներքո՝ հաղմանդամ երեխայի և չափահասների համար (A&D FPL, Federal Poverty Level program for aged and for children and adults with disabilities): Եթե Ձեր երեխան A&D FPL ծրագրի համաձայն իրավունակ չէ, դիմեք Medi-Cal-ին՝ կույր-հաշմանդամ՝ (ADB, agred-blind-disabled) բժշկական տեսանկյունից անհրաժեշտ ծրագրի ներքո: Դուք պետք է Medi-Cal-ի համար դիմեք Բարեկեցության Ձեր վարչաշրջանի գրասենյակի միջոցով: Բացատրեք, որ Ձեր երեխան Sneede (դատական գործի անվանումը) դեպք է՝ համոզվելու, որ ճիշտ կանոններն են գործում:
  • 2. Որպեսզի Ձեր երեխայի SSI-ը կրկին սկսի, գրեք կամ գնացեք Սոցիալական Ապահովության Ձեր տեղական գրասենյակ՝ զեկուցելու եկամտի կրճատման կամ այն մասին, որ Ձեր ռեսուրսներն այժմ Սոցիալական Ապահովության սահմաններում են: Ներառեք այն փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս, որ Ձեր եկամուտն այժմ ավելի ցածր է կամ որ Ձեր ռեսուրսներն այժմ SSI-ի սահմաններում են: Դուք պետք է մասնավորապես հարցնեք, թե արդյոք SSI-ը կվերականգնվի: Եթե վերականգնումը փոստով եք խնդրում, մենք Ձեզ առաջարկում ենք այն կատարել վկայագրված փոստով:
  • 3. Եկամտի փոփոխությունը միակ տեղեկությունը չէ, որի մասին Դուք պետք է զեկուցեք: Տե՛ս 20 դաշնային կանոնակարգերի օրենսգրքի հոդված § 416.708-ը: Դուք պետք է Սոցիալական Ապահովության մարմնին տեղեկացնեք, եթե տեղափոխվում եք, եթե Ձեր հաշմանդամ կամ ոչ հաշմանդամ երեխաները տեղափոխվում են այլ տեղ ապրելու, եթե ծնողն ամուսնանում է, եթե ծնողներից մեկը տանից տեղափոխվում է, կամ եթե Ձեր հաշմանդամ երեխան բժշկական հաստատություն է տեղափոխվում:
  • 4. Որոշ ծնողներ զեկուցել են, որ տեղական գրասենյակները նրանց պատասխանում են, որ Սոցիալական Ապահովության մարմինը չի կարող պատճեններ ընդունել: Սա ճիշտ չէ: Եկամտի փոփոխության նամակում Դուք սուտ վկայության պատժի ներքո երդվում եք, որ պատճենները բնօրինակների ճիշտ պատճեններն են:
  • 5. Որոշ ընտանիքներ զեկուցում են, որ Սոցիալական Ապահովություն իրենց տեղական գրասենյակն իրենց ասում է, որ կարիք չկա, որ նրանց ուղարկեն իրենց ամսական եկամտի փոփոխության զեկույցները, որ Սոցիալական Ապահովությունը փաստից հետո հարմարեցումներ կկատարի՝ տարեկան վերանայման ժամանակ: Երբեմն սա ճիշտ է, երբ Սոցիալական Ապահովությունը կարգավորում է Ձեր նպաստները՝ համապատասխանեցնելու Ձեր եկամտում ակնկալվող տատանումներին: Եթե ամսական եք վճարվում, Դուք որոշ ամիսներ չորսի փոխարեն հինգ չեք եք ստանում, Եթե վճարվում եք յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ, Դուք տարին երկու անգամ ավելի շատ երեք, քան երկու վճարման չեք ստանում ամսվա ընթացքում: տարեկան վերանայման ընթացքում Սոցիալական Ապահովության մարմինը կարող է ծրագրավորել գալիք տարվա եկամտի տատանումների համար: Սակայն, մինչև Սոցիալական Ապահովության մարմինը Ձեզ գրավոր փաստաթուղթ չտրամադրի՝ տեղեկացնելով, որ Դուք պարտավոր չեք զեկուցելու Ձեր եկամտում տեղի ունեցած փոփոխությունների մասին, Դուք պետք է եկամտի փոփխություններին վերաբերող զեկույցներն ուղարկեք: Եթե այդպես չանեք և արդյունքում հավելավճար լինի, Սոցիալական Ապահովության մարմինը Ձեզ մեղավոր կճանաչի, որովհետև Դուք չեք զեկուցել եկամտում տեղի ունեցած փոփոխության մասին:
  • 6. 42 ԱՄՆ օրենսգիրք, հոդված 1309, Կալիֆորնիայի կանոնակարգերի օրենսգիրք (C.C.R., California Code of Regulations), Վերնագիր 22, հոդված 50555.1: Էփլների ընտանիքի դեպքում՝ օրինակ Ա-ում, մյուս երկու երեխան Medi-Cal-ի իրավունք կունենան՝ զրո եկամտի վրա հիմնվելով: Ծնողները կարող են իրավունակ չլինել, եթե երկուսն էլ աշխատում են: Միայնակ ծնողի դեպքում կամ երբ ծնողներից մեկը գործազուրկ է կամ մասնակի զբաղված, կամ հաշմանդամություն ունի՝ ներառյալ ժամանակավոր հաշմանդամություն, ապա ծնողները նույնպես կարող են ապահովագրվել Medi-Cal-ի կողմից: Եթե ծնողը IHSS է ստանում՝ հաշմանդամ երեխային խնամելու համար, եկամուտը չի հաշվարկվում, երբ որոշվում է երեխայի ֆինանսական իրավունակությունը SSI-ի համար, ոչ էլ IHSS համայնքային առաջին հնարավորության ընտրության պատճառով, որը հաշվարկվում է՝ որոշելու ընտանիքի որևէ այլ անդամի իրավունակությունը Medi-Cal-ի համար:
  • 7. Եթե Դուք ինքնազբաղ եք, ապա Սոցիալական Ապահովությունը ցանկանում է իմանալ Ձեր կարգավորած համախառն եկամուտը: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք հոդված 416.1110(b): Սոցիալական Ապահովության մարմնին ներկայացրեք Ձեր անցյալ տարվա եկամտահարկի հայտարարագիրը՝ այս տարվա Ձեր համախառն դրամական մուտքերի հետ միասին: Սոցիալական Ապահովության մարմինը կնայի Ձեր եկամտահարկի հայտարարագիրը՝ այս տարվա Ձեր համախառն դրամական մուտքերի հետ միասին: Սոցիալական Ապահովության մարմինը Ձեր անցյալ տարվա եկամտահարկի հայտարարագրին որպես չափանիշ կնայի՝ մոտավորապես հաշվելու այս տարվա Ձեր հարմարեցված համախառն եկամուտը: Եթե Ձեր անցյալ տարվա համախառն դրամական մուտքերը $40,000 են եղել, բայց Ձեր հարմարեցված համախառն եկամուտը (այն հարկերը, որոնք Դուք վճարել եք Ներքին գնումների ծառայությունների թույլատրելի բիզնեսի պահումներից հետո) կազմել է $18,000 կամ Ձեր համախառն դրամական մուտքերի 45%-ը, ապա Սոցիալական Ապահովության մարմինը մոտավորապես կգնահատի, որ Ձեր հարմարեցված համախառն եկամուտն այս տարի տարեկան համախառն դրամական մուտքերի 45%-ը կլինի: Քանի որ ինքնազբաղվածության եկամուտը որոշվում է տարեկան հիմքով, որն այնուհետև հավասարապես բաժանվում է 12 ամիսների միջև՝ 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի (Code of Federal Regulations) հոդված 416.1111(b)-ի համաձայն, Դուք կօգտագործեք մոտավոր հաշվարկները, որոնք ենթարկվում են հարմարեցման, երբ պատրաստեք Ձեր եկամտահարկի հայտարարագիրը: Սոցիալական Ապահովության մարմինը սեփականությունը որպես միջոց չի հաշվում, որն անհրաժեշտ է ինքնաջակցման համար, ներառյալ որպես աշխատող: 42 ԱՄՆ օրեսնգիրք հոդված 1382b(a)(3): Այն կարող է ներառել գույքագրում, համակարգիչներ, ֆերմայի սարքավորումներ և անասնաբուծություն, հողատարածք, առանձին բիզնեսի բանկային հաշիվներ, շենքեր, ձկնորսական նավակ, ինչպես նաև մեքենա, որի կարիքն ունեք՝ աշխատանքում օգտագործելու համար կամ որը կարևոր է՝ աշխատանքի գնալու և վերադառնալու համար:
  • 8. Որոշ գործատուներ ծրագրեր ունեն, որոնք թույլ են տալիս Ձեզ հատուկ հաշիվ բացել՝ երեխաների կամ առողջապահական խնամքի համար վճարելու նպատակով՝ համաձայն ներքին գնումների օրենսգրքի (Internal Revenue Code) հոդված 125-ի: Սրանք հաճախ կոչվում են «բուֆետային ծրագրեր» (“cafeteria plans”): Այս հաշիվներում կուտակած և իրավունակության նպաստների համար օգտագործվող դրամը «եկամուտ» չի համարվում, որովհետև այս եկամտի համար Դուք սոցիալական ապահովության հարկ չեք վճարում: 20 Դաշնային կանոնակարգումների օրենսգիրք (Code of Federal Regulations) հոդված 404.1054: Ձեր վաստակած համախառն եկամուտը SSI-ի նպատակներով, Ձեր համախառն եկամուտն է՝ հանած բուֆետային ծրագրում դրված գումարը: Սակայն, պաշտոնաթողության՝ հարկով պաշտպանվող հաշվում դրված աշխատավարձերը եկամուտ են համարվում: Ծնողի պաշտոնաթողության կամ թոշակի հաշվում առկա դրամական միջոցները հարկից ազատված միջոցներ են, որոնք չեն համարվում երեխայինը: 20 Դաշնային կանոնակարգերի օրեսնգիրք, հոդված 416.1202(b):
  • 9. Հետահայաց ամսական հաշվապահական հաշվառման պատճառով (տե՛ս էջ 1-2), նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին ստացած եկամտի հաշվարկները կատարելիս պետք է օգտվել հաջորդ տարվա դաշնային նպաստների չափից: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ SSI-ի չեկը, որն ստացվել է հունվար և փետրվար ամիսներին, համարվում է, որ արտացոլում է նախորդ տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամսիներին ստացված և ենթադրվող եկամուտը:
  • 10. Տարեկան և ամսական առավելագույն չափորոշիչներն ամեն տարի բարձրանում են ապրուստի տարեկան նպաստի չափով: 20 Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, հոդված ((Code of Federal Regulations Section 416.112(c)(3)(B)): Կանոնակարգերը ճկութություն և հարմարություններ են տրամադրում հաշմանդամ անձանց, երբ որոշվում է, որ երեխան կամ երիտասարդ չափահասն աշակերտ է՝ վաստակած եկամտի պահման նպատակով: Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, հոդված 416.1861 (20 Code of Federal Regulations Section 416.1861): Կանոնակարգերը և կանոնադրությունները մատչելի են հանրային գրադարաններում: Դրանք նաև մատչելի են Սոցիալական Ապահովության մարմնի կայքէջում՝ www.ssa.gov: Այցելելով Սոցիալական Ապահովության մարմնի կայքէջ, սեղմեք «մեր ծրագրի կանոնները» ընտրանքին, որը գտնվում է կայքի աջ կողմում: