Բժշկական օգնության ստացում ժամանակին

Բժշկական օգնության ստացում ժամանակին
Կալիֆորնիայի օրենքն ասում է, որ կառավարվող բուժսպասարկման ծրագրերը Ձեզ համար պետք է ապահովեն բժշկական ծառայությունների ժամանակին ստացումը:
Կալիֆորնիայի օրենքն ասում է, որ կառավարվող բուժսպասարկման ծրագրերը Ձեզ համար պետք է ապահովեն բժշկական ծառայությունների ժամանակին ստացումը:1 Ստորև ներկայացված են բուժսպասարկում ստանալու ժամկետները.
Այցերի տեսակներ և ժամկետներ
- Ոչ շտապ այց Ձեր բժիշկ-թերապևտին Ձեր դիմումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:*
- Ոչ շտապ այց որևէ մասնագետի Ձեր դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:*
- Ոչ շտապ այցեր օժանդակ ծառայությունների համար (ռենտգեն հետազոտություններ և այլն), վնասվածքը կամ այլ առողջական խնդիրն աշխտորոշելու կամ բուժելու համար, Ձեր դիմումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:*
- Ոչ շտապ այց ոչ-բժշկական հոգեկան առողջության հաստատություն Ձեր դիմումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:*
- Շտապ այց, որը չունի նախնական հաստատման կարիք, Ձեր դիմումից հետո 40 ժամվա ընթացքում:
- Շտապ այց, որն ունի նախնական հաստատման կարիք, Ձեր դիմումից հետո 96 ժամվա ընթացքում:
Հեռախոսային սպասելաժամանակ
Հեռախոսային սպասարկում օրական 24 ժամ, շաբաթական 7 օր որևէ բուժաշխատողի հետ խոսելու համար՝ հասկանալու, թե որքան շտապ է Ձեզ անհրաժեշտ բժշկական օգնությունը: Սպասելաժամանակը չի կարող լինել 30 րոպեից երկար:
Զանգ հաճախորդների սպասարկման կենտրոն սովորական աշխատանքային ժամերին: Սպասելաժամանակը չի կարող լինել 10 րոպեից երկար:
Բացառություններ
* Պրոֆիլակտիկ բուժում և պարբերական բժշկական հսկողություն:
* Այցերի սպասելաժամանակը կարող է երկարացվել, եթե Ձեզ սպասարկող բուժհաստատությունը որոշի, որ ավելի երկար սպասելաժամանակը վնասակար չի լինի Ձեր առողջության համար:
Ձեր բժիշկ-թերապևտը կարող է առաջարկել Ձեզ այցելել բժիշկ-թերապևտին, ավագ բուժքրոջը կամ բժշկի ասիստենտին այցի համար Ձեր տված դիմումի նույն կամ հաջորդ օրը: Սա կոչվում է "բուժսպասարկման ընդլայնված մատուցում": Եթե Ձեզ պետք չլինի այդ այցը, այն կարող է նշանակվել ավելի ուշ ամսաթվի:
Ի՞նչ է պատահում, եթե իմ տարածքում չկան բավարար քանակով բուժհաստատություններ:
Օրենքն ասում է, որ եթե Ձեր տարածքում չեք կարող այցելել բժշկին ժամանակին, քանի որ չկան բավարար քանակով բուժհաստատություններ, ապա Ձեր բժշկական ապահովագրության ծրագիրը պետք է օգնի Ձեզ նշանակել այցը ճիշտ բուժհաստատությունում:
Ի՞նչ կարող եք անել, եթե ժամանակին չեք կարողանում օգտվել բժշկական ծառայություններից.
- Բողոքեք Ձեր բժշկական ապահովագրության ընկերությանը:
- Բողոքը ներկայացրեք՝ զանգահարելով Կառավարվող բուժսպասարկման վարչության թեժ գծին (888) 466-2219 անվճար հեռախոսահամարով, TDD՝ (877) 688-9891 կամ http://www.dmhc.ca.gov/fileacomplaint.aspx#.Vvlk6tIrKUk
- Կապվեք Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքներով զբաղվող կազմակերպության հետ (800) 776-5746 անվճար հեռախոսահամարով, TTY (800) 719-5798 կամ http://www.disabilityrightsca.org
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Կալիֆորնիայի Առողջապահության և անվտանգության մասին օրենք, բաժին 1367.03: Կալիֆորնիայի վարչական օրենսգիրք, հատոր 28, բաժին 1300.67.2.2: Կանոնակարգը ներառում է նաև ակնաբուժական, ատամնաբուժական և այլ տիպի բուժսպասարկման համար սպասելաժամանակները: Տե՛ս նաև http://wpso.dmhc.ca.gov/regulations/docs/13CCRP.pdf:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.