Աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանիչների պլանավորում և աջակցություն (Work Incentives Planning & Assistance - WIPA)
Աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանիչների պլանավորում և աջակցություն (Work Incentives Planning & Assistance - WIPA)
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ է WIPA-ն
Աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանիչների պլանավորման և աջակցման (Work Incentives Planning & Assistance - WIPA) ծրագիրն անվճար ծառայություն է Սոցիալական ապահովության վարչության շահառուների համար, ովքեր ստանում են նպաստներ հաշմանդամության հիման վրա, որպեսզի կատարեն տեղեկացված ընտրություններ իրենց աշխատանքային նպատակների վերաբերյալ: Այս ծրագիրը ներկայումս զբաղված, ինքնազբաղված կամ այն անձանց համար է, ովքեր փնտրում են աշխատանք կամ ինքնազբաղվածություն:
Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունը Սոցիալական ապահովության վարչության հետ համատեղ տրամադրում է WIPA ծառայություններ Սոցիալական ապահովության վարչության շահառուներին Սան Դիեգոյի Imperial և Riverside օկրուգներում:
Ո՞վ է համապատասխանում ծրագրին
WIPA ծառայություններն ստանալու համապատասխանության համար դուք պետք է.
- ստանաք նպաստներ Սոցիալական ապահովության վարչությունից հաշմանդամության հիմքով (SSDI կամ SSI), կամ եթե դրամական նպաստները կասեցվել են վերջերս աշխատավարձի պատճառով
- լինեք առնվազն 14 տարեկան,
- լինեք չհամապատասխանող Սոցիալական ապահովության թոշակավորման նպաստների տրամադրման համար
- ունենաք աշխատանք, լինեք ինքնազբաղված կամ փնտրեք աշխատանք:
Ի՞նչպես կարող է WIPA-ն օգնել ինձ
Աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանիչների ծրագրի համայնքային հավաստագրված համակարգողը (Community Work Incentives Coordinator - CWIC) կարող է աշխատել ձեզ հետ՝
- պլանավորելու այն ազդեցությունը, որը աշխատանքը կթողնի ձեր նպաստների վրա
- մշակելու աշխատանքի արտադրողականության բարձրացման խթանիչներ, որպեսզի դուք հաջողության հասնեք
- համակարգելու աշխատանքն այն մարմինների հետ, որոնք օգնում են ձեզ վճարել աշխատանքի վերադառնալու համար ձեզ անհրաժեշտ դասընթացների կամ ծառայությունների դիմաց
Բոլոր ծառայություններն անվճար են Կապվեք WIPA-ին հետևյալ հեռախոսահամարով (888) -768-7058
Օկրուգային այլ WIPA ծրագրեր կամ Սոցիալական ապահովության վարչության աշխատանքային կարգի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն գտնելու համար զանգահարեք Ticket to Work թեժ գծին (866) 968-7842 հեռախոսահամարով կամ www.chooseworkttw.net/findhelp/ միջոցով
Այս փաստաթղթի համար վճարվել է պետբյուջեի միջոցներից Սոցիալական ապահովության վարչության համագործակցության վերաբերյալ համաձայնագրի համաձայն: Չնայած Սոցիալական ապահովության վարչությունն ստուգել է այս փաստաթղթի ճշտությունը, այն սակայն չի համարվում Սոցիալական ապահովության վարչության պաշտոնական տեղեկագիր:
Կալիֆորնիայի Հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող 501(c)(3) կազմակերպությունը ֆինանսավորվում է տարբեր աղբյուրներից, հովանավորների ամբողջական ցանկը տե՛ս www.disabilityrightsca.org/Documents/ListofGrantsAndContracts.html
Այս փաստաթուղթը վճարվում է հարկատուների դոլարով Սոցիալական ապահովության կոոպերատիվ պայմանագրի միջոցով: Թեև Սոցիալական ապահովությունը ստուգել է այս փաստաթուղթը ճշգրտության համար, այն չի հանդիսանում սոցիալական ապահովության պաշտոնական հաղորդագրություն: