15 խորհուրդ սեփական շահերը ինքնուրույն պաշտպանող անձանց համար

15 խորհուրդ սեփական շահերը ինքնուրույն պաշտպանող անձանց համար
Հնարավոր է Ձեզ անհրաժեշտ լինեն ծառայություններ և աջակցություն՝ Ձեր նպատակներին հասնելու համար: Դա նշանակում է, որ կարող եք շփվել այն գործակալությունների և համակարգերի հետ, որոնք ծառայություններ են մատուցում սահմանափակ կարողություններով անձանց: Դա նաև կարող է նշանակել, որ կարող եք մասնակցել հանդիպումների և ձեր շահերն ինքնուրույն պաշտպանել: Շահերի ինքնուրույն պաշտպանությունը կարելի է սկսել ցանկացած տարիքում:
Հնարավոր է Ձեզ անհրաժեշտ լինեն ծառայություններ և աջակցություն՝ Ձեր նպատակներին հասնելու համար: Դա նշանակում է, որ կարող եք շփվել այն գործակալությունների և համակարգերի հետ, որոնք ծառայություններ են մատուցում սահմանափակ կարողություններով անձանց: Դա նաև կարող է նշանակել, որ կարող եք մասնակցել հանդիպումների և ձեր շահերն ինքնուրույն պաշտպանել: Շահերի ինքնուրույն պաշտպանությունը կարելի է սկսել ցանկացած տարիքում:
Այս տեղեկատվական ամփոփագրում ներառված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ նախապատրաստվել հանդիպումների, մշակել ծառայությունների պլան և լուծել կոնֆլիկտներ, որոնք կարող են ընթացքում ծագել:
1. Դուք գործընթացի ամենակարևոր անձն եք
Ձեր ձայնը և ձեր ընտրությունը կարևոր են: Մտածեք այն մասին, թե ինչ եք ցանկանում: Որո՞նք են ձեր նպատակները: Որտե՞ղ եք հիմա: Ի՞նչ է հարկավոր այդ նպատակներին հասնելու համար: Պատասխանելով այս հարցերին, դուք ավելի լավ կարող եք հասկանալ, թե որ ծառայությունները, գործակալությունները և կազմակերպությունները պետք է ներառվեն պլանավորման գործընթացում:
2. Գրառումներ կատարեք
Պահպանեք փաստաթղթերի, գնահատումների, նամակների և ծանուցումների պատճենները: Կարող եք դրանք պահել թղթապանակում կամ նոութբուքում: Նույնիսկ կարող եք սկանավորել կամ լուսանկարել փաստաթղթերը, որպեսզի ձեր կարևոր փաստաթղթերը չկորչեն:
Գործակալություններից շատերը իրավաբանորեն պարտավոր են ձեզ տրամադրել ձեր գրառումների պատճենները: Եթե ձեզ անհրաժեշտ են այն գրառումները, որոնք չունեք, ցանկացած պահի կարող եք պահանջել ձեր գրառումների պատճենները:
Եթե հեռախոսազրույց եք վարում ինչ-որ մեկի հետ, ապա գրեք այն անձի անունը և պաշտոնը, որի հետ դուք խոսել եք, ինչպես նաև գործակալության ամվանումը, որտեղ նա աշխատում է: Դուք կարող եք փոստով նամակ կամ էլեկտրոնային նամակ ուղարկել ձեր զրույցի և ձեզ հայտնած տեղեկատվության մասին: Կարող եք նաև խնդրել նրանց, որ տեղեկությունները ձեզ ուղարկեն նամակով կամ էլեկտրոնային փոստով:
Եթե վստահ չեք, թե որ գրառումները օգտակար կլինեն գործակալությանը հայտնելու համար, մտածեք հետևյալի մասին. Համաձա՞յն եք նրա հետ, թե ինչ է ասվում ձեր մասին փաստաթղթի մեջ: Արդյո՞ք գրառումները օգնում են ցույց տալ, որ ձեզ անհրաժեշտ է(են) ծառայությունը(ները), որը (որոնք) դուք պահանջում եք: Եթե գրառումներ ունեք , որոնք կօգնեն ձեզ ձեր շահերն ինքնուրույն պաշտպանել, ապա դրանք ձեզ հետ վերցրեք հանդիպման կամ կցեք դրանք հանդիպման հրավերին: Նաև կարևոր է գրառել, թե ում եք տրամադրել տեղեկատվություն, երբ և ինչ եք տրամադրել նրանց:
3. Խնդրեք Ձեզ տրամադրել այն, ինչ ձեզ հարկավոր է
Չնայած նրան, որ շատ գործակալություններ պլանավորում են տարեկան հանդիպումներ, կարող եք հանդիպման կամ ծառայությունների համար խնդրել ցանկացած պահի: Առաջարկում ենք գրավոր հայտ ներկայացնել ձեր և բացատրել, թե ինչի մասին եք ցանկանում խոսել հանդիպման ժամանակ: Կարող է օգտակար լինել, եթե նշել հայտի մեջ այն մասին, թե երբ է ձեզ հարմար հանդիպել: Հայտը պետք է ուղարկեք այն անձանց, որոնց հետ ցանկանում եք հանդիպել: Կարող եք նաև նշել ողջամիտ ժամկետ, որի ընթացքում կցանկանայիք, որ գործակալությունը պատասխանի ձեր հայտին: Ողջամիտ ժամկետը պետք է նախատեսի գործակալության համար բավականաչափ ժամանակ՝ ձեր հայտը ուսումնասիրելու և բավարարելու ձեր կարիքները:
4. Հիմնական լեզու
Դուք իրավունք ունեք տեղեկատվություն ստանալ ձեր հիմնական լեզվով: Դուք իրավունք ունեք ձեր հիմնական լեզվի թարգմանիչ պահանջել, այդ թվում՝ American Sign Language (ASL) թարգմանիչ: Եթե հաշմանդամություն ունեք, ապա իրավունք ունեք տեղեկատվություն ստանալ այլընտրանքային ձևաչափերով, ինչպիսիք են՝ մեծ տպատառերը, Բրայլի տպագիրը կամ այլ ձևաչափեր: Կարող եք գործակալություններին խնդրել տրամադրել թարգմանիչ հանդիպումների համար և/կամ տրամադրել փաստաթղթերը՝ թարգմանված ձեր հիմնական լեզվով կամ այլընտրանքային ձևաչափով:
5. Իմացեք ձեր իրավունքները
Կան բազմաթիվ տարբեր գործակալություններ, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց: Որոշ մարդիկ տարբեր գործակալությունների ծառայությունների կարիքն ունեն: Այլ մարդիկ կարող են միայն մեկի կամ երկուսի ծառայությունների կարիք ունենալ:
Յուրաքանչյուր գործակալություն կարող է ունենալ տարբեր օրենքներ, քաղաքականություններ և ընթացակարգեր, որոնք սահմանում են, թե ում են նրանք սպասարկում, ինչ ծառայություններ են մատուցում և որն է դրանց գործընթացը ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու համար: Disability Rights California պաշտպանության մարմինը ապահովում է պաշտպանությունը և տրամադրում տեղեկատվություն այն գործակալությունների մասին, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց Կալիֆոռնիայում: Մեր հրապարակումները դիտելու կամ աջակցություն ստանալու համար այցելեք www.disabilityrightsca.org կամ զանգահարելովl (800) 776-5746:
Շատ գործակալություններ իրենց կայքում հղումներ են կատարում համապատասխան օրենքներին: Հատուկ կրթության մասին տեղեկատվություն ստանալու համար տեսեք California Department of Education կայքը. www.cde.ca.gov Մտավոր կամ զարգացման շեղումներով անձանց համար ծառայությունների/Տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների մասին տեղեկատվության համար տեսեք California Department of Developmental Services կայքը. www.dds.ca.gov Նախնական զբաղվածության անցումային ծառայությունների և մասնագիտական վերականգնման ծրագրերի մասին տեղեկատվության համար տեսեք California Department of Rehabilitation կայքը. www.dor.ca.gov.
6. Նախապատրաստում
Հանդիպումից առաջ ժամանակ տրամադրեք փաստաթղթերը, գնահատականներն ու գրառումները ուսումնասիրելու համար: Եթե գործակալությունը, որի հետ հանդիպում եք, հանդիպմանը նոր գնահատական կամ զեկույց փոխանցի ձեզ, կարող եք նախապես պատճեն խնդրել: Կարող եք նախընտրել զրուցել ընտանիքի անդամների, ընկերների, ուսուցիչների և մասնագետների հետ, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել: Համոզվեք, որ այն անձիք որոնց ցանկանում եք տեսնել հանդիպման ժամանակ, կլինեն այնտեղ, և որ նրանք ունեն ձեր ծառայությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու կարողություն:
7. Պլանավորում
Հանդիպումից առաջ մտածեք ձեր նպատակների, կարիքների և նախասիրությունների մասին: Կազմեք այն գործերի պլանը, որոնց մասին կցանկանայիք խոսել հանդիպման ժամանակ: Եթե ծառայություն եք պահանջում, նաև օգտակար կարող է լինել գրառումներ կատարելը այն մասին, թե ինչու եք կարծում, որ ծառայության կարիքն ունեք: Կարող եք ձեզ հետ բերել փաստաթղթեր, որոնք կօգնեն աջակցել ձեր հայտին: Օրինակ `բժշկական գրառումներ, գնահատումներ, այլ գործակալությունների գրառումներ, աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվություն և առցանց հետազոտություններ: Կարող եք նաև գրառել տրվելիք հարցերի ցուցակը, որպեսզի չմոռանաք դրանք տալ հանդիպման ժամանակ:
8. Մասնակցություն
Դուք հանդիպման ուշադրության կենտրոնում եք: Կարևոր է, որ դուք կիսվեք ձեր նպատակների, կարողությունների, հետաքրքրությունների, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվությամբ: Հանդիպմանը պարտադիր հարցեր տվեք, տեղեկություններ փոխանակեք և գաղափարներ առաջարկեք: Եթե չեք հասկանում, թե ինչ է ասվում կամ ինչ է տրվում ձեզ գրավոր, հարցրեք: Դուք իրավունք ունեք հարցեր տալ այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի հստակ հասկանաք, թե ինչ է կատարվում: Եթե ունեք տեղեկատվություն, զեկույցներ, գնահատումներ կամ գրառումներ, որոնք կօգնեն աջակցել ձեր հայտին, կարևոր է, որ այդ տեղեկատվությունը կիսեք համապատասխան անձանց կամ գործակալությունների հետ:
Եթե ծառայություն եք պահանջել կամ հարց տվել, լսեք մյուս կողմի պատասխանը և այն, ինչ նրանք պետք է ասեն: Համոզվեք, որ նրանք կպատասխանեն ձեր հարցերին: Հարցրեք նրանց որոշման պատճառը: Կարող եք խնդրել, որ նրանք գրավոր պարզաբանեն իրենց որոշումը: Եթե որոշումը հիմնված է օրենքի, քաղաքականության կամ ընթացակարգի վրա, կարող եք խնդրել պատճենը:
Եթե ձեզ մտքեր փոխանակելու և հարցեր ուղղելու համար օգնության կամ պայմաններ են հարկավոր, կարող եք նախապես կամ հանդիպման ժամանակ օգնություն խնդրել: Կարող եք նաև ձեր հետ բերել ձեր շրջապատից ինչ-որ մեկին՝ հանդիպման ժամանակ ձեզ օգնելու համար, եթե ձեր գաղափարները կիսելու հարցում օգնության կարիք ունեք:
9. Եղեք կրեատիվ
Պլանավորման գործընթացը պետք է անհատականան լինի: Դա նշանակում է, որ ձեր ծառայությունները պետք է նախատեսված լինեն ճիշտ ձեզ համար: Խրախուսեք ուրիշներին ուսումնասիրել գործերը վարելու տարբեր եղանակներ, հատկապես, եթե ներկայիս եղանակը ձեզ հարմար չէ:
10. Աշխատեք միասին
Յուրաքանչյուր գործակալություն և աշխատակից տարբեր հմտություններ և գիտելիքներ ունեն, որոնցով կարող են կիսվել: Պատրաստ եղեք լսել նրանց տեսակետներն ու գաղափարները: Հարցրեք ռեսուրսների, ծառայությունների և այլ մարդկանց հաջողությունների պատմությունների մասին: Եթե տարաձայնություններ կան, հիշեցրեք թիմին հիմնական նպատակի մասին՝ աջակցել ձեր հաջողությանը:
11. Եղեք ավելի համարձակ, սակայն ոչ ագրեսիվ
Բոլորը, և հատկապես դուք, ձեր լուման ունեք պլանավորման գործընթացում: Պարզ ներկայացրեք, թե ինչ եք ցանկանում: Խնդրեք պարզաբանել այն, թե ինչ կարող են և ինչ չեն կարող անել գործակալությունները:
Երբեմն ողջամիտ գաղափարներ ունեցող մարդիկ համաձայն չեն լինում: Որոշելիս, թե ինչպես եք ցանկանում լուծել տարաձայնությունները, հիշեք, որ, ամենայն հավանականությամբ, ծառայություններ մատուցող գործակալությունների հետ երկարատև կապ եք ունենալու: Կարևոր է ասել, երբ համաձայն չեք: Եթե կարծում եք, որ անհամաձայնության մասին խոսելը չի օգնում խնդիրը լուծելուն, կամ գործակալությունները չեն փոխում իրենց կարծիքը, ապա կարող եք վիճարկել որոշումը, այլ ոչ թե շարունակել քննարկումը:
Շատ դեպքերում, դուք իրավունք ունեք ստանալու գրավոր ծանուցում կամ նամակ, որում պարզաբանվում է հայտը մերժելու պատճառը: Եթե որևէ խնդրանք մերժվում է կամ հանդիպմանը ներկայացված տեղեկատվությունը ձեզ ճիշտ չի թվում, ապա խնդրեք այն օրենքի կամ քաղաքականության պատճենը, որը գործակալությունն օգտագործում է իր որոշումը հիմնավորելու համար: Դուք իրավունք ունեք իմանալու, թե ինչու են հրաժարվում ձեզ սպասարկել, ինչու են փոփոխվել կամ դադարեցվել ձեր ծառայությունները:
12. Բողոքարկման ձեր իրավունքը
Դուք իրավունք ունեք վիճարկել որոշումը, եթե համաձայն չեք դրա հետ: Դուք իրավունք ունեք հարցնել, թե որն է այն որոշման վիճարկման գործընթացը, որի հետ համաձայն չեք: Դուք իրավունք ունեք գրավոր ձևով ստանալու այդ տեղեկատվությունը: Բողոքարկման գործընթացների մեծ մասը ժամկետներ ունեն, որոնք կապված են նրա հետ, թե որքան ժամանակ ունեք որոշումը վիճարկելու համար: Համոզվեք, որ հասկանում եք գործընթացն ու ժամկետները, եթե նախատեսում եք վիճարկել որոշումը:
13. Միջանկյալ լուծումներ
Դուք կարող եք խնդիր կամ հայտ ունենալ, որը չի կարող լուծվել հանդիպման ժամանակ: Եթե նման բան է տեղի ունենա, ապա խոսեք գործողությունների կարճաժամկետ պլան կազմելու մասին, որը կապահովի, որ դուք օգտվեք անհրաժեշտ ծառայություններից, մինչ խնդիրը լուծվի:
14. Հաստատեք համաձայնագրերը և գործողությունների ցանկը
Նախքան հանդիպումն ավարտելը կրկին կարդացեք ձեր բոլոր գրառումները քննարկած համաձայնագրերի և գործողությունների ցանկի վերաբերյալ, որպեսզի համոզվեք, որ բոլորը նույն կերպ են հասկանում հանդիպումը: Կարող եք նաև գործակալությանը խնդրել, որ կարդա դրանք ձեզ համար: Կարող եք հետագայում էլելկտրոնային նամակ կամ փոստով նամակ ուղարկել թիմին այն մասին, թե ինչ եք քննարկել հանդիպման ընթացքում: Դա կօգնի ձեզ հանդիպման մասին փաստաթուղթ կազմել, որը կարող եք պահել՝ հետագայում հարցեր ունենալու համար:
15. Փաստաթղթերի ստորագրում
Անպայման կարդացեք փաստաթղթերը, նախքան դրանք ստորագրելը: Դուք իրավունք ունեք վերանայել ամբողջ փաստաթուղթը նախքան ստորագրելը: Հանդիպման ընթացքում պետք չէ ստորագրել պլանը կամ այլ փաստաթղթեր: Կարող եք խնդրել, որ ձեզ տրամադրեն պատճենը: Կարող եք մտածել փաստաթուղթը ձեր ընտանիքի, ընկերների կամ մասնագետների հետ քննարկելու մասին նախքան այն ստորագրելը: Եթե համաձայն չեք որևէ փաստաթղթի հետ կամ ցանկանում եք փոփոխություններ կատարել դրա մեջ, կարող եք գործակալությանը խնդրել փոփոխություններ կատարել՝ նախքան այն ստորագրելը: Ստորագրեք միայն այն, ինչի հետ համաձայն եք, և նշեք այն մասին, թե ինչի հետ համաձայն չեք, նույն փաստաթղթի վրա կամ փաստաթղթին կից նամակում:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.