15 խորհուրդ ծնող և ընտանիքի անդամ հանդիսացող պաշտպանների համար

15 խորհուրդ ծնող և ընտանիքի անդամ հանդիսացող պաշտպանների համար
Ձեր նպատակն է լավագույնս պատրաստել ձեր երեխային կամ ընտանիքի անդամին չափահաս դառնալու համար և ապահովել, որ վերջիններս ունենան անհրաժեշտ ծառայություններ և աջակցություն՝ իրենց նպատակներին հասնելու համար.
Ձեր նպատակն է լավագույնս պատրաստել ձեր երեխային կամ ընտանիքի անդամին չափահաս դառնալու համար և ապահովել, որ վերջիններս ունենան անհրաժեշտ ծառայություններ և աջակցություն՝ իրենց նպատակներին հասնելու համար: Շատ ընտանիքների համար դա նշանակում է, որ դուք պետք է հաղորդակցվեք սահմանափակ կարողություն ունեցող մարդկանց ծառայություններ առաջարկող գործակալությունների և համակարգերի հետ: Դա նաև կարող է նշանակել, որ պետք է մասնակցեք հանդիպումների և պաշտպանեք ձեր մտերիմների շահերը: Այս տեղեկատվական ամփոփագրում ներառված են խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ նախապատրաստվել հանդիպումների, մշակել ձեր երեխայի կամ ընտանիքի անդամի համար լավագույն պլան և լուծել խնդիրներ, որոնք կարող են ընթացքում ծագել:
1. Սկսեք անհատից
Պլանավորման ընթացքում ամենակարևոր անձը ձեր երեխան կամ ընտանիքի անդամն է: Սկսեք գործընթացը՝ մտածելով անձի նպատակների, և ոչ թե ծառայությունների ցուցակի մասին: Սա կօգնի ձեզ ավելի լավ մշակել անհատականացված և արդյունավետ պլան: Սկսեք ընդհանուր պատկերից և աշխատեք հետընթաց շարժվեք: Ինչ նպատակնե՞ր ունի անձը: Ի՞նչ փուլում են դրանք հիմա գտնվում: Ի՞նչ է հարկավոր այդ նպատակներին հասնելու համար:
Խոսեք ձեր երեխայի կամ ընտանիքի անդամի հետ այս թեմաների մասին: Խրախուսեք նրանց մասնակցել պլանավորման գործընթացին և թույլ տվեք նրանց որոշումներ կայացնել և ինքնուրույն մշակել իրենց պլանը և ծառայությունները: Նման դեպքում դուք կնպաստեք անձի ընտրությանը: Դուք նաև նրանց թույլ կտաք ավելի լավ պատկերացնել, թե ինչ է անհրաժեշտ իրենց նպատակներին հասնելու համար:
Պատասխանելով այս հարցերին՝ դուք ավելի ճիշտ կարող եք որոշել, թե ինչ ժամանակահատված, որ ծառայությունները, գործակալությունները և կազմակերպությունները պետք է ներառվեն պլանավորման գործընթացում:
2. Փաստաթղթեր պահեք
Ճիշտ գործելակերպ է ձեր երեխային կամ ընտանիք անդամին վերաբերող փաստաթղթեր, գնահատումներ, նամակներ և ծանուցումներ պահելը: Կարող եք դրանք պահել թղթապանակում կամ նոութբուքում: Դուք նույնիսկ կարող եք փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով պահել, որպեսզի չկորցնեք կարևոր փաստաթղթերը:
Գործակալություններից շատերն իրավաբանորեն պարտավոր են ձեզ տրամադրել ձեր երեխայի փաստաթղթերի պատճենները: Եթե ձեզ անհրաժեշտ են այն փաստաթղթեր, որոնք չունեք, ցանկացած պահի կարող եք պահանջել ձեր/ձեր երեխայի փաստաթղթերի պատճենները:
Եթե դուք խոսում եք հեռախոսով ինչ-որ մեկի հետ, ապա ձեռք բերեք այդ անձի անունը և պաշտոնը, որի հետ դուք խոսել եք, ինչպես նաև գործակալության անվանումը, որտեղ նա աշխատում է: Դուք կարող եք փոստով նամակ կամ էլեկտրոնային նամակ ուղարկել ձեր զրույցի և ձեզ հայտնած տեղեկությունների մասին: Անհրաժեշտության դեպքում՝ խնդրեք նրանց, որ տեղեկությունները ձեզ ուղարկեն նամակով կամ էլեկտրոնային փոստով:
Որոշելու համար, թե արդյոք օգտակար կլինի տրամադրել փաստաթղթերը գործակալությանը, մտածեք հետևյալի մասին. Այս փաստաթուղթը ստույգ կերպո՞վ է ներկայացնում իմ երեխային կամ ընտանիքի անդամին: Այն կապ ունի՞ այն ծառայության (ների) հետ, որ ես պահանջում եմ: Եթե փաստաթղթեր ունեք , որոնք կօգնեն ձեզ ձեր շահերի պաշտպանության հարցում, ապա դրանք ձեզ հետ վերցրեք հանդիպմանը կամ կցեք դրանք հանդիպման հրավերին: Նաև կարևոր է գրառել, թե ում եք տրամադրել տեղեկատվություն, երբ և ինչ եք տրամադրել նրանց:
3. Խնդրեք տրամադրել այն, ինչ ձեզ հարկավոր է
Չնայած նրան, որ շատ գործակալություններ պլանավորում են ամենամյա հանդիպումներ, կարող եք հանդիպում կամ ծառայություն խնդրել ցանկացած պահի: Առաջարկում ենք, որ հայտ ներկայացնեք գրավոր և բացատրեք, թե ինչի մասին եք ցանկանում խոսել հանդիպման ժամանակ: Կարող է օգտակար լինել նշել հայտի մեջ, թե երբ է ձեզ հարմար հանդիպել: Հայտի մեջ պետք է նշվեն այն մարդիկ, որոնց հետ կցանկանայիք հանդիպել հանդիպման ընթացքում: Կարող եք նաև նշել ողջամիտ ժամկետ, որի ընթացքում կցանկանայիք, որ գործակալությունը պատասխանի ձեր հայտին: Պետք է նշվի ողջամիտ ժամկետ, որը գործակալությանը բավարար ժամանակ կտա՝ ձեր հայտն ուսումնասիրելու համար և համապատասխան կլինի ձեր երեխայի կամ ընտանիքի անդամի կարիքներին:
4. Հիմնական լեզու
Դուք իրավունք ունեք տեղեկատվություն ստանալ ձեր հիմնական լեզվով: Դուք իրավունք ունեք ձեր հիմնական լեզվի թարգմանիչ պահանջել, այդ թվում՝ American Sign Language (ASL): Եթե դուք հաշմանդամություն ունեք, ապա իրավունք ունեք տեղեկություններ ստանալ այլընտրանքային ձևաչափերով, ինչպես օրինակ՝ մեծ տառերով գրված տեքստ, Բրեյլի, և այլն: Կարող եք խնդրել գործակալություններին ձեզ տրամադրել թարգմանիչներ հանդիպումների համար և/կամ գրավոր փաստաթղթեր՝ ձեր հիմնական լեզվով կամ այլընտրանքային ձևաչափով:
5. Իմացեք ձեր իրավունքները
Կան բազմաթիվ տարբեր գործակալություններ, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց: Որոշ անձանց անհրաժեշտ են բազմաթիվ տարբեր գործակալությունների ծառայություններ, իսկ այլ մարդկանց կարող են պետք լինել ծառայություններ միայն մեկ կամ երկու գործակալությունից:
Յուրաքանչյուր գործակալություն կարող է ունենալ տարբեր օրենքներ, կանոնակարգեր և ընթացակարգեր, որոնք սահմանում են, թե ում են նրանք սպասարկում, ինչ ծառայություններ են մատուցում և որն է դրանց գործընթացը ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու համար: Disability Rights California պաշտպանության մարմինն ապահովում է պաշտպանությունը և տրամադրում տեղեկատվություն այն գործակալությունների մասին, որոնք ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց Կալիֆորնիայում (California): Մեր հրապարակումները դիտելու կամ աջակցություն ստանալու համար այցելեք www.disabilityrightsca.org կամ զանգահարեք (800) 776-5746:
Շատ գործակալություններ իրենց կայքում հղումներ են կատարում համապատասխան օրենքներին: Հատուկ կրթության մասին տեղեկատվություն ստանալու համար տե'ս California Department of Education կայքը. www.cde.ca.gov: Մտավոր կամ զարգացման շեղումներով անձանց համար ծառայությունների/Տարածաշրջանային կենտրոնի ծառայությունների մասին տեղեկատվության համար տե՛ս California Department of Developmental Servicesկայքը. www.dds.ca.gov: Նախնական զբաղվածության անցումային ծառայությունների և մասնագիտական վերականգնման ծրագրերի մասին տեղեկատվության համար տե'ս California Department of Rehabilitation կայքը. www.dor.ca.gov:
6. Նախապատրաստվեք
Հանդիպումից առաջ ժամանակ տրամադրեք փաստաթղթերը, գնահատականներն ու գրառումներն ուսումնասիրելու համար: Եթե գործակալությունը, որի հետ հանդիպում եք, պետք է նոր գնահատում կամ զեկույց քննարկի հանդիպման ընթացում, ապա կարող եք նախապես պատճենը խնդրել: Խորհուրդներ հարցրեք այլ ծնողներից, ուսուցիչներից և մասնագետներին իրենց փորձառության և առաջարկների մասին: Ապահովեք, որ թիմի համապատասխան անդամները և որոշում կայացնող անձինք ներկա լինեն հանդիպմանը:
7. Պլանավորեք
Նախքան հանդիպումը խոսեք ձեր երեխայի և ընտանիքի անդամի հետ նրանց նպատակների, կարիքների և նախապատվությունների մասին: Համառոտ գրեք, թե ինչի մասին կցանկանայիք խոսել հանդիպման ժամանակ: Եթե ծառայություն եք պահանջում, նաև օգտակար կարող է լինել գրառումներ կատարելը այն մասին, թե ինչու եք կարծում, որ ծառայության կարիքն ունեք: Կարող եք ձեզ հետ բերել փաստաթղթեր, որոնք կօգնեն աջակցել ձեր հայտին: Օրինակ ` բժշկական փաստաթղթեր, գնահատումներ, այլ գործակալությունների կազմած փաստաթղթեր, աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվություն և առցանց հետազոտություններ: Կարող եք նաև գրառել ունեցած հարցերի ցանկը, որպեսզի չմոռանաք դրանք տալ հանդիպման ժամանակ:
8. Մասնակցություն
Հանդիպման կենտրոնական դեմքը պետք է լինի անհատը: Կարևոր է, որ նրանք կիսվեն իրենց նպատակների, կարողությունների, հետաքրքրությունների, հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ տեղեկատվությամբ: Խրախուսեք, որպեսզի հնարավորության սահմանում ձեր երեխան կամ ընտանիքի անդամը մասնակցի հանդիպմանը: Եթե ձեր երեխային կամ ընտանիքի անդամին կացարան է անհրաժեշտ հանդիպմանը մասնակցելու համար, ապա նախօրոք խնդրեք այդ մասին:
Հանդիպմանը պարտադիր հարցեր տվեք, տեղեկություններ փոխանակեք և գաղափարներ առաջարկեք: Եթե չեք հասկանում, թե ինչ է ասվում կամ ինչ է տրվում ձեզ գրավոր, հարցրեք: Դուք և ձեր երեխան կամ ընտանիքի անդամն իրավունք ունեք հարցեր տալ այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի հստակ հասկանաք, թե ինչ է կատարվում: Եթե ունեք տեղեկատվություն, զեկույցներ, գնահատումներ կամ գրառումներ, որոնք կօգնեն աջակցել ձեր հայտին, կարևոր է, որ այդ տեղեկատվությունը կիսեք համապատասխան անձանց կամ գործակալությունների հետ:
Եթե ծառայություն եք պահանջել կամ հարց տվել, լսեք մյուս կողմի պատասխանը և թե ինչ են նրանք ասում: Համոզվեք, որ նրանք կպատասխանեն ձեր հարցերին: Հարցրեք նրանց որոշման պատճառը: Կարող եք խնդրել, որպեսզի տան իրենց որոշման գրավոր բացատրությունը: Եթե նրանք հղում են կատարում օրենքին,կանոնակարգերին կամ ընթացակարգերին, ապա խնդրեք պատճենը:
9. Եղեք կրեատիվ
Ծառայությունների համար պայմանավորվածություններ ձեռք բերելը և ձեր երեխայի կամ ընտանիքի անդամի ապագան պլանավորելը նույն բանը ՉԷ բոլորի համար: Բաց եղեք նոր մոտեցում փորձելու համար: Եղե՛ք նորարար: Խրախուսեք ուրիշներին ուսումնասիրել տարբեր ռազմավարություններ, հատկապես, եթե ներկայիս ռազմավարությունները ձեզ հարմար չեն: Փոխարենը մտածելու, թե ինչպես է արվել մինչև այժմ, մտածեք, թե ինչ է հնարավոր անել:
10. Համագործակցեք
Յուրաքանչյուր գործակալություն և աշխատակից առանձնահատուկ հմտություններ և գիտելիքներ ունի, որոնցով կարող են կիսվել: Պատրաստ եղեք լսել նրանց տեսակետներն ու գաղափարները: Հարցրեք ռեսուրսների, ծառայությունների և այլ մարդկանց հաջողությունների պատմությունների մասին: Եթե տարաձայնություններ կան, հիշեցրեք թիմին ընդհանուր նպատակի մասին՝ աջակցել ձեր երեխայի կամ ընտաիքի անդամի հաջողությանը:
11. Եղեք ավելի համարձակ, սակայն ոչ ագրեսիվ
Բոլորը, և հատկապես դուք և ձեր երեխան/ընտանիքի անդամը ձեր լուման ունեք պլանավորման գործընթացում: Պարզ ներկայացրեք, թե ինչ եք ցանկանում: Խնդրեք պարզաբանել այն, թե ինչ կարող են և ինչ չեն կարող անել գործակալությունները:
Երբեմն ողջամիտ գաղափարներ ունեցող մարդիկ չեն համաձայնվում իրար հետ: Որոշելիս, թե ինչպես եք ցանկանում լուծել տարաձայնությունները, հիշեք, որ, ամենայն հավանականությամբ, դուք և ձեր երեխան կամ ընտանիք անդամը ծառայություններ մատուցող գործակալությունների հետ երկարատև կապ եք ունենալու: Կարևոր է նշել ձեր անհամաձայնությունների մասին: Եթե կարծում եք, որ անհամաձայնության մասին խոսելն այլևս արդյունվետ չէ, կամ գործակալությունները չեն փոխում իրենց կարծիքը, ապա կարող եք վիճարկել որոշումը, այլ ոչ թե շարունակել քննարկումը:
Եթե որևէ խնդրանք մերժվում է կամ հանդիպմանը ներկայացված տեղեկատվությունը ձեզ ճիշտ չի թվում, ապա խնդրեք այն օրենքի կամ կանոնակարգի պատճենը, որը գործակալությունն օգտագործում է իր հիմնավորման կամ մերժման համար: Ընդհանուր առմամբ՝ սահմանափակ կարողություն ունեցող անձինք և նրանց ծնողներն իրավունք ունեն ստանալու գրավոր ծանուցում կամ նամակ, որում պարզաբանվում է հայտը մերժելու պատճառը: Դուք իրավունք ունեք իմանալու, թե ինչու են ձեզ մերժել որևէ ծառայություն կամ թե ինչու են ծառայության ծավալները նվազեցվել կամ դադարեցվել:
12. Բողոքարկման ձեր իրավունքը
Դուք իրավունք ունեք վիճարկել որոշումը, եթե համաձայն չեք դրա հետ: Դուք իրավունք ունեք հարցնել, թե որն է այն որոշման վիճարկման գործընթացը, որի հետ համաձայն չեք: Դուք իրավունք ունեք գրավոր ձևով ստանալու այդ տեղեկատվությունը: Բողոքարկման գործընթացների մեծ մասը ժամկետներ ունի՝ կապված նրա հետ, թե որքան ժամանակ ունեք որոշումը վիճարկելու համար:
13. Միջանկյալ լուծումներ
Դուք կարող եք խնդիր կամ հայտ ունենալ, որը չի կարող լուծվել հանդիպման ժամանակ: Օրինակ՝ անհամաձայնություններ, թե որ գործակալությունը պետք է ֆինանսավորի ծառայությունը կամ որ գործակալությունը պետք է մատուցի ծառայությունը ձեր երեխային կամ ընտանիք անդամին: Եթե կան հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել հանդիպման ընթացքում, ապա քննարկեք կարճաժամկետ գործողությունների պլան ունենալու հարցը՝ ապահովելու, որ անձը ստանա ծառայությունը/կարողանա մասնակցել ծառայությանը այն ժամանակը, երբ վեճը լուծման փուլում է: Օրինակ՝ գործակալությունները կարող են համաձայնության գալ համատեղ ֆինանսավորել ծառայությունը, մինչ վեճը լուծվում է: Կամ դուք կարող եք պայմանավորվածություն ձեռք բերել ծառայության մեկնարկի ամսաթվի վերաբերյալ, նույնիսկ եթե համոզված չեք ծառայություն մատուցողի հարցում:
14. Հաստատեք համաձայնագրերը և գործողությունների ցանկը
Նախքան հանդիպումն ավարտելը կրկին կարդացեք ձեր բոլոր գրառումները քննարկած համաձայնագրերի և գործողությունների ցանկի վերաբերյալ, որպեսզի համոզվեք, որ բոլորը նույն կերպ են հասկանում հանդիպումը: Կարող եք հետագայում էլելկտրոնային նամակ կամ փոստով նամակ ուղարկել թիմին այն մասին, թե ինչ եք քննարկել հանդիպման ընթացքում: Նման դեպքում՝ դուք կկազմեք ձեր հանդիպման գրավոր փաստաթուղթ, որը կարող եք պահել ձեր ֆայլերում:
15. Փաստաթղթերի ստորագրում
Անպայման կարդացեք փաստաթղթերը, նախքան դրանք ստորագրելը: Դուք և ձեր երեխան կամ ընտանիք անդամն իրավունք ունեք վերանայել փաստաթղթերն ամբողջությամբ: Հանդիպման ընթացքում պետք չէ ստորագրել պլանը կամ այլ փաստաթղթեր: Կարող եք խնդրել, որպեսզի պատճենը տան ձեզ տանը վերանայելու համար: Կարող եք մտածել փաստաթուղթն այլ ծնողների կամ մասնագետների հետ քննարկելու մասին՝ նախքան այն ստորագրելը: Եթե համաձայն չեք որևէ փաստաթղթի հետ կամ ցանկանում եք փոփոխություններ կատարել դրա մեջ, կարող եք գործակալությանը խնդրել փոփոխություններ կատարել՝ նախքան այն ստորագրելը: Ստորագրեք միայն այն, ինչի հետ համաձայն եք, և նշեք այն մասին, թե ինչի հետ համաձայն չեք, նույն փաստաթղթի վրա կամ փաստաթղթին կից նամակում:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.