Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը

Publications
#7180.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող եք ավարտել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակումը:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։  

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ինչպես կարող եք ավարտել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակումը:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք փաստաբան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, կարող եք խնդրել դատավորին ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելուց հետո կա այդ բուժումն ավարտելու երեք եղանակ: Դուք կարող եք ավարտել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը, եթե լսումների ժամանակ ցույց տաք կամ ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմում ներկայացնեք այն մասին, որ դուք ամեն դեպքում չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը, կամ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակման ժամկետը կարող է լրանալ:

  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու կարգի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվում» հրապարակումը:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

Դիմել լսումների անցկացման համար

  • Ծրագրի տնօրենը յուրաքանչյուր 60 օրը մեկ պետք է պաշտոնական հայտարարություն (կոչվում է՝ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք) տա՝ հայտնելով, որ դուք դեռ համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:1
  • Եթե համաձայն չեք, իրավունք ունեք դատական լսումներ պահանջելու, որպեսզի որոշվի, թե արդյոք դուք ըստ օրենքի դեռ համապատասխանում կամ չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:2
  • Տնօրենը պետք է ցույց տա (ապացուցի), որ ըստ օրենքի դուք դեռ համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն:3
  • Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

Ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմումի ներկայացում

  • Դուք կարող եք ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմում ներկայացնել, եթե կարծում եք, որ ձեզ անօրինական կերպով կամ սխալմամբ են Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել:4
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալու ընթացքում ցանկացած պահի դուք կարող եք ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմում ներկայացնել, եթե կարծում եք, որ ըստ օրենքի դուք այլևս չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն: Դատական լսումների ժամանակ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման ծրագրի տնօրենը պետք է ապացուցի դատավորին, որ դուք դեռ համապատասխանում եք:
  • Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակման ժամկետի լրանալը

  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումն ավարտելու վերջին եղանակն այն է, որ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու մասին դատական վճռի ժամկետն ավարտվում է, և ծրագրի տնօրենը չի դիմում դատարանին ձեզ ավելի երկար ժամկետով Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրանքով:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
  • 1. § 5346(h):
  • 2. § 5346(h):
  • 3. § 5346(h):
  • 4. § 5346(i):