Տեղեկացված ընտրություն. Մասնագիտական վերականգնողական գործընթացի էական բաղադրիչի ամփոփաթերթ

Publications
#5540.10

Տեղեկացված ընտրություն. Մասնագիտական վերականգնողական գործընթացի էական բաղադրիչի ամփոփաթերթ

Վերականգնողական ծառայությունների վարչության (DOR, Department of Rehabilitation) դիմորդներին և հաճախորդներին պետք է տեղեկատվություն և աջակցության ծառայություններ տրամադրվեն՝ նրանց օգնելու տեղեկացված ընտրություն կատարել՝ ողջ վերականգնողական գործընթացի ժամանակ իմաստալից որոշումներ կայացնելու համար.

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

1.  Ի՞նչ է «տեղեկացված ընտրությունը» և ինչո՞ւ է այն կարևոր:

Դաշնային օրենքը պահանջում է, որ բոլոր ծրագրերը և գործողությունները, որոնք ֆինանսավորվում են Վերականգնողական օրենքի ներքո, ներառյալ նահանգային մասնագիտական վերականգնողական ծրագրերը, պետք է «իրականացվեն այնպես, որ այն համապատասխանի անհատական արժանապատվության, անձնական պատասխանատվության, ինքնորոշման հարգանքի սկզբունքներին և իմաստալից կարիերայի ձգտմանը՝ հիմնվելով հաշմանդամ անձանց  տեղեկացված ընտրության վրա»: Միացյալ Նահանգների օրենսգրքի վերանգիր  29 (29 [USC, United States Code]) §701(c)(1).: Կոնգրեսը սահմանում է, որ այս ծառայությունների նպատակը ներառում է «հաշմանդամ անձանց անհրաժեշտ գործիքների տրամադրումը՝.... տեղեկացված ընտրություններ և որոշումներ կայացնելու համար». և հասնել հնարավորությունների հավասարության, հասարակությանը ամբողջական ներառման և ինտեգրման, զբաղվածության, անկախ ապրելակերպի, ինչպես նաև տնտեսական և սոցիալական ինքնաբավության, նման անձանց համար»: 29 USC § 701(a)(6):

Վերականգնողական ծառայությունների վարչության (DOR, Department of Rehabilitation) դիմորդներին և հաճախորդներին պետք է տեղեկատվություն և աջակցության ծառայություններ տրամադրվեն՝ նրանց օգնելու տեղեկացված ընտրություն կատարել՝ ողջ վերականգնողական գործընթացի ժամանակ իմաստալից որոշումներ կայացնելու համար: Կալիֆորնիայի կանոնակարգերի օրենսգիրք, վերնագիր  9 (CCR, California Code of Regulations) §7029.6(a): Տեղեկացված ընտրությունը պետք է տրամադրվի DOR-ի կողմից՝ ստեղծելու Ձեր անհատականացված աշխատանքային ծրագիրը (IPE, Individualized Plan for Employment) և աշխատանքային նպատակերը. Սահմանելու առանձնահատուկ  DOR ծառայություններ, որոնք անհրաժեշտ են՝ Ձեր աշխատանքային նպատակներին հասնելու համար. Ինքնուրույն իրավական միավորը, որը ծառայություններ կտրամադրի. Այն միջավայրերը, որտեղ ծառայությունները կտրամադրվեն. և այն մեթոդները, որոնք մատչելի են այդ ծառայությունները ստանալու համար: 9 CCR § 7029.6(b)(4): Տեղեկացված ընտրությունը կարող է ներառել հաճախորդին կամ դիմորդին տեղեկատվության տրամադրումը այն լեզվով կամ հաղորդակցման ձևով, որով տվյալ անձը հասկանում է կամ օժանդակ ծառայություններ տրամադրել ճանաչողական դժվարություններ ունեցող անձանց: 9 CCR § 7029.6(b)(1):

2.  Ինչպե՞ս պետք է փորձեմ իմ տեղեկացված ընտրությունը աշխատանքային արդյունք ընտրելիս:

Որպես DOR-ի հաճախորդ՝ Դուք իրավունք ունեք ակտիվ և լիարժեք գործընկեր լինել և մասնագիտական վերականգնողական ողջ գործընթացի ընթացքում տեղեկացված ընտրություն կատարել, այդ թվում Ձեր աշխատանքային նպատակը և Ձեր IPE-ն ստեղծելու համար: 9 CCR § 7029.7(b)(1) և վերականգնողական. օրենք § 120(b)(2)(B): IPE-ն պետք է ստեղծված լինի՝ առանձնահատուկ աշխատանքային արդյունքի հասնելու այնպիսի ներառված միջավայրում, որն ընտրվել է անհատի կողմից և համապատասխանում է անհատի եզակի ուժեղ կողմերին, ռեսուրսներին, նախընտրություններին, մտահոգություններին, ունակություններին, կարողություններին,  հետաքրքրություններին և տեղեկացված ընտրությանը: 9 CCR § 7128(d). Դաշնային կանոնակարգումների օրենսգիրք վերնագիր  34 (CFR) § 361.45.: Ձեր նպատակը գնահատելու համար, հնարվոր է, որ DOR-ը առաջընթացի վրա հիմնված տեղեկատվության  կարիք ունենա, որը ձեռք է բերվել համապարփակ գնահատման միջոցով, կամ DOR-ը  կարող է IPE-ում առանձին կարճաժամկետ նպատակներ ստեղծել: Տե՛ս Վերականգնողական ծառայությունների կառավարման (RSA, Rehabilitation Services Administration) քաղաքականության հրահանգ թիվ 97-04-ը:

3.  Ես կարո՞ղ եմ տեղեկատվություն ձեռք բերել՝ օգնելու ինձ ընտրել այն իրավական միավորը, որը ծառայությունները կտրամադրի:

Այո. DOR-ը պետք է աջակցի Ձեզ՝ ձեռք բերելու այն տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա Ձեզ ընտրել այն իրավական միավորը, որը ծառայությունները կտրամադրի: 9 CCR § 7029.6(b)(4): DOR –ը պետք է տրամադրի կամ աջակցի հաճախորդներին՝ Ձեռք բերելու տվյալները, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ Հավանական ծառայությունների արժեքը, մատչելիությունը և տևողությունը. Հաճախորդի բավարարվածությունն այդ ծառայություններից (այն չափով, որով այս տեղկատվությունը մատչելի է). Հավանական ծառայություն տրամադրողների որակավորումները. Այն ծառայությունների տեսակները, որոնք առաջարկվել են հավանական մատակարարների կողմից. Այն աստիճանը, որի չափով ծառայությունները տրամադրվում են ներառված միջավայրերում. և այն արդյունքները, որոնց հասել են այն անձինք, ովքեր աշխատել են ծառայություն տրամադրողների հետ այն չափով, որով տեղեկատվությունը ամտչելի է: 9 CCR §7029.6(d):

Դուք պետք է վերոնշյալ տեղեկատվությունը խնդրեք այն վաճառողի կամ տրամադրողի մասին, որն առաջարկում է  DOR-ը: Դուք նաև պետք է  DOR-ից խնդրեք, որպեսզի նրանք Ձեզ տրամադրեն ծառայություն մատուցողներից բացմաթիվ ընտրանքները, որոնցից Դուք պետք է ընտրեք:

4.  Ես կարո՞ղ եմ ընտրել այն աշխատանքային միջավայրը և այն միջավայրը, որտեղ ծառայությունները կտրամադրվեն:

Այո. DOR-ը կարող է աջակցել հաճախորդներին՝ տարբեր միջավայրերում աշխատանք ձեռք բերելու համար: Ձեր IPE-ն պետք է նախատեսված լինի ինտեգրված միջավայրում առանձնահատուկ աշխատանքային արդյունքի հասնելու համար: 9 CCR § 7128(d): Ինտեգրված միջավայրերը սովորաբար համայնքներում են և այն վայրերում, որտեղ հաշմանդամ անձինք շփվում են ոչ հաշմանդամ անձանց հետ, բացի այն ոչ հաշմանդամ անձանցից, ովքեր նրանց ծառայություններ են մատուցում: 9 CCR § 7018.4(a):

Որոշ դեպքերում DOR-ը նաև կարող է աջակցել անհատին՝ երկարաձգված աշխատանք ձեռք բերել, որտեղ հաճախորդն աշխատում է ոչ ինտեգրված կամ կացարանային միջավայրում, որպես միջանկյալ և ժամանակավոր քայլ վերականգնողական գործընթացում՝ անձին ինտեգրված միջավայրում աշխատանքի պատրաստելու  համար: Երկարաձգված զբաղվածությունը վերականգնողական գործընթացի վերջնակետը չէ և աշխատանքային արդյունք չի համարվում: 9 CCR § 7013.6: Եթե DOR-ն այլ աշխատանաքային հնարավորություններ, ծառայություններ և արդյունքներ չտրամադրի ինտեգրված միջավայրում, Դուք պետք է զանգահարեք Հաճախորդների աջակցության ծրագրին (CAP, Client Assistance Program):

Բացի ինտեգրված հանրային կամ մասնավոր գործատուների աշխատավայրերից, աշխատանաքային միջավայրերը կարող են ներառել աջակցվող զբաղվածություն, ինքնազբաղվածություն կամ բիզնես սեփականություն: Դուք նաև կարող եք ընտրել ամբողջական կամ կես դրույքով աշխատելու հիմունքները: Տնային տնտեսուհու  և ընտանիքի չվճարվող բանվորի աշխատանքային արդյունքները մատչելի են համայնքում, համարվում է, որ դրանք ի հայտ կգան ինտեգրված միջավայրերում և կբավարարեն որոշակի իրավիճակների աշխատանաքային արդյունքի սահմանմանը: 9 CCR § 7011: Եթե Դուք ընտրեք տնային տնտեսուհու աշխատանաքային միջավայրը, այնտեղ պետք է և՛ սոցիալական և՛ տնտեսական օգուտներ ակնկալել՝ այլ չափանիշների հետ միասին: 9 CCR § 7136: Եթե Դուք համաձայն չեք կամ չեք ընտրել տնային տնտեսուհի/ընտանիքի չվճարվող բանվոր տարբերակները որպես մասնագիտական նպատակներ, Դուք պետք է Ձեր վերականգնողական ծառայությունների խորհրդատուին ասեք, որ ցանկանում եք փոխել Ձեր նպատակը և զանգահարեք CAP, եթե DOR-ը չհամաձայնի Ձեր նպատակը փոխել:

5.  Ի՞նչ տեղի կունենա, եթե ես զգամ, որ մասնագիտական վերականգնողական գործընթացի ժամանակ ինձ տեղեկացված ընտրություն չի տրամադրվել:

Եթե մասնագիտական վերականգնողական գործընթացի ժամանակ որևէ պահի զգաք, որ Ձեզ տեղեկացված ընտրություն չի տրամադրվել, Դուք պետք է խոսեք Ձեր DOR խորհրդատուի և/կամ տեսուչի հետ՝ փորձելու լուծել վեճը կամ տեղեկատվություն ձեռք բերել՝ օգնելու Ձեզ իմաստալից որոշումներ կայացնել Ձեր վերականգնողական ծառայությունների և ծրագրի մասին: Դուք նաև իրավունք ունեք շրջանի կառավարչից Վարչական վերանայում, ինչպես նաև Միջնորդություն և/կամ Արդար լսում խնդրել:

Եթե Դուք աջակցության կարիք ունեք DOR-ի հետ  տարաձայնությունների լուծման հարցում, պետք է դիմեք հաճախորդներ աջակցության ծրագրին՝ (800) 776-5746 հեռախոսահամարով: