Նոր կանոններ IHSS ի համար . պաշտպանիչ հսկողության ծառայությունների համաչափ բաշխման վերացումը
Այս հրապարակումը մեկնաբանում է Տնային օժանդակող ծառայությունների (անգլ. In-Home Supportive Services, IHSS) շրջանակում պաշտպանիչ հսկողության ծառայությունների համաչափ բաշխման վերացումը, ինչը հնարավոր է դարձել Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության շահերի պաշտպանության արդյունքում: