Կրթությանն առնչվող հոգեկան առողջության ծառայություններ (ERMHS)

Կրթությանն առնչվող հոգեկան առողջության ծառայություններ (ERMHS)
Կրթությանն առնչվող հոգեկան առողջության ծառայությունները (ERMHS) հատուկ կրթությանը համապատասխանող աշակերտների համար նախատեսված հոգեկան առողջության ծառայություններ են: ERMHS ծառայություններն օգնում են բավարարել աշակերտների սոցիալական և հուզական կարիքները: Դրանք կարող են օգնել նաև բարելավել աշակերտի առաջադիմությունը, վարքը և ընդհանուր ինքնազգացողությունը: ERMHS ծառայություններն անհատապես հարմարեցված են աշակերտի կարիքներին և նրա Անհատականացված կրթական ծրագրով («IEP») սահմանված նպատակներին: ERMHS ծառայությունները կարող են ներառել խորհրդատվությունը (անհատական, խմբային) և (կամ) սոցիալական աշխատողի ծառայությունները (համագործակցություն և գործի վարում):
Որոնք են կրթությանն առնչվող հոգեկան առողջության ծառայությունները (ERMHS)
Կրթությանն առնչվող հոգեկան առողջության ծառայությունները (ERMHS) հատուկ կրթությանը համապատասխանող աշակերտների համար նախատեսված հոգեկան առողջության ծառայություններ են: ERMHS ծառայություններն օգնում են բավարարել աշակերտների սոցիալական և հուզական կարիքները: Դրանք կարող են օգնել նաև բարելավել աշակերտի առաջադիմությունը, վարքը և ընդհանուր ինքնազգացողությունը: ERMHS ծառայություններն անհատապես հարմարեցված են աշակերտի կարիքներին և նրա Անհատականացված կրթական ծրագրով («IEP») սահմանված նպատակներին: ERMHS ծառայությունները կարող են ներառել խորհրդատվությունը (անհատական, խմբային) և (կամ) սոցիալական աշխատողի ծառայությունները (համագործակցություն և գործի վարում):
Ինչպես եմ ավելացնում ERMHS ծառայություններն իմ երեխայի IEP-ում
Կարող եք պահանջել գնահատում, որոշելու, թե արդյոք ձեր երեխան համապատասխանում է ERMHS ծառայություններին: Դիմումը պետք է գրավոր ներկայացնեք: Դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է արձագանքի ձեր դիմումին 15 օրացուցային օրվա ընթացքում և ձեզ տրամադրի գնահատման պլան: Ձեր ստորագրությունն ստանալուց հետո դպրոցական կրթության շրջանային բաժինն ունի 60 օր, որպեսզի ավարտի գնահատումը և անցկացնի IEP հանդիպում՝ արդյունքները քննարկելու համար: Այնուհետև, IEP թիմը կքննարկի ձեր աշակերտի կարիքները և կորոշի, թե արդյոք ERMHS-ն համապատասխան ծառայություն է:
Դուք կարող եք պատրաստվել IEP հանդիպմանը՝ նախքան հանդիպումը պահանջելով գնահատման պատճենը: Դպրոցական կրթության շրջանային բաժինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում ծնողներին պետք է տրամադրի նրանց երեխայի ուսումնական գրառումների պատճենները: Դուք և ձեր երեխան նույնպես կարող եք պատրաստվել IEP հանդիպմանը՝ պատրաստելով հիմնավորումներ և օրինակներ, թե ինչու եք կարծում, որ ձեր երեխային անհրաժեշտ են ERMHS ծառայություններ:
Պարտադիր չէ, որ ձեր երեխան որևէ կոնկրետ ախտորոշում ունենա կամ որևէ հատուկ կատեգորիայով համապատասխանի հատուկ կրթությանը, որպեսզի ստանա ERMHS ծառայություններ:
Եթե համաձայն չեք դպրոցական կրթության շրջանային բաժնի ERMHS գնահատման հետ, դուք ունեք հնարավորություն պահանջելու Կրթական կարիքների անկախ գնահատում: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ մեր հրապարակման մեջ. Ինչպես պահանջել կրթական կարիքների անկախ գնահատում պետական միջոցներով: https://www.disabilityrightsca.org/publications/how-to-obtain-an-indepe…:
Ինչ է տեղի ունենում, երբ աշակերտը համարվում է ERMHS ծառայությունների կարիք ունեցող
Եթե IEP թիմը որոշում է, որ աշակերտին պետք են ERMHS ծառայությունները, IEP թիմը պետք է ERMHS-ն որպես ծառայություն ներառի աշակերտի IEP-ում: IEP թիմը պետք է նաև մշակի նպատակներ կարիքի համապատասխան ոլորտի համար:
Այս IEP հանդիպմանը պատրաստվելը կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ ձեր երեխան ունի համապատասխան ծառայությունները և նպատակները: Դուք և ձեր երեխան այս գործընթացի կարևոր մասն եք կազմում: Դուք կարող եք նախքան հանդիպումը խոսել ձեր երեխայի հետ, որպեսզի հասկանաք ձեր երեխայի նպատակներն ու կարիքները: Օրինակ՝ արդյո՞ք նա ցանկանում է ընկերներ ձեռք բերելու ավելի շատ եղանակներ սովորել կամ լավ հարաբերություններ ունենալ դպրոցի իր համադասարանցիներ հետ: Արդյո՞ք նա ցանկանում է սովորել կառավարել անհանգստությունը, որ զգում է մաթեմատիկայի կամ այլ բարդ առարկաների ժամանակ: Երեխային գործընթացում ներգրավելը կարող է օգնել նպատակներն ու ծառայություններն ավելի արդյունավետ դարձնել:
Երբ ձեր երեխայի IEP-ում ներառված են ERMHS ծառայություններ, ERMHS ծառայության մատակարարը կհանդիպի աշակերտի հետ՝ ERMHS ծառայությունները դպրոցական միջավայրում տրամադրելու համար: ERMHS ծառայության մատակարարը պետք է խոսի ձեզ հետ, խոսի ձեր երեխայի և IEP թիմի հետ, որպեսզի որոշի ծառայությունը մատուցելու լավագույն ժամանակը և տեղը:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.