Կորոնավիրուս (COVID-19) Հոգեկան առողջություն

Կորոնավիրուս (COVID-19) Հոգեկան առողջություն
Սա մտավոր առողջության հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է, ովքեր տուժել են COVID-19-ով:
Պսիխոտրոպ դեղամիջոցների ստացում
Առողջության ապահովագրության որոշ ծրագրեր թույլ են տալիս պատվիրել դեղամիջոցները փոստով: Կապվեք ձեր առողջության ապահովագրության ծրագրի հետ, որպեսզի տեղեկանաք, թե ինչպես կարող եք դեղամիջոցները փոստով պատվիրել: Ձեր կառավարվող բուժօգնության ծրագիրը կարող եք գտնել այստեղ՝ https://www.dhcs.ca.gov/individuals/Pages/MMCDHealthPlanDir.aspx
Եթե ունեք «ծառայությունների դիմաց վճարող» Medi-Cal, փնտրեք տեղական դեղատներ: Գտեք, թե որ դեղատներն են սպասարկում Medi-Cal-ի շահառուներին և առաքում փոստով:
Կարող եք դեղամիջոցների առաքման ծառայություններ գտնել նաև առցանց:
Միգուցե ցանկանաք անձամբ վերցնել դեղամիջոցները: Այդ դեպքում գտեք այնպիսի դեղատներ, որոնք մեքենայից դուրս չգալու հնարավորությամբ կամ մայթեզրի մոտ սպասարկելու տարբերակներ են առաջարկում: Կարող եք խնդրել ձեր ընտանիքի որևէ անդամին, ընկերոջը կամ հարևանին օգնել ձեզ: Փնտրեք և հետևեք հանրային առողջության տեղական ցուցումներին:
Պսիխոտրոպ դեղամիջոցների ժամանակից շուտ ստացում
Medi-Cal-ը դեղատներին թույլ է տալիս շատ դեղամիջոցների համար տրամադրել մինչև 100 օրվա պաշար:
https://www.dhcs.ca.gov/Documents/COVID-19/Managed-Care-COVID-19-Memo-0…
Որոշ դեղամիջոցների պաշարը կարելի է լրացնել նախքան դրանց վերջանալու օրը: Շատ դեղամիջոցների համար կարելի է լրացուցիչ պաշար վերցնել, եթե անցել է նախորդ և նոր նշանակման միջև ընկած ժամանակի 75%-ը:
https://www.dhcs.ca.gov/Documents/COVID-19/Managed-Care-COVID-19-Memo-0…
Միայն Medicare ունեցողները նույնպես կարող են ժամանակից շուտ պաշարի լրացում ստանալ: Կարող եք նաև հարցնել դեղատանը, թե ձեր ապահովագրական ծրագրով որքան է կազմում առավելագույն պաշարը:
https://www.cms.gov/files/document/hpms-memo-covid-information-plans.pdf
Դեղատները պետք է տրամադրեն դեղամիջոցներ արտակարգ իրավիճակում: Դեղատները կարող են արտակարգ նշանակության դեղամիջոցները տրամադրել COVID-19 վիրուսով վարակված հիվանդներին: Մանրամասն տեղեկատվության համար՝ http://files.medi-cal.ca.gov/pubsdoco/newsroom/newsroom_30366.asp
Հեռաբժշկություն և հեռավար հոգեբուժություն
Դուք կարող եք խոսել բժշկի կամ թերապևտի հետ հեռախոսով կամ առցանց տեսակոնֆերանսի միջոցով: Դա թույլ կտա ստանալ խնամք, եթե անհանգստանում եք, որ COVID-19 վարակի պատճառով չեք կարող այցելել բժշկին: Հեռախոսային կամ առցանց հանդիպումները պետք է վճարվեն ապահովագրության ծածկույթով՝ այնպես, ինչպես անձամբ բժշկին այցելելու դեպքում: https://www.dhcs.ca.gov/provgovpart/Pages/TelehealthFAQ.aspx
Հարցրեք ձեր բուժսպասարկողին, թե արդյոք նրանք հեռաբժշկության կամ հեռավար հոգեբուժության հնարավորություն ունեն:
Բողոքներ և բողոքարկման դիմումներ
Եթե հաշվառված եք նահանգային հոգեբուժական հիվանդանոցում, ապա ունեք նահանգային հիվանդանոցին բողոք ներկայացնելու իրավունք: Կարող եք խնդրել COVID-19 վարակից պաշտպանվելու օգնություն, օրինակ՝ խնդրել անձնական հիգիենայի պարագաներ, սոցիալական հեռավորության պահպանում այլ պացիենտներից և տեսաայցելություններ կամ հեռախոսային այցելություններ: Եթե զգում եք, որ հաստատությունը չի օգնում ձեզ պաշտպանվել, կարող եք պահանջել դուրսգրում և բուժման ստացում ամբուլատոր պայմաններում:
Ձեզ կարող է օգնել պացիենտի իրավունքների պաշտպանը: Պացիենտի իրավունքների պաշտպանից օգնություն ստանալու համար զանգահարեք Պացիենտների իրավունքների պաշտպանության Կալիֆորնիայի գրասենյակ (անգլ. California Office of Patients’ Rights, COPR) 1-916-504-5810 հեռախոսահամարով:
Եթե դժգոհ եք վարչաշրջանի բուժհաստատության բուժումից, կարող եք «բողոք» ներկայացնել: Կարող եք լրացնել բողոքի ձևը ձեր բուժսպասարկողի գրասենյակում կամ հիվանդանոցում: Կարող եք նաև զանգահարել: Բուժսպասարկողները պետք է ձեր բողոքին պատասխանեն 60 օրվա ընթացքում:
Եթե համաձայն չեք ձեր նպաստների վերաբերյալ վարչաշրջանի կայացրած որոշման հետ, կարող եք «բողոքարկման դիմում» ներկայացնել: Օրինակ՝ կարող եք բողոքարկման դիմում ներկայացնել, եթե վարչաշրջանը դադարեցնում է ձեր ծառայությունները կամ հրաժարվում է վճարել որևէ ծառայության դիմաց: Վարչաշրջանի որոշման հետ կստանաք նաև «Ծանուցագիր»: Ձեր բողոքարկման դիմումը պետք է ներկայացնեք 60 օրվա ընթացքում: Կարող եք պահանջել նաև բողոքարկման արագացված որոշում:
Վարչաշրջանի պացիենտների իրավունքների պաշտպանը կարող է օգնել ձեզ այդ գործընթացում: Յուրաքանչյուր վարչաշրջանի բոլոր պաշտպանների ցանկը ներկայացված է այստեղ՝ https://www.disabilityrightsca.org/system/files?file=file-attachments/2…
Վարչաշրջանին ներկայացվող բողոքների ու բողոքարկումների մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ՝ https://www.disabilityrightsca.org/publications/county-mental-health-pl…
Հոգեկան առողջության ռեսուրսներ
COVID-19 վարակի համաճարակը կարող է սթրես և անհանգստություն պատճառել: Արդեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է շարունակեն բուժումը: Զանգահարեք ձեր բժշկին, եթե ձեզ մոտ նկատում եք նոր ախտանշաններ կամ վիճակի վատթարացում: Լրացուցիչ ռեսուրսներ՝
Նմանատիպ խնդիրներով մարդկանց շփման թեժ գիծ՝ 1-855-845-7415: Այս ոչ արտակարգ իրավիճակային ռեսուրսը Կալիֆորնիայում բնակվող և հոգեբանական աջակցություն փնտրող ցանկացած անձի համար է:
Ինքնասպանությունների կանխարգելման ազգային թեժ գիծ՝ 1-800-273-8255:
Տրամադրում է անվճար և գաղտնի շուրջօրյա աջակցություն դիսթրեսի վիճակում գտնվող մարդկանց:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն (CDC). տեղեկատվություն անհանգստության և սթրեսի կառավարման մասին
https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/prepare/managing-stress-anxie…
Թմրանյութերից կախվածության բուժման և հոգեկան առողջության ապահովման ծառայության վարչություն (SAMHSA). խորհուրդներ սոցիալական հեռավորության պահպանման, կարանտինի և մեկուսացման վերաբերյալ
https://store.samhsa.gov/system/files/sma14-4894.pdf
Ու՞մ զանգահարել հարցեր ունենալու դեպքում
Եթե ունեք հարց ձեր օրինական իրավունքների մասին, զանգահարեք Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության ընդունարան (800) 776-5746 հեռախոսահամարով:
Եթե համարվում եք նահանգային հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ, կարող եք զանգահարել Հիվանդների իրավունքների պաշտպանության Կալիֆորնիայի գրասենյակին (անգլ.՝ California Office of Patients’ Rights, COPR) 1-916-504-5810 հեռախոսահամարով:
Medi-Cal-ի հետ կապված հարցերի համար զանգահարեք Medi-Cal-ի Անդամների և բուժհաստատությունների թեժ գծին (800) 541-5555 հեռախոսահամարով:
Medi-Cal-ի դեղորայքային նպաստների վերաբերյալ ընդհանուր հարցերի պատասխանները ներկայացված են այստեղ՝
https://www.dhcs.ca.gov/provgovpart/pharmacy/Pages/PharmFAQ.aspx
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.