Կազմե՛ք քվեարկությանը հաջող մասնակցելու պլան

Publications
#8091.01

Կազմե՛ք քվեարկությանը հաջող մասնակցելու պլան

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնեք նախքան ընտրության գնալը, և որոնց միջոցով կապահովեք բարեհաջող մասնակցություն քվեարկությանը։ Հաջորդ երեք էջում կարող եք գրել, թե ինչպես եք պլանավորում մասնակցել քվեարկությանը։ Կարող եք ձեր որոշման մասին պատմել այն անձանց, որոնք աջակցում են ձեզ, բայց դա պարտադիր չէ։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ահա մի քանի կարևոր խորհուրդ, որոնք պետք է հաշվի առնեք նախքան ընտրության գնալը, և որոնց միջոցով կապահովեք բարեհաջող մասնակցություն քվեարկությանը։ Հաջորդ երեք էջում կարող եք գրել, թե ինչպես եք պլանավորում մասնակցել քվեարկությանը։ Կարող եք ձեր որոշման մասին պատմել այն անձանց, որոնք աջակցում են ձեզ, բայց դա պարտադիր չէ։

Հարցերի դեպքում կարող եք կապվել ձեր վարչաշրջանի ընտրական գրասենյակի հետ կամ զանգահարել Կալիֆոռնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կազմակերպության ընտրության հարցերով թեժ գծին՝ (888) 569-7955.

Ընտրողների գրանցում․ քվեարկելու համար պետք է գրանցվեք։

Փոստով ձեզ ուղարկված քվեաթերթիկով քվեարկելը․ քվեաթերթիկները փոստով ուղարկվում են բոլոր այն ակտիվ ընտրողներին, որոնք գրանցվել են ընտրության օրվանից բավական ժամանակ առաջ։

  • Ցանկանո՞ւմ եք քվեարկել քվեաթերթիկով, որը փոստով ուղարկվել է ձեզ։
  • Կարո՞ղ եք լրացնել և (կամ) գործածել քվեաթերթիկը:
  • Ձեր քվեարկության նյութերը ձեզ անհրաժե՞շտ են այլ ձևաչափերով:
  • Եթե ցանկանում եք փոստով ձեզ ուղարկված քվեաթերթիկով ընտրելու փոխարեն օգտվել փոստով հեռավար քվեարկելու (RAVBM) համակարգից, ունե՞ք արդյոք ձեզ անհրաժեշտ տեխնոլոգիան։
  • Դուք կարո՞ղ եք ստորագրել: Եթե ոչ, գիտե՞ք, թե ինչ տարբերակներ ունեք։
  • Կարո՞ղ եք վերջնաժամկետին ձեր քվեաթերթիկը վերադարձնել քվեատուփ կամ ընտրատեղամաս․ այս գործընթացը կիրառվում է, եթե քվեաթերթիկը վերադարձնում եք փոստով։
  • Քվեարկության հետ կապված օգնության կարիք ունե՞ք: Եթե ​​այո, ո՞վ, ինչպե՞ս և ե՞րբ է օգնելու ձեզ: Ունե՞ք այլընտրանքային ծրագիր։

Ընտրատեղամասում անձամբ քվեարկելը․ թեև քվեաթերթիկներն ուղարկվում են փոստով, կարող եք ամեն դեպքում քվեարկել որևէ ընտրական կենտրոնում, ընտրատեղամասում կամ վարչաշրջանի ընտրական գրասենյակում։

  • Ձեզ անհրաժե՞շտ է (կամ նախընտրո՞ւմ եք) անձամբ քվեարկել որևէ ընտրատեղամասում։
  • Ո՞րն է այն ընտրատեղամասի հասցեն, որտեղ պատրաստվում եք քվեարկել։
  • Ո՞ր օր(եր)ին և ժամերին է բաց այդ ընտրատեղամասը։
  • Ունե՞ք ընտրատեղամաս հասնելու միջոց:
  • Ծանո՞թ եք քվեարկության համար այնտեղ կիրառվող հասանելի տարբերակներին։
  • Քվեարկության հետ կապված օգնության կարիք ունե՞ք: Եթե ​​այո, կա՞ մեկը, ում կցանկանայիք խնդրել ձեզ հետ գնալ քվեարկելու։ Նա կարո՞ղ է օգնել։

Քվեարկության ծրագիրը ներբեռնեք այստեղ․

Քվեարկության ծրագիր (.pdf)

Ուշադրություն. PDF ֆայլի հասանելի գործառույթներից օգտվելու համար փաստաթուղթը բացեք Adobe Acrobat ծրագրով։