Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոն (AJCC, America’s Job Center of California)

Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոն (AJCC, America’s Job Center of California)
Ի՞նչ է Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը:
Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը (նախկին «One-Stop Career Center») ստեղծվել է «Աշխատուժի ներդրման օրենքի» (WIA, Workforce Investment Act) շրջանակներում: Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը (AJCC, America’s Job Center of California) առաջարկում է աշխատուժի զարգացման համապարփակ ռեսուրսներ՝ ողջ նահանգի տարածքում տեղակայված և տեղական կազմակերպությունների միջոցով: Այս կենտրոնները կառավարվում են Աշխատուժի ներդրման խորհրդի (WIB, Work Investment Board) կողմից, որը բաղկացած է բիզնեսի, աշխատանքային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներից:
WIB-ը նշանակվում է Կառավարչի կողմից և աջակցում է Կառավարչին՝ նահանգային ծրագիրն ստեղծելու և համապատասխան քաղաքականություններ մշակելու Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնի AJCC գործունեության համար: Զբաղվածության զարգացման վարչությունը (EDD, Employment Development Department) առաջնային պատասխանատվություն ունի Կալիֆորնիայի AJCC-ի համար:
Ո՞րն է Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնի նպատակը:
AJCC գործողությունների նպատակն է խթանել կենտրոնի մասնակիցների զբաղվածության, աշխատանքի պահպանման, վաստակած եկամուտների և մասնագիտական հմտությունների աճը: AJCC գործողությունները նախատեսված են բարելավելու աշխատուժի որակը, նվազեցնելու բարեկեցության և այլ պետական նպաստներից կախվածությունը, ինչպես նաև բարձրացնելու բնակչության աշխատուժի արդյունավետությունը:
Ո՞վ է իրավունակ ստանալու Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնի ծառայությունները:
WIA-ի 1-ին վերնագիրը լիազորում է AJCC ծառայություններ երիտասարդների, չափահասների և աշխատանքը կորցրած անձանց համար: Սա ներառում է հաշմանդամ և ոչ հաշմանդամ անձանց:
- Երիտասարդներ . Իրավունակ երիտասարդները պետք է 14-21 տարեկան լինեն, ցածր եկամուտ ունենան և բավարարեն աշխատանքի 6 առանձնահատուկ արգելքներից առնվազն 1-ը:
- Չափահասներ . Իրավունակ չափահասները պետք է լինեն 18 տարեկան և ավելի:
- Աշխատանքը կորցրած անձինք . Աշխատանքը կորցրած իրավունակ անձինք, որոնց աշխատանքին վերջ է տրվել և որոնք հավանական չէ, որ կվերադառնան իրենց նախկին աշխատանքին:
Աշխատանքից ազատված տնային տնտեսուհիներ և ինքնազբաղ անձինք նույնպես կարող են AJCC ծառայությունների իրավունք ունենալ:
Ծառայություններ չափահասների և աշխատանքը կորցրած բանվորների համար Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային տեղական կենտրոնների միջոցով: AJCC-ի ողջ տարին իրականացվող երիտասարդական ծրագիրը շեշտում է հիմնական հմտությունների ձեռք բերման ունակությունները, ձեռք բերված ակադեմիական և մասնագիտական վերապատրաստումը և ապահովում է աշխատաշուկայի և զբաղվածության բացահայտումը: Ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում դպրոցից դուրս մնացած երիտասարդներին մատուցվող ծառայություններին:
Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնի ծառայություններ
AJCC-ներն օգտագործում են տարբեր տեսակի ռազմավարություններ՝ ամենահարմար և ամենաարդյունավետ ծառայությունները տրամադրելու, որպեսզի բավարարեն իրենց համայնքի սպասառուների կարիքները:
- Հիմնական ծառայությունները մատչելի են և կարող են ներառել աշխատաշուկային վերաբերող տեղեկություններ, հմտությունների մակարդակների նախնական գնահատում և աշխատանքի որոնում, ինչպես նաև աշխատանքի տեղավորման աջակցություն:
- Ինտենսիվ ծառայությունները մատչելի են իրավունակ գործազուրկ անձանց, ովքեր ամբողջությամբ ստացել են առնվազն մեկ հիմնական ծառայություն, սակայն ի վիճակի չեն եղել աշխատանք ձեռք բերել, կամ աշխատանքով ապահովված անձը լրացուցիչ ծառայությունների կարիք ունի՝ ձեռք բերելու կամ պահպանելու աշխատանքը, որը կհանգեցնի անձնական ինքնաբավարարության:
- Վերապատրաստման ծառայությունները մատչելի են այն իրավունակ անձանց, ովքեր բավարարել են ինտենսիվ ծառայությունների պահանջները և ի վիիճակի չեն եղել ձեռք բերել կամ պահպանել աշխատանքը: «Անհատական վերապատրաստման հաշիվներ» (ITA) միավորումն ստեղծվել է՝ ֆինանսավորելու այն վերապատրաստումները, որոնք հիմնված են անձի կողմից ընտրված վերապատրաստման ծրագրի վրա:
Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք այցելել Զբաղվածության զարգացման վարչության EDD կայքէջ՝ www.edd.ca.gov: Դուք կարող եք տեղակայել Ձեր տեղական AJCC-ը՝ մուտքագրելով Ձեր փոստային դասիչը (zip code)՝ «Գտեք Ձեզ ամենամոտ գտնվող Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը» (Find an America’s Job Center of California near you”) հարթակում:
Դուք նաև կարող եք դիմել (PABSS, Protection and Advocacy for Benefits of Social Security) միավորմանը՝ Disability Rights California-ում՝ 800-776-5746 հեռախոսահամարով:
SSA-ը վերանայել է հետևյալ հրատարակությունը՝ միայն տեխնիկական ճշգրտության համար. սակայն սա չպետք է (SSA, Social Security Administration)-ի պաշտոնական փաստաթուղթ համարվի:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.