Քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայցեր.Հանրային իրավական միավորումների դեմ հայց ներկայացնելը՝ «Կալիֆորնիայի քաղաքացիական իրավախատումների հայցեր» օրենքի ներքո

Publications
#5229.10

Քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայցեր.Հանրային իրավական միավորումների դեմ հայց ներկայացնելը՝ «Կալիֆորնիայի քաղաքացիական իրավախատումների հայցեր» օրենքի ներքո

Եթե կարծում եք, որ վնասվել եք և ցանկանում եք անձնական վնասվածքի վերաբերյալ դատական հայց ներկայացնել, հնարավոր է, որ կարիք լինի նախ քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայց ներկայացնել: 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Եթե կարծում եք, որ վնասվել եք և ցանկանում եք անձնական վնասվածքի վերաբերյալ դատական հայց ներկայացնել, հնարավոր է, որ կարիք լինի նախ քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայց ներկայացնել: 

Քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայցը ներկայացվում է այն դեպքում, երբ Ձեզ վնասող անձը պետական ծառայող է: Դուք սովորաբար պետք է քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայց ներկայացնեք Ձեր վնասվելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում:   Եթե քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայցը ժամանակին չներկայացնեք, հնարավոր է, որ չկարողանաք դատական հայց ներկայացնել:

Եթե ցանկանաք անձնական վնասվածքի վերաբերյալ դատական հայց ներկայացնել, ապա պետք է անհապաղ փաստաբանի դիմեք: Disability Rights California-ն օրենքի այս ոլորտում չի գործում: Մենք չենք կարող Ձեզ խորհուրդ տալ քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայց ներկայացնելու հարցում: Մենք չենք կարող օգնել Ձեզ քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայց ներկայացնել:

Նույնիսկ եթե արդեն վեց ամսից ավելի ժամանակ է անցել, Դուք պետք է դիմեք անձնական վնասվածքների հարցերով փաստաբանի: Փաստաբանը կարող է օգնել Ձեզ գտնել քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ ճիշտ հայցադիմումը, Ձեզ հետ զրուցել այն մասին, թե երբ է սկսվում ժամանակի սանդղակը, ինչպես նաև օգնել Ձեզ՝ հասկանալու վերջնաժամկետը: Փաստաբանը կարող է Ձեզ ասել, թե արդյոք կարող եք ուշացած հայց ներկայացնել: Անձնական վնասվածքի փաստաբանը կարող է Ձեզ խորհուրդ տալ հաջորդ քայլերի մասին, որոնք կարող եք կատարել քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայցը ներկայացնելուց հետո:

Disability Rights California-ն կարող է Ձեզ տրամադրել անձնական վնասվածքի հարցերով փաստաբանների ցանկ կամ Դուք կարող եք զանգահարել Կալիֆորնիա Նահանգի փաստաբանների ուղղորդման ծառայություն (California State Bar Lawyer Referral service) ՝ ուղեգիր խնդրելու՝

1-866-442-2529

http://www.calbar.ca.gov/Public/Need-Legal-Help/Lawyer-Referral-Service