Ինքնազբաղվածության ամփոփաթերթ

Ինքնազբաղվածության ամփոփաթերթ
Այս փաբը պատմում է ձեզ ինքնազբաղվածության կամ բիզնես ունենալու մասին: Այն պատմում է ձեզ, թե ինչու է սա լավ տարբերակ և ինչպես կարող եք դեռ պահպանել ձեր սոցիալական ապահովությունը: Այն պատմում է ձեզ, թե ինչպիսի բիզնեսներ կարող եք ունենալ: Այն ասում է ձեզ, թե որտեղից օգնություն ստանալ, եթե ցանկանում եք բիզնես ունենալ:
Այս ամփոփաթերթում ներառված տեղեկատվությունը վերցվել է «Making Self- employment Work for People with Disabilities»-ից (Griffin & Hammis, 2003):
Ի՞ՆՉ Է ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ:
Ինքնազբաղվածությունը հիմնավորվում է նրանով, որ մարդիկ ունեն ուժեղ կողմեր, հետաքրքրություններ, նախընտրություններ և բնածին ունակություն՝ աշխատանքը լիիրավ կատարելու, երբ նրանց ընտրանքների, հարգանքի, հույսի և հնարավորությունների առաջարկ է արվում:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
- ԱՄՆ-ի տնտեսությունը թույլ է տալիս, որ ինքնազբաղվածությունը կայուն կերպով զարգանա:
- Ինքնազբաղվածությունը սոցիալական ապահովության նպաստառուներին ֆինանսական աջակցություն է տրամադրում բիզնես ստարտափի փուլում:
- Հաշմանդամություն ունեցող ինքնազբաղ անձինք կարող են օգտվել կապիտալի այլընտրանքային աղբյուրներից՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար:
- Ինքնազբաղվածության տարբերակը կարող է գործել առանձնահատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
- Ինքնազբաղվածությունն անձին թույլ է տալիս պլանավորել աշխատանքային օրն ըստ անձնական արդյունավետության, հաշմանդամության ախտանիշների և նպատակների:
Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԻ ԲԻԶՆԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՈՒՆԵՆԱԼ:
- Զուտ սեփականատիրական. Սեփականատերը և բիզնեսը նույնն են:
- Գործընկերություններ.մեկից ավելի սեփականատեր ունեցող բիզնես, որտեղ եկամուտները և կորուստները բաժանվում են գործընկերների միջև:
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (LCC, Limited Liability Company). Գործընկերության տեսակ, որը թույլ է տալիս կորպորացիայի նվազ անձնական պատասխանատվություն, սակայն այն գործընկերության հարկային առավելություններ ունի:
- Ինկորպորացիա (միավորում). Սովորաբար այն ընկերություններն են, որոնք աշխատակիցներ, փաստաբանների ծախսեր և արտոնագրման վճարներ ունեն:
ԵՍ ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԻՄ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՍՏԱՆԱԼ ԻՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ:
Սոցիալական ապահովության աշխատանքային դրդապատճառները կարող են կիրառվել՝ աջակցելու Ձեր ինքնազբաղվածության նպատակին: Կարևոր է ստանալ նպաստների պլանավորումը՝ առիթից օգտվելու և հասկանալու, թե ինչպես սոցիալական ապահովության աշխատանքային դրդապատճառները կարող են օգնել Ձեզ:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐՈՂ ԵՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ:
Վերականգնողական ծառայությունների վարչություն (DOR, Department of Rehabilitation): http://www.dor.ca.gov
Ամերիկյան աշխատանքային կենտրոններ (American Job Centers). https://www.edd.ca.gov/jobs.htm
Զբաղվածության ցանց (EN, Employment Network)` http://www.yourtickettowork.com
Աշխատանաքային դրդապատճառների պլանավորման և աջակցության ծրագրեր (WIPA, Work Incentive Planning and Assistance Projects). https://www.ssa.gov/work/WIPA.html
Սոցիալական ապահովության նպաստառուների պաշտպանություն և աջակցություն (PABSS, Protection and Advocacy for Beneficiaries for Social Security). http://www.disabilityrightsca.org; կամ զանգահարեք՝ 800-776-5746 հեռախոսահամարով
(SSA, Social Security Administration)-ը վերանայել է այս փաստաթուղթը միայն ճշգրտության տեսանկյունից, սակայն, այն չպետք է SSA պաշտոնական փաստաթուղթ համարվի:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.