Ինչպե՞ս արձագանքել SLS-ի մերժման հիմնական պատճառներին և ի՞նչ հարցնել SLS տրամադրող պոտենցիալ գործակալություններից

Ինչպե՞ս արձագանքել SLS-ի մերժման հիմնական պատճառներին և ի՞նչ հարցնել SLS տրամադրող պոտենցիալ գործակալություններից
Աջակցվող կենցաղային ծառայությունները (նաև կոչվում են SLS) օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ապրել իրենց սեփական տանը: Այս փաբը պատմում է ձեզ այն ծառայությունների մասին, որոնք դուք կարող եք ստանալ և ով է իրավասու դրանց: Այն բացատրում է, թե ինչ անել, եթե տարածքային կենտրոնը դրանք ձեզ չտա կամ չփոխի։ Այն տալիս է հարցեր, որոնք կարող եք տալ ձեզ ծառայություններ մատուցող մեկին ընտրելիս: Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ օգնություն:
Ապրելուն աջակցող ծառայությունները (այսուհետ նաև՝ SLS) օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց սեփական տանը կամ բնակարանում: SLS-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց թույլ է տալիս ունենալ այն ծառայությունները, որոնք բավարարում են նրանց յուրահատուկ կարիքները:
Օրենքը փոխվել է 2011թ.-ին Բյուջեի կատարմանը կից օրինագծի շրջանակում: Այժմ կան մի խումբ հարցեր, որոնց դուք և ձեր IPP-ի թիմը պետք է պատասխանեք SLS ստանալու համար: Այդ հարցերը կօգնեն ձեզ որոշել, թե որ տեսակի ծառայությունները կարող են ձեզ անհրաժեշտ լինել: Այդ հարցերը պարունակող ձևաթուղթը կարելի է գտնել DDS-ի կայքէջում՝ հետևյալ հղումով, http://www.dds.ca.gov/SLS/docs/DDS_SLS_StdAssmtQuestionnaire.pdf:
SLS-ի և օրենքի փոփոխությունների մասին մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Չափահասների և երեխաների կացարանային պայմանների համար «Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքների» Գլուխ 7-ը այստեղ՝
https://www.disabilityrightsca.org/publications/intellectual-developmen…
Ի՞նչ ծառայություններ կարող եմ ստանալ SLS-ի միջոցով:
SLS-ի յուրաքանչյուր պլանը տարբեր է առանձին անձանց համար: Սակայն ստորև ներկայացնում ենք աջակցության օրինակներ, որոնք կարող եք ստանալ SLS ունենալու դեպքում.
- Սովորական առօրյա գործեր տունը մաքուր և անվտանգ պահելու համար,
- Օգնել ձեր անձնական հիգիենայի և խնամքի հարցում,
- Օգնել ձեզ դուրս գալ ձեր տան հարևանությամբ գտնվող շրջակայք և մասնակից լինել համայնքային կյանքին,
- Ծանոթանալ նոր մարդկանց հետ,
- Ձեռք բերել հմտություններ, որպեսզի կարողանաք աշխատել
Օրենքում թվարկված չեն այն բոլոր ծառայությունները, որոնք կարող է տրամադրել SLS-ը: Քանի որ ենթադրվում է, որ SLS-ը կփոխվի ձեր կարիքների փոփոխության հետ միասին:
Ո՞վ կարող է ստանալ SLS:
SLS ստանալու համար դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան, դիմեք SLS ստանալու համար ձեր IPP հանդիպման ժամանակ և ապրեք տանը կամ բնակարանում:1
Ինչ տեղի կունենա, եթե տարածաշրջանային կենտրոնն ասի ոչ:
Որոշ տարածաշրջանային կենտրոններ մարդկանց համար դժվարացրել են SLS-ի ստացումը: Ստորև ներկայացնում ենք տարածաշրջանային կենտրոնների մերժումներին արձագանքելու մի քանի ձևեր:
1. SLS-ը նախատեսված չէ այն մարդկանց համար, ավքեր ունեն ծառայությունների կարիքը օրական 24 ժամ:
Գոյություն չունի այնպիսի օրենք, որն ասում է, որ դուք չեք կարող ստանալ SLS, եթե ձեզ անհրաժեշտ են ծառայությունները օրական 24 ժամ: SLS-ի մերժումն այս հիմքով խախտում է օրենքի նպատակը:2
Մի գործով դատավորը հաստատեց 24 ժամով SLS-ի ստացումը: Դատավորն ասաց, որ տվյալ անձը կարող է ստանալ SLS «այնքան հաճախ և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի»:3
2. Ձեր կարիքները խիստ ծանր են:
Տարածաշրջանային կենտրոնները չեն կարող մերժել ձեր SLS-ը ձեր հաշմանդամության աստիճանի ծանրության պատճառով: Ենթադրվում է, որ SLS-ը պետք է սպասարկի ձեր առանձնահատուկ կարիքները: Չկան նաև ձեր SLS ծառայությունների արժեքի սահմանափակումներ: Սակայն ծառայություններն ու աջակցությունը պետք է լինեն «ծախսային առումով արդյունավետ»:
Ծախսային արդյունավետության մասին մանրամասն տեղեկությունների համար կարդա՛ Լանթերմանի օրենքի գլուխ 7-ը:
3. SLS-ը չափազանց թանկ է ձեզ համար:
SLS-ը պետք է լինի ծախսային առումով արդյունավետ, սակայն ծառայությունները պետք է բավարարեն ձեր կարիքները: Ծախսը չի կարող լինել միակ գործոնը: Ծառայությունների որակը և ձեր նախընտրությունները նույնպես պետք է հաշվի առնվեն: Այն մասին, թե ինչն է համարվում «ծախսային առումով արդյունավետ», մանրամասն կարևոր: տեղեկություններ ստանալու համար կարդա՛ Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքներ փաստաթղթի գլուխ 7-ը:
4. SLS-ը ձեզ համար չէ, եթե դուք ի վիճակի չեք ինքնուրույն կառավարելու ձեր սեփական խնամքը:
SLS-ից օգտվող մարդիկ իրավունք ունեն կատարելու իրենց սեփական ընտրությունները և կառավարելու իրենց սեփական խնամքը: Այս իրավունքները չեն ավելացնում լրացուցիչ պահանջներ SLS ստանալու համար: SLS-ից օգտվող որևէ անձ կարող է ընտրել օգտվել իրավունքների մի մասից և չօգտվել մյուսներից, օրինակ՝ ինչ հագուստ հագնել կամ որ ընկերների հետ հանդիպել: Դուք կարող եք ստանալ օգնություն այս ընտրությունների և իրավունքների հարցում:
5. Խմբային տունն ավելի լավ կլինի ձեզ համար:
Անհատական կարիքներից ելնելով՝ ոմանց համար խմբային տունն ամենալավ ընտրությունը չէ: SLS-ը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող մարդկանց ունենալ տուն այնպիսի ծառայություններով, որոնք բխում են նրանց անհատական կարիքներից: Դուք կարող եք ստանալ ծառայությունները խմբային տանը, սակայն դա այլ է, քան ձեր սեփական տունն ունենալը:
6. Դուք պատրաստ չեք ապրել ինքնուրույն SLS-ով:
Որոշումն այն մասին, թե արդյոք դուք «պատրաստ եք» ապրել ձեր սեփական տանը, չի կայացնում տարածաշրջանային կենտրոնը: Դուք եք որոշում, թե արդյոք դուք պատրաստ եք: Որոշելու համար կարող եք մտքերով փոխանակվել նաև ձեր ընտանիքի անդամների հետ: Եթե կան այնպիսի հմտություններ, որոնք դուք ցանկանում եք ձեռք բերել կամ որոնք ձեզ անհրաժեշտ են, կարող եք սովորել դրանք SLS ստանալու ժամանակ: Դուք կարող եք աշխատել նաև որևէ ծրագրի կողմից տրամադրվող ձեր սպասարկողի հետ, ով կօգնի ձեզ պատրաստվել և պատրաստ լինել ձեր տանն ապրելու համար:
7. SLS-ի համար դիմում են ծնողը կամ խնամակալը, այլ ոչ շահառուն:
Դուք այն միակը չեք, ով կարող է դիմել SLS-ի համար: Մեկ ուրիշը կարող է դիմել ձեզ համար: Շահառուն կարող է դիմել SLS-ի համար անմիջականորեն կամ մեկ այլ անձի միջոցով:
8. Դուք չեք կարող ստանալ SLS, եթե ապրում եք ընտանիքի որևէ անդամի հետ:
Այո, դուք կարող եք ստանալ SLS միայն այն դեպքում, եթե բնակվում եք ձեզ սեփականությամբ կամ լիզինգով պատկանող տանը: Եթե դուք ապրում եք ընտանիքի անդամի հետ, դուք չեք կարող ստանալ այն ծառայությունները, որոնք կոչվում են «SLS»: Սակայն տարածաշրջանային կենտրոնն այնուամենայնիվ պետք է տրամադրի նույն տեսակի աջակցություն, որն առաջարկվում է SLS-ի միջոցով:4 Տարածաշրջանային կենտրոնն այդ ծառայությունների համար պետք է օգտագործի մեկ այլ անվանում: Դրանք կարող են կոչվել ուղեկցողի ծառայություներ, անկախ ապրելակերպի օգնության ծառայություններ կամ այլ տեսակի ծառայություններ՝ կախված ձեր կարիքից:
9. Դուք պետք է ունենաք սենյակային հարևան
SLS ստանալու համար պարտադիր չէ ունենալ սենյակային հարևան: Սենյակային հարևան ունենալու մասին մանրամասն տեղեկությունների համար կարդա՛ Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքներ փաստաթղթի գլուխ 7-ը:
10. SLS-ը չի առաջարկվում տվյալ տարածքում:
Օրենքն ասում է, որ տարածաշրջանային կենտրոնները պետք է առաջարկեն SLS-ին նման ծառայություններ ձեր համայնքում:5 Տարածաշրջանային կենտրոնները նաև պետք է տրամադրեն ձեզ անհրաժեշտ ծառայությունները: Եթե տարածաշրջանային կենտրոնն ասում է ոչ կամ չի կարող տրամադրել ծառայությունները, դուք կարող եք բողոքարկել որոշումը: Տարածաշրջանային կենտրոնի որոշման բողոքարկման մասին մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքները փաստաթղթի գլուխ 12-ը. Տարաձայնություններ տարածաշրջանային կենտրոնների և զարգացման կենտրոնների հետ, տե՛ս այստեղ՝ https://www.disabilityrightsca.org/publications/intellectual-developmen…
11. Տարածքային կենտրոնը ցանկանում է փոխել ձեր SLS-ը:
Եթե ձեր տարածաշրջանային կենտրոնը ցանկանում է փոխել ձեր SLS-ը, ապա նրանք պետք է կատարեն հետևյալ երկու բանը.
- Անցկացնել IPP հանդիպում, սակայն դուք պետք է համաձայն լինեք փոփոխության հետ, կամ
- Ուղարկել ձեզ գրավոր ծանուցում:
Տարածաշրջանային կենտրոնը պետք է ձեզ ուղարկի ծանուցումը փոփոխությունն սկսվելուց 30 օր առաջ: Ծանուցումը պետք է ձեզ տրամադրի հետևյալ տեղեկատվությունը.
- Տարածաշրջանային կենտրոնի կողմից ձեռնարկվող գործողությունը,
- Ձեռնարկվող գործողության պատճառը,
- Երբ է փոփոխությունն սկսվում և
- Օրենքը, որով թույլատրվում է տվյալ փոփոխությունը:
Եթե դուք համաձայն չեք տարածաշրջանային կենտրոնի հետ և ցանկանում եք, որ ձեր ծառայությունները մնան նույնը մինչև լսումները, դուք պետք է դիմեք անկողմնակալ լսումների համար՝ ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում դուք պետք է բողոքարկեք 30 օրվա ընթացքում:
SLS գործակալության ընտրություն – Հարցեր, որոնք պետք է տալ SLS գործակալություն ընտրելիս:
(համաձայնեցված է Զարգացման հաշմանդամությունների նահանգային խորհրդի, նախկինում՝ Տարածքային խորհուրդ 4, թույլտվության հետ)
Լավ լուրեր ունեք. ձեր տարածաշրջանային կենտրոնը հաստատել է SLS-ի ձեր դիմումը: Այժմ ներկայացնում ենք այն հարցերը, որոնք կարող եք տալ ապրելուն աջակցող ծառայությունների գործակալություն ընտրելիս: Այս հարցերը կարող են օգնել ձեզ որոշել, թե որ գործակալությունը կտրամադրի ձեզ անհրաժեշտ աջակցությունը:
Գործակալության մասին.
- Ի՞նչպես եք օգնելու ինձ, որ ես ապրեմ իմ սեփական տանը:
- Ի՞նչ ծառայություններ եք դուք մատուցում:
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի ձեզնից, մինչև սկսեք աշխատել ինձ հետ:
Անձնակազմի մասին.
- Ո՞վքեր են այն մարդիկ, ովքեր օգնելու են ինձ:
- Կարո՞ղ եմ ընտրել այն մարդկանց, ովքեր ցանկանում եմ, որ աշխատեն ինձ հետ:
- Եթե ես ունենամ օգնության կարիք գիշերը կամ հանգստյան օրերին, ու՞մ պետք է զանգահարեմ:
Ներգրավվածություն համայնքում.
- Ի՞նչպես կարող եք օգնել ինձ դառնալ իմ համայնքի մասնակիցը:
- Ես սիրում եմ տարբեր բաներով զբաղվել (օրինակ՝ պարել, պահել կենդանիներ): Ի՞նչպես կարող եք օգնել ինձ անել դրանք:
Ակնկալիքներ.
- Դուք երբևէ դադարեցրե՞լ եք ծառայությունների մատուցումը որևէ մեկի համար: Ինչու՞:
- Ի՞նչ եք դուք ակնկալում ինձնից:
Կապ այլ մարդկանց հետ.
- Քանի՞ այլ մարդու է օգնություն ցուցաբերում ձեր գործակալությունը:
- Կարո՞ղ եք ինձ տալ ձեր կողմից օգնություն ստացած այլ մարդկանց անուններն ու հեռախոսահամարները, որպեսզի ես կարողանամ խոսել նրանց հետ:
Եզրակացություն.
- Կա՞ որևէ այլ բան, որ ես պետք է իմանամ ձեր գործակալության մասին:
- Կա՞ որևէ այլ բան, որ ձեզ անհրաժեշտ է իմանալ իմ մասին:
- Որքա՞ն ժամանակ կպահանջվի ձեզնից որոշել, թե արդյոք կարող եք աշխատել ինձ հետ:
Հանդիպումից հետո.
- Ի՞նչը ձեզ դուր եկավ գործակալության վերաբերյալ:
- Ի՞նչը ձեզ դուր չեկավ գործակալության վերաբերյալ:
- Արդյո՞ք ձեզ դուր եկան այն մարդիկ, ում հետ խոսեցիք:
- Ունե՞ք այլ հարցեր, որ կցանկանայիք տալ նրանց:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Կալիֆորնիայի Կանոնագիրք, հոդված 17, § 58613(a)(1):
- 2. Կալիֆորնիայի Սոցիալական ապահովության մասին օրենքի § 4689(a)(8), Կալիֆորնիայի Կանոնագիրք, հոդված 17 § 58613(b):
- 3. «Կարլ Բ.-ն ընդդեմ Ալտա Կալիֆորնիա տարածաշրջանային կենտրոնի» գործում, OAH գործ թիվ 2012040640, 20-ը փետրվարի, 2013թ.:
- 4. «J.K.-ն ընդդեմ OAH-ի» գործում Կալիֆորնիայի վճռաբեկ դատարանը որոշեց, որ տարածաշրջանային կենտրոնը կարող է մերժել SLS-ի դիմումը, քանի որ շահառուն ապրում էր ծնողի հետ: Սակայն դատարանը նաև որոշեց, որ շահառուն կարող է ստանալ ծառայություններն ու աջակցությունը, որոնք նման են SLS-ին, անգամ եթե նա ապրում է տանը ծնողի հետ: Պետք է նշել, որ դատարանի որոշումը հրապարակված չէ, ինչը նշանակում է, որ այլ դատարանները չպետք է կայացնեն նույն որոշումը նմանատիպ գործերի համար: J.K.-ն ընդդեմ Լսումների վարչական գրասենյակի, թիվ E038673, 2006 WL 763675, *1-ում (Կալ. վճռաբեկ դատարան 24-ը մարտի 2006թ.):
- 5. § 4648(a)(1):
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.