Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում California Department of Rehabilitation-ի (DOR) (Կալիֆորնիայի Աշխատունակության վերականգնման վարչություն) միջոցով

Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում California Department of Rehabilitation-ի (DOR) (Կալիֆորնիայի Աշխատունակության վերականգնման վարչություն) միջոցով
«Հաղորդակցման օժանդակ միջոցները» սարքեր կամ ծառայություններ են, որոնք կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվել: Օրինակ՝ Augmentative and Alternative Communication-ը (AAC) (լրացուցիչ և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ), Assistive Technology-ն (AT) (օժանդակող տեխնոլոգիա) կամ «Special Adaptive Equipment»-ը (հատուկ ադապտիվ սարքեր) սարքեր են, որոնք կարող են օգնել մարդուն հաղորդակցվել:
1. Հաղորդակցման օժանդակ միջոցների օրինակներ
«Հաղորդակցման օժանդակ միջոցները» սարքեր կամ ծառայություններ են, որոնք կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվել: Օրինակ՝ Augmentative and Alternative Communication-ը (AAC) (լրացուցիչ և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ), Assistive Technology-ն (AT) (օժանդակող տեխնոլոգիա) կամ «Special Adaptive Equipment»-ը (հատուկ ադապտիվ սարքեր) սարքեր են, որոնք կարող են օգնել մարդուն հաղորդակցվել: Department of Rehabilitation-ի (DOR) (Աշխատունակության վերականգնման վարչություն) համակարգում հաղորդակցմանն օժանդակող սարքերը կոչվում են «վերականգնողական տեխնոլոգիա» և ներառում են «օժանդակող տեխնոլոգիաներով սարքերը»:
Այստեղ բերված է հաղորդակցման օժանդակ միջոցների մի քանի օրինակ.
- JAW-եր (Job Access with Speech) (աշխատանքի կատարում խոսքի միջոցով) և էկրանից կարդալու ծրագրերի այլ տեսակներ,
- Dynavox և այլ Speech Generating Devices (SGDs) (խոսքախթանիչ սարքեր),
- PEC-եր (Picture Exchange Communication System) (նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ) և նկարներով հաղորդակցման համակարգերի այլ ձևեր,
- Տառատախտակներ կամ այբբենական տառատախտակներ,
- Բրայլյան գրով գրված կամ մեծ տառերով տպած փաստաթղթեր,
- Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են սուրդո-թարգմանիչները կամ հաղորդակցում ապահովող գործընկերները,
- Փաստաթղթերի բարձրաձայն ընթերցում,
- Փաստաթղթեր, որոնք ուսումնասիրման նպատակով տրամադրվել են նախապես/լրացուցիչ ժամանակով.
- Պարզեցված լեզվով գրված փաստաթղթեր,
- Թարգմանչի կամ այլ օժանդակ ծառայությունների օգտագործում:
2. Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում DOR-ից
DOR-ը կարող է վճարել այն «վերականգնողական տեխնոլոգիայի» համար, որն անհրաժեշտ է ձեզ DOR-ի ծառայությունների գնահատման և ձեր զբաղվածության նպատակին հասնելու համար: DOR-ը կարող է գնահատել ձեզ՝ տեսնելու, թե արդյոք օժանդակող տեխնոլոգիայով սարքը ձեզ թույլ է տալիս կատարել որոշակի առաջադրանքներ կամ ձեզ համար հեշտացնում կամ անվտանգ է դարձնում որոշակի առաջադրանքների կատարումը: Օժանդակող տեխնոլոգիայով ծառայությունները, որոնք DOR-ը կարող է տրամադրել, կարող են լինել սարքի գնումը, ընտրությունը, տեղադրումը և ձեր (և ըստ անհրաժեշտության ուրիշների) ուսուցումը, թե ինչպես պետք է օգտագործել սարքը: Եթե դուք DOR-ի շահառու եք և ունեք հաշմանդամություն, որը ձեր զբաղվածության նպատակներին հասնելու համար պահանջում է հաղորդակցման օժանդակ միջոցներ, ապա այդ միջոցները և ծառայությունները պետք է ներառվեն ձեր Individualized Plan for Employment-ում (IPE) (զբաղվածության անհատականացված ծրագիր) որպես վերականգնողական տեխնոլոգիա:
Պետական ծրագրերով, օրինակ՝ DOR-ի կողմից տրամադրվող արդյունավետ հաղորդակցման իրավունքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար տե՛ս U.S. Department of Justice-ի (ԱՄՆ Արդարադատության վարչություն) ADA-ի պահանջներ. արդյունավետ հաղորդակցումը, հղում՝ https://www.ada.gov/effective-comm.htm:
3. Ինչպե՞ս բողոքարկել հաղորդակցման օժանդակ միջոցի մերժումը:
Կարող եք դիմել վարչական վերանայում կատարելու կամ միջնորդության և(կամ) անկողմնակալ լսումներ անցկացնելու համար: DOR-ի բողոքարկումների մասին մանրամասն տեղեկատվության համար տե՛ս California Department of Rehabilitation-ի (Կալիֆորնիայի Աշխատունակության վերականգնման վարչություն) Բողոքարկման տարբերակների և ընթացակարգերի տեղեկատվական թերթիկը, Հրապ. #5530.01, հղում՝
https://www.disabilityrightsca.org/publications/california-department-o…
Disability Rights California-ն (Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն) այս տեղեկատվական թերթիկը պատրաստել է «Հաղորդակցման հաշմանդամությունների մատչելիության ցանց» ծրագրի շրջանակում: Ծրագիրը նախատեսված է հաղորդակցման օժանդակ միջոցների օգտագործումը պաշտպանող առաջնորդների ցանց ստեղծելու, նրանց ուսուցանելու և ակտիվ աշխատանք ծավալելու նպատակով: Այն ֆինանսավորվում է «Ability Central» կազմակերպության դրամաշնորհով, որը նախկինում անվանվում էր «Disability Communications Fund» (Հաշմանդամության հաղորդակցման հիմնադրամ): «Ability Central» կազմակերպությունն աջակցում է այն ծրագրերին և ընդունում է այն տեխնոլոգիաները, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող կալիֆորնիացիների հաղորդակցման և մատչելիության կարիքների բավարարմանը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ http://dcfund.us/
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.