Հաճախումների և անհարգելի բացակայությունների տեղեկագիր

Հաճախումների և անհարգելի բացակայությունների տեղեկագիր
Այս փաստաթղթում բացատրվում են հաճախումները և անհարգելի բացակայությունները՝ ներառյալ այն ծանուցումները, որ գուցե ստանաք, հետևանքներն ընտանիքի համար և այն, թե ընտանիքներն ինչպես կարող են վիճարկել բացակայությունները և համագործակցել դպրոցների հետ՝ բացակայությունները նվազեցնելու համար:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Այս փաստաթղթում բացատրվում են հաճախումները և անհարգելի բացակայությունները՝ ներառյալ այն ծանուցումները, որ գուցե ստանաք, հետևանքներն ընտանիքի համար և այն, թե ընտանիքներն ինչպես կարող են վիճարկել բացակայությունները և համագործակցել դպրոցների հետ՝ բացակայությունները նվազեցնելու համար:
Կալիֆոռնիայի կանոններ
6-18 տարեկան աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց ժամանակին և կանոնավոր կերպով (Cal. Ed. Code § 48200):
Երեխան համարվում է դասերը բաց թողնելու սովորություն ունեցող, եթե նա անհարգելի պատճառով.
- երեք օր բացակայում է մեկ ուսումնական տարվա ընթացքում,
- բացակայում է կամ ավելի քան 30 րոպեով ուշանում է տարվա մեջ երեք անգամ,
- տեղի է ունենում վերոնշյալից ցանկացած երկուսը միասին (Cal. Ed. Code § 48260(a)):
Երեխան համարվում է քրոնիկ անհարգելի բացակայող, եթե նա ուսումնական տարվա 10 տոկոսի ընթացքում բացակայել է (Cal. Ed. Code § 48263.6):
Կալիֆոռնիայի կրթության դեպարտամենտի մանրամասն տեղեկություններն իմանալու համար սեղմեք այստեղ:
Անհարգելի բացակայության օրինակներ
Ջոնը սեպտեմբերին մեկ օր ուշացել էր, մեկ այլ օր հոկտեմբերին վաղ էր գնացել, իսկ նոյեմբերին մի ամբողջ օր բացակայել էր: Բոլոր բացակայություններն անհարգելի էին: Նա համարվում է ըստ սովորության անհարգելի բացակայող:
Այս տարի մինչ այժմ եղել է 28 դպրոցական օր: Ջեյնը երեքը բաց է թողել: Բոլոր բացակայությունները եղել են անհարգելի: Երեք օրը կազմում է մինչ օրս եղած 28 դպրոցական օրերի 10 տոկոսը: Նա քրոնիկ բացակայող է:
Ընդունելի հարգելի պատճառներ
Աշակերտները համարվում են անհարգելի բացակայող միայն այն դեպքում, եթե նրանց բացակայությունները հարգելի պատճառներ չունեն (Cal. Ed. Code § 48260(a)):
Բացակայությունը համարվում է հարգելի, եթե.
- աշակերտը հիվանդ է,
- առողջապահական հարցերով տեղական պաշտոնյան կարանտին է հայտարարել,
- աշակերտին նշանակված է բժշկի, ատամնաբույժի, ակնաբույժի կամ մանուալ թերապիայի այց,
- աշակերտը մասնակցում է ընտանիքի անմիջական անդամի թաղմանը,
- աշակերտն ունի որպես երդվյալ ատենակալ հանդես գալու պարտավորություն,
- աշակերտը հանդիսանում է մի երեխայի խնամակալը, որը պետք է բժշկի այցելի կամ հիվանդ է,
- դպրոցը թույլատրում է բացակայությունը հարգելի անձնական պատճառի հիման վրա,
- աշակերտն ընտրությունների տեղամասային հանձնաժողովի անդամ է,
- աշակերտն ընտանիքի անմիջական անդամի հետ ակտիվ զինվորական ծառայություն է կատարում,
- աշակերտը մասնակցում է իր քաղաքացիության շնորհման արարողությանը, կամ
- դպրոցի ղեկավարությունը տալիս է իր թույլտվությունը (Cal. Ed. Code § 48205(a): Տե՛ս նաև Cal. Ed. Code § 48225.5):
Բացակայությունը հարգելի համարելու համար ծնողները պետք է դպրոցներին ծանուցեն հարգելի պատճառի մասին ողջամիտ եղանակով (Cal. Ed. Code § 48260.6): Սովորաբար նրանց թույլատրվում է ուղարկել ծանուցում կամ զանգահարել:
Ծանուցում
Եթե աշակերտն անհարգելի պատճառով բացակայում է, դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է ծանուցի ընտանիքին (Cal. Ed. Code § 48260.5):
Հետևանքներ
Անհարգելի բացակայությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ աշակերտների և ընտանիքների համար:
Դպրոցական կրթության շրջանային բաժիններից շատերն ստեղծել են դպրոցի հաճախումների վերանայման խորհուրդներ (School Attendance Review Boards, SARBs): Նախատեսվող քանակով անհարգելի բացակայություններից հետո աշակերտների գործերը հանձնվում են SARB-ին (Cal. Ed. Code § 48263):
SARB խորհուրդներին տրված է գործողությունների մեծ ազատություն: Նրանք կարող են աշակերտին զրկել դպրոցի առավելություններից, ծնողներին կանչել հաճախումների վերաբերյալ ժողովների և պահանջել հոգեբանական խորհրդատվություն: Դպրոցական կրթության շրջանային բաժինը կարող է տուգանել աշակերտին մինչև $100 չափով, իսկ ընտանիքին՝ մինչև $500 չափով (Cal. Ed. Code § 48264.5, Cal. Ed. Code § 48293(a)):
Կարող են ձեռնարկվել նաև ավելի լուրջ գործողություններ: Եթե SARB-ի միջամտությունները չեն կրճատում դպրոցից բացակայությունները, խորհուրդը կարող է աշակերտի գործը հանձնել անչափահասների գործերով տեղական դատարանին կամ նրա գործով դիմել փաստաբանական միջնորդության շրջանային ծրագրին (Cal. Ed. Code § 48263.5): Եթե աշակերտը 13-ից 18 տարեկան է, նրան ժամանակավորապես կարող են զրկել վարորդական իրավունքից (Cal. Veh. Code § 13202.7(a)):
Տույժերը մանկապարտեզից մինչև 8-րդ դասարանի անհարգելի բացակայող աշակերտի ծնողների համար ավելի լուրջ են: Եթե SARB-ը կարծում է, որ ծնողը թույլ է տալիս, որ իր երեխան բացակայի դասերից, կարող է գործը հանձնել շրջանային փաստաբանին (Cal. Penal Code § 270.1):
Գործընթացը կենտրոնանում է այն բանի վրա, որ աշակերտն սկսի հաճախել դպրոց: Նպատակը աշակերտին պատժելը չէ (Cal. Ed. Code § 48320):
Բացակայությունների վիճարկում
Ծնողը կարող է առարկել իր աշակերտի վերաբերյալ գրառումները՝ շրջանի ղեկավարին ներկայացնելով գրավոր դիմում: Ծնողը կարող է պնդել, որ գրառումները.
- ճիշտ չեն,
- կատարվել են չհիմնավորված անձնական եզրակացությամբ,
- կատարվել են դիտարկողի իրավասությունների շրջանակից դուրս եզրակացության հիման վրա,
- հիմնված չեն անձնական դիտարկման վրա,
- մոլորեցնող են, կամ
- խախտում են աշակերտի տվյալների գաղտնիության կամ այլ իրավունքները (Cal. Ed. Code § 49070(a)):
Շրջանի ղեկավարը կամ նրա կողմից նշանակած մեկ այլ անձ պարտավոր է հանդիպել ծնողին նրա գրավոր դիմումից հետո 30 օրվա ընթացքում (Cal. Ed. Code § 49070(b)):
Ինչպես խրախուսել հաճախումը
- Խրախուսել՝ կատարելու ֆակուլտատիվ գործողություններ, որոնք բարձրացնում են աշակերտի կապվածությունը դպրոցի հետ, օրինակ՝ արտադասարանական ուսուցում, աշխատանք մենթորի հետ, գեղարվեստի դասեր, սոցիալական ծառայություն կամ ֆիզկուլտուրա:
- Գործի վարման և խորհրդատվության նպատակով ուղեգրում դպրոցի բուժքրոջ, դպրոցի հոգեբան-խորհրդատուի, դպրոցի հոգեբանի, դպրոցի սոցիալական աշխատողի և աջակցություն տրամադրող այլ աշխատակիցների մոտ:
- Համագործակցություն բուժօգնության և հոգեկան առողջության պահպանման հաստատությունների հետ՝ հավաստիանալու, որ աշակերտն ստանում է անհրաժեշտ ծառայությունները:
- Համագործակցություն դպրոցի ուսումնական թիմերի, ուղղորդման թիմերի, դպրոցի հաճախումները վերանայող թիմերի կամ միջամտություններ իրականացնող այլ թիմերի հետ:
- Դպրոցական կրթության շրջանային բաժիններում, որոնք ունեն բացակայությունների բարձր մակարդակ, հարցում հաճախումներին խոչընդոտող գործոնների մասին, որոնք գործը վարելու փոխարեն գուցե պահանջեն համադպրոցական ռազմավարություններ:
- Եթե երեխան ունի IEP, քննարկում հաճախումներին առնչվող IEP նպատակներ սահմանելու վերաբերյալ: Նաև՝ քննարկում Վարքի միջամտության պլան կազմելու վերաբերյալ, որը երեխային դրականորեն կնախատրամադրի և կխրախուսի դպրոց հաճախելու համար: Մեկ այլ տարբերակ է երեխային թերապիայի ծառայությունների տրամադրումը՝ դպրոց հաճախելու հետ կապված անհանգստությունը հաղթահարելու նպատակով: