Կորոնավիրուս (COVID-19) Կացարանային հարցեր

Կորոնավիրուս (COVID-19) Կացարանային հարցեր
Շատ մարդիկ խոսում են COVID-19 համաճարակի ժամանակ վտարումների մասին։ Ոմանք զարմանում են, թե ինչ է ասել մարզպետը վտարումների մասին։ Մյուսները ցանկանում են իմանալ, թե արդյոք կարող են իրենց վտարել հենց հիմա: Այս տեղեկատվական թերթիկում մենք կխոսենք վտարման մասին:
Իմացեք ձեր օրինական իրավունքները
Կացարանի պահպանումը COVID-19 վարակով պայմանավորված իրավիճակում
COVID-19 վարակով պայմանավորված պանդեմիայի ժամանակ շատ մարդիկ են խոսում վտարումների մասին: Ոմանց հետաքրքրում է նահանգապետի խոսքը վտարումների մասին: Մյուսները ցանկանում են իմանալ, թե արդյոք նրանց այս պահին կարող են վտարել: Այս տեղեկատվական թերթիկում կխոսենք վտարումների մասին:
2020թ. մարտի 16-ին նահանգապետ Նյուսոմն ասաց, որ տեղական իշխանությունները հնարավոր է դադարեցնեն վտարումները՝ պայմանավորված COVID-19 վարակով: Նա ոչ բոլոր վտարումներն է դադարեցրել:
Այս պահին յուրաքանչյուր քաղաքում և վարչաշրջանում իրավիճակը տարբեր է: Յուրաքանչյուրն ունի բնակիչներին այս պահին վտարումների մասին տեղեկացնելու իր կարգը: Ավելին իմանալու համար ծանոթացեք ձեր քաղաքի կամ վարչաշրջանի կարգին:
Որոշ քաղաքներում և վարչաշրջաններում սահմանված կարգը վարձակալներին պաշտպանում է վտարումից, եթե նրանք կորոնավիրուսային վարակի պատճառով վարձավճար չեն վճարում: Ահա մի քանի օրինակ, թե որ դեպքերում են որոշ տեղական իշխանություններ դադարեցրել վտարումները.
- Երբ ձեր տնային տնտեսության եկամուտն զգալիորեն կրճատվել է, քանի որ COVID-19 վարակի հետևանքով ձեզ ազատել են աշխատանքից,
- Եթե մեծ բժշկական ծախսեր եք կատարել ձեր սեփական գրպանից COVID-19 պանդեմիայի հետևաքով, կամ
- Եթե պանդեմիայի հետևանքով ձեզ անհրաժեշտ է չափից մեծ խնամք երեխայի համար:
Որոշ վայրերում ճգնաժամի ընթացքում սահմանափակում են նաև «անհիմն» վտարումները:
Սա կարևոր է. Վտարումների համար ժամկետի համընդհանուր հետաձգում չկա: Որոշ վտարումներ, այնուամենայնիվ, իրականացվում են: Եթե ձեզ այս պահին վտարում են, պետք է անմիջապես զանգահարեք վարչաշրջան՝ պարզելու, թե ինչ պետք է անեք ձեզ պաշտպանելու համար:
Ամեն օր նոր հրամաններ են արձակվում: Մենք կփորձենք պարբերաբար թարմացնել այս հրապարակումը:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև, եթե կարծում եք, որ ձեզ վտարել են COVID-19 վարակով պայմանավորված պատճառներով, խնդրում ենք անցնել հետևյալ հղումներով՝
Նահանգապետ Նյուսոմի թիվ 28-20 հրամանը.
https://www.gov.ca.gov/wp-content/uploads/2020/03/3.16.20-Executive-Ord…
քաղաք Ալամեդա՝
https://tinyurl.com/ujqm2ed
քաղաք Ֆրեզնո՝
https://tinyurl.com/t5ys8wn
քաղաք Լոս Անջելես՝
https://tinyurl.com/wu9yrrw
քաղաք Փասադենա՝
https://tinyurl.com/r2asecy
քաղաք Ռիչմոնդ՝
https://tinyurl.com/rrll3de
քաղաք Սակրամենտո՝
https://tinyurl.com/rttkvd9
քաղաք Սան Ֆրանցիսկո՝
https://tinyurl.com/tbky88h
Սան Լուիս Օբիսպոյի վարչաշրջան՝
https://tinyurl.com/vzsvmws
քաղաք Սանտա Մոնիկա՝
https://tinyurl.com/qt3etz7
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.