2024 թվականի մարտին կայանալիք ընտրությունների Ձեր քվեաթերթիկը. ամեն ինչ ԱՄՆ Սենատի նախընտրական պայքարի մասին

Publications
#8102.10

2024 թվականի մարտին կայանալիք ընտրությունների Ձեր քվեաթերթիկը. ամեն ինչ ԱՄՆ Սենատի նախընտրական պայքարի մասին

 

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ինչ եք տեսնելու ձեր քվեաթերթիկի վրա

Ձեր քվեաթերթիկում նշված այլ ընտրապայքարների թեկնածուներից բացի քվեարկողները կունենան ԱՄՆ սենատի միևնույն տեղի համար քվեարկելու երկու առանձին հնարավորություն։ 

ԱՄՆ սենատի տեղի համար երկրորդ ընտրապայքարով ձեզ խնդրում ենք ընտրել այն անձին, որին ցանկանում եք տեսնել որպես ԱՄՆ սենատոր պաշտոնավարման հաջորդ լրիվ ժամկետի համար։ ԱՄՆ սենատորի պաշտոնավարման լրիվ ժամկետը 6 տարի է։ Պաշտոնավարման հաջորդ լրիվ ժամկետը կմեկնարկի 2025 թվականի հունվարի 3-ին և կավարտվի 2031 թվականի հունվարի 3-ին։ 

ԱՄՆ սենատի տեղի համար երկրորդ ընտրապայքարով ձեզ խնդրում ենք ընտրել այն անձին, որին ցանկանում եք տեսնել որպես ԱՄՆ սենատոր պաշտոնավարման ընթացիկ ժամկետի մնացած մասի համար։ Պաշտոնավարման ընթացիկ ժամկետն ավատվելու է 2025 թվականի հունվարի 3-ին։ Ինչպես ավելի մանրամասն կնկարագրվի ստորև, ԱՄՆ սենատի այս տեղը ներկայումս ժամանակավորապես զբաղեցնում է այն անձը, որին նահանգապետը նշանակել է պաշտոնավարելու մինչև 2024 թվականի ընտրությունները։

Այս երկու ընտրապայքարներից յուրաքանչյուրում ձայների մեծամասնությունն ստացած առաջին երկու թեկնածուները կընդգրկվեն 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրությունների քվեաթերթիկում։ Նույնիսկ եթե թեկնածուն ընտրապայքարներից որևէ մեկի համար մարտին կայանալիք ընտրություններում ստանա ձայների 50%-ից ավելին, սենատի տեղն ստանալու համար նա, այնուամենայնիվ, պետք է մասնակցի նոյեմբերի ընտրություններին։ 

Որոնք են ԱՄՆ սենատի երկու ընտրապայքարների համար քվեարկելու ձեր տարբերակները

Դուք կարող եք քվեարկել ԱՄՆ սենատի այս երկու ընտրապայքարներից յուրաքանչյուրի կամ երկուսի համար։ Երկու ընտրապայքարում կարող եք քվեարկել նույն անձի օգտին կամ ընտրապայքարներից յուրաքանչյուրում կարող եք քվեարկել տարբեր անձանց օգտին։ 

Ինչպես ցանկացած ընտրության դեպքում է, կարող եք որոշել չքվեարկել որևէ մեկ կամ ոչ մի ընտրապայքարի, այդ թվում՝ ԱՄՆ սենատի 2024 թվականի մարտի ընտրությունների ընտրապայքարներից յուրաքանչյուրի կամ երկուսի համար։

Ներկայիս պաշտոնավարող Լաֆոնզա Բաթլերը, որը նշանակվել էր, հայտարարել է, որ չի առաջադրվելու լրիվ ժամկետի համար։ 

Ինչպես նկարագրվեց վերևում, 2024 թվականի մարտին կայանալիք նախնական ընտրություններում ձեր քվեները կօգնեն որոշել, թե որ թեկնածուները կմասնակցեն 2024 թվականի նոյեմբերի ընտրություններին։

Ինչու է ԱՄՆ սենատի ընթացիկ ժամկետի մնացած մասի ընտրապայքարը ներառվել քվեաթերթիկում

Քվեարկելու համար անհրաժեշտ չէ ամենայն մանրամասնությամբ իմանալ, թե ԱՄՆ սենատի ընթացիկ ժամկետի մնացած մասի ընտրապայքարն ինչու է ներառվել քվեաթերթիկում, սակայն շարունակեք կարդալ, եթե հետաքրքրված եք իմանալու ընդհանուր տեղեկություններ այդ մասին։

Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր սենատոր Դայան Ֆայնսթայնը։ Նա սկսել է ԱՄՆ սենատորի իր պաշտոնավարումը 1992 թվականի հունվարից։ 2023 թվականի սեպտեմբերին նրա մահից հետո ինչ-որ մեկը պետք է ավարտեր ԱՄՆ սենատում նրա պաշտոնավարման վերջին տարին։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն այդ պաշտոնում նշանակեց տիկին Բաթլերին (այժմ՝ սենատոր Բաթլեր)։ 

Կալիֆոռնիայի Նահանգային թիվ 1495 օրենսդրական նախագիծը, որն ուժի մեջ է 2022 թվականի հունվարի 1-ից, թույլատրում է, որ նահանգապետը որևէ մեկին նշանակի որպես ԱՄՆ սենատի թափուր տեղի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն օրենքով այդ նշանակումը ժամանակավոր է շատ իրավիճակներում այնքան, մինչև անցկացվեն նահանգային նախնական և ընդհանուր ընտրություններ, որպեսզի ընտրվի մեկը, ով ընթացիկ ժամկետի մնացած մասի համար կզբաղեցնի այդ պաշտոնը։ Նահանգային թիվ 1495 օրենսդրական նախագծի արդյունքում ԱՄՆ սենատի թափուր տեղի (ներկայումս թափուր տեղն զբաղեցնում է տիկին Բաթլերը) ժամկետի մնացած մասի համար ընտրապայքարի թեկնածուները կընդգրկվեն 2024 թվականի մարտի 5-ին կայանալիք նախնական նահանգային ընտրությունների քվեաթերթիկում (հետո նրանք կընդգրկվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք ընդհանուր նահանգային ընտրությունների քվեաթերթիկում), չնայած որ ընթացիկ ժամկետն ավարտվելու է 2025 թվականի հունվարի 3-ին, այսինքն՝ ընդհանուր ընտրություններից հետո երկու ամսից պակաս ժամանակ է մնում։