Սոցիալական ապահովության մասին օրենքի Գլուխ II-ով և Գլուխ XVI-ով սահմանվող գերավճարները

Սոցիալական ապահովության մասին օրենքի Գլուխ II-ով և Գլուխ XVI-ով սահմանվող գերավճարները
Այս տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է տրամադրում Լրացուցիչ Ապահովագրական Եկամտի (SSI) գերվճարումների մասին. ի՞նչ են դրանք, ինչի՞ կարող են առաջանալ, ո՞վ է պատասխանատու դրանց համար և ի՞նչ տարբերակներ ունեք, եթե ունեք SSI գերվճարում: Այս տեղեկատվական թերթիկը չի անդրադառնում սոցիալական ապահովության այլ տեսակի նպաստների, օրինակ՝ սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրության (SSDI) գերվճարումների հարցին:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
1. Ի՞նչ է Սոցիալական ապահովության մասին օրենքի Գլուխ II-ով և Գլուխ XVI-ով սահմանվող գերավճարը։
Գերավճար գոյանում է այն ժամանակ, երբ նպաստառուն որևէ ամսվա ընթացքում ստանում է ավելի շատ նպաստ, քան այն գումարը, որն ստանալու իրավունք ունի։1 Գերավճարներ կարող են գոյանալ ինչպես Գլուխ II-ով սահմանվող կենսաթոշակի, աղետից տուժածների և հաշմանդամության ու անաշխատունակության ապահովագրության դեպքերում, այնպես էլ Գլուխ XVI-ով սահմանվող Հավելյալ սոցիալական եկամտի (SSI) նպաստների շրջանակում։
2. Ի՞նչ կարող եմ անել, եթե Սոցիալական ապահովության վարչությունը (անգլ․՝ Social Security Administration, SSA) ասում է, որ ես գերավճար ունեմ, իսկ ես կարծում եմ, որ SSA-ը սխալվում է։
Եթե SSA-ն ասում է, որ գերավճար ունեք, դուք ունեք վերանայման հայտ (SSA-ի տերմինը բողոքարկում ներկայացնելու համար) ներկայացնելու իրավունք։ Տե՛ս հարցեր 10-ը, 12-ըև 18-ըստորև։ Մեկ այլ տարբերակ է գերավճարից հրաժարում խնդրելը: Տե՛ս հարցեր 13-18-ըև 22-26-ը ստորև։
3. Ինչի՞ հետևանքով կարող է գերավճար գոյանալ:
Գերավճարները կարող են գոյայնալ մի քանի եղանակով: Գերավճարներ կարող են գոյայնալ այն պատճառով, որ անձը SSA-ին չի հայտնել այն տեղեկությունը, որը պարտավոր էր հայտնել։ SSA-ը չի կատարում ամսական վճարումների անհրաժեշտ ճշգրտումները նույնիսկ այն պարագայում, երբ անձը SSA-ին հայտնում է այն ամենը, ինչը նրանից ակնկալվում է, ինչը հանգեցնում է գերավճարների առաջացման: Տեղեկություններ հայտնելու վերաբերյալ մանրամասները տե՛ս հարցեր 4-ում և 5-ում.
4. Ի՞նչ տեղեկություններ պետք է հայտնեմ, որպեսզի նվազեցնեմ գերավճարի հավանականությունը:
Դուք պետք է փոփոխությունը տեղի ունենալուն հաջորդող ամսվա առաջին 10 օրվա ընթացքում հայտնեք որոշակի իրադարձությունների մասին, որոնք կարող են ազդել ձեր SSI կամ SSDI նպաստների գումարի կամ դրանց համար ձեր շարունակական իրավունակության վրա։2 SSA-ին անհրաժեշտ է ձեր հաղորդման օրվանից սկսած մեկ ամիս, որից հետո այն կօգտագործի տեղեկությունը՝ ձեր ամսական նպաստի գումարի չափը ճշգրտելու համար։ Օրինակ՝ եկամտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել հունվարին, և որի մասին հայտնել եք փետրվարի 10-ին, ենթադրաբար կարտացոլվի ձեր մարտ ամսվա չեքում։ Եթե SSA-ը ժամանակին չստանա տեղեկությունը, չի կարողանա ճշգրտել ձեր չեքը, և հնարավոր է, որ գերավճար ունենաք:
Դուք պետք է հայտնեք հետևյալի մասին․3
- Վաստակած և չվաստակած ամբողջ եկամուտ,
- Վաստակած և չվաստակած եկամտի փոփոխություններ,
- Փոփոխություն ձեր կենսապայմաններում, օրինակ՝ հասցեի փոփոխություն կամ ձեր տնային տնտեսության կազմի փոփոխություն,
- Ձեր ռեսուրսների փոփոխություն,
- Ամուսնալուծություն, ամուսնություն կամ առանձնացում,
- Իրավունակություն այլ նպաստների համար,
- 20 C.F.R. Section 416.708 օրենքում նշված հաղորդման ենթակա այլ իրադարձություններից բացի ժամանակավոր բացակայություն Միացյալ Նահանգներից (անընդմեջ 30 օր կամ ավելի)։
Այս իրադարձությունների մասին չհայտնելը նշանակում է, որ ձեր SSI կամ SSDI նպաստի գումարի համար հիմք կհանդիսանա բացակայող կամ սխալ տեղեկությունը: Եթե SSA-ն ավելի ուշ պարզի, որ բացակայող կամ սխալ տեղեկություն է եղել, կարող է ճշգրտել նույնիսկ ձեզ արդեն կատարած վճարումները։ Ձեր իրավունակության համաձայն ձեզ հասանելիք բոլոր վճարումներից ավել կատարված վճարումները կհաշվարկվեն որպես գերավճար։ SSA-ն այդ դեպքում կներկայացնի գերավճարի ծանուցում։ Կարևոր է իմանալ, որ գերավճարի ծանուցում կարող եք ստանալ ցանկացած ժամանակ։ Եթե SSA-ին հայտնել եք փոփոխությունների
մասին, իսկ SSA-ը, այնուամենայնիվ, ասում է, որ ձեզ վճարվել է գերավճար, ուսումնասիրեք հրաժարման դիմում ներկայացնելու վերաբերյալ 13-18 և 22-26 հարցերը ստորև։
5. Ինչո՞ւ է SSA-ը ինձնից գանձում գերավճարը, եթե ես ժամանակին հայտնել եմ փոփոխությունների մասին։
Երբեմն մարդիկ ժամանակին են հայտնում համապատասխան փոփոխությունների մասին, բայց SSA-ը, այնուամենայնիվ, նպաստների վերահաշվարկ չի կատարում, և գերավճարներ են գոյանում։ Օրինակ՝ որոշ մարդիկ հայտնում են իրենց վաստակած եկամտի փոփոխությունների մասին, երբ վերադառնում են աշխատանքի, սակայն SSA-ը չի փոփոխում նրանց նպաստների ամսական գումարը։ Հաճախ նպաստառուները չեն հասկանում, որ գերավճար են ստանում, մինչև ամիսներ կամ անգամ տարիներ հետո SSA-ից ծանուցում ստանան այդ մասին։ Այս իրավիճակում, թեև նպաստառուն գերավճար է ստանում, դա նրա մեղքով չէ։ Այս իրավիճակում լավագույն տարբերակը կարող է լինել հրաժարումը: Տե՛ս հարցեր 13-18-ը և 22-26-ը։
4. Ո՞վ է պարտավոր հետ վճարել գերավճարը։
SSA-ը կարող է գտնել, որ հետևյալ մարդիկ են պատասխանատու գերավճարի հետվճարման համար․5
- Դուք՝ անձը, որն ստանում է SSI or SSDI նպաստը,
- Վճարումներն ստանալու համար ձեր կողմից լիազորված անձը (լիազորված վճարում ստացող): Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հարց 7-ըստորև,
- Որոշակի հանգամանքներում ձեր հովանավորը, եթե դուք SSI կամ SSDI նպաստն ստանում եք որպես օտարերկրացի6,
- Ձեր ամուսինը/կինը, եթե գերավճարն ստանալու ընթացքում ապրել եք միասին, և SSA-ը չի կարող գանձել ձեզնից6,
- Ձեր և (կամ) ձեր կողմից լիազորված վճարում ստացողի ժառանգորդը, ամուսինը/կինը կամ հովանավորը:7
7. Ե՞րբ կարող է իմ կողմից լիազորված վճարում ստացողն անձամբ պատասխանատու լինել գերավճարի համար:
Եթե ձեր կողմից լիազորված վճարում ստացողը գերավճարն օգտագործել է ոչ ճիշտ նպատակով, SSA-ը կարող է գերավճարը գանձել անմիջապես ձեր կողմից լիազորված վճարում ստացողից։ Այսինքն՝ ձեր կողմից լիազորված վճարում ստացողն անձամբ է պատասխանատու գերավճարի համար։8 Եթե դրամական միջոցները չեն օգտագործվել ձեզ աջակցելու կամ սպասարկելու համար, այդ դեպքում ձեր կողմից լիազորված վճարում ստացողը միմիայն ինքն է պատասխանատու գերավճարի համար, անկախ այն բանից՝ նա իմացել է գերավճարի մասին, թե ոչ:9
Եթե SSI կամ SSDI նպաստների վճարումներն օգտագործվել են ձեզ աջակցելու կամ սպասարկելու համար, և ձեր կողմից լիազորված վճարումն ստացողն իմացել է կամ պետք է իմացած լիներ գերավճարի մասին, այդ դեպքում դուք և ձեր կողմից լիազորված վճարումն ստացողը միասին եք պատասխանատու գերավճարի համար:10 Սակայն եթե SSI/SSDI նպաստների վճարումներն օգտագործվել են ձեզ աջակցելու կամ սպասարկելու համար, և ձեր կողմից լիազորված վճարում ստացողը չի իմացել գերավճարին առնչվող փաստերի մասին, այդ դեպքում դուք եք պատասխանատու գերավճարի համար։11
8. SSA-ը ինձ կտա՞ գերավճարի ծանուցում։
Այո։ Եթե SSA-ը կարծի, որ գերավճար ունեք, դուք իրավունք ունեք ստանալու գրավոր ծանուցում։ Ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․12
- Ինչու է գերավճար գոյացել,
- Գերավճարի գումարի չափը,
- Ամիս(ներ)ը, որում (որոնցում) գոյացել է գերավճարը,
- Ցուցակ, որում նշվում են, թե ինչ գումարներ են վճարվել, և ինչ պետք է վճարվեր,
- Ձեր SSI/SSDI նպաստի չեքի ճշգրտման դրույքաչափը, եթե ամբողջությամբ չեք վճարում և շարունակում եք ստանալ SSI/SSDI նպաստը,
- Հրաժարում խնդրելու ձեր իրավունքը և (կամ) բողոքարկում (վերանայման հայտ) ներկայացնելու ընթացակարգը,
- Ինչպես խնդրել հրաժարում և (կամ) վերանայման հայտ (բողոք) ներկայացնել։
Ծանուցումը կուղարկվի նաև ձեր կողմից լիազորված վճարում ստացողին և (կամ) ձեր օրինական ներկայացուցչին կամ շահերի պաշտպանին, եթե SSA-ի ձեզ սպասարկող գրասենյակին նրանք ներկայացրել են Լիազորված ներկայացուցչի SSA 1696 ձևը13։
Եթե SSA-ը նամակով կամ իր աշխատակիցներից մեկի միջոցով ձեզ հայտնում է, որ գերավճար ունեք, բայց դուք գերավճարի ծանուցում չեք ստացել, խնդրեք SSA-ին ձեզ ծանուցում ուղարկել։
9. Ի՞նչ տեղի կունենա իմ SSI կամ SSDI նպաստի հետ, եթե ես գերավճար ունեմ։
SSA-ը 2024 թվականին օգտակար և լայն փոփոխություններ է կատարել գերավճարների մասին իր քաղաքականություններում։ Փոփոխությունները վերաբերում էին այն առավելագույն գումարին, որը SSA-ը կարող է պահել անձի SSDI նպաստներից, եթե նա 60 օրվա ընթացքում չարձագանքի գերավճարի ծանուցմանը։ 2024 թվականի այդ փոփոխությունների համաձայն՝ SSA-ը այդ իրավիճակում կարող է պահել անձի ամսական SSDI նպաստի ընդամենը 10%-ը որպես գերավճարի փոխհատուցում։14
Սակայն 2025 թվականի ապրիլի 25-ին SSA-ը հրապարակեց Արտակարգ հաղորդագրություն՝ «Փոփոխություն Գլուխ II-ում սահմանված գերավճարի մարման նպատակով նպաստից կատարվող պահումների կանխադրված դրույքաչափը 50 տոկոս սահմանելու վերաբերյալ»։ Այս Արտակարգ հաղորդագրության մեջ նշվում է, որ SSA-ը նպաստառուի SSDI նպաստից կպահի 50%, եթե նա 90 օրվա ընթացքում չարձագանքի SSA-ի գերավճարի մասին ծանուցմանը։ Այս հաղորդագրությունը կիրառվում է 2025 թվականի ապրիլի 25-ից հետո ուղարկված բոլոր ծանուցումների համար։15
SSI նպաստի դեպքում, եթե անձը չի արձագանքում գերավճարի ծանուցմանը 60 օրվա ընթացքում, SSA-ը կարող է 2025 թվականին նրա ամսական նպաստից պահել մինչև 10%՝ մինչև $96.70։16
Դուք մշտապես կարող եք խնդրել SSA-ին այլ գումար պահել։ Օրինակ՝ կարող եք հարցնել SSA-ին, թե արդյոք կարող եք ամսական $10 հետ վճարել, եթե դա ձեր առավելագույն հնարավորությունն է:17
10. Ես կարո՞ղ եմ բողոքարկել գերավճարը և դադարեցնել հետգանձումները։
Այո։ Ձեր SSI/SSDI նպաստների ստացումն անփոփոխ պահելու համար պետք է գերավճարի մասին ծանուցումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ուղարկեք ձեր վերանայման հայտը (բողոքարկում)։18
SSA-ը ենթադրում է, որ դուք ծանուցումն ստացել եք ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը հինգ օրվա ընթացքում: Օրինակ՝ եթե ձեր ծանուցման ամսաթիվը հունվարի1-ն է, SSA-ը կենթադրի, որ դուք այն ստացել եք հունվարի 6-ին: Այս օրինակում վերանայման հայտը SSA-ին պետք է ուղարկվի մինչև հունվարի 16-ը։ Եթե բողոքարկեք 10օրվա ընթացքում, SSA-ը մինչև վերջնական որոշման կայացումը չի կրճատի ձեր նպաստի գումարը: Դա կոչվում է նպաստի վճարման երկարաձգում և պատշաճ իրավական ընթացակարգի ձեր իրավունքն է։19
Համաձայն POMS SI 02301.310-ի, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 10-ից, «[Գերավճարի մասին] նախնական ծանուցումն ստանալուց 11 օր հետո կամ ավելի ուշ, սակայն 60 օրվա ընթացքում բողոքարկող նպաստառուների վճարումը կարող է նվազեցվել, բայց այն կվերականգնվի PPL-ում [Պաշտպանված վճարման մակարդակ]»։20 Պաշտպանված վճարման մակարդակը «նպաստի չնվազեցված գումարն է, որը նպաստառուն կարող է շարունակել ստանալ այնքան, մինչև բողոքարկման առաջին մակարդակում որոշում կայացվի»։21
Եթե այնպիսի իրավիճակում եք, որի հետևանքով ի վիճակի չեք 60 օրվա պատուհանում ներկայացնել նպաստի վճարման երկարաձգման ձեր բողոքարկումը, դուք ամեն դեպքում կարող եք շարունակել ստանալ վճարումը, եթե SSA-ը գտնի, որ բողոքարկումը ուշ ներկայացնելու հիմնավոր պատճառ եք ունեցել։ Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս հիմնավոր պատճառների մասին հարց 12-ը ստորև։
11. Ի՞նչ կարող եմ անել SSA-ի գերավճարի մասին ծանուցման դեպքում շահերս պաշտպանելու կամ գերավճարի հարցը լուծելու համար։
Ընդհանուր առմամբ կա գերավճարի հարցը լուծելու վեց եղանակ․
- Բողոքարկել (SSA-ը սա անվանում է վերանայման հայտ),
- Ներկայացնել գերավճարի փոխհատուցումից հրաժարման դիմում (Հրաժարում),
- Բողոքարկել և ներկայացնել հրաժարման դիմում միաժամանակ,
- Բանակցել նվազեցված վճարման շուրջ (տե՛ս հարց 19-ը)
- Չանել ոչինչ կամ
- Հայտարարել սնանկության վերաբերյալ։
Յուրաքանչյուր գործողություն (բացի ոչինչ չանելուց) մանրամասն բացատրվում է ստորև։
12. Ե՞րբ արժե բողոքարկել։
Ներկայացրեք բողոքարկման դիմում, եթե.22
- Գերավճարի մասին ծանուցման մեջ ձեր եկամուտը սխալ է նշված,
- Գերավճարի մասին ծանուցման մեջ ձեր նպաստի գումարը սխալ է նշված,
- Դուք չեք կարծում, որ պարտք եք այնքան, որքան նշում է SSA-ը,
- Դուք կարծում եք, որ գերավճար չեք ստացել, և (կամ)
- Դուք պատասխանատու չեք հետվճարման համար։23
Եթե SSA-ի ծանուցման մեջ նշված փաստերը սխալ են, ուրեմն պետք է բողոքարկեք։ Կարող եք նաև «ոչ պաշտոնական հանդիպում» խնդրել, որպեսզի հանդիպեք SSA-ի ձեր տեղական գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ, որը ձեզ հետ կքննարկի գերավճարի մասին հարցերը։24
Վերանայման հայտ ներկայացնելու մի քանի տարբեր եղանակ կա․ 1) SSA-ին արված հեռախոսազանգի միջոցով, 2) ներկայացնելով հայտը էլփոստով, ֆաքսով կամ հանձնելու միջոցով՝ գրավոր հայտարարություն SSA-ի ձևաթղթում SSA-561-U2 (02_2025) (կամ թղթի վրա տպված/ձեռագիր գրված), որում նշվում է, որ ցանկանում եք բողոքարկել, քանի որ համաձայն չեք գերավճարի մասին ծանուցման հետ (նշեք ծանուցման ամսաթիվը) և (կամ) համաձայն չեք ծանուցման մեջ SSA-ի նշած փաստերի հետ։
Սեղմեք այստեղ, որպեսզի վերանայման առցանց հայտ ներկայացնելու միջոցով առցանց բողոքարկեք
Եթե բաց թողնեք բողոքարկման 60-օրյա ժամկետը, կարող եք ամեն դեպքում բողոքարկել, եթե «հիմնավոր պատճառ» ունենաք։25 Հիմնավոր պատճառ գոյություն ունի, օրինակ, այն դեպքում, եթե ծանր հիվանդ լինելը կամ ընտանիքում մահվան դեպքը պատճառ են հանդիսացել 60 օրվա ընթացքում բողոքարկել չկարողանալու համար։26
13. Ի՞նչ է հրաժարումը, և ե՞րբ արժե հրաժարման դիմում ներկայացնել։
Հրաժարմամբ դուք SSA-ին ասում եք, որ թեև գերավճար կարող է լինել, բայց դա իմ մեղքով չէ, և ինձնից պետք չէ պահանջել հետ վճարել այն։ Եթե SSA-ը բավարարի հրաժարման ձեր հայտը, դուք պարտավոր չեք լինի հետ վճարել գերավճարը։27 Եթե SSA-ը չկարողանա հաստատել հրաժարման ձեր հայտը, նրանք պարտավոր են ձեզ հետ անձնական հանդիպում ունենալ։ Հանդիպման ժամանակ դուք և SSA-ը խոսելու եք գերավճարի և ձեր գործում պահվող տեղեկությունների մասին։ Եթե հանդիպումից հետո SSA-ը մերժի հրաժարման ձեր հայտը, կարող եք բողոքարկել այդ մերժումը։28
Հրաժարման համար դիմելու դեպքում դուք հիմնականում պետք է ցույց տաք, որ գերավճարը ձեր մեղքով չէ, և որ կիրառելի է հետևյալից մեկը.29
- Գումարի հետվճարումը կնշանակի ֆինանսական ծանր բեռ, քանի որ գումարը ձեզ անհրաժեշտ է ձեր ամենօրյա ապրուստի ծախսերը հոգալու համար։ Պատրաստ եղե՛ք ներկայացնելու հաշիվներ, որոնք ցույց կտան, որ ձեր ամբողջ եկամուտը ծախսվում է ձեր ամսական հաշիվները վճարելու վրա,30
- Եթե դեռ ստանում եք SSI կամ SSDI նպաստ, հետվճարումը կխաթարի այս ծրագրերի նշանակությունը, որոնք գոյություն ունեն, որպեսզի օգնեն հաշմանդամություն ունեցող մարդկանց վճարելու հիմնական կարիքների, օրինակ՝ սննդի, հագուստի ծախսերը և վարձավճարը,31
- Հետվճարումը «կհակասի արդարությանը և բարեխղճությանը», օրինակ, այն դեպքում, երբ դուք հույսը դրել էիք ձեր SSI նպաստի վրա, որը հետո պարզվել է, որ սխալ է, ինչի հետևանքով ձեր գույքային իրավունքը դադարել է գործել, կամ ձեր վիճակը փոխվել է դեպի ավելի վատը,32
- Եթե ունեցել եք մինչև $50-ի չափով ավելորդ ռեսուրսներ՝ ներառյալ ենթադրյալ ռեսուրսները, և դա գերավճարի միակ պատճառն է, ձեր հրաժարման հայտը կհաստատվի, եթե ձեր ռեսուրսների կամ ձեր ռեսուրսների արժեքի մասին ժամանակին չհայտնելը կամ ոչ ճշգրիտ հայտնելը չի եղել գիտակցաբար կամ միտումնավոր կերպով,33,
- Գերավճարի գումարը կազմում է $1000,01 կամ պակաս, և այն կարող է օգտագործվել գերավճարի յուրաքանչյուր առանձին ժամանակաշրջանի համար։34
Դուք կարող եք հրաժարում խնդրել գերավճարի ցանկացած մասի համար։ Օրինակ՝ եթե որևէ փոփոխության մասին չեք հայտնել ձեր եկամտի փոփոխությանը հաջորդող ամսվա առաջին 10 օրվա ընթացքում, բայց հայտնել եք ամսվա վերջում, կարող եք հրաժարում խնդրել ցանկացած գերավճարի առնվազն որևէ մասի համար։35
Հրաժարման հայտի ձևը կարող եք վերցնել՝ այցելելով SSA-ի գրասենյակ, զանգահարելով SSA-ին և խնդրելով նրանց, որ ձեզ փոստով առաքեն հայտի ձևը կամ ներբեռնելով SSA-ի կայքից։
14. Հրաժարման հայտ ներկայացնելու ժամանակային ի՞նչ սահմանափակում կա։
Հրաժարում խնդրելու համար ժամանակային սահմանափակում չկա: Կարող եք հրաժարման հայտ ներկայացնել ցանկացած ժամանակ։ Հրաժարման հայտը կարող եք ներկայացնել նույնիսկ գերավճարը մարելուց հետո։36 Հրաժարման հայտ ներկայացնելուց հետո SSA-ը կուսումնասիրի ձեր հայտը և կկայացնի դրական որոշում կամ ձեզ հետ կանցկացնի անձնական հանդիպում, եթե չկարողանա դրական որոշում կայացնել:37
15. Եթե հրաժարման հայտ ներկայացնեմ, ինչպե՞ս է SSA-ը որոշելու, որ ես մեղավոր չեմ։
SSA-ը կդիտարկի ձեր «անմեղությունը»՝ ուսումնասիրելով, թե արդյոք.38
- Հասկացել եք, որ ունեք պարտավորություն՝ վերադարձնելու այն վճարումները, որոնք չպետք է ստանայիք,
- Գերավճար դրա գոյացման պահին հասկացել եք, որ գերավճար եք ունեցել,
- Հասկացել եք SSA-ին տեղեկություններ տրամադրելու պահանջները։ SSA-ը կուսումնասիրի կարդալու ձեր կարողությունը, կրթվածության մակարդակը, այն, թե արդյոք անգլերենը ձեզ համար երկրորդ լեզու է, կամ արդյոք ունեք այնպիսի հաշմանդամություն, որի հետևանքով դժվար է ինչ-որ բաներ հասկանալը,
- Համաձայնել եք հայտնել տեղեկություններ ձեր նպաստի գումարի կամ իրավունակության վրա ազդող իրադարձությունների մասին,
- Իրազեկված եք եղել այն իրադարձությունների մասին, որոնց մասին պետք է հայտնեիք,
- Փորձել եք կատարել տեղեկություններ հայտնելու պահանջները,
- Կատարել եք տեղեկություններ հայտնելու պահանջները,
- Ի վիճակի եք եղել և ունեցել եք հնարավորություն կատարելու տեղեկություններ հայտնելու պահանջները,
- Ստացել եք սխալ կամ ապակողմնորոշիչ տեղեկություններ որևէ պաշտոնական աղբյուրից, օրինակ՝ SSA-ի աշխատակցից կամ հրապարակումից, և (կամ)
- Իրազեկված եք եղել որևէ իրադարձության վերաբերյալ տեղեկություններ հայտնելու անհրաժեշտության մասին, սակայն դա համարել եք ոչ այնքան էական և կարծել եք, որ դա որևէ էական ազդեցություն չի ունենա ձեր նպաստի գումարի չափի կամ ձեր իրավունակության վրա։
ՆՇՈՒՄ․ Եթե SSA-ը չկարողանա հիմնավորել և փաստաթղթերով ապացուցել գերավճարի պատճառը կամ չկարողանա տալ ձեզ լիարժեք բացատրություն ձեր պարտք գերավճարի փաստերի վերաբերյալ, դուք պետք է ավտոմատ կերպով համարվեք անմեղ։39
16. Ինչպիսի՞ հանգամանքներում SSA-ը կարող է մերժել հրաժարման հայտը, քանի որ որոշել է, որ ես մեղավոր եմ։
Դուք կարող եք համարվել «մեղավոր» որևէ գերավճարի կապակցությամբ, երբ սխալ վճարում է կատարվել հետևյալ պատճառներից որևէ մեկով.40
- Դուք SSA-ին չեք տրամադրել այն տեղեկությունները, որոնք պետք է տրամադրեիք։ Օրինակ՝ դուք չեք հայտնել վերևի հարց 4-ում նշված տեղեկությունները 4,
- Դուք իմացել եք, որ SSA-ին տրամադրել եք սխալ տեղեկություններ,
- Դուք ստացել և կանխիկացրել եք կրկնօրինակ չեքեր,
- Դուք նախկինում ունեցել եք նմանատիպ գերավճարներ, կամ
- Դուք ստացել եք պայմանական վճարում և չեք պահպանել համապատասխան պահանջները։ Օրինակ՝ եթե ձեզ հատկացվել են ենթադրյալ հաշմանդամության նպաստներ, բայց հետո պարզվել է, որ իրավունակ չեք, պետք է հետ վճարեք ենթադրյալ հաշմանդամության նպաստները կամ գերավճար կունենաք։
Մեկ ուրիշի մեղավորությունը կամ իմացությունը այդ մասին չի կարող վերագրվել հրաժարման հայտ ներկայացրած անձին: Օրինակ՝ եթե SSI նպաստ ստացող երեխայի ծնողը թերացել է հայտնելու այնպիսի իրադարձության մասին, որը կարող է ազդել երեխայի SSI նպաստի գումարի չափի կամ նրա իրավունակության վրա, դա չի կարող դիտվել որպես երեխայի մեղավորություն: Այդ երեխան կլինի անմեղ: Դա չի նշանակում, որ ծնողը, որպես լիազորված վճարում ստացող, անմեղ է և պատասխանատու չէ հետվճարման համար։41
17. Եթե ես հրաժարման հայտ ներկայացնեմ, ինչպե՞ս է SSA-ը որոշելու, թե արդյոք գերավճարի հետվերադարձը ինձ համար ֆինանսական բեռ կլինի։
Եթե ստանում եք SSI նպաստ, SSA-ն ավտոմատ համարում է, որ գերավճարի հետվճարումը ձեզ համար ֆինանսական բեռ է։ Եթե դուք այլևս SSI նպաստ չեք ստանում, պետք է ցույց տաք, որ ձեր եկամուտներից ու ծախսերից ելնելով՝ չեք կարող ֆինանսապես ձեզ թույլ տալ հետ վճարել գերավճարը։ Մենք խորհուրդ ենք տալիս կցել բոլոր փաստաթղթերը, օրինակ՝ հաշիվներ, տեղեկանքներ կամ SSA-ի նամակները, որոնք ձեր կարծիքով կլինեն հօգուտ հրաժարման հայտնի ձևում նշված ձեր վիճակին։ Սակայն կարիք չկա կցելու ձեր եկամուտների և ծախսերի վերաբերյալ այս հարցերը կամ պատասխանել որոշակի հարցերի, եթե դեռևս ստանում եք SSI նպաստ, քանի որ ֆինանսական բեռը ենթադրելի է:42
Եթե ձեր հրաժարման հայտը մերժվել է, քանի որ SSA-ն ասում է, որ գերավճարի հետվճարումը ֆինանսական բեռ չի լինի, իսկ դուք ունեք հանգամանքների փոփոխություն (ձեր ֆինանսական վիճակը վատանում է), գուցե կարողանաք ցույց տալ, որ գերավճարի հետվճարումը, կապված հանգամանքների փոփոխության հետ, ձեզ համար ֆինանսական բեռ կլինի:
18. Ո՞ր հանգամանքներում արժե միաժամանակ ներկայացնել վերանայման հայտ (բողոքարկում) և հրաժարման հայտ։
Եթե չգիտեք ինչ անել, բողոքարկեք 60 օրվա ընթացքում և միաժամանակ հրաժարման հայտ ներկայացրեք։
19. Ի՞նչ է փոխզիջումային վճարումը։
Դուք կարող եք առաջարկել SSA-ին ավելի քիչ գումար վճարել որպես ամբողջական վճարում, քան պարտք եք:43 SSA-ը հաշվի կառնի հետևյալ գործոնները.
- Ամբողջ պարտավորությունը վճարելու ձեր կարողությունը,
- Ճշգրտման հնարավորությունը այժմ, թե ապագայում,
- Ձեր առաջարկած գումարը ձեր պարտքի գումարի նկատմամբ,
- Այլ փոխզիջումային գործերի կարգավորումներ, որ ունեցել եք և դրանց առնչվող հանգամանքները,
- SSA-ի կրած ծախսերը՝ գերավճարի գումարի վերադարձի նպատակով ձեզ դատարան կանչելու համար։
20. Կարո՞ղ եմ սնանկության հաստատման հայց ներկայացնել, որպեսզի ազատվեմ SSI-ի գերավճարից։
Այո։ Դուք կարող եք սնանկության գործերով դատարանին հայց ներկայացնել, որպեսզի SSI-ի գերավճարը ճանաչվի որպես անհուսալի պարտք, որը կարող է չեղարկվել:44
21. Ինչպե՞ս կարող եմ հետագայում խուսափել գերավճարից։
- Հայտնել ձեր կյանքում տեղի ունեցած բոլոր այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել ձեր ստացած սոցիալական ապահովության նպաստի գումարի չափի կամ ձեր իրավունակության վրա։ Լավագույն տարբերակն այն է, որ փոփոխությունների մասին SSA-ին հայտնեք գրավոր և ձեզ մոտ պահեք SSA-ի տեղական գրասենյակին փոստով ուղարկված կամ անձամբ փոխանցած տեղեկությունների մեկ օրինակը։ Ձեր օրինակի վրա գրեք, թե երբ եք այն հանձնել փոստին։ Եթե փոփոխությունների մասին հայտնեք հեռախոսով, գրեք ամսաթիվը, ժամը, հեռախոսահամարը, որին զանգել եք և այն անձի անունը, ում հետ խոսել եք։
- Մի՛ ծախսեք SSA-ից ստացած գումարը, եթե ենթադրում եք, որ այն չպետք է ստանայիք։ Փոխարենը հայտնեք այդ մասին SSA-ին։ Եթե SSA-ը հրաժարվում է ձեզ գրավոր պատասխանել ձեզ մտահոգող հարցի լուծման վերաբերյալ, կապվեք ԱՄՆ ձեր սենատորի կամ Ներկայացուցիչների պալատի անդամի հետ և խնդրեք նրան օգնել։
- Ծանոթացեք SSA-ի կանոններին անկանխիկ աջակցության և օգնության (անգլ.՝ In-Kind Support and Maintenance, ISM) վերաբերյալ, և թե ինչպես կարող է այս «եկամուտն» ազդել ձեր նպաստի գումարի չափի կամ իրավունակության վրա։ Անկանխիկ աջակցության և օգնության վերաբերյալ SSA-ի կանոններին ծանոթացե՛ք DRC-ի հրապարակման մեջ։
22. SSA-ը վերջերս ի՞նչ փոփոխություններ է կատարել SSI և SSDI նպաստների գերավճարների հարցում։
SSA-ը 2024 թվականին օգտակար և լայն փոփոխություններ է կատարել գերավճարների մասին իր քաղաքականություններում։ Օրինակ՝ այժմ մինչև $2000 գերավճարների դեպքում թույլատրվում են վարչական հրաժարումներ,45 և SSA-ը ընդունել է նաև վերադարձման ավելի երկար՝
60 ամիս տևողությամբ ժամկետ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց համար թեթևացնի վճարումների բեռը։46
23. SSA-ը ի՞նչ կանոններ է ավելացրել 2024 թվականին, որպեսզի գերավճարի հետվճարման հրաժարումների դեպքերում սահմանի «մեղավոր չէ» կանխավարկածները։
Գերավճարի հետվճարումից հրաժարման յուրաքանչյուր հայտի դեպքում որպես առաջին քայլ SSA-ը որոշում է, թե արդյոք անձը «մեղավոր է» եղել գերավճարի առաջացման հարցում։ Հին չափանիշով գերավճարի առաջացման հարցում «անմեղ» լինելու ապացուցման բեռը դրվում էր նպաստառուի վրա։ SSA-ն այժմ մեղավորության գնահատումն ավելի չեզոք, հավասարակշռված և արդար է դարձրել՝ ելնելով այն իրավիճակների բազմաթիվ օրինակներից, որոնցում SSA-ի կանոններով սահմանված «անմեղության» կանխավարկածներ կան։ Այդ կանխավարկածները կիրառվում են գերավճարների մասին Գլուխ II-ի և Գլուխ XVI-ի նկատմամբ։47
SSA-ը «անմեղության» կանխավարկածը կիրառում է այն իրավիճակներում, որոնցում․ 1) դուք ժամանակին հայտնել եք փոփոխությունների մասին, 2) SSA-ը շարունակել է վճարել ձեր նպաստները նույնիսկ ձեր կողմից փոփոխությունների մասին ժամանակին հայտնելուց հետո, 3) դուք գերավճար եք ունեցել վաստակած եկամուտների պատճառով (միայն Գլուխ II),48 կամ 4) դուք գերավճար եք ունեցել պաշտոնական աղբյուրի ապատեղեկացման հետևանքով։
SSA-ը կարող է անձին մեղավոր ճանաչել միայն այն բանից հետո, երբ ապացույց ունենա, որ գերավճար է առաջացել, քանի որ անձը․
- արել է ոչ ճիշտ հայտարարություն, որը նա գիտեր կամ պետք է իմանար, որ ճիշտ չէ,
- թերացել է տեղեկություններ տրամադրելու հարցում, որոնք նա գիտեր կամ պետք է իմանար, որ էական են,
- ընդունել է վճարումներ, որոնք նա գիտեր կամ պետք է իմանար, որ ճիշտ չեն։ Եթե SSA-ը չունի ապացույց, որ տեղի է ունեցել նշվածներից մեկը, անձը մեղավոր չէ։49
Եթե անձը մեղավոր չլինի, SSA-ը կորոշի, թե արդյոք ներքոնշյալ դրույթներից մեկով կարող է հաստատել հրաժարումը․
- Հրաժարման մերժումը կխաթարի SSI կամ SSDI նպաստների ծրագրի նպատակը,50 or,
- Հրաժարման մերժումը կհակասի հավասարությանը և բարեխղճությանը (POMS GN 02250.150)։
24. 2024 թվականին SSA-ը ի՞նչ նոր կանոններ է ավելացրել «Ծրագրի նպատակի խաթարում» չափանիշին՝ հրաժարումներ տրամադրելու համար։
SSA-ը կորոշի, որ հրաժարում տրամադրելը կխաթարի SSI կամ SSDI նպաստների ծրագրի նպատակը, եթե գերավճարի վերադարձը գերավճար ստացած անձին զրկի ընթացիկ և անհրաժեշտ կենսական ծախսերի համար պահանջվող եկամտից ու ռեսուրսներից։ Դա նշանակում է, որ որևէ ամսում ձեր բոլոր հաշիվները վճարելուց հետո ձեր եկամտի մնացորդը չի գերազանցում $250-ը։ Այս կանոնի կիրառման համար անձի ռեսուրսները չեն կարող գերազանցել առավելագույնը $6000-ը։ Սակայն CalABLE հաշիվները հիմնականում ազատված են ռեսուրսների այս սահմանաչափից։51
SSA-ը կհամարի, որ այն խաթարում է SSI կամ SSDI նպաստների ծրագրի նպատակը և այդպիսով կհրաժարվի գերավճարի վերադարձից, եթե գերավճար ստացած անձը կամ այդ անձի տնային տնտեսության որևէ անդամ կարիքավորությամբ պայմանավորված օգնություն է ստանում։ Ահա կարիքավորությամբ պայմանավորված օգնության օրինակներ․ SSI, Կարիքավոր ընտանիքների ժամանակավոր օգնություն (անգլ․՝ Temporary Assistance for Needy Families, TANF), ԱՄՆ Վետերանների հարցերով զբաղվող դեպարտամենտի կողմից տրամադրվող ծառայության հետ կապված կամ չկապված հաշմանդամության թոշակներ կարիքավորության հիմքով, Լրացուցիչ պարենային օգնության ծրագիր (անգլ․՝ Supplemental Nutrition Assistance Program, SNAP), Medicare Մաս D-ով տրամադրվող լրացուցիչ օգնության ծրագիր (ցածր եկամտային սուբսիդիա), կամ երբ տնային տնտեսության ընդհանուր եկամուտը հավասար կամ ցածր է դաշնային նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի 150%-ից, և տնային տնտեսությունն ունի սահմանափակ ռեսուրսներ։52
25. 2024 թվականին SSA-ը ի՞նչ կանոններ է ավելացրել «հակասում է հավասարության և բարեխղճության» չափանիշին՝ հրաժարումներ տրամադրելու համար։
SSA-ը կհամարի, որ գերավճարի վերադարձից հրաժարման հայտի մերժումը «հակասում է հավասարությանը և բարեխղճությանը» այն իրավիճակում, երբ անձը հույսը դրել է վճարման ծանուցման կամ ինքնին սխալ վճարման վրա, և նրա ֆինանսական վիճակը վատացել է, կամ նա դրա պատճառով հրաժարվել է գույքային իրավունքից։
Բացի այդ, SSA-ը այժմ կհամարի, որ գերավճարի վերադարձից հրաժարման հայտի մերժումը «հակասում է հավասարությանը և բարեխղճությանը», երբ կիրառվում է հետևյալից մեկը․
- SSA-ը չի կարողանում գտնել փաստաթղթերը կամ սահմանել գերավճարի գոյացման պատճառը,53
- Գերավճար ստացած անձը հիմք էր ընդունել պաշտոնական աղբյուրի ապատեղեկատվությունը,54
- Գերավճար ստացած անձը ողջամտորեն կարծել էր, որ SSA-ը հաշվել է ոչ թե համախառն եկամուտը, այլ զուտ եկամուտը,55 or,
- POMS GN 02250.150-ում թվարկված այլ իրավիճակներ։
26. Ինչի՞ մասին է Կեմպոսն ընդդեմ Կիջաքեյզիի գործը, և ինչպե՞ս է այն ազդում գերավճարների վրա։
«Կեմպոսն ընդդեմ Կիջաքեյզիի» գործում (Նյու Յորքի Արևելյան շրջանում ծագած գործ) դատարանի կողմից հաստատված պետական խմբային հայցի կարգավորումը պետք է օգուտ տված լինի ՔՈՎԻԴ-19 համավարակի արդյունքում հայտարարված պետական արտակարգ իրավիճակի ժամանակ (2020 թվականի մարտից սեպտեմբերն ընկած ժամանակահատված) գերավճարներ ստացած ավելի քան երկու միլիոն SSI նպաստառուի ամբողջ Միացյալ Նահանգներում։56
Ըստ այս գործի կարգավորման՝ ակնկալվում է, որ SSA-ը պետք է հրաժարվի 2020 թվականի մարտից սեպտեմբեր ամիսների համար վճարված գերավճարների վերադարձից, որոնք մշակվել են ձեռքով։ Դա նշանակում է, որ SSA-ը պետք է հրաժարվի այդ ամիսների համար ավտոմատացված գործընթացով (օրինակ՝ ԱՄՆ Վետերանների հարցերով զբաղվող դեպարտամենտի տվյալների համապատասխանեցումը) հայտնաբերված բոլոր գերավճարներից։
SSA-ը այդ հրաժարումները պետք է հաստատի առանց SSI նպաստառուների կողմից որևէ քայլ ձեռնարկելու կամ որևէ հայտադիմում կամ այլ թղթաբանություն ներկայացնելու։
SSA-ն իրավունակ անձանց պետք է ուղարկի ծանուցում՝ տեղեկացնելով նրանց հրաժարման մասին։ Ըստ այդ կարգավորման համաձայնության՝ 2020 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին գոյացած գերավճարի համար ձեր արդեն կատարած վճարումների համար պետք է հրապարակվի վճարման նվազեցում, և դա պետք է արվի առանց SSI նպաստառուի կողմից որևէ բան անելու։
Մանրամասն տեղեկությունների համար անցե՛ք SSA-ի «Ծանուցում Կեմպոսի գործով վերջնական կարգավորման մասին» և SSA-ի Արտակարգ հրահանգ Կեմպոսին առնչվող գործերը վարելու մասին առ 6-ը փետրվարի 2025 թվական հղումներով։
- 1. 20 C.F.R. Section 416.537(a), 20 C.F.R Section 416.538(a)
- 2. 20 C.F.R. Section 416.708, 20 C.F R. Section 416.714
- 3. 20 C.F.R. Section 416.708
- 4. 42 U.S.C. Section 1383(b), POMS SI 02201.005.F
- 5. 20 C.F.R. Section 416.570, POMS SI 02201.020 B.1
- 6. 42 U.S.C. Section 1382j(e), POMS SI 02201.005.F
- 7. 20 C.F.R. Section 416.537(a), POMS SI 02201.005.F
- 8. POMS SI 02201.005.G.2.c, d
- 9. POMS SI 02201.005.G.2.b
- 10. POMS SI 02201.005.G.2
- 11. POMS SI 02201.005.G.2.a
- 12. 20 C.F.R. Section 416.558, POMS SI 02201.025
- 13. SSA-ի ձևը՝ SSA-1696 (12-2024)
- 14. 14.POMS GN 02210.030
- 15. SSA-ի Արտակարգ հաղորդագրությունը՝ Փոփոխություն Գլուխ II-ում սահմանված գերավճարի մարման նպատակով նպաստից կատարվող պահումների կանխադրված դրույքաչափը 50 տոկոս սահմանելու վերաբերյալ, 2025 թ․ ապրիլի 25
- 16. Տե՛ս POMS SI 02220.016
- 17. 20 C.F.R. Section 416.571
- 18. 18.20 C.F.R. Section 416.1336(b)
- 19. Goldberg v. Kelly, 397 U.S. 254 (1970), POMS SI 02301.310
- 20. POMS SI 02301.310, POMS SI 02301.313
- 21. POMS SI 02301.300
- 22. 20 C.F.R. Section 416.1408
- 23. POMS SI 02201.005
- 24. 20 C.F.R. Section 416.1413
- 25. 20 C.F.R. Section 416.1411, 20 C.F.R. Section 404.911
- 26. POMS GN 03101.020
- 27. 20 C.F.R. Section 416.551
- 28. 20 C.F.R. Section 416.557
- 29. 20 C.F.R. Section 416.550
- 30. 42 U.S.C. Section 1383(b), 20 C.F.R. Section 416.553
- 31. Id.
- 32. 42 U.S.C. Section 1383(b), 20 C.F.R. Section 416.554
- 33. 20 C.F.R. Section 416.556, POMS SI 02260.025.C.2; SI 02260.035
- 34. 20 C.F.R. Section 416.555, POMS SI 02260.030
- 35. 20 C.F.R. Section 416.551
- 36. POMS SI 02260.001.A.3
- 37. 20 C.F.R Section 416.557
- 38. 20 C.F.R. Section 416.552
- 39. POMS SI 02260.015.B.1.b
- 40. Id.
- 41. POMS SI 02260.010.B.3
- 42. 20 C.F.R. Section 416.553
- 43. 20 C.F.R. Section 416.571
- 44. POMS SI 02220.040, POMS GN 02215.185, POMS SI 02220.040
- 45. POMS GN 02250.350
- 46. POMS GN 02210.030
- 47. POMS GN 02250.350
- 48. POMS GN 02250.025
- 49. Տե՛ս POMS GN 02250.005
- 50. POMS GN 02250.110, POMS GN 02250.100
- 51. Տե՛ս POMS GN 02250.100
- 52. POMS GN 02250.110
- 53. POMS GN 02250.011
- 54. POMS GN 02250.061
- 55. POMS GN 02250.025B.5
- 56. Campos, et al. v. Kijakazi, No. 21 Civ. 5143 (E.D.N.Y.)(June 2023)